Գլխավոր տեղեկություն
Համար
N 6
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.11.2002-27.05.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.02.15/5(279) Հոդ.40
Ընդունող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
13.02.2002
Ստորագրող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.05.2004

600.0004.30.01.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

13 փետրվարի 2002 թ.
ք. Երևան

N 6

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՆԹԱՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՊԱՌՈՂԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

 

1. Հաստատել ենթասպառողների էլեկտրամատակարարման ապահովման համար սպառողի մատուցած ծառայության վճարների հաշվարկի մեթոդիկան (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝

Վ. Մովսեսյան

 

 

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի փետրվարի 13-ի N 6 որոշմամբ

 

Մ Ե Թ Ո Դ Ի Կ Ա

 

Ենթասպառողների էլեկտրամատակարարման ապահովման համար սպառողի մատուցած ծառայության վճարների հաշվարկի

 

1. Սույն մեթոդիկան սահմանում է էլեկտրամատակարարող ընկերության կողմից սպառողի էլեկտրատեղակայանքներով այլ սպառողներին (ենթասպառողներին) և (կամ) բաշխման ցանցերը սնելու հետ կապված սպառողի կողմից էլեկտրամատակարարող ընկերությանը էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման հետևանքով առաջացող լրացուցիչ ծախսերի հաշվարկման կարգը:

2. Էլեկտրամատակարարող ընկերության կողմից հատուցման ենթակա են սպառողի կողմից կատարված այն լրացուցիչ ծախսերը, որոնք առաջանում են սպառողի սեփականությունը հանդիսացող կամ նրա տնօրինման տակ գտնվող տեղակայանքների օգտագործմամբ՝ այլ սպառողների կամ բաշխման ցանցի սնման համար՝ հետևյալ գործունեություններն իրականացնելիս՝

ա) էլեկտրաէներգիայի հաղորդումը 0.22-110 կՎ էլեկտրատեղակայանքներով (մալուխներ, օդային գծեր, կոմուտացիոն սարքեր),

բ) լարման փոխակերպումը 110/35/6(10) կՎ, 35/6(10) կՎ, 35/0.4 կՎ, 6(10)/0.4 կՎ:

3. (կետն ուժը կորցրել է 30.09.02 N 61-Ն)

4. Էլեկտրամատակարարող ընկերության և սպառողի հարաբերությունները՝ կապված սույն մեթոդիկայի հիման վրա հաշվարկված ծախսերի հատուցման հետ, կարգավորվում են ԷՄՕԿ-ով, պայմանագրով, որի անբաժանելի մասն է հանդիսանում սույն մեթոդիկային համապատասխան կազմված երկկողմ հաստատված փոխադարձ հաշվարկի ակտը:

5. Սույն մեթոդիկայի 4-րդ կետում նշված փոխադարձ հաշվարկի անհամաձայնությունը չի կարող հիմք հանդիսանալ ենթասպառողի կամ սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելու համար:

6. Ենթասպառողների էլեկտրամատակարարման ապահովման համար սպառողի մատուցած ծառայության ամսական վճարի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

C = a1 x n1 x W1/W2+ a2 x n2 + Wենթ x (a3+a4+a5) + a6 x T x Wենթ/100

որտեղ՝

C - մատուցված ծառայության ամսական վճարի չափն է (դրամ),

Wենթ - ենթասպառողների առևտրային հաշվառքի սարքերով հաշվառված ամսական էլեկտրաէներգիայի քանակությունն է (կՎտժ),

n1 - 110, 35, 6(10)կՎ լարման ենթակայաններում ենթասպառողներին սնող բջիջների քանակն է,

a1 - 1 բջջի համար ամսական մատուցված ծառայության վճարն է (4800 դրամ՝ առանց ԱԱՀ-ի),

W1 - տվյալ բջջով ենթասպառողի սպառած էլեկտրաէներգիայի ամսական քանակն է,

W2 - տվյալ բջջով անցած էլեկտրաէներգիայի ամսական ընդհանուր քանակն է,

n2 - 0.22-0.4 կՎ լարումով սնվող ենթասպառողների միացման կետերի քանակն է,

a2 - 1 միացման կետի օգտագործման համար ամսական ծառայության վճարն է (260 դրամ՝ առանց ԱԱՀ-ի),

a3 - 110 կՎ լարման ենթակայաններում 1 կՎտժ էլեկտրաէներգիայի փոխակերպման ծառայության վճարն է (0.482 դրամ/կՎտժ՝ առանց ԱԱՀ-ի),

a4 - 35 կՎ լարման ենթակայաններում 1 կՎտժ էլեկտրաէներգիայի փոխակերպման ծառայության վճարն է (0.863 դրամ/կՎտժ՝ առանց ԱԱՀ-ի),

a5 - 6(10) կՎ լարման ենթակայաններում 1 կՎտժ էլեկտրաէներգիայի փոխակերպման ծառայության վճարն է (0.97 դրամ/կՎտժ՝ առանց ԱԱՀ-ի),

a6 - ենթասպառողների էլեկտրամատակարարման հետևանքով սպառողի տրանսֆորմատորում և գծերում առաջացող կորուստների չափն է (%),

a6 = a'+ a''’’

T - սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագինն է (ցերեկային, դրամ/կՎտժ):

Ենթասպառողների էլեկտրամատակարարման հետևանքով սպառողի տրանսֆորմատորում և գծերում առաջացող կորուստները որոշվում են համաձայն հետևյալ աղյուսակի.

 

 

Կորուստները
տրանսֆորմատորում
a'

Կորուստները
գծերում
a''

35 կՎ և բարձր լարումով սնվող սպառողների համար

1.3%

2%

6 (10) կՎ լարումով ուղիղ բջջով սնվող սպառողների համար

1.3%

2%

6(10) կՎ լարումով ոչ ուղիղ բջջով սնվող սպառողների համար

-

2%

0.22-0.4 կՎ լարումով սնվող
սպառողների համար

-

2%

(մեթոդիկան փոփ. 30.09.02 N 61-Ն)