«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հունիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 60008201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
23 հունիսի 2008 թ. |
N 326-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 140-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ի) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մարտի 30-ի «Հանրային շարժական բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտերի տրամադրման մասին» N 140-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «2008 թվականի հունիսի 1-ը» բառերը փոխարինել «2008 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերով.
2) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 կետով.
«1.1. Սահմանել, որ մինչև 2008 թվականի հոկտեմբերի 1-ը սույն որոշման 1-ին կետում նշված գրավոր պայմանագիր չվերակնքվելու դեպքում հանրային շարժական բջջային կապի ծառայություններ մատուցողների կողմից հանրային շարժական բջջային կապի ծառայությունների մատուցումը կդադարեցվի` մինչև գրավոր պայմանագրի վերակնքումը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.06.2011, N 285-Ն | 01.08.2011, N 326-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|