Գլխավոր տեղեկություն
Համար
N 374
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.09.2001-29.12.2001)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.05.18/14(146) Հոդ.363
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2001

040.0374.30.04.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
30 ապրիլի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2001 թվականի N 374
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ԵՎ ՄԱՐՏԻ 30-Ի N 255 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Առողջապահության բնագավառում նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման նպատակով և «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 05 խմբի 02 ենթախմբի «1. Հիվանդանոցային բուժօգնություն» ծրագրով նախատեսված գումարը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով) պակասեցնել 400,000.0 հազ. դրամով և նույն չափով ավելացնել 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված գումարը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

3. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված գումարից 3,400,000.0 հազ. դրամն ուղղել առողջապահության բնագավառում առաջացած պարտքերի մարմանը` համաձայն N 2 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 30-ի «2001 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 255 որոշման NN 1 և 3 հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) N 1 հավելվածի 05 խմբի («Առողջապահություն») 4-րդ սյունակում «18,252,116.7» թիվը փոխարինել «17,852,116.7» թվով, իսկ 05 խմբի 02 ենթախմբի («Հիվանդանոցային բուժօգնություն») 4-րդ սյունակում «9,843,280.0», «9,526,610.0» և 7-րդ սյունակում «9,526,610.0» թվերը` համապատասխանաբար «9,443,280.0», «9,126,610.0» և «9,126,610.0» թվերով.

բ) N 3 հավելվածի 16-րդ կետի առաջին նախադասությունից հանել «80 տոկոսի» բառերը և երրորդ պարբերությունը, 23-րդ ու 29-րդ կետերի առաջին նախադասություններից` «80 տոկոսի» բառերը և երկրորդ պարբերությունները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2001 թվականի
ապրիլի 30-ի N 374 որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները

 

(հազ. դրամ)

Խումբը

Ենթախումբը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ընդամենը

2-րդ
եռամսյակ

3-րդ
եռամսյակ

4-րդ
եռամսյակ

05 02 1. Հիվանդանոցային բուժօգնություն -400000.0 1820000.0 -1000000.0 -1220000.0
    ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն -400000.0 1820000.0 -1000000.0 -1220000.0
   

այդ թվում`

        
    - այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր -400000.0 1820000.0 -1000000.0 -1220000.0
05 03 1. Առողջության առաջնային պահպանում 0.0 580000.0 -280000.0 -300000.0
    ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն 0.0 580000.0 -280000.0 -300000.0
    - այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 0.0 580000.0 -280000.0 -300000.0
14 06 10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում 400000.0

-2400000.0

1280000.0

1520000.0

 

 

ՀՀ կառավարություն

400000.0

-2400000.0

1280000.0

1520000.0

   

այդ թվում`

        

 

 

- այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 

400000.0

-2400000.0

1280000.0

1520000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2001 թվականի
ապրիլի 30-ի N 374 որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ 14 ԽՄԲԻ 06 ԵՆԹԱԽՄԲԻ «10. ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

 

(հազ. դրամ)

Խումբը Ենթա-
խումբը
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի, վերջիններս իրականացնող մարմինների և ըստ տնտեսագիտական դասակարգման այդ ծրագրերի հոդվածների անվանումները Ընդամենը 2-րդ եռամսյակ 3-րդ եռամսյակ 4-րդ եռամսյակ
    Ընդամենը
այդ թվում`
3400000.0 600000.0 1280000.0 1520000.0
05 02 1. Հիվանդանոցային բուժօգնություն  2220000.0 400000.0 820000.0 1000000.0
    ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն 2220000.0 400000.0 820000.0 1000000.0
- այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 2220000.0 400000.0 820000.0 1000000.0
05 03 1. Առողջության առաջնային պահպանում 1150000.0 200000.0 430000.0 520000.0
    ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն 1150000.0 200000.0 430000.0 520000.0
- այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 1150000.0 200000.0 430000.0 520000.0
05 05 2. Կենտրոնացված միջոցներով դեղորայքի, շիճուկների, պատվաստանյութերի ձեռքբերում 30000.0 - 30000.0 -
    ՀՀ առողջապահության նախարարություն 30000.0 - 30000.0 -
- դեղորայք և վիրակապային նյութեր 30000.0 - 30000.0 -

(հավելվածը խմբ. 18.09.01 N 870)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան