Գլխավոր տեղեկություն
Համար
N 1198-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.08.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.15/51(286) Հոդ.958
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.09.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 սեպտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 օգոստոսի 2003 թվականի N 1198-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Ախտահանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել հաշվեկշռային մեթոդով` 18699 հազ. դրամ գնահատված արժեքով` Հրազդան քաղաքում գտնվող շենքերն ու կառուցվածքները (քաղ. Հրազդան, Սևան մայրուղու աջ հատվածում) և «Վանաձորի կանխարգելիչ ախտահանում» դուստր փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել հաշվեկշռային մեթոդով` 8854 հազ. դրամ գնահատված արժեքով շենքը (քաղ. Ստեփանավան, Արևելյան 17)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար` համապատասխան չափով նվազեցնելով ընկերությունների կանոնադրական կապիտալները:

(1.1-ին կետը լրաց. 24.07.08 N 787-Ն)

1.2. Հաշվեկշռային մեթոդով` 49527 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ախտահանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):

(1.2-րդ կետը լրաց. 24.07.08 N 787-Ն)

1.3. Սահմանել «Ախտահանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը 29131 հազ. դրամ:

(1.3-րդ կետը լրաց. 24.07.08 N 787-Ն)

1.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 7283 հազ. դրամ:

(1.4-րդ կետը լրաց. 24.07.08 N 787-Ն)

1.5. «Ախտահանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 22031 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2266 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 5327 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 9165,8 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 77,5 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք` հիմնադիրներին (մասնակիցներին)` 2932,8 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 1691,5 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ` 570,4 հազ. դրամ:

(1.5-րդ կետը լրաց. 24.07.08 N 787-Ն)

1.6. «Ախտահանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

(1.6-րդ կետը լրաց. 24.07.08 N 787-Ն)

1.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել`

ա. «Ախտահանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի առնվազն 10 տարի ժամկետով պահպանման մասին,

բ. որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` օրենքով սահմանված կարգով:

(1.7-րդ կետը լրաց. 24.07.08 N 787-Ն)

1.8. Վճարումները կատարել 3-ամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

(1.8-րդ կետը լրաց. 24.07.08 N 787-Ն)

2.1. «Ախտահանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացված՝ Հրազդան քաղաքում գտնվող շենքերը և կառույցները (Հրազդան-Սևան մայրուղու աջ հատված) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Օֆելյա Ենոքյանին (անձնագիր՝ AC 0418843, տրված՝ 008-ի կողմից, այսուհետ՝ գնորդ):

2.3. Սահմանել մասնավորեցման ենթակա գույքի գնահատված արժեքը՝ 18699 հազ. դրամ:

2.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի գինը՝ 4675 հազ. դրամ:

2.5. Վճարումները կատարել 3-ամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. (կետն ուժը կորցրել է 24.07.08 N 787-Ն)

3.2. (կետն ուժը կորցրել է 24.07.08 N 787-Ն)

3.3. (կետն ուժը կորցրել է 24.07.08 N 787-Ն)

3.4. (կետն ուժը կորցրել է 24.07.08 N 787-Ն)

4.1. Հաշվեկշռային մեթոդով 94026 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ավտոմատիկա ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին (այսուհետ՝ գնորդ) (ներդրումային մասնավորեցման արդյունքում պետական բաժնեմասը կազմել է «Ավտոմատիկա ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերությունում՝ 43,156 տոկոս, իսկ «Տեխնոսիստեմ» դուստր փակ բաժնետիրական ընկերությունում՝ 43,75 տոկոս):

4.2. Սահմանել «Ավտոմատիկա ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 76943 հազ. դրամ:

4.3. Սահմանել «Ավտոմատիկա ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 33219 հազ. դրամ:

4.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 8305 հազ. դրամ:

4.5. «Ավտոմատիկա ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 17083 հազ. դրամ, այդ թվում՝

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 396 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 9447 հազ. դրամ,

երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով՝ 1800 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 23 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 4643 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 774 հազ. դրամ:

4.6. «Ավտոմատիկա ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ օրենքով սահմանված կարգով:

4.8. Վճարումները կատարել 3-ամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 74610 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի քաղաքացիական կառույցների ուղեմաս» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին՝ վերակազմակերպելով «Երևանի քաղաքացիական կառույցների ուղեմաս» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ գնորդ):

5.2. Սահմանել «Երևանի քաղաքացիական կառույցների ուղեմաս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 51397 հազ. դրամ, որը համապատասխանում է 51397 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Սահմանել «Երևանի քաղաքացիական կառույցների ուղեմաս» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 51397 հազ. դրամ:

5.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 12850 հազ. դրամ:

5.5. «Երևանի քաղաքացիական կառույցների ուղեմաս» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 23213 հազ. դրամ, այդ թվում՝

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 981 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 818 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 707 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով՝ 20670 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 37 հազ. դրամ:

5.6. «Երևանի քաղաքացիական կառույցների ուղեմաս» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմել են 23.7 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

5.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ օրենքով սահմանված կարգով:

5.8. Վճարումները կատարել 3-ամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. «Մասիսի թռչնաբուծական փորձարարական բազա» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնել՝ այն սահմանելով 15471 հազ. դրամ, որը համապատասխանում է 15471 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.2. Հաշվեկշռային մեթոդով 15759 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիսի թռչնաբուծական փորձարարական բազա» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Մասիսի թռչնաբուծական փորձարարական բազա» բաց բաժնետիրական ընկերության:

6.3. Սահմանել «Մասիսի թռչնաբուծական փորձարարական բազա» պետական փակ բաժնետիրական ընկերության՝ մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 15471 հազ. դրամ:

6.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 3868 հազ. դրամ:

6.5. «Մասիսի թռչնաբուծական փորձարարական բազա» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 288 հազ. դրամ, այդ թվում՝

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 213 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)՝ 75 հազ. դրամ։

6.6. «Մասիսի թռչնաբուծական փորձարարական բազա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ օրենքով սահմանված կարգով:

6.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

6.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

6.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. սեպտեմբերի 18
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.07.2008, N 787-Ն 07.08.2008, N 1198-Ն
22.09.2005, N 1693-Ն 10.11.2005, N 1198-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան