Գլխավոր տեղեկություն
Համար
N 644-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.07.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.09/42(632) Հոդ.724
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2008 թվականի N 644-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1067-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի «Հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրն ու դրա իրականացման կարգը հաստատելու մասին» N 1067-Ն որոշման 1-ին կետով հաստատված հաշմանդամների վերականգնման բազային ծրագրի`

1) «I. ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» բաժնի 3-րդ կետը «ժ» ենթակետից հետո լրացնել «ժա», «ժբ» և «ժգ» ենթակետերով.

 

«
ժա)
ժբ)


ժգ)
աչքի պրոթեզավորում
ձայնաստեղծ սարք


ատամների պրոթեզավորում (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստվածների)

պետական պատվեր իրականացնող պրոթեզաօրթոպեդիկ օգնություն տրամադրող կազմակերպություններ

պետական պատվեր իրականացնող ատամնաբուժական կազմակերպություններ

».

 

2) «I. ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» բաժնի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

4.


ա)
բ)
գ)
դ)
ե)
զ)
է)

ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

ձեռնափայտ
հենակ
քայլակ
սուպինատոր
լսողական սարք
հաշմանդամի սայլակ
փոքր տրամաչափի սայլակ

պետական պատվեր իրականացնող պրոթեզաօրթոպեդիկ օգնություն տրամադրող կազմակերպություններ
».

 

3) «IV. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» բաժնում «IV» թիվը փոխարինել «III» թվով, իսկ «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
դ) վերականգնողական տեխնիկական և այլ օժանդակ միջոցներից օգտվելու հմտությունների ուսուցում և հարմարեցում պետական պատվեր իրականացնող պրոթեզաօրթոպեդիկ օգնություն տրամադրող կազմակերպություններ
»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հունիսի 28

Երևան