ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2008 թվականի N 810-Ն
ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ (ՄՇԱԿՎԱԾ, ԾՐԱԳՐՎԱԾ, ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օգտագործվող հատուկ (մշակված, ծրագրված, հարմարեցված) տեխնիկական միջոցների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ (ՄՇԱԿՎԱԾ, ԾՐԱԳՐՎԱԾ, ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
1. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են բնակարանների կամ այլ տարածքների գաղտնի (ծպտյալ) տեսահսկման և գաղտնալսման, դրանցում տեղի ունեցող իրադարձությունների ու խոսակցությունների հսկման և ձայնագրման համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար.
2. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են համակարգչային ցանցեր և համակարգեր անհետք ներթափանցելու, դրանցում մուտքագրվող, պահվող, մշակվող կամ հաղորդվող տեղեկատվությունը կորզելու (փոփոխելու, ոչնչացնելու) և ամրագրելու հնարավորություն ստեղծելու համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար.
3. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են առանց բանալիների բնօրինակի մեխանիկական, էլեկտրամեխանիկական, էլեկտրոնային և այլ կողպող սարքերը բացելու ու հետագայում վերականգնելու (փակելու) համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար.
4. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են հեռախոսային (ֆիքսված, բջջային և այլ տեսակի կապի) խոսակցությունների կամ հաղորդագրությունների (SMS, MMS, ֆաքս, e-mail հաղորդագրությունների և այլն), ինտերնետային ցանցում աշխատանքի գաղտնի (ծպտյալ) վերահսկման, գաղտնալսման և ձայնագրառման համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար.
5. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնի (ծպտյալ) վերահսկման համար, ծրարի, փաթեթի (արտաքին թաղանթի) անհետք բացմամբ և վերականգնմամբ կամ առանց բացելու, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար.
6. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են առարկաները նույնացնող (թղթադրամներ, իրեր, փաթեթներ, փաստաթղթեր և այլն) անտեսանելի նշանների տեղադրման համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար.
7. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են շարժական և ոչ շարժական (ստացիոնար) ռադիոտեղորոշման համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար.
8. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են ծպտյալ եղանակով մարդու հոգեֆիզիոլոգիական գործընթացների ակամա փոփոխության, անկեղծությունը բացահայտելու համար (պոլիգրաֆ), ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար.
9. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են իրերի և փաստաթղթերի գաղտնի (ծպտյալ) հետազոտման համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար.
10. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են անձանց, տրանսպորտային միջոցների և այլ օբյեկտների տեղաշարժի գաղտնի (ծպտյալ) հսկման համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|