Գլխավոր տեղեկություն
Համար
N 85
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.09.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.24/42(708)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.02.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.02.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.1998

041.0085.06.02.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 փետրվարի 1998 թվականի N 85

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. (կետն ուժը կորցրել է 20.08.99 N 505)

2. (կետն ուժը կորցրել է 20.08.99 N 505)

3. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության խորհրդի անդամների թիվը` 7 մարդ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության հետ համատեղ 15-օրյա ժամկետում լուծել գործակալության տարածքային ստորաբաժանումների հաստիքների թվի հարցը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել առաջարկություն աշխատողների պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությանը և դրա տարածքային ստորաբաժանումներին համապատասխան աշխատանքային տարածքներ հատկացնելու հարցը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
փետրվարի 6-ի N 85 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության կենտրոնական ապարատի
(կառուցվածքն ուժը կորցրել է 20.08.99 N 505)