ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2008 թվականի N 427-Ա
ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԸ ԾԱԽՍԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արմավիրի մարզպետներին Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Գումար հատկացնելու մասին» N 1329-Ա որոշմամբ հատկացված գումարների հաշիվներում առկա մնացորդը ծախսել ուսումնական հաստատություններում աշխատանքները երկարօրյա ռեժիմով կազմակերպելու համար:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|