040.0187.18.06.97
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
18 հունիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 1997 թ. N 187
քաղ. Երևան
ԱՄՈՐՏԻԶԱՑԻՈՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև բանկերի ակտիվների վերարտադրության գործընթացի կանոնակարգման և հստակեցման, տնտեսավարման արդի պահանջներին համապատասխանեցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 05.03.98 N 142)
2. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 29-ի «ԽՍՀՄ Ժողովրդական տնտեսության հիմնական ֆոնդերի լրիվ վերականգնման համար ամորտիզացիոն հատկացումների միասնական նորմաների մասին» N 632 որոշումը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 19-ի «Արագացված ամորտիզացիայի սահմանման ժամանակավոր կարգի մասին» N 496 որոշումը:
3. Սահմանել, որ սույն որոշման կիրարկման վերաբերյալ պարզաբանումները սահմանված կարգով տալիս է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` համաձայնեցնելով շահագրգիռ նախարարությունների հետ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՌ. Քոչարյան
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՄՈՐՏԻԶԱՑԻՈՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ
(հավելվածն ուժը կորցրել է 05.03.98 N 142)