Գլխավոր տեղեկություն
Համար
N 546-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.06.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2008 թվականի N 546-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքում 2008 թվականի հունիսի 8-15-ը անցկացվելիք «Շախմատային հսկաներ, Երևան-2008» մրցաշարի կազմակերպման նպատակով «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել 132.922,7 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մրցաշարի ավարտից հետո 15-օրյա ժամկետում «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն մրցանակակիրների մրցանակների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջե գանձման ենթակա եկամտահարկի վճարումը մրցանակակիրների փոխարեն կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հունիսի 6
Երևան