Գլխավոր տեղեկություն
Համար
N 1047-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.05.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հուլիսի 2006 թվականի N 1047-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինության` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան 70 հասցեում գտնվող` 926.4 քառ. մետր մակերեսով շենքը (այսուհետ` գույք) օտարել մրցույթով:

1.1. Սահմանել`

ա) լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի մայիսի 11-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը` 26818 հազ. դրամ.

բ) մրցույթով օտարվող գույքի վաճառքի նվազագույն գինը` 20113 հազ. դրամ.

գ) որ մրցույթի հաղթողին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը` կադաստրային արժեքով:

1.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի և սույն որոշման 1.1-ին կետի «գ» ենթակետով սահմանված վճարումների կատարումից հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ մրցույթի հաղթողը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 676800 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) օտարվող գույքի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով։

1.4. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.5. Մրցույթի հաղթողը գույքի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրվելու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը` Վեդու քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե, իսկ հողի կադաստրային արժեքը` Վեդու քաղաքային համայնքի սեփականությունը համարվող հողի վաճառքից մուտքեր գանձապետական հաշվին:

1.6. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը մրցույթով չվաճառվելու դեպքում այն վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր մրցույթ` գույքի վաճառքի նվազագույն գինը յուրաքանչյուր հաջորդ մրցույթի ժամանակ նվազեցնելով վերջին մրցույթի նվազագույն գնի 20 տոկոսի չափով:

(1-ին կետը փոփ. 15.05.08 N 438-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երևան քաղաքի Ագաթանգեղոսի 3 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի առաջին հարկից` 83.1 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Երևան քաղաքի Ագաթանգեղոսի 3 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի առաջին հարկից` իր տնօրինության 83.1 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք) օտարել մրցույթով:

2.2. Սահմանել`

ա) լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի մայիսի 25-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը` 33200 հազ. դրամ.

բ) մրցույթով օտարվող գույքի վաճառքի նվազագույն գինը` 24900 հազ. դրամ.

գ) որ մրցույթի հաղթողին է անցնում շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` մրցույթի հաղթողի բաժինն ընդհանուր բաժնային սեփականության հողամասի նկատմամբ որոշելով մրցույթի հաղթողին օտարվող գույքի մակերեսի հարաբերությամբ շենքի ամբողջ տարածքների մակերեսների գումարին` արտահայտված կոտորակով:

2.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի և սույն որոշման 2.2-րդ կետի «գ» ենթակետով սահմանված վճարումների կատարումից հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ մրցույթի հաղթողը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 796800 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) օտարվող գույքի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով։

2.5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.6. Մրցույթի հաղթողը գույքի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրվելու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ ընդհանուր բաժնային սեփականության հողամասի իր բաժնի կադաստրային արժեքը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

2.7. Սահմանել, որ սույն որոշման 2.1-ին կետում նշված գույքը մրցույթով չվաճառվելու դեպքում այն վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր մրցույթ` գույքի վաճառքի նվազագույն գինը յուրաքանչյուր հաջորդ մրցույթի ժամանակ նվազեցնելով վերջին մրցույթի նվազագույն գնի 20 տոկոսի չափով:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրինության` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան 22ա հասցեում գտնվող նախկին հրշեջ կայանի 216 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքերն ու շինությունները (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Գագիկ Գևորգյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AE 0255226, հասցեն` քաղ. Կապան, Շինարարների 14/39):

3.1. Սահմանել`

ա) լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի մայիսի 26-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը` 1607 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 1205 հազ. դրամ.

գ) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը` կադաստրային արժեքով:

3.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3.1-ին կետի «բ» և «գ» ենթակետերով սահմանված վճարումների կատարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) 3 տարվա ընթացքում կատարել 10 մլն դրամի չափով ներդրում` յուրաքանչյուր տարի` հավասարաչափ.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 80083 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.3. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը` Կապանի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե, իսկ հողի կադաստրային արժեքը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրինության` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում գտնվող` 1324.6 քառ. մետր մակերեսով` քաղպաշտպանության գույքի նախկին պահեստները (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Գագիկ Սահակյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AC 0616598, տրված 043-ի կողմից, հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, գ. Ներքին Գետաշեն):

4.1. Սահմանել`

ա) լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի հունիսի 1-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը` 8160 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 6120 հազ. դրամ.

գ) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը` կադաստրային արժեքով:

4.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 4.1-ին կետի «բ» և «գ» ենթակետերով սահմանված վճարումների կատարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) 2 տարվա ընթացքում կատարել 5 մլն դրամի չափով ներդրում` յուրաքանչյուր տարի` հավասարաչափ.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 308285 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.3. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի գյուղական համայնքի ֆոնդային բյուջե, իսկ հողի կադաստրային արժեքը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի տնօրինության` Մարգահովտի հանգստի բազայի 1524.88 քառ. մետր մակերեսով շենքերը և 1831.42 քառ. մետր մակերեսով շինությունները (Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, գ. Մարգահովիտ) (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ «Վահեթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ) (պետռեգիստրի գրանցման վկայական` N 046467):

5.1. Սահմանել`

ա) լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի մայիսի 11-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը` 1880 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 1410 հազ. դրամ.

գ) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը` կադաստրային արժեքով:

5.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 5.1-ին կետի «բ» և «գ» ենթակետերով սահմանված վճարի կատարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) 3 տարվա ընթացքում կատարել 15 մլն դրամի չափով ներդրում` յուրաքանչյուր տարի` հավասարաչափ.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 72096 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.3. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մարգահովտի գյուղական համայնքի ֆոնդային բյուջե, իսկ հողի կադաստրային արժեքը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. օգոստոսի 1
Երևան