Գլխավոր տեղեկություն
Համար
N 658-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.07.2008-04.02.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.09/42(632) Հոդ.734
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2008 թվականի N 658-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածին և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Ռեմդիզել» փակ բաժնետիրական ընկերության (Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ)` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «ԲԻԶՆԵՍ ԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) (քաղ. Երևան, Մովսես Խորենացու փող., 2-րդ փակուղի, 24/16):

1) Սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի հունվարի 29-ին ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 191707 հազ. դրամ,

բ. մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 153 366 հազ. դրամ,

գ. ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը՝ 153 366 հազ. դրամ:

2) Ընկերության պարտավորությունները 2007 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 50606 հազ. դրամ, այդ թվում`

ա. կարճաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ՝ 15000 հազ. դրամ,

բ. կրեդիտորական պարտքեր՝ գնումների գծով՝ 3058 հազ. դրամ,

գ. ստացված ընթացիկ կանխավճարներ՝ 13789 հազ. դրամ,

դ. կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 11 376 հազ. դրամ,

ե. կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովության գծով՝ 1944 հազ. դրամ,

զ. անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 4498 հազ. դրամ,

է. այլ կրեդիտորական պարտքեր՝ 288 հազ. դրամ,

ը. ընթացիկ պահուստներ՝ 653 հազ. դրամ:

3) Մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

4) Ընկերությունը 1999-2007 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

1) առաջին վեց ամսվա ընթացքում վճարել վաճառքի գնի մեկ երրորդ մասը, հաջորդ վեց ամսվա ընթացքում` վաճառքի գնի մնացած երկու երրորդը.

2) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված` 1051800 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը.

3) տասը տարվա ընթացքում կատարել 250 մլն դրամի չափով ներդրումներ` յուրաքանչյուր տարի համամասնորեն՝ 25 մլն դրամ.

4) ներդրումների ավարտի ժամանակ ապահովել 99 աշխատատեղ.

5) տասը տարվա ընթացքում չփոխել ընկերության հիմնական գործունեության ուղղվածությունը (պրոֆիլը).

6) ապահովել մասնավորեցված ընկերությունում պետական պատվերների առաջնահերթ կատարումը:

3. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

4. Գաղտնի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հուլիսի 2

Երևան