ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 նոյեմբերի 2012 թվականի N 1473-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ - ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը հաստատելու մասին» ՆԿ-51-Ն կարգադրության 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել օրենքով ստեղծված մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհուրդ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2012 թ. նոյեմբերի 27 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1473-Ա որոշման  | 
Ծ Ր Ա Գ Ի Ր – Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| 
 Նպատակը  | 
 Միջոցառումները  | 
 Ժամկետը  | 
 Կատարողը  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
| 
 1. Ահաբեկչության կանխարգելմանը, բացահայտմանը և կասեցմանն ուղղված իրավական բազայի բարելավումը և կատարելագործումը, ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության համակարգումը  | 
 1.1. Ուսումնասիրել և անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություն սոցիալական, ռասսայական ,ազգային, կրոնական կամ ՀՀ սահմանադրությամբ արգելված այլ բնույթի խտրականություն քարոզող կամ տարածող տեղեկատվության ինտերնետային կայքերում տեղադրման կանոնակարգման վերաբերյալ:  | 
 2014 թ.   | 
 ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն 
 ՀՀ արդարադատության նախարարություն  | 
| 
 1.2. Ուսումնասիրել և անհրաժեշտության դեպքում օրենսդրորեն ամրացնել պետական մարմիններում օգտագործվող տեղեկատվական ենթակառուցվածքների տեխնիկական և ծրագրային միջոցներին տրվող անհրաժեշտ պահանջների մշակումն ու ընդունումը և այդ մարմինների պատասխանատվությունը սեփական կայքերում տեղադրված պաշտոնական տեղեկատվության նկատմամբ:  | 
 2014 թ.   | 
 ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ արդարադատության նախարարություն  | |
| 
 1.3. Համապատասխան իրավական ակտերի մշակում կենսաապահովման, ռազմավարական և առավել վտանգավորության օբյեկտների ղեկավար և սեփականատեր հանդիսացող անձանց պատասխանատվության խստացման և պարտականությունների ընդլայնում` այդ օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանվածության ամրապնդման բնագավառում  | 
 2013 թ. երկրորդ կիսամյակ  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն 
 ՀՀ արդարադատության նախարարություն  | |
| 
 1.4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում առաջացած ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային պլանի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության հաստատմանը  | 
 2012 թ. դեկտեմբեր  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն  | |
| 
 1.5. Հանրային առողջապահության ոլորտում կենսաբանական, քիմիական գործոններով պայմանավորված ահաբեկչության կանխարգելմանը, բացահայտմանը և կասեցմանն ուղղված իրավական բազայի կատարելագործում  | 
 2013 թ.  | 
 ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն  | |
| 
 1.6. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի կիբեռանվտանգությանը վերաբերող հարցերի աշխատանքային խմբի ստեղծում  | 
 2012 թ. դեկտեմբեր  | 
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն  | |
| 
 1.7. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական համակարգերի ծրագրային ապահովության կարգերի արդիականացում  | 
 2013 թ. մարտ  | 
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն «Նորք» տեղեկատվավեր-լուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն(համաձայնությամբ)  | |
| 
 1.8. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային հասցեների, ծածկագրերի գրանցման, վարման և փոփոխման ընթացակարգերի արդիականացում  | 
 2012 թ. դեկտեմբեր  | 
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն «Նորք» տեղեկատվավերլու-ծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն(համաձայնությամբ)  | |
| 
 1.9. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական համակարգերի, վեբկայքերի, ցանցերի կառավարման և տեխսպասարկման, ինչպես նաև տվյալների արխիվացման ընթացակարգերի և ժամանակացույցի արդիականացում  | 
 2012 թ. դեկտեմբեր  | 
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն «Նորք» տեղեկատվավերլու-ծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)  | |
| 
 1.10. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում օգտագործվող համակարգիչների և դրանց օգտագործողների աշխատանքի կազմակերպմանը ներկայացվող պահանջների և նորմերի մշակում  | 
 2012 թ. դեկտեմբեր  | 
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն «Նորք» տեղեկատվավերլու-ծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)  | |
| 
 1.11. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտի ՀՀ օրենսդրության շարունակական համապատասխանեցում միջազգային չափանիշներին  | 
 2012-2015 թթ.  | 
 ՀՀ կենտրոնական բանկ 
 ՀՀ գլխավոր դատախազություն 
 ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն 
 ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն 
 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե  | |
| 
 1.12. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերանայում և անհրաժեշտության դեպքում փոփոխությունների նախաձեռնում` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների բնակվելու ռեժիմը խստացնելու, Հայաստանի Հանրապետությունից օտարերկրացուն վտարելու գործընթացը պարզեցնելու (եթե նրա` Հայաստանի Հանրապետությունում գտնվելը հակասում է ՀՀ ազգային անվտանգության շահերին) ուղղությամբ:  | 
 2013 թ. 1-ին կիսամյակ  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն 
 ՀՀ արդարադատության նախարարություն 
 ՀՀ արտաքին գործերի նախարարություն  | |
| 
 2. Ահաբեկչության դեմ պայքարի ձևերի, մեթոդների և միջոցների օպտիմալացում  | 
 2.1. ՀՀ ահաբեկչության դեմ պայքարի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրակա-նացնող պետական մարմինների միջև համագործակցության ձևերի ու միջոցների շարունակական կատարելագործում  | 
 մշտապես  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն 
 ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն  | 
| 
 2.2. Ահաբեկչության դեմ պայքարի պետական համակարգի ուժերի և միջոցների գործունեության տիպային պլանների մշակում և դրանց խաղարկումը վարժանքների ժամանակ  | 
 2013թ. նոյեմբեր  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն 
 ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն 
 ՀՀ պաշտպանության նախարարություն 
 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն  | |
| 
 3. Ռազմավարական և կարևոր նշանակության այլ օբյեկտների ինժեներատեխնիկական համակարգերի անխափան գործունեության ապահովում  | 
 3.1. Ռազմավարական և կարևոր նշանակության այլ օբյեկտների ինժեներատեխնիկական համակարգերի ստուգումներ  | 
 մշտապես  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն 
 ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն 
 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն  | 
| 
 3.2. ՀՀ ԶՈՒ-ի խոցելի թիրախների ուսումնասիրում, դրանց անվտանգության ապահովման համար պարբերաբար տեղեկատվության փոխանցում շահագրգիռ ծառայություններին  | 
 մշտապես  | 
 ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանություն, ԶՈՒ ԱՀՏԱ, ԳՇ օպերատիվ-հետախուզական վարչություն  | |
| 
 3.3. Երկաթուղային տրանսպորտի օբյեկտներում հակաահաբեկչական գործողություններից պաշտպանվածության տեխնիկական միջոցների ներդրման, ուղեբեռներն ստուգող անվտանգության համակարգի կազմակերպման և տարածքների պահպանության ապահովում  | 
 կոնցեսիոն պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 
 ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն 
 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե  | |
| 
 3.4. Ավտոճանապարհային արհեստական կառույցների դիվերսիոն-ահաբեկչական տեսանկյունից խոցելի կետերում հսկողության տեսախցիկների տեղադրում, պահակազորի ապահովում  | 
 2013-2015 թթ.  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն  | |
| 
 3.5. ՀՀ ավտոկայարաններում և ավտոկայաններում հակաահաբեկչական պաշտպանվածության մեխանիզմների ներդրում և տեխնիկական հագեցվածության բարելավում  | 
 «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու կամ վարձակալության հանձնելու ընթացքում  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | |
| 
 3.6. ՀՀ հեռուստահեռարձակման համակարգի էլեկտրամատակարարման պահուստային գեներատորների անխափան աշխատանքի ապահովում, տարածքի ֆիզիկական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ահազանգման համակարգերի վերազինում տեսագրման և ազդանշանային սարքավորումներով  | 
 2012-2013թթ  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն  | |
| 
 3.7. Փոստային առաքումների փոստային անվտանգության ապահովում  | 
 մշտապես  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե  | |
| 
 3.8. Երևանի մետրոպոլիտենի կայարանային թունելախորշերի մուտքերում ազդարարման համակարգի ներդրում, հերթապահի սենյակում ազդարարող սարքի տեղադրում:  | 
 1 տարի ֆինանսական միջոցների առկայության դեպքում  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն  | |
| 
 3.9. Երևանի մարդաշատ վայրերում, մշակութային և ժամանցի հասարակական վայրերում անվտանգության, հակահրդեհային, տեսաձայնագրող համակարգերի, պատկերի բիոսկանավորման եղանակով անձանց նույնականացման սարքերի տեղադրում: Հակահրդեհային և այլ համակարգերի միացում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնին:  | 
 մեկ տարի ֆինանսական միջոցների առկայության դեպքում  | 
 Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն  | |
| 
 3.10. Ազգաբնակչության խմելու ջրի ջրաղբյուրների, կապտաժային կառույցների, պոմպակայանների, օրվա կարգավորիչ ջրամբարների ապահովումը ֆիզիկական պաշտպանվածության ժամանակակից համակարգերով և միացումը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնին:  | 
 մշտապես  | 
 ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) ՀՀ մարզպետարաններ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն  | |
| 
 4. Ռադիոակտիվ նյութեր արտադրող, փոխադրող, օգտագործող կամ պահեստավորող օբյեկտների նախագծային սպառնալիքի գնահատում և ֆիզիկական պաշտպանության համակարգի ուժեղացում  | 
 4.1. Հայկական ԱԷԿ նախագծային սպառնալիքի վերագնահատում  | 
 2013 թ.  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն  | 
| 
 4.2. Հայկական ԱԷԿ ֆիզիկական պաշտպանության համակարգի ուժեղացում  | 
 2015 թ.  | 
 ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե  | |
| 
 4.3. Միջուկային վառելիքի ներկրման ընթացքում ռադիոակտիվ նյութերի փոխադրման ֆիզիկական անվտանգության ապահովում  | 
 մշտապես  | 
 Հայկական ԱԷԿ (համաձայնությամբ) ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն  | |
| 
 4.4. Ռադիոակտիվ նյութեր արտադրող, փոխադրող, օգտագործող կամ պահեստավորող օբյեկտների նախագծային սպառնալիքի գնահատում  | 
 2014 թ. և տարին մեկ անգամ վերագնահատում  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն  | |
| 
 4.5. Ռադիոակտիվ նյութեր արտադրող, փոխադրող, օգտագործող կամ պահեստավորող օբյեկտների ֆիզիկական պաշտպանության համակարգի ուժեղացում  | 
 2016 թ. ըստ նախագծային սպառնալիքի գնահատման  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե  | |
| 
 4.6. Բարձր հզորություն էներգաարտադրող կայանների համակարգաստեղծ բարձրավոլտ ենթակայանների ու գծերի, միջպետական ԷՀԳ, էլեկտրաէներգետիկական համակարգի գլխավոր կարգավարման կենտրոնի և մագիստրալ գազամուղերի ֆիզիկական պաշտպանության ապահովում  | 
 մշտապես  | 
 էներգետիկայի ոլորտի տնտեսավարող սուբյեկտներ` համաձայն գործող օրենսդրական կարգի և սեփական նախաձեռնության  | |
| 
 5. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության հետ կապված միջադեպերի, տիրազուրկ միջուկային և ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման դեպքերի տեղեկատվական բազայի ստեղծում  | 
 Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության հետ կապված միջադեպերի, տիրազուրկ միջուկային և ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման դեպքերի տեղեկատվական բազայի ստեղծում  | 
 2014 թ.  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն  | 
| 
 6. Ահաբեկչական, այդ թվում նաև` կիբեռահաբեկչական գործողության հետևանքների վերացման կարողությունների զարգացում  | 
 6.1. Արտակարգ իրավիճակների առանձնահատկությունների հաշվառում  | 
 2013 թ. մարտ  | 
 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն  | 
| 
 6.2. Ահաբեկչական հնարավոր ազդեցության օբյեկտների և ահաբեկչական գործունեության միջոցների հաշվարկում  | 
 2013 թ. հունիս  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն  | |
| 
 7. Համապատասխան մասնագետների պատրաստում և որակավորման բարձրացում  | 
 7.1. Մասնակցություն ԻԿԱՕ-ի անվտանգության ռեգիոնալ կենտրոններում ավիացիոն անվտանգության և քաղաքացիական ավիացիայի համակարգում ճգնաժամային իրավիճակի կառավարման դասընթացներին  | 
 2012 թ.  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն  | 
| 
 7.2. Միջուկային և ռադիոակտիվ նյութերի հետ աշխատանքներ իրականացնող օբյեկտների, միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության հարցերով մասնագետների պատրաստում և վերապատրաստում  | 
 2015 թ.  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե  | |
| 
 7.3. Կենսաբանական, քիմիական զենքով պայմանավորված ահաբեկչության կանխարգելման ուղղությամբ հանրային առողջապահության ոլորտի մասնագետների պատրաստում, գիտելիքների և որակավորման բարձրացման շարունակական կատարելագործում  | 
 2015 թ.  | 
 ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն  | |
| 
 7.4. Դիվերսիոն-ահաբեկչական խմբերի բացահայտմանը և վնասազերծմանն ուղղված զորավարժանքների անցկացում  | 
 մշտապես  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն  | |
| 
 7.5. Հակաահաբեկչական օպերատիվ և օպերատիվ-մարտական ստորաբաժանումների աշխատողների մասնագիտական ուսուցում, այդ թվում` արտասահմանյան երկրների ուսումնական հաստատություններում  | 
 մշտապես  | 
 ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն  | |
| 
 7.6. Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կարողությունների զարգացման ուղղությամբ պետական իրավասու մարմինների և հաշվետու անձանց աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացում  | 
 2012-2015 թթ.  | 
 ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)  | |
| 
 7.7. Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կարողությունների զարգացման ուղղությամբ ՀՀ կենտրոնական բանկի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացում  | 
 2012-2015 թթ.  | 
 ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)  | |
| 
 7.8. Ահաբեկչության կանխարգելման միջոցառումների իրազեկման ուղղությամբ մանկավարժների վերապատրաստում  | 
 2013 թ.  | 
 ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն Կրթության ազգային ինստիտուտ (համաձայնությամբ)  | |
| 
 7.9. Շարժական հեռախոսակապի թվային համակարգի բարձրակարգ մասնագետների ուսուցում և վերապատրաստում (յուրաքանչյուր աշխատատեղի համար 2 մասնագետ)` համակարգի էլեկտրասնուցման, ծրագրային ապահովման չարտոնված մուտքի կանխարգելման ուղղությամբ  | 
 2012-2013 թթ.  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | |
| 
 8. Բնակչության շրջանում տեղեկատվության տարածում և կրթադաստիարակչական աշխատանքների կազմակերպում  | 
 8.1. Ռազմավարական նշանակության օբյեկտների շրջանում բնակվող ազգաբնակչության միջավայրում դիվերսիոն և ահաբեկչական գործողությունների յուրահատկությունների ու գործելակերպի կանոնների լուսաբանման աշխատանքներ  | 
 մշտապես  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն  | 
| 
 8.2. Ահաբեկչության կանխարգելման միջոցառումների իրազեկման բաց դասընթացների կազմակերպում ավագ դպրոցներում, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում  | 
 2012թ. դեկտեմբեր  | 
 ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն  | |
| 
 8.3. Կրթական, մշակութային և սոցիալական արժեքների ձևավորման, հանդուրժողականության քարոզչության, հասարակական երկխոսության համար պայմանների ստեղծմանն ուղղված` ահաբեկչության կանխարգելման թեմայով համաժողովների, կլոր սեղանների, սեմինարների կազմակերպում` մշակույթի և արվեստի գործիչների, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ  | 
 2013թ.  | 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | |
| 
 8.4. Կրոնական և մշակութային բազմազանության վերաբերյալ հասարակության շրջանում տեղեկատվության ընդլայնմանը, տարբեր կրոնական և էթնիկ խմբերի վերաբերյալ հասարակական կարծիքի և վերաբերմունքի ձևավորմանն ուղղված պետական աջակցության շարունակում ազգային փոքրամասնությունների լեզուներով հրատարակվող մամուլին և գրականությանը, ՀՀ մարզերում ազգային փոքրամասնությունների մշակույթը ներկայացնող միջոցառումների կազմակերպում  | 
 ընթացիկ  | 
 ՀՀ մշակույթի նախարարություն 
  | |
| 
 8.5. Իրավասու մարմինների և հասարակական կազմակերպությունների միջոցով ՀՀ սահմանամերձ համայնքների բնակչության լայն խավերի շրջանում կրթադաստիարակչական աշխատանքների կազմակերպում` հաշվի առնելով սահմանամերձ բնակավայրի առանձնահատկությունները:  | 
 մշտապես  | 
 ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ մարզպետարաններ  | |
| 
 9. Անհատի և հասարակության օրինական շահերի, ազատությունների իրավունքների պաշտպանության ապահովում, քաղաքացիական հասարակության բոլոր ենթահամակարգերի փոխգործակցության ապահովում  | 
 9.1. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում  | 
 2013-2015 թթ.  | 
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն  | 
| 
 10. Ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության շարունակական զարգացում  | 
 10.1. ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում ահաբեկչության վերաբերյալ միջազգային կոնվենցիաների, պայմանագրերի, ծրագրերի և համաձայնագրերի կատարման հետ կապված ազգային զեկույցների և (կամ) հարցաշարերի պատասխանների կազմման աշխատանքների համակարգում  | 
 ընթացիկ  | 
 ՀՀ արտաքին գործերի նախարարություն  | 
| 
 10.2. Ահաբեկչության դեմ ուղղված երկկողմ և բազմակողմ համագործակցության շարունակական զարգացում. ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործող ահաբեկչության դեմ պայքարի կառույցներում մասնակցության ապահովում  | 
 ընթացիկ  | 
 ՀՀ արտաքին գործերի նախարարություն  | |
| 
 10.3. Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի   | 
 2012 թ.  | 
 ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)  | |
| 
 10.4. Մասնակցություն փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային կառույցների աշխատանքին  | 
 2012-2015 թթ.  | 
 ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)  | |
| 
 11. Բնակչության կենսական շահերի պաշտպանության և սոցիալական խնդիրների լարվածությունը մեղմելուն ուղղված գործողություններ  | 
 11.1. «ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման ծրագրի շրջանակներում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող և քանդված բնակարանային ֆոնդի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման ներկայացում ՀՀ կառավարություն:  | 
 2012 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ  | 
 ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն  | 
| 
 12. Հայաստանի Հանրապետությունում անվտանգության ապահովման բնագավառում հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների կատարում  | 
 12.1. Պետական նպատակային ծրագրային և թեմատիկ աշխատանքների մշակում և իրականացում  | 
 2012-2015 թթ.  | 
 ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|