Գլխավոր տեղեկություն
Համար
N 1156-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.10.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.10.29/64(654) Հոդ.1098
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.10.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 2008 թվականի N 1156-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 957-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի «Երևան քաղաքի ճանապարհների թողունակության բարձրացման, կանգառ և կայանում կատարած տրանսպորտային միջոցներով երթևեկելի մասերի ծանրաբեռնվածության նվազեցման, հասարակական տրանսպորտի կանգառների կանոնակարգման և կահավորման ծրագիրը սահմանելու մասին» N 957-Ն որոշման N 2 հավելվածի ժամանակացույցում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 3-րդ կետի`

ա. «Միջոցառման անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Երևան քաղաքի տարածքում ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի հնարավոր տեղաբաշխման վայրերի, դրանց տեխնիկական հնարավորությունների և կազմակերպման ձևերի ուսումնասիրում և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը»,

բ. «Կատարման ժամկետը» սյունակում «2008 թ.» բառերը փոխարինել «2009 թ. 1-ին եռամսյակ» բառերով.

2) 7-րդ կետի «Միջոցառման անվանումը» սյունակը լրացնել «, այն համապատասխանեցնելով միջազգային գործող ստանդարտներին» բառերով.

3) 18-րդ կետի`

ա. «Միջոցառման անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համալիր զարգացման ծրագրի մշակում` հաշվի առնելով հասարակական տրանսպորտի կազմակերպությունների կենտրոնացումը (խոշորացումը), պետական մասնաբաժնով հասարակական տրանսպորտի ընկերությունների հետայսու ստեղծման ռազմավարությունը, և այն ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը»,

բ. «Կատարման ժամկետը» սյունակում «2007 թ.» բառերը փոխարինել «2009 թ. 2-րդ եռամսյակ» բառերով.

4) 21-րդ կետի`

ա. «Միջոցառման անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Երևան քաղաքի վարչական տարածք մուտք գործող` կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների վերջնականգառների (կայանատեղերի) կանոնակարգում` դրանք սահմանելով քաղաքի մուտքերի մոտ, «ուսանողական», պատվերով, զբոսաշրջային փոխադրումներ իրականացնող ավտոբուսների` քաղաքի տարածքում շարժման ուղեգծերի կարգավորում` ապահովելով դրանց կայանումը ճանապարհափողոցային ցանցից դուրս թույլատրելի տարածքներում»,

բ. «Կատարման ժամկետը» սյունակում «2007-2008 թթ.» բառերը փոխարինել «2008-2009 թթ.» բառերով.

5) 9-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ և 28-րդ կետերի «Կատարման ժամկետը» սյունակը լրացնել «(շարունակաբար)» բառով.

6) ժամանակացույցը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 29-րդ և 30-րդ կետերով.

 

«
NN
ը/կ
Միջոցառման անվանումը Կատարման ժամկետը Կատարողը (համակատարողը) Ֆինանսավորման
աղբյուրը ծավալը (մլն դրամ)
29. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման (տրանսպորտի) ոլորտը կարգավորող իրավական դաշտի (այդ թվում` գործող ստանդարտների) միջազգային չափանիշներին համապատասխանության ուսումնասիրություն և օրենսդրական առաջարկությունները ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը 2008-2009 թթ. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

(ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն)

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

Երևանի քաղաքապետարան
ծրագրային ֆինանսավորում  
30. Երևանի քաղաքապետարանին կից` տրանսպորտի կառավարման և երթևեկության անվտանգության ապահովման հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծում` մասնակից դարձնելով համապատասխան մասնագետներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին 2008 թ. Երևանի քաղաքապետարան    
»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 17

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան