Գլխավոր տեղեկություն
Համար
N 2323-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.10.2008-19.02.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.02.08/7(462) Հոդ.173
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.07.2014

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 30 հունվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2323-Ն

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՄԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՏՐՎՈՂ ՍՆՆԴԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասին, 42-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) փրկարարական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափը` ըստ պաշտոնների` համաձայն N 1 հավելվածի.

բ) փրկարարական ծառայության կոչման հավելավճարի չափը` համաձայն N 2 հավելվածի.

գ) փրկարարական ծառայության ծառայողին յուրաքանչյուր ամիս տրվող սննդի փոխհատուցման գումարի չափը` 10.000 դրամ:

2. Հայաստանի փրկարար ծառայության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց դրույքաչափերը նշանակվում են հանրապետական գործադիր մարմինների տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դրույքաչափերին համապատասխան:

3. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում տնտեսված գումարների հաշվին աշխատողներին վճարելու լրավճարներ, հավելավճարներ և պարգևատրումներ: 

(3-րդ կետը փոփ. 21.08.08 N 1042-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 23
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2323-Ն որոշման


ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ

 

NN
ը/կ

Պաշտոնը

Պաշտոնային դրույքաչափը

 

I. Փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոն

 

1.

Վարչության պետ

38300-76900

 

II. Փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ

 

2.

 Բաժնի պետ

36200-61300

3.

 Վարչության պետի տեղակալ

36200-61300

4.

Տարածքային քաղաքի, վարչության պետ

36200-61300

 

III. Փրկարարական ծառայության ավագ պաշտոններ

 

5.

Տարածքային վարչության պետի տեղակալ

34100-52200

6.

Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար

34100-52200

7.

Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար

34100-52200

8.

Բաժնի պետ

34100-52200

9.

Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարի տեղակալ

34100-52200

10.

Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ

29000-44800

11.

Լաբորատորիայի պետ

29000-44800

 

IV. Փրկարարական ծառայության միջին պաշտոններ

 

12.

Խմբի պետ

27500-35100

13.

Ջոկի հրամանատար

27500-35100

14.

Ավագ փրկարար

27500-35100

 

V. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններ

 

15.

Փրկարար

27500-31300


(Հավելվածը խմբ. 19.06.08 N 602-Ն) 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2323-Ն որոշման


Հ Ա Վ Ե Լ Ա Վ Ճ Ա Ր

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՄԱՆ
 
 

NN ը/կ

Փրկարարական ծառայության կոչումը 

Կոչման դրույքաչափը

ա) փրկարարական ծառայության բարձրագույն կոչումներ`

1.

փրկարարական ծառայության գեներալ- լեյտենանտ

10.100

2.

փրկարարական ծառայության գեներալ- մայոր

9.320

բ) փրկարարական ծառայության գլխավոր կոչում`

3.

փրկարարական ծառայության գնդապետ

7.760

գ) փրկարարական ծառայության ավագ կոչումներ`

4.

փրկարարական ծառայության փոխգնդապետ

7.300

5.

փրկարարական ծառայության մայոր

6.670

դ) փրկարարական ծառայության միջին կոչումներ`

6.

փրկարարական ծառայության կապիտան

6.200

7.

փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ

5.740

8.

փրկարարական ծառայության լեյտենանտ

4.980

9.

փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտ

4.370

ե) փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ`

10.

փրկարարական ծառայության ավագ ենթասպա

3.580

11.

փրկարարական ծառայության ենթասպա

3.110

12.

փրկարարական ծառայության ավագ սերժանտ

2.810

13.

փրկարարական ծառայության սերժանտ

2.640

14.

փրկարարական ծառայության կրտսեր սերժանտ

2.340

15.

փրկարարական ծառայության շարքային 

2.030

    


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան