Basic information
Number
N 1154-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (27.11.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
26.11.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
26.11.2012
Effective date
27.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2012 թվականի N 1154-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և ելնելով Ալեքսանդր Արաքսմանյանի (Ալեքսանդր Արմենի Մանուկյան) գերեզմանի անհապաղ տեղափոխման անհրաժեշտությունից՝

1. Ստեղծել Երևանի Նուբարաշենի վարչական շրջանի «Արին Բերդ» պանթեոնում գտնվող Ալեքսանդր Արաքսմանյանի (Ալեքսանդր Արմենի Մանուկյան) գերեզմանի «Քաղաքային պանթեոն» կենտրոնական գերեզմանատուն տեղափոխման և վերահուղարկավորման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել Ալեքսանդր Արաքսմանյանի (Ալեքսանդր Արմենի Մանուկյան) վերահուղարկավորումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

նոյեմբերի 26-ի N 1154-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Կ. Այվազյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ (հանձնաժողովի նախագահ)

Կ. Բաղդասարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ՆԱՀ-ի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ

Է. Թորոսյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի պետ (համաձայնությամբ)

Ս. Սևոյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության շրջակա միջավայրի և կոմունալ հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ

Կ. Վարդանյան

- «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Մանուկյան

- Ա. Արաքսմանյանի հարազատ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation