Գլխավոր տեղեկություն
Համար
N 814-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.14/2(668) Հոդ.842
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.07.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2008 թվականի N 814-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել`

1) 150,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և լանջավոր տանիքները հիմնանորոգելու համար, այդ թվում`

ա. նախագծահետազոտական փաստաթղթերի մշակման համար` 1,110.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), որից` 2008 թվականի ինն ամսում` 844.0 հազ. դրամ,

բ. հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար` 148,890.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), որից` 2008 թվականի ինն ամսում` 113,160.0 հազ. դրամ.

2) 185,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ա. Մանուկյան-Գ. Արզումանյան` 2.4 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար, այդ թվում`

ա. նախագծահետազոտական փաստաթղթերի մշակման համար` 1,110.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), որից` 2008 թվականի ինն ամսում` 844.0 հազ. դրամ,

բ. հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար` 183,890.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), որից` 2008 թվականի ինն ամսում` 139,757.0 հազ. դրամ.

3) 50,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի N 2 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման համար, այդ թվում`

ա. նախագծահետազոտական փաստաթղթերի մշակման համար` 1,110.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), որից` 2008 թվականի ինն ամսում` 844.0 հազ. դրամ,

բ. հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար՝ 48,890.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), որից` 2008 թվականի ինն ամսում` 37,157.0 հազ. դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. օգոստոսի 4
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
հուլիսի 31-ի N 814-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բա-
ժինը
Խում-
բը
Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)
ինն ամիս տարի
      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - -
      այդ թվում`    
04     ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (292600.0) (385000.0)
      այդ թվում`    
  05   Տրանսպորտ (292600.0) (385000.0)
      այդ թվում`    
    01 Ճանապարհային տրանսպորտ (292600.0) (385000.0)
      այդ թվում`    
      02. Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում    
      ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն (292600.0) (385000.0)
      որից`    
      Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում (292600.0) (385000.0)
11     ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 292600.0 385000.0
      այդ թվում`    
  01   ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 292600.0 385000.0
      այդ թվում`    
    01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 292600.0 385000.0
      այդ թվում`    
      01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 292600.0 385000.0
      ՀՀ կառավարություն 292600.0 385000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
հուլիսի 31-ի N 814-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
ընդամենը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ընդհանուր ծավալը այդ թվում` ըստ ծախսատեսակների
բա-
ժինը
խում-
բը
դասը շենքերի և շինու-
թյունների շինարա-
րություն
շենքերի և շինու-
թյունների կապիտալ վերանորոգում
նախագծահե-
տազոտական, գեոդեզիաքար-
տեզագրական աշխատանքներ
այլ կապի-
տալ ծախ-
սեր
      ԸՆԴԱՄԵՆԸ (385000.0)   (385000.0)    
      այդ թվում`          
      ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (385000.0)   (385000.0)    
      այդ թվում`          
04 05 01 02. Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում (385000.0)   (385000.0)    
      այդ թվում`          
      ՊԽ(Մ2)-Լիճք-Տաշտուն-ՊԽ(Մ2) (Մեղրի) (385000.0)   (385000.0)    

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2008 թվականի
հուլիսի 31-ի N 814-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բա-
ժինը
Խում-
բը
Դասը Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
ինն ամիս տարի
      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (292600.0) (385000.0)
      այդ թվում`    
      ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (292600.0) (385000.0)
      այդ թվում`    
04 05 01 02. Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում (292600.0) (385000.0)
      այդ թվում`    
      ՊԽ(Մ2)-Լիճք-Տաշտուն-ՊԽ(Մ2) (Մեղրի) (292600.0) (385000.0)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան