Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 147-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.06.16/20(294) Հոդ.186
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.05.2008
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 հունիսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008181

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 մայիսի 2008 թ.

թիվ 147-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐ» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ, «ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ, «ԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾ», «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԹԱՎՈՏՆ ԲՎԻԿ», «ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒՖԼՈՆ», «ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱԿԻՐՅԱՆ ԿՈՐԱԳԼՈՒԽ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2008 թվականի հուլիսի 20-ից շրջանառության մեջ դնել «Կշեռք» ոսկե հուշադրամը, «Բեզոարյան այծ» և «Կովկասյան թավոտն բվիկ» արծաթե հուշադրամները:

2. 2008 թվականի հոկտեմբերի 15-ից շրջանառության մեջ դնել «20-րդ դարի հայոց կաթողիկոսներ» ոսկե հուշադրամը:

3. 2008 թվականի օգոստոսի 20-ից շրջանառության մեջ դնել «Կարիճ» ոսկե հուշադրամը:

4. 2008 թվականի սեպտեմբերի 20-ից շրջանառության մեջ դնել «Աղեղնավոր» ոսկե հուշադրամը:

5. 2008 թվականի հոկտեմբերի 20-ից շրջանառության մեջ դնել «Այծեղջյուր» ոսկե հուշադրամը, «Հայկական մուֆլոն», «Անդրկովկասյան տակիրյան կորագլուխ» արծաթե հուշադրամները:

6. 2008 թվականի նոյեմբերի 20-ից շրջանառության մեջ դնել «Ջրհոս» ոսկե հուշադրամը:

7. 2008 թվականի դեկտեմբերի 20-ից շրջանառության մեջ դնել «Ձկներ» ոսկե հուշադրամը:

8. 2009 թվականի հունվարի 20-ից շրջանառության մեջ դնել «Խոյ» ոսկե հուշադրամը:

9. 2009 թվականի փետրվարի 20-ից շրջանառության մեջ դնել «Ցուլ» ոսկե հուշադրամը:

10. 2009 թվականի մարտի 20-ից շրջանառության մեջ դնել «Երկվորյակներ» ոսկե հուշադրամը:

11. 2009 թվականի ապրիլի 20-ից շրջանառության մեջ դնել «Խեցգետին» ոսկե հուշադրամը:

12. 2009 թվականի մայիսի 20-ից շրջանառության մեջ դնել «Առյուծ» ոսկե հուշադրամը:

13. 2009 թվականի հունիսի 20-ից շրջանառության մեջ դնել «Կույս» ոսկե հուշադրամը:

14. Հաստատել «20-րդ դարի հայոց կաթողիկոսներ» ոսկե հուշադրամի, «Կենդանակերպի նշանները» ոսկե հուշադրամների շարքի, «Բեզոարյան այծ», «Կովկասյան թավոտն բվիկ», «Հայկական մուֆլոն», «Անդրկովկասյան տակիրյան կորագլուխ» արծաթե հուշադրամների նկարագրությունը, որը հուշադրամների ուրվագծերի հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահի տեղակալ

Ա. Ջավադյան

 

2008 թ. մայիսի 23

Երևան

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մայիսի 20-ի

թիվ 147-Ն որոշմամբ

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐ»

ոսկե հուշադրամի

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված 1000000 դրամ անվանական արժեքով ոսկե հուշադրամը նվիրված է 20-րդ դարի հայոց կաթողիկոսներին:

Հուշադրամի դիմերեսի ներքին շրջանակում տեղադրված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որի աջ հատվածում հուշադրամի թողարկման տարեթիվն է «2008», իսկ ներքևի հատվածում` անվանական արժեքը «1000000 ԴՐԱՄ»: Հուշադրամի եզրաշրթով տեղադրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPՍBLIC OF ARMENIA» բառերը:

Հուշադրամի դարձերեսին շրջանագծով պատկերված են 20-րդ դարի հայոց կաթողիկոսների դիմանկարները: Յուրաքանչյուր դիմանկարի վերևի մասում մակագրված են կաթողիկոսների անունները և կաթողիկոսության ժամանակահատվածը: Հուշադրամի մեջտեղի հատվածում պատկերված է Էջմիածնի Մայր Տաճարը, որի ներքևի հատվածում տեղադրված է «XX ԴԱՐԻ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐ» մակագրությունը: Հուշադրամի եզրաշրթով անցնում է խաչերից բաղկացած զարդանախշ:

Թափանցիկ պատիճով հուշադրամները և դրանց իսկության հավաստագրերը տեղադրված են փայտե տուփերում:

Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Հարություն Սամուելյանը:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 

Հուշադրամի բնութագիրը

 

Անվանական արժեքը  1000000 դրամ
Մետաղը և հարգը  ոսկի, 9990
Քաշը 1000,0 գ
Տրամագիծը 90,0 մմ
Դրամաշուրթը հարթ 
Որակը պրուֆ
Տպաքանակը 25 հատ
                                           

    «20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐ»

 

ոսկե հուշադրամի դիմերեսի ԵՎ դարձերեսի ուրվագծերը

Ներմուծեք նկարագրությունը_20257
 

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐ» ոսկե հուշադրամների շարքի

 

Կենդանակերպի նշանները պատկերող 10000 դրամ անվանական արժեքով ոսկե հուշադրամները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում: Շարքում ներառվել են կենդանակերպի 12 նշանները պատկերող հուշադրամները:

Հուշադրամների դիմերեսը բաժանված է երեք շրջանակի: Առաջին ներքին շրջանակում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանի տակ մակագրված է հուշադրամների անվանական արժեքը թվերով` «10000», և «ԴՐԱՄ», «DRAM» բառերը: Զինանշանի վերևի մասում հուշադրամների թողարկման տարեթվերն են` «2008» և «2009»: Երկրորդ շրջանակում պատկերված են կենդանակերպի 12 նշանների սիմվոլները: Հուշադրամների եզրաշրթով մակագրված են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» բառերը:

Հուշադրամների դարձերեսին պատկերված են յուրաքանչյուր հուշադրամի համար առանձին կենդանակերպի նշանի նկարները և դրանց սիմվոլները, որոնց ներքևի մասում տեղադրված է սիմվոլիկ նախշ` կատարված գունավոր ներկով: Հուշադրամների վերևի մասում կենդանակերպի առանձին նշանների անվանումն է լատիներեն լեզվով, իսկ ներքևի մասում` ռուսերենով:

Թափանցիկ պատիճով հուշադրամները և դրանց իսկության հավաստագրերը տեղադրված են արհեստական կաշվից պատրաստված տուփերում:

Հուշադրամների ուրվագծերը ձևավորել է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ուրսուլա Վալեժակը:

Հուշադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում:

 

Հուշադրամի բնութագիրը

 

Անվանական արժեքը  10000 դրամ
Մետաղը և հարգը  ոսկի, 9990
Ձևը կլոր
Որակը անսրքյուլեյթիդ
Քաշը 8,6 գ
Տրամագիծը  22,00 մմ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը մինչև 10000 հատ


1. «Կշեռք» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

Ներմուծեք նկարագրությունը_20258
 

2. «Կարիճ» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

 

Ներմուծեք նկարագրությունը_20259

 

 

3. «Աղեղնավոր» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

 

Ներմուծեք նկարագրությունը_20260

 

4. «Այծեղջյուր» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

Ներմուծեք նկարագրությունը_20261 

5. «Ջրհոս» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

Ներմուծեք նկարագրությունը_20262 

6. «Ձկներ» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

Ներմուծեք նկարագրությունը_20263 

 7. «Խոյ» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

Ներմուծեք նկարագրությունը_20264 

8. «Ցուլ» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

 

Ներմուծեք նկարագրությունը_20256
 

 9. «Երկվորյակներ» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

Ներմուծեք նկարագրությունը_20265 

10. «Խեցգետին» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

 

Ներմուծեք նկարագրությունը_20266

 

11. «Առյուծ» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

Ներմուծեք նկարագրությունը_20267 

12. «Կույս» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

Ներմուծեք նկարագրությունը_20268
 

 Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾ», «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԹԱՎՈՏՆ ԲՎԻԿ», «ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒՖԼՈՆ»,

«ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱԿԻՐՅԱՆ ԿՈՐԱԳԼՈՒԽ»

արծաթե հուշադրամների

 

«Բեզոարյան այծ», «Կովկասյան թավոտն բվիկ», «Հայկական մուֆլոն», «Անդրկովկասյան տակիրյան կորագլուխ» պատկերող 100 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է «Կովկասի կենդանական աշխարհ» միջազգային ծրագրի շրջանակներում: Ծրագրում ներառվել են այն կենդանիները, որոնք ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում:

Հուշադրամների դիմերեսին ներքին շրջանակում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանի տակ մակագրված է հուշադրամի անվանական արժեքը թվերով` «100», և «ԴՐԱՄ», «DRAM» բառերը: Զինանշանի վերևի մասում հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2008»: Հուշադրամի եզրաշրթով մակագրված են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» բառերը:

Հուշադրամների դարձերեսին պատկերված են բեզոարյան այծը, կովկասյան թավոտն բվիկը, հայկական մուֆլոնը և անդրկովկասյան տակիրյան կորագլուխը: Կենդանիների վերևի մասում նրանց անվանումն է լատիներեն լեզվով, իսկ ներքևի մասում` հայերենով: Կենդանիների և գրագրությունների միջև առկա կարմիր էմալով կատարված կորերը խորհրդանշում են այս կենդանիների պաշտպանված լինելը պետության կողմից:

Թափանցիկ պատիճով հուշադրամները և իսկության հավաստագրերը տեղադրված են արհեստական կաշվից պատրաստված տուփերում:

Հուշադրամի ուրվագծերը ձևավորել են Լեհաստանի դրամահատարանի դիզայներներ Ռոուսանա և Անջեյ Նովակովսցիները:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 

Հուշադրամի բնութագիրը

 

Անվանական արժեքը  100 դրամ
Մետաղը և հարգը  արծաթ, 9250
Զանգվածը 28,28
Տրամագիծը 38,61
Որակը   բրիլիանթ անսրքյուլեյթիդ
Դրամաշուրթը  հարթ
Ձևը կլոր
Տպաքանակը 3000 հատ

 

1. «Բեզոարյան այծ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

 

Ներմուծեք նկարագրությունը_20269

 

 2. «Կովկասյան թավոտն բվիկ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

 

Ներմուծեք նկարագրությունը_20270

 

 3. «Հայկական մուֆլոն» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

 

Ներմուծեք նկարագրությունը_20272

 

 4. «Անդրկովկասյան տակիրյան կորագլուխ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

Ներմուծեք նկարագրությունը_20273

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան