«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2000 թվականի N 594
քաղ. Երևան
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 20-րդ կետը և 39 հոդվածը, ինչպես նաև մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 28.06.01 N 573)
2. (կետն ուժը կորցրել է 28.06.01 N 573)
3. (կետն ուժը կորցրել է 28.06.01 N 573)
4. (կետն ուժը կորցրել է 28.06.01 N 573)
5. (կետն ուժը կորցրել է 28.06.01 N 573)
6. (կետն ուժը կորցրել է 28.06.01 N 573)
7. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, մեկամսյա ժամկետում հաստատել`
ա) մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերի, ինչպես նաև դրանց հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող ծրագրերի գծով արտոնությունների կիրառման մասին հրահանգը.
բ) սույն որոշման 6-րդ կետով նախատեսվող ձևերը:
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի գործունեության կանոնակարգման լրացուցիչ միջոցառումների մասին» N 562 որոշումը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |