ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2008 թվականի N 475-Ա
ԷԴԳԱՐ ՎԱՐՈՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով «Ավետիս» երգչախմբի մենակատար Էդգար Վարոսյանի մասնակցության ապահովման անհրաժեշտությունը 2008 թվականի մայիսի 10-ից մինչև հունիսի 10-ը Լեհաստանում կազմակերպվող երաժշտության 17-րդ միջազգային մրցույթ-փառատոնին և 2008 թվականի հուլիսի 9-19-ը Ավստրիայում կազմակերպվող 5-րդ միջազգային երգչախմբային փառատոնին, ինչպես նաև մշակույթի անվանի գործիչների ներկայացրած ստեղծագործական բնութագրերը և երաշխավորագրերը` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Էդգար Վալերիի Վարոսյանին (ծնվ.` 1986 թ. դեկտեմբերի 18-ին, հասցեն` քաղ. Երևան, Ադոնցի 13, բն. 61) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2008 թվականի աշնանային զորակոչը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|