Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.03.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ստորագրող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ստորագրման ամսաթիվ
09.12.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.03.1995

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Քաղաքացիական ավիացիայի օդանավերի թռիչքների որոնողափրկարարական ապահովման կազմակերպման և անցկացման ուղղությամբ համագործակցության մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ղեկավարվելով փոխգործակցությունը խորացնելու ձգտումով, 1944 թվականի՝ Միջազգային քաղաքացիական ավիացիայի Կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի Կոնվենցիա) դրույթներով և նշանակություն տալով քաղաքացիական ավիացիային որպես Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների համագործակցության կարևոր գործոններից մեկի,

ելնելով համագործակցության և բարեկամության հռչակված սկզբունքներից,

ապահովելով քաղաքացիական ավիացիայի օդանավերի թռիչքների որոնողափրկարարական ապահովման կազմակերպման և անցկացման նպատակներով ընդունվող համաձայնեցված միջոցների ձեռքբերումը, կիրառելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության չափանիշները և երաշխավորող պրակտիկան, որոնք վերաբերում են հարակից պետությունների որոնողափրկարարական ծառայությունների միջև համագործակցությանը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Պայմանավորվող կողմերը ընդունում են քաղաքացիական ավիացիայի օդանավերի թռիչքների որոնողափրկարարական ապահովման կազմակերպման համար համապատասխան նորմատիվ ակտերի և կանոնների մշակման անհրաժեշտությունը:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Պայմանավորվող կողմի պետության աղետի ենթարկվող կամ ենթարկված օդանավը և այդ օդանավում գտնվող անձինք պետք է անհապաղ որոնվեն և փրկվեն: Դա իրականացվում է հավասար հիմունքներով, անկախ այդ օդանավի պետական պատկանելությունից և աղետի հանգամանքներից:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր պետության տարածքում, իր ազգային օրենսդրությանը և կանոններին համապատասխան, ձեռնարկում է օդանավերի թռիչքների որոնողափրկարարական ապահովման բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք ուղղված են աղետի ենթարկվող կամ ենթարկված օդանավերի ուղևորների և անձնակազմերի որոնման և փրկման անհապաղ և արդյունավետ աշխատանքների կատարմանը, տուժածներին անհրաժեշտ օգնության ցուցաբերմանը:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ հանձնարարում է աղետի ենթարկվող կամ ենթարկված օդանավերի որոնման և փրկման կազմակերպումը և անցկացումը իր որոնողափրկարարական կազմակերպություններին կամ, պայմանավորվածության հիման վրա, մյուս Պայմանավորվող կողմի որոնողափրկարարական կազմակերպություններին կամ որոնողափրկարարական միջպետական մարմնին, որը կարող է ստեղծվել բոլոր Պայմանավորվող կողմերի կամ դրանց մի մասի կողմից:

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի որոնողափրկարարական կազմակերպությունները իրենց գործունեությունը համադրում են մյուս Պայմանավորվող կողմերի համապատասխան կազմակերպությունների հետ:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Պայմանավորվող կողմերն իրենց պետությունների տարածքներում կազմակերպում են որոնողափրկարարական ապահովման այնպիսի կարգ, համաձայն որի օդանավերի թռիչքների հետ կապված գործունեություն իրականացնող օդային տրանսպորտի շահագործողները որոնողափրկարարական մարմնին վերջինիս պահանջով տրամադրում են որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու պատրաստակամ որոնողափրկարարական հերթապահ ուժեր և միջոցներ:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Պայմանավորվող կողմերը միջոցներ են ձեռնարկում իրենց պետությունների տարածքներում որոնողափրկարարական մարմինների ստեղծման և ֆինանսանյութական ապահովման համար, կազմակերպում են օդանավերի թռիչքների որոնողափրկարարական ապահովումը, այդ թվում.

սահմանում են որոնման և փրկման շրջանների սահմանները, անհրաժեշտության դեպքում, հարակից պետությունների հետ համաձայնեցնելով, որոնց շրջանակներում նրանք իրականացնում են թռիչքների որոնողափրկարարական ապահովումը,

ստեղծում են որոնման և փրկարարական համադրող կենտրոններ՝ նրանց միջև օպերատիվ մակարդակներով կապի ուղղակի գծերի կազմակերպմամբ,

ապահովում են որոնողական և վթարափրկարարական աշխատանքներ իրականացնող Պայմանավորվող կողմերի մարմինների համադրված գործողությունները,

անհրաժեշտության դեպքում, միջոցներ են ձեռնարկում մյուս Պայմանավորվող կողմերի որոնողափրկարարական ուժերին և միջոցներին իրենց պետությունների տարածքներ մուտք գործելու թույլտվություն տալու համար:

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ հրապարակում և տարածում է մյուս Պայմանավորվող կողմի որոնողափրկարարական ուժերի և միջոցների իր պետության տարածք մուտք գործելու թույլտվության մասին ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Աղետի ենթարկվող կամ ենթարկված օդանավերին ժամանակին օգնություն ցուցաբերելու համար, գործում են աղետի, հրատապության, զգուշացման և որոնողափրկարարական գործողությունների ժամանակ կիրառվող միջազգային ազդանշաններ:

Որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու համար նախատեսված օդանավերի վրա դնելու ենթակա տեխնիկական միջոցների ցանկը սահմանվում է յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ընդունած կանոններով:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Օդանավերի թռիչքների որոնողափրկարարական ապահովման, որոնողական և վթարափրկարարական աշխատանքների օպերատիվ անցկացմանն ուղղված համաձայնեցված գործողությունների ձեռքբերման, տվյալ հարցերով փորձի և տեղեկությունների փոխանակման նպատակներով, Պայմանավորվող կողմերի որոնողափրկարարական կազմակերպությունները ավիացիայի և օդային տարածության օգտագործման Խորհրդի շրջանակներում, պարբերաբար անց են կացնում խորհրդակցություններ, ինչպես նաև որոնողափրկարարական ուժերի համատեղ ուսումնական վարժություններ:

Նման խորհրդակցությունների, վարժությունների անցկացման ժամկետները, վայրը և կարգը սահմանվում են Պայմանավորվող կողմերի լիազոր գերատեսչությունների միջև պայմանավորվածությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Պայմանավորվող կողմերի համապատասխան լիազոր գերատեսչությունները և կազմակերպությունները համագործակցություն կիրականացնեն որոնողափրկարարական ապահովման միջոցների կատարելագործման, աղետի ենթարկվող կամ ենթարկված օդանավերի ուղևորների և անձնակազմերի անդամների որոնման և փրկման կազմակերպման միասնական սկզբունքների մշակման, կիրառվող տեխնիկական միջոցների և վթարափրկարարական հանդերձանքի միասնականացման, պայմանագրային հիմունքներով դրանց փոխադարձ մատակարարումների իրականացման ուղղությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ այն դեպքում, երբ մյուս Պայմանավորվող կողմի օդանավը աղետի է ենթարկվում կամ ենթարկվել է Պայմանավորվող կողմի պատասխանատվության շրջանում, դրա մասին անմիջապես ծանուցում է համապատասխան Պայմանավորվող կողմին և անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում որոնողափրկարարական աշխատանքները ժամանակին կազմակերպելու համար, ապահովում է աղետի ենթարկվող կամ ենթարկված օդանավերի մասին տեղեկությունների անխափան հոսքը: Ընդ որում.

կապի միջոցներ ունեցող ձեռնարկությունները, հաստատություններն ու կազմակերպությունները դրանք տրամադրում են աղետի ենթարկվող կամ ենթարկված օդանավերի մասին տեղեկությունների անխափան հոսքի նպատակով,

 աղետի ենթարկվող օդանավին օգնության ցուցաբերմանը վերաբերող տեղեկությունների փոխանցման համար հեռախոսային և հեռագրային կապի տրամադրում, որն իրականացվում է արտահերթ, վճարումը կատարվում է սովորական սակագներով, իսկ ավիացիոն պատահարի մասին առաջին հաղորդումը իրականացվում է անվճար,

իշխանության տեղական մարմինները, ձեռնարկությունները, հաստատությունները և կազմակերպությունները օդանավերի իրենց հայտնի դարձած բոլոր աղետների մասին անհապաղ հաղորդում են որոնողափրկարարական մարմնին կամ մոտակա օդանավակայան:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Ցանկացած պետության օդանավերի որոնման և օդանավում գտնվող մարդկանց փրկման ուղղությամբ աշխատանքները, որոնողափրկարարական ուժերի և միջոցների տեղակայումը, այդ աշխատանքների անցկացման ընթացքում այդ ուժերի և միջոցների ապահովումը և սպասարկումը կատարվում է այն Պայմանավորվող կողմի պետության հաշվին, որի տարածքում աղետի է ենթարկվել մյուս Պայմանավորվող կողմի օդանավը:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Աղետի վայրից ուղևորների և անձնակազմերի անդամների էվակուացիան իրականացվում է օդանավը շահագործողի հաշվին:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Պայմանավորվող կողմը, որի տարածքում աղետի է ենթարկվել մյուս Պայմանավորվող կողմի օդանավը, դադարեցնում է դրա որոնումը բավարար հիմքեր ունենալով այն մասին, որ հետագա որոնումը չի հանգեցնի օդանավի հայտնաբերմանը և բանական հույս չկա կենդանի մարդկանց փրկման համար` որոնողափրկարարական մարմնի ղեկավարի ներկայացմամբ և համաձայնեցնելով օդանավը շահագործողի (սեփականատիրոջ) հետ, լիազոր գերատեսչության ղեկավարության որոշմամբ:

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Պայմանավորվող կողմերի և երրորդ պետությունների հետ կնքած երկկողմ և բազմակողմ միջազգային համաձայնագրերով ստանձնած իրավունքները և պարտավորությունները:

 

Հ ո դ վ ա ծ  15

 

Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված ցանկացած հարց կլուծվի Պայմանավորվող կողմերի լիազոր գերատեսչությունների միջև բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով կամ ավիացիայի և օդային տարածության օգտագործման Խորհրդում:

 

Հ ո դ վ ա ծ  16

 

Սույն Համաձայնագիրը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից և ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ պետությունների ներպետական ընթացակարգերի կատարումը հավաստող երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

 

Հ ո դ վ ա ծ  17

 

Պայմանավորվող կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, սույն Համաձայնագրում կարող են կատարել փոփոխություններ և լրացումներ:

 

Հ ո դ վ ա ծ  18

 

Սույն Համաձայնագիրը բաց է դրա նպատակները և սկզբունքները կիսող և Համաձայնագրից բխող պարտավորությունները ստանձնելու պատրաստ այլ պետությունների կողմից միանալու համար:

 

Հ ո դ վ ա ծ  19

 

Պայմանավորվող կողմերից ցանկացածը, Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած ֆինանսական և այլ պարտավորությունների կարգավորման պայմանով, կարող է հայտարարել սույն Համաձայնագրից իր դուրս գալու մասին` դուրս գալու օրից առնվազն իննսուն օր առաջ այդ մասին գրավոր ծանուցելով ավանդապահին, ինչի մասին ավանդապահը անմիջապես տեղեկացնում է բոլոր Պայմանավորվող կողմերին:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1994 թվականի դեկտեմբերի 9-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1995 թվականի մարտի 23-ից: