Գլխավոր տեղեկություն
Համար
N 1016-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.09.24/59(649) Հոդ.995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.08.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի 2008 թվականի N 1016-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1408-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1408-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի երկրորդ պարբերությունը.

2) 4-րդ կետում`

ա. երկրորդ և երրորդ պարբերությունները «Այն կազմակերպությունները» և «Այն կազմակերպություններում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների (այսուհետ` ԱԱՀ վճարող չհամարվողներ)» բառերով,

բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«ԱԱՀ վճարող չհամարվող այն կազմակերպությունները, որոնք կատարած աշխատանքների, մատուցած ծառայությունների, վաճառած ապրանքների և արտադրանքի դիմաց ստացվող կանխիկ դրամը հավաքում են նաև կազմակերպության տարածքից դուրս` լիազորված կամ համապատասխան իրավունք ունեցող անձանց միջոցով, ապա վերջիններս գումարը մուտքագրում են կազմակերպության դրամարկղ կամ բանկային հաշիվ` կանխիկ դրամի հավաքման պահից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:

ԱԱՀ վճարող չհամարվող այն կազմակերպություններում, որտեղ ներդրված են հսկիչ-դրամարկղային մեքենաներ, դրանց միջոցով օրական գրանցված տվյալների հիման վրա ստացված կանխիկ դրամը մուտքի օրդերով մուտքագրվում է կազմակերպության դրամարկղ կամ կազմակերպության բանկային հաշիվ` կանխիկ դրամի ստացման օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:».

3) 18-րդ կետն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպություններում դրամարկղային գրքում գրանցումը կատարում են յուրաքանչյուր մուտքի կամ ելքի օրդերի հիման վրա` ոչ ուշ, քան դրամարկղային գրքի յուրաքանչյուր թերթի (գրանցումների) եզրափակման օրը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. սեպտեմբերի 12
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան