Գլխավոր տեղեկություն
Համար
N 530-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.06.11/36(626) Հոդ.588
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2008 թվականի N 530-Ն

 

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 13-ի N 820-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Փարպիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, 3.4 հեկտար հողամասերը փոխադրել`

1) 0.41 հեկտար հատուկ պահպանվող տարածքների հողերը` բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման համար.

2) 2.99 հեկտարը, այդ թվում` 1.92 հեկտար գյուղատնտեսական նշանակության վարելահող, 0.95 հեկտար բնակավայրի հողեր, որից` 0.85 հեկտարը քաղաքացիների սեփականության տնամերձեր, 0.1 հեկտարը` համայնքային սեփականության այլ հողեր, 0.12 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերը` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` սպորտային համալիրի կառուցման համար:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Փարպիի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան
 

2008 թ. մայիսի 31

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

մայիսի 29-ի N 530-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՓԱՐՊԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան