ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2008 թվականի N 678-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 588-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հաստիքների առավելագույն թիվը հաստատելու մասին» N 588-Ն որոշման 1-ին կետով հաստատված աղյուսակի «Աշխատողների առավելագույն թիվը (հաստիքային միավորը)» սյունակում «454» թիվը փոխարինել «388», «400» թիվը` «334», «1958» թիվը` «2024», «1860» թիվը` «1926» թվերով, իսկ վերջին սյունակում «5» թվերը` «4» թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2008 թ. հուլիսի 8 Երևան
Տ. Սարգսյան