«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2003 թվականի N 994-Ն
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
ա) Հաստատել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը.
բ) Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին՝ մինչև 2003 թվականի հոկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ՝ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրենց իրավասություններին վերաբերող 2003-2006 թթ. քաղաքականությունների իրականացումն ապահովող միջոցառումների վերաբերյալ.
գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ մինչև 2003 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2003-2006 թվականների միջոցառումների նախագիծը։
2. Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին՝ ԱՀՌԾ ցուցանիշների համակարգի մշակման ընթացքում անդրադառնալ Միավորված Ազգերի Կազմակերպության հռչակած Հազարամյակի զարգացման նպատակներին, Հայաստանում դրանց տեղայնացման հետ կապված առանձնահատկություններին, ինչպես նաև դրանց դիտարկման համար անհրաժեշտ միջանկյալ ենթացուցանիշներին։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. օգոստոսի 20 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2003 թվականիօգոստոսի 8-ի N 994-Ն որոշման |
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
(ՆԱԽԱԳԻԾ)
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 2003 Թ.
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ |
ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ |
ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ |
ԳԾԱՆԿԱՐՆԵՐԻ ՑԱՆԿ |
ՆԱԽԱԲԱՆ |
ԱՀՌԾ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ |
ԲԱԺԻՆ 1. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԿԵՐԸ |
ԳԼՈՒԽ 1. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
ԳԼՈՒԽ 2. ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԳՈՐԾՈՆՆԵՐԸ, ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ |
2.1. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ ԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ |
2.1.1. ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ |
2.1.2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ |
2.1.3. ՀԱՅԱՍՏԱՆ. 1994-2002 ԹԹ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ, ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ |
2.2. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
2.3. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ |
ԲԱԺԻՆ 2. ԱՀՌԾ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
ԳԼՈՒԽ 3. ԱՀՌԾ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ |
3.1. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՈՒՄԸ |
3.2. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՈՒՄԸ |
ԳԼՈՒԽ 4. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ |
ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
ԳԼՈՒԽ 5. ԱՀՌԾ ԵՎ ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ |
ԲԱԺԻՆ 3. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ |
ԳԼՈՒԽ 6. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ՈՒՂՂՈՐԴՈՒՄԸ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆԸ |
6.1. ԱՀՌԾ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ |
6.2. ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ |
6.2.1. ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ |
6.2.2. ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
6.3. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ |
6.3.1. ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ |
6.3.2. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ |
6.3.3. ԳՈՐԾԱՐԱՐ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ |
6.3.4. ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ |
ԳԼՈՒԽ 7. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ |
7.1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ |
7.1.1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
7.1.2. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ |
7.1.3. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ |
7.1.4. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
7.2. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ |
7.2.1. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ |
7.2.2. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |
7.2.3. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՅԵՑԱԿԵՏԸ |
7.2.4. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ |
7.3. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ |
7.3.1. ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ |
7.3.2. ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ |
7.3.3. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳ |
ԳԼՈՒԽ 8. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ |
8.1. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԿԵՐԸ |
8.2. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ |
ԲԱԺԻՆ 4. ԱՀՌԾ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿ |
ԳԼՈՒԽ 9. ՀՀ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԲՅՈՒՋԵԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՈՒՄԸ |
9.1. ՊԵՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ |
9.2. ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԵՎ ԴՐԱ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ |
ԳԼՈՒԽ 10. ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ |
ԳԼՈՒԽ 11. ԱՀՌԾ-Ն ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏ ԾՐԱԳՐՈՒՄԸ |
ԲԱԺԻՆ 5. ԱՀՌԾ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ |
ԳԼՈՒԽ 12. ԱՀՌԾ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ |
ԳԼՈՒԽ 13. ԱՀՌԾ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ |
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ |
Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) մշակման գործընթացում: Մասնավորապես այդ շնորհակալությունն ուղղված է.
(i) ԱՀՌԾ մշակման աշխատանքների համակարգման խորհրդի անդամներին` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի ղեկավարությամբ.
(ii) ԱՀՌԾ մշակման ընթացիկ աշխատանքների համակարգման աշխատանքային խմբի անդամներին` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանի (խմբի ղեկավար) և ՀՀ սոցիալական ապահովության նախարարի առաջին տեղակալ Աշոտ Եսայանի (խմբի ղեկավարի տեղակալ) ղեկավարությամբ.
(iii) ԱՀՌԾ մշակման գործընթացում ընդգրկված պետական կառավարման մարմինների բոլոր ստորաբաժանումներին և դրանց մասնագետներին.
(iv) Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարությանը, Նիդեռլանդների կառավարությանը, Գերմանիայի կառավարությանը` ԱՀՌԾ մշակման բոլոր փուլերում տեխնիկական և ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու համար: Կառավարությունը երախտապարտ է նաև գործընթացին աջակցություն ցուցաբերած մյուս միջազգային կազմակերպություններին (Եվրոպական Միություն, Եվրոպական Խորհուրդ և ԱՄՆ ՄԶԳ) և տարբեր երկրների կառավարություններին, որոնք իրենց անձնակազմի և միջազգային փորձագետների մասնագիտական ունակությունների ներդրման միջոցով ներգրավվել են այդ գործընթացում և աջակցել ԱՀՌԾ նախագծի բարելավմանը.
(v) Հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին և մասնագետներին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին` ԱՀՌԾ մշակման տարբեր փուլերում ունեցած մասնակցության համար.
(vi) «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» հասարակական կազմակերպությանը, ՀՀ կառավարության «Տնտեսական բարեփոխումների վերլուծական տեղեկատվական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը և նրանց աշխատակազմերին` ԱՀՌԾ մշակման գործընթացի լուսաբանման և հանրության մասնակցության ապահովման աշխատանքների կազմակերպման և իրականացման համար:
ՀՀ կառավարությունը իր առանձնահատուկ շնորհակալությունն է հայտնում ԱՀՌԾ մշակման գործընթացում ներգրավված Հայաստանի տեղական փորձագետներին` բարձր մասնագիտական կարողությունների ներդրման համար, այդ թվում`
(i) ԱՀՌԾ մշակման համար պատասխանատու հինգ փորձագիտական խմբերին` Տնտեսական ռազմավարության խնդիրների խմբի փորձագետներին` տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանի ղեկավարությամբ, Աղքատության գնահատման և վերլուծության խմբի փորձագետներին` մաթեմատիկական գիտությունների թեկնածու Աշոտ Կակոսյանի ղեկավարությամբ, Մեթոդական և մեթոդաբանական խնդիրների խմբի փորձագետներին` փիլիսոփայության դոկտոր Ալեքսանդր Մանասյանի ղեկավարությամբ, Սոցիալական ռազմավարության խնդիրների խմբի փորձագետներին` պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանի ղեկավարությամբ, Հանրային կառավարման, մասնակցության ու մոնիտորինգի խնդիրների խմբի փորձագետներին` տնտեսագիտության թեկնածու Արմեն Խուդավերդյանի ղեկավարությամբ.
(ii) ԱՀՌԾ մշակման ամենօրյա ղեկավարման համար պատասխանատու՝ տնտեսագիտության դոկտոր Արմենակ Դարբինյանին (ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն), Մեթոդական և մեթոդաբանական խնդիրների խմբի աշխատանքների համար պատասխանատու, փիլիսոփայության դոկտոր Լյուդմիլա Հարությունյանին, Սոցիալական ռազմավարության խնդիրների խմբի աշխատանքների համար պատասխանատու Սուսաննա Հայրապետյանին, Հանրային կառավարման, մասնակցության ու մոնիտորինգի խնդիրների խմբի աշխատանքների համար պատասխանատու Աստղիկ Միրզախանյանին, Աղքատության գնահատման և վերլուծության խմբի աշխատանքների համար պատասխանատու Հրաչյա Պետրոսյանին և մասնակցային գործընթացի ապահովման պատասխանատու Լարիսա Ալավերդյանին.
(iii) ԱՀՌԾ նախագծի վերաբերյալ ներկայացված դիտողությունների և առաջարկությունների ամփոփման աշխատանքների կազմակերպման և Ծրագրի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև ԱՀՌԾ և 2003-2005 թվականների միջին ժամկետ ծախսերի ծրագրի հիմնական ուղղությունների համաձայնեցման և համակարգման համար պատասխանատու փորձագետներ` «ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ ներկայացուցիչներ Վահրամ Ավանեսյանին, տնտեսագիտության թեկնածուներ Արմեն Եղիազարյանին և Լևոն Բարխուդարյանին:
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
ԱԱՀ | ավելացված արժեքի հարկ |
ԱԲԽ | առաջնային բուժօգնության խումբ |
ԱԳՑՀ | Աղքատության գնահատման ցուցանիշների համակարգ |
ԱԽ | աշխատանքային խումբ |
ԱԿՏԱ | Աղքատության կրճատման և տնտեսական աճի ծրագիր |
ԱՀԿ | Առողջապահության համաշխարհային կազմակերպություն |
ԱՀՌԾ | Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր |
ԱՄՀ | Արժույթի միջազգային հիմնադրամ |
ԱՄՆ | Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
ԱՄՆ ՄԶԳ | Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալություն |
ԱՊՀ | Անկախ Պետությունների Համագործակցություն |
ԵՄ | Եվրոպական Միություն |
ԶԼՄ | զանգվածային լրատվության միջոցներ |
ԶՆԱ | զուտ ներկա արժեք |
ԸԲԽ | ընտանեկան բժշկության խումբ |
ԽՍՀՄ | Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
ԿԲՎ | Կառուցվածքային բարեփոխումների վարկ |
կկալ | կիլոկալորիա |
կմ | կիլոմետր |
հազ. | հազար |
ՀԶՆ | Հազարամյակի զարգացման նպատակներ |
ՀԽ | համակարգող խորհուրդ |
ՀՀ | Հայաստանի Հանրապետություն |
ՀՀ ԱԺ | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով |
ՀՀ ԱՎԾ | Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն |
ՀԲ | Համաշխարհային բանկ |
ՀՀ ԿԲ | Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ |
ՀԿ | հասարակական կազմակերպություն |
ՀՆԱ | համախառն ներքին արդյունք |
ՁԻԱՀ | ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ |
ՄԱԶԾ | Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր |
ՄԱԿ | Միավորված ազգերի կազմակերպություն |
ՄԹ ՄԶՆ | Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարություն |
ՄԺԾԾ | միջին ժամկետ ծախսերի ծրագիր |
ՄԻԱԾ | Միջոցառումների իրականացման աշխատանքային ծրագիր |
ՄԻԱՎ | մարդու իմունային անբավարարության վիրուս |
մլն | միլիոն |
մլրդ | միլիարդ |
ՍԳԻ | սպառողական գների ինդեքս |
ՏԱ | տեխնիկական առաջադրանք |
ՏՀԶԿ | Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն |
ՏՏ | տնային տնտեսություն |
ՓԽ | փորձագիտական խումբ |
ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ
Աղյուսակ 2.1. | Աղքատությունը և տնտեսական աճը 1996 և 1998 թվականներին |
Աղյուսակ 2.2. | Աղքատությունը 1998/99 և 2001 թվականներին |
Աղյուսակ 2.3. | Սոցիալական նպաստների բաշխումը՝ ըստ բնակչության եկամտային խմբերի (1998 - 2001 թթ.) |
Աղյուսակ 2.4. | Աղքատ բնակչության զբաղվածությունից եկամուտների, վարձու աշխատողների և ինքնազբաղվածության ցուցանիշների դինամիկան 1998/99 և 2001 թվականներին |
Աղյուսակ 2.5. | Բնակչության եկամուտները զբաղվածությունից, վարձու աշխատողների և ինքնազբաղվածության ցուցանիշները 1998/99 և 2001 թվականներին |
Աղյուսակ 2.6. | Եկամուտների դինամիկայի գործոնային վերլուծությունը 1999-2001 թթ. |
Աղյուսակ 2.7. | Եկամտային անհավասարությունը Հայաստանում 1998/99 և 2001 թվականներին |
Աղյուսակ 2.8. | Բնակչության ընթացիկ ծախսերի կառուցվածքը 2001 թվականին |
Աղյուսակ 2.9. | Աղքատությունը՝ ըստ սեռի 1998/99 և 2001 թթ., (տոկոս) |
Աղյուսակ 2.10. | Թոշակառուների աղքատության մակարդակը 2001 թ.՝ ըստ տնային տնտեսության անդամների (տոկոս) |
Աղյուսակ 2.11. | Աղքատությունը 2001 թ.՝ ըստ տարիքային խմբերի |
Աղյուսակ 2.12. | Աղքատությունը և տնային տնտեսության չափը 1999 և 2001 թվականներին |
Աղյուսակ 2.13. | Աղքատության մակարդակն ըստ տնային տնտեսությունների երեխաների թվի, 1998/1999 թթ. (տոկոս) |
Աղյուսակ 2.14. | Աղքատությունը` ըստ կրթական մակարդակի 1999 և 2001 թվականներին (տոկոս) |
Աղյուսակ 2.15. | Հիմնական սոցիալական և ժողովրդագրական ցուցանիշները Հայաստանում |
Աղյուսակ 2.16. | Հիմնական սոցիալական և ժողովրդագրական ցուցանիշները Հայաստանում և այլ երկրներում (1998 թ., եթե այլ նշում չկա) |
Աղյուսակ 3.1. | ԱՀՌԾ աղքատության կրճատման հիմնական նպատակային ցուցանիշները |
Աղյուսակ 3.2. | ԱՀՌԾ անհավասարության կրճատման հիմնական նպատակային ցուցանիշները |
Աղյուսակ 3.3. | ԱՀՌԾ մարդկային աղքատության կրճատման հիմնական նպատակային ցուցանիշները |
Աղյուսակ 6.1. | ԱՀՌԾ մակրոտնտեսական շրջանակը. հիմնական ցուցանիշների կանխատեսում |
Աղյուսակ 6.2. | Տնտեսության ոլորտների զարգացման հիմնական ցուցանիշների կանխատեսում |
Աղյուսակ 6.3. | Գյուղական աղքատությունը և գյուղական բնակավայրի դիրքը |
Աղյուսակ 6.4. | Գյուղատնտեսության զարգացման հիմնական ցուցանիշների կանխատեսում |
Աղյուսակ 6.5. | ՀՀ պետական կառավարման (առանց տեղական ինքնակառավարման մարմինների) ապարատի աշխատողների թվաքանակը և միջին ամսական աշխատավարձը 2000-2004 թվականներին |
Աղյուսակ 6.6. | Պետական կառավարման ապարատի և դատական համակարգի ֆինանսավորումը 2002-2015 թթ. (%՝ ՀՆԱ նկատմամբ) |
Աղյուսակ 6.7. | Անցումային տնտեսության գնահատականները Հայաստանում, ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում 2001 թ. |
Աղյուսակ 6.8. | Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի զարգացման նպատակային ցուցանիշները 2001-2015 թթ. |
Աղյուսակ 6.9. | Ձեռնարկությունների հիմնական միջոցների մեջ ներդրումների ֆինանսավորման աղբյուրները Հայաստանում և մի շարք այլ երկրներում 2001 թ., ընդհանուրի նկատմամբ` % |
Աղյուսակ 7.1. | ՀՀ սոցիալական ապահովության համակարգի ֆինանսավորման հիմնական ցուցանիշները 2001-2015 թթ. |
Աղյուսակ 7.2. | Ընտանեկան նպաստները 2001-2015 թթ. (ընթացիկ գներով) |
Աղյուսակ 7.3. | Ընտանեկան նպաստները և աղքատությունը 2001-2015 թթ. (ընթացիկ գներով) |
Աղյուսակ 7.4. | Երեխաների ծնվելու հետ կապված և այլ նպաստները 2002-2015 թթ. (ընթացիկ գներով) |
Աղյուսակ 7.5. | ՀՀ կենսաթոշակային համակարգը 2003-2015 թթ. |
Աղյուսակ 7.6. | Առողջապահության պետական ծախսերի բաշխումը` ըստ սպառման խմբերի (%) |
Աղյուսակ 7.7. | Պետական բյուջեի ծախսերը առողջապահության բնագավառում |
Աղյուսակ 7.8. | Պետական բյուջեի ծախսերի ծրագրային ցուցանիշները առողջապահության բնագավառում |
Աղյուսակ 7.9. | Կրթության բնագավառում պետական ծախսերը (%՝ ՀՆԱ նկատմամբ) |
Աղյուսակ 7.10. | Համախմբված բյուջեի ծախսերի ծրագրային ցուցանիշները կրթության բնագավառում |
Աղյուսակ 7.11. | Պետական ծախսերի ներոլորտային կառուցվածքը կրթության բնագավառում (%) |
Աղյուսակ 7.12. | Մեկ աշակերտի հաշվով պետական ծախսերը հանրակրթության ոլորտում |
Աղյուսակ 7.13. | Ջրային տնտեսության ֆինանսավորումը 2004-2015 թթ. (մլրդ դրամ) |
Աղյուսակ 7.14. | Համայնքների աղքատության հակվածության աստիճանը և մարզկենտրոնից ու մայրաքաղաքից համայնքների հեռավորությունը |
Աղյուսակ 7.15. | Ճանապարհային ցանցի տարեկան ֆինանսավորման պահանջը, մլրդ դրամ |
Աղյուսակ 7.16. | Բյուջետային ծախսերը ճանապարհաշինության ոլորտում |
Աղյուսակ 7.17. | Ճանապարհաշինության ֆինանսավորումը 2004-2015 թվականներին |
Աղյուսակ 8.1. | Բնակչության դրամական եկամուտներում զբաղվածությունից եկամուտների տեսակարար կշռի փոփոխությունների կանխատեսումը, 2003-2015 թթ. (տոկոսներով՝ մեկ շնչին բաժին ընկնող դրամական եկամուտների նկատմամբ) |
Աղյուսակ 9.1. | ՀՀ 2002-2015 թթ. համախմբված բյուջեի հիմնական ցուցանիշներն ըստ տնտեսագիտական դասակարգման (%՝ ՀՆԱ-ի նկատմամբ) |
Աղյուսակ 9.2. | Բյուջեի ծախսերի կառուցվածքի համեմատականը ըստ ոլորտների (գործառական դասակարգմամբ), 2002 թ. |
Աղյուսակ 9.3. | ՀՀ 2002-2015 թթ. համախմբված բյուջեի հիմնական ցուցանիշներն ըստ գործառական դասակարգման (%՝ ՀՆԱ-ի նկատմամբ) |
Աղյուսակ 9.4. | Բյուջետային ռեսուրսների փաթեթում 2003 - 2015 թթ. կանխատեսվող փոփոխությունները |
Աղյուսակ 9.5. | Բյուջեի պակասուրդը ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի անցումային շրջանի երկրներում 1997-2001 թթ. (%՝ ՀՆԱ-ի նկատմամբ) |
Աղյուսակ 9.6. | ՀՀ 2002-2015 թթ. համախմբված բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները (%՝ ՀՆԱ-ի նկատմամբ) |
Աղյուսակ 10.1. | ՀՀ պետական պարտքը 2002-2015 թթ. (մլն ԱՄՆ դոլար) |
Աղյուսակ 10.2. | Արտաքին պետական պարտքի հիմնական բնութագրիչները 2002-2015 թթ. (մլն ԱՄՆ դոլար) |
Աղյուսակ 10.3. | Արտաքին պետական պարտքի հիմնական բնութագրիչները 2002-2015 թթ.` վատատեսական սցենար (մլն ԱՄՆ դոլար) |
| |
Գծանկար 7.1. | Կրթության ոլորտում ընդգրկվածությունը` ըստ տարիքի |
Գծանկար 8.1. | Զբաղվածության և ՀՆԱ-ի ինդեքսները 1990-2002 թթ. (1990=100) |
Գծանկար 8.2. | Զբաղվածների թվաքանակի (առանց գյուղատնտեսության) կրճատման ճյուղային միտումները 1990-2001 թթ. (1990 = 100) |
Գծանկար 8.3. | ՀՆԱ-ի, զբաղվածության և աշխատանքի արտադրողականության ինդեքսների կանխատեսումը 2003-2015 թթ. (2002 = 100) |
Գծանկար 9.1. | Կապիտալ ծախսերի բաժինը ընդամենը ծախսերում (տոկոս) |
Գծանկար 9.2. | Համախմբված բյուջեի ֆինանսավորումը արտաքին աղբյուրների հաշվին (%՝ ՀՆԱ նկատմամբ) |
Ն Ա Խ Ա Բ Ա Ն
1. Հայաստանի Հանրապետությունը իր անկախությունը հռչակեց 1991 թվականին` թևակոխելով քաղաքական, սոցիալական և տնտեսական համակարգերի արմատական վերափոխումների ժամանակաշրջան: Սակայն անկախացած Հայաստանը սկզբից ևեթ ընկավ չափազանց ծանր վիճակի մեջ: ԽՍՀՄ-ի փլուզմամբ և համակարգային փոփոխություններով պայմանավորված հիմնախնդիրներից ու շուկայական հարաբերություններում գործելու համար երկրի ինստիտուտների անպատրաստ լինելուց զատ, որոնք առկա էին նաև մյուս նորանկախ պետություններում, Հայաստանի կառավարությունը հարկադրված էր լուծումներ գտնել այնպիսի գերծանր հարցերի համար, ինչպիսիք էին Ադրբեջանից հարյուր հազարավոր փախստականների պատսպարումը, 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների հաղթահարումը, արցախյան հակամարտության պատճառով Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ տարածքների ավերածությունների վերականգնումը և այլն: Վիճակն էլ ավելի էր բարդանում հանրապետության տրանսպորտային շրջափակման, նախկին տնտեսական կապերի լիակատար խզման, բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկությունների գործունեության դադարեցման, կազմալուծման և կործանարար այլ գործոնների ազդեցությամբ:
2. Նշված և այլ անցանկալի զարգացումների իրական հետևանքը եղավ այն, որ 90-ական թվականներին Հայաստանի Հանրապետությունը վերապրեց տնտեսական ու սոցիալական խորը անկում, որի ամենաավերիչ դրսևորումներից են՝ բնակչության զանգվածային աղքատացումը, եկամուտների անհավասարությունը և հասարակության՝ տագնապալի չափերի հասնող բևեռացումը:
3. Աղքատության և անհավասարության առկա վիճակը ձևավորում է մի շարք սպառնալիքներ, որոնք կարող են հանգեցնել հետևյալ հնարավոր հետևանքների.
(i) Հասարակության բևեռացման առկա վիճակի շարունակականությունը սպառնում է խորացնել հասարակական շերտերի փոխադարձ օտարումը, որն իր հերթին վտանգում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացումն ու հզոր պետության կայացումը, քանզի աստիճանաբար կորստի է մատնվում երկրի և հասարակության շահի գիտակցումը:
(ii) Աղքատության մեծ չափերը խոչընդոտում են քաղաքացիական հասարակության և քաղաքացիական համաձայնության կայացմանը և, հետևաբար, իրավական և ժողովրդավարական պետության կայացմանը:
(iii) Աղքատների բազմահազարանոց խավը ավելի ու ավելի հետ է մնում մարդկային զարգացման ընդհանուր օրինաչափություններից, որը կհանգեցնի երկրի ընդհանուր մարդկային կապիտալի որակազրկմանը:
(iv) Աղքատության տարածվածության պայմաններում խիստ սահմանափակում են քաղաքացիների ինքնահաստատման և ինքնաիրացման հնարավորությունները, ինչը նրանց առավել գործունյա մասին դրդում է արտագաղթի, իսկ վերջինիս ժողովրդագրական, սոցիալական և տնտեսական բացասական հետևանքներն արդեն իսկ այսօր ակներև են:
(v) Տևական աղքատացման գործընթացը հասարակության անդամների մեծամասնության մեջ արմատավորում է պասիվության, հոգեբանական դեպրեսիայի, նիհիլիզմի և հոռետեսական տրամադրություններ, որի հետևանքով պակասում է մոտիվացիան, նախաձեռնողականությունն ու մասնակցությունը երկրի հասարակական, տնտեսական և սոցիալ-մշակութային կյանքին:
4. Այս ամենը, անկասկած, խարխլում է ազգային անվտանգության հիմքերը: Հասարակության և կառավարության կողմից հիմնախնդրի հրատապության գիտակցումը առաջ քաշեց «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» մշակման և իրագործման անհրաժեշտությունը:
5. Սպառնացող վտանգները կանխարգելելու և բնակչության մեծամասնությանը առկա ծանր վիճակից դուրս բերելու համար ԱՀՌԾ-ում նպատակ է դրված կրճատել աղքատությունը, որպեսզի այն դադարի երկրի տնտեսական, սոցիալական ու մարդկային առաջադիմությունը արգելակող և հասարակությունը կազմալուծող գործոն լինելուց:
ԱՀՌԾ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
6. Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը մշակված է գիտնականների, մասնագետների, պետական և քաղաքական գործիչների, բոլոր նրանց օժանդակությամբ, ովքեր շահագրգիռ են երկրում աղքատությունը հաղթահարելու հարցում: Ծրագրի մշակման գործընթացը տարբերվում է մինչ այդ մշակվող բոլոր ծրագրերից՝ որպես կարևորագույն բաղադրիչ ընդգրկելով մասնակցային մոտեցումը: Դա է ԱՀՌԾ հաջող իրականացման կարևորագույն երաշխիքներից մեկը:
7. ԱՀՌԾ մշակման գործընթացի սկիզբը դրվեց 2000 թ. մայիսի 15-ին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի թիվ 267 որոշումով: Որոշման համաձայն ստեղծվեց Համակարգող խորհուրդ (հետայսու՝ ՀԽ)՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ, որի կազմում ընդգրկվեցին սոցիալական և աղքատության հիմնախնդիրների հետ առավել առնչություն ունեցող ճյուղային նախարարությունների, ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և դոնոր հանրության ներկայացուցիչները: ԱՀՌԾ ՀԽ հիմնական խնդիրը ԱՀՌԾ միջանկյալ1 փաստաթղթի, իսկ հետագայում՝ նաև վերջնական փաստաթղթի մշակման գործընթացի կազմակերպումն ու համակարգումն էր:
___________
1 Միջանկյալ ԱՀՌԾ մշակվեց ՀՀ կառավարության կողմից, լայնորեն քննարկվեց հասարակության կողմից և հաստատվեց 2001 թվականի մարտին՝ որպես ուղեցույց ամփոփ ԱՀՌԾ մշակման համար: Տե´ս www.gov.am:
8. ԱՀՌԾ մշակման ընթացիկ համակարգումն իրականացնելու նպատակով ԱՀՌԾ ՀԽ-ին կից 2001 թ. ապրիլի 14-ին ստեղծվեց ԱՀՌԾ Աշխատանքային խումբ (հետայսու` ԱԽ), որի կազմում նույնպես ներկայացված էին ինչպես կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունները, այնպես էլ միջազգային կազմակերպությունները: ԱՀՌԾ ԱԽ պատասխանատվություն էր կրում ամփոփ ԱՀՌԾ-ի մշակման փուլի ընթացիկ համակարգման, վերջնական փաստաթղթի նախապատրաստման, ծրագրի առանձին բաղադրիչների լուսաբանման ու հրապարակայնության ապահովման, ԱՀՌԾ մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության և դոնոր հանրության մասնակցության կազմակերպման, նրանց կողմից կատարված առաջարկությունները փաստաթղթում ներառելու և ծրագրի վերջնական տարբերակը ԱՀՌԾ ՀԽ-ին ներկայացնելու համար:
9. ԱՀՌԾ ամփոփ փաստաթղթի մշակման աշխատանքները սկսվեցին 2001 թ. նոյեմբերից, երբ ԱԽ անդամներից և անկախ փորձագետներից կազմված թիմը նախապատրաստեց ԱՀՌԾ տեխնիկական առաջադրանքը (հետայսու՝ ՏԱ): Տեխնիկական առաջադրանքում նախանշվեցին ԱՀՌԾ քաղաքական, սոցիալ-տնտեսական և կառավարման համակարգի զարգացումների առաջնային նպատակներն ու նշանակետերը, ձևակերպվեցին մշակվելիք ռազմավարության և քաղաքականությունների հիմնական ուղղությունները, ինչպես նաև կանոնակարգվեց ԱՀՌԾ մշակման գործընթացը: ԱՀՌԾ ՏԱ-ի շուրջ լայն քննարկումներ ծավալվեցին կառավարությունում, կառավարման տարածքային մարմիններում, հասարակական կազմակերպությունների, գիտական և կրթական հաստատությունների, զանգվածային լրատվական միջոցների, միջազգային և դոնոր հանրության շրջանակներում: Բազմաթիվ հրապարակումներ, ռադիո- և հեռուստահաղորդումներ, գիտահանրամատչելի գրքույկներ, տեղեկատվական-վերլուծական տեղեկագրեր, կլոր սեղաններ, ակումբային քննարկումներ, սեմինար-խորհրդակցություններ և այլ միջոցառումներ անցկացվեցին ԱՀՌԾ ՏԱ հիմնական հարցադրումների շուրջ:
10. Տեխնիկական առաջադրանքի քննարկումներին զուգահեռ, ՀԽ կողմից հայտարարված բաց մրցույթի արդյունքում հաղթած շուրջ 50 անկախ փորձագետներ մշակում էին ամփոփ ԱՀՌԾ-ն: Ելնելով ՏԱ պահանջներից՝ ԱՀՌԾ մշակողները բաժանվեցին հետևյալ հինգ փորձագիտական խմբերի (հետայսու՝ ՓԽ).
(i) Աղքատության գնահատման և վերլուծության,
(ii) Մեթոդական և մեթոդաբանական խնդիրների,
(iii) Սոցիալական ռազմավարության խնդիրների,
(iv) Տնտեսական ռազմավարության խնդիրների,
(v) Հանրային կառավարման, մասնակցության ու մոնիտորինգի խնդիրների:
11. ԱՀՌԾ մշակմանը զուգընթաց, ՀՀ կառավարությունն իրականացնում էր պետական միջին ժամկետ ծախսերի ծրագրի (հետայսու՝ ՄԺԾԾ) մշակման աշխատանքները: Ելնելով ԱՀՌԾ և ՄԺԾԾ փաստաթղթերի հիմնական ուղղությունների համաձայնեցման և համակարգման անհրաժեշտությունից` ստեղծվեց համապատասխան փորձագիտական խումբ: Վերջինս ակտիվորեն մասնակցեց ԱՀՌԾ նախագծերի քննարկումներին, ներկայացնելով բազում դիտողություններ և առաջարկություններ: Այդ խմբի իրականացրած աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ 2003-2005 թվականների ՄԺԾԾ-ում արտացոլել ԱՀՌԾ նախագծում առաջարկված մի շարք միջոցառումներ, համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելով 2003 թվականի պետական բյուջեում՝ հիմքեր ստեղծելով արդեն 2003 թվականից դրանց իրագործման համար:
12. Փորձագիտական խմբերը իրենց աշխատանքները ավարտուն տեսքի բերեցին 2002 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին և Համակարգող խորհուրդը ԱՀՌԾ նախագիծը ներկայացրեց բոլոր շահագրգիռ կողմերի քննարկմանը: Դրան հաջորդող երեք ամիսների ընթացքում իրականացված քննարկումների արդյունքում ստացվեցին մեծ թվով դիտողություններ և առաջարկություններ: Վերջիններիս մշակման ընթացքում պարզ դարձավ, որ դրանք հիմնականում վերաբերում են փաստաթղթում և դրա կառուցվածքում գերակայությունների և առաջնահերթությունների սահմանմանը ու Հանրապետությունում դոնոր հանրության աջակցությամբ իրականացվող ծրագրերի և ԱՀՌԾ համաձայնեցման անհրաժեշտությանը: Ներկայացված դիտողությունների և առաջարկությունների ամփոփման աշխատանքների կազմակերպման և Ծրագրի վերջնական ձևավորման նպատակով 2003 թվականի փետրվարի 12-ին ձևավորվեց ԱՀՌԾ ամփոփման փորձագիտական խումբ, որն իր աշխատանքները ավարտեց 2003 թվականի մայիսին:
ԱՀՌԾ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
13. ԱՀՌԾ մշակման գործընթացի լուսաբանման և հանրության մասնակցության կազմակերպման նպատակով ՀԽ կողմից անցկացված բաց մրցույթի արդյունքում ընտրվեցին «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը և ՀՀ կառավարության «Տնտեսական բարեփոխումների վերլուծական տեղեկատվական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:
14. Նշված կազմակերպությունները ԱՀՌԾ մշակման գործընթացում 2002 թվականի ապրիլ-նոյեմբերին կազմակերպել և իրականացրել են. (i) հանրային քննարկումներ` քաղաքացիական հասարակության, Ազգային Ժողովի պատգամավորների, տեղական ինքնակառավարման մարմինների, մամուլի ներկայացուցիչների մասնակցությամբ, (ii) սեմինարներ հանրապետության ողջ տարածքում` քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ, (iii) հանրամատչելի և վերլուծական նյութերի պատրաստում, տպագրում և տարածում, այդ թվում` ինտերնետի միջոցով2,
(iv) հեռուստատեսային և ռադիո հաղորդումներ, (v) հրապարակումներ մարզային և հանրապետական մամուլում, (vi) հասարակական կարծիքի ուսումնասիրություններ և (vii) քարոզարշավներ՝ ՀՀ համայնքներում, բնակչության տարբեր շերտերը ներկայացնող կազմակերպված խմբերում, կրթօջախներում և այլն: Ստեղծվել է ԱՀՌԾ, այդ թվում` մասնակցային գործընթացի ինտերնետային էջ3, որը պարբերաբար թարմացվում է:
________
2 Տե´ս www.gov.am/en/gov/iprsp, www.undp.am/pubs/pover/index.html
3 Տե´ս www.gov.am/en/gov/iprsp
15. Միաժամանակ, ԱՀՌԾ մշակման մասնակցային գործընթացն իրականացնող սուբյեկտներն ու մասնակցության ուղղությունները չեն սահմանափակվել մրցույթը շահած կազմակերպություններով և նրանց կողմից իրականացված աշխատանքներով: ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եռակողմ պայմանագրի համաձայն (որը կնքվեց 2002 թ. հունիսի 17-ին) հաստատվեց ԱՀՌԾ մշակման մասնակցային գործընթացի միջոցառումների ցանկ, որի համակարգումն ու իրականացումը կատարվեց ՄԱԶԾ/ՀՀ կառավարության համատեղ «Սոցիալական մոնիտորինգի և վերլուծության համակարգի ստեղծում» ծրագրի կողմից: Մասնակցային գործընթացի աշխատանքներ են իրականացվել նաև ԱՀՌԾ մշակող փորձագետների կողմից:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
16. ԱՀՌԾ մշակման ողջ ընթացքում հանրային և մասնագիտական քննարկումների, տպագիր նյութերի և էլեկտրոնային միջոցների, տեղեկատվության հավաքման և տարածման գործընթացի, ինչպես նաև առավել ակտիվ կազմակերպությունների հավաքագրման շնորհիվ ԱՀՌԾ նախագիծը ընդգրկել է հասարակության տարաբնույթ խմբերի ներկայացուցիչների տեսակետերը և նկատառումները, դրանով իսկ նախադրյալներ են ստեղծվել քաղաքացիական մասնակցության ընդլայնման և սոցիալական համագործակցության համար: Մասնակցության գործընթացում ընդգրկվել են կառավարական մարմինները, ոչ կառավարական և մասնավոր սեկտորները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները և դոնոր հանրության ներկայացուցիչները:
17. Որոշ մասնակիցներ հանդես են եկել որպես մասնակցային գործընթացն իրականացնող կազմակերպությունների գործընկերներ: Դրանց թվին են պատկանում 11 հեռուստաընկերություններ, 6 ռադիոկայաններ, 14 թերթերի խմբագրություններ, հասարակական կազմակերպությունների միավորումներ (ՀԱՄԿ, «Հակակոռուպցիոն կոալիցիա»), Երևանում և մարզերում գործող մոտ 20 հասարակական կազմակերպություններ, նախարարություններում և մարզպետարաններում ստեղծված ԱՀՌԾ աշխատանքային խմբեր, մոնիտորինգի և վերլուծության մարզային ստորաբաժանումների աշխատակիցներ, Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններ:
18. Պետական կառավարման մարմինների մասնակցությունը: ՀՀ կառավարության ներկայացուցիչներն ընդգրկված են եղել ԱՀՌԾ Համակարգող խորհրդի և Աշխատանքային խմբի կազմում: Պետական և տարածքային կառավարման բոլոր մարմինների ակտիվ մասնակցությունը ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թ. հունվարի 30-ի թիվ 48 որոշմամբ նախարարություններում և գերատեսչություններում ձևավորվեցին աշխատանքային խմբեր՝ ղեկավարների տեղակալների գլխավորությամբ, որոնց կողմից ապահովվեց տվյալ նախարարության կամ գերատեսչության և ծրագրի մշակման համար պատասխանատու կառույցների միջև շարունակական համագործակցությունը: Նախարարությունների ու մարզպետարանների ներկայացուցիչները մասնակցել են փորձագետների և դոնոր հանրության ներկայացուցիչների հետ համատեղ իրականացվող ԱՀՌԾ նախագծերի քննարկումներին և ներկայացրել են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները:
19. Մարզերի ընդգրկվածությունը: Քննարկումներ ու կլոր սեղաններ են իրականացվել Հայաստանի բոլոր մարզերում: Տարածքային առումով մասնակցային գործընթացում առավել մեծ չափով ընդգրկվել է Երևանը, իսկ մարզերից` Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզերը: Գյումրիում և Վանաձորում ԱՀՌԾ գործընթացում ակտիվորեն ընդգրկված հասարակական կազմակերպությունների շնորհիվ բազմաթիվ քննարկումներ են կազմակերպվել: Ակտիվորեն ընդգրկված մարզերից է նաև Գեղարքունիքը, որտեղ միջոցառումներ են կազմակերպել Մարտունի քաղաքում հասարակական կազմակերպությունների և Շորժա գյուղում` մարզի դպրոցների ներկայացուցիչների հետ: Մոնիտորինգի և վերլուծության ստորաբաժանումների աշխատակիցների աջակցությամբ քննարկումներ են կազմակերպվել Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և այլ մարզերում: Առանձին խնդիրների` գյուղատնտեսության, զբաղվածության, կրթության վերաբերյալ քննարկումներ են իրականացվել համապատասխանաբար Սյունիքի, Լոռու, Վայոց ձորի մարզերում: Լոռու մարզում քննարկում են նախաձեռնել նաև սոցիալական քաղաքականության խնդիրների մշակման խմբի փորձագետները: Մարզերում անցկացված միջոցառումները ցույց տվեցին, որ այստեղ, հատկապես գյուղական բնակավայրերում, տեղեկատվության զգալի պակաս կա, և շատերը դուրս են մնում այս և այլ ծրագրերի քննարկման ու որոշումների ընդունման գործընթացից` նման հնարավորության մասին չիմանալու, տեղեկատվության, գիտելիքների, կապի հնարավորությունների պակասի պատճառով:
20. Տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությունը: ԱՀՌԾ ԱԽ նախաձեռնությամբ ծրագրի նախագիծը բազմացվել և հանրապետության բոլոր համայնքներին է տրամադրվել՝ դիտողությունների և առաջարկությունների համար: Համայնքների գրեթե կեսը արձագանքել է՝ քննարկելով փաստաթուղթը և ներկայացնելով առաջարկությունների մեծ փաթեթ, որոնք ամփոփվել և փոխանցվել են փորձագիտական խմբերին: ՏԻՄ-երի մի շարք ներկայացուցիչներ մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրներին նվիրված եռօրյա սեմինարին:
21. Քաղաքացիական հասարակության ոչ կառավարական հատվածի մասնակցությունը: ՄԱԶԾ և ՀՀ կառավարության «Սոցիալական մոնիտորինգի և վերլուծության համակարգի ստեղծում» ծրագրի շրջանակներում 2002 թվականի գարնանը նախաձեռնվեց Հայաստանի քաղաքացիական հասարակության սուբյեկտների ուսումնասիրությունը: Այս ուսումնասիրությունը ցույց տվեց, որ թեև առկա է Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացման մակարդակի տարբերություն Երևանի, մարզերի և քաղաքական ու գյուղական բնակավայրերի միջև, այնուամենայնիվ կարելի է վստահորեն ասել, որ առկա է որոշակի առաջընթաց: Հատկապես մարզկենտրոններում և փոքր քաղաքներում, ինչպես նաև որոշ գյուղերում ստեղծվում և զարգանում են մեծ թվով տարատեսակ կազմակերպված խմբեր` հասարակական կազմակերպություններ, ջուրսպառողների միություններ, մասնագիտական կենտրոններ, բիզնես-կենտրոններ և այլն: Քաղաքացիական հասարակության ավելի քան 20 տեսակ կազմակերպություններից մասնակցային գործընթացում առավել ակտիվ են եղել հետևյալ խմբերը` (i)հասարակական կազմակերպությունները, (ii) գիտական և կրթական կառույցները, (iii) զանգվածային լրատվամիջոցները, (iv) մասնավոր հատվածը, (v) արհմիությունները, (vi) տեղական ինքնակառավարման մարմինները:
22. Հասարակական կազմակերպությունները հանդիսանալով քաղաքացիական հասարակության առավել զարգացած խմբերից մեկը, ակտիվորեն ընդգրկվել են ԱՀՌԾ մշակման աշխատանքներում: ԱՀՌԾ մշակման բոլոր փուլերում ՀԿ-ները ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկությունները ծրագրի նախագծի վերաբերյալ: Դրանցից որոշները քննարկել են նախագիծը ինչպես իրենց կազմակերպության շրջանակներում, այնպես էլ իրենց շահառուների հետ և նույն ոլորտում գործող այլ ՀԿ-ների հետ: Հասարակական կազմակերպությունները ակտիվորեն ընդգրկվել են թեմատիկ, հանրային և ակումբային բոլոր քննարկումներում: Մի շարք հասարակական կազմակերպություններ քննարկումներ են նախաձեռնել կամ ակտիվ աշխատանք տարել մասնակցային գործընթացի պատասխանատուների կողմից կազմակերպված միջոցառումներում (օրինակ, Մարտունու կանանց խորհուրդ, «Միլենիում» կրթական հետազոտությունների ասոցիացիա, «Կրթություն հանուն կայուն զարգացման» ՀԿ, «Ասուպ» հասարակական կազմակերպություն, «Որակի համընդհանուր ղեկավարման աջակցություն» ՀԿ, «Բուրգ» երիտասարդական բնապահպանական կենտրոն, Շիրակի հասարակական կազմակերպությունների միություն, «Վերսիա» տեղեկատվական-վերլուծական կենտրոն): Այլ թեմայով քննարկումներ կազմակերպելիս` բազմաթիվ ՀԿ-ներ հատուկ շեշտադրում են կատարել աղքատության հիմնախնդիրների վրա և ընդգրկել ԱՀՌԾ-ն որպես օրակարգի հարցերից մեկը (օրինակ` Կանանց հանրապետական խորհուրդ, «Մուշ-2», «Վեգա»,«Արազա»):
23. Գիտնականները և դասախոսները անմիջականորեն են մասնակցել ԱՀՌԾ քննարկումներին և մշակման աշխատանքներին մի շարք ուղղություններով, այդ թվում՝ նրանք անմիջականորեն ընդգրկված են եղել բուն ծրագրի մշակման գործընթացում` Աշխատանքային խմբի և փորձագիտական խմբերի կազմում: Գիտական և կրթական հաստատությունների ներկայացուցիչները ընդգրկվել են մասնակցային գործընթացի շրջանակներում կազմակերպված բազմաթիվ միջոցառումներում: Բարձրագույն ուսումնական հաստատությունները (Երևանի պետական համալսարան, Բժշկական համալսարան, Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտ, Մանկավարժական համալսարան, Գյուղատնտեսական ակադեմիա, Տնտեսագիտության ինստիտուտ, Ճարտարագիտական համալսարան) խորհրդատվություն են տրամադրել ԱՀՌԾ մշակման համար պատասխանատու փորձագետներին:
24. Զանգվածային լրատվամիջոցները (ԶԼՄ) ևս քաղաքացիական հասարակության բավականաչափ զարգացած այն խմբերից են, որոնք ակտիվորեն ընդգրկվել են ԱՀՌԾ աշխատանքներում: ԶԼՄ-ները լուսաբանել են բոլոր մեծամասշտաբ հանրային քննարկումները և մի շարք մասնագիտական քննարկումներ: Մի շարք թերթեր և ռադիոալիքներ, ինչպես նաև որոշ հեռուստաալիքներ տրամադրել են իրենց մամուլը և եթերը ԱՀՌԾ լուսաբանման և ինտերակտիվ քննարկումների համար: Լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչներ ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկները ծրագրի շուրջ:
25. Արհմիությունների ներկայացուցիչները մասնակցել են մի շարք ակումբային քննարկումներին: Բազմաթիվ ճյուղային արհմիությունների ղեկավարներ ընդգրկվել են «Արհմիությունները ԱՀՌԾ մասնակցային գործընթացում» թեմայով կազմակերպված միջոցառմանը: Որոշ ճյուղային արհմիությունների ղեկավարներ ներկայացրել են իրենց առաջարկությունները ԱՀՌԾ նախագծի շուրջ:
26. Քաղաքական կուսակցությունների մասնակցությունը: ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն ու մասնագետները ընդգրկված էին և ակտիվորեն մասնակցել են ինչպես ԱՀՌԾ Համակարգող խորհրդում, այնպես էլ փորձագիտական խմբերում: Միաժամանակ պատգամավորները հրավիրվել և ակտիվ մասնակցություն են ցուցաբերել թեմատիկ սեմինար-քննարկումներին և կլոր սեղաններին: 2002 թ. նոյեմբերի 28-29-ին Երևանում անցկացվեց ԱՀՌԾ նախագծի քննարկումը քաղաքական ընդդիմության հետ, որի մասնակիցները հիմնականում ընդդիմության պատգամավորներն ու տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներն էին:
27. Մասնավոր հատվածի մասնակցությունը: ԱՀՌԾ մշակման գործընթացին իր ուրույն մասնակցությունը ցուցաբերեց մասնավոր հատվածը, որը նույնպես իր ներկայացուցիչներն ուներ ինչպես ԱՀՌԾ ԱԽ-ում, այնպես էլ ՓԽ-ում: Միաժամանակ, 3 կլոր սեղաններ հատուկ կազմակերպվել են գործարարների, ֆերմերների և արդյունաբերողների միության անդամների հետ` հատկապես ԱՀՌԾ տնտեսական քաղաքականությունը քննարկելու նպատակով:
28. Միջազգային կազմակերպությունների մասնակցությունը: Միջազգային կազմակերպությունները մեծ ակտիվություն են ցուցաբերել ԱՀՌԾ-ում` խորհրդատվական և ֆինանսական աջակցություն ցույց տալով ԱՀՌԾ համակարգող և մշակող մարմիններին: Դոնոր համայնքը միասնական դիտողություններ է ներկայացրել ԱՀՌԾ տեխնիկական առաջադրանքի և ծրագրի նախագծերի վերաբերյալ։ Փորձագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով դոնոր կազմակերպությունների կողմից առանձին սեմինարներ են կազմակերպել ԱՀՌԾ փորձագետների, Աշխատանքային խմբերի համար (ՄԱԶԾ, Համաշխարհային բանկ, Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերություն): Մի շարք կազմակերպություններ (Համաշխարհային բանկ, ՄԱԿ-ի ՓԳՀ, Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարություն, Կաթոլիկ օգնության ծառայություն, «Օքսֆամ Մեծ Բրիտանիա», Կրթության զարգացման ակադեմիա և այլն) աջակցություն են ցուցաբերել մասնակցային գործընթացի միջոցառումների կազմակերպման գործում և իրենց ծրագրերում անդրադարձել են ԱՀՌԾ-ին, իսկ ծրագրերի քննարկման ժամանակ կարևորել են քաղաքացիական հասարակության տարբեր սուբյեկտների մասնակցությունը։
29. Սփյուռքի մասնակցությունը: Սփյուռքը ներկայացնող կազմակերպությունները մասնակցել են ԱՀՌԾ համատեղ քննարկումներին, Ամերիկայի հայկական համաժողովի ՀԿ կենտրոնը աջակցություն է ցուցաբերել կրթության ոլորտին վերաբերող քննարկումների կազմակերպմանը:
ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ ԵՎ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
30. ԱՀՌԾ լուսաբանման գործընթացը սկսվել է դեռևս ծրագրի միջանկյալ տարբերակի մշակման ընթացքում, սակայն զանգվածային լրատվամիջոցներով հրապարակումներն ու հաղորդումները ինտենսիվ կերպով ծավալվել են հենց ամփոփ ծրագրի մշակման փուլում: ԱՀՌԾ լուսաբանման համար նպատակային էջեր են հատկացվել մի շարք հանրապետական թերթերում և ավելի քան 100 առանձին հոդվածներ են տպագրվել հանրապետական և մարզային տարբեր թերթերում: Հեռարձակվել են հաղորդումներ հանրային ռադիոյի և այլ ռադիոկայանների ծրագրերով, կազմակերպվել են մի շարք ռադիոքննարկումներ, որոնց միջոցով կենդանի քննարկման և հարց ու պատասխանի հնարավորություն է ընձեռվել ռադիոլսողներին: ԱՀՌԾ նվիրված հեռուստահաղորդումներ են ցուցադրվել «Պրոմեթևս», «Արմենիա», «Աբովյան», «Երևան», «Գավառ» հեռուստաալիքներով, որոնցից մի քանիսը ուղիղ եթերում փորձագետների հետ հարցազրույցներ էին: Ռեպորտաժներ են ցուցադրվել նաև «Միր» հեռուստաալիքով: ԱՀՌԾ վերաբերյալ հարցազրույցներ են անցկացվել և ԱՀՌԾ շրջանակներում անցկացվող խոշոր սեմինարները լուսաբանվել են հանրային հեռուստատեսության «Ձեռագիր» հաղորդաշարով: Ինտերնետ ցանցում տեղեկատվություն է տեղադրվել Աղքատության հաղթահարման ռազամվարական ծրագրի մասին` ՀՀ կառավարության ինտերնետ հանգույցի «Աղքատության հաղթահարման ամփոփ ծրագիր. մշակման գործընթաց» բաժնում, ինչպես նաև այլ էջերում` հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ4: Աղքատության հաղթահարման ռազմավարության ծրագրին են նվիրված եղել «Հայացք տնտեսությանը» տեղեկագրի 2002 թ. մի շարք համարներ: Հրատարակվել է խորհրդատվական-վերլուծական գրքույկների մի շարք` ինչպես անմիջականորեն աղքատության հաղթահարման ծրագրի, այնպես էլ ԱՀՌԾ-ում արտացոլված թեմաների շուրջ: Լայն հանրության համար հրատարակվել է «Ի՞նչ է ԱՀՌԾ-ն» տեղեկատվական-մասնակցային բրոշյուրը, որը տարածվել է 2500 օրինակով:
_________
4 Տե´ս www.forum.am, www.hra.am:
31. Առաջարկությունների հավաքագրման և ծրագրում դրանց ընդգրկման համար օգտագործվել են մի շարք մեխանիզմներ, այդ թվում՝ քննարկումների ընթացքում հնչեցված դիտողությունների և առաջարկների արձանագրում, էլեկտրոնային փոստի միջոցով արձագանքների ստացում և հղում ԱՀՌԾ փորձագետներին ու Աշխատանքային խմբին, հարցումների իրականացում, համայնքների սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին տեղեկատվության հավաքագրում, քննարկումների ընթացքում հարցաթերթերի միջոցով ստացած առաջարկությունների ամփոփում: ԱՀՌԾ-ում առաջարկությունների ընդգրկվածության մասին տեղեկատվության ապահովման համար օգտագործվել են հետևյալ միջոցները` առաջարկների տպագրում «Հայացք տնտեսությանը» տեղեկագրում, էլեկտրոնային փոստի միջոցով քննարկումների հաշվետվությունների ուղարկում մասնակցած կազմակերպություններին, կլոր սեղանների և հանրային քննարկումների լուսաբանում լրատվամիջոցներում, փորձագետների կողմից ստացած արձագանքների հղում առաջարկություններ ուղարկած կազմակերպություններին, փորձագետների ու առաջարկություններ հղած կազմակերպությունների ներկայացուցիչների միջև անմիջական կապի, ինչպես նաև անհատական առաջարկների քննարկման հնարավորությունների ընձեռում:
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՔԱՅԼԵՐԸ
32. Մասնակցային գործընթացի միջոցառումների իրականացման ընթացքում ի հայտ եկան մի շարք խոչընդոտներ, որոնց հաղթահարումը պահանջում էր ինչպես օպերատիվ աշխատանք, այնպես էլ երկարաժամկետ քաղաքականությունների իրականացում: Այդ խոչընդոտների թվում էին՝ ԱՀՌԾ-ի իրականացման հանդեպ թերահավատությունը, տեղեկատվական դաշտի նոսրությունը (մամուլի սահմանափակ տպաքանակ և դժվար մատչելիություն անվճարունակ խավերի համար), «խորհրդային» հոգեբանության առկայությունը հատկապես միջին և բարձր տարիքի բնակչության շրջանում, քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ ցածր մակարդակը, ժողովրդավարական հիմնարար արժեքների չիմացությունը և դրանց արմատավորման ցածր մակարդակը համայնքներում, կառավարության միջին օղակների իներտությունը, պետական մարմինների` հաճախ թերահավատ և անտարբեր վերաբերմունքը հանրային մասնակցության հանդեպ, սոցիալական ծանր վիճակի և այդ վիճակից դուրս գալու հնարավորություններ չունենալու հետևանքով առաջացած հուսալքությունը, հուսախաբությունը, վաղվա օրվա հանդեպ թույլ հավատը կամ դրա բացակայությունը, տեղական ինքնակառավարմանը մասնակցության թերիմացությունը, որոշ ՏԻՄ-երի անբավարար պատրաստվածությունը, հասարակական նախաձեռնությունների պակասը կամ բացակայությունը:
33. Մասնակցային գործընթացի արդյունքները քանակական կտրվածքով հետևյալն են՝ ստացվել են ավելի քան 100 գրավոր առաջարկություններ, որոնք հիմնականում ընդգրկվել են ծրագրի նախագծում, մասնակցային գործընթացի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին մասնակցել են ավելի քան 1800 մարդ, միջոցառումների ընթացքում, ինչպես նաև քննարկումների վերջում լրացրած հարցաթերթերի հիման վրա արձանագրվել են ընդհանուր առմամբ մոտ 700 առաջարկներ: Թեև դժվար է որոշակի թվային գնահատական տալ առաջարկների ընդգրկվածությանը, կարելի է նշել, որ ծրագրում ընդգրկվել են ստացած առաջարկների մոտ 40 տոկոսը, իսկ մոտ մեկ երրորդ մասը հաշվի է առնվել մասամբ:
34. Թեմատիկ սեմինարներ, կլոր սեղաններ, քննարկումներ, հասարակական կարծիքի ուսումնասիրություններ ՀՀ մարզերում և համայնքներում: ԱՀՌԾ մշակման հրատապ խնդիրները և փորձագիտական մշակումների միջանկյալ արդյունքները քննարկելու և քաղաքացիական հասարակությանը, պետական, այդ թվում` տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին ու դոնոր հանրությանն այն ներկայացնելու նպատակով՝ նրանց ավելի քան 100 ներկայացուցիչների մասնակցությամբ Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տանը» կազմակերպվեցին երկու լայնածավալ սեմինարներ (2002 թ. մարտի 9-11-ին և 2002 թ. հուլիսի 23-25-ին): 2002 թվականի հունիսի 28-30-ը և սեպտեմբերի 27-29-ը Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տանը» կազմակերպվել են նաև երկու թեմատիկ սեմինարներ «Աղքատության հաղթահարման հիմնահարցը ՀՀ-ում և տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները» և «Սոցիալական համագործակցություն. դերակատարներ, զարգացումներ» թեմաներով: Այնուհետև, 2002 թ. օգոստոսի 12-28-ը ԱՀՌԾ ԱԽ նախաձեռնությամբ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում մասնագիտական քննարկումներ անցկացվեցին համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների մասնագետների հետ, իսկ սեպտեմբերի 6-ին՝ նաև մասնագիտացված հասարակական կազմակերպությունների հետ:
35. Բացի ընդգրկուն սեմինարներից, Երևան քաղաքի և 9 մարզերի 80 համայնքների ավելի քան 120 կազմակերպություններում անց են կացվել քարոզարշավներ, կազմակերպվել են 14 կլոր սեղաններ, 7 ակումբային քննարկումներ, 4 հանրային քննարկումներ: Տպագրվել են ԱՀՌԾ նվիրված «Հայացք տնտեսությանը» տեղեկագրի 12 համարներ` 18 000 ընդհանուր տպաքանակով, և մարզային թերթերի 5 համատեղ թողարկում, ինչպես նաև 12 խորհրդատվական գրքույկ 22 800 օրինակ տպաքանակով, երկու լրատու, ինչպես նաև 18 նպատակային էջ և 100-ից ավելի հոդված տպագիր մամուլում: Իրականացվել են 23 հեռուստահաղորդում 13 ժամ տևողությամբ, 17 հաղորդում 6 ժամ տևողությամբ, 3 ռադիոքննարկում և 2 հեռուստաքննարկում ուղիղ եթերում, Երևան քաղաքում և 7 մարզերի 35 համայնքներում անցկացվել է 2 հարցում 1000-ական մասնակցով:
36. Մասնակցային գործընթացի ձեռքբերումները: Մասնակցային գործընթացի շնորհիվ ԱՀՌԾ հավակնում է դառնալ ոչ թե իշխանության, այլ հասարակության մասնակցությամբ և անկախ փորձագետների կողմից ստեղծված ծրագիր: Մասնակցային գործընթացի շնորհիվ վերևից ներքև ստեղծվել է երկխոսության մթնոլորտ: Քարոզարշավների, հանդիպում-քննարկումների միջոցով հասարակությունը, այն ներկայացնող հասարակական կազմակերպությունները անմիջականորեն մասնակցել են ծրագրի մշակմանը:
37. Զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, տպագիր նյութերի և խորհրդատվական գրքույկների տարածման միջոցով, հանդիպում-քննարկումների, փորձագիտական խմբերի հետ քննարկումների, հեռուստառադիոբանավեճերի շնորհիվ բնակչությունը իրազեկվել է ԱՀՌԾ մշակման ընթացքի, աղքատության հիմնախնդիրների մասին: ԱՀՌԾ մասնակցության և իրազեկման գործընթացի մասնակիցների միջև ստեղծվել է համագործակցության դաշտ, գործընկերային հարաբերություններ, որը շատ կարևոր է պահպանել և խորացնել հետագա փուլերի՝ ԱՀՌԾ իրականացման, մոնիտորինգի, գնահատման ընթացքում:
38. Մասնակցային գործընթացի անցած փուլը արժեքավոր փորձ հանդիսացավ և թույլ տվեց որոշակի դասեր քաղել իրականացված աշխատանքից: Քննարկումների ընթացքում միևնույն հիմնախնդիրներով զբաղվող տարբեր կողմերի շփումը ցույց տվեց, որ շատ կարևոր է փորձի փոխանակումը` թե որպես այդպիսին, թե հետագա գործողությունների համաձայնեցման նկատառումով: Այդ առումով նշանակալի ձեռքբերում և այդ ուղղությամբ աշխատանքի անհրաժեշտության ազդանշան հանդիսացավ կոնկրետ ոլորտին, շրջանին կամ հիմնախնդրին վերաբերող տվյալների, փորձի, իրականացվող ծրագրերի մասին տեղեկատվության փոխանակումը:
39. Հետագա քայլերը: Ծրագրի հաստատումից հետո, որպես առաջին քայլ նախատեսվում է կազմակերպել և իրականացնել ԱՀՌԾ լուսաբանման աշխատանքներ: Անհրաժեշտ մեխանիզմներ կսահմանվեն ԱՀՌԾ իրականացման, դրա արդյունքների և սոցիալական ազդեցության մասնակցային և ծրագրային մոնիտորինգի գործընթացում հանրության մասնակցությունը ապահովելու համար: Ենթադրվում է, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և խմբերը ՀՀ կառավարության հետ կհաստատեն գործընկերային հարաբերություններ: Քաղաքացիական հասարակության խմբերը ԱՀՌԾ իրականացման գործընթացում իրենց ուժերը կներդնեն ինչպես երկրի, այնպես էլ համայնքային մակարդակում` ԱՀՌԾ քաղաքականությունների, ծրագրերի և ենթածրագրերի իրականացման ու դրանց մոնիտորինգի ուղղությամբ: ԱՀՌԾ իրականացմանը հասարակության անապահով խավերի մասնակցության ապահովման նպատակով կկազմակերպվեն ուսումնական ուղղվածությամբ միջոցառումներ: Կիրականացվեն սոցիալական համագործակցության մեխանիզմների մշակման աշխատանքներ` ԱՀՌԾ և ավելի լայն շրջանակներում պետության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և խմբերի միջև համագործակցության ինստիտուցիոնալ ձևերի հաստատման նպատակով: Բազմակողմանի քննարկումներ կկազմակերպվեն` պետական մարմինների, դոնոր համայնքի և ՔՀԿ-ների միջև կարծիքների ու փորձի փոխանակման նպատակով: Կկազմակերպվեն աղքատների ու կարիքավոր խմբերի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքի ուսումնասիրություններ: Կընդլայնվի քաղաքացիական հասարակության կազմակերպված խմբերի մասնակցությունը ԱՀՌԾ-ի վերամշակումներին ուղղված աշխատանքներում, և կզարգանա այդ խմբերի ընդգրկվածությունը ԱՀՌԾ-ի արդյունավետ իրականացմանն ուղղված որոշումների ընդունման գործընթացներում:
Բ Ա Ժ Ի Ն 1
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԿԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
40. Աղքատության գնահատումը կախված է երևույթի սահմանումից: Աղքատության ժամանակակից սահմանումները հիմնված են աղքատության՝ որպես բազմաչափ երևույթի հասկացության վրա: Ըստ Համաշխարհային բանկի5 աղքատությունը արտահայտվում է որպես.
________
5 PRSP Sourcebook. Overview, WB, 2001.
(i) հնարավորությունների պակաս՝ եկամուտների, սպառման և ծախսերի ցածր մակարդակ (որպես կանոն՝ համեմատած ազգային աղքատության գծի հետ), արտադրական և անձնական գույքի բացակայություն կամ անբավարարություն, սոցիալական կապիտալի ցածր մակարդակ.
(ii) սոցիալական ծառայությունների ցածր մատչելիություն՝ հասարակության տեսակետից անհրաժեշտ նվազագույն կրթություն ստանալու և առողջության բավարար մակարդակ ապահովելու սահմանափակ հնարավորություններ.
(iii) անվտանգության ցածր մակարդակ՝ տարբեր ռիսկերի նկատմամբ (աշխատանքի կորուստ, հիվանդություն, բնական աղետներ և այլն) պաշտպանվածության ցածր աստիճան.
(iv) ազդեցության ցածր մակարդակ (ձայնազրկություն)՝ տնտեսական և հասարակական, այդ թվում` աղքատների կյանքի վրա ազդեցություն ունեցող կառույցների գործունեությանը մասնակցության, դրանց հետ բանակցելու և դրանց որոշումների վրա ազդելու հնարավորությունների պակաս:
41. Ելնելով նշված սահմանումից` այս ծրագրում աղքատության տակ հասկացվում է կենսաբանական, սոցիալական, հոգևոր-մշակութային նվազագույն պահանջմունքները բավարարելու անհնարինությունը: Որպես «կենսաբանական պահանջմունք» պետք է հասկանալ` սնունդը, անձնական և կենցաղային հիգիենայի անհրաժեշտ նվազագույն պահանջների բավարարումը և նվազագույն սեզոնային հագուստը, բնակարանի առկայությունը, ջրի, ջերմության և էլեկտրաէներգիայի անհրաժեշտ նվազագույն սպառման հնարավորությունը: Որպես «սոցիալական պահանջմունք» պետք է հասկանալ` առողջությունը, կրթությունը, աշխատանքը, նվազագույն սոցիալիզացման (ամուսնության, մանկածնության, մահվան հետ առնչվող ծեսեր, դատաիրավական համակարգի հետ առնչություններ) անհրաժեշտությունը` դրանց ուղեկցող նյութական հնարավորություններով հանդերձ, ներընտանեկան հարաբերությունների կայունությունը, նվազագույն տեղեկացվածության անհրաժեշտությունը (մամուլ, հեռուստատեսություն, ռադիո կամ այլ ԶԼՄ-ներ) և միմյանց հետ մարդկանց շփվելու (հեռախոս, տրանսպորտ, կապի այլ միջոցներ), ինչպես նաև հասարակական կյանքին մասնակցելու հնարավորությունները: Որպես «հոգևոր-մշակութային պահանջմունք» պետք է հասկանալ` հոգևոր-մշակութային արժեքներին հասու լինելու նվազագույն հնարավորությունը (ոչ թե ըստ սուբյեկտիվ պահանջմունքների ու պատկերացումների, այլ օբյեկտիվորեն սահմանված խմբերի, օրինակ` ավանդական դարձած տոնածիսական կյանքին մասնակցելու նվազագույն հնարավորություն, կարդալու հնարավորություն, երաժշտություն լսելու հնարավորություն և այլն):
42. Մարդն աղքատ է կամ աղքատ չէ՝ հիշյալ երեք խմբերի համակցությամբ, և միայն նվազագույն նյութական (կենսաբանական) պահանջմունքների բավարարումը չի բերելու մարդու սոցիալական հնարավորությունների մեծացման և աղքատության վերացման: Աղքատության խնդրի շուրջ կատարված հետազոտությունների մեծ մասը, ինչպես Հայաստանում, այնպես էլ շատ այլ երկրներում, սակայն, գործնականում խարսխված են «կենսաբանական անհրաժեշտությունների» ցուցանիշների վրա` մասնակիորեն ներառելով նաև առողջապահական և կրթական մատչելիության հնարավորությունները: Դրանցում հիմնականում բացակայում է սոցիալական այլ անհրաժեշտությունների և հոգևոր - մշակութային գործոնը:
43. Աղքատության նման բազմաչափ հասկացությունը բնականորեն առաջ է քաշում աղքատության գնահատման ցուցանիշների համակարգի մշակման և ներդրման անհրաժեշտությունը: Աղքատության գնահատման ցուցանիշների համակարգը (հետայսու՝ ԱԳՑՀ) կմշակվի և կներդրվի որպես աղքատության մոնիտորինգի մեթոդաբանական հենք (բազմաչափ գնահատման համակարգի մշակման աշխատանքները կսկսվեն 2004 թվականից), որը հնարավորություն կտա գնահատելու աղքատության տարաբնույթ դրսևորումները երկրի և նրա տարբեր տարածաշրջանների, ինչպես նաև բնակչության խոցելի խմբերի կտրվածքներով՝ աղքատության առավել ամփոփ պատկերը ստանալու և դրա փոփոխություններին հետևելու նպատակով: ԱԳՑՀ ներդրմամբ համակարգված ձևով կորոշակիացվեն.
(i) աղքատության տարբեր տիպերի սահմանումներն ու հատկանիշները,
(ii) աղքատության գնահատման ցուցանիշները և դրանց հաշվարկման մեթոդները,
(iii) աղքատության ցուցանիշների հավաքագրման աղբյուրներն ու դրանք կանոնավոր ստանալու մեխանիզմները,
(iv) աղքատության տարաբնույթ դրսևորումների հետազոտությունների տեսակներն ու դրանց անցկացման պարբերականությունը,
(v) հետազոտությունների անցկացման և ցուցանիշների հավաքագրման համար պատասխանատու կազմակերպություններն ու կառույցները:
ԱԳՑՀ-ն դրվելու է ԱՀՌԾ մոնիտորինգի, վերլուծության և ազդեցության գնահատման համալիր ռազմավարական ծրագրի հիմքում, որը պետք է մշակվի ԱՀՌԾ իրականացման կառավարման, մոնիտորինգի և համակարգման համար (տե´ս սույն փաստաթղթի Բաժին 5-ը):
44. Աղքատության մակարդակի գնահատման, աղքատության տարբեր ցուցանիշների չափման, ինչպես նաև աղքատության ծրագրերի մոնիտորինգի համար հիմք են ծառայում ընտանեկան տնտեսությունների կենսապայմանների ընտրանքային հետազոտությունները (հետայսու՝ ընտրանքային հետազոտություններ): Հայաստանում ՀՀ ԱՎԾ կողմից Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցությամբ իրականացվել է երեք այդպիսի հետազոտություն՝ 1996, 1998/1999 և 2001 թվականներին6: 1998/1999 և 2001 թթ. հետազոտությունների արդյունքում ձևավորվել է աղքատության ցուցանիշների ժամանակային շարք, որի հիմքում դրված է աղքատության գնահատման նույն մեթոդաբանությունը: Դրա շնորհիվ ապահովվում է ցուցանիշների համադրելիությունը՝ ժամանակի մեջ, համեմատելիությունը՝ այլ երկրների հետ և կիրառելիությունը՝ աղքատության հաղթահարման միտումների գնահատման տեսանկյունից:
________
6 Ընտրանքային հետազոտությունները իրականացվել են 1996 թ. նոյեմբեր-դեկտեմբերին և դրանց արդյունքները ուղղակի համեմատելի չեն 1998/1999 թթ. և 2001 թ. իրականացված հետազոտությունների արդյունքների հետ: Պատճառները հետազոտության անցկացման մեթոդական տարբերություններն են, ինչպես նաև այն, որ չորրորդ եռամսյակում, երբ իրականացվել է 1996 թ. հետազոտությունը, Հայաստանում, որպես կանոն, արտադրվում է ՀՆԱ-ի մոտ 35 տոկոսը և ծախսերն ու եկամուտները մոտավորապես 40 տոկոսով գերազանցում են միջին տարեկան ցուցանիշները: 1996 թ. և 1998/1999 թթ. հետազոտությունների համեմատման փորձը իրականացվել է Համաշխարհային բանկի Armenia. Poverty Update ուսումնասիրության մեջ: Աշխատությունում, սակայն, նշվում է, որ այդպիսի համեմատությունները կարող են ծառայել որպես փոփոխությունների ուղղության գնահատականներ և ոչ թե որպես հիմք՝ որոշակի եզրակացությունների համար:
45. ԱԳՑՀ-ի բացակայության պայմաններում ԱՀՌԾ մշակման և գնահատման հիմքում հարկադրաբար դրված է ՀՀ ԱՎԾ կողմից կիրառվող՝ աղքատության գնահատման մեթոդաբանությունը, որտեղ հիմնական շեշտը դրվում է աղքատության նյութական կողմի գնահատման վրա:
46. Համաձայն վերջինի, երկրի բնակչության աղքատության մակարդակի գնահատման հիմք է ծառայում բացարձակ աղքատության երկու գծերի՝ աղքատության պարենային գծի և աղքատության ընդհանուր գծի հաշվարկը: Երկուսն էլ կառուցվում են սննդամթերքի ձեռքբերման համար տնային տնտեսությունների կողմից կատարած փաստացի ծախսերի վրա: Ըստ որում, որպես սննդամթերքի սպառման նվազագույն մակարդակ ընդունվում է մեկ շնչի հաշվով օրական 2100 կկալ էներգետիկա պարունակող փաստացի սպառված սննդամթերքի քանակը7, իսկ որպես նվազագույն պարենային զամբյուղի արժեք՝ այդ էներգետիկային համապատասխան սննդի ձեռք բերման համար անհրաժեշտ դրամական միջոցների չափը: Նվազագույն պարենային զամբյուղի արժեքը, վերահաշվարկված՝ ապրանքների ու ծառայությունների վրա կատարած ծախսերի գործակցով, ծառայում է որպես սպառողական զամբյուղ կամ, ինչպես վերը նշվեց, աղքատության ընդհանուր գիծ:
________
7 Զարգացող երկրների համար ՄԱԿ-ի գյուղատնտեսության և սննդի կազմակերպության (FAO) կողմից հանձնարարվող շնչային սպառման էներգետիկայի մակարդակն է՝ օրական 2100 կկալ: ՀՀ ԱՎԾ-ն հիմք ընդունելով այս մակարդակը՝ միջազգային համադրելիության ապահովման նպատակով, միաժամանակ հաշվարկել է պարենային զամբյուղի պարունակությունը՝ ելնելով երկրի տնային տնտեսությունների փաստացի սպառվող սննդամթերքների տեսակներից և քանակներից: ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել և ՀՀ ԱՎԾ կողմից եռամսյակը մեկ հաշվարկվում է նաև նվազագույն պարենային ռացիոնալ զամբյուղը, որը պարունակում է մարդու կենսունակության ապահովման համար անհրաժեշտ սննդամթերքների տեսականի և նվազագույն քանակներ: Վերջինիս ընդհանուր էներգետիկան կազմում է մոտ 2400 կկալ: Այնուամենայնիվ, ԱՀՌԾ ենթատեքստում որպես աղքատության մակարդակի գնահատման հիմք ընդունվել է 2100 կկալ պարունակող նվազագույն պարենային զամբյուղը՝ տարբեր տարիների ընտրանքային հետազոտությունների ցուցանիշների համեմատելիությունն ապահովելու և միջազգային համադրումներ կատարելու անհրաժեշտությունից ելնելով: Դա չի բացառում այլ մոտեցումների կենսունակությունն ու հաշվարկները, որոնք սույն ծրագրով նախատեսվում է իրականացնել ԱԳՑՀ ներդրումով:
47. Ելնելով աղքատության այդ երկու չափանիշներից՝ Հայաստանի բնակչությունը (տնային տնտեսությունները) աղքատության տեսակետից բաժանվում են երեք հիմնական խմբերի. շատ աղքատներ` որոնց միջին ընթացիկ ծախսերը, մեկ շնչի հաշվով, ցածր են աղքատության պարենային գծից, աղքատներ` որոնց միջին ընթացիկ ծախսերը, մեկ շնչի հաշվով, գերազանցելով աղքատության պարենային գիծը, ցածր են աղքատության ընդհանուր գծից և ոչ աղքատներ` որոնց միջին ընթացիկ ծախսերը, մեկ շնչի հաշվով, բարձր են աղքատության ընդհանուր գծից: Աղքատության մակարդակի ցուցանիշից բացի կարևորվում են այնպիսի բնութագրիչներ, ինչպիսիք են՝ աղքատության խորությունը, աղքատության սրությունը, բնակչության եկամուտների. ծախսերի և սպառման բաշխումը ըստ դեցիլային կամ քվինտիլային խմբերի և Ջինիի գործակիցը: Աղքատության խորությունը բնութագրում է, թե աղքատները աղքատության գծից ինչքան ներքև են գտնվում8: Աղքատության սրությունը ցույց է տալիս, թե որքա՞ն շատ աղքատներ են կենտրոնացած աղքատության ստորին մակարդակում9: Եկամուտների կամ ծախսերի դեցիլային կամ քվինտիլային բաշխումը անհավասարության ուղղակի չափման ցուցանիշ է և ցույց է տալիս տարբեր դեցիլների կամ քվինտիլների հարաբերակցությունը կամ դրանց տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ: Ջինիի գործակիցը ցույց է տալիս, թե ինչքան անհավասարաչափ են բաշխված եկամուտները բնակչության բոլոր անդամների միջև, ընդ որում, որքան գործակիցը մոտ է 1-ի, այնքան բարձր է հասարակության բևեռացվածության աստիճանը:
_________
8 Օրինակ, 19 տոկոսին հավասար աղքատության խորությունը նշանակում է, որ եթե երկիրը կարողանա ռեսուրսներ հավաքագրել աղքատության գծի 19 տոկոսի չափով և արդյունավետ բաշխել այդ ռեսուրսները աղքատների միջև, ապա աղքատությունը տեսականորեն կարելի է վերացնել: Նշված միջոցառման համար Հայաստանում 1996 թ. լրացուցիչ կպահանջվեր 46.8 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի
7.09 տոկոսը, 1999 թ.՝ 44.3 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 4.47 տոկոսը, իսկ 2001 թ.՝ 32.3 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 2.74 տոկոսը:
9 Աղքատության սրությունը հաշվարկվում է որպես աղքատության խորությունների քառակուսիների միջին թվաբանականը:
Գ Լ ՈՒ Խ 2
ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ.
ԳՈՐԾՈՆՆԵՐԸ, ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ
2.1. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ ԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
2.1.1. ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
48. Խորհրդային Միության գոյության վերջին 20 տարիների ընթացքում և, հետևաբար, Խորհրդային Հայաստանում նույնպես, աղքատությունը և անհավասարությունը կարևոր քաղաքական կամ տնտեսական հիմնահարցեր չէին:
49. Ըստ 1988 թ. տվյալների՝ աղքատության գծից ցածր եկամուտ էին ստանում Խորհրդային Հայաստանի բնակչության միայն 20 տոկոսը: Աղքատության գիծը, մեկ շնչի հաշվով, սահմանված էր ամսական 78 ռուբլի կամ 87 ԱՄՆ դոլարին համարժեք գումար10, իսկ միջին ամսական դրամական եկամուտները մեկ շնչի հաշվարկով կազմում էին 134.4 ռուբլի կամ 149.9 ԱՄՆ դոլար11: Եկամտի աղբյուրները բաշխված էին հետևյալ կերպ՝ աշխատավարձ՝ 76%, ֆորմալ տրանսֆերտներ՝ 11%, գյուղատնտեսական մթերքների իրացումից ստացված և այլ եկամուտները՝ 13%: Ծախսերը բաշխվում էին հետևյալ կերպ՝ պարենային ապրանքների ձեռքբերում՝ 41%, ոչ պարենային ապրանքների ձեռքբերում՝ 28% և ծառայություններ՝ 9%12: Անհավասարության ցուցանիշը, ելնելով խորհրդային տնտեսական և քաղաքական համակարգի առանձնահատկություններից` սոցիալական ծախսերի բարձր մակարդակից և աշխատավարձերի տարբերակման ցածր աստիճանից, աշխարհում ամենացածրերից էր՝ 1987-1990 թթ. եկամուտների համակենտրոնացման Ջինիի գործակիցը գնահատված էր 0.2713:
50. 1988-1991 թթ. աղքատության ծավալների և աղքատների քանակի նկատելի ավելացման պատճառները հիմնականում պայմանավորված էին արտատնտեսական գործոններով: 1988 թ. դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժը, տասնյակ հազարավոր մարդկային զոհերի հետ մեկտեղ, առաջացրեց տանիք, ունեցվածք, ապրուստի հիմնական միջոցներ կորցրած մարդկանց մի զգալի զանգված՝ մոտ 400 հազար աղետյալ14: Ժամանակի առումով՝ աղետալի երկրաշարժի հետ գրեթե համընկավ ղարաբաղյան հակամարտությունների հետևանքով շուրջ 360 հազար փախստականների ներգաղթը Հայաստան: Նրանց բացարձակ մեծամասնությունը ավելացրեց հանրապետության սոցիալական պաշտպանվածության խիստ կարիք ունեցողների թիվը: Հակամարտության հետևանքները չսահմանափակվեցին միայն փախստականներով: Ադրբեջանի սահմանակից Հայաստանի մի շարք տարածքներում ավերվեցին հարյուրից ավելի բնակավայրեր, ավելի քան 70 հազար մարդ լքեցին իրենց տները՝ դառնալով ներքին տեղահանվածներ15:
_________
10 Հաշվարկված է՝ օգտագործելով այդ ժամանակի պաշտոնական փոխանակման կուրսը 0.9 ԱՄՆ դոլար` մեկ ռուբլու դիմաց: Համեմատության կարգով նշենք, որ Խորհրդային Միությունում միջին հաշվով բնակչության 12 տոկոսն ուներ կենսապահովման նվազագույնից ցածր եկամուտ: Հայաստանը իր «ցածր կենսամակարդակով» բնակչության տեսակարար կշռով «առաջ» էր անցել ԽՍՀՄ 11 հանրապետություններից, այն էլ՝ 1.5-ից 6 անգամ: Միայն 4 միջինասիական հանրապետություններում էր, որ «ցածր կենսամակարդակով» բնակչության բաժինը գերազանցում էր Հայաստանի համապատասխան ցուցանիշը:
11 Հաշվարկված է «Армения в цифраx в 1990 году» (Երևան, 1990 թ., էջ 179, 189) տվյալների հիման վրա:
12 «Republic of Armenia. Interim Poverty Reduction Strategy paper. 2001» էջ 4:
13 Աղբյուրը՝ Обратить реформы на благо всеx и каждого: Бедность и неравенство странаx Европы и Центральной Азии, Всемирный Банк, 2001, էջ 125:
14 Երկրաշարժից տուժածների մեծ մասին 1989-1990 թթ. ընթացքում վճարվեցին զգալի փոխհատուցումներ ԽՍՀՄ Խնայբանկի համակարգի միջոցով: Այդ հանգամանքը և 1989 թ. սկսված Աղետի գոտու վերականգնման լայնածավալ ծրագիրը, որը մինչև Խորհրդային Միության փլուզումը ֆինանսավորվում էր խորհրդային բյուջեից, հնարավորություն տվեցին մեղմելու երկրաշարժի ազդեցությունը եկամտային աղքատության աճի վրա, հիմնականում ավելացնելով գույքային աղքատությունը և անհավասարությունը աղետի գոտում: Սակայն, Խորհրդային Միության փլուզումից հետո վերականգնման ծրագրի ծավալների նկատելի կրճատումը և Խնայբանկի ավանդների սառեցումը, որոնց մոտավորապես կեսը կազմում էին երկրաշարժի հետևանքով տրված փոխհատուցումները, 1992 թ. սկսած խորը տնտեսական ճգնաժամի հետ համատեղ բերեցին աղետի գոտու քաղաքային բնակչության աննախադեպ աղքատացման: Մինչև այժմ աղքատությունը աղետի գոտու քաղաքներում ամենաբարձրն է Հայաստանում:
15 Ի տարբերություն աղետի գոտու, փախստականների ներհոսքը և ներքին տեղահանվածների հիմնահարցը միանգամից բերեց և՜ եկամտային, և՜ գույքային աղքատության նկատելի ավելացման՝ համապատասխան օժանդակության ծրագրերի սահմանափակ լինելու կամ պարզապես բացակայության, ինչպես նաև Հայաստանի աշխատանքային շուկայում ավանդական լարվածության պատճառով: Հետագա տնտեսական ճգնաժամը նկատելիորեն խորացրեց իրավիճակը և մինչ այժմ փախստականները և ներքին տեղահանվածները հանդիսանում են Հայաստանի ամենաանպաշտպան և ամենաաղքատ սոցիալական խմբերից մեկը:
2.1.2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ
51. 90-ականների սկզբին նորանկախ Հայաստանի Հանրապետությունը թևակոխեց քաղաքական, սոցիալական և տնտեսական համակարգերի արմատական վերափոխումների ժամանակաշրջան՝ հայտնվելով տնտեսական և էներգետիկ աննախադեպ ճգնաժամի մեջ: 1990-1993 թթ. ընթացքում ՀՆԱ-ն նվազեց ավելի քան 2 անգամ՝ 1993 թ. կազմելով 1990 թ. մակարդակի միայն 46.9 տոկոսը, որն այդ ժամանակ ամենաբարձր տնտեսական անկման ցուցանիշներից էր ԱՊՀ երկրներում: Տրանսպորտային շրջափակման և վառելիքի ներմուծման ծավալների խիստ կրճատման, ինչպես նաև հայկական ատոմակայանի փակման պատճառով նույն ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրությունը պակասեց 58 տոկոսով:
52. Տնտեսության խորը ճգնաժամի հետևանքով տնտեսության ոչ գյուղատնտեսական հատվածում կրճատվեցին մոտ 645 հազար աշխատատեղեր16, իսկ գյուղատնտեսությունում, 1991-1992 թթ. լայնածավալ սեփականաշնորհման արդյունքում, մոտ 2 անգամ ավելացավ զբաղվածների քանակը և, համապատասխանաբար, մոտ 2 անգամ պակասեց աշխատանքի արտադրողականությունը, որը թույլ տալով բնակչության մի ստվար զանգվածի դիմակայել տնտեսական ճգնաժամը, միևնույն ժամանակ համարյա ամբողջ գյուղատնտեսությունը տեղափոխեց գոյատևման մակարդակ` կտրուկ իջեցնելով արտադրանքի ապրանքայնության աստիճանը:
53. Տնտեսական ճգնաժամի տարիներին աղքատության զանգվածային աճի պատճառները, ի տարբերություն խորհրդային ժամանակաշրջանի, տնտեսական բնույթ ունեին և պայմանավորված էին եկամուտների աննախադեպ անկումով: Այդ անկումը, բերելով բնակչության համատարած աղքատացմանը17, կտրուկ ավելացրեց նաև եկամտային անհավասարությունը18:
54. Տնտեսական ու էներգետիկ ճգնաժամը և դրանց զուգորդած տրանսպորտային շրջափակումը խիստ ծանր այլևս անհնարին դարձրեցին բնակչության սոցիալ-տնտեսական և կենցաղային պայմանները, դրդելով հարյուր հազարավոր մարդկանց արտագաղթելու՝ օտար երկրներում աշխատանք, համեմատաբար լավ ապրուստ և սոցիալական պաշտպանվածություն որոնելու նպատակով19: Այս փուլը՝ 1991-1993 թթ., ծանր հետք թողեց երկրում մնացած բնակչության հոգեբանական վիճակի և պատմական հիշողության վրա:
__________
16 Նշված կրճատումները կազմել են ոչ գյուղատնտեսական սեկտորում 1989 թ. աշխատանքային տեղերի 47.4 տոկոսը: Կրճատումները տեղի են ունեցել 1990-2002 թթ. ընթացքում: Տնտեսական ճգնաժամի տարիներին աշխատատեղերի կրճատումը հիմնականում իրականացվում էր չվարձատրվող երկարաժամկետ արձակուրդի միջոցով, իսկ տնտեսական աճի ժամանակաշրջանում՝ հիմնականում որպես իրական կրճատումներ: Հատկանշական է, որ զբաղվածությունը գյուղատնտեսությունում, կտրուկ աճելով սեփականաշնորհումից հետո, տնտեսական աճի տարիներին մնաց բավականին կայուն՝ 550-580 հազարի շրջանակում:
17 1989-1993 թթ. ընթացքում միջին աշխատավարձը 220 ռուբլուց կրճատվել է 25.4 ռուբլու (1989 թ. համադրելի գներով) կամ 8.6 անգամ: Բացի այդ, կտրուկ պակասել է աշխատավարձի տեսակարար կշիռը բնակչության դրամական եկամուտների մեջ՝ 1988 թ. 78 տոկոսից մինչև 36.8 տոկոս` 1993 թ: Ավելացել է աշխատանքային եկամուտների համակենտրոնացման Ջինիի գործակցի մեծությունը՝ 1989 թ. 0.19-ից մինչև 1993 թ. 0.35 (տե´ս WIDER WORLD INEQUALITY DATABASE):
18 Տնտեսական անկմամբ պայմանավորված՝ եկամուտների նվազման և դրանց կառուցվածքի կտրուկ փոփոխության արդյունքում եկամուտների համակենտրոնացման Ջինիի գործակցի մեծությունը 1994 թ. կազմել է 0.606` 1987-1990 թթ. 0.27-ի համեմատ (տե´ս WIDER WORLD INEQUALITY DATABASE):
19 Ըստ ՀՀ ավիացիայի գլխավոր վարչության տվյալների՝ 1992-1994 թթ. ընթացքում երկրից արտագաղթել է ավելի քան 600 հազար մարդ: Ըստ Հայաստանում 2001 թ. իրականացված մարդահամարի տվյալների՝ ՀՀ առկա բնակչությունը 2001 թ. հոկտեմբերի դրությամբ կազմել է 3 002 հազար մարդ: Համաձայն ՀՀ ԱՎԾ տվյալների՝ ՀՀ բնակչության թվաքանակը 2001 թ. վերջին գնահատվել է 3 800 հազար մարդ (տե´ս Հայաստանի վիճակագրական տարեգիրք, Երևան, 2002, էջ 24): Այսպիսով, 1989-2001 թթ. Հայաստանից արտագաղթել է մոտ 800 հազար մարդ:
2.1.3. ՀԱՅԱՍՏԱՆ. 1994-2002 ԹԹ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ, ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ
55. Տնտեսական աճը Հայաստանում վերսկսեց 1994 թ. և շարունակվում է մինչ այժմ՝ բավականին բարձր տեմպով (1994-2002 թթ.՝ տարեկան միջին 6.68 տոկոս): Աճի հիմնական գործոն հանդիսացավ տնտեսության և կենսագործունեության մեկնարկային պայմանների կայունացման, մակրոտնտեսական կայունացման և տնտեսության ու առևտրի կարգավորման ազատական մոդելի պայմաններում երկու տիպի աղբյուրներից լայնամասշտաբ ֆինանսավորման սկիզբը: Դրանք էին` պաշտոնական արտասահմանյան և միջազգային օգնությունը, որը, միջին հաշվով, կազմել է երկրի ՀՆԱ-ի մոտ 7%-ը և տրվել է հիմնականում շնորհների և արտոնյալ վարկերի ձևով, ինչպես նաև ոչ պաշտոնական դրամական փոխանցումների մասշտաբային հոսքը, որը, ըստ որոշ գնահատականների, կազմել է ՀՆԱ-ի 8-9%: Ոչ պաշտոնական դրամական փոխանցումները կատարվել են այն անձանց կողմից, ովքեր 1980-90-ական թթ. արտագաղթել են կամ ժամանակավորապես աշխատում են արտասահմանում:
2.1.3.1. Տնտեսական աճը և զբաղվածությունը
56. Համաձայն պաշտոնական վիճակագրության տվյալների՝ մինչև 2001 թվականը տնտեսական աճի արդյունքում զբաղվածությունը չի աճել20 : Ընդ որում, 1990-1993 թթ. ճգնաժամի ժամանակաշրջանում գյուղատնտեսության մեջ զբաղվածության զգալի աճից հետո այն կայունացավ 550-580 հազ. մարդու մակարդակում, իսկ ոչ գյուղատնտեսական հատվածում՝ 1994-2001 թթ. աճի յուրաքանչյուր տոկոսը զուգադիպում էր զբաղվածության 0.6 տոկոսային կետով կրճատման հետ: Դրա հիմնական պատճառն այն է, որ տնտեսական աճը Հայաստանում դեռ կրում է կղզիացված բնույթ և կենտրոնացված է մի քանի զարգացող կլաստերներում, որոնք հիմնված են կամ շնորհային տիպի ներդրումների կամ արտոնյալ վարկերի (օրինակ՝ շինարարությունը), ներմուծման փոխարինիչների (օրինակ՝ սննդի և որոշ չափով թեթև արդյունաբերությունը) կամ ներմուծված հումքի վերամշակման արդյունքների արտահանման վրա (ոսկերչական արդյունաբերությունը և ալմաստների մշակումը):
57. Մյուս կողմից, զբաղվածությունը ուռճացված և վատ վարձատրվող սոցիալական ենթակառուցվածքում մնում է համեմատաբար կայուն: Այս հանգամանքը հնարավորություն չի տալիս համապատասխանաբար ավելացնել այս ոլորտում զբաղված աշխատողների վարձատրությունը, քանի որ ոլորտի պահպանման համար նախատեսված բյուջետային ծախսերի և բնակչության սպառման կառուցվածքում այս ոլորտների վրա կատարվող մասնաբաժնի արագ և զգալի ավելացումն օբյեկտիվորեն անհնարին է:
58. Արդյունքում՝ նոր ստեղծվող աշխատատեղերի քանակը զարգացող կլաստերներում չէր գերակշռում տնտեսության ոչ մրցունակ մասում կրճատումների թվից: Այդ կրճատումները հիմնականում կատարվել են նախկին
Խորհրդային Միությունից ժառանգություն մնացած խոշոր և միջին արդյունաբերական ձեռնարկություններում:
59. Չնայած նախորդ տարիների ընթացքում զբաղվածության առնչությամբ արձանագրված վերը շարադրված միտումներին, համաձայն 2002 թ. նախնական տվյալների21, զբաղվածությունը 2002 թ., 2001 թ. համեմատ, աճել 17 հազար մարդով կամ 1.34 տոկոսով, կամ՝ 2002 թվականին 1 տոկոս տնտեսական աճը բերել է 0.1038 տոկոսային կետով զբաղվածության աճի:
__________
21 ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2002 թ. հունվար-դեկտեմբերին, Երևան, 2003, էջ 102:
20 Հայաստանում, ինչպես նաև այլ ԱՊՀ երկրներում, զբաղվածության վիճակագրությունը հաշվի չի առնում ստվերային զբաղվածությունը և ինքնազբաղվածությունը, որը հիմնականում կենտրոնացված է ծառայությունների ոլորտում: Միևնույն ժամանակ, էականորեն գերագնահատվում է զբաղվածության աստիճանը գյուղատնտեսության ոլորտում, որը հաշվարկվում է որպես գյուղացիական տնտեսությունների անդամների թվաքանակ:
2.1.3.2. Տնտեսական աճը և աղքատության նվազեցումը
60. Տնտեսական աճը, ելնելով 1996, 1998/99 և 2001 թթ. տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտությունների արդյունքներից, հանդիսացել է աղքատության կրճատման հիմնական գործոններից մեկը: Աղքատության, այդ թվում՝ շատ աղքատների քանակի կրճատումը 1996-1998 թթ. (տե´ս Աղյուսակ 2.1) տեղի է ունեցել զբաղված բնակչության աշխատանքային եկամուտների աճի պատճառով, որի արդյունքում պակասել է աշխատող աղքատների թվաքանակը: Սակայն, ինչպես նշում են հեղինակները, նշված ընտրանքային հետազոտությունների մեթոդական և ընտրանքի չափերի տարբերությունը (1996 թ.` 4260 տնային տնտեսություն և ընդամենը 900՝ 1998 թ. 4 եռամսյակում) հնարավորություն չի ընձեռում նշված համեմատությունը լրիվ հավաստի համարել: Այն կարող է նկարագրել միայն աղքատության զարգացման միտումները:
Աղյուսակ 2.1. Աղքատությունը և տնտեսական աճը 1996 և 1998 թվականներին
Ցուցանիշներ | 1996 | 1998 |
Աղքատ բնակչության թիվը, տոկոս | 54.7 | 49.1 |
այդ թվում՝ շատ աղքատ բնակչության թիվը, տոկոս | 27.7 | 15.3 |
Ոչ աղքատ բնակչության թիվը, տոկոս | 45.3 | 50.9 |
Աղքատ բնակչության թիվը, քաղաքային բնակավայրերում, տոկոս | 58.8 | 55.0 |
այդ թվում՝ շատ աղքատ բնակչության թիվը քաղաքային բնակավայրերում, տոկոս | 29.6 | 17.7 |
Ոչ աղքատ բնակչության թիվը քաղաքային բնակավայրերում, տոկոս | 41.8 | 45.0 |
Աղքատ բնակչության թիվը, գյուղական բնակավայրերում, տոկոս | 48.0 | 40.6 |
այդ թվում՝ շատ աղքատ բնակչության թիվը գյուղական բնակավայրերում, տոկոս | 24.4 | 11.9 |
Ոչ աղքատ բնակչության թիվը գյուղական բնակավայրերում, տոկոս | 52.0 | 59.4 |
Աղքատության ընդհանուր գիծը, դրամ/ամիս | 10784 | 12273 |
Աղքատության պարենային գիծը, դրամ/ամիս | 6612 | 7525 |
ՀՆԱ 1996 թ. գներով, 4-րդ եռամսյակ, մլրդ դրամ | 223.3 | 250.4 |
ՀՆԱ աճի տեմպը 1998 4-րդ եռամսյակ/1996 4-րդ եռամսյակ, տոկոս | 12.1 | |
Աղքատության նվազեցում/ տնտեսական աճ, տոկոսային կետ | 0.4628 |
Աղբյուրը՝ Armenia. Poverty Սpdate, WB, 2002: 1998 թ. համար վերցված են 1998/99 թթ. ընտրանքային հետազոտության այն տվյալները,, որոնք վերաբերում են 1998 թ. չորրորդ եռամսյակին:
61. Համաձայն Աղյուսակ 2.2-ում ներկայացված տվյալների՝ աղքատությունը, հատկապես շատ աղքատների քանակը 1999-2001 թթ. ընթացքում նույնպես կրճատվել է: Ամենաբարենպաստ փոփոխությունները տեղի են ունեցել Երևանում, որտեղ աղքատների տեսակարար կշիռը նվազել է 18.89 տոկոսով՝ հանրապետական միջին 9.23 տոկոսի համեմատ, ինչպես նաև կրճատվել է եկամուտների և ծախսերի անհավասարությունը՝ Ջինիի համապատասխան գործակիցները նվազել են 9.66 և 18.89 տոկոսով: Դա հիմնականում բացատրվում է Երևանի սահմաններում տնտեսական ակտիվության կենտրոնացմամբ և, հետևաբար, եկամուտներ հայթայթելու ավելի մեծ հնարավորությամբ, քան երկրի այլ մասերում: Երևանում, որտեղ ապրում է երկրի բնակչության 33%-ը և քաղաքային բնակչության մոտ կեսը, 2001 թ. արտադրվել է ողջ արդյունաբերական արտադրանքի մոտ 50%-ը, իրականացվել է հանրապետությունում գրանցված մանրածախ ապրանքաշրջանառության 80%-ը և մատուցվել է ծառայությունների 76.3%-ը22:
62. Հանրապետության այլ քաղաքներում նույնպես տեղի է ունեցել աղքատության և անհավասարության որոշակի կրճատում՝ աղքատ բնակչության տեսակարար կշիռը նվազել է 8.06 տոկոսով, եկամուտների համակենտրոնացման Ջինիի գործակիցը նվազել է 14.82 տոկոսով: Սակայն, Երևանի և գյուղական վայրերի համեմատ, աշխատանք ունենալու և համապատասխան եկամուտ ստանալու, ինչպես նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու շատ ավելի սահմանափակ հնարավորությունները այն հիմնական պատճառներն են, որի հետևանքով աղքատության մակարդակը հանրապետության քաղաքներում մնում է նկատելիորեն ավելի բարձր: Աղքատության և անհավասարության կրճատման ամենացածր մակարդակը գրանցվել է գյուղական վայրերում՝ աղքատների տեսակարար կշիռը նվազել է ընդամենը 4.18 տոկոսով` հանրապետական միջին 9.23 տոկոսի համեմատ, իսկ անհավասարության աստիճանը մնում է նկատելիորեն ավելի բարձր, քան քաղաքային բնակավայրերում: Աղքատության կրճատման ցածր տեմպերը բացատրվում են գյուղմթերքների իրացման գների անբարենպաստ դինամիկայով՝ 2001 թ. դրանք կազմել են 1997 թ. մակարդակի 84.7 տոկոսը, իսկ սպառողական գների ինդեքսը՝ 1997 թ. մակարդակի 102.9 տոկոսը23, այսինքն տեղի է ունեցել գյուղատնտեսական արտադրության տնտեսական պայմանների հարաբերական վատացում: Եկամուտների անհավասարության բարձր մակարդակը պայմանավորված է գյուղատնտեսության ապրանքայնության աստիճանի և արտադրողականության բավականին մեծ և շարունակվող տարբերակմամբ24, որը մասնավորապես կախված է կլիմայական պայմաններից և տնօրինվող հողատեսքերի չափերից, ինչպես նաև եկամուտների դիվերսիֆիկացման և ոչ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու ավելի ցածր հնարավորություններով, քան քաղաքային բնակավայրերում:
_________
22 Տե´ս Armenia 2002 Statistical Booklet. Yerevan, 2002, էջ 88:
23 Հաշվարկված է ըստ Հայաստանի վիճակագրական տարեգրքի, 2002, Երևան, 2002, էջ 430:
24 Գյուղատնտեսական մթերքների արտադրության և վաճառքից առաջացած եկամտի համակենտրոնացման Ջինիի գործակիցը 1998/99 և 2001 թթ. կազմել է համապատասխանաբար 0.728 և 0.734: Ապրանքայնության ցածր աստիճանը և սեփական արտադրանքի բնաիրային սպառումը գյուղում աղքատության և անհավասարության հիմնական պատճառներն են:
Աղյուսակ 2.2. Աղքատությունը 1998/99 և 2001 թվականներին*
Ցուցանիշներ | 1998/1999 | 2001 | 2001/1999** |
Աղքատների գումարային թիվը (աղքատ և շատ աղքատ) | 55.05 | 50.9 | -7.53 |
այդ թվում՝ քաղաքային բնակավայրեր | 58.27 | 51.9 | -10.93 |
այդ թվում՝ Երևան | 55.17 | 46.7 | -15.3 |
այլ քաղաքներ | 61.68 | 56.7 | -8.07 |
գյուղական բնակավայրեր | 50.76 | 48.7 | -4.05 |
այդ թվում` շատ աղքատ բնակչության թիվը, տոկոսներով | 22.91 | 16.0 | -30.16 |
այդ թվում՝ քաղաքային բնակավայրեր | 23.17 | 18.3 | -21.01 |
այդ թվում՝ Երևան | 21.45 | 16.8 | -21.67 |
այլ քաղաքներ | 25.47 | 19.6 | -23.04 |
գյուղական բնակավայրեր | 22.55 | 11.3 | -49.88 |
Եկամուտների համակենտրոնացման Ջինիի գործակիցը | 0.593 | 0.535 | -9.78 |
այդ թվում՝*** քաղաքային բնակավայրեր | 0.529 | 0.466 | -11.9 |
այդ թվում՝ Երևան | 0.507 | 0.458 | -9.66 |
այլ քաղաքներ | 0.56 | 0.477 | -14.82 |
գյուղական բնակավայրեր | 0.632 | 0.583 | -7.75 |
Սպառողական ծախսերի կենտրոնացման Ջինիի գործակիցը | 0.372 | 0.344 | -8.75 |
այդ թվում՝ Երևան | 0.434 | 0.352 | -18.89 |
Աղքատության ընդհանուր գիծը, դրամ/ամիս | 11735 | 12019 | 2.4 |
Աղքատության պարենային գիծը, դրամ/ամիս | 7194 | 7368 | 2.41 |
Աղքատության խորություն, տոկոս | 19.0 | 15.1 | -20.52 |
Աղքատության սրություն, տոկոս | 9.0 | 6.1 | -32.2 |
* Հաշվարկները կատարված են բնակչության մեկ շնչի հաշվով:
** Ցուցանիշների փոփոխությունները հաշվարկված են տոկոսներով:
*** Եկամուտների համակենտրոնացման Ջինիի գործակիցները հաշվարկված են այն տնային տնտեսությունների
համար, որոնք ընթացիկ եկամուտ են ցույց տվել:
Աղբյուրը՝ 1998/99 և 2001 թթ. տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտություններ:
63. Աղքատության դինամիկայի տեսակետից 1999-2001 թթ. հիմնական առանձնահատկությունը աղքատության կառուցվածքի փոփոխությունն է՝ 30.16 տոկոսով կրճատվել է շատ աղքատ բնակչության թիվը: Շատ աղքատ բնակչության այդ կրճատումը հիմնականում պայմանավորված է երկու գործոնով՝ 1999 թ. ընտանեկան նպաստների ներդրմամբ (տե´ս Աղյուսակ 2.3) և տնտեսական աճով, որի արդյունքում ավելացել են եկամուտները վարձու աշխատանքից և ինքնազբաղվածությունից: Սակայն նշված ավելացումները, ինչպես նաև ընտանեկան նպաստի չափերը բավարար չեն եղել աղքատության ընդհանուր գիծը հաղթահարելու համար, և շատ աղքատների նկատելի մասը տեղափոխվել է աղքատ բնակչության խումբ: Ելնելով այն հանգամանքից, որ 1999-2001 թթ. կրճատվել են ինչպես ընտանեկան նպաստի գումարները (21.1 միլիարդ դրամից՝ 16.09 միլիարդ դրամ), այնպես էլ դրանք ստացող տնային տնտեսությունների քանակը (226.5 հազար տնային տնտեսություն 1999 թ. և 173.3 հազար՝ 2001 թ.), շատ աղքատ բնակչության քանակի կրճատման հիմնական պատճառը պետք է համարել տնտեսական աճի արդյունքում աշխատանքային եկամուտների աճը: Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 1999-2001 թթ., չնայած նպաստառու ընտանիքների քանակի կրճատմանը և ընտանեկան նպաստների հատկացման բանաձևի խստացմանը, նպաստների նպատակայնության աստիճանը, ըստ էության, չի ավելացել: Ընդհակառակը, ընդգրկման սխալը (ընտանեկան նպաստներ ստացող ոչ աղքատ բնակչության տեսակարար կշիռը) 1999 թ. կազմել է 22.9%, իսկ 2001 թ.՝ 32.1%: Այնուամենայնիվ, ընտանեկան նպաստները այլ սոցիալական տրանսֆերտների հետ մեկտեղ կազմել են աղքատ բնակչության եկամուտների նկատելի մասը: Այսպես, 1998/99 թթ. դրանք կազմել են բնակչության ամենաաղքատ 10 տոկոսի ընդհանուր եկամտի 71.4 տոկոսը (որից բոլոր նպաստները՝ 12.5 տոկոսը), հաջորդ 10 տոկոսի համար՝ 45.5 տոկոսը (որից նպաստները՝ 18.7 տոկոսը), երրորդ դեցիլի համար՝ համապատասխանաբար 35 և 12.9 տոկոսը: 2001 թ. համար պատկերը հետևյալն է: Սոցիալական տրանսֆերտները կազմել են բնակչության ամենաաղքատ 10 տոկոսի ընդհանուր եկամտի արդեն 57.7 տոկոսը (որից նպաստները՝ 18.7 տոկոսը), հաջորդ 10 տոկոսի համար՝ 48.4 տոկոսը (որից նպաստները՝ 15.3 տոկոսը), երրորդ դեցիլի համար՝ համապատասխանաբար 52.9 և 8.6 տոկոսը25: 2001 թ. ընտրանքային հետազոտության արդյունքներով՝ ընտանեկան նպաստի նպատակայնության աստիճանի աճը 1 տոկոսով, չորս ամենաաղքատ եկամտային դեցիլային խմբերում, որոնց դրամական եկամուտները ցածր են եղել աղքատության պարենային գծից, հանրապետության կտրվածքով կկրճատի աղքատությունը միջին հաշվով 0.163 տոկոսային կետով, իսկ շատ աղքատների քանակը՝ 0.266 տոկոսային կետով: Ընտանեկան նպաստների ծավալի ավելացումը 1 տոկոսով 2001 թ. մակարդակից կկրճատի աղքատությունը 0.407 տոկոսային կետով, իսկ շատ աղքատների քանակը՝ 0.66 տոկոսային կետով:
Աղյուսակ 2.3. Սոցիալական նպաստների բաշխումը՝ ըստ բնակչության եկամտային խմբերի (1998 - 2001 թթ.)
Տարեթիվ | Բնակչության եկամտային խմբեր | Նպաստների ընդհանուր գումարը (մլրդ դրամ) | ||||
1 | 2 | 3 | 4 | 5 | ||
1998 թ. | 15.6% | 30.5% | 25.8% | 12.4% | 15.7% | 13.44 |
1999 թ. | 31.8% | 33.8% | 14.6% | 9.4% | 10.2% | 21.10 |
2001 թ. | 30.0% | 25.31% | 22.98% | 14.1% | 7.6% | 16.09 |
Ծանուցում. Սոցիալական նպաստները 1998 թ. համար ընդգրկում են երեխաների համար նպաստները, միայնակ մայրերին տրվող և այլ նպաստները: Կենսաթոշակները, գործազրկության նպաստները, կրթաթոշակները և արտոնությունները ընդգրկված չեն: 1999 թ. համար ներառված են միայն ընտանեկան նպաստները: Նպաստների բաշխման ցուցանիշները ստացված են 1998-1999 և 2001 թթ. ընտրանքային հետազոտությունների տվյալների հիման վրա: 1998 և 2001 թթ. ցուցանիշները ամբողջ տարվա համար են, 1999 թ. ցուցանիշները՝ հունվար-հունիսի տվյալներն են:
Աղբյուրը` Armenia, Poverty Սpdate, The World Bank 2002, 2001 թ. ընտրանքային հետազոտության արդյունքներ:
64. Ըստ Աղյուսակ 2.4-ի տվյալների՝ էականորեն աճել են շատ աղքատ բնակչության եկամուտները աշխատանքից, որոնք տնտեսական աճի ուղղակի հետևանքն են: 1998/99 և 2001 թթ. տնային տնտեսությունների հետազոտությունների արդյունքները վկայում են նաև, որ տնտեսական աճի արդյունքում վարձու աշխատատեղերի քանակը տնտեսությունում չի ավելացել26, սակայն աճել է ինքնազբաղվածությունը27, որը, սակայն, պաշտոնական վիճակագրությունը դեռ չի կարողանում ամբողջությամբ հաշվառել28: 1999-2001 թթ. աղքատ բնակչության, հատկապես շատ աղքատ բնակչության եկամուտները, այդ թվում` նաև եկամուտները աշխատանքից, աճել են նկատելիորեն ավելի արագ տեմպերով, քան դրանց միջին աճի տեմպերը: Ի տարբերություն վարձու աշխատողների քանակի կրճատման, աղքատ և շատ աղքատ բնակչության զբաղվածությունը այդ ժամանակահատվածում չի կրճատվել: Աղքատ և շատ աղքատ բնակչության ինքնազբաղվածության աճի տեմպերը մոտ երկու անգամ ավելի բարձր էին, քան ոչ աղքատ բնակչության համար: Այդ միտումը տարբեր ինտենսիվությամբ արտահայտվել է ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Երևանում, այլ քաղաքներում և գյուղական վայրերում:
____________
25 Նշված թվերը չեն համընկնում Աղյուսակ 2.3-ի տվյալների հետ, քանի որ ընտանեկան նպաստները ներդրվել են 1999 թ. հունվարից, իսկ ընտրանքային հետազոտությունը ընդգրկում է 1998 թ. հուլիսից մինչև 1999 թ. հունիսն ընկած ժամանակահատվածը:
26 Համաձայն ընտրանքային հետազոտության՝ վարձու աշխատանքով զբաղվածների քանակը 2001 թ., 1999 թ. համեմատ, կրճատվել է 3.62 տոկոսային կետով կամ 17775 աշխատատեղով:
27 Համաձայն նույն հետազոտությունների՝ ինքնազբաղվածների քանակը Հայաստանում 1999-2001 թթ. աճել է 41.48 տոկոսով` 2001 թ. կազմելով 174.2 հազար մարդ, 1999 թ. 123.2 հազարի համեմատ:
28 Համաձայն պաշտոնական վիճակագրության տվյալների՝ ինքնազբաղվածների քանակը 2001 թ. կազմել է 55 հազար մարդ` 1999 թ. 48.5 հազարի համեմատ:
Աղյուսակ 2.4. Աղքատ բնակչության զբաղվածությունից եկամուտների, վարձու աշխատողների և ինքնազբաղվածության ցուցանիշների դինամիկան 1998/99 և 2001 թվականներին
Ցուցանիշներ |
Եկամտային դեցիլներ | ||||||
1 | 2 | 3 | 4 | 5 |
Առաջին 5 դեցիլների |
Վերջին 5 դեցիլների (ոչ աղքատ) միջինը | |
2001 թ.՝ 1998/99 թթ. նկատմամբ, % | |||||||
Ընդամենը՝ Հայաստան | |||||||
Ընդհանուր ամսական եկամուտ | 189.7 | 179.8 | 160.4 | 147.0 | 147.1 | 156.1 | 118.1 |
Եկամուտ վարձու աշխատանքից | |||||||
1 աշխատողի համար | 212.9 | 274.4 | 168.9 | 169.1 | 202.9 | 195.8 | 162.6 |
Եկամուտ ինքնազբաղվածությունից 1 անձի համար | 439.9 | 116.3 | 152.7 | 108.9 | 216.8 | 150.4 | 126.9 |
Վարձու աշխատողների քանակը | 161.1 | 112.1 | 72.2 | 134.9 | 82.3 | 100.1 | 94.3 |
Ինքնազբաղվածների քանակը | 412.1 | 450.3 | 346.2 | 386.3 | 177.7 | 288.0 | 100.5 |
այդ թվում՝ Երևան | |||||||
Ընդհանուր ամսական եկամուտ | 156.3 | 147.8 | 139.2 | 143.5 | 141.2 | 143.3 | 119.7 |
Եկամուտ վարձու աշխատանքից | |||||||
1 աշխատողի համար | 229.8 | 123.8 | 150.9 | 245.0 | 163.2 | 174.8 | 190.8 |
Եկամուտ ինքնազբաղվածությունից 1 անձի համար | 105.9 | 310.8 | 227.4 | 127.8 | 439.5 | 238.0 | 191.1 |
Վարձու աշխատողների քանակը | 64.3 | 78.2 | 83.6 | 66.1 | 70.0 | 72.3 | 88.3 |
Ինքնազբաղվածների քանակը | 213.2 | 1293.6 | 85.7 | 508.6 | 66.3 | 139.3 | 91.8 |
Այլ քաղաքներ |
|||||||
Ընդհանուր ամսական եկամուտ | 179.8 | 175.4 | 169.5 | 153.9 | 151.5 | 160.5 | 109.0 |
Եկամուտ վարձու աշխատանքից | |||||||
1 աշխատողի համար | 211.5 | 313.4 | 275.3 | 149.8 | 141.3 | 186.1 | 98.6 |
Եկամուտ ինքնազբաղվածությունից 1 անձի համար | 747.4 | 159.8 | 94.6 | 103.1 | 224.1 | 146.1 | 80.8 |
Վարձու աշխատողների քանակը | 101.9 | 90.7 | 52.8 | 150.6 | 100.5 | 95.5 | 98.4 |
Ինքնազբաղվածների քանակը | 274.9 | 566.1 | 436.7 | 363.9 | 927.7 | 485.0 | 125.5 |
Գյուղական բնակավայրեր |
|||||||
Ընդհանուր ամսական եկամուտ | 201.3 | 196.5 | 173.7 | 149.2 | 141.7 | 159.5 | 132.1 |
Եկամուտ վարձու աշխատանքից | |||||||
1 աշխատողի համար | 241.4 | 172.0 | 127.1 | 140.6 | 77.0 | 130.9 | 128.0 |
Եկամուտ ինքնազբաղվածությունից 1 անձի համար | 508.0 | 126.0 | 144.5 | 174.6 | 93.9 | 142.2 | 61.9 |
Վարձու աշխատողների քանակը | 260.3 | 321.3 | 249.4 | 109.1 | 245.4 | 208.6 | 145.6 |
Ինքնազբաղվածների քանակը | 2374 | 354.0 | 356.3 | 233.8 | 261.9 | 358.7 | 131.4 |
65. Այնուամենայնիվ, խզումը աղքատ և ոչ աղքատ բնակչության աշխատանքային եկամուտների և զբաղվածության ծավալների միջև, չնայած 1999-2001 թթ. տեղի ունեցած դրա էական կրճատմանը, դեռ շատ խորն է, ինչի մասին են վկայում Աղյուսակ 2.5-ում ներկայացված տվյալները:
66. Տնտեսական աճի ազդեցությունը աղքատության կրճատման վրա 1999-2001 թթ. քանականապես արտահայտվում է հետևյալ կերպ: Գումարային տնտեսական աճը այդ ժամանակահատվածում կազմել է 119.8 տոկոս` 1998 թ. ցուցանիշի համեմատ, որից ՀՆԱ-ն գյուղատնտեսությունում աճել է 111.9 տոկոսով, իսկ ոչ գյուղատնտեսական ոլորտում՝ 123.4 տոկոսով: Նույն ժամանակահատվածում աղքատության մակարդակը կրճատվել է 9.23 տոկոսային կետով, որից քաղաքներում` 15.26 տոկոսային կետով (Երևանում՝ 18.89 տոկոսային կետով, այլ քաղաքներում՝ 13.02 տոկոսային կետով) և գյուղերում՝ 4.18 տոկոսային կետով: Այսպիսով, 1 տոկոս տնտեսական աճը նպաստել է աղքատության կրճատմանը 0.468 տոկոսային կետով, գյուղատնտեսությունում ՀՆԱ-ի 1 տոկոս աճը նպաստել է աղքատության նվազմանը գյուղական վայրերում 0.35 տոկոսային կետով, ոչ գյուղատնտեսական ՀՆԱ-ի 1 տոկոս աճը նպաստել է քաղաքային բնակչության աղքատության մակարդակի նվազմանը 0.65 տոկոսային կետով, որից Երևանում՝ 0.804 տոկոսային կետով, այլ քաղաքներում՝ 0.554 տոկոսային կետով:
67. Բնակչության եկամուտների 1999-2001 թթ. դինամիկայի վերլուծությունը վկայում է, որ տնտեսական աճը հանդիսացել է դրանց աճը պայմանավորող հիմնական գործոնը (տե´ս Աղյուսակ 2.6): Տնտեսական աճի հաշվին է ապահովվել աղքատ բնակչության (եկամտային առաջին 5 դեցիլները) եկամուտների աճի 58.1 տոկոսը (Երևանում՝ 62.3 տոկոսը): Սոցիալական քաղաքականության միջոցառումները ապահովել են աղքատ բնակչության եկամուտների աճի 45.8 տոկոսը (Երևանում՝ 36.5 տոկոսը), ներքին և արտաքին օգնությունը՝ 0.37 տոկոսը (Երևանում՝ 8.8 տոկոսը), իսկ այլ եկամուտները՝ -7.15 տոկոսը (Երևանում՝ -7.3 տոկոսը):
Աղյուսակ 2.5. Բնակչության եկամուտները զբաղվածությունից, վարձու աշխատողների և ինքնազբաղվածության ցուցանիշները 1998/99 և 2001 թվականներին
Ցուցանիշներ | 1998/99 | 2001 | ||||
1 | 2 | 3 | 1 | 2 | 3 | |
Աղքատներ | Ոչ աղքատներ | 1/2 | Աղքատներ | Ոչ աղքատներ | 1/2 | |
Ընդամենը՝ Հայաստան | ||||||
Ընդհանուր ամսական եկամուտ, դրամ | 2806 | 19358 | 0.145 | 4381 | 22865 | 0.191 |
Եկամուտ վարձու աշխատանքից 1 աշխատողի համար, դրամ | 5754 | 18126 | 0.317 | 11269 | 29485 | 0.382 |
Եկամուտ ինքնազբաղվածությունից 1 անձի համար, դրամ | 5698 | 25759 | 0.221 | 8570 | 32685 | 0.2622 |
Վարձու աշխատողների քանակը, հազ. մարդ* | 175.3 | 315.0 | 0.556 | 175.5 | 297.1 | 0.59 |
Ինքնազբաղվածների քանակը, հազ. մարդ | 26.9 | 96.3 | 0.279 | 77.4 | 96.8 | 0.799 |
այդ թվում՝ Երևան | ||||||
Ընդհանուր ամսական եկամուտ, դրամ | 3969 | 19666 | 0.201 | 5689 | 23.543 | 0.241 |
Եկամուտ վարձու աշխատանքից 1 աշխատողի համար, դրամ | 7090 | 19497 | 0.363 | 12395 | 37202 | 0.333 |
Եկամուտ ինքնազբաղվածությունից 1 անձի համար, դրամ | 5261 | 22059 | 0.238 | 12521 | 42170 | 0.296 |
Վարձու աշխատողների քանակը, հազ. մարդ | 95.7 | 143.1 | 0.668 | 69.2 | 126.5 | 0..547 |
Ինքնազբաղվածների քանակը, հազ. մարդ | 19.2 | 36.7 | 0.524 | 26.8 | 33.6 | 0.796 |
Այլ քաղաքներ | ||||||
Ընդհանուր ամսական եկամուտ, դրամ | 2538 | 16526 | 0.153 | 4075 | 18013 | 0.226 |
Եկամուտ վարձու աշխատանքից 1 աշխատողի համար, դրամ | 6234 | 20535 | 0.303 | 11602 | 20293 | 0.571 |
Եկամուտ ինքնազբաղվածությունից 1 անձի համար, դրամ | 5422 | 22331 | 0.242 | 7924 | 18053 | 0.438 |
Վարձու աշխատողների քանակը, հազ. մարդ | 64.4 | 109.3 | 0.589 | 61.5 | 107.6 | 0.571 |
Ինքնազբաղվածների քանակը, հազ. մարդ | 5.87 | 32.2 | 0.182 | 28.5 | 40.5 | 0.704 |
Գյուղական բնակավայրեր | ||||||
Ընդհանուր ամսական եկամուտ, դրամ | 2293 | 21059 | 0.109 | 3657 | 27820 | 0.131 |
Եկամուտ վարձու աշխատանքից 1 աշխատողի համար, դրամ | 7515 | 19919 | 0.377 | 9841 | 25512 | 0.385 |
Եկամուտ ինքնազբաղվածությունից 1 անձի համար, դրամ | 5444 | 61834 | 0.088 | 7744 | 38277 | 0.202 |
Վարձու աշխատողների քանակը, հազ. մարդ | 21.4 | 41.7 | 0.513 | 44.7 | 60.8 | 0.735 |
Ինքնազբաղվածների քանակը, հազ. մարդ | 6.0 | 17.6 | 0.343 | 21.7 | 23.2 | 0.938 |
* Զբաղվածության ցուցանիշները հաշվարկված են՝ ընդհանրացնելով ընտրանքային հետազոտության արդյունքները ողջ բնակչության համար և չեն համընկնում պաշտոնական վիճակագրության տվյալների հետ: Զբաղվածությունը գյուղատնտեսությունում հաշվի չի առնված:
Աղբյուրը՝ 1998/99 և 2001 թթ. ընտրանքային հետազոտություններն են: Զբաղվածության և եկամուտների ցուցանիշները աղքատների համար ներկայացված են որպես առաջին 5 եկամտային դեցիլների միջին, իսկ ոչ աղքատների համար` որպես վերջին 5 եկամտային դեցիլների միջին:
Աղյուսակ 2.6. Եկամուտների դինամիկայի գործոնային վերլուծությունը 1999-2001 թթ.
Ցուցանիշներ |
Եկամուտների փոփոխությունը 1999-2001 թթ., դրամ |
Եկամուտների փոփոխությունը 1999-2001 թթ., % | ||
Աղքատ | Ոչ աղքատ | Աղքատ | Ոչ աղքատ | |
Ընդամենը Հայաստանում | ||||
Ընդամենը | 1412.5 | 2962.2 | 100 | 100 |
Տնտեսական աճով պայմանավորված, այդ թվում` | 821.6 | 1379.3 | 58.1 | 46.5 |
Եկամուտ վարձու աշխատանքից | 581.1 | 2807.7 | 41.1 | 94.7 |
Եկամուտ ինքնազբաղվածությունից | 337.6 | 368.9 | 23.9 | 12.4 |
Եկամուտ գյուղմթերքների վաճառքից | -97.1 | -1797.3 | -6.9 | -60.6 |
Սոցիալական քաղաքականությամբ պայմանավորված, այդ թվում՝ | 646.5 | 954.2 | 48.6 | 32.2 |
Կենսաթոշակներ | 514.0 | 726.9 | 36.4 | 24.5 |
Նպաստներ | 172.4 | 227.3 | 12.2 | 7.6 |
Օգնությամբ պայմանավորված, այդ թվում՝ | 5.3 | 2062.7 | 0.3 | 69.6 |
Հայաստանում ապրողներից | -8.7 | -124.2 | -0.6 | -4.2 |
Հայաստանից դուրս ապրողներից | 14.0 | 2187.0 | 0.9 | 73.8 |
Այլ եկամուտներ | -100.9 | -1434.2 | -7.1 | -48.4 |
Երևան | ||||
Ընդամենը | 2043.6 | 1412 | 100 | 100 |
Տնտեսական աճով պայմանավորված, այդ թվում` | 1273.4 | 4179.8 | 62.3 | 296.0 |
Եկամուտ վարձու աշխատանքից | 659.6 | 3353.5 | 32.2 | 237.5 |
Եկամուտ ինքնազբաղվածությունից | 608.8 | 862.3 | 29.8 | 61.0 |
Եկամուտ գյուղմթերքների վաճառքից | 4.9 | -36.0 | 0.2 | -2.5 |
Սոցիալական քաղաքականությամբ պայմանավորված, այդ թվում ` | 745.8 | 453.1 | 36.5 | 32.0 |
Կենսաթոշակներ | 539.9 | 362.8 | 26.4 | 25.7 |
Նպաստներ | 205.8 | 90.2 | 10.1 | 6.3 |
Օգնությամբ պայմանավորված, այդ թվում՝ | 179.4 | 102.4 | 8.78 | 7.25 |
Հայաստանում ապրողներից | 160.2 | -35.9 | 7.8 | -2.5 |
Հայաստանից դուրս ապրողներից | 19.2 | 137.9 | 0.98 | 9.7 |
Այլ եկամուտներ | -149.8 | -3312.6 | -7.33 | -234.6 |
Աղբյուրը՝ 1998/99 և 2001 թթ. տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտություններ:
2.1.3.3. Տնտեսական աճը և անհավասարությունը
68. Անհավասարությունը, հատկապես եկամտային անհավասարությունը, Հայաստանում, չնայած դրա որոշակի կրճատմանը, 1999-2001 թթ. դեռ մնում էր շատ բարձր, հասարակության կայունության համար բավականին վտանգավոր մակարդակում, 2001 թ. կազմելով 0.535` 1999 թ. 0.593 համեմատ, որը աշխարհում եկամտային անհավասարության ամենաբարձր ցուցանիշներից մեկն է29: Ինչպես ԱՊՀ այլ երկրներում, ի տարբերություն Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի անցումային երկրների, սպառողական ծախսերի անհավասարության աստիճանը նկատելիորեն ավելի ցածր է, քան եկամուտների դեպքում՝ համապատասխան Ջինիի գործակիցը 1999 թ. կազմել է 0.372, իսկ 2001 թ.` 0.34430: Հայաստանում այդ անհամապատասխանության պատճառը 1998/99 և 2001 թթ. ծախսերի շատ ավելի հավասարաչափ բաշխման մեջ է: 1-ից 6-րդ դեցիլային խմբերի համար այդ ցուցանիշը 1999 թ. կազմել է ամսական 6973.5 դրամ, իսկ միջին դրամական եկամուտը՝ 3135 դրամ: Նշված ցուցանիշները 2001 թ. կազմել են, համապատասխանաբար՝ 7269 և 5163 դրամ: 7-9 դեցիլներում միջին սպառողական ծախսը 1999 թ. կազմել է 15798 դրամ, իսկ միջին դրամական եկամուտը՝ 11883 դրամ (2001թ՝ 16325 և 16396 դրամ), 10-րդ դեցիլում 1999 թ.` 37013 և 53539 դրամ, իսկ 2001 թ.՝ 37645 և 56547 դրամ: Այսպիսով, եկամուտները և ծախսերը համապատասխանում էին իրար միայն 7-9 դեցիլներում: 1-6 դեցիլներում ծախսերը էականորեն գերազանցում էին եկամուտները, իսկ 10-րդ դեցիլում՝ ընդհակառակը՝ եկամուտը ծախսերին31: Եկամտային անհավասարությունը հիմնականում պայմանավորված է վարձու աշխատանքից և սոցիալական տրանսֆերտներից ստացվող եկամուտների տեսակարար կշիռների կրճատմամբ, որը Խորհրդային Հայաստանի ցուցանիշների համեմատ տեղի է ունեցել ծավալային (կրճատվել են աշխատավարձերի, կենսաթոշակների և նպաստների բացարձակ չափերը) և կառուցվածքային (կտրուկ աճել է աշխատավարձերի բաշխման անհավասարության աստիճանը) առումով, իսկ վարձու աշխատանքից եկամուտների դեպքում կրճատվել է նաև դրանց ստացողների քանակը: Այլ եկամուտները՝ ներառյալ եկամուտներ սեփականությունից և ձեռնարկատիրական գործունեությունից, ինչպես նաև ոչ ֆորմալ տրանսֆերտները բաշխված են շատ ավելի անհավասարաչափ, և դրանց տեսակարար կշռի աճը բերում է անհավասարության աճի: Անհավասարության կրճատումը 1999-2001 թթ. հիմնականում պայմանավորված է աշխատանքային եկամուտների առաջանցիկ աճով, ինչի մասին են վկայում Աղյուսակ 2.7-ում ներկայացված տվյալները: Անհավասարությունը Հայաստանում պայմանավորված է նաև բնակավայրով: 1998/99 և 2001 թթ. անհավասարության աստիճանը գյուղերում նկատելիորեն ավելի բարձր էր, քան Երևանում և այլ քաղաքներում` հիմնականում ի հաշիվ գյուղմթերքների վաճառքից ստացած եկամտի՝ գյուղական բնակչության եկամտի հիմնական աղբյուրի, վերին աստիճանի անհավասարաչափ բաշխման: Անհավասարության կրճատումը գյուղերում 1999-2001 թթ. պայմանավորված է եղել գյուղմթերքների վաճառքից առաջացող եկամտի տեսակարար կշռի նվազմամբ, և այդ եկամուտները աշխատանքային և ինքնազբաղվածությունից եկամտով փոխարինմամբ, որոնք նկատելիորեն ավելի հավասարաչափ էին բաշխված:
______________
29 Հաշվի առնելով, որ փաստաթղթում անհավասարության և եկամուտների բևեռացման աստիճանի վերաբերյալ գնահատականները հիմնված են պաշտոնական վիճակագրության վրա, ինչը չի արտացոլում ստվերային եկամուտների առաջացման, բաշխման և վերաբաշխման փաստական գործընթացները, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Ծրագրում բավարար չափով չեն վերլուծվել դեմոգրաֆիական հիմնական ցուցանիշների վրա առաջիկայում առավել մեծ ազդեցության գործոնները՝ Ծրագրում նախատեսել, որ ԱՀՌԾ հետագա վերանայման և ճշգրտման աշխատանքների իրականացման ժամանակ առավել մեծ ուշադրություն կդարձվի այս հարցերի ուսումնասիրության ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին (տե´ս Բաժին 5, գլուխ 13):
30 Այդպիսի անհամապատասխանությունները եկամուտների և ծախսերի միջև, որպես կանոն, տեղի են ունենում մեծածավալ ստվերային տնտեսություն և ստվերային եկամուտներ ունեցող երկրներում, որոնց թվին է պատկանում նաև Հայաստանը: Տե´ս Обратить реформы на благо всеx и каждого. Бедность и неравенство в странаx ЕЦА. Мировой Банк. 2001. Часть II, Глава 3:
31 Այդ երևույթը միանշանակ բացատրություն չունի և առանց լրացուցիչ հետազոտությունների հնարավոր չէ ասել, թե որ ցուցանիշն է առավել վստահելի՝ ըստ ծախսերի, թե՝ ըստ եկամուտների: Ամենայն հավանականությամբ՝ իրական անհավասարության աստիճանը ավելի քիչ է, քան ցույց են տալիս եկամտային անհավասարության ցուցանիշները, բայց ավելին է, քան ծախսային անհավասարության ցուցանիշներով չափվող անհավասարությունը:
Աղյուսակ 2.7. Եկամտային անհավասարությունը Հայաստանում 1998/99 և 2001 թվականներին*
Ցուցանիշներ |
1999 | 2001 | ||||
Կառուց-վածքը , % | Ջինիի գործակից | Ազդեցու-թյունը | Կառուց-վածքը , % | Ջինիի գործակից | Ազդեցու-թյունը | |
Հայաստան | ||||||
Դրամական եկամուտները մեկ շնչի հաշվով, ամիս, | 100 | 0.593 | 100 | 0.535 | ||
այդ թվում՝ Եկամուտ վարձու աշխատանքից | 20.01 | 0.444 | -2.045 | 29.14 | 0.446 | -2.026 |
Եկամուտ ինքնազբաղվածությունից | 8.65 | 0.671 | 0.924 | 9.77 | 0.448 | -0.659 |
Եկամուտներ գյուղմթերքի վաճառքից | 26.15 | 0.713 | 4.424 | 14.99 | 0.742 | 3.405 |
Կենսաթոշակներ | 5.35 | 0.097 | -0.434 | 9.08 | 0.177 | -3.066 |
Ընտանեկան նպաստներ | 2.75 | 0.235 | -0.669 | |||
Բոլոր նպաստները | 2.05 | 0.202 | -0.269 | 3.15 | 0.216 | -0.942 |
Տրանսֆերտներ | 15.34 | 0.723 | 2.823 | 20.9 | 0.758 | 5.096 |
Այլ եկամուտ | 22.4 | 0.582 | 0.133 | 12.87 | 0.526 | -0.147 |
Երևան | ||||||
Դրամական եկամուտները մեկ շնչի հաշվով, ամիս, | 100 | 0.507 | 100 | 0.458 | ||
այդ թվում՝ Եկամուտ վարձու աշխատանքից | 29.4 | 0.411 | -2.285 | 39.3 | 0.472 | 0.544 |
Եկամուտ ինքնազբաղվածությունից | 7.85 | 0.575 | 0.608 | 11.7 | 0.388 | -0.832 |
Եկամուտներ գյուղմթերքի վաճառքից | 0. 4 | 0.881 | 0.298 | 0.29 | 0.745 | 0.08 |
Կենսաթոշակներ | 5.81 | 0.1 | -0.466 | 7.53 | 0.141 | -2.394 |
Ընտանեկան նպաստներ | 1.87 | 0.31 | -0.247 | |||
Բոլոր նպաստները | 1.7 | 0.207 | -0.209 | 2.27 | 0.227 | -0.526 |
Տրանսֆերտներ | 21.1 | 0.683 | 5.029 | 0.215 | 0.696 | 5.12 |
Այլ եկամուտ | 33.6 | 0.583 | 2.978 | 17.34 | 0.521 | 1.081 |
Այլ քաղաքներ | ||||||
Դրամական եկամուտները մեկ շնչի հաշվով, ամիս, | 100 | 0.56 | 100 | 0.477 | ||
այդ թվում՝ Եկամուտ վարձու աշխատանքից | 26.6 | 0.458 | -2.218 | 35.0 | 0.462 | -0.522 |
Եկամուտ ինքնազբաղվածությունից | 8.13 | 0.636 | 0.711 | 11.18 | 0.465 | -0.1323 |
Եկամուտներ գյուղմթերքի վաճառքից | 3.19 | 0.60 | 0.158 | 1.68 | 0.474 | -0.04 |
Կենսաթոշակներ | 6.45 | 0.221 | -0.864 | 12.03 | 0.174 | -3.63 |
Ընտանեկան նպաստներ | 4.61 | 0.223 | -1.137 | |||
Բոլոր նպաստները | 3.81 | 0.239 | -0.523 | 5.13 | 0.215 | -1.341 |
Տրանսֆերտներ | 24.23 | 0.767 | 7.773 | 22.86 | 0.783 | 7.012 |
Այլ եկամուտ | 27.63 | 0.618 | 1.778 | 12.31 | 0.536 | 0.737 |
Գյուղական բնակավայրեր | ||||||
Դրամական եկամուտները մեկ շնչի հաշվով, ամիս, | 100 | 0.632 | 100 | 0.583 | ||
այդ թվում՝ Եկամուտ վարձու աշխատանքից | 8.48 | 0.408 | -1.227 | 13.73 | 0.398 | -2.55 |
Եկամուտ ինքնազբաղվածությունից | 9.61 | 0.734 | 1.1372 | 6.54 | 0.483 | -0.66 |
Եկամուտներ գյուղմթերքի վաճառքից | 60.8 | 0.728 | 6.693 | 41.6 | 0.734 | 6.251 |
Կենսաթոշակներ | 4.32 | 0.185 | -0.566 | 8.14 | 0.22 | -2.958 |
Ընտանեկան նպաստներ | 2.05 | 0.281 | -0.394 | |||
Բոլոր նպաստները | 1.24 | 0.388 | -0.186 | 2.29 | 0.283 | -0.689 |
Տրանսֆերտներ | 5.31 | 0.655 | 0.123 | 18.8 | 0.756 | 3.238 |
Այլ եկամուտ | 10.21 | 0.351 | -1.595 | 8.77 | 0.496 | -0.765 |
* «Ազդեցություն» սյունակը բնութագրում է ընդհանուր եկամտային անհավասարության տոկոսային փոփոխությունը համապատասխան եկամտի աղբյուրի 1 տոկոս փոփոխության դեպքում: Բացասական ցուցանիշը նշանակում է անհավասարության կրճատում, իսկ դրականը՝ աճ: Ազդեցության չափը պայմանավորված է տվյալ և ընդհանուր եկամտի բաշխման անհավասարությունը բնութագրող Ջինիի գործակիցների տարբերության չափով և տվյալ եկամտի աղբյուրի տեսակարար կշռով՝ ընդհանուր եկամտի կազմում:
Աղբյուրը՝ 1998/99 և 2001 թթ. տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտություններ:
2.2. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
69. Չնայած 1999-2001 թթ. աղքատության և անհավասարության որոշակի կրճատմանը՝ աղքատությունը Հայաստանում շարունակում է մեծ տեսակարար կշիռ կազմել. երկրի բնակչության մոտ կեսը դեռևս աղքատ է, իսկ եկամուտների կենտրոնացման Ջինիի գործակիցը շարունակում է մնալ սոցիալական լարվածության տեսակետից վտանգավոր՝ 0.5-ից բարձր մակարդակում: Աղքատության երևույթը առանձնահատուկ է դրսևորվում տարածքային, սեզոնային, սեռատարիքային, ընտանիքի չափից կախված, կրթական և խոցելի խմբերի առումով:
70. Աղքատության մակարդակների տարածքային տարբերությունը Հայաստանում պայմանավորված է հիմնականում գյուղատնտեսության համար պայմանների բարենպաստության աստիճանով, սահմանամերձ բնակավայրերի քանակով և աղետի գոտուն պատկանելությամբ (քաղաքային բնակչության համար): Այդ առումով 2001 թ. բնակչությունն ամենաաղքատն էր այն մարզերում, որտեղ գերակշռում էր գյուղական բնակչությունը և գյուղատնտեսության համար պայմանները առավել անբարենպաստ էին, կամ որոնք առավելագույն չափով են տուժել Արցախյան հակամարտության արդյունքում: Այսպես, 2001 թ. աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել էր Գեղարքունիքի, Արագածոտնի և Տավուշի մարզերում, համապատասխանաբար` 62.2%, 60.3% և 59.7% (հանրապետության միջին ցուցանիշը՝ 51.9%)32: Հաջորդը Շիրակն է, որտեղ աղքատության մակարդակը կազմել է 57.8 տոկոս33:
71. Աղքատությունը Հայաստանում ունի նաև հստակ արտահայտված սեզոնային բնույթ (տե´ս Աղյուսակ 2.8): Եկամուտները և ծախսերը առավելագույնն են IV եռամսյակում, նվազագույնը՝ I եռամսյակում, որը ավելի հավասարաչափ բաշխված լինելով, ընդհանուր առմամբ համապատասխանում է տնտեսական ակտիվության դինամիկային: Նման պատկերը հատկանշական է նաև 1998/99 թթ. համար: Նշված հանգամանքը պետք է հաշվի առնել տնտեսական, հատկապես սոցիալական պաշտպանության քաղաքականության միջոցառումները մշակելիս և իրագործելիս: Ելնելով աղքատության հստակ արտահայտված սեզոնային բնույթից՝ նպատակահարմար է վերափոխությունները, հատկապես այնպիսիք, որոնք կարող են բացասաբար ազդել բնակչության բարեկեցության վրա, իրականացնել տարվա երկրորդ կեսին:
Աղյուսակ 2.8. Բնակչության ընթացիկ ծախսերի կառուցվածքը 2001 թվականին
Ցուցանիշներ | I եռամսյակ | II եռամսյակ | III եռամսյակ | IV եռամսյակ |
մեկ շնչի հաշվով` դրամ (ամսական) | ||||
Պարենային ապրանքներ | 7420 | 8269 | 8570 | 9842 |
Ոչ պարենային ապրանքներ | 1307 | 1470 | 1509 | 1668 |
Ծառայություններ | 1755 | 1628 | 1769 | 2118 |
Հանրապետական միջինը | 10482 | 11367 | 11848 | 13628 |
Հուշագրային հոդված | ||||
ՀՆԱ, միլիարդ դրամ | 150.6 | 234.4 | 387.7 | 402.7 |
IV եռամսյակի նկատմամբ, % | ||||
Պարենային ապրանքներ | 75.4 | 84.0 | 87.0 | 100 |
Ոչ պարենային ապրանքներ | 78.3 | 88.1 | 90.4 | 100 |
Ծառայություններ | 82.8 | 76.8 | 83.5 | 100 |
Հանրապետական միջինը | 76.9 | 83.4 | 86.9 | 100 |
Հուշագրային հոդված | ||||
ՀՆԱ | 37.4 | 58.2 | 96.2 | 100 |
Աղբյուրը՝ ՀՀ մարզերը թվերով, 1998-2001. Երևան, 2002, էջ 140:
72. Աղքատության սեռատարիքային կտրվածքով ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կանայք ավելի հաճախ են հայտնվում աղքատության մեջ, քան տղամարդիկ: Սակայն աղքատության ռիսկը կանանց համար շատ ավելին չէ, քան տղամարդկանց համար: Պատկերը այլ է, երբ խոսքը վերաբերում է կանանց կողմից գլխավորած տնային տնտեսություններին (Աղյուսակ 2.9), որոնցում ծայր աստիճան աղքատության մեջ հայտնվելու ռիսկը 33 տոկոսով գերազանցում էր նման ռիսկը այլ տնային տնտեսությունների համար: Այդ երևույթի հիմնական պատճառը՝ տղամարդկանց համեմատ կանանց զբաղվածության շատ ավելի ցածր մակարդակն է34, որը, ընտանիքի հիմնական կերակրող՝ տղամարդու բացակայության պատճառով, ավելացնում է աղքատության ռիսկը կանանց կողմից գլխավորվող տնային տնտեսությունների համար:
_________________
32 Գյուղական բնակչության տեսակարար կշիռը Գեղարքունիքի մարզում 2001 թ. կազմել է 63.2%, Արագածոտնի մարզում՝ 72%, Տավուշի մարզում՝ 60%: Գեղարքունիքի մարզի գերակշռող մասը գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձր, իսկ Արագածոտնի մարզի տարածքի 3/4-ից ավելին գտնվում է 2000 և ավելի բարձրության վրա: Տավուշի մարզում են գտնվում Արցախյան հակամարտության արդյունքում տուժած սահմանամերձ բնակավայրերի մեծ մասը (տե´ս ՀՀ մարզերը թվերով, 1998-2001. Երևան, 2002):
33 Պայմանավորված է աշխատատեղերի առավել սահմանափակությամբ և գործազրկության ամենաբարձր մակարդակով:
34 Համաձայն 2000 թ. իրականացված Հայաստանի ժողովրդագրական և բնակչության առողջական վիճակի ընտրանքային հետազոտության՝ 15-49 տարեկան կանանց զբաղվածության մակարդակը կազմել է 32 տոկոս` նույն տարիքի տղամարդկանց զբաղվածությունը՝ 46.7 տոկոս: Տե´ս Armenia Demographic and Health Survey, Yerevan, 2001:
Աղյուսակ 2.9. Աղքատությունը՝ ըստ սեռի 1998/99 և 2001 թթ. (տոկոս)
Ցուցանիշներ | Տղամարդ | Կին | Կանանց կողմից գլխավորած տնային տնտեսությունները 2001 թ., տնտեսության անդամներ | Միջինը Հայաստանում | |||
1999 | 2001 | 1999 | 2001 | 1999 | 2001 | ||
Ոչ աղքատ | 45.2 | 49.5 | 44.7 | 48.9 | 44.9 | 45.0 | 49.1 |
Աղքատ | 32.5 | 35.3 | 31.8 | 34.5 | 33.8 | 32.1 | 34.9 |
Շատ աղքատ | 22.3 | 15.2 | 23.5 | 16.6 | 21.3 | 22.9 | 16.0 |
Աղբյուրը՝ ՀՀ ԱՎԾ 1998/99 և 2001 թթ. տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտություններ:
73. Ի տարբերություն տարածված տեսակետների, կենսաթոշակառուների, հատկապես կենսաթոշակառուներից բաղկացած տնային տնտեսությունների աղքատության մեջ հայտնվելու ռիսկը Հայաստանում, ինչպես նաև ԱՊՀ այլ երկրներում չի գերազանցում ընդհանուր բնակչության աղքատության ռիսկը (Աղյուսակ 2.10): Այդ իրավիճակը հիմնականում բացատրվում է այն հանգամանքով, որ, չնայած կենսաթոշակների բացարձակ անբավարար չափերին, դրանք բաշխված են շատ ավելի հավասարաչափ, քան բնակչության այլ եկամուտները և տարեց բնակչության ճնշող մեծամասնության համար հանդիսանում են մշտական եկամտի աղբյուր, որը եկամտի այլ աղբյուրների առկայության դեպքում կրճատում է աղքատության ռիսկը կենսաթոշակառուների զգալի մասի համար:
Աղյուսակ 2.10. Թոշակառուների աղքատության մակարդակը 2001 թ.՝ ըստ տնային տնտեսության անդամների (տոկոս)
Ցուցանիշներ | Թոշակառու ունեցող տ/տ | Թոշակառուներից բաղկացած տ/տ | Միայնակ թոշակառուներ | Միջինը Հայաստանում |
Ոչ աղքատ | 43.2 | 64.1 | 69.2 | 49.1 |
Աղքատ | 37.6 | 29.7 | 25.8 | 34.9 |
Շատ աղքատ | 19.2 | 5.8 | 5.1 | 16.0 |
Աղբյուրը՝ ՀՀ ԱՎԾ 2001 թ. տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտություն:
74. Տարիքային առումով ամենաանպաշտպան խումբը կազմում են երեխաները, որոնց աղքատության մակարդակը 2001 թ. նկատելիորեն ավելի բարձր էր, քան մնացած տարիքային խմբերում (Աղյուսակ 2.11): Աշխատանքային տարիքի և տարեց բնակչության աղքատության մակարդակները համարյա նույնն են, իսկ երեխաների՝ աղքատության մեջ հայտնվելու հարաբերական ռիսկը 18 և 17.7 տոկոսով ավելի էր, քան աշխատանքային տարիքի և տարեց բնակչության համար: Հատկանշական է նաև աղքատության բարձր ռիսկը 30-39 տարիքային խմբի համար՝ այդ խումբը ամենաշատն է տուժում գործազրկությունից և կրում է աշխատանքը կորցնելու ամենաբարձր ռիսկը:
Աղյուսակ 2.11. Աղքատությունը 2001 թ.՝ ըստ տարիքային խմբերի*
Տարիքային խումբը | Աղքատությունը, % | Աղքատության հարաբերական ռիսկը, % | %-ը՝ ընդհանուր բնակչության կազմում | %-ը՝ աղքատ բնակչության կազմում | |||
ընդամենը | շատ աղքատ | ընդամենը | շատ աղքատ | ընդամենը | շատ աղքատ | ||
Մինչև 7 տարեկան | 58.1 | 19.8 | +14.1 | +23.75 | 9.16 | 10.36 | 11.15 |
7-16 | 57.2 | 19.8 | +12.3 | +23.75 | 21.32 | 23.74 | 25.94 |
Երեխաները, ընդամենը | 57.47 | 19.8 | +12.9 | +23.75 | 30.48 | 34.10 | 36.09 |
17-22 | 50.3 | 15.6 | -1.7 | -2.5 | 11.26 | 11.03 | 10.8 |
23-29 | 47.1 | 14.8 | -7.4 | -7.5 | 11.04 | 10.12 | 10.04 |
30-39 | 53.5 | 17.6 | +5.1 | +10.0 | 14.2 | 14.79 | 15.36 |
40-49 | 47.4 | 14.0 | -6.8 | -12.5 | 13.41 | 12.37 | 11.53 |
50-59 | 39.3 | 9.6 | -22.8 | -40 | 5.58 | 4.27 | 3.29 |
Աշխատանքային տարիքի բնակչությունը, ընդամենը | 48.68 | 14.96 | -4.36 | -6.5 | 55.5 | 52.58 | 51.03 |
60 և բարձր | 48.8 | 13.8 | -4.1 | -13.75 | 14.02 | 13.32 | 11.89 |
Ընդամենը | 50.9 | 16.0 | 0 | 0 | 100 | 100 | 100 |
* Աղքատության և ծայրահեղ աղքատության մեջ հայտնվելու հարաբերական ռիսկը ցույց է տալիս, թե որքանով է տվյալ տարիքային խմբի աղքատության մակարդակը տարբերվում միջինից:
Աղբյուրը՝ ՀՀ ԱՎԾ 2001 թ. տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտություն:
75. Երեխաների՝ ծայրահեղ աղքատության մեջ հայտնվելու հարաբերական ռիսկը նույնպես ամենաբարձրն է՝ 23.75 տոկոս, և շատ ավելի մեծ է, քան աղքատության ռիսկը: Հատկանշական է, որ ծայրահեղ աղքատության մեջ հայտնվելու հարաբերական ռիսկը տարեցների համար ամենափոքրն է բոլոր տարիքային խմբերի մեջ՝ մոտ 2.1 և 3.6 անգամ ավելի ցածր, քան, համապատասխանաբար, աշխատանքային տարիքի բնակչության և երեխաների համար: Դա մեկ անգամ ևս ապացուցում է, որ հավասարաչափ բաշխված նույնիսկ փոքր ծավալի եկամուտների առկայությունը էականորեն նվազեցնում է աղքատության, հատկապես ծայր աստիճան աղքատության ռիսկը:
76. Աղքատության մակարդակը ուղղակիորեն կապված է տնային տնտեսության չափից՝ որքան շատ անդամ այն ունի, այդքան ավելի մեծ է աղքատության ռիսկը:
Աղյուսակ 2.12. Աղքատությունը և տնային տնտեսության չափը 1999 և 2001 թվականներին
Ցուցանիշներ | Տ/տ միջին չափը | Տ/տ երեխաների միջին թիվը | Տ/տ տարեցների միջին թիվը | Տ/տ աշխատանքային տարիքի անձանց միջին թիվը | ||||
1999 | 2001 | 1999 | 2001 | 1999 | 2001 | 1999 | 2001 | |
Ոչ աղքատ | 3.83 | 3.69 | 0.93 | 0.73 | 0.55 | 0.56 | 2.35 | 2.4 |
Աղքատ | 4.52 | 4.37 | 1.33 | 1.11 | 0.62 | 0.67 | 2.57 | 2.59 |
Շատ աղքատ | 5.13 | 5.06 | 1.69 | 1.51 | 0.69 | 0.66 | 2.75 | 2.89 |
Ընդամենը | 4.29 | 4.08 | 1.19 | 0.95 | 0.6 | 0.61 | 2.5 | 2.52 |
Աղբյուրը՝ ՀՀ ԱՎԾ 1998/99 և 2001 թթ. տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտություններ:
Ուղղակի կապ գոյություն ունի աղքատության մակարդակի և տնային տնտեսությունում երեխաների թվի միջև՝ որքան շատ է երեխաների քանակը, այնքան բարձր է աղքատության մակարդակը և աղքատության ու ծայր աստիճան աղքատության մեջ հայտնվելու ռիսկը: Երեխաների թվի և աղքատության մակարդակի միջև արձանագրված է ևս մեկ օրինաչափություն. ըստ ՀՀ ԱՎԾ կողմից կատարված ռեգրեսիոն վերլուծությունների, տնային տնտեսությունում 0-14 տարեկան երեխաների թվաքանակի աճը 1999 թ. հանգեցրել է մեկ երեխայի հաշվով կենսամակարդակի 7.5, իսկ 2001 թ.՝ 5.3 տոկոսով նվազման: Հատկանշական է, որ չնայած գյուղական վայրերում աղքատության ընդհանուր մակարդակը մի փոքր է ավելի ցածր քաղաքայինից, սակայն գյուղում ապրող երեխաներն ավելի հաճախ են լինում աղքատ:
Աղյուսակ 2.13. Աղքատության մակարդակն ըստ տնային տնտեսությունների երեխաների թվի, 1998/1999 թթ. (տոկոս)
Ցուցանիշներ | 1 երեխա | 2 երեխա | 3 երեխա | 4 երեխա | 5 և ավելի երեխա |
Ոչ աղքատ | 51.1 | 42.0 | 34.1 | 34.1 | 22.8 |
Աղքատ | 30.0 | 35.0 | 35.5 | 31.8 | 34.3 |
Շատ աղքատ | 18.9 | 23.0 | 30.4 | 34.1 | 42.9 |
Աղբյուրը՝ ՀՀ ԱՎԾ 1998/99 թթ. տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտություն:
77. Ընտրանքային հետազոտությունները վկայում են նաև կրթական մակարդակի և աղքատության մեջ հայտնվելու ռիսկի միջև ուղղակի կապի մասին: Այդպիսի հարաբերությունը առավել ցայտուն է արտահայտվում բարձրագույն կրթություն ունեցողների համար, ընդ որում՝ աղքատության և ծայրահեղ աղքատության մեջ հայտնվելու ռիսկը բնակչության այդ խմբի համար 1999-2001 թթ. ընթացքում էականորեն պակասել է` հաշվի առնելով նաև այն, որ շատ աղքատների տեսակարար կշիռը նույնպես կտրուկ նվազել է: Որոշ չափով նվազել է նաև աղքատության ռիսկը միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող անձանց համար: Ինչ վերաբերում է միջնակարգ և տարրական կրթություն ունեցող անձանց, ապա դրանց համար աղքատության մեջ հայտնվելու ռիսկը 1999-2001 թթ. ավելացել է, երկրորդ խմբի համար՝ նշանակալիորեն: Նշված գործընթացները հիմնականում պայմանավորված են նրանով, որ աշխատատեղերի կրճատման դեպքում հիմնականում կրճատվում են մասնագիտական կրթություն չունեցող անձինք, իսկ նոր աշխատանք գտնելը շատ ավելի դժվար է միջնակարգ կամ տարրական կրթություն ունեցող անձանց, քան մասնագիտության տիրապետողների համար: Հատկանշական է նաև, որ ծայր աստիճան աղքատության ռիսկը ամենաբարձրն է միջնակարգ կրթություն ունեցողների համար, որը նույնպես կապված է մասնագիտության բացակայության, ինչպես նաև այն փաստի հետ, որ միջնակարգ կրթությամբ անձինք կազմում են գրանցված գործազուրկների քանակի կեսից ավելին35:
___________
35 2001 թ. միջնակարգ կրթությամբ անձինք կազմել են գրանցված գործազուրկների 56.9 տոկոսը: Տե´ս Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը: Վիճակագրական վերլուծության զեկույց: Երևան, 2002, էջ 44:
Աղյուսակ 2.14. Աղքատությունը` ըստ կրթական մակարդակի 1999 և 2001 թվականներին (տոկոս)*
Ցուցանիշներ | Բարձրագույն | Միջնակարգ մասնագիտական | Միջնակարգ | Տարրական | ||||
1999 | 2001 | 1999 | 2001 | 1999 | 2001 | 1999 | 2001 | |
Ոչ աղքատ | 56.7 | 65.5 | 47.1 | 50.9 | 427 | 46.1 | 42.9 | 41.8 |
Աղքատ | 29.4 | 25.2 | 32.9 | 34.2 | 32.3 | 37.6 | 32.3 | 43.0 |
Աղքատության ռիսկը | -8.4 | -27.7 | +2.49 | -2.0 | +0.62 | +7.73 | +0.62 | +23.2 |
Շատ աղքատ | 13.9 | 9.3 | 20.0 | 14.9 | 25.0 | 16.3 | 24.8 | 15.2 |
Աղքատության ռիսկը | -39.3 | -41.8 | -12.6 | -6.8 | +9.1 | +1.8 | +8.2 | -5 |
* 18 տարեկան և բարձր:
Աղբյուրը՝ 1998/99 և 2001 թթ. տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտություններ:
78. Գյուղական բնակչության աղքատությունը պայմանավորող գործոններից, բացի վերը նշված՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար աննպաստ պայմանների և տնտեսության ապրանքայնության ցածր աստիճանից, կարևոր դեր ունեն նաև տնօրինվող հողակտորի չափերը, փոխառու ֆինանսական միջոցներից օգտվելու հնարավորությունները, ինչպես նաև գյուղմթերքների իրացման հիմնական շուկաների հետ ճանապարհային կապի վիճակը: Ինչպես վկայում են 2001 թ. ընտրանքային հետազոտությունների արդյունքները, որքան մեծ է հողակտորը, այնքան փոքր է աղքատության ռիսկը: Գյուղացիական տնտեսությունների շատ փոքր մասն է օգտվում փոխառու միջոցներից՝ ընդամենը 18 տոկոսը, ինչպես վկայում են 2001 թ. ընտրանքային հետազոտությունները: Ընդ որում, ոչ աղքատ տնտեսությունները կազմել են դրանց 58.7 տոկոսը, աղքատ տնտեսությունները՝ 32.6, իսկ շատ աղքատ տնտեսությունները՝ ընդամենը 8.7 տոկոսը: Ինչ վերաբերում է ճանապարհների առկայությանը, ապա ճանապարհի բացակայությունը կամ դրա դժվարանցանելի լինելը զգալիորեն խոչընդոտում են գյուղական բնակչության շարժունակությունը, ավելացնում գյուղմթերքների իրացման ծախսերը և էականորեն սահմանափակում գյուղական բնակչության զբաղվածության հնարավորությունները իրենց բնակավայրից դուրս: Պատահական չէ, որ համաձայն Հայաստանի առավել աղքատ համայնքներում անցկացված հետազոտության36, ամենաաղքատ գյուղական համայնքների համար բնորոշ է վատ ճանապարհային կապը մարզկենտրոնների և այլ բնակավայրերի միջև:
79. Բնակարանային պայմանների և աղքատության կապը առավել ցայտուն է արտահայտվում հանրակացարաններում (որտեղ հիմնականում բնակվում են փախստականները) և ժամանակավոր կացարաններում (փախստականները և աղետի գոտու քաղաքների բնակիչները) բնակվող անձանց համար, որտեղ աղքատ և շատ աղքատ բնակչության տեսակարար կշիռը նկատելիորեն ավելի բարձր է, քան հանրապետական միջինը` 2001 թ. կազմելով համապատասխանաբար 34.5 և 37.9 տոկոս` հանրակացարաններում ու 44.6 և 7.7 տոկոս` ժամանակավոր կացարաններում:
80. Ինչ վերաբերում է կոմունալ պայմաններին, ապա տնային տնտեսությունների տարբերակումը այստեղ կապված է ոչ այնքան աղքատության (բացառությամբ ջեռուցման հետ կապված հարցերի), այլ գյուղում կամ քաղաքում բնակվելու հանգամանքից: Այսպես, եթե 2001 թ. քաղաքներում բնակվող տնային տնտեսությունների 41.6 տոկոսը ունեցել են բարեկեցիկ բնակարանային պայմաններ (խոհանոցի, սառը ջրի, ողողվող զուգարանի, լողարանի միաժամանակյա առկայություն), ապա գյուղում այդպիսի պայմաններ ունեցել են տնտեսությունների միայն 14.2 տոկոսը:
81. Համաձայն 2001 թ. ընտրանքային հետազոտությունների արդյունքների՝ ջեռուցվել են տնային տնտեսությունների 94.2 տոկոսը, որից գյուղում՝ 99.8 տոկոսը, քաղաքում՝ 91.5 տոկոսը: Կենտրոնացված ջեռուցումով ապահովված են եղել քաղաքում՝ տնտեսությունների 9.7 տոկոսը, գյուղում՝ 1.2 տոկոսը: Այն տնտեսությունները, որոնք չեն ունեցել կենտրոնացված ջեռուցում, ջեռուցման համար օգտագործել են փայտ՝ 56.5 տոկոս, էլեկտրաէներգիա՝ 17.9 տոկոսը, գազ՝ 7.2 տոկոսը, նավթ՝ 1.7 տոկոսը, իսկ սեփական ջեռուցման համակարգերից օգտվել են տնտեսությունների 1.7 տոկոսը:
82. Խմելու ջրի մատակարարման կենտրոնացված համակարգի ծառայություններից օգտվել են տնային տնտեսությունների 85 տոկոսը: Օրական մինչև 2 ժամ ջուր ունեցել են տնտեսությունների 29 տոկոսը, 3-4 ժամ՝ 30 տոկոսը, 5-6 ժամ՝ 11 տոկոսը, 7-10 ժամ՝ 5 տոկոսը, իսկ 18 տոկոսն ունեցել է գրեթե շուրջօրյա (21-24 ժամ) ջրամատակարարում: Կենտրոնացված ջրամատակարարման համակարգի ծառայություններից օգտվել են քաղաքում տնային տնտեսությունների 94.2 տոկոսը, իսկ գյուղական վայրերում՝ միայն 64.7 տոկոսը: Տնային տնտեսությունների 7 տոկոսը օգտվում էր աղբյուրից կամ ջրհորից, 6 տոկոսը՝ բերովի ջրից, իսկ մոտ 1 տոկոսը ունեցել է սեփական ջրամատակարարման համակարգեր: Այսպիսով, ջրամատակարարման առկայությունը և որակը կապված չի եղել աղքատության հետ և պայմանավորված է ավելի շատ աշխարհագրական և տեխնիկական պայմաններով:
83. Աղքատության վերլուծության վերը նշված արդյունքները թույլ են տալիս բացահայտել աղքատների հիմնական խմբերը: Դրանք են`
(i) բազմանդամ, հատկապես՝ բազմազավակ ընտանիքների անդամները,
(ii) գործազուրկներն ու ցածր աշխատավարձով աշխատողները (ներառյալ կրթության, մշակույթի և արվեստի աշխատողներ),
(iii) փախստականներն ու հետբախումային խմբերը, հատկապես` հանրակացարաններում և ժամանակավոր կացարաններում բնակվող,
(iv) միայնակ թոշակառուների և հաշմանդամների այն մասը, որոնք բացի թոշակային ապահովումից, եկամտի այլ աղբյուրներ չունեն:
84. Երեխաներ: Աղքատության վտանգը մեծապես կախված է տնային տնտեսության կառուցվածքից և խնամառուների թվից: 7 տարեկանից փոքր կամ 3 և ավելի երեխաներ ունեցող տնային տնտեսություններն ամենաշատն են ենթարկվում աղքատության մեջ հայտնվելու վտանգին: Շատ աղքատ տնային տնտեսությունները 1.5 անգամ ավելի ծանրաբեռնված են երեխաներով, քան ոչ աղքատ տնային տնտեսությունները: Երեխայի առկայությունը ֆինանսապես ծանրաբեռնում է տնային տնտեսության ծախսերը նաև մարդկային զարգացման տեսանկյունից կարևորագույն համարվող կրթության ապահովման առումով: Երեխաների կրթության վրա կատարվող ծախսերի հիմնական բեռը կրում է տնային տնտեսությունը37: Համաձայն 2001 թ. ընտրանքային հետազոտությունների արդյունքների՝ մեկ աշակերտի հաշվով միջին ամսական ծախսերը կազմել են 2600 դրամ:
85. Գործազուրկներ: Գործազրկությունը սերտորեն կապված է աղքատության հետ: Ըստ ՀՀ ԱՎԾ 2001 թ. իրականացած աշխատանքի ընտրանքային հետազոտության տվյալների՝ գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է ակտիվ բնակչության 32.8 տոկոսը38 , գերազանցելով պաշտոնական գրանցված գործազրկության մակարդակը մոտ 3 անգամ: Ռեգրեսիոն վերլուծությունը ցույց է տալիս, որ տնային տնտեսությունում մեկ գործազուրկ անդամի առկայությունը 2001 թ. մեծացրել է ընտանիքի աղքատության խորությունը 12.6 տոկոսով: Ծայրահեղ աղքատության համեմատական ռիսկը գործազուրկի կողմից գլխավորած տնային տնտեսություններում 2001 թ. կազմել է 70 տոկոս, որը ամենաբարձրն է բոլոր տարիքային և սոցիալական խմբերի մեջ, իսկ աղքատության ռիսկը՝ 8.9 տոկոս:
86. Միաժամանակ, շատ աղքատ է նաև զբաղված բնակչության ավելի քան 1/5-րդ մասը: Ավելին, աղքատության ուսումնասիրությունները բացահայտել են, որ աղքատ է զբաղված բնակչության 45-47 տոկոսը: Համաձայն Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) մեթոդաբանական մոտեցման, թաքնված գործազուրկի կարգավիճակում են գտնվում նաև բոլոր այն զբաղվածները, որոնք, աշխատավարձերի չափազանց ցածր լինելու պատճառով, չեն կարողանում ապահովել իրենց և իրենց ընտանիքի խնամառու անդամների նվազագույն կենսամակարդակը: Զբաղված աղքատները հիմնականում ներկայացված են կրթության, մշակույթի և արվեստի աշխատողներով, որոնց ամսական միջին աշխատավարձը տարիներ շարունակ 2 և ավելի անգամ հետ է մնում հանրապետական միջին մակարդակից:
87. Փախստականներ: Փախստականների և տեղացիների խոցելի խմբերի շրջանում կատարված հատուկ հետազոտությունը39 փաստեց, որ աղքատության առնվազն երեք տիպերի գծով փախստականներին բնութագրող ցուցանիշները զգալիորեն ավելի վատթար են, քան տեղացիներինը: Այսպես, մարդկային աղքատության համաթիվը՝ 1.7 անգամ, ծայրահեղ աղքատության ցուցանիշը՝ 1.4 անգամ և սուբյեկտիվ ինքնազգացողության ցուցանիշը՝ 1.2 անգամ զիջում էր տեղացիների նույնանման ցուցանիշներին: Առավել անմխիթար վիճակում են գտնվում ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականները: Նրանց յուրաքանչյուր հինգերորդը՝ ծանր հիվանդ է: Նշված հետազոտությամբ ընդգրկված բոլոր խրոնիկ հիվանդների, միայնակ ծերերի, հաշմանդամների շուրջ 60 տոկոսը փախստականներ էին: Նշանակում է, փախստականների առավել աղքատ վիճակը կանխորոշում է թե´ տվյալ բնակավայրի, թե´ երկրի ընդհանուր աղքատության պատկերը: Փախստականների խորացված հետազոտությունները բացահայտեցին նաև, որ աղքատ վիճակի հարատևությունը պայմանավորվում է ոչ միայն նրանց բուն փախստական լինելու հանգամանքով (բնակարանի և ունեցվածքի կորուստ, բարոյահոգեբանական շոկ և այլն), այլև տարիների ընթացքում աղքատության պատճառների չվերացման պատճառով նրանց խոցելիության անգամ որոշակի աճով:
2.3. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
88. Ինչպես համարյա բոլոր անցումային երկրներում, աղքատությունը և անհավասարությունը Հայաստանում մեծամասամբ նյութական (եկամտային) գործոններով պայմանավորված երևույթներ են40 և, որպես այդպիսին, մարդկային աղքատության և անհավասարության բնութագրերը Հայաստանում տարբերվում են զարգացող երկրների նույնանման բնութագրերից: Ինչպես երևում է Աղյուսակ 2.15-ից, անցումային ժամանակաշրջանում էականորեն չեն խորացրել մի շարք կարևոր սոցիալական և ժողովրդագրական ցուցանիշներ, մասնավորապես՝ կյանքի տևողությունը, որը կարելի էր ակնկալել՝ հաշվի առնելով եկամտային աղքատության և անհավասարության շեշտակի աճը անկախություն ձեռք բերելուց հետո:
36 Տե´ս Հայաստանի սոցիալական միտումներ. Տեղեկատվական-վերլուծական պարբերական: Դեկտեմբեր 2002 թ.: Երևան, ՄԱԶԾ:
37 «Կրթությունը, աղքատությունը և տնտեսական ակտիվությունը Հայաստանի Հանրապետությունում», ՄԱԶԾ/ՀՀ կառավարություն, Երևան, 2002 թ.:
38 Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը: Վիճակագրական վերլուծության զեկույց: Երևան, 2002 թ., էջ 45:
39 Տե´ս «Աղքատությունը Հայաստանի բնակչության խոցելի խմբերում» հետազոտությունը - UN Coordinator Fund, UNHCR, UNDP, Երևան 1999 թ.:
40 Տե´ս եMaking Transition Work for Everyone. Poverty and Inequality in Europe and Central Asia” ,The World Bank, Washington, D.C., 2000:
Աղյուսակ 2.15. Հիմնական սոցիալական և ժողովրդագրական ցուցանիշները Հայաստանում
1989 | 1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 | 2000 | 2001 | |
Կյանքի տևողությունը, տարի | 72.0 | 72.5 | 72.9 | 73.9 | 74.7 | 73.2 | 73.4 | 73.5 |
այդ թվում՝ տղամարդ | 69.0 | 68.9 | 69.3 | 70.3 | 70.8 | 70.7 | 70.9 | 71.0 |
կին | 74.7 | 75.9 | 76.2 | 77.3 | 78.0 | 75.5 | 74.7 | 75.9 |
Մանկական մահացությունը (1000 կենդանածինների հաշվով) | 20.4 | 14.24 | 15.52 | 15.43 | 14.73 | 15.44 | 15.56 | 15.35 |
Ծնվածները (1000 բնակչի հաշվով) | 21.6 | 15.83 | 15.73 | 14.39 | 13.03 | 21.1 | 11.4 | 10.7 |
Մահացածները (1000 բնակչի հաշվով) | 6.0 | 8.02 | 8.09 | 7.85 | 7.65 | 8.0 | 8.01 | 7.99 |
Բնական աճը (1000 բնակչի հաշվով) | 15.6 | 7.81 | 7.64 | 6.54 | 6.38 | 4.1 | 3.39 | 2.71 |
Պետական հանրակրթական դպրոցների քանակը | 1379 | 1403 | 1404 | 1400 | 1407 | 1407 | 1407 | 1416 |
Դրանցում աշակերտներ, հազար մարդ | 597.8 | 572.0 | 584.7 | 591.8 | 596.6 | 583.5 | 564.6 | 535.5 |
7-17 տարեկան բնակչության նկատմամբ, % | 90.5 | 83.5 | 84.9 | 85.5 | 85.5 | 83.5 | 80.8 | 76.4 |
ԲՈՒՀ-երի ուսանողների թվաքանակը, % բնակչության նկատմամբ | 1.86 | 1.74 | 1.74 | 1.83 | 1.96 | 2.06 | 2.02 | 2.18 |
Բժիշկների քանակը (10000 բնակչի հաշվով) | 42.7 | 40.9 | 41.7 | 42.6 | 42.9 | 41.9 | 40.9 | 38.2 |
Հիվանդանոցային մահճակալների թիվը (1000 բնակչի հաշվով) | 90.2 | 92.8 | 87.4 | 83.6 | 83.4 | 78.1 | 69.4 | 53.8 |
Աղյուսակ 2.16. Հիմնական սոցիալական և ժողովրդագրական ցուցանիշները Հայաստանում և այլ երկրներում (1998 թ., եթե այլ նշում չկա)
Ցուցանիշներ |
Հայաս-տան | Վրաս-տան | Ադրբե-ջան | Արևելյան Եվրոպա և ԱՊՀ | OECD երկրներ | Զարգացող երկրներ |
Կյանքի սպասվելիք տևողությունը, տարի | ||||||
(1995-2000 թթ.) | 73.5 (2001) | 72.7 | 69.9 | 68.7 | 76.2 | 64.4 |
Մանկական մահացությունը (1000 կենդանածինների հաշվով) | 15.35 (2001) | 19 | 36 | 26 | 12 | 64 |
Մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը (1000 կենդանածինների հաշվով) | 30 | 23 | 46 | 33 | 14 | 93 |
Մարդիկ, որոնց կյանքի տևողությունը 65 տարուց պակաս է, % (1995-2000 թթ.) | 19.8 | 17.5 | 22.1 | 24.6 | 12.5 | 28 |
Թոքախտի դեպքերը (100 000 բնակչի հաշվով) | 28.9 | 155.4 | 60.5 | 67.6 | 18.4 | 68.6 |
Բժիշկների քանակը (1992-95 թթ.) (10000 բնակչի հաշվով) | 382 (2001) | 436 | 390 | 345 | 222 | 78 |
ՀՆԱ՝ 1 շնչի հաշվով, ԱՄՆ դոլար1 | 705 (2001) | 970 | 480 | 2110 | 20900 | 1250 |
Պետական ծախսերը կրթության բնագավառում (1995-97 թթ.), %՝ ՀՆԱ նկատմամբ | 2.69 (2001) | 5.2 | 3.0 | 4.9 | 5.0 | 3.8 |
Պետական ծախսերը առողջապահության բնագավառում (1995-98 թթ.), %՝ ՀՆԱ նկատմամբ | 1.34 (2001) | 0.7 | 1.2 | 4.5 | 6.2 | 2.2 |
Ծախսերը կենսաթոշակային ապահովագրության բնագավառում (1999 թ.), %՝ ՀՆԱ նկատմամբ | 3.8 | 2.6 | 4.2 | 11.52 | 9.7 | - |
Պետական ծախսերը սոցիալական ապահովության բնագավառում (1999 թ.), %՝ ՀՆԱ նկատմամբ | 2.2 | 1.3 | 2.7 | 4.62 | 6.2 | - |
Սպառված սննդամթերքի միջին օրական կալորիականությունը (1997 թ.) | 2371 | 2614 | 2236 | 2907 | 3380 | 2263 |
Էլեկտրաէներգիայի սպառումը 1 շնչի հաշվով, կՎտ.Ժ | 1696 | 1438 | 2330 | 8008 | 4095 | 884 |
Մարդկային զարգացման համաթիվ, զբաղեցրած տեղը | 93 | 70 | 90 |
1 Հաշվարկվել է` հիմք ընդունելով առկա բնակչության թվաքանակը: 2 Միայն Արևելյան Եվրոպայի երկրներ:
Աղբյուրը՝ ՍNDP Hսman Development Report 2000, Poverty Reduction, Growth and Debt Sustainability in Low-income
CIS Countries. IMF, WB, 2002:
89. Անցումային ժամանակաշրջանում աղքատության և անհավասարության կտրուկ աճի համեմատական մեղմ ազդեցությունը մի շարք կարևոր հիմնական ժողովրդագրական և սոցիալական ցուցանիշների վրա, և Հայաստանի համեմատական լավ դիրքերը ՄԱԶԾ կողմից հաշվարկվող մարդկային զարգացման համաթվի տեսակետից41 (միջազգային համեմատությունները բերված են Աղյուսակ 2.16-ում) բացատրվում են խորհրդային ժամանակներից ժառանգված բավականին զարգացած սոցիալական ենթակառուցվածքի առկայությամբ, որը, չնայած հնացած է և ֆինանսավորվում է բացարձակ անբավարար ծավալներով, այնուամենայնիվ, դեռ մեծամասամբ գտնվում է աշխատող վիճակում:
90. Ծնվածների քանակը 1989-2001 թթ. ընթացքում կրճատվել է երկու անգամ, որը հիմնականում պայմանավորված է անցումային շրջանում բնակչության բարեկեցության աստիճանի կտրուկ կրճատմամբ և արտահայտում է երեխա ունենալու և դաստիարակելու համար անհրաժեշտ ծախսերի աճը: Դրա մասին է վկայում նաև ընտանեկան տնտեսությունների միջին չափերի նվազման միտումը, որը գրանցվել է բոլոր 3 ընտրանքային հետազոտությունների ժամանակ:
91. Մահացության աճը, ընդհակառակը, չունի տնտեսական հիմքեր և արտացոլում է բնակչության ծերացման ներկայումս տեղի ունեցող գործընթացը. այն չի ազդել կյանքի տևողության վրա, որը ունի արտահայտված կայունացման միտում:
92. Անհանգստացնող երևույթներից է հանրակրթության համակարգում ներգրավված երեխաների տեսակարար կշռի նվազումը, որը տեղի է ունենում հիմնականում ավագ դպրոցի (9-10 դասարաններ) հաշվին, իսկ ցածր դասարաններում (1-8 դասարաններ) ներգրավվածների տեսակարար կշիռը կայուն է և կազմում է մոտ 97 տոկոս:
93. Կրթության և առողջապահության ոլորտում ունենալով OECD երկրներին համադրելի ծավալային ցուցանիշներ` Հայաստանը էականորեն զիջում է և' դրանց, և' զարգացող ու անցումային երկրներին պետական ֆինանսավորման հարաբերական ծավալներով42: Բնակչության 1 շնչի հաշվով կրթության ոլորտում բացարձակ ֆինանսավորման ծավալները ցածր են Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների միջինից 5.45 անգամ, OECD երկրների միջինից՝ 55.1 անգամ, զարգացող երկրների միջինից՝ 2.5 անգամ, իսկ առողջապահության ոլորտում, համապատասխանաբար՝ 10, 137 և 2.91 անգամ: Այդ աստիճան հսկայական թերֆինանսավորման պայմաններում համակարգը չէր կարող գոյատևել ներկայիս ծավալներով միայն պետական ֆինանսավորմամբ: Իրոք, անցումային տարիներին և՜ կրթության, և՜ առողջապահության համակարգերը գոյատևել են բնակչության համաֆինանսավորման շնորհիվ: Բարձրագույն կրթության ոլորտում միայն պաշտոնապես հաշվառված բնակչության համաֆինանսավորման չափը 2001 թ. կազմել է ՀՆԱ-ի 0.73 տոկոսը և ավելի քան երկու անգամ գերազանցել պետական ֆինանսավորումը: Առողջապահական ծառայությունների ֆինանսավորումը բնակչության կողմից 2002 թ. առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 23.613 միլիարդ դրամ43 կամ 2002 թ. ՀՆԱ-ի 1.74 տոկոսը` գերազանցելով 2001 թ. պետական ֆինանսավորման ծավալները 1.5 անգամ:
94. Կրթության և առողջապահության պետական ֆինանսավորման նման իրավիճակի պահպանումով վտանգվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված և մեր պետության կողմից ընդունված մարդկային զարգացման հայեցակարգի հետ կապված խնդիրների լուծումը: Դեռ ավելին, ֆինանսավորման բեռի տեղափոխումը բնակչության վրա՝ աստիճանաբար կխորացնի մարդկային աղքատության հիմնախնդիրը: Հանրապետությունում իրականացված որոշ ուսումնասիրությունների44 արդյունքները ցույց են տալիս, որ տնային տնտեսությունների 31 տոկոսը անկարող է կամ դժվարանում է հաղթահարել կրթության հետ կապված լրացուցիչ ծախսերի բեռը: Աղքատ երեխաների 7 տոկոսը չի հաճախում հանրակրթական դպրոց: Հիվանդների 70 տոկոսը ի վիճակի չէ օգտվել առողջապահության ծառայություններից:
95. Վերը նշված իրավիճակը բնութագրում է պետության կողմից վերաբաշխողական և սոցիալական գործառույթների արդյունավետ իրականացման հնարավորությունների խիստ սահմանափակ լինելը:
96. Աղքատության որակական նկարագիրը: Աղքատության ուսումնասիրության որակական մոտեցումը ուղղված է մարդկային վարքի, մասնավորապես, աղքատների վարքի առանձնահատկությունների նկարագրությանը` հաշվի առնելով դրա սոցիալական, մշակութային, քաղաքական և տնտեսական բաղադրիչները45: Հայաստանում կատարված աղքատության որակական ուսումնասիրությունները46 առանձնացնում են մասնավորապես հետևյալ անհանգստացնող հանգամանքները՝
(i) աճող տնտեսական շերտավորումը և աղքատների ու միջին խավերի անվստահությունը հարուստների, պետական և տեղական կառավարման մարմինների նկատմամբ.
(ii) ընտանեկան հարաբերությունների փոփոխությունները աղքատ ընտանիքներում, որոնք հիմնականում պայմանավորված են տղամարդկանց ստվար մասի՝ ընտանիքի հիմնական կերակրողի դիրքը պահպանելու անհնարինությամբ, աղքատության վտանգը ընտանիքի կայունության համար, ամուսնությունների քանակի, երեխաների ծնունդների կրճատումը և ամուսնանալու տարիքի ավելացումը, ինչպես նաև սեռերի համամասնությունների խախտումը լայնածավալ արտագաղթի հետևանքով.
(iii) ավանդական ամուր միջընտանեկան կապերի թուլացումը և փոխադարձ օգնության ոչ ֆորմալ համակարգերի արդյունավետության անկումը հատկապես միայնակ ծերերի և փախստականների համար.
(iv) սոցիալական կյանքից և ընդունված ծիսակատարություններից աղքատների դուրս մղված և հասարակությունից մեկուսացված լինելու զգացմունքը, որը կարելի է համարել աղքատության ամենավտանգավոր սոցիալ-հոգեբանական հետևանքներից մեկը:
41 Համեմատած 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ մակարդակի հետ:
42 Ֆինանսավորման հարաբերական ծավալները՝ ֆինանսավորումը հարաբերած ՀՆԱ-ին:
43 Զեկույց. Առողջապահական կազմակերպությունների ու դեղատների և տնային տնտեսությունների կողմից առողջապահական ծառայությունների վրա կատարված ծախսերի ընտրանքային հետազոտության: Երևան, 2002 թ., էջ 26:
44 Տե´ս «Աղքատության սոցիալական ցուցիչներ», ՄԱԶԾ/ՀՀ ԱՎԾ, Երևան, 1998 թ., «Աղքատությունը Հայաստանի բնակչության խոցելի խմբերում» հետազոտություն. UN Coordinator Fund, UNHCR, UNDP, Երևան 1999 թ., «Հայաստանի Հանրապետության սոցիալական պատկերը և աղքատությունը», ՀՀ ԱՎԾ, Երևան, 1998 թ., «Մարդասիրական օգնության և համայնքային զարգացման կարիքները Հայաստանում», ՄԱԶԾ, 2001 թ., «Կրթությունը, աղքատությունը և տնտեսական ակտիվությունը Հայաստանում», ՄԱԶԾ, ՀՀ կառավարություն, Երևան, 2001 թ.:
45 Տե´ս When Things Fell Apart. Qualitative Studies of Poverty in the FSU. WB, 2003:
46 When Things Fell Apart. Qualitative Studies of Poverty in the FSU. WB, 2003, Chapters 6 and 7:
Բ Ա Ժ Ի Ն 2
ԱՀՌԾ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՀՌԾ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
3.1. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՈՒՄԸ
97. ԱՀՌԾ համատեքստում բարձր տեմպերով հարատև տնտեսական աճի ապահովման, ինչպես նաև սոցիալական պաշտպանության արդյունավետ քաղաքականության իրականացմանն ուղղված միջոցառումների արդյունքում նախատեսվում է աղքատ բնակչության թվաքանակը 2005 թ. կրճատել մինչև 41 տոկոս, 2010 թ.` մինչև 29.1 տոկոս և 2015 թ.` մինչև 19.7 տոկոս (2001 թ.` 50.9 տոկոս): Միևնույն ժամանակ, շատ աղքատ բնակչության թվաքանակը 2005 թ. կկազմի 14.2 տոկոս, 2010 թ.՝ 10.6 տոկոս, իսկ 2015 թ.՝ 4.1 տոկոս (2001 թ.` 16 տոկոս):
98. Ինչ վերաբերում է աղքատության չափման միջազգայնորեն ընդունված ցուցանիշներին, այն է` մարդկանց թիվը, որոնք ապրում են օրական 1, 2 և 4 ԱՄՆ դոլարից պակաս գումարով47, ապա 2005 թ. նրանք համապատասխանաբար կկազմեն ընդհանուր բնակչության 13.8, 35.9 և 68.3 տոկոսը, 2010 թ.՝ 4, 20.5 և 42.1 տոկոսը, իսկ 2015 թ.՝ 2.7, 6.8 և 27.6 տոկոսը (2001 թ. 29.4, 58.6 և 81.5 տոկոս):
99. Աղքատության նմանօրինակ կրճատումը հիմնականում պայմանավորված կլինի աղքատ բնակչության աշխատանքային եկամուտների և սոցիալական տրանսֆերտների (կենսաթոշակներ և նպաստներ) առաջանցիկ աճով:
100. Աղքատության կրճատման հետ կապված հիմնական ցուցանիշները ներկայացված են Աղյուսակ 3.1-ում:
Աղյուսակ 3.1. ԱՀՌԾ աղքատության կրճատման հիմնական նպատակային ցուցանիշները
Ցուցանիշներ |
2001 | 2003 | 2004 | 2006 | 2009 | 2012 | 2015 |
ՀՆԱ՝ 1 շնչի հաշվով, հազար դրամ1 | 391.5 | 489.1 | 532.8 | 631.5 | 808.3 | 1005.7 | 1244.2 |
ՀՆԱ՝ 1 շնչի հաշվով, ԱՄՆ դոլար1 | 704.8 | 834.2 | 904.2 | 1061.0 | 1338.0 | 1639.9 | 1998.6 |
ՀՆԱ՝ 1 շնչի հաշվով, PPP ԱՄՆ դոլար2 | 2 382.1 | 2 819.5 | 3 056.2 | 3 586.1 | 4 522.3 | 5 542.8 | 6 755.4 |
Աղքատների թվաքանակը, %՝ բնակչության թվաքանակի նկատմամբ |
50.9 | 46.2 | 43.7 | 37.9 | 30.8 | 26.3 | 19.7 |
այդ թվում` շատ աղքատների թվաքանակը, %՝ բնակչության թվաքանակի նկատմամբ |
16.0 | 15.2 | 14.7 | 13.5 | 11.4 | 8.6 | 4.1 |
Օրական 1 ԱՄՆ դոլարից պակաս եկամուտ ունեցող բնակչության թվաքանակը3, %՝ բնակչության թվաքանակի նկատմամբ | 29.4 | 23.7 | 17.9 | 10.0 | 4.3 | 3.4 | 2.7 |
Օրական 2 ԱՄՆ դոլարից պակաս եկամուտ ունեցող բնակչության թվաքանակը3, % բնակչության թվաքանակի նկատմամբ | 58.6 | 52.0 | 43.4 | 31.9 | 24.3 | 14.1 | 6.8 |
Օրական 4 ԱՄՆ դոլարից պակաս եկամուտ ունեցող բնակչության թվաքանակը3, %՝ բնակչության թվաքանակի նկատմամբ | 81.5 | 76.6 | 72.8 | 64.0 | 52.5 | 33.5 | 27.6 |
Պակաս քաշ ունեցող երեխաների թվաքանակը, %` մինչև 5 տարեկան երեխաների ընդհանուր թվաքանակի նկատմամբ | 3.0 (2000 թ.) | 2.9 | 2.8 | 2.7 | 2.3 | 1.8 | 1.4 |
Պակաս հասակ ունեցող երեխաների թվաքանակը, %` մինչև 5 տարեկան երեխաների ընդհանուր թվաքանակի նկատմամբ | 13.0 (2000 թ.) |
12.5 | 12.0 | 11.5 | 9.5 | 8.0 | 6.0 |
Հուշագրային հոդված | |||||||
Առկա բնակչության թվաքանակը 4, հազար մարդ | 3 002.6 | 3 013.8 | 3 020.5 | 3 038.1 | 3 074.2 | 3 125.7 | 3 196.0 |
1 Հաշվարկվել է` հիմք ընդունելով առկա բնակչության թվաքանակը:
2 PPP-ն ամբողջ ժամանակահատվածի համար ընդունված է 3.38:
3 ԱՄՆ PPP դոլարներով հաշվարկված աղքատության ցուցանիշները հիմնված են բնակչության եկամուտների
կանխատեսումների վրա:
4 2001 թ. ցուցանիշը` 2001 թ. հոկտեմբերի 10-ի դրությամբ: Կանխատեսումներում հաշվի չի առած միգրացիան:
Աղբյուրը` ՀՀ ԱՎԾ տվյալներ, ԱՀՌԾ կանխատեսումներ:
101. Անհավասարությունը կանխատեսվող ժամանակաշրջանում նույնպես կկրճատվի: Եկամուտների համակենտրոնացման Ջինիի գործակիցը 2005 թ. կկազմի 0.491, 2010 թ.՝ 0.466 և 2015 թ.՝ 0.446 (2001 թ.` 0.535):
102. Անհավասարության կրճատումը հիմնականում պայմանավորված կլինի պետության կողմից իրականացվող եկամտային քաղաքականության արդյունքում (նվազագույն աշխատավարձի համապատասխանեցումը աղքատության պարենային գծին և սոցիալական ենթակառուցվածքներում ու պետական կառավարման ոլորտում զբաղվածների աշխատանքային եկամուտների առաջանցիկ աճի ապահովումը) աշխատանքային եկամուտների անհավասարության կրճատմամբ, ինչպես նաև կենսաթոշակների առաջանցիկ աճով և պետական նպաստների հասցեականության աստիճանի էական բարձրացմամբ:
103. Բնակչության եկամուտների անհավասարության կրճատմանը վերաբերող հիմնական նպատակային ցուցանիշները ներկայացված են Աղյուսակ 3.2-ում:
Աղյուսակ 3.2. ԱՀՌԾ անհավասարության կրճատման հիմնական նպատակային ցուցանիշները
Ցուցանիշներ | 2001 | 2003 | 2004 | 2006 | 2009 | 2012 | 2015 |
Եկամուտների համակենտրոնացման Ջինիի գործակիցը | 0.535 | 0.510 | 0.498 | 0.483 | 0.469 | 0.458 | 0.446 |
այդ թվում՝ աշխատանքային եկամուտների համար |
0.446 | 0.443 | 0.441 | 0.438 | 0.433 | 0.428 | 0.423 |
սոցիալական տրանսֆերտների համար |
0.161 | 0.074 | 0.068 | 0.076 | 0.086 | 0.082 | 0.080 |
20% ամենաաղքատ բնակչության տարեկան եկամուտները, հազար դրամ |
55.4 | 85.0 | 101.4 | 140.3 | 192.3 | 242.7 | 311.0 |
2-րդ 20% բնակչության տարեկան եկամուտները, հազար դրամ | 120.1 | 159.4 | 184.8 | 239.7 | 339.2 | 453.1 | 603.5 |
3-րդ 20% բնակչության տարեկան եկամուտները, հազար դրամ | 195.4 | 242.0 | 278.5 | 359.1 | 510.9 | 681.1 | 903.3 |
4-րդ 20% բնակչության տարեկան եկամուտները, հազար դրամ | 318.3 | 361.9 | 408.7 | 526.2 | 834.6 | 1102.2 | 1443.1 |
Ամենահարուստ 20% բնակչության տարեկան եկամուտները, հազար դրամ | 945.5 | 1235.6 | 1362.9 | 1668.7 | 2207.5 | 2751.6 | 3416.9 |
Ամենաաղքատ բնակչության եկամուտները, %՝ ամենահարուստների եկամուտների նկատմամբ | 5.9 | 6.9 | 7.4 | 8.4 | 8.7 | 8.8 | 9.1 |
Աղբյուրը՝ ՀՀ ԱՎԾ տվյալներ, ԱՀՌԾ կանխատեսումներ:
47 Նշված գումարները հաշվարկվում են՝ հաշվի առնելով Հայաստանում ԱՄՆ դոլարի գնողունակության համարժեքության ցուցանիշը (PPP), որը 2001 թ. հավասար է եղել 3.38 և նախատեսվում է, որ 2002-2015 թթ. ժամանակահատվածում կմնա անփոփոխ` պահպանելով 2001 թ. մակարդակը: 3.38 PPP-ն նշանակում է, որ Հայաստանում 1 ԱՄՆ դոլարը իր գնողունակությամբ համապատասխանում է 3.38 դոլարին ԱՄՆ-ում:
3.2. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՈՒՄԸ
104. Ինչպես ցույց է տրված ԱՀՌԾ աղքատության վերլուծության բաժնում, մարդկային աղքատության մակարդակը Հայաստանում ներկայումս էականորեն ավելի ցածր է, քան նյութական աղքատությանը, և մարդկային զարգացումը համեմատելի է տնտեսապես շատ ավելի զարգացած և հարուստ երկրների հետ: Այդ առումով, մարդկային զարգացման ներուժի պահպանումը և հետագա ուժեղացումը, ինչպես նաև մարդկային աղքատության ներկայումս սրվող դրսևորումների էական կրճատումը հանդիսանում է ԱՀՌԾ հիմնական գերակայություններից մեկը:
105. Նշված գերակայությունների իրականացումը պայմանավորված կլինի երկու հիմնական գործոնների ազդեցությամբ՝ համապատասխան համակարգերի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներով և պետական ֆինանսավորման ծավալների ավելացմամբ:
106. Կրթության ոլորտում հիմնական նպատակը՝ կրթության որակի բարձրացումն ու մատչելիության աճն է: Իրականացվելիք միջոցառումների արդյունքում ծրագրվում է`
(i) 2015 թ. 6 տարեկան երեխայի ուսումնառության սպասվելիք տարիների թիվը հասցնել 12.3-ի` 2003 թ. 11.6-ի համեմատ48 .
(ii) 2015 թ. միջնակարգ (ընդհանուր) դպրոցն ավարտողների թվի հարաբերակցությունը թղթակցող տարում առաջին դասարան ընդունվածների նկատմամբ հասցնել 85%-ի` 2002 թ. 65 տոկոսի փոխարեն49:
107. Առողջապահության ոլորտում հիմնական նպատակները մատուցվող ծառայությունների որակի և մատչելիության աճն է` հատկապես աղքատ բնակչության համար: Իրականացվելիք միջոցառումների արդյունքում նախատեսվում է՝
(i) կրճատել մանկական մահացության աստիճանը` 1000 կենդանածինների հաշվով մինչև 5 տարեկան երեխաների մանկական մահացության ցուցանիշը 2015 թ. հասցնել 10-ի (2002 թ. 15.9-ի փոխարեն), իսկ մինչև 1 տարեկան երեխաների մանկամահացության ցուցանիշը` 8.5-ի (2002 թ. 13.4-ի փոխարեն)50 .
(ii) կրճատել մայրական մահացության աստիճանը` 100000 կենդանածինների հաշվով 2001 թ. 34.4-ից51 2015 թ. հասցնելով 10-ի:
108. Մարդկային աղքատության կրճատման նպատակային ցուցանիշները բերված են Աղյուսակ 3.3-ում:
48 Ցուցանիշը հաշվարկված է՝ սահմանափակվելով կյանքի 6-21 տարեկան ժամանակահատվածով:
49 Հիմնական ընդհանուր դպրոցն ավարտողների թվի հարաբերակցությունը թղթակցող տարում առաջին դասարան ընդունվածների թվի նկատմամբ ներկայումս մոտ է 100%-ի և 2003-2015 թթ. այդ մակարդակը կպահպանվի:
50 Չնայած գնահատման տարբեր մեթոդաբանությանը, մայրական մահացությանը և մանկական մահացությանը վերաբերող ՀՀ ԱՎԾ ցուցանիշները զգալիորեն տարբերվում են (գրեթե կրկնակի զիջում են) 2000 թ. Հայաստանի ժողովրդագրական և առողջության հարցերի հետազոտության արդյունքներից (տե´ս Հայաստանի ժողովրդագրական և առողջության հարցերի հետազոտություն, Երևան, 2001 թ.):
51 Ցուցանիշը հաշվարկվել է եռամյա միջին կտրվածքով` հիմք ընդունելով ՀՀ ԱՎԾ տեղեկատվությունը:
Աղյուսակ 3.3. ԱՀՌԾ մարդկային աղքատության կրճատման հիմնական նպատակային ցուցանիշները
Ցուցանիշներ | 2001 | 2003 | 2006 | 2009 | 2012 | 2015 |
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ||||||
Ուսումնառության սպասվելիք տարիների թիվը* | 11.6 | 11.8 | 12.0 | 12.1 | 12.3 | |
Միջնակարգ (ընդհանուր) դպրոցն ավարտողների թիվը, %՝ թղթակցող տարում առաջին դասարան ընդունվածների նկատմամբ | 63 | 67 | 69 | 77 | 80 | 85 |
Համախմբված բյուջեի ծախսերը կրթության բնագավառում, % ՀՆԱ նկատմամբ | 2.5 | 2.4 | 3.1 | 3.6 | 3.8 | 4.0 |
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ | ||||||
Մանկական մահացության մակարդակը 1000 կենդանածինների հաշվով | 18.8 | 15.6 | 14.4 | 13.0 | 11.5 | 10.0 |
1-5 տարեկան երեխաների մահացության մակարդակը 1000 կենդանածինների հաշվով | 18.5 | 17.1 | 15.0 | 14.0 | 13.0 | 12.0 |
Մայրական մահացության մակարդակը 100000 կենդանածինների հաշվով** | 40.8 | 27.0 | 22.0 | 15.5 | 13.0 | 10.0 |
Համախմբված բյուջեի ծախսերը առողջապահության բնագավառում, %՝ ՀՆԱ նկատմամբ |
1.3 | 1.4 | 1.9 | 2.1 | 2.3 | 2.5 |
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ | ||||||
Ջրամատակարարման հասանելիության մակարդակը, տոկոս | ||||||
քաղաքային բնակչության համար | 87 | 90 | 93 | 95 | 98 | 98 |
գյուղական բնակչության համար | 45 | 47 | 49 | 51 | 70 | 70 |
Ջրամատակարարման միջին տևողությունը, ժամ | ||||||
քաղաքներում | 8 | 10 | 12 | 14 | 24 | 24 |
գյուղերում | 14 | 16 | 18 | 20 | 24 | 24 |
* Կյանքի 6-ից 21 տարեկան ժամանակահատվածում:
** Եռամյա միջին:
Գ Լ ՈՒ Խ 4
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
109. Աղքատության հաղթահարման տեսակետից կարևոր նախապայման է հանդիսանում կայուն բարձր տեմպերով տնտեսական աճի ապահովումը: Ինչպես վկայում է վերլուծությունը, տնտեսական աճը այն հիմնական գործոնն է, որը 1999-2001 թթ. պայմանավորել է աղքատ բնակչության եկամուտների աճի 58.1 տոկոսը (Աղյուսակ 2.6): Ի տարբերություն տարածված տեսակետների, տնտեսական աճը Հայաստանում 1996-2002 թթ. եղել է աղքատության կրճատմանը նպաստող, չնայած տնտեսական աճի արդյունքում էականորեն կրճատվել են վարձու աշխատատեղերը, այնուամենայնիվ, այդ կրճատումները փոխհատուցվել են ինքնազբաղվածության էական աճով, ինչպես նաև վարձու աշխատողների և ինքնազբաղվածների եկամուտների առաջանցիկ աճով: Տնտեսական աճի խրախուսման քաղաքականության աղքատության կրճատման հետ կապված հիմնական ուղղությունները կհանդիսանան ինքնազբաղվածության և փոքր բիզնեսի խրախուսումը և գործարար միջավայրի բարելավումը, որոնց արդյունքում պետք է շարունակվի աղքատ բնակչության աշխատանքային եկամուտների առաջանցիկ աճը: Կվերլուծվեն և հատկապես կխրախուսվեն տնտեսական աճի խրախուսման այն քաղաքականությունները, որոնք առավել աղքատամետ են:
110. Աղքատության հաղթահարման կարևոր նշանակություն կունենա պետական կառավարման ոլորտի արդյունավետության բարձրացումը կառավարման բոլոր մակարդակներում, այդ թվում՝ հակակոռուպցիոն քաղաքականությունների մշակումը և դրանց հետևողական իրականացումը: Աշխատանքներ կտարվեն այն ուղղությամբ, որ բացահայտվեն կառավարման ոլորտում առկա՝ աղքատության հաղթահարման առումով բացասական ազդեցության գործոնները (աղքատածին գործոններ) և դրանք հաշվի կառնվեն կառավարման բարեփոխումների հետագա ընթացքում:
111. Կվերանայվեն վերաբաշխման տեխնոլոգիաները, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում: Այս ուղղությամբ հատկապես կկարևորվի որոշումների կայացման գործընթացներում հանրային մասնակցության աստիճանի մեծացումը, այդ նպատակով՝ կարևոր նշանակություն վերապահելով բնակչության իրազեկմանը և ինֆորմացվածությանը: Կկարևորվեն նաև ժողովրդավարական տեխնոլոգիաների զարգացումը՝ այդ թվում մեծ ուշադրություն դարձնելով սոցիալական գործընկերության, սոցիալական ներառվածության և սոցիալական մասնակցության հարցերին: Կառավարությունը ակնկալում է, որ այս հարցերին իրենց էական նպաստը և օժանդակությունը կբերեն նաև բնակչության ապահով խմբերը և ընդառաջող կլինի դրա համար պայմանների զարգացման առումով:
112. Անհավասարության կրճատման տեսակետից հիմնական գերակայություններ են հանդիսանում արդյունավետ սոցիալական և եկամտային քաղաքականությունները: Սոցիալական տրանսֆերտները 1999-2001 թթ. ապահովել են աղքատ բնակչության եկամուտների աճի 45.8 տոկոսը (Աղյուսակ 2.6): Սոցիալական քաղաքականության հիմնական գերակայությունները հետևյալն են՝
(i) սոցիալական օժանդակության ոլորտում՝ ընտանեկան նպաստների հասցեականության աճի ապահովումը և ամենաաղքատ բնակչության՝ հնարավորին առավելագույն ներգրավումը համակարգի մեջ, ընտանեկան նպաստների չափերի ավելացումը այն հաշվարկով, որ հնարավոր լինի գերազանցել պարենային աղքատության գիծը.
(ii) սոցիալական ապահովագրության ոլորտում՝ արդյունավետության աճը, ապահովագրական բնույթ չկրող կենսաթոշակների վճարման տեղափոխումը պետական բյուջե, կենսաթոշակների չափերի աճը այն հաշվարկով, որ դրանք գերազանցեն ընդհանուր աղքատության գիծը, կենսաթոշակների տարբերակման աճը և աշխատանքային ստաժի վրա հիմնված կենսաթոշակային համակարգից անցման ապահովումը ապահովագրական վճարների ծավալով պայմանավորված կենսաթոշակային համակարգին:
113. Եկամտային քաղաքականության հիմնական գերակայությունները ուղղված կլինեն Հայաստանում ձևավորված աղքատության զամբյուղը գերազանցող եկամուտներ ստեղծելու հնարավորությունների ստեղծմանը: Այդ թվում՝ կկարևորվի բյուջետային և սոցիալական ենթակառուցվածքների ոլորտի ցածր վճարվող աշխատողների աշխատավարձերի առաջանցիկ աճի ապահովմանը այն հաշվարկով, որ դրանք առնվազն երկու անգամ գերազանցեն աղքատության ընդհանուր գծի մակարդակը, ինչպես նաև օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի համապատասխանեցմանը աղքատության ընդհանուր գծին:
114. Հաջորդ գերակայությունը պետության ֆինանսական կարողությունների աճն է` պայմանով, որ չխաթարվեն կայուն բարձր տեմպերով տնտեսական աճի հնարավորությունները: Այդ աճը կապահովվի հարկային մուտքերի (ՀՆԱ-ի 0.3-04 տոկոսի չափով տարեկան աճ՝ հիմնականում հարկային վարչարարության կատարելագործման և հարկային համակարգի պարզեցման արդյունքում), ինչպես նաև բյուջեի պակասուրդը անվտանգ սահմաններում ավելացնելու միջոցով: Աղքատության և անհավասարության հաղթահարման տեսակետից, այդ աճը անհրաժեշտ է պետական ծախսերի մեջ սոցիալական ոլորտի ծախսերի ծավալների առաջանցիկ աճը ապահովելու համար:
115. Աղքատության և անհավասարության հաղթահարման տեսակետից հաջորդ գերակայությունը պետական ներդրումային ծրագրերի ծավալային աճն է և դրանց ուղղումը աղքատության (այդ թվում` մարդկային աղքատության) ու անհավասարության նվազեցման նպատակներին: Այդ ծրագրերից են, մասնավորապես՝
(i) գյուղական ճանապարհների շինարարության և բարեկարգման ծրագիրը, որը հնարավորություն կտա բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը, արտադրողներին մոտեցնել հիմնական շուկաներին, ավելացնել գյուղական բնակչության շարժունակությունը, օպտիմիզացնել հանրակրթության և առողջապահության հիմնարկների տեղաբաշխումը և ավելացնել դրանց գործունեության արդյունավետությունը.
(ii) ջրամատակարարման ծրագիրը, որի նպատակն է ավելացնել խմելու ջրի մատչելիությունը բնակչության համար, հիմնականում ապահովել շուրջօրյա ջրամատակարարում և բարձրացնել մատակարարվող ջրի որակը.
(iii) ոռոգման ծրագիրը, որի նպատակն է ավելացնել ոռոգվող հողատարածությունների ծավալը և կարգավորել ջրամատակարարումը:
116. Գյուղական աղքատության և անհավասարության հաղթահարման ոլորտում քաղաքականության հիմնական գերակայություններն են՝ գյուղմթերքների վաճառքից եկամուտների առաջանցիկ աճի ապահովումը, բնական և եղանակային ռիսկերից պետության և գյուղացիական տնտեսությունների կողմից համաֆինանսավորման սկզբունքով կազմավորվող ապահովագրման համակարգերի ներդրումը, փոխառու ֆինանսական ռեսուրսների մատչելիության ավելացումը, հողի արդյունավետ շուկայի ստեղծումը, կոոպերատիվ շարժման զարգացումը և ինքնազբաղվածության ու փոքր ձեռնարկատիրության խրախուսումը՝ միկրովարկավորման համակարգերի ներդրման միջոցով:
117. Ինքնազբաղվածության և փոքր գործարարության խրախուսումը միկրովարկավորման համակարգերի ներդրման միջոցով գերակայություն է հանդիսանում նաև առավել խոցելի խմբերի՝ տնային տնտեսությունները գլխավորող կանանց, գործազուրկների, փախստականների և տեղահանված անձանց աղքատության հաղթահարման համար:
118. Աղքատության և անհավասարության հաղթահարման տեսակետից, կրթության բնագավառում առաջնային է համարվելու հանրակրթական ոլորտի հետագա զարգացումը` հատուկ ուշադրություն դարձնելով ավագ դպրոցում ընդգրկվածության աստիճանի աճին: Հատուկ շեշտադրվում են մասնագիտական կրթության բնագավառում առկա մատչելիության հիմնախնդիրները: Համակարգի արդյունավետության բարձրացումը և պետական ծախսերի ծավալի ավելացումը դիտվում են որպես դրված նպատակներին հասնելու հիմնական միջոց: Մասնավորապես, 2002 թ. համեմատ կրթության բնագավառում պետական ծախսերը (ՀՆԱ նկատմամբ) ավելանալու են 1.7 տոկոսային կետով` 2015 թ. կազմելով ՀՆԱ 4%-ը:
119. Առողջապահության ոլորտում մատչելիության բարձրացումն ապահովվելու է պետական ծախսերի աճի, պետական ֆինանսական միջոցների ներոլորտային համապատասխան վերաբաշխման և օպտիմալացման և կառավարման բարեփոխումների արդյունքում արդյունավետության բարձրացման հաշվին: 2015 թ. առողջապահության բնագավառում պետական ծախսերը նախատեսվում է հասցնել ՀՆԱ 2.5% մակարդակի` 2002 թ. ՀՆԱ 1.2% ցուցանիշի փոխարեն:
120. Փախստականների և ներքին տեղահանվածների աղքատության աստիճանը իջեցնելու համար գերակայություն են հանրակացարաններում և ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց բնակարանային պայմանների բարելավումը, այդ թվում՝ դրանց բնակարանային սերտիֆիկատների համակարգում ներգրավելու միջոցով:
Գ Լ ՈՒ Խ 5
ԱՀՌԾ ԵՎ ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
121. ԱՀՌԾ-ով նախատեսվող աղքատության, այդ թվում՝ ծայրահեղ աղքատության կրճատման նպատակային ցուցանիշները լիովին համապատասխանում են «Հազարամյակի զարգացման նպատակներում»52 (ՀԶՆ) նշված թիրախին՝ մինչև 2015 թ. (1990 թ. համեմատությամբ) առնվազն երկու անգամ կրճատել օրական 1 ԱՄՆ դոլարից պակաս գումարով ապրող բնակչության թվաքանակը: Դա նշանակում է օրական 1 ԱՄՆ դոլարից պակաս գումարով ապրող մարդկանց թիվը հասցնել բնակչության 14.5 տոկոսի: Հայաստանը այդ ցուցանիշին կհասնի 2005 թ.53 , իսկ 2015 թ. այդ ցուցանիշը կկազմի 2.7 տոկոս:
122. ԱՀՌԾ կանխատեսումներով՝ Հայաստանը նաև կգերազանցի ՀԶՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար 2015 թ. օրական 2 ԱՄՆ դոլարից պակաս գումարով ապրող բնակչության կանխատեսվող 8.7 տոկոս միջին ցուցանիշը54: 2015 թ. այն կկազմի 6.8 տոկոս:
123. Նշված ցուցանիշներին հնարավոր կլինի հասնել միայն տնտեսական աճի կայուն և բարձր տեմպերի դեպքում: Ծրագրվում է, որ 2003-2015 թթ. բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ միջին տարեկան աճը կկազմի 5.1 տոկոս` ՀԶՆ աղքատությունը կրճատելու համար նախատեսված 3.6 տոկոսի փոխարեն:
124. Հայաստանում ներկայումս չեն մշակվում սովի հաղթահարման հետ կապված ծրագրեր55 : Այնուամենայնիվ, անհանգստացնող են թերսնման փաստերը, որոնք մասնավորապես արտահայտվում են պակաս քաշ և հասակ ունեցող 5 տարեկանից փոքր երեխաների բավականին բարձր տեսակարար կշռով: 2000 թ. Հայաստանում այդ ցուցանիշները կազմել են՝56
(i) պակաս քաշ ունեցող երեխաների տեսակարար կշիռը՝ միջինը 3 տոկոս, էական տարածքային տարբերություններով` Երևանում 0.7 տոկոսից մինչև 9.3 տոկոս` Կոտայքի մարզում.
(ii) պակաս հասակ ունեցող երեխաների տեսակարար կշիռը՝ միջինը 13 տոկոս, էական տարածքային տարբերություններով` Երևանում 8 տոկոսից մինչև 32 տոկոս` Գեղարքունիքի մարզում:
Նշված երևույթները ուղղակի կապված են աղքատության և թերսնման հետ: ԱՀՌԾ համապատասխան նպատակադրումները, որոնք համապատասխանում են ՀԶՆ-ին բերված են Աղյուսակ 3.1-ում:
125. ՀԶՆ երկրորդ նպատակը՝ մինչև 2015 թ. հասնել համատարած ընդգրկվածության տարրական կրթական համակարգում, Հայաստանում, ըստ էության, ապահովված է դեռ Խորհրդային Միության սկզբնական ժամանակաշրջանում: 2001 թ. 8-15 տարեկան երեխաների ընդգրկվածությունը կրթական համակարգում կազմել է 98.7 տոկոս, ընդ որում` 15-24 տարեկան բնակչության գրագիտության աստիճանը՝ 99.8 տոկոս57: ԱՀՌԾ կանխատեսումներով նախատեսվում է պահպանել այդ մակարդակները:
126. ՀԶՆ երրորդ նպատակը՝ խրախուսել սեռերի հավասարությունը և հզորացնել կանանց դիրքերը՝ բազմագործոնային խնդիր է: Ունենալով ֆորմալ հավասարություն և ավելի բարձր կրթական մակարդակ, որը բնորոշ է Հայաստանին և մի շարք այլ ԱՊՀ երկրների (2001 թ. միջնակարգ դպրոցում սովորող աղջիկների հարաբերությունը տղաներին կազմել է 1.02, մասնագիտական կրթության համակարգում՝ 1.2), ինչպես նաև աղքատության համեմատելի մակարդակներ (տե´ս Աղյուսակ 2.9), կանայք, այնուամենայնիվ, զիջում են տղամարդկանց` ստացված միջին եկամուտների չափերով, որոնք 2001 թ. կազմել են տղամարդկանց եկամուտների մոտ 69 տոկոսը58: Դա, ֆորմալ աշխատանքային խտրականության բացակայության պայմաններում, բացատրվում է բարձր եկամուտ ապահովող գործունեության ոլորտներում կանանց ցածր տեսակարար կշռով և սոցիալական ծառայությունների ոլորտում նրանց բարձր ընդգրկվածությամբ, որտեղ եկամուտները նկատելիորեն ցածր են: ԱՀՌԾ կանխատեսումներով կանանց ավելի բարձր ընդգրկվածությունը կրթական համակարգում կշարունակվի նաև 2003-2015 թթ., իսկ եկամուտների տարբերությունը կմեղմվի սոցիալական ոլորտի աշխատողների եկամուտների առաջանցիկ աճով: Մյուս կողմից, կառավարությունը կխրախուսի կանանց ընդգրկվածության աճը եկամտաբեր, մասնավորապես փոքր գործարարության ոլորտում, օրինակ` միկրովարկավորման համակարգերի միջոցով: Ներկայումս շատ ցածր է կանանց ընդգրկվածության աստիճանը պետական կառավարման համակարգում: Այստեղ նույնպես կառավարությունը քայլեր կձեռնարկի, ընդհուպ մինչև քվոտաների սահմանումը` կանանց մասնակցությունը պետական կառավարման ոլորտում էապես ավելացնելու նպատակով:
127. Աղյուսակ 3.3-ում բերված մանկական մահացության և մայրական մահացության կանխատեսումները ապահովում են ՀԶՆ համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ նպատակները՝ 1990 թ. համեմատ 2015 թ. երկու երրորդով կրճատել մինչև 5 տարեկան երեխաների մահացության գործակիցը, որը 1990 թ. կազմել էր 23.8, ինչպես նաև երեք քառորդով կրճատել մայրամահացության գործակիցը, որը 1990 թ. հավասար է եղել 34.8` 100 000 կենդանածինների հաշվով59:
128. ԱՀՌԾ շրջանակներում նախատեսվող առողջապահության ֆինանսավորման ծավալների կտրուկ աճը հնարավորություն կտա ավելի արդյունավետ պայքարել սոցիալապես վտանգավոր հիվանդությունների, մասնավորապես ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի և տուբերկուլոզի դեմ` թույլ չտալով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետագա տարածումը, հիմնականում վերացնելով մալարիայից մահացության դեպքերը և կտրուկ կրճատելով տուբերկուլոզից մահացությունը` դրանով հասնելով ՀԶՆ-ի յոթերորդ և ութերորդ խնդիրներին:
129. Բնապահպանության ոլորտում նախատեսվում է պահպանել և ավելացնել երկրի անտառային ռեսուրսները:
130. Աղյուսակ 3.3-ում ներկայացված խմելու ջրի մատչելիությանը վերաբերող ցուցանիշների կանխատեսումները նույնպես համապատասխանում են ՀԶՆ-ի համապատասխան խնդրին:
131. Ներկայումս ժամանակավոր կացարաններում ապրողները (աղետի գոտի և փախստականներ) կազմում են ընդհանուր բնակչության 5.1 տոկոսը: ԱՀՌԾ կանխատեսումներով դրանց քանակը 2015 թ. կկազմի բնակչության 1-1.5 տոկոսը, իսկ խնդիրը հիմնովին լուծում կստանա մինչև 2020 թ. (ՀԶՆ-ի 11-րդ խնդիր):
52 Millenium Development Goals, 2000:
53 Այն դեպքում, երբ որպես աղքատության ցուցանիշ են ընդունվում բնակչության ստացած եկամուտները: Եթե հաշվի առնվեն ծախսերը, ապա այդ ցուցանիշը Հայաստանում գերազանցվել է արդեն 1999 թ.:
54 Millenium Development Goals, 2000, էջ 5:
55 Մշտական թերսնվող բնակչության թվաքանակի լավ մոտարկում կարող է ծառայել այն մարդկանց թիվը, որոնց կողմից օրական սպառվող սննդի էներգետիկ արժեքը պակաս է 1900 կիլոկալորիայից, որը, համաձայն ՄԱԿ-ի գյուղատնտեսության և սննդի կազմակերպության, հանդիսանում է մշտական թերսնման ներքին էներգետիկ սահմանը: Համաձայն 2001 թ. տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտության արդյունքների, այդ մարդկանց տեսակարար կշիռը բնակչության ընդհանուր թվաքանակում կազմել է 14.4 տոկոս: Այդ առումով ԱՀՌԾ աղքատության կրճատման նպատակային ցուցանիշները համապատասխանում են նաև ՀԶՆ աղքատության նվազեցման հետ կապված երկրորդ խնդրին` երկու անգամ կրճատել բնակչության այն մասի տեսակարար կշիռը, որի սննդի սպառումը ցածր է նվազագույն էներգետիկ պահանջներից:
56 National Statistical Service (Armenia), Ministry of Health (Armenia), and ORC Macro, 2001, - Armenia Demographic and Health Survey 2000, Calverton, Maryland:
57 Human Development Report, UNDP, 2003, էջ 200:
58 Human Development Report, UNDP, 2003, էջ 311:
59 1988-1990 թթ. միջին:
Բ Ա Ժ Ի Ն 3
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Գ Լ ՈՒ Խ 6
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ՈՒՂՂՈՐԴՈՒՄԸ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆԸ
6.1. ԱՀՌԾ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
132. Երկրում աղքատության հաղթահարման և անհավասարության կրճատման հիմնախնդիրների հիմնովին լուծումը մեծապես պայմանավորված է լինելու տնտեսական աճով: Տնտեսական աճի բարձր տեմպերը երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտաբար հանգեցնելու են զբաղվածության և, այդպիսով, բնակչության եկամուտների հիմնական աղբյուրի` աշխատանքի վարձատրության ծավալների ավելացմանը և, միաժամանակ, լինելով պետական եկամուտների ձևավորման գլխավոր աղբյուրը` ընդլայնելու են եկամուտների վերաբաշխման պետության հնարավորությունները:
133. Վերջին ինը տարիներին` սկսած 1994 թ., հանրապետությունում արձանագրվել է անընդմեջ տնտեսական աճ` միջինում կազմելով տարեկան 6.68 տոկոս: Չնայած անցումային շրջանի առաջին երեք տարիների եկամուտների մակարդակի անկումը 2002 թ. դրությամբ դեռևս չէր հաջողվել վերականգնել: Այդուհանդերձ, նման տեմպերով զարգանալու դեպքում 1994 թ. ՀՆԱ մակարդակը 2005 թվականին կկրկնապատկվի` գերազանցելով 1990 թ. մակարդակը:
134. Վերջին տարիների տնտեսական զարգացումները հիմքեր են տալիս ենթադրելու, որ մակրոտնտեսական կայուն և բարենպաստ միջավայրը, միկրոտնտեսական և կառուցվածքային բարեփոխումները, զուգակցվելով արտաքին աջակցության հետ, կարող են առաջիկա տասնամյակում ապահովել տնտեսական աճի բարձր տեմպեր` միջինում տարեկան 5.5-ից 6.5 տոկոս: Մակրոտնտեսական կանխատեսումների հիմնական սցենարը կառուցված է ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և ԱՄՀ համագործակցությամբ իրականացվող ԿԲԾ-5 և ԱԿՏԱ ծրագրերի հենքի վրա և ենթադրում է դրանցով նախանշված քաղաքականությունների և միջոցառումների հետևողական և ամբողջական իրագործում:
135. Հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների գծով կանխատեսվում են հետևյալ զարգացումները.
(i) Իրական ՀՆԱ-ն ծրագրային ժամանակահատվածում ունենալու է կայուն աճի միտում: 2003 թ. ծրագրվում է առնվազն ՀՆԱ 7 տոկոս իրական աճ: 2004-2008 թթ. ՀՆԱ տարեկան աճը կազմելու է 6 տոկոս, իսկ ծրագրային ժամանակահատվածի վերջին տարիներին կայունանալու է տարեկան 5 տոկոսի շրջակայքում:
(ii) Սպառողական գները ցուցաբերելու են կայուն վարքագիծ` ծրագրային ժամանակահատվածում տարեկան միջին հաշվով աճելով 3 տոկոսով:
(iii) Ներդրումների մակարդակը (ՀՆԱ նկատմամբ) 2015 թ., 2002 թ. համեմատ, աճելու է շուրջ 5 տոկոսային կետով` կազմելով 24.3 տոկոս: Միևնույն ժամանակ, ազգային խնայողությունները բնորոշվելու են ավելի արագ աճով (2015 թ., 2002 թ. համեմատ, ՀՆԱ նկատմամբ + 6.6 տոկոսային կետ)` դրանով իսկ, մեղմելով ներդրումներ-խնայողություններ ճեղքվածքը: Ընդ որում, պետական ներդրումները կայունանալու են ՀՆԱ նկատմամբ 4 տոկոս մակարդակի շրջակայքում, իսկ պետական խնայողություններին բնորոշ է լինելու աստիճանական աճի միտում:
(iv) Պետական բյուջեի ընդամենը եկամուտների մակարդակը (ՀՆԱ նկատմամբ հարաբերակցության տեսքով) 2004 թ. համեմատ աճելու է 2 տոկոսային կետով` 2015 թ. կազմելով մոտ 20 տոկոս: Այդուհանդերձ, զգալի տեղաշարժեր են լինելու բյուջետային եկամուտների կառուցվածքում` ի հաշիվ հարկային եկամուտների առաջանցիկ աճի (նույն ժամանակահատվածում ծրագրվում է հարկային եկամուտների ավելացում ՀՆԱ 3.4 տոկոսային կետով): Պետական բյուջեի ծախսերն աճելու են ավելի դանդաղ` հանգեցնելով բյուջեի պակասուրդի մակարդակի կրճատմանը: 2005-2010 թթ. պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը կայունանալու է 2 տոկոսի շրջակայքում, իսկ 2015 թ. ծրագրվում է պակասուրդի` ՀՆԱ նկատմամբ 1.6% մակարդակ:
(v) 2004-2015 թթ. ապրանքների և ծառայությունների արտահանումն (դոլարային արտահայտությամբ) ավելի արագ է աճելու, քան ներմուծումը (միջին հաշվով տարեկան 9.2 և 7.4 տոկոս): Դա հանդիսանալու է ընթացիկ հաշվի բարելավման հիմնական գործոններից մեկը. ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը 2010 թվականից կայունանալու է ՀՆԱ 4.5% շրջակայքում` 2003 թ. ծրագրված 6.5%-ի փոխարեն:
136. Ծրագրային ժամանակահատվածում մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումները ներկայացված են Աղյուսակ 6.1-ում60:
60 ԱՀՌԾ մակրոտնտեսական շրջանակը կանխատեսված է 2003 թվականի առաջին եռամսյակի փաստացի ցուցանիշների հիման վրա: Հաշվի առնելով 2003 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ծրագրայինից էականորեն ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշը, գնահատվում է, որ տարվա արդյունքներով տնտեսական աճի փաստացի ցուցանիշները կտարբերվեն ԱՀՌԾ մակրոտնտեսական շրջանակով ներկայացվող տվյալներից (ՀՆԱ-ի իրական աճը ԱՀՌԾ մակրոտնտեսական շրջանակով կանխատեսվող 7 տոկոսի փոխարեն կարող է կազմել 10 տոկոսը գերազանցող ցուցանիշ): Նույն պատճառով տարբերություններ կարող են լինել նաև կառավարության կողմից իրականացվող այլ ծրագրերի շրջանակներում ավելի ուշ ժամանակահատվածներում վերանայված մակրոտնտեսական կանխատեսումների միջև (մասնավորապես Արժույթի միջազգային հիմնադրամի հետ իրականացվող ԱԿՏԱ ծրագրի համեմատությամբ):
Աղյուսակ 6.1. ԱՀՌԾ մակրոտնտեսական շրջանակը. հիմնական ցուցանիշների կանխատեսում
Ցուցանիշներ |
2002 |
2003 |
2004 |
2005 |
2006 |
2009 |
2012 |
2015 |
Փաստ |
Ծրագ. |
Կանխատեսում | ||||||
%՝ ՀՆԱ նկատմամբ, եթե այլ նշում չկա | ||||||||
Ազգային եկամուտ և գներ | ||||||||
Իրական ՀՆԱ, % փոփ. նախորդ տարվա նկատմամբ |
12.9 |
7.0 |
6.0 |
6.0 |
6.0 |
5.5 |
5.0 |
5.0 |
Համախառն ներքին արդյունք, մլրդ դրամ |
1357.3 |
1474.1 |
1609.4 |
1757.1 |
1918.4 |
2485.0 |
3143.4 |
3976.3 |
Համախառն ներքին արդյունք, մլն ԱՄՆ դոլար |
2365.1 |
2514.0 |
2731.1 |
2967.0 |
3223.3 |
4113.1 |
5125.7 |
6387.6 |
ՀՆԱ՝ 1 շնչի հաշվով, ԱՄՆ դոլար1 |
786 |
834 |
904 |
980 |
1061 |
1338 |
1640 |
1999 |
ՍԳԻ (միջին), % փոփ. նախորդ տարվա նկատմամբ |
1.1 |
3.0 |
3.0 |
3.0 |
3.0 |
3.0 |
3.0 |
3.0 |
Ներդրումներ և խնայողություններ | ||||||||
Ներդրումներ |
19.5 |
22.6 |
20.6 |
20.4 |
20.8 |
21.9 |
22.7 |
24.3 |
Համախմբված բյուջե |
4.7 |
6.8 |
5.4 |
4.5 |
4.4 |
4.3 |
4.1 |
4.0 |
Այլ |
14.8 |
15.8 |
15.2 |
15.9 |
16.4 |
17.7 |
18.6 |
20.3 |
Ազգային խնայողություններ |
13.4 |
16.1 |
14.8 |
14.9 |
15.5 |
17.3 |
18.5 |
20.0 |
Համախմբված բյուջե |
2.6 |
0.8 |
1.7 |
1.3 |
1.7 |
2.1 |
2.1 |
2.4 |
Այլ |
10.8 |
15.3 |
13.1 |
13.6 |
13.9 |
15.2 |
16.3 |
17.6 |
Հարկաբյուջետային հատված | ||||||||
Պետական բյուջե | ||||||||
Ընդամենը եկամուտներ և շնորհներ |
19.2 |
19.5 |
17.8 |
18.1 |
18.2 |
18.7 |
19.4 |
19.9 |
որից` հարկային եկամուտներ |
14.6 |
15.0 |
15.3 |
15.7 |
16.2 |
17.3 |
18.1 |
18.7 |
շնորհներ |
3.5 |
4.1 |
2.1 |
1.9 |
1.7 |
1.0 |
0.8 |
0.7 |
Ընդամենը ծախսեր |
20.1 |
21.8 |
20.4 |
20.3 |
20.2 |
20.8 |
21.4 |
21.4 |
Ընթացիկ ծախսեր |
14.5 |
15.3 |
14.7 |
15.5 |
15.4 |
16.1 |
16.9 |
17.2 |
Կապիտալ ծախսեր |
4.6 |
6.7 |
5.3 |
4.3 |
4.3 |
4.2 |
4.0 |
3.9 |
այդ թվում` շնորհների հաշվին |
2.2 |
3.2 |
1.5 |
1.4 |
1.2 |
0.6 |
0.5 |
0.4 |
Հաշվեկշիռ (հաշվեգրման սկզբունքով) |
-0.8 |
-2.5 |
-2.6 |
-2.2 |
-2.0 |
-2.0 |
-1.9 |
-1.6 |
Արտաքին հատված | ||||||||
Արտահանում |
29.6 |
30.5 |
30.7 |
31.0 |
31.2 |
31.9 |
33.2 |
34.6 |
Ներմուծում |
45.8 |
46.5 |
46.0 |
45.6 |
45.3 |
44.1 |
43.2 |
43.1 |
Ընթացիկ հաշիվ |
-6.2 |
-6.5 |
-5.8 |
-5.5 |
-5.2 |
-4.6 |
-4.3 |
-4.3 |
1 Հաշվարկվել է` հիմք ընդունելով առկա բնակչության թվաքանակը:
137. ԱՀՌԾ մակրոտնտեսական շրջանակով նախատեսվող զարգացումներն` ըստ տնտեսության հիմնական ոլորտների ներկայացվում են Աղյուսակ 6.2-ում:
138. 2003-2015 թթ. տնտեսությունում տեղի կունենան էական կառուցվածքային տեղաշարժեր՝ ՀՆԱ-ում գյուղատնտեսության տեսակարար կշիռը կկրճատվի 7.7 տոկոսային կետով, իսկ արդյունաբերության և շինարարության տեսակարար կշիռները, ի հաշիվ ավելի արագ աճի, կաճեն համապատասխանաբար 2.2 և 6.7 տոկոսային կետով: ԱՀՌԾ մակրոտնտեսական շրջանակով 2003-2015 թթ. ընթացքում` ըստ հիմնական ճյուղերի կանխատեսվում են հետևյալ զարգացումները`
(i) արդյունաբերությունում ստեղծված ավելացված արժեքը կաճի 114 տոկոսով կամ միջին հաշվով տարեկան 6 տոկոսով` ընդհանուր ՀՆԱ-ի 5.6 տոկոս միջին տարեկան աճի պայմաններում.
(ii) գյուղատնտեսությունում գումարային աճը կկազմի 33.1 տոկոս, ինչը համարժեք է ծրագրվող ժամանակահատվածում միջին տարեկան 2.2 տոկոսով աճին.
(iii) շինարարությունում ստեղծված ավելացված արժեքը կաճի 182 տոկոսով կամ միջին հաշվով տարեկան 8.3 տոկոսով.
(iv) տրանսպորտի և հեռահաղորդակցության ոլորտում ստեղծված ՀՆԱ-ն կաճի 102 տոկոսով կամ միջին հաշվով տարեկան 5.5 տոկոսով.
(v) առևտրի և ծառայությունների ոլորտում համապատասխան ցուցանիշները կկազմեն համապատասխանաբար 86 տոկոս և 4.9 տոկոս:
139. Տնտեսական աճը, որը 1994-2001 թթ. ոչ գյուղատնտեսական ոլորտում հիմնականում ապահովվել է աշխատանքի արտադրողականության աճի և զբաղվածների թվաքանակի կրճատման հաշվին, իսկ գյուղատնտեսությունում՝ զբաղվածների թվաքանակի հարաբերական կայունության պայմաններում, կստեղծի նաև լրացուցիչ աշխատանքային տեղեր: Ընդհանուր առմամբ, 2003-2015 թթ. նախատեսվում է ստեղծել մոտ 248 հազար նոր աշխատատեղ, որից ոչ գյուղատնտեսական ոլորտում՝ 231 հազար աշխատատեղ:
140. 2003-2015 թթ. աշխատանքի արտադրողականության հաշվին կապահովվի ՀՆԱ-ի աճի 73 տոկոսը: Ընդ որում, ոչ գյուղատնտեսական ոլորտում արտադրողականության փոփոխությունը կպայմանավորի աճի 63 տոկոսը, իսկ գյուղատնտեսությունում` 90 տոկոսը:
Աղյուսակ 6.2. Տնտեսության ոլորտների զարգացման հիմնական ցուցանիշների կանխատեսում
Ցուցանիշներ | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2009 | 2012 | 2015 |
Ծրագ. |
Կանխատեսում | ||||||
ՀՆԱ ճյուղային կառուցվածքը | ընթացիկ գներով, միլիարդ դրամ | ||||||
Արդյունաբերություն | 303.7 | 337.9 | 372.4 | 406.5 | 529.1 | 682.1 | 875.3 |
Գյուղատնտեսություն | 329.6 | 348.9 | 365.1 | 385.4 | 453.6 | 525.9 | 609.9 |
Շինարարություն | 231.8 | 237.9 | 262.4 | 294.4 | 406.8 | 549.4 | 739.0 |
Տրանսպորտ և հեռահաղորդակցություն | 95.1 | 103.8 | 113.7 | 124.1 | 161.5 | 210.2 | 265.9 |
Առևտուր և ծառայություններ | 373.9 | 418.6 | 461.3 | 501.4 | 644.4 | 796.4 | 978.6 |
Զուտ անուղղակի հարկեր | 139.9 | 162.4 | 182.3 | 206.5 | 289.7 | 379.4 | 507.7 |
ՀՆԱ | 1 474.1 | 1 609.4 | 1 757.1 | 1 918.4 | 2 485.0 | 3 143.4 | 3 976.3 |
ՀՆԱ ճյուղային կառուցվածքը (2000 թ. համադրելի գործոնային գներով) |
տոկոս`ՀՆԱ նկատմամբ | ||||||
Արդյունաբերություն | 22.9 | 23.5 | 23.8 | 23.9 | 24.3 | 24.9 | 25.4 |
Գյուղատնտեսություն | 23.1 | 22.5 | 21.6 | 21.0 | 19.3 | 17.8 | 16.4 |
Շինարարություն | 17.7 | 16.7 | 17.0 | 17.5 | 18.9 | 20.3 | 21.8 |
Տրանսպորտ և հեռահաղորդակցություն | 7.5 | 7.5 | 7.6 | 7.6 | 7.7 | 8.0 | 8.0 |
Առևտուր և ծառայություններ | 28.8 | 29.7 | 30.0 | 29.9 | 29.8 | 29.1 | 28.3 |
ՀՆԱ | 100.0 | 100.0 | 100.0 | 100.0 | 100.0 | 100.0 | 100.0 |
Աճն` ըստ հիմնական ճյուղերի | % փոփոխությունը նախորդ տարվա նկատմամբ | ||||||
Արդյունաբերություն | 6.0 | 8.0 | 7.0 | 6.0 | 6.0 | 5.5 | 5.5 |
Գյուղատնտեսություն | 2.6 | 2.8 | 1.6 | 2.5 | 2.5 | 2.0 | 2.0 |
Շինարարություն | 25.7 | -0.4 | 7.1 | 9.0 | 8.0 | 7.4 | 7.0 |
Տրանսպորտ և հեռահաղորդակցություն | 2.8 | 6.0 | 6.3 | 6.0 | 6.0 | 6.0 | 5.0 |
Առևտուր և ծառայություններ | 3.9 | 8.5 | 6.7 | 5.3 | 4.5 | 4.1 | 3.5 |
ՀՆԱ | 7.0 | 6.0 | 6.0 | 6.0 | 5.5 | 5.0 | 5.0 |
Աշխատանքի արտադրողականություն | % փոփոխությունը նախորդ տարվա նկատմամբ | ||||||
Արդյունաբերություն | 2.9 | 3.8 | 3.4 | 2.9 | 2.9 | 2.7 | 2.7 |
Գյուղատնտեսություն | 2.3 | 2.5 | 1.4 | 2.2 | 2.2 | 1.8 | 1.8 |
Շինարարություն | 11.4 | -0.2 | 3.4 | 4.3 | 3.9 | 3.6 | 3.4 |
Տրանսպորտ և հեռահաղորդակցություն | 1.4 | 2.9 | 3.1 | 2.9 | 2.9 | 2.9 | 2.4 |
Առևտուր և ծառայություններ | 4.4 | 8.0 | 6.1 | 3.1 | 2.4 | 2.2 | 2.2 |
Ամբողջ տնտեսությունը | 6.3 | 4.4 | 4.6 | 3.9 | 3.6 | 3.3 | 3.3 |
Զբաղվածություն | % փոփոխությունը նախորդ տարվա նկատմամբ | ||||||
Արդյունաբերություն | 3.0 | 4.0 | 3.5 | 3.0 | 3.0 | 2.8 | 2.8 |
Գյուղատնտեսություն | 0.3 | 0.3 | 0.2 | 0.3 | 0.2 | 0.2 | 0.2 |
Շինարարություն | 12.8 | -0.2 | 3.6 | 4.5 | 4.0 | 3.7 | 3.5 |
Տրանսպորտ և հեռահաղորդակցություն | 1.4 | 3.0 | 3.2 | 3.0 | 3.0 | 3.0 | 2.5 |
Առևտուր և ծառայություններ | -0.5 | 0.5 | 0.6 | 2.2 | 2.1 | 1.9 | 1.3 |
Ամբողջ տնտեսությունը | 0.9 | 0.9 | 1.0 | 1.6 | 1.6 | 1.5 | 1.3 |
141. Նման բավականին բարձր աճի տեմպերի պահպանումը երկարաժամկետ հեռանկարում կպահանջի մի շարք հիմնարար միջոցառումների իրականացում, այդ թվում` տնտեսական քաղաքականության ոլորտում, որոնք պետք է ուղղված լինեն արտահանման առաջանցիկ աճի ապահովմանը, գիտելիքի արտադրության վրա հիմնված տնտեսության հիմնական կառույցների ներդրմանը, տնտեսության արդյունավետության և աշխատանքի արտադրողականության վերը նշված աճի ապահովմանը: Այդ հարցերը մանրամասն կքննարկվեն Հայաստանի կայուն տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրում, որն ընդգրկելու է 2003-2015 թթ. ժամանակահատվածը և, ըստ էության, իրենից ներկայացնում է ԱՀՌԾ-ն լրացնող փաստաթուղթ, որի նպատակային ցուցանիշները և մակրոտնտեսական շրջանակը համապատասխանում են ԱՀՌԾ-ում բերված ցուցանիշներին:
142. Այդ պատճառով, ԱՀՌԾ շրջանակում քննարկվում են տնտեսական աճի ապահովման և համապատասխան տնտեսական քաղաքականության միայն այն հարցերը և համապատասխան միջոցառումները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են աղքատության հաղթահարման ու անհավասարության կրճատման ԱՀՌԾ նպատակներին, մասնավորապես վարձու աշխատատեղերի և ինքնազբաղվածության հնարավորությունների ավելացմանը, կամ, այլ կերպ ասած, ուղղված են բնակչության, այդ թվում՝ աղքատ բնակչության ինքնուրույն աշխատանքային և գործարար եկամուտներ ստանալու հնարավորությունների էական աճի ապահովմանը:
6.2. ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ
6.2.1. ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
143. Ինչպես նշված է ԱՀՌԾ գլուխ 1-ում, աղքատության մակարդակը գյուղական վայրերում 1996-2001 թթ. եղել է ավելի ցածր, քան միջին հանրապետականը: 2001 թ. աղքատ է եղել գյուղական բնակչության 48.7 տոկոսը, այդ թվում` շատ աղքատների թիվը կազմել է 11.3 տոկոս` միջին հանրապետական աղքատ և շատ աղքատ բնակչության 50.9 և 16 տոկոսի համեմատ (տե´ս Աղյուսակ 2.2): Դրա հիմնական պատճառը գյուղական բնակչության պարենային ինքնաբավարարման նկատելիորեն ավելի բարձր մակարդակն է: Ընդհանուր առմամբ, գյուղացիական տնտեսությունների արտադրանքը օգտագործվում է ընտանիքի սպառման համար և միայն ավելցուկը, որը կազմում է արտադրանքի մոտ 40 տոկոսը, հանվում է շուկա, ընդ որում, դրա որոշակի մասը իրացվում է ապրանքափոխանակման ձևով61: Հարկ է նշել, որ աղքատության մակարդակի կախվածությունը գյուղացիական տնտեսությունների չափերից (հողատարածք, պայմանական անասնագլխաքանակ) որոշակի օրինաչափություն չի դրսևորում: Աղքատության մակարդակը տվյալ ոլորտում առավելապես պայմանավորված է արտադրության ցածր արդյունավետությամբ, իսկ բարձրադիր գոտում նաև անբարենպաստ պայմաններով, մասնավորապես ոռոգելի հողերի բացակայությամբ կամ ցածր տեսակարար կշռով, գյուղատնտեսական մթերքների իրացման շուկաների հեռավորությամբ, արտադրության փոքր ծավալներով, ինչպես նաև այլ աշխատանքներով զբաղվելու հնարավորությունների սահմանափակությամբ: Նշված գործոնները ուղղակի կապված են բնակավայրի դիրքից, ինչի մասին վկայում է Աղյուսակ 6.3-ը:
Աղյուսակ 6.3. Գյուղական աղքատությունը և գյուղական բնակավայրի դիրքը
Ցուցանիշներ |
I մակարդակ` |
II մակարդակ` |
III մակարդակ` |
Ընդամենը գյուղական վայրերում |
Բնակչության տեսակարար կշիռը, % |
39.0 |
26.0 |
35.0 |
100.0 |
Աղքատներ, % |
42.35 |
54.93 |
57.99 |
50.76 |
այդ թվում՝ շատ աղքատներ, % |
16.37 |
24.86 |
28.28 |
22.55 |
Աղբյուրը՝ 1998/99 թթ. տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտություն:
144. Մյուս կողմից, անհավասարության աստիճանը գյուղական բնակավայրերում նկատելիորեն ավելի բարձր է միջին հանրապետականից: Եկամուտների համակենտրոնացման Ջինիի գործակիցը գյուղական բնակավայրերում 2001 թ. հավասար է եղել 0.583` ընդհանուր հանրապետական 0.535-ի և քաղաքային բնակավայրերի 0.466-ի համեմատ (տե´ս Աղյուսակ 2.2): Դրա հիմնական պատճառը գյուղատնտեսական գործունեությունից ստացված եկամուտների բարձր տեսակարար կշիռն է (ընդհանուր եկամուտների մոտ 50 տոկոս) և գյուղմթերքների վաճառքից ստացված եկամտի62 ծայրաստիճան անհավասարաչափ բաշխումը: Գյուղմթերքների վաճառքից ստացված եկամուտների համակենտրոնացման Ջինիի գործակիցը 1999 թ. կազմել է 0.728, իսկ 2001 թ.՝ 0.734:
145. Հայաստանի գյուղատնտեսության հիմնական առանձնահատկություններից մեկը զբաղվածների շատ մեծ թվաքանակն է: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, ներկայումս հանրապետությունում գործում են ավելի քան 334 հազ. գյուղացիական տնտեսություններ, որտեղ զբաղվածների ընդհանուր թիվը կազմում է մոտ 550 հազ. մարդ (գյուղական բնակչության 43.5 տոկոսը) կամ 15-ից բարձր տարիք ունեցող գյուղական բնակչության (937 հազ. մարդ) 58.9 տոկոսը: Աշխատուժը խիստ թերբեռնված է, իսկ օգտագործման արդյունավետությունը` ցածր: Ոլորտում ամբողջ տարին զբաղվածների տեսակարար կշիռը կազմում է 36.1 տոկոս: Աշխատուժի մոտ 40 տոկոսը տարվա ընթացքում զբաղված է 7-9 ամիս63:
146. 2002 թ. գյուղատնտեսությունում զբաղվածների թվաքանակը կազմել է ընդհանուր զբաղվածների թվաքանակի 44.4 տոկոսը, իսկ ՀՆԱ-ում գյուղատնտեսության տեսակարար կշիռը՝ 23 տոկոս, այսինքն` գյուղատնտեսությունում արտադրողականությունը 1.9 անգամ ցածր է եղել միջինից և 3.1 անգամ ցածր` արդյունաբերության արտադրողականությունից64:
147. Գյուղացիական տնտեսությունների չափերը փոքր են՝ հողատարածքի միջին մեծությունը 1.37 հեկտար է, ընդ որում, Արարատի մարզում՝ 0.61 հեկտար, Սյունիքի մարզում՝ 3 հեկտար: Չմշակվող հողերը կազմում են ընդհանուրի 15 տոկոսը: 2001 թ. միջին գյուղացիական տնտեսությունում զբաղված են եղել 1.68 մարդ, այն ունեցել է 1.43 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 1.67 գլուխ ոչխար և այծ, արտադրել է 0.91 տոննա հացահատիկ, 1.29 տոննա բանջարաբոստանային կուլտուրաներ, 0.95 տոննա կարտոֆիլ, 142 կիլոգրամ միս, 1.38 տոննա կաթ և 670 ձու: Մեկ գյուղացիական տնտեսության միջին արտադրանքի ծավալը կազմել է տարեկան 1.015 մլն դրամ, որից` 614 հազար դրամը` բուսաբուծության, իսկ 401 հազար դրամը` անասնապահության արտադրանքը65: Գյուղմթերքների իրացումը հիմնականում կրում է սեզոնային բնույթ: Գյուղատնտեսական ապրանքների առևտրային իրացում իրականացնում են գյուղացիական տնտեսությունների մոտ 80 տոկոսը66: Բավականին ցածր է նաև բերքատվությունը: Օրինակ, հացահատիկի միջին բերքատվությունը Հայաստանում, որը զբաղեցնում է ամբողջ ցանքատարածությունների մոտ 60 տոկոսը, 1997-2001 թթ. կազմել է 1608 կիլոգրամ` մեկ հեկտարից: Համեմատության համար նշենք, որ հացահատիկի միջին բերքատվությունը 1 հեկտարից աշխարհում 1998-2000 թթ. կազմել է 2067 կգ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում՝ 2407կգ, զարգացած երկրներում՝ 4000 կգ, իսկ Եվրոպական Միությունում՝ 6067 կգ67: Մեկ կովի տարեկան կաթնատվությունը 2001 թ. կազմել է մոտ 1000 լիտր, որը մոտ 4-5 անգամ ցածր է զարգացած երկրների ցուցանիշներից:
148. Ծայրաստիճան անբավարար է նաև փոխառու միջոցների օգտագործումը: 2002 թ. հունվարի 1-ի դրությամբ վարկային ներդրումները գյուղատնտեսությունում կազմել են ընդամենը 7 մլրդ դրամ կամ 2001 թ. գյուղատնտեսության ՀՆԱ-ի 2.25 տոկոսը: Արդյունաբերությունում համապատասխան ցուցանիշը 2001 թ. կազմել է ՀՆԱ-ի 13.2 տոկոսը, իսկ ամբողջ տնտեսության համար՝ 8.1 տոկոսը68:
149. Պրակտիկորեն բացակայում է բնական աղետներից և կլիմայական ազդեցություններից գյուղատնտեսության ապահովագրման համակարգը, որի դերը որոշ չափով ստանձնել է պետական բյուջեն, որի միջոցներից մասնակի փոխհատուցվում են բնական աղետների և եղանակի ազդեցության հետևանքով պատճառած վնասները: Սակայն, այդ համակարգը անարդյունավետ է և ոչ դինամիկ:
________________
61 Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարություն, Երևան, 2002 թ., էջ 23: Համաձայն որոշ հետազոտությունների (տե´ս Armenia’s Private Agriculture: 1998 Syrvey of Family Farms. WB, 1999, էջ 2) այդ ցուցանիշը բնորոշ է եղել ոռոգելի հողատեսքեր ունեցող գյուղացիական տնտեսություններին: Ոռոգելի հողատեսքեր չունեցող տնտեսություններն իրացրել են իրենց արտադրանքի միայն 22 տոկոսը:
62 Համաձայն ընտրանքային հետազոտությունների, գյուղմթերքների իրացումից ստացված եկամուտը 2001 թ. կազմել է գյուղական բնակչության ընդհանուր միջին եկամտի 41 տոկոսը:
63 Պաշտոնական վիճակագրությունը որպես գյուղատնտեսությունում զբաղված ճանաչում է աշխատանքային տարիքի բոլոր այն անձանց, որոնք հանդիսանում են գյուղացիական տնտեսության անդամներ: Այդ անձանց տնտեսական ակտիվության աստիճանը, այսպիսով, հաշվարկվում է մոտ 100 տոկոս: Իրականում, գյուղատնտեսությունում զբաղվածների թվաքանակը, ելնելով համաշխարհային փորձից, պետք է կազմի համապատասխան ակտիվ բնակչության 70-80 տոկոսը, որը և համապատասխանում է վերը բերված գնահատականներին:
64 Գյուղատնտեսությունում 1 շնչի հաշվով ՀՆԱ-ն 2002 թ. կազմել է ամսական ընդամենը 45.6 հազար դրամ: Հաշվի առնելով գյուղատնտեսական արտադրության մոտ 40 տոկոս ապրանքայնությունը` մեկ աշխատողի կողմից ստեղծված ամսական դրամական զուտ արդյունքը կկազմի մոտ 18 հազար դրամ, որը կարող է ապահովել միայն գոյատևման մակարդակը:
6.2.2. ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
150. Գյուղական աղքատության կրճատման հիմնական գործոնը 2003-2015 թթ. կշարունակի հանդիսանալ գյուղատնտեսական արտադրության աճը: Համաձայն ԱՀՌԾ մակրոտնտեսական կանխատեսումների, գյուղատնտեսության ոլորտում ավելացված արժեքի միջին տարեկան աճը կազմելու է 2.2 տոկոս` ապահովելով 33.1 տոկոս գումարային աճ: Գյուղատնտեսության զարգացման հիմնական ցուցանիշները ներկայացված են Աղյուսակ 6.4-ում:
151. Ինչպես երևում է 6.2 և 6.4 աղյուսակներից, կանխատեսվող ժամանակաշրջանում գյուղատնտեսության աճը տեղի կունենա հիմնականում աշխատանքի արտադրողականության աճի հաշվին: 2003-2015 թթ. կանխատեսվում է արտադրողականության շուրջ 29 տոկոս աճ (միջին տարեկան կտրվածքով` 2 տոկոս): Միևնույն ժամանակ զբաղվածների թվաքանակը69 էականորեն չի փոխվի և տարեկան հաշվով կավելանա մոտ 0.22 տոկոսով: 2015 թ. գյուղատնտեսական արտադրության ծավալը կգերազանցի 1990 թ. մակարդակը մոտ 40 տոկոսով: Նկատելիորեն կավելանա նաև գյուղատնտեսության ապրանքայնության աստիճանը` ներկայիս 40 տոկոսից 2015 թ. հանելով մինչև 70 տոկոս: Դա թույլ կտա էականորեն բարձրացնել գյուղատնտեսության կողմից տնօրինվող ֆինանսական ռեսուրսների ծավալները և գյուղատնտեսական տնտեսությունների մեծ մասը դուրս բերել գոյատևման մակարդակից:
Աղյուսակ 6.4. Գյուղատնտեսության զարգացման հիմնական ցուցանիշների կանխատեսում
Ցուցանիշներ |
2002 |
2003 |
2004 |
2005 |
2006 |
2009 |
2012 |
2015 |
Փաստ |
Ծրագ. |
Կանխատեսում | ||||||
ՀՆԱ և գներ | ||||||||
Գյուղատնտեսության ավելացված արժեքը, % փոփ. նախորդ տարվա նկատմամբ | 4.4 | 2.6 | 2.8 | 1.6 | 2.5 | 2.5 | 2.0 | 2.0 |
Գյուղատնտեսության ավելացված արժեքը, մլրդ դրամ | 312.0 | 329.6 | 348.9 | 365.1 | 385.4 | 453.6 | 525.9 | 609.9 |
%` ՀՆԱ նկատմամբ (2000 թ. համադրելի գներով) | 24.1 | 23.1 | 22.5 | 21.6 | 21.0 | 19.3 | 17.8 | 16.4 |
Գյուղմթերքների գների ինդեքսը, % փոփ. նախորդ տարվա նկատմամբ | 2.2 | 3.0 | 3.0 | 3.0 | 3.0 | 3.0 | 3.0 | 3.0 |
Զբաղվածություն և արտադրողականություն | ||||||||
Զբաղվածների թվաքանակը, % փոփ. նախորդ տարվա նկատմամբ | 0.0 | 0.3 | 0.3 | 0.2 | 0.3 | 0.2 | 0.2 | 0.2 |
Աշխատանքի արտադրողականությունը, % փոփ. նախորդ տարվա նկատմամբ | 4.4 | 2.3 | 2.5 | 1.4 | 2.2 | 2.2 | 1.8 | 1.8 |
Աշխատանքի արտադրողականությունը` ընդհանուր տնտեսությունում արտադրողականության նկատմամբ, % | 54 | 52 | 51 | 50 | 49 | 47 | 45 | 43 |
Այլ ցուցանիշներ | ||||||||
Գյուղատնտեսության վարկավորումը, մլրդ դրամ | 7.01 | 10.1 | 11.9 | 13.9 | 16.5 | 27.5 | 45.2 | 67.1 |
%` գյուղատնտեսության ավելացված արժեքի (ՀՆԱ) նկատմամբ | 2.3 | 3.1 | 3.4 | 3.8 | 4.3 | 6.1 | 8.6 | 11.0 |
Գյուղատնտեսական արտադրության ապրանքայնությունը, % | 401 | 43.5 | 46.5 | 48.0 | 51.0 | 57.0 | 63.0 | 70.0 |
1 2001 թ. տվյալներ:
____________
65 Հաշվարկված է Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2002, Երևան, 2002 թ., էջ 307 տվյալների հիման վրա:
66 Armenia’s Private Agriculture: 1998 Syrvey of Family Farms. WB,1999, էջ 2:
67 Տե´ս 2001 World Development Indicators, էջ 136:
68 Հաշվարկված է ՀՀ կենտրոնական բանկի 2001 թ. տարեկան հաշվետվության տվյալների հիման վրա (Երևան, 2002 թ., էջ 149):
69 Խոսքը արդյունավետ զբաղվածության մասին է, որը, համաձայն որոշ գնահատականների, կազմում է պաշտոնապես զբաղվածների 70-80 տոկոսը:
152. Նշված աճը ապահովելու համար անհրաժեշտ կլինի գյուղատնտեսության ֆինանսավորման մեխանիզմների էական փոփոխություններ, մասնավորապես վարկավորման աստիճանի կտրուկ բարձրացում: ԱՀՌԾ կանխատեսումներով նախատեսվում է ավելացնել գյուղատնտեսության վարկավորման ծավալները մոտ 10 անգամ, 2015 թ. դրանք հասցնելով ճյուղի ՀՆԱ-ի 11 տոկոսին` 2001 թ. 2.3 տոկոսի համեմատ:
153. Ծրագրով նախատեսվում է գյուղմթերքների գների ինդեքսի միջին հաշվով 3 տոկոս տարեկան աճ, որը պետք է ապահովվի գյուղմթերքների ներքին շուկայի ընդլայնմամբ, ինչպես նաև գյուղմթերքների և սննդամթերքի արտահանմամբ, որի աճի տեմպերը կանխատեսվում են միջին հաշվով տարեկան 10 տոկոսի չափով:
154. ԱՀՌԾ կանխատեսվող ժամանակահատվածում գյուղատնտեսության կայուն աճը, գյուղական բնակչության աղքատության և անհավասարության էական կրճատումը ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել մի շարք կարևոր միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն՝
(i) արտադրության արդյունավետության և գյուղացիական տնտեսությունների եկամուտների էական աճին, մասնավորապես ոռոգման և ջրօգտագործման, հողօգտագործման, բերքատվության, արտադրության ապրանքայնության և ծավալների աճի հիմնահարցերի լուծմանը.
(ii) ապրանքների իրացման շուկաների և կառույցների ստեղծմանն ու զարգացմանը.
(iii) գյուղատնտեսական գործունեության ֆինանսավորման և ապահովագրման կառույցների զարգացմանը.
(iv) ոչ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնմանը:
155. Գյուղացիական տնտեսությունների ներկայիս անարդյունավետության հիմնական պատճառներից մեկը, ինչպես արդեն վերը նշվել է, դրանց տնօրինվող ռեսուրսների և արտադրության փոքր չափերն են, ինչպես նաև հողակտորների մասնատվածությունը70, որը, մասնավորապես դժվարացնում է նաև կոլեկտիվ ենթակառուցվածքների օգտագործումը: Այսպիսով, տնտեսությունների խոշորացումը արդյունավետության աճի հիմնական նախապայմաններից է: Այդ առումով 2004-2005 թթ. կավարտվի հողի շուկայի կայացման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալների ստեղծումը, մասնավորապես կներդրվեն հողի շուկայական արժեքի որոշման և օտարման համար անհրաժեշտ մեխանիզմները, կսկսի լայնորեն օգտագործվել հողի գրավը, որն անհրաժեշտ է նաև գյուղատնտեսության բանկային վարկավորման էական ավելացման համար: Ելնելով հողային ռեսուրսների սակավությունից` կորոշվեն նաև գյուղացիական տնտեսության սահմանային մեծությունները` տարբերակված ըստ մարզերի: Չօգտագործվող հողակտորների տնտեսական շրջանառության մեջ ներգրավելու նպատակով կիրականացվի վարելահողերի և բազմամյա տնկարկների գույքագրումը և կգործարկվեն հողի չօգտագործումը կամ ոչ նպատակային օգտագործումը կանխարգելող օրենսդրական և այլ մեխանիզմներ:
156. Ոռոգելի երկրագործությանը բաժին է ընկնում բուսաբուծության համախառն արտադրանքի ավելի քան 70 տոկոսը: Ոռոգման և ջրամատակարարման հարցերը մանրամասն քննարկված են ԱՀՌԾ «Ենթակառուցվածքների զարգացում» ենթաբաժնում: Այստեղ պետք է նշել, որ 2004-2005 թթ. կիրականացվի հանրապետությունում առկա ջրային պաշարների օգտագործման գույքագրումը, ոռոգման նորմատիվների և գյուղատնտեսության համար ոռոգման նպատակով օգտագործվող ջրի ծավալների ճշգրտումը: Կկատարելագործվի համակարգի կառավարման կառուցվածքը, այդ թվում` միջոցառումներ կձեռնարկվեն ջրօգտագործողների միությունների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Պետական ներդրումային ծրագրերի միջոցով կբարելավվի ցանցերի տեխնիկական վիճակը և էականորեն կկրճատվեն ջրի կորուստներն ընդհանուր օգտագործման ցանցերում: Մեխանիկական ոռոգման համակարգերը աստիճանաբար կփոխարինվեն ինքնահոս համակարգերով և կներդրվեն ոռոգման առաջավոր տեխնոլոգիաներ:
157. Գյուղական աղքատության և անհավասարության հիմնական պատճառներից մեկը գյուղմթերքների իրացումից ստացվող եկամուտների անբավարարությունն է: Գյուղմթերքների իրացման հիմնական շուկաների հետ հուսալի և արդյունավետ հաղորդակցության իրականացման և գյուղական բնակչության շարժունության աստիճանի ավելացման նպատակով իրականացվելու է ճանապարհային շինարարության լայնածավալ ծրագիր (տե´ս ԱՀՌԾ «Ճանապարհաշինություն» ենթաբաժինը): Մյուս խնդիրը գյուղմթերքների իրացման և վերամշակման կառույցների ստեղծման և գործունեության խրախուսումն է: Ինչպես վկայում է միջազգային փորձը, այդպիսի կառույցները ձևավորվում են ֆերմերային կոոպերատիվների կամ միությունների տեսքով: Այդ առումով 2003-2004 թթ. կմշակվի և կներդրվի այդպիսի կառույցների ստեղծման և գործունեության խրախուսման, ինչպես նաև ֆինանսավորման միջոցառումների ցանկ:
158. Գյուղացիական տնտեսությունների ապրանքայնության աստիճանի ավելացման գործում հիմնարար նշանակություն ունի հուսալի ֆինանսավորման մեխանիզմների ներդրումը: ԱՀՌԾ կանխատեսումներով նախատեսված ֆինանսավորման ծավալների հասնելու նպատակով անհրաժեշտ է գործարկել հողի շուկայի և հողի գրավի գործունեության արդյունավետ մեխանիզմներ, ինչպես նաև ապահովել վարկավորման կապը գյուղացիական տնտեսությունների կողմից առաջավոր ագրոտեխնոլոգիաների օգտագործման հետ: Այդ նպատակով կստեղծվի ագրոտեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների ցանց, կմշակվեն և կներդրվեն դրանց համագործակցության մեխանիզմները գյուղացիական տնտեսությունների և վարկային կազմակերպությունների միջև:
159. Արտադրողականության և ապրանքայնության աճը ապահովելու նպատակով կշարունակվի նաև արտոնյալ պայմաններով խորհրդատվական ծառայությունների մատուցումը գյուղացիական տնտեսություններին:
160. Հրամայական խնդիր է գյուղատնտեսական գործունեության ապահովագրման գործուն համակարգի ստեղծումը: Տարերային աղետների հետևանքների պետական բյուջեի միջոցներից մասնակի փոխհատուցման ներկայիս մեխանիզմը 2005 թ. կփոխարինվի ապահովագրական մեխանիզմով, որի համար միջոցները կձևավորվեն համաֆինանսավորման սկզբունքով՝ պետական և գյուղացիական տնտեսությունների միջոցներից: Կոնկրետ միջոցառումների ցանկը կմշակվի 2003-2004 թթ.: Միևնույն ժամանակ, պետությունը կխրախուսի մասնավոր ապահովագրական ընկերությունների ներգրավումը գյուղատնտեսության ապահովագրման ոլորտ:
161. Ոչ գյուղատնտեսական զբաղվածության հնարավորությունների ընդլայնման խնդրի արդիականությունը էականորեն կաճի` ելնելով գյուղատնտեսության մեջ զբաղվածների թվաքանակի կանխատեսվող փոփոխության դանդաղ տեմպերից: Այդ առումով կկիրառվեն երկու հիմնական սխեմաներ՝
(i) միկրովարկավորման մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն սպասարկման ոլորտի զարգացմանը, ինչպես նաև գյուղական վայրերում ոչ գյուղատնտեսության միկրոձեռնարկությունների ստեղծմանը.
(ii) նպատակային վարկավորման մեխանիզմներ, որոնք կկիրառվեն գյուղատնտեսական ապրանքների վերամշակման և ապրանքային տեսքի բերելու նպատակով: Դրանք հիմնականում կտրամադրվեն համապատասխան ֆերմերային կոոպերատիվներին կամ միություններին:
162. Նշված սխեմաների, հատկապես առաջինի ֆինանսավորումը կիրականացվի դոնորների միջոցների կամ համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների ներգրավմամբ:
163. 2003-2015 թթ. ընթացքում գյուղատնտեսության բնագավառի պետական ֆինանսավորման ծավալների կանխատեսումները ներկայացված են ԱՀՌԾ բյուջետային շրջանակում (տե´ս «ԱՀՌԾ իրականացման ֆինանսավորումը. բյուջետային շրջանակ» բաժինը):
_________
70 Միջին գյուղացիական տնտեսությունը բաղկացած է 3 հողակտորներից, որոնցից մեկը ոռոգելի է, իսկ երկուսը` անջրդի (տե´ս Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարություն, Երևան, 2002 թ., էջ 23): Այսպիսով, գյուղատնտեսական արտադրությունը ներկայումս իրականացվում է մոտ 1.2 միլիոն միջին հաշվով 0.45 հեկտար կազմող հողակտորների վրա:
6.3. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
6.3.1. ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
164. Անցումային ժամանակաշրջանի դժվարությունները և ինստիտուցիոնալ խնդիրների բազմազանությունը թույլ չտվեցին, որպեսզի հանրային կառավարման և դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումները տային արագ և շոշափելի արդյունքներ: Դրան նպաստեց նաև այն հանգամանքը, որ, ի տարբերություն այլ ոլորտների, այս բնագավառում բարեփոխումները սկսեցին իրականացվել համեմատաբար ավելի ուշ և իրենց վրա կրում էին նախկին կենտրոնացված կառավարման համակարգի ազդեցությունը:
165. Այս ամենը բացասաբար է անդրադարձել հանրային կառավարման համակարգի արդյունավետության վրա: Քաղաքականության իրականացման, որոշումների կայացման գործընթացում շարունակվում է հանիրավի բարձր մնալ կենտրոնացվածության աստիճանը (բացակայում է թափանցիկությունը, չի գործում հաշվետվողականության արդյունավետ համակարգ, չի ապահովվում քաղաքացիական հասարակության լիիրավ մասնակցությունը):
166. Հանրային ծառայությունների մատուցման արդյունավետության տեսանկյունից, դեռևս ցածր է դրանց մատուցման որակը և մատչելիությունը բնակչության, հատկապես աղքատ շերտերի համար: Ինչպես ցույց են տվել սոցիոլոգիական հետազոտության արդյունքները,71 բնակչության համար հանրային ծառայությունների շարքում առաջնահերթը սոցիալական ուղղվածություն ունեցող հիմնախնդիրների լուծումն է: Հանրային ծառայությունների մատչելիության գնահատականները պայմանավորված են բնակչության աղքատության աստիճանով: Դրանք առավել մատչելի են ոչ աղքատ և ապահով տնային տնտեսություններին, մինչդեռ աղքատների զգալի մասի համար ընդհանրապես մատչելի չեն: Նույնը կարելի է ասել նաև դատական համակարգի մատչելիության և որակի վերաբերյալ: Ըստ տնային տնտեսությունների և ձեռնարկատերերի գնահատականների՝ դատական համակարգը երրորդ տեղն է զբաղեցնում երեք առավել անմատչելի ծառայությունների շարքում72` լինելով հատկապես առավել դժվարամատչելի աղքատ շերտերի համար:
167. Հանրային կառավարման և դատաիրավական համակարգի անկատարությունը, անցումային այլ հիմնախնդիրների հետ զուգակցված, պայմանավորեցին ստվերային տնտեսության և կոռուպցիայի երևույթի լայն տարածումը Հայաստանում: Պետական և հանրային ոլորտի ծառայություններում վարչական կոռուպցիայի դրսևորումների հետևանքով պարտադիր պետական ծառայությունները հաճախ վեր են ածվում վճարովի ծառայությունների: Ըստ էության, աղքատները դրանց համար ստիպված են վճարել ավելի շատ, քան մյուսները` ելնելով իրենց կողմից կատարվող ծախսերի կառուցվածքից: Գործարար ոլորտում անօրինական վճարումների և հովանավորչության համընդհանուր դարձած երևույթների պարագայում աղքատները գործարար ձեռնարկումների դեպքում առավել քան մյուսները, բախվում են լրացուցիչ դժվարությունների և բարդությունների: Սկզբնական բարդությունները հաղթահարելու դեպքում նրանք առաջինն են համալրում ստվերում գործողների շրջանակը, քանի որ դա պարտադրված է միջավայրում գերակայող կանոններով, որոնց չընդունելը մեկուսացնում և զրկում է կենսական անհրաժեշտ ձեռնարկատիրական եկամուտներից:
6.3.1.1. Պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման առաջնահերթ խնդիրները և քաղաքականության ուղղությունները
168. Հանրային կառավարման համակարգի արդյունավետության, ծառայությունների մատուցման որակի և մատչելիության, թափանցիկության և հաշվետվողականության, վերահսկելիության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարությունը վերջին տարիներին որդեգրել է կառուցվածքային բարեփոխումների նոր ռազմավարություն, որը իրականացվում է հետևյալ երեք ուղղություններով՝
(i) պետական կառավարման համակարգի կառուցվածքային և գործառութային վերափոխումներ.
(ii) քաղաքացիական ծառայության ներդնում.
(iii) ֆինանսական կառավարման համակարգի բարեփոխումներ:
169. Ներկայումս հստակեցվում են նախարարությունների կանոնադրական խնդիրները, կառուցվածքը, գործառույթները, կատարվում են կառավարման մարմինների վերակազմավորումներ: Բարեփոխումների արդյունքում կրճատվում են նախարարությունների, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, գերատեսչությունների և դրանց կառուցվածքային ստորաբաժանումների թիվը, օպտիմալացվում է աշխատողների թվաքանակը` ըստ կառավարման մարմիններին վերապահված գործառույթների ծավալի:
170. Քաղաքացիական ծառայության ոլորտում բարեփոխումներն իրականացվել են «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքների և մի շարք այլ իրավական ակտերի հիման վրա: Ըստ դրանց` քաղաքացիական ծառայողները տարանջատվել են քաղաքական, հայեցողական և տեխնիկական սպասարկում իրականացնողներից, սահմանվել են քաղաքացիական ծառայության մուտքի և ծառայությունից ազատվելու հավասար պայմաններ, ապահովվել են մասնագիտական առաջխաղացման հնարավորությունները, ծառայության կայունությունը, քաղաքացիական ծառայության պաշտոնների նկարագրումը, պաշտոնյաների պատասխանատվության սահմանների որոշումը, քաղաքացիական ծառայողների վարձատրության և սոցիալական ապահովության, եկամուտների և ակտիվների հայտարարագրերի համակարգը:
171. Քաղաքացիական ծառայության ներդրման օրենսդրական փաթեթի ընդունումից հետո դեռևս չի հստակեցվել քաղաքացիական ծառայողների թվաքանակը: Դա է պատճառը նաև, որ առաջիկա տարիների ծրագրային հաշվարկներում կառավարման ապարատի աշխատողների ընդհանուր թվաքանակը պահպանված է անփոփոխ (տե´ս Աղյուսակ 6.5): Պետական կառավարման համակարգում աշխատողների թվաքանակը վերջնականապես կորոշվի կառավարության կառուցվածքի, նախարարությունների և գերատեսչությունների թվի, նրանց գործառույթների ճշտումից հետո և չի գերազանցի այսօրվա թվաքանակը: Ի դեպ, այդ գործընթացը արդեն սկսվել է, որը 2004 թվականից մեծապես կաջակցվի նաև Համաշխարհային բանկի համապատասխան վարկային ծրագրով:
___________
71 Հայ ժողովրդավարական ֆորում, տնային տնտեսությունները և մասնավոր ձեռնարկությունները սպասարկող հանրային ծառայությունների վերաբերյալ հասարակական կարծիքի հաշվետվություն, Երևան, 2001 թ.:
72 Հայ ժողովրդավարական ֆորում, տնային տնտեսությունները և մասնավոր ձեռնարկությունները սպասարկող հանրային ծառայությունների վերաբերյալ հասարակական կարծիքի հաշվետվություն, Երևան, 2001 թ., էջ 48:
Աղյուսակ 6.5. ՀՀ պետական կառավարման (առանց տեղական ինքնակառավարման մարմինների) ապարատի աշխատողների թվաքանակը և միջին ամսական աշխատավարձը 2000-2004 թվականներին
Ցուցանիշներ |
2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 |
Թվաքանակը, մարդ | 12 060 | 12 418 | 12 072 | 14 247 | 14 267 |
այդ թվում՝ դատական համակարգ |
1 783 | 1 869 | 1 892 | 1 954 | 1 954 |
Միջին ամսական աշխատավարձը, դրամ | 34 976 | 34 968 | 61 110 | 64 548 | 101 501 |
այդ թվում՝ դատական համակարգ |
40 416 | 40 131 | 62 219 | 76 970 | 95 535 |
172. Պետական կառավարման համակարգի զարգացման կարևոր ուղղություններից է հանրային ծառայությունների ապակենտրոնացումը: Այս առումով անհրաժեշտ է կատարելագործել տարածքային կառավարման մարմինների գործառույթները և դրանց կառուցվածքը:
173. Պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման կարևոր ուղղություններից է կառավարման մարմինների և դրանցում յուրաքանչյուր աշխատատեղի վերազինումը ժամանակակից տեխնիկայի և կապի միջոցներով: Այդ նպատակով ԱՀՌԾ պետական ծախսերի ծրագրով նախատեսվում են կապիտալ ներդրումներ` հատկապես, 2004-2008 թթ., երբ իրագործվելու են պետական կառավարման համակարգի կառուցվածքային և գործառութային հիմնական վերափոխումները, նախատեսվում է այդ ծախսերի էական աճ (տե´ս Աղյուսակ 6.6):
174. Կառավարման ապարատում և դատական համակարգում բարեփոխումների իրականացման հաջողության հիմնական գրավականը և այդ ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն ուղղություններից է պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացումը: Այն հանդիսանում է նաև կառավարության հակակոռուպցիոն ծրագրի հիմնական միջոցառումներից մեկը: Այդ նպատակով ԱՀՌԾ պետական ծախսերի ծրագրով, ինչպես մնացած ոլորտներում, այնպես էլ պետական կառավարման համակարգում բավականաչափ միջոցներ են նախատեսված (Աղյուսակ 6.5): Կառավարման ապարատի և դատական համակարգի աշխատողների աշխատավարձին ուղղվող հատկացումները ծրագրավորվող ժամանակահատվածում (2003-2015 թթ.) ՀՆԱ-ի նկատմամբ կավելանան ավելի քան երեք անգամ` այդ ոլորտների ընդհանուր ֆինանսավորման՝ ՀՆԱ-ի նկատմամբ 94% աճի պայմաններում: Իսկ միջին ամսական անվանական աշխատավարձերը այդ ընթացքում կավելանան ավելի քան 12 անգամ:
Աղյուսակ 6.6. Պետական կառավարման ապարատի և դատական համակարգի ֆինանսավորումը 2002-2015 թթ. (%՝ ՀՆԱ նկատմամբ)
Ցուցանիշներ | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2009 | 2012 | 2015 |
Կառավարման ապարատ` առանց դատական համակարգի | 1.41 | 1.65 | 1.78 | 2.13 | 2.13 | 2.32 | 2.64 | 2.71 |
աշխատավարձ և վրաեկ | 0.75 | 1.00 | 1.22 | 1.50 | 1.55 | 1.81 | 2.17 | 2.28 |
ընթացիկ ծախսեր | 0.61 | 0.62 | 0.53 | 0.55 | 0.52 | 0.45 | 0.43 | 0.40 |
կապիտալ ծախսեր | 0.06 | 0.03 | 0.03 | 0.09 | 0.06 | 0.06 | 0.03 | 0.03 |
Դատական համակարգ | 0.17 | 0.27 | 0.42 | 0.24 | 0.16 | 0.31 | 0.35 | 0.36 |
աշխատավարձ և վրաեկ | 0.12 | 0.14 | 0.15 | 0.14 | 0.12 | 0.18 | 0.22 | 0.26 |
ընթացիկ ծախսեր | 0.03 | 0.04 | 0.04 | 0.04 | 0.04 | 0.04 | 0.04 | 0.04 |
կապիտալ ծախսեր | 0.02 | 0.08 | 0.23 | 0.07 | 0.00 | 0.09 | 0.09 | 0.06 |
175. Համաձայն բնակչության և գործարար շրջանակների մի շարք հարցումների73, Հայաստանում պետական քաղաքականության անկանխատեսելիությունը, առավել քան այլ անցումային երկրներում, հանդիսանում է տնտեսական ակտիվությունը և ներդրումները խոչընդոտող հիմնական գործոններից մեկը: Ըստ որոշ գնահատականների74, քաղաքականության անկանխատեսելիությունը հանդիսանում է Հայաստանում ներդրումները խոչընդոտող երկրորդ հիմնական գործոնը` հարկային և մաքսային կարգավորումից ու վարչարարությունից հետո (ԱՊՀ երկրներում, միջին հաշվով, համապատասխան գործոնների շարքում իր նշանակալիությամբ այն չորրորդն է): Անկանխատեսելիությունը հիմնականում արտահայտվում է օրենսդրության հաճախակի փոփոխություններով: Միևնույն ժամանակ, բնակչությունը և գործարար շրջանակները, որպես կանոն, նախապես տեղեկացված չեն լինում օրենսդրության սպասվելիք փոփոխությունների մասին75, ինչն անարդյունավետ է դարձնում համապատասխան փոփոխությունների վերաբերյալ պետության և շահառուների լայն խմբերի միջև կարծիքների փոխանակման գործընթացը:
176. Կարևորելով պետական քաղաքականության կանխատեսելիության աստիճանի բարձրացման անհրաժեշտությունը` ՀՀ իշխանությունները այդ ուղղությամբ կձեռնարկեն համապատասխան միջոցառումներ: Մասնավորապես օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները (e-Governance), 2003-2004 թթ. սկսած, կապահովի բոլոր օրենսդրական ակտերի և ծրագրերի մատչելիությունը: Դրանք, ինչպես նաև համապատասխան մեկնաբանությունները կտեղադրվեն համապատասխան պետական կառավարման մարմինների էլեկտրոնային էջերում, որոնք հասանելի կլինեն հասարակության լայն խմբերի համար: Նույն էջերում նախօրոք կհրապարակվեն նաև փոփոխման ենթակա օրենսդրական ակտերի նախագծերը, իսկ ցանկացողները հնարավորություն կունենան արտահայտել իրենց տեսակետները այդ նախագծերի վերաբերյալ, որոնք հետագայում հաշվի կառնվեն որոշումների կայացման ժամանակ:
177. 2003-2004 թթ. կմշակվի և կներդրվի նաև ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված (e-Government) բնակչության և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության արդյունավետության աճն ապահովող ծրագիրը: Այն ուղղված կլինի գործունեության թույլտվություն տրամադրող, ինչպես նաև մի շարք այլ գործառույթների ինտերնետային դաշտ տեղափոխմանը` հանգեցնելով բնակչության ու համապատասխան պետական մարմինների աշխատակիցների միջև անմիջական շփումների նվազեցմանը, ինչպես նաև այդ աշխատակիցների գործունեության վերահսկողության աստիճանի կտրուկ աճին: Այս ծրագիրը կարևորվում է նաև հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների համատեքստում:
178. Ներկայումս քաղաքացիական հասարակության կառույցների, մասնավորապես մասնագիտացված ոչ պետական կազմակերպությունների և գործարար միավորումների մասնակցությունը պետական մակարդակով որոշումներ ընդունելուն բավական սահմանափակ է և ոչ կանոնակարգված: Դա խոչընդոտում է քաղաքացիական հասարակության լիարժեք ձևավորմանը և չի նպաստում պետության նկատմամբ հասարակության վստահության աճին: Այդ առումով 2003-2004 թթ. ընթացքում կմշակվի և կիրականացվի համապատասխան ծրագիր: Այն կներառի՝
(i) համապատասխան օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես լոբբիզմի մասին օրենքի ընդունումը, որը հնարավորություն կտա մասնագիտացված ոչ պետական կազմակերպություններին և գործարար միավորումներին ներկայացնել և պաշտպանել հասարակական և գործարար շրջանակների շահերը պետական իշխանության մարմիններում, ինչպես նաև «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքի հիմնավոր փոփոխությունները, որոնք հնարավորություն կտան ուժեղացնել այդ կառույցները` դրանք դարձնելով գործարար միավորումների համագործակցությունն ապահովող կենտրոնական օղակ.
(ii) համապատասխան միջոցառումներ` ուղղված պետական որոշումների կայացման գործընթացում մասնագիտացված ոչ պետական կազմակերպությունների մասնակցության կանոնակարգմանն ու ներգրավման հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև պետական կարգավորման որոշակի գործառույթների` գործարար միավորումներին փոխանցմանը (օրինակ, մասնագիտական որակավորման ճանաչման հետ կապված հարցերը):
179. Այս համատեքստում կարևորվում են նաև պետական կառավարման համակարգում կանանց մասնակցության հարցերը: Հայաստանը միացել է ՄԱԿ-ի 1979 թ. Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիային, որն անդամ պետություններին մասնավորապես պարտավորեցնում է կառավարության քաղաքականության մշակման և իրականացման, պետական պաշտոններ զբաղեցնելու, ինչպես նաև պետական կառավարման բոլոր մակարդակներում պետական գործառույթների իրականացնելու հարցերում ապահովել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը: Այդուհանդերձ, ոչ միայն պետական կառույցների, այլև քաղաքական կուսակցությունների և տնտեսավարող սուբյեկտների բարձրագույն ղեկավար ու պատասխանատու պաշտոններում կանանց ներգրավվածության աստիճանն առայժմ մեծ չէ76: Այս առումով, կառավարման համակարգի բարեփոխումների շրջանակներում քայլեր են ձեռնարկվելու իրավիճակի մեղմման և գործադիր ու օրենսդիր մարմիններում կանանց լիարժեք մասնակցությունն ապահովելու ուղղությամբ` այդ թվում նաև քվոտավորման ճանապարհով:
180. Աղքատության կրճատման գործընթացում էական դեր է խաղում բյուջետային կառավարման արդյունավետության բարձրացումը, որը ներկա փուլում պետք է իրականացվի հետևյալ հիմնական ուղղություններով`
(i) Բյուջեն պետք է սերտորեն շաղկապված լինի կառավարության միջին ժամկետ ռազմավարության հետ (այդ առումով, միջին ժամկետ ծախսերի ծրագրի ընդգրկումը բյուջետային գործընթացում կարևոր քայլ է հանդիսանում):
(ii) Բյուջետային ողջ գործընթացի հրապարակայնության բարձրացում:
(iii) Բյուջեի ընդգրկվածության մեծացում` բյուջեն իր մեջ պետք է ներառի բոլոր կանխիկ և անկանխիկ պետական ֆինանսական հոսքերը, այդ թվում` արտաբյուջետային միջոցները և արտաքին ֆինանսավորման հետ կապված գործառնությունները:
(iv) Բյուջեի կատարման ընթացքում վերահսկողության ուժեղացում: Այստեղ կարևորվում է բոլոր նախարարությունների և գերատեսչությունների պատասխանատվության բարձրացումը իրենց հատկացված բյուջեների կատարման և դրանց հաշվետվությունների ժամանակին ներկայացման գործում: Այս առնչությամբ անհրաժեշտ է բարձրացնել ԱԺ վերահսկիչ պալատի դերը և նշանակությունը, որը նաև հակակոռուպցիոն քաղաքականության կարևոր քայլ է:
(v) Բյուջեի կանխատեսելիության բարձրացում: Այս հարցում կարևոր նշանակություն ունի ոչ միայն բյուջեի կապը միջին ժամկետ ծախսերի ծրագրի հետ, այլև բյուջեի բոլոր ծրագրված ցուցանիշների գծով լիարժեք փաստացի կատարողականների ապահովումը:
(vi) Բյուջեն պետք է նաև լինի պարզ և ընթեռնելի բոլոր օգտվողների համար, որը հնարավորություն կտա հասարակայնության լայն խավերին իրականացնել հսկողություն դրա կատարման նկատմամբ:
6.3.1.2. Տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության բարելավումը
181. Բարեփոխումների անցած ժամանակահատվածում տարածքային զարգացման ոլորտում իրականացված քայլերը հիմնականում հետապնդում էին տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի բնականոն գործունեության համար երաշխիքների ստեղծման և տարածքային զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ձևավորման նպատակ: Սակայն, տվյալ բնագավառի զարգացման, քաղաքականությամբ նախատեսված միջոցառումների կատարման բացթողումները, տարածքային զարգացման ռազմավարության, ինչպես նաև հիմնավոր սկզբունքների և մոտեցումների բացակայությունը հանգեցրին հանրապետության տարածքային զարգացման խիստ բևեռացմանը և սոցիալ-տնտեսական իրավիճակի վատացմանը: Այս հանգամանքը ուղղակիորեն ու մեծապես նպաստեց հանրապետության տարածքներում և հատկապես փոքր և միջին քաղաքներում բնակչության կենսամակարդակի անկմանը և, դրանով պայմանավորված, աղքատության խորացմանը:
182. Հանրապետությունում տարածքային զարգացման հիմնական ուղղություններ պետք է հանդիսանան`
(i) համակողմանիորեն հիմնավորված սկզբունքների հիման վրա հանրապետության վարչատարածքային օպտիմալ բաժանումը,
(ii) հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական ներդաշնակ զարգացումը,
(iii) աղքատության բարձր մակարդակ ունեցող փոքր և միջին քաղաքների առաջանցիկ զարգացումը,
(iv) հանրապետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը, ինչպես նաև դրանց լիազորությունները և պատասխանատվությունը կանոնակարգող իրավական դաշտի կատարելագործումը:
183. Աղքատության դրսևորումների շարքում հանրային ծառայությունների մատուցման գործում կարևոր, առաջնահերթ տեղ է զբաղեցնում համայնքը: ՀՀ համայնքներն ունեն որոշակի առանձնահատկություններ և զգալիորեն տարբերվում են միմյանցից՝ բնակչության թվով, ըստ բարձունքային նիշերի, աշխարհագրական դիրքի, սոցիալ-տնտեսական զարգացածության մակարդակի և այլ հատկանիշների, այդ պատճառով աղքատությունն ունի տարբեր դրսևորումներ՝ պայմանավորված համայնքների չափերով և առանձնահատկություններով: Փոքր համայնքները չեն կարողանում իրականացնել իրենց վերապահված լիազորությունները, որի պատճառով տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր և պետության կողմից պատվիրակված լիազորությունների մեծ մասը դատապարտված է չկատարման: Արդյունքում, համայնքի բնակչության կոմունալ-կենցաղային, կրթական, մշակութային, մարզական, առողջապահական, սոցիալական կենսական կարևոր խնդիրները մնում են չլուծված, որոնք անմիջական կապ ունեն աղքատության հիմնախնդրի և համայնքային զարգացման հետ: Օրենսդրությամբ ապահովելով տեղական ինքնակառավարման իրավունքը, հաշվի չի առնվել համայնքների՝ այդ իրավունքի իրականացման ունակությունը, առանց որի իրավունքը կրում է դեկլարատիվ բնույթ:
184. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, որպես կանոն, իրականացվում են բնակչությանը մատուցվող համայնքային ծառայությունների միջոցով, որոնց կարելի է բաժանել երկու մեծ խմբերի՝ անվճար և վճարովի ծառայությունների: Անվճար մատուցվող ծառայություններն իրականացվում են համայնքի բյուջեի հաշվին: Այս առումով կարևոր է բյուջեի միջոցների արդարացի բաշխման խնդիրը, որի լուծումը պահանջում է հրապարակայնություն, թափանցիկություն, համայնքի ավագանու ակտիվ մասնակցություն բյուջետային գործընթացին, հասարակության լայն խավերի հետ անմիջական քննարկումներ:
185. Բնակչությանը վճարովի ծառայություններ մատուցելու ասպարեզում, բնակչության շահերի պաշտպանության առումով, կարևորվում է մատուցվող ծառայությունների դիմաց սահմանվող վարձավճարների, տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի մատչելիությունը բնակչության աղքատ խավերի համար` հնարավորին չափ դրանք տարբերակելով ըստ բնակչության կարիքավորության խմբերի: Ընդ որում, տուրքերի և վճարների, վարձավճարների դրույքաչափերը սահմանելիս պետք է նկատի ունենալ, որ ներկա փուլում բնակչության աղքատության ու անվճարունակության պատճառով չի փոխհատուցվում տեղական ինքնակառավարման մարմինների ծախսերի գերակշիռ մասը՝ հատկապես ջրամատակարարման, ջեռուցման, աղբահանության, բնակարանային ֆոնդի պահպանության և այլ ոլորտներում: Հետևաբար այդ դրույքաչափերի սահմանման գործընթացը պետք է լինի բաց և հրապարակային` հասարակության լայն խավերի ընդգրկմամբ և նրանց շահերը հաշվի առնելով:
186. Անհրաժեշտ է տարբերակել և հստակեցնել գյուղական, քաղաքային և թաղային համայնքների լիազորությունների շրջանակները: Դրա հետ մեկտեղ, տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորությունների իրականացման օրենսդրորեն սահմանված կարգի բացակայությունը լուրջ խոչընդոտներ է ստեղծում ինչպես այդ լիազորությունների իրականացման նկատմամբ պատշաճ վերահսկողության սահմանման, այնպես էլ դրանց իրականացման համար պահանջվող ֆինանսական ռեսուրսների նվազագույն ծավալների որոշման, դրանց առկա կարողությունների և լրացուցիչ պահանջվող ֆինանսավորման ծավալների գնահատման համար: Հետևաբար ներկա փուլում տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորությունների իրականացման կարգի օրենսդրորեն սահմանումը կընդլայնվի համայնքների բյուջեների եկամուտների համալրման նպատակով համայնքային բյուջեների եկամտային բազայի ընդլայնման վերաբերյալ համապատասխան համալիր միջոցառումների մշակման և իրագործման հնարավորությունը:
187. Համայնքի բնակչության կենսաապահովումը և աղքատության դեմ պայքարն անհնար է արդյունավետ իրականացնել առանց համայնքների կառավարման ռացիոնալ համակարգի կայացման և բարելավման: Համայնքի կառավարման բարելավումը մեծապես կախված է ավագանու ինստիտուտի կայացումից, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի արհեստավարժությունից ու աշխատակիցների բանիմացությունից, բարձրորակ որոշումներ ընդունելու և դրանք իրականացնելու ունակությունից, կադրային ներուժից: Անհրաժեշտություն է զգացվում լուրջ միջոցներ ձեռնարկելու ՀՀ տեղական ինքնակառավարման ոլորտում ներկայումս զբաղված ավելի քան 7500 աշխատողների արհեստավարժության, բանիմացության, կառավարման հմտությունների ու ունակությունների բարձրացման և դրանք համայնքների արդյունավետ կառավարման պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Ներկայումս օրենսդրությամբ չի կարգավորվում տեղական ինքնակառավարման մարմինների կադրային ներուժի շարժը՝ ընտրությունը, առաջխաղացումը, ատեստավորումը, ուսուցումը, ռեզերվը և այլն: Այդ իսկ պատճառով՝ վերը նշված հարցերը կանոնակարգելու համար անհրաժեշտ է մշակել և ՀՀ Ազգային ժողով ներկայացնել «Տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
188. Աղքատության հաղթահարմանն ուղղված միջոցառումների շրջանակներում տեղական ինքնակառավարման ոլորտում կարևորվում է համայնքների միավորման միջոցով փոքր համայնքների խոշորացումը և դրանց թվաքանակի կրճատումը, ինչպես նաև փոքր համայնքների հիմնախնդիրների լուծումը միջհամայնքային միավորումների ստեղծման ճանապարհով: Տեղական ինքնակառավարման բնագավառում առկա հիմնախնդիրների լուծման նպատակով պետական բյուջեից հատկացումներ նախատեսելիս առաջնահերթության նախապատվությունը պետք է տրվի միջհամայնքային միավորումներին, դրանց ենթակառուցվածքների ցանցերի զարգացմանը:
189. Իրենց գործունեության ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ապահովեն համայնքում մատուցվող հանրային ծառայությունների մատչելիությունը և որակը համայնքի բնակչության համար: Այդ իսկ պատճառով անչափ կարևոր է համակողմանի նախապատրաստական միջոցառումների իրականացումից հետո համայնքներին փոխանցել միջնակարգ կրթության, առողջապահության, սոցիալական ծառայությունների համակարգերի կառավարման տեղական նշանակության գործառույթները:
190. Համայնքների վարչատարածքային առանձնահատկությունների բացահայտումը կարևոր նշանակություն ունի նաև համայնքների նկատմամբ տարբերակված պետական քաղաքականության մշակման համար: Աղքատության դրսևորումները հանրապետության միջինի համեմատությամբ ավելի բարձր են աղետի գոտու, սահմանամերձ, լեռնային ու բարձր լեռնային, փոքր համայնքներում: Այդ համայնքների նկատմամբ պետությունը օրենսդրորեն պետք է սահմանի և կիրառի արտոնությունների, զեղչերի ու հավելումների նպատակային և հասցեական համակարգ: Մասնավորապես՝ վերանայման կարիք ունեն ֆինանսական համահարթեցման սկզբունքով պետական բյուջեից հատկացվող դոտացիաների հաշվարկման և տրամադրման մեխանիզմները:
_________
73 Մասնավորապես տե´ս Investment Climate Around The World, WB, 2003:
74 Investment Climate Around The World, WB, 2003, էջ 110, 128:
75 Հայաստանում հարցված ընկերությունների 68.55 տոկոսը նշել են, որ օրենսդրության հաճախակի փոփոխությունները հանդիսանում են ներդրումների էական արգելք, ընկերությունների 83.87 տոկոսը գտնում են, որ վերջին 3 տարիների ընթացքում օրենսդրական փոփոխությունների անկանխատեսելիության աստիճանն աճել է, 74.38 տոկոսը նշել են, որ իրենք նախօրոք չեն տեղեկացվել սպասվելիք փոփոխությունների մասին, իսկ 80.83 տոկոսը նշել են, որ իրենց կարծիքը պետության կողմից հաշվի չի առնվել (տե´ս Investment Climate Around The World, WB, 2003, էջ 125-130):
76 Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների թվում 1995 թ. կանայք կազմել են 6.3%, 1999 թ.` 3%, իսկ 2003 թ.` 4.6%:
6.3.1.3. Դատաիրավական համակարգը և աղքատության հաղթահարումը
191. Արդյունավետ և մատչելի դատական համակարգ ձևավորելու համար անհրաժեշտ է ձևավորել մի շարք երաշխիքների համակարգ, որոնք մասնավորապես առնչվում են արդարադատության իրականացմանը մասնակցող, արդարադատությունն իրականացնող պաշտոնատար անձանց և օրենսդրական դաշտի կատարելագործմանը: Այստեղ կարևորվում է համապատասխան իրավական և սոցիալական երաշխիքների ապահովումը, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայի արդյունավետության ապահովումը, և հատկապես փորձագիտական կենտրոնների նյութատեխնիկական և կադրային պատշաճ մակարդակի ու նրանց ծառայությունների մատչելիության ապահովումը:
192. Իրավական երաշխիքներից են Սահմանադրությամբ և օրենքներով արդարադատության իրականացմանը մասնակցող անձանց անկախության ապահովումը, վերջիններիս լիազորությունների և պատասխանատվության հստակ սահմանումը: Այս առումով, անհրաժեշտ է վերախմբագրել գործող ՀՀ Սահմանադրության մի շարք դրույթներ` կապված Արդարադատության խորհրդի և Սահմանադրական դատարանի հետ` հստակեցնելով այդ մարմինների լիազորությունները, ապահովելով այդ մարմինների և պաշտոնատար անձանց առավել հնարավոր անկախությունը իշխանություններից, ինչպես նաև ընդլայնելով Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց և Սահմանադրական դատարանի կողմից լուծվող վեճերի շրջանակը: Անհրաժեշտ է հստակեցնել նաև արդարադատության իրականացման գործընթացները և սկզբունքները, դատավորների, դատախազության և ոստիկանության մարմինների աշխատակիցների պատասխանատվության ենթարկելու հիմքերը և դեպքերը` այդ հարցերի շրջանակներում ապահովելով առավելագույն թափանցիկություն և հասարակության տեղեկացվածություն: Կարևոր է նաև դատական գործերով կայացված վճիռների և որոշումների պարտադիր հրապարակման պահանջների սահմանումը (ինտերնետ էջի, տեղեկագրերի և այլ միջոցներով), ինչը հասարակությանը հնարավորություն կընձեռի գնահատական տալ արդարադատության իրականացմանը:
193. Սոցիալական երաշխիքներից կարևոր նշանակություն կունենա արդարադատություն իրականացնող աշխատողների վարձատրության չափերի բարձրացումը, ինչը հնարավորություն կընձեռի նաև արդյունավետ պայքարել կաշառակերության դեմ (տե´ս աղյուսակներ 6.5 և 6.6): Հակառակ դեպքում, կաշառակերության երևույթն ավելի կխորանա և կթաքնվի, ինչը է՜լ ավելի կբարդացնի դրա դեմ պայքարելու գործընթացը: Հայտնի է, որ կաշառակերության հետևանքները շատ ավելի ծանր են սոցիալապես անապահով խավերի համար: Հաշվի առնելով նաև այն փաստը, որ կաշառակերությունը սովորույթ դառնալու միտում ունի, կարելի է ենթադրել, որ սոցիալապես անապահով խավերը ընդհանրապես չեն դիմում դատական իշխանություններին` ելնելով այն հանգամանքից, որ ի սկզբանե պատրաստ չեն մասնակցել նմանատիպ մրցակցությանը: Այս առումով անհրաժեշտ է հստակեցնել ու վերանայել նաև դատական տուրքերի չափերը, վճարումը հետաձգելու և տարաժամկետելու խնդիրները: Մասնավորապես, անհրաժեշտ է խմբագրել և լրացնել ՀՀ Սահմանադրության մի շատ կարևոր դրույթ ևս, որի համաձայն, արդարադատության շահերից ելնելով, դատապաշտպանի ծառայության համար վճարման բավարար միջոցներ չունեցող մեղադրյալին, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին: Այս դրույթը հնարավորություն կտա հետագայում օրենքներով կարգավորել նաև քաղաքացիական և վարչական գործերով պետական միջոցների հաշվին իրավաբանական օգնություն ցույց տալու հարցը և սահմանել վճարման հստակ դեպքեր և մեխանիզմներ, որոնց հիմքում կլինեն իրատեսական վճարներ:
194. Արդարադատության իրականացման հետ կապված խնդիրների հիմքում հիմնականում օրենսդրական հակասություններն են, անհստակությունները, անճշտությունները և երկիմաստ շարադրանքը: Օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի հստակեցման նպատակով անհրաժեշտ է կազմակերպել մշտապես գործող անկախ իրավական փորձաքննության գործընթաց (անկախ կառավարության լիազորված մարմնից), որի արդյունքում փորձաքննության կենթարկվեն թե´ գործող և թե´ ընդունվելիք իրավական ակտերը: Իրավական փորձաքննության գործընթացում պետք է հաշվի առնվի շահերի բախման խնդիրը, հակառակ դեպքում` գործընթացը արդյունավետ չի լինի: Օրինակ, եթե այս գործընթացը իրականացվի Կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից, ապա, բնականաբար, գործընթացում կպաշտպանվեն Կառավարության շահերը` ի հաշիվ այլ անձանց շահերի:
6.3.2. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
195. Աղքատության հիմնախնդրի հաղթահարումը ուղղակիորեն կապված է կոռուպցիոն երևույթների վերարտադրությունը սահմանափակելու, ինչպես նաև դրա նոր, առավել վտանգավոր, տարատեսակները կանխելու պայքարի արդյունավետության հետ: Կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության գերակայությունը պետք է տրվի կանխարգելիչ միջոցառումներին: Չնայած նրան, որ այդ միջոցառումներն արտացոլված են նաև այս ծրագրի տարբեր բաժիններում, այդուհանդերձ, կառավարությունը ներկայումս մշակում է ամփոփ հակակոռուպցիոն ռազմավարություն և համապատասխան միջոցառումների ծրագիր, որոնք կհաստատվեն մինչև 2003 թ. ավարտը: Այդ փաստաթղթում ներկայացվում է կոռուպցիայի սահմանումը, այն ծնող դրդապատճառները և հակակոռուպցիոն ռազմավարությունը հետևյալ հիմնական ուղղություններով`
(i) տնտեսական դաշտում առկա հիմնախնդիրների լուծում և տնտեսության ստվերայնության կրճատում,
(ii) քաղաքական կոռուպցիայի դեմ պայքար,
(iii) կոռուպցիայի հաղթահարում պետական կառավարման, դատաիրավական համակարգի և տեղական ինքնակառավարման բնագավառներում:
196. Տնտեսական դաշտում առկա հիմնախնդիրներ և տնտեսության ստվերայնության կրճատում: Այս ոլորտում կարևորվում է բոլոր տիպի սեփականության իրավունքների հավասարազոր իրավական պաշտպանությունը, ինչպես նաև տնտեսական գործունեության և ազատ մրցակցության խթանումը: Տնտեսության ստվերայնության կրճատման ուղղությամբ կարևոր քայլ կհանդիսանա անօրինական տնտեսական գործունեության արդյունքում ստացված եկամուտների նկատմամբ վերահսկողության ուժեղացումը (փողի լվացման դեմ համապատասխան օրենսդրական ակտերի ընդունումը), կանխիկ դրամով գործարքների սահմանափակումը:
197. Հարկային և մաքսային կոռուպցիայի կանխարգելման կարևոր միջոցառումներից են հարկային արտոնությունների վերացումը, հարկատուների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ համապատասխան ուղեցույցերի հրապարակումը, հարկային և մաքսային վարչարարության ուժեղացումը: Անհրաժեշտ է անցնել եկամուտների հայտարարագրման համընդհանուր համակարգին հարկային անհատական ծածկագրերի ներդրման միջոցով:
198. Մաքսային ոլորտում պետք է նվազագույնի հասցնել վարչարարական միջամտությունը ապրանքների մաքսային արժեքի որոշման ժամանակ, իսկ մաքսային օրենսգրքում պետք է բացառվեն երկակի մեկնաբանությունների հնարավորությունները:
199. Տնտեսության ոլորտներում հակակոռուպցիոն կարևոր քայլերից է համապատասխան մասնագիտացված միությունների և միավորումների ստեղծումը:
200. «Երկակի» հաշվապահությունից և հաշվետվություններից խուսափելու համար անհրաժեշտ է ավարտել հաշվեքննության (աուդիտի) համակարգի ներդրումը:
201. Կեղծ և դիտավորված սնանկացումները կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է կատարելագործել սնանկացման մասին օրենքը` արագ և պարզեցված ընթացակարգերով սնանկության գործընթացն ապահովելու համար:
202. Մրցակցային միջավայրի խթանման նպատակով` պետությունը անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկելու բնական մենաշնորհների գործունեության կանոնակարգումը բարելավելու ուղղությամբ:
203. Քաղաքական կոռուպցիա: Քաղաքական ոլորտում հակակոռուպցիոն կանխարգելիչ միջոցառումները կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության կարևոր մաս են կազմում: Այս առումով կարևորվում է քաղաքական կուսակցությունների մասին օրենքի ամբողջական կիրարկումը, ինչպես նաև քաղաքական լոբբինգի մասին օրենքի ընդունումը, որը հնարավորություն կտա քաղաքական դաշտի բոլոր մասնակիցներին ներկայացնել իրենց շահերը սահմանված իրավական գործառույթներով:
204. Ընտրական համակարգի կատարելագործումը կարևոր դեր ունի քաղաքական կոռուպցիայի հաղթահարման գործում: Ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու առումով անհրաժեշտ է, մասնավորապես ընտրացուցակները ճշտել ոչ թե անմիջապես ընտրություններից առաջ, այլ պարբերաբար` համայնքների մակարդակով` ուժեղացնելով նաև դիտորդների ինստիտուտը:
205. Կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում առանցքային է համարվում պետական կառավարման, դատաիրավական համակարգի և տեղական ինքնակառավարման բնագավառներում հակակոռուպցիոն ռազմավարության ձևակերպումն ու իրականացումը, որի հիմնական միջոցառումներն այս ծրագրում ներկայացված են առանձին ենթաբաժնով (տե´ս «Հանրային կառավարման և դատաիրավական համակարգի բարեփոխումներ» ենթաբաժինը):
206. Հակակոռուպցիոն ռազմավարության իրագործման հաջողությունը էապես կախված կլինի ռազմավարության իրագործման և մոնիտորինգի գործառույթների արդյունավետությունից: Այդ գործառույթների թվում կկարևորվեն`
(i) բոլոր մակարդակներում կոռուպցիայի դրդապատճառների վերլուծությունը,
(ii) հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում կարճաժամկետ և երկարաժամկետ կոնկրետ ծրագրերի կազմումը,
(iii) կոռուպցիայի կանխարգելման գործում ակտիվ համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ,
(iv) առանձին նախարարությունների հակակոռուպցիոն ծրագրերի կազմման ու իրագործման համաձայնեցումը, ինչպես նաև իրավապահ մարմինների միջև կոորդինացված համագործակցությունը:
6.3.3. ԳՈՐԾԱՐԱՐ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
6.3.3.1. Ներկա պատկերը և 2004-2015 թթ. զարգացման նպատակները
207. Գործարար և ներդրումային միջավայրը, որի որակը հանդիսանում է աշխատատեղեր ստեղծելու և ներդրումներ ներգրավելու հիմնական գործոնը, վերջին տարիներին բավականին բարելավվել է: Հայաստանում գործող 200 ընկերությունների հարցումը 2001 թ. վերջին վկայում է որ77 `
(i) ընկերությունների պետական գրանցման միջին ժամկետը կրճատվել է 2000 թ. 27.3 օրից մինչև 21.1 օր` 2001 թ.,
(ii) պետական գրանցման միջին արժեքը կրճատվել է 2000 թ. 109 ԱՄՆ դոլարին համարժեք դրամից մինչև 92 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` 2001 թ.,
(iii) գործունեության պետական լիցենզիա ստանալու ժամկետը կրճատվել է 2000 թ. 23.5 օրից մինչև 18.5 օր` 2001 թ.,
(iv) ընկերության ստուգումների միջին տարեկան քանակը կրճատվել է 2000 թ. 6.6 անգամից մինչև 6.4 անգամ 2001 թ.,
(v) ընդհանուր առմամբ բարձրացել է գործարար միջավայրի վստահության աստիճանը պետական տնտեսական քաղաքականության և վարչական գործառույթների նկատմամբ՝ կազմելով 3.33` 2000 թ. 2.57 համեմատ (վստահությունը չափվում է 6 միավոր ունեցող սանդղակով, որտեղ 1-ը վերագրվում է լրիվ անվստահությանը, իսկ 6-ը՝ լիակատար վստահությանը),
(vi) ստանդարտ չափի կոնտեյների տեղափոխման արժեքը Երևանից Փոթի (Վրաստան) 2001-2002 թթ., 1999 թ. համեմատ, կրճատվել է մոտ 25 տոկոսով:
208. Այնուամենայնիվ, գործարար և ներդրումային միջավայրը դեռ էական բարելավման կարիք ունի, որը պարզ է դառնում համեմատելով Հայաստանը ԵՄ անդամակցության թեկնածու Եվրոպական անցումային երկրների հետ78:
___________
77 Տե´ս IDA, Program Document for a Proposed Fifth Structural Adjustment Credit to the Republic of Armenia, February 2003, էջ 2:
78 Տե´ս 2002 Transition Report, EBRD, 2003:
Աղյուսակ 6.7. Անցումային տնտեսության գնահատականները Հայաստանում, ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում 2001 թ.
Երկիրը |
Մասնավոր |
Ձեռնարկություններ |
Շուկաներ և առևտուր |
Ֆինանսական |
Ենթակառուց- | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 | |||
Հայաստան |
70 |
3+ |
4- |
2+ |
3 |
4 |
2 |
2+ |
2 |
2+ |
Ադրբեջան |
60 |
2 |
4- |
2 |
3 |
4- |
2 |
2+ |
2- |
2- |
Վրաստան |
65 |
3+ |
4 |
2 |
3+ |
4+ |
2 |
2+ |
2- |
2+ |
Ռուսաստան |
70 |
3+ |
4 |
2+ |
3 |
3 |
2+ |
2 |
2+ |
2+ |
Ուկրաինա |
65 |
3 |
4- |
2 |
3 |
3 |
2+ |
2+ |
2 |
2 |
Մոլդովա |
50 |
3 |
3+ |
2 |
3+ |
4+ |
2 |
2+ |
2 |
2+ |
Էստոնիա |
80 |
4 |
4+ |
3+ |
3 |
4+ |
3- |
4- |
3+ |
3+ |
Բուլղարիա |
70 |
4- |
4- |
2+ |
3 |
4+ |
2+ |
3+ |
2+ |
3- |
Լեհաստան |
75 |
3+ |
4+ |
3+ |
3+ |
4+ |
3 |
3+ |
4- |
4- |
Սլովենիա |
65 |
3 |
4+ |
3 |
3+ |
4+ |
3- |
3+ |
3- |
3+ |
Հունգարիա |
80 |
4 |
4+ |
3+ |
3+ |
4+ |
3 |
4 |
4- |
4- |
Չեխիա |
80 |
4 |
4+ |
3+ |
3 |
4+ |
3 |
4- |
3 |
3 |
Ծանուցում. աղյուսակի սյուների համարակալումը. 1` խոշոր և միջին ձեռնարկությունների մասնավորեցում, 2` «Փոքր» օբյեկտների մասնավորեցում, 3` կորպորատիվ կառավարում և կառուցվածքային բարեփոխումներ ձեռնարկության մակարդակում, 4` գների ազատականացում, 5` առևտուր և արժութային համակարգ, 6` հակամենաշնորհային քաղաքականություն, 7` բանկային բարեփոխումներ և տոկոսադրույքների ազատականացում, 8` ֆինանսական շուկա և ոչ բանկային ֆինանսական հաստատություններ:
209. Ինչպես երևում է աղյուսակից, Հայաստանը, ինչպես նաև աղյուսակում ներկայացված ԱՊՀ այլ երկրները, գտնվելով ԵՄ անդամակցության երկրների հետ համեմատելի մակարդակներում մասնավորեցման, գների ազատականացման, ինչպես նաև առևտրի և արժութային կարգավորման ոլորտներում, էականորեն զիջում են այդ երկրներին գործարար և ներդրումային միջավայրը ձևավորող մնացած բոլոր ոլորտներում:
210. ԱՀՌԾ կանխատեսումներով 2004-2015 թթ. նախատեսվում են գործարար և ներդրումային միջավայրը բնութագրող հիմնական քանակական և որակական ցուցանիշների հետևյալ նպատակային զարգացումներ (Աղյուսակ 6.8), որոնց արդյունքում մինչև 2015 թ. նախատեսվում է գերազանցել ԵՄ անդամակցության երկրների ներկայիս ցուցանիշները:
ՆԵՐԴԻՐ 6.1. Տնտեսության գնահատման ցուցանիշների համակարգը
Աղյուսակ 6.7-ում բերված ցուցանիշները զարգացման որակական գնահատականներ են, որոնք հնարավորություն են տալիս համեմատել երկրներն ըստ իրականացված կառուցվածքային բարեփոխումների խորության, ինչպես նաև գործարար և ներդրումային միջավայրի զարգացման աստիճանի: Աղյուսակում 1-ը մատնանշում է աննշան փոփոխություններ կենտրոնացված պլանային համակարգի համեմատ, իսկ 4+ը՝ այն, որ իրավիճակը համեմատելի է զարգացած երկրներում ընդունված ստանդարտների հետ: Ձեռնարկությունների բարեփոխումներ Խոշոր և միջին ձեռնարկությունների մասնավորեցում. 2՝ պատրաստ է մասնավորեցման ծրագիրը, որոշ ձեռնարկություններ վաճառված են, 3՝ խոշոր և միջին ձեռնարկությունների ֆոնդերի 25 և ավելի տոկոսը մասնավորեցված է, 4՝ ֆոնդերի 50 և ավելի տոկոսը մասնավորեցված է, 4+՝ ֆոնդերի 75 և ավելի տոկոսը մասնավորեցված է և ներդրված է ձեռնարկությունների կառավարման արդյունավետ կորպորատիվ համակարգ: «Փոքր» օբյեկտների մասնավորեցում. 2՝ մասնավորեցված է նկատելի մասը, 3՝ կատարված է համարյա ամբողջ ծրագիրը, 4՝ մասնավորեցումն ավարտված է գույքի վաճառքի հնարավորությամբ, 4+՝ բացակայում է պետական սեփականությունը, հողի վաճառքը թույլատրվում է: Կորպորատիվ կառավարում և կառուցվածքային բարեփոխումներ ձեռնարկության մակարդակում. 2՝ չափավոր կոշտ բյուջետային սահմանափակումներ, սնանկացման մասին օրենսդրության թույլ կիրառում, կորպորատիվ կառավարման նորմերի թույլ ներդրում, 3՝ բյուջետային կոշտ սահմանափակումների և կորպորատիվ կառավարման նորմերի նկատելի ներդնում, սնանկացման մասին օրենսդրության ակտիվ կիրառում, 4՝ կորպորատիվ կառավարման էական բարելավում, խոշոր մասնավոր ներդրումներ ձեռնարկությունների մակարդակում, 4+՝ արդյունավետ կորպորատիվ վերահսկողություն տեղական ֆինանսական ինստիտուտների և շուկաների միջոցով: Շուկաներ և առևտուր Գների ազատականացում. 2՝ գների պետական կարգավորում ապրանքային որոշ խմբերի համար, տարածված են ոչ շուկայական գներով պետական գնումները, 3՝ էական առաջընթաց գների ազատականացման գործում, ոչ շուկայական գներով պետական գնումների բացակայություն, 4՝ գների լրիվ ազատականացում, կոմունալ ոլորտի ծառայությունների գները արտահայտում են ծախքերը, 4+՝ կոմունալ ծառայությունների գների կարգավորումը արտահայտում է դրանց արդյունավետության բարձրացման խնդիրները: Առևտուր և արժութային համակարգ. 2՝ արտահանման/ներմուծման կարգավորման որոշակի ազատականացում, կարող են գործել տարադրամի փոխանակման բազմակի փոխարժեքներ, 3՝ արտահանման/ներմուծման վարչական համարյա բոլոր սահմանափակումների վերացում, ընթացիկ գործառնությունների համարյա լիակատար փոխարկելիություն, 4՝ արտահանման/ներմուծման վարչական սահմանափակումների վերացում (բացառությամբ գյուղատնտեսության), արտահանման մաքսատուրքերի վերացում, ոչ գյուղատնտեսական մաքսատուրքերի միջև խոշոր տարբերությունների բացակայություն, ընթացիկ գործառնությունների լիակատար փոխարկելիություն, 4+՝ տարիֆային արգելքների մեծ մասի վերացում, անդամակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Հակամենաշնորհային քաղաքականություն. 2՝ հակամենաշնորհային օրենսդրության ընդունում, հակամենաշնորհային մարմինների ստեղծում, շուկայի նոր մասնակիցների ձևավորման մի շարք սահմանափակումների վերացում, մենաշնորհ ձեռնարկությունների նկատմամբ որոշ ստիպողական միջոցների ձեռնարկում, 3՝ շուկայի նոր մասնակիցների ձևավորման սահմանափակումների հիմնականում վերացում, առանձին մենաշնորհային ձեռնարկությունների մասնատում, 4՝ մենաշնորհների վերացմանն ուղղված մեծածավալ գործողություններ և աջակցություն մրցակցության ձևավորմանը, 4+՝ արդյունավետ հակամենաշնորհային քաղաքականություն, շուկայի նոր մասնակիցների ձևավորման սահմանափակումների վերացում: Ֆինանսական կազմակերպություններ Բանկային բարեփոխումներ և տոկոսադրույքների ազատականացում. 2՝ տոկոսադրույքների և վարկավորման էական ազատականացում, դիրեկտիվ վարկավորման և տոկոսադրույքների սահմանման պրակտիկայի սահմանափակում, 3՝ էական առաջընթաց բանկերի ամրացման առումով, բանկային վերահսկողության և կարգավորման հիմքերի ներդնում, տոկոսադրույքների լրիվ ազատականացում, մասնավոր ձեռնարկությունների վարկավորման խոշոր ծավալներ, մեծաքանակ մասնավոր բանկերի առկայություն, 4՝ բանկային վերահսկողության և կարգավորման նորմերի էական համապատասխանեցում Բազելյան ստանդարտներին, արդյունավետ վերահսկման համակարգ և իրական մրցակցություն բանկային համակարգում, ֆինանսական համակարգի էական խորացում, 4+՝ բանկային վերահսկողության և կարգավորման նորմերի լրիվ համապատասխանություն Բազելյան ստանդարտներին, մրցունակ բանկային ծառայությունների համալիր մատուցում: Ֆինանսական շուկա և ոչ բանկային ֆինանսական հաստատություններ. 2՝ արժեթղթերի բորսաների ստեղծում, արժեթղթային բրոքերների ձևավորում, պետական արժեթղթերի սահմանափակ առևտուր, ոչ լիարժեք օրենսդրական հիմքեր, 3՝ մասնավոր ընկերությունների կողմից արժեթղթերի մեծածավալ թողարկումներ, բաժնետոմսերի անկախ ռեեստրների հիմնադրում, փոխադարձ հաշվարկների հուսալի պաշտպանություն, փոքրամասնություն կազմող բաժնետերերի իրավունքների որոշակի պաշտպանություն, ոչ բանկային ֆինանսական կազմակերպությունների հիմնադրում և համապատասխան օրենսդրական հիմքերի ստեղծում, 4՝ արժեթղթերի և ֆինանսական շուկաներին վերաբերող օրենսդրությունը հիմնականում համապատասխանում է միջազգային ստանդարտներին, ֆինանսական շուկաների բավարար լիկվիդայնություն և կապիտալացում, արդյունավետ վերահսկման համակարգ, 4+՝ արժեթղթերի և ֆինանսական շուկաներին վերաբերող օրենսդրության լրիվ համապատասխանություն միջազգային ստանդարտներին, ոչ բանկային ֆինանսական միջնորդության զարգացած համակարգ: Ենթակառուցվածքների բարեփոխումներ` կապի, էլեկտրաէներգետիկայի, ջրամատակարարման և կոյուղու, ավտոճանապարհային տնտեսության և երկաթուղային տրանսպորտի ոլորտներում իրականացված բարեփոխումների միջինացված գնահատականներ: Աղբյուրը` 2002 Transition Report, EBRD, 2003: |
Աղյուսակ 6.8. Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի զարգացման նպատակային ցուցանիշները 2001-2015 թթ.
Ցուցանիշներ |
2001 |
2004 |
2005 |
2006 |
2009 |
2012 |
2015 |
Մասնավոր հատվածի բաժինը ՀՆԱ-ում, % | 70 | 73 | 74 | 75 | 77 | 80 | 80 |
Պետական տնտեսական քաղաքականության և վարչարարության նկատմամբ վստահության ինդեքսը (նվազագույնը` 1, առավելագույնը` 6) | 3.33 | 3.75 | 3.9 | 4.1 | 4.5 | 4.75 | 5.0 |
Ձեռնարկության պետական գրանցման վրա ծախսված միջին ժամկետը , օր | 21.1 | 15.0 | 11.0 | 9.0 | 7.0 | 5.0 | 3.0 |
Լիցենզիա ստանալու համար ծախսված միջին ժամանակը, օր | 18.5 | 15.0 | 13.0 | 11.0 | 9.0 | 7.0 | 5.0 |
Առևտրային կազմակերպությունների քանակը 1000 բնակչի հաշվով | 15.9 1 | 17.0 | 18.0 | 19.0 | 22.0 | 26.0 | 30.0 |
Խոշոր ու միջին ձեռնարկությունների մասնավորեցում | 3+ | 3+ | 3+ | 4.0 | 4.0 | 4.0 | 4.0 |
«Փոքր» օբյեկտների մասնավորեցում | 3.7 | 3.9 | 4.0 | 4+ | 4+ | 4+ | 4+ |
Կորպորատիվ կառավարում և կառուցվածքային բարեփոխումներ ձեռնարկության մակարդակում | 2+ | 3- | 3- | 3.0 | 3.0 | 3+ | 3+ |
Գների ազատականացում | 3.0 | 3.0 | 3.0 | 3+ | 3+ | 4- | 4.0 |
Առևտուր և արժութային համակարգ | 4.0 | 4+ | 4+ | 4+ | 4+ | 4+ | 4+ |
Հակամենաշնորհային քաղաքականություն | 2.0 | 2.2 | 2.3 | 2.4 | 2+ | 3- | 3.0 |
Բանկային բարեփոխումներ և տոկոսադրույքների ազատականացում | 2.3 | 2.6 | 2.7 | 3- | 3.0 | 3+ | 4.0 |
Ֆինանսական շուկա և ոչ բանկային ֆինանսական հաստատություններ | 2.0 | 2.1 | 2.3 | 2.5 | 3.0 | 3+ | 4- |
Ենթակառուցվածքների բարեփոխումներ | 2.3 | 2.4 | 2.5 | 3- | 3.0 | 3+ | 4- |
12003 թ. ցուցանիշ:
Աղբյուրը՝ 2001 թ.՝ IDA, Program Docսment for a Proposed Fifth Strսctսral Adjսstment Credit to the Repսblic of Armenia, Febrսary 2003, 2002 Transition Report, EBRD, 2003, 2004-2015 թթ.՝ ԱՀՌԾ կանխատեսումներ:
6.3.3.2. Գործարար և ներդրումային միջավայրի զարգացմանն ուղղված քաղաքականությունը 2004-2015 թթ.
211. Վերջին տարիներին ոչ գյուղատնտեսական ոլորտի տնտեսական աճի գերակշռող մասը Հայաստանում ապահովվել է մասնավոր հատվածի, հիմնականում նոր ստեղծված փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) կողմից: Ի տարբերություն զարգացած երկրների, նախկին Խորհրդային Միությունից ժառանգած արտադրական կառուցվածքի փլուզման հետ կապված, որտեղ գերակայում էին խոշոր ձեռնարկությունները, ներկայիս Հայաստանում ՓՄՁ-ների ինչպես արտադրության ծավալը, այնպես էլ աշխատանքի արտադրողականությունը նկատելիորեն ավելի բարձր են, քան խոշոր ձեռնարկություններում79: Եվրոպական երկրների անցումային փորձը վկայում է, որ գոյություն ունի ուղղակի կապ տնտեսական աճի և նոր ստեղծված (ոչ մասնավորեցված) ՓՄՁ-ների քանակի և գործունեության ծավալների միջև80: Մյուս կողմից, նոր ստեղծվող ձեռնարկությունների, որոնց ճնշող մեծամասնությունը ՓՄՁ-ներ են, քանակի աճը էականորեն զիջում է տնտեսական աճի տեմպերին: 2001 թ. գրանցված առևտրային կազմակերպությունների քանակը ավելացել է 2,818-ով կամ 4.7 տոկոսով, 2002 թ.՝ 2,613-ով կամ 4.1 տոկոսով` ի տարբերություն տնտեսական աճի համապատասխանաբար 9.6 տոկոս և 12.9 տոկոս ցուցանիշների: Առ 01.01.2003 թ. Հայաստանում գրանցված է եղել 48,069 առևտրային կազմակերպություն81, որը կազմում է 15.9 ձեռնարկություն 1000 բնակչի հաշվով` էականորեն զիջելով զարգացած երկրների ցուցանիշներին82:
212. 1999 թ. սկսած` Հայաստանում էականորեն փոխվել է մասնավոր հատվածի ձևավորման մոդելը: Եթե 1994-1998 թթ. ոչ գյուղատնտեսական մասնավոր հատվածի ձևավորումը հիմնականում իրականացվում էր լայնածավալ մասնավորեցման հաշվին, ապա սերտիֆիկատային մասնավորեցման փուլի ավարտից հետո մասնավոր հատվածի և, ընդհանուր առմամբ, ամբողջ տնտեսության զարգացումը ներկայումս հիմնականում տեղի է ունենում եղած ՓՄՁ-ների արտադրության ծավալների աճի և նոր առևտրային կազմակերպությունների ստեղծման միջոցով:
213. Հաշվի առնելով այն, որ ԱՀՌԾ մակրոտնտեսական շրջանակով նախատեսվում է 2003-2015 թթ. ընթացքում ոչ գյուղատնտեսական ոլորտում ստեղծել մոտ 248 հազար լրացուցիչ աշխատատեղեր, ապա մասնավոր հատվածի առաջանցիկ զարգացումը դառնում է աղքատության և անհավասարության կրճատման և բնակչության աշխատանքային եկամուտների ավելացման հիմնական նախապայմաններից մեկը: Այդ զարգացումը ապահովելու նպատակով կառավարությունը նախատեսում է մի շարք լայնածավալ միջոցառումների իրականացում, որոնք նպատակաուղղված կլինեն Աղյուսակ 6.8-ում նշված նպատակային ցուցանիշների ապահովմանը:
214. Այդ միջոցառումները կոչված են ապահովելու՝
(i) ընկերությունների գրանցման և լիզենզավորման գործընթացների պարզեցումը և դրանց վրա ծախսվող ժամանակի և միջոցների էական կրճատումը.
(ii) նոր ընկերությունների մուտքի խրախուսումը և նոր բիզնեսների ֆինանսավորման արդյունավետ սխեմաների մշակումը և ներդրումը.
(iii) աշխատանքային հարաբերությունների կանոնակարգումը.
(iv) սեփականության (այդ թվում` մտավոր սեփականության) պաշտպանության արդյունավետ կիրառումը և տնտեսական պատասխանատվության արդյունավետ մեխանիզմների ներդնումը.
(v) ֆինանսական միջոցների մատչելիության էական աճը.
(vi) մրցակցության խրախուսումը, մենաշնորհների, ըստ էության, վերացումը.
(vii) ստուգումների կանոնակարգումը, հարկային, մաքսային և այլ վարչարարության, ինչպես նաև պետության կողմից մատուցվող ծառայությունների էական բարելավումը.
(viii) արտահանման և նոր արտադրատեսակների ներդրման խրախուսումը.
(ix) միկրոձեռնարկատիրության զարգացումը.
(x) ստվերային տնտեսության կրճատումը:
215. Չնայած պետական գրանցման և լիցենզավորման համար պահանջվող ժամանակի և ֆինանսական միջոցների որոշակի կրճատմանը` դրանք դեռ լիովին չեն համապատասխանում գործարար միջավայրին ներկայացվող ժամանակակից պահանջներին և հանդիսանում են էական խոչընդոտ ինչպես նոր ձեռնարկությունների մուտքի, այնպես էլ ներդրումների ներգրավման համար83: Այդ առումով 2004-2006 թթ. ընթացքում կկրճատվեն լիցենզավորվող գործունեության տեսակները, կպարզեցվեն լիցենզավորման գործառույթները, ինչպես նաև կներդրվեն պետական գրանցման և լիցենզավորման էլեկտրոնային համակարգերը (e-Goverment) և մասնագիտական որակավորման որոշակի գործառույթները կփոխանցվեն համապատասխան գործարար միավորումներին:
216. Նոր ընկերությունների մուտքը, հատկապես արտադրական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խրախուսելու և դրանց համար ֆինանսական ռեսուրսների մատչելիությունը ավելացնելու նպատակով՝
(i) կխրախուսվի անմրցունակ պետական և մասնավոր ձեռնարկությունների տարածքի և գույքի հիման վրա արտադրական գոտիների և ինդուստրիալ պարկերի ստեղծումը, այդ թվում` պետական մասնակցությամբ: Այդ նպատակով կարագացվեն և կպարզեցվեն այդպիսի ձեռնարկությունների սնանկացման գործընթացները, ինչպես նաև կստեղծվեն դրանց վերակառուցմամբ զբաղվող մասնագիտացված կազմակերպություններ84.
(ii) կխրախուսվի նոր արտադրանքի վենչուրային ֆինանսավորման մեխանիզմների ստեղծումը, կառավարությունը կօժանդակի նաև նոր բիզնեսներ ֆինանսավորող այլ կազմակերպությունների ձևավորմանը, կսահմանվեն դրանց գործունեությունը կարգավորող օրենսդրական նորմեր:
217. Հայաստանը ներկայումս բնութագրվում է ստվերային զբաղվածության բարձր աստիճանով: Համաձայն 2001 թ. տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտության, ինքնազբաղվածների թիվը մոտ 3 անգամ ավելի է եղել, քան պաշտոնապես գրանցված անհատ ձեռնարկատերերի թվաքանակը: Էականորեն թերագնահատված է առևտրի և ծառայությունների ոլորտում զբաղվածների թվաքանակը85: Տարածված երևույթ է նաև աշխատավարձերի էական թերհայտարարագրումը: Աշխատուժի հաշվառման բարելավման նպատակով, 2003 թ. սկսած, ՀՀ կառավարությունը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ, որոնք կխորացվեն հետագա տարիներին: Աշխատանքային հարաբերությունները ժամանակակից պայմանների համապատասխանեցնելու, ինչպես նաև վարձու աշխատողների օրինական շահերը պաշտպանելու նպատակով մինչև 2004 թ. կընդունվի նոր աշխատանքային օրենսգիրքը:
218. Սեփականության իրավունքների պաշտպանման, պայմանագրերի կատարման և տնտեսական պատասխանատվության ապահովման մեխանիզմները հանդիսանում են մասնավոր հատվածի զարգացման հիմնական նախապայմանները: Այդ ոլորտում ներկայիս իրավիճակը բնութագրվում է ցածր ֆինանսական կարգապահությամբ՝ ՀՀ կազմակերպությունների կրեդիտորական պարտքերը 2002 թ. հոկտեմբերի դրությամբ կազմել են 535 մլրդ դրամ, կամ ՀՆԱ 39.3 տոկոսը, որից մատակարարների և կապալառուների հետ՝ 359 մլրդ դրամ, կամ ՀՆԱ 26.4 տոկոսը, իսկ ժամկետանց պարտքերը՝ 98 մլրդ դրամ (ՀՆԱ 7.2 տոկոս)86: Նշված իրավիճակը հիմնականում բացատրվում է սնանկացման մասին օրենսդրության շատ թույլ և անարդյունավետ կիրառմամբ, ինչպես նաև բռնագանձված գույքի իրացման անարդյունավետ և երկարատև մենաշնորհային մեխանիզմով: Այս ոլորտում 2004-2006 թթ. նախատեսվում է պարզեցնել և հստակեցնել սնանկացման մասին օրենքը, ապահովել դրա լայնածավալ կիրառումը, վերացնել դատական հարկադիր կատարման մարմինների մենաշնորհը բռնագանձված գույքի իրացման գործում, էականորեն կրճատել սնանկացման և գույքի բռնագանձման վարույթների, ինչպես նաև բռնագանձված գույքի իրացման ժամկետները: Նշված հարցերում հիմնարար նշանակություն են ձեռք բերում դատական համակարգի արդյունավետության և մատչելիության էական բարձրացման խնդիրները:
219. Ձեռնարկությունների, հատկապես ՓՄՁ-ների արտաքին ֆինանսավորման մատչելիության ավելացումը մասնավոր հատվածի առաջանցիկ զարգացման ապահովման ամենակարևոր խնդիրներից մեկն է: Ֆինանսավորման խնդիրը` որպես զարգացման էական արգելք նշել են Հայաստանում հարցված ձեռնարկությունների 60.7 տոկոսը87: Աղյուսակ 6.9-ը ցույց է տալիս, որ Հայաստանում ձեռնարկությունների զարգացման ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է սեփական և ոչ ֆորմալ կերպով ստացած միջոցների հաշվին, որոնք գումարային ապահովում են ընդհանուր ֆինանսավորման 89 տոկոսը` լինելով ամենաբարձրը աղյուսակում նշված երկրների համապատասխան ցուցանիշների համեմատ: Ֆորմալ ճանապարհով ստացած միջոցները կազմում են ընդհանուր ռեսուրսների միայն 11.4 տոկոսը` Էստոնիայի 55.5, Վրաստանի 24.6 և Լեհաստանի 56 տոկոսի համեմատ: Ֆինանսական և առևտրային շուկաներն ապահովում են օգտագործվող ռեսուրսների միայն 6.5 տոկոսը, որից բանկային համակարգը՝ 3.2 տոկոսը` Լեհաստանի 54.6 և Էստոնիայի 53.5 տոկոսի համեմատ: Նշվածը վկայում է ֆինանսական շուկաների անբավարար զարգացման, գործարար միջավայրում ֆինանսական կարգապահության ու փոխադարձ վստահության ցածր աստիճանի մասին, որը կարող է մոտակա ապագայում մասնավոր հատվածի զարգացման լուրջ խոչընդոտ հանդիսանալ:
_____________
79 Համաձայն Growth Challenges and Government Policies in Armenia, WB 2002, էջ 43, նոր ստեղծված մասնավոր արդյունաբերական ձեռնարկություններն արտադրել էին 1999 թ. ամբողջ արդյունաբերական արտադրանքի 40 տոկոսը, զբաղվածությունն այդ ընկերություններում կազմել է արդյունաբերության ամբողջ զբաղվածության ընդամենը 7.7 տոկոսը, իսկ աշխատանքի արտադրողականությունը միջինում 5.2 անգամ բարձր է եղել:
80 Kontorovich, V. ''Has new business creation in Russia come to halt?” Journal of Business Venturing, Vol. 14, N 5/6, 1999:
81 ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2002 թ. հունվար-դեկտեմբերին, Երևան, 2003 թ., էջ 113:
82 Գերմանիայում 90-ական թվականների վերջին համապատասխան ցուցանիշը կազմել է 37 գրանցված ձեռնարկություն 1000 բնակչի հաշվով, Սլովենիայում՝ 45, ԱՄՆ- ում՝ 74 (Growth Challenges and Government Policies in Armenia, WB 2002, էջ 42):
83 Համաձայն Investment Climate Around The World, WB 2003, էջ 114, Հայաստանում պետական գրանցման և լիցենզավորման գործառույթները մասնավոր հատվածի զարգացման խոչընդոտ են համարել հարցված ընկերությունների 21.6 տոկոսը` ԱՊՀ միջին 23.4 տոկոսի համեմատ: Սակայն այն երկրներում, որոնք բնութագրվում են մասնավոր հատվածի արագ զարգացմամբ և ներդրումների ներգրավման բարձր աստիճանով, այդ ցուցանիշները շատ ավելի ցածր են՝ Էստոնիա՝ 11 տոկոս, Լեհաստան՝ 8.7 տոկոս, Սինգապուր՝ 9.3 տոկոս:
84 Ներկայումս Համաշխարհային բանկի վարկերի միջոցով իրականացվում է երկու այդպիսի ծրագրեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնոլոգիական պարկի և վերակառուցման գործակալության ստեղծման:
85 Growth Challenges and Government Policies in Armenia, WB 2002, էջ 40:
86 ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2002 թ. հունվար-դեկտեմբերին, Երևան, 2003 թ., էջ 78:
87 Investment Climate Around The World, WB 2003, էջ 110:
Աղյուսակ 6.9. Ձեռնարկությունների հիմնական միջոցների մեջ ներդրումների ֆինանսավորման աղբյուրները Հայաստանում և մի շարք այլ երկրներում 2001 թ., ընդհանուրի նկատմամբ` %
Երկիրը |
Սեփական միջոցներ |
Արժե-թղթեր |
Բանկային համակարգ |
Ոչ բանկային ֆինանսական հաստատու-թյուններ |
Պետական միջոցներ |
Վարձակա-լություն |
Մատակա-րարողների վարկեր |
Այլ |
Հայաստան |
67.3 |
1.0 |
3.2 |
0.4 |
4.9 |
0.9 |
1.0 |
21.3 |
Վրաստան |
69.6 |
0.7 |
7.2 |
1.3 |
6.8 |
3.4 |
5.2 |
5.8 |
Ադրբեջան |
63.4 |
0.2 |
1.9 |
0.4 |
14.4 |
0.8 |
3.4 |
15.5 |
Ռուսաստան |
69.6 |
0.9 |
5.6 |
1.3 |
4.0 |
3.5 |
8.7 |
6.4 |
Ուկրաինա |
69.1 |
2.2 |
6.4 |
1.7 |
4.9 |
1.1 |
7.0 |
7.6 |
Էստոնիա |
35.5 |
15.9 |
20.0 |
2.0 |
2.3 |
8.5 |
6.8 |
9.0 |
Լեհաստան |
39.6 |
30.5 |
13.1 |
2.9 |
1.4 |
4.3 |
3.8 |
4.4 |
Հունգարիա |
52.1 |
6.0 |
15.1 |
2.0 |
4.2 |
2.4 |
4.1 |
14.1 |
Չեխիա |
62.6 |
0.8 |
10.2 |
0.9 |
7.0 |
3.4 |
3.5 |
11.6 |
Բուլղարիա |
58.2 |
1.4 |
6.4 |
1.6 |
4.4 |
3.6 |
5.5 |
18.9 |
Աղբյուրը՝ Investment Climate Aroսnd The World, WB 2003, p. 122:
220. Պետք է նշել, որ ՓՄՁ բանկային ֆինանսավորման մատչելիության ավելացման համար 2003 թ. գործարկվել է փոքր և միջին ձեռնարկատիրության երաշխավորման պետական հիմնադրամը, որի համար 2003 թ. հատկացվել է 100 մլն դրամ: Ֆինանսական և առևտրային համակարգերից ձեռնարկությունների ֆինանսավորման անբավարար ծավալները կապված են նաև դրանց կառավարման որակի, գործունեության վերաբերյալ հավաստի տեղեկատվության անբավարարության և տնտեսության ստվերայնության բարձր մակարդակի հետ` էականորեն վատթարացնելով են երկրի ներդրումային գրավչությունը: Այդ առումով, կորպորատիվ կառավարման բարելավման միջոցառումներն ուղղված կլինեն փոքր բաժնետերերի և ներդրողների շահերի պաշտպանությանը, ընկերությունների կառավարման համակարգերի կանոնակարգմանը և պարզեցմանը, տեղեկատվության հավաստիության աստիճանի բարձրացմանը, ժամանակակից հաշվապահական ստանդարտների համատարած ներդրմանը: Այդ նպատակով համապատասխան փոփոխություններ կկատարվեն ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության՝ քաղաքացիական օրենսգրքում և ընկերությունների մասին օրենքներում: Ֆինանսավորման և ներդրումային առաջարկների հիմնավորվածությունը բարձրացնելու նպատակով միջոցառումներ կիրականացվեն խորհրդատվական ծառայությունների մատչելիության ավելացման ուղղությամբ:
221. Հայաստանում մրցակցային միջավայրը ձևավորվել է և շարունակում է ձևավորվել վերջին 12 տարվա զարգացումներով պայմանավորված տնտեսության բաց բնույթով և ներքին շուկայի սահմանափակության պայմաններում: Դրանց արդյունքում լայն սպառման որոշակի հիմնական ապրանքների ներմուծման, ինչպես նաև դրանց մեծածախ իրացման ոլորտներում ձևավորվել են մենաշնորհային խմբեր: Համաձայն մասնավորեցման պայմանագրի, մինչև 2013 թ. մենաշնորհ է հանդիսանալու նաև ողջ հեռահաղորդակցության ոլորտը: 2000 թ. ընդունվել են հակամենաշնորհային և մրցակցության խրախուսման հիմնական օրենքները, ինչպես նաև ձևավորվել է կարգավորող մարմին՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Նշված ոլորտները, առավել քան տնտեսության այլ ոլորտները, բնութագրվում են համապատասխան ապրանքային շուկաների վերաբերյալ համալիր և արժանահավատ տեղեկատվության բացակայությամբ, կոռուպցիայի և հովանավորչության առավել բարձր մակարդակով, ստվերայնության մեծ ծավալներով և անբարեխիղճ մրցակցության ձևերի արմատացմամբ, ինչպես նաև բիզնեսի և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման սերտաճման բարձր աստիճանով (վարչական մենաշնորհի առկայություն): Նշված հիմնախնդիրների լուծման նպատակով 2003-2004 թթ. կմշակվի «Տնտեսության ապամենաշնորհացման և մրցակցության զարգացման» պետական ծրագիրը, որը ենթակա կլինի իրականացման ըստ հետևյալ առաջնային ուղղությունների`
(i) տնտեսության ապամենաշնորհացում, որը պետք է ուղղված լինի ապրանքային շուկաներում մենաշնորհային իշխանության վերաբաշխմանը և մրցակցության զարգացման համար տնտեսական նախադրյալների ստեղծմանը.
(ii) բարենպաստ մրցակցային միջավայրի ձևավորում և մրցակցության զարգացում, ինչը համահունչ է ինչպես ապամենաշնորհացման, այնպես էլ հակամենաշնորհային քաղաքականությանը.
(iii) տնտեսության հակամենաշնորհային կարգավորում.
(iv) բնական մենաշնորհի ոլորտներում միասնական սակագնային կարգավորում.
(v) հակամենաշնորհային քաղաքականության իրավական բազայի կատարելագործում:
222. Մասնավոր բիզնեսի պետական կարգավորման և պետության կողմից տրամադրվող ծառայությունների արդյունավետությունը և մատչելիությունը հանդիսանում են մասնավոր հատվածի զարգացման և ներդրումային միջավայրի բարելավման հիմնական պայմաններից մեկը: Չնայած վերջին ժամանակաշրջանում պետական կարգավորման և ծառայությունների արդյունավետության որոշակի աճին, դրանց որակը դեռ շարունակում է մնալ բավականին ցածր: Հայաստանում հարցված ընկերությունների 84 տոկոսը գնահատել են պետական կարգավորումը և պետության կողմից մատուցվող ծառայությունները որպես ոչ արդյունավետ` Էստոնիայի 43 և Լեհաստանի 48 տոկոսի համեմատ: Ընկերությունների 86 տոկոսը դատական համակարգը գնահատել են որպես ոչ արդար: Մաքսային ծառայությունները գնահատվել են որպես ոչ արդյունավետ ընկերությունների 61 տոկոսի, իսկ հարկային վարչարարությունը համարվել է որպես զարգացման խոչընդոտ ընկերությունների 74 տոկոսի կողմից88: Պետական կարգավորման որակի և արդյունավետության աճին ուղղված միջոցառումները լուսաբանվում են ԱՀՌԾ համապատասխան ենթաբաժիններում, որոնք նվիրված են հանրային կառավարման և դատաիրավական համակարգի բարեփոխումներին և հարկային քաղաքականությանը:
223. 2001-2002 թթ., անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, տնտեսական աճի հիմնական գործոններից է հանդիսացել արտահանման առաջանցիկ աճը: Այդ երկու տարում ապրանքների արտահանման մակարդակի աճը եղել է 50 տոկոսից ավելի: 2003-2015 թթ. արտահանման առաջանցիկ աճի ապահովումը հանդիսանում է տնտեսական քաղաքականության հիմնական գերակայություններից մեկը (ԱՀՌԾ մակրոտնտեսական շրջանակով նախատեսվում է արտահանման աճ միջին տարեկան 9.2 տոկոսով): Արտահանման վրա հիմնված կայուն տնտեսական աճի ապահովումը կպահանջի արտահանման խրախուսմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում: Այդ միջոցառումները կընդգրկվեն Հայաստանի կայուն տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրում, որը կհաստատվի կառավարության կողմից 2003 թ. վերջին:
224. Միկրոձեռնարկատիրությունը (ինքնազբաղվածությունը և փոքր ընտանեկան ձեռնարկությունները) էական տեղ են գրավում Հայաստանի տնտեսության մեջ89: Միկրոձեռնարկատիրությունը բնութագրվում է բարձր աշխատատարությամբ և հանդիսանում է ընտանիքների եկամուտների ավելացման կարևոր աղբյուրներից մեկը: Համաձայն 2001 թ. տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտությունների արդյունքների, ինքնազբաղվածությունից եկամուտ են ունեցել 174 հազար մարդ, իսկ այդ եկամուտը կազմել է ընդհանուր եկամուտների 9.8 տոկոսը (աղքատ բնակչության համար՝ 10.7 տոկոս): Այսպիսով, միկրոձեռնարկատիրության խրախուսումը և ծավալների ավելացումը ուղղակիորեն կրճատում է աղքատությունը: Համաշխարհային փորձը վկայում է, որ միկրոձեռնարկատիրության ծավալների ավելացման արդյունավետ գործիք են հանդիսանում միկրովարկավորման համակարգերը90, որոնց կողմից 500-1000 դոլարի սահմաններում հատկացվող գումարները հնարավորություն են տալիս ստեղծել նոր միկրոբիզնեսներ` որպես կանոն, ծառայությունների մատուցման, գյուղմթերքների պարզ վերամշակման և արհեստագործության ոլորտներում: Միկրովարկավորման ներդրումը Հայաստանի պայմաններում հատկապես կարևոր է գյուղական վայրերում, ինչպես նաև փոքր քաղաքներում ոչ գյուղատնտեսական զբաղվածությունն ավելացնելու համար: Դա նաև կմեղմի տնտեսական զարգացման տարածքային տարբերությունները: Այդ առումով, 2004 թ. սկսած, Հայաստանում կներդրվեն ոչ գյուղատնտեսական զբաղվածությունը խրախուսող լայնածավալ միկրովարկավորման համակարգեր, որոնք կզուգակցվեն համապատասխան խորհրդատվական ծառայություններով:
225. Համաձայն ստվերային տնտեսության ամենատարածված սահմանմանը, այն ներառում է գործունեության այն տեսակները և գործարքները, որոնք կրելով առևտրային բնույթ, չեն ներառվում երկրի ՀՆԱ-ի պաշտոնական գնահատականների մեջ, իսկ դրանց արդյունքներն ու ստացված եկամուտները չեն հաշվարկվում երկրի հարկային մարմինների կողմից91: Ստվերային տնտեսությունը ներառում է օրենքի կողմից հետապնդվող գործունեությունը, ինչպես նաև օրենքով չարգելված տնտեսական այն գործունեությունը, որը կամ պետականորեն գրանցված չի, կամ դրա արդյունքները լրիվ կամ մասնակի թաքցվում են պետական վիճակագրական և հարկային մարմիններից: Կան Հայաստանի ստվերային տնտեսության մի շարք գնահատականներ, համաձայն որոնց, դրա ծավալները հաշվարկվում են պաշտոնական տնտեսության 45-50 տոկոսի սահմաններում: Ըստ Ֆ. Շնեյդերի գնահատականի, ստվերային տնտեսության ծավալները Հայաստանում 2000 թ. կազմել են ՀՆԱ 46.3 տոկոսը` Վրաստանի 67.3, Ադրբեջանի 60.6, Ռուսաստանի 46.1, անցումային երկրների միջին 38 և Եվրոպական զարգացած երկրների 18 տոկոսի համեմատ92: ԱՀՌԾ գնահատականներով ստվերային տնտեսությունը մոտավորապես հավասարաչափ բաժանված է չգրանցված գործունեության, որը գերակայում է ծառայությունների ոլորտում և պաշտոնապես գրանցված բիզնեսի եկամուտների ու գործունեության ծավալների թերհայտարարագրման միջև, իսկ անօրինական գործունեության իրականացումը ունի ավելի փոքր ծավալներ: Անօրինական գործունեության հիմնական ծավալները կապված են բավականին տարածված մաքսանենգության հետ:
226. Ստվերային տնտեսության չափերի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ այն հիմնականում պայմանավորված է երկու գործոններով՝ երկրի տնտեսական զարգացման մակարդակով և պետության արդյունավետությամբ, որոնց աճը բերում է ստվերային տնտեսության կրճատմանը: Հայաստանի առանձնահատկություններից ելնելով (աղքատության և անհավասարության բարձր մակարդակ, աշխատատեղերի սահմանափակություն, ինքնազբաղվածությունից եկամուտի կարևորությունը աղքատ ընտանիքների համար) ստվերայնության կրճատման ռազմավարությունը ԱՀՌԾ շրջանակներում 2003-2015 թթ. ուղղված կլինի գրանցված գործունեությունից եկամուտների և գործունեության ծավալների թերհայտարարագրման դեմ: Ինչ վերաբերում է չգրանցված ինքնազբաղվածությանը, ապա եկամուտների հայտարարագրման մեխանիզմների գործարկումից հետո նախատեսվում է վերացնել անհատ ձեռնարկատերերի պարտադիր պետական գրանցումը գործունեության այն տեսակների համար, որոնք չեն պահանջում մասնագիտական որակավորում: Այդ առումով ստվերայնության կրճատման ռազմավարությունը կներառի՝
(i) հարկային և մաքսային համակարգերի բարեփոխումների իրականացումը, հարկային և մաքսային համակարգերում վարչարարության բարելավումը, հարկային և մաքսային համակարգերի պարզեցումը.
(ii) ստվերային տնտեսության և պետական (քաղաքական) իշխանության տարանջատումը ու դրանց սերտաճման կանխարգելումը.
(iii) աշխատուժի շուկայի կարգավորման կատարելագործումը և աշխատուժի հաշվառման մեխանիզմների ներդրումը.
(iv) դրամաշրջանառության ոլորտի կարգավորման կատարելագործումը և վերահսկելիության մակարդակի բարձրացումը:
6.3.3.3. Ֆինանսական հատվածի միջնորդության ավելացում
227. Աղքատության կրճատման գործում կարևորագույն գործոններից է երկրում ֆինանսական համակարգի միջնորդության աստիճանի բարձր մակարդակը: Հայաստանում բանկային համակարգի ակտիվների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմում է ընդամենը 17%: Բանկային համակարգում առկա է ավելցուկային իրացվելիության բավական մեծ մակարդակ (01.04.2003 թ. դրությամբ բանկային համակարգի ավելցուկային իրացվելիությունը կազմել է մոտ 26 մլրդ դրամ, իսկ կապիտալի համարժեքության նորմատիվները (ըստ ընդհանուր և հիմնական կապիտալների) գերազանցում են նվազագույն պահանջները համապատասխանաբար 27 և 29 տոկոսային կետերով): Նման իրավիճակը չի խթանում երկրում աղքատության կրճատմանը և որպես առօրյա հրամայական հանդես է գալիս վարկավորման ծավալների աճը: Խնդիր է նաև այն, որ Հայաստանի ֆինանսական համակարգին բնորոշ է բանկային համակարգի դոմինանտությունը ապահովագրական ու կենսաթոշակային համակարգերի նկատմամբ, ինչը հնարավորություն չի տալիս ձևավորել երկարաժամկետ ֆինանսական ռեսուրսներ: Անհրաժեշտ է ստեղծել նախադրյալներ ապահովագրական ու մասնավոր կենսաթոշակային ընկերությունների ձևավորման ու զարգացման համար:
228. Վարկավորման ծավալների ընդլայնման ճանապարհին գոյություն ունեն մի շարք խոչընդոտներ, մասնավորապես օրենսդրության մեջ առկա այն սկզբունքները, որոնք ձեռնտու են դարձնում վարկառուների կողմից վարկային միջոցների չվերադարձնելը, որը իր հերթին բերում է բանկային համակարգի կողմից վարկավորման ծավալների կրճատմանը: Կարգավորում պահանջող օրենսդրական խոչընդոտներից են.
(i) հարկադիր կատարման ոլորտում գործող «խաղի կանոնները», ըստ էության, թույլ չեն տալիս արդյունավետորեն իրականացնել հատկապես տնտեսական վեճերը, որի արդյունքում հարկադիր կատարման ժամկետները կարող են անվերջ ձգձգվել, որի հետևանքով էլ վարկատուները չեն կարողանում հատուցել իրենց կորուստները.
(ii) անշարժ գույքի գրանցման մեխանիզմները ներկայումս բավական ծախսատար են ու կապված քաշքշուկների հետ, ինչի հետևանքով չի զարգացնում բնակարանային վարկավորումը.
(iii) գրավի տնօրինման արդյունքում բանկի սեփականությանը անցած բնակարանից այսօր հնարավոր չէ վտարել երրորդ անձանց համաձայն գործող պրակտիկայի, գրավ դրված բնակարանում բնակվող երեխաները չեն կարող վտարվել բնակարանից, չնայած բնակարանի տիրապետման իրավունքը կարող է անցնել վարկատուին).
(iv) վարկավորման հարաբերությունների հետ կապված գործող օրենսդրությունը այսօր խաթարված է իր կիրառման ժամանակ: Օրինակ՝ վարկատուն իրավունք ունի ցանկացած պահին վաճառել իր կողմից տրամադրված գրավով ապահոված վարկը երրորդ անձին, անկախ վարկառուի և գրավատուի համաձայնությունից, սակայն գործող պրակտիկան պարտադրում է վարկի առուվաճառքի դեպքում գրավատուի համաձայնությունը: Կամ, գործող օրենսդրությունը թույլ է տալիս գրավադրել իրավունքը ինչպես նաև ապագայում ծագող իրավունքը: Սակայն պրակտիկայում սա հնարավոր չէ, կապված մի շարք զուտ տեխնիկական խնդիրների հետ:
229. Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի բնակարանային վարկավորման հարցերին, քանզի վերջինս թույլ է տալիս միաժամանակ լուծել մի քանի խնդիր: Խոսքը ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական դրական արդյունքների ստացման մասին է, մասնավորապես` բնակարանային բավարար պայմաններով չապահոված բնակչությանը բնակարաններ ձեռքբերելու հնարավորության ընձեռում, արժեթղթերի ու ապահովագրական շուկաների զարգացում, շինարարության ճյուղի ֆինանսավորման ապահովում (վերջինս հատկապես կարևորվում է մոտակա տարիներին այդ ոլորտին ուղղվող արտաքին ֆինանսավորման ծավալների հնարավոր կրճատման դեպքում):
6.3.4. ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
230. Ինչպես նշվեց «ԱՀՌԾ նպատակները և քաղաքականության հիմնական ուղղությունները» գլխում, պետության ֆինանսական կարողությունների աճը ռազմավարական հիմնական գերակայություններից մեկն է: Հարկային (մաքսային) քաղաքականության և վարչարարության զարգացումները պայմաններ կապահովեն տարեկան ՀՆԱ-ի 0.3-0.4 տոկոսի չափով աճ ապահովելու համար: Դրանով հանդերձ, կայուն բարձր տնտեսական աճի հնարավորությունները չեն խաթարվի, քանի որ հարկային եկամուտների աճը կապահովվի հարկային վարչարարության կատարելագործման և հարկային համակարգի պարզեցման արդյունքում:
231. Ըստ Համաշխարհային բանկի՝93 աղքատության հաղթահարման համար նպաստավոր հարկային քաղաքականությունը պետք է նպատակաուղղվի պարզ վարչարարությամբ, լայն հարկման բազա ունեցող և ցածր հարկային դրույքաչափերով հարկային համակարգի կայացմանը: Անցումային շրջանում գտնվող երկրում, ինչպիսին Հայաստանն է, դժվար է ստեղծել այնպիսի հարկային համակարգ, որը արդյունավետ լինի և, միաժամանակ, բնակչության եկամուտների վրա ունենա մեծ վերաբաշխողական ազդեցություն: Հետևաբար, հարկային քաղաքականության ընտրությունը առաջիկա տարիներին պետք է կատարվի (i) պարզ ու արդյունավետ, սակայն քիչ վերաբաշխողական ազդեցությամբ հարկային համակարգի կամ (ii) պրոգրեսիվ ու մեծ վերաբաշխողական ազդեցությամբ, սակայն քիչ արդյունավետ, կիրառության ու հսկողության բարդ կանոններով հարկային համակարգերի միջև:
232. Կարելի է ասել, որ վերջին մի քանի տարիների փոփոխությունների արդյունքում Հայաստանում ստեղծվել է հարկման լայն բազայով և նվազագույն արտոնություններով, հիմնականում ցածր դրույքաչափերով հարկային համակարգ: Սակայն գոյություն ունեցող հարկատեսակների հավաքելիությունը դեռևս բարձր չէ, ինչի հետևանքով հարկերի և սոցիալական վճարների գումարը 2002 թվականին կազմել է ՀՆԱ ի գրեթե 18 տոկոսը: Առանձին հարկատեսակների վերաբերյալ օրենքները դեռևս պարունակում են հարկի հաշվարկման և վճարման բարդ, երբեմն միմյանց հակասող դրույթներ:
233. Աղքատության հաղթահարման սոցիալական և տնտեսական համակարգված քաղաքականության իրագործման համար անհրաժեշտ` պետության ֆինանսական կարողությունների ավելացումը պահանջում է, որ միջնաժամկետ հատվածում հարկային եկամուտների ավելացումը լինի հարկային քաղաքականության հիմնական նպատակը: Դա պետք է կատարվի հատկապես տնտեսության ստվերային հատվածի կրճատման հաշվին: Պետք է շարունակվի հարկային օրենքների պարզեցումը, վերացվեն դրանցում առկա հակասությունները, հարկերի հաշվարկման և վճարման մեխանիզմները հարկ վճարողների գերակշիռ մեծամասնության համար դարձվեն պարզ ու հասկանալի: Պետք է բարձրացվի հարկային վարչարարության արդյունավետությունը, ինչը կարտահայտվի հարկ վճարողների համար հարկերի վճարման հետ կապված անուղղակի ծախսերի (հաշվառում և հաշվետվություններ), ինչպես նաև հարկային մարմինների կողմից հարկերի վճարման հսկողության համար պետական ծախսերի նվազեցմամբ:
234. Հայաստանում սահմանված է հարկման լայն բազայով ավելացված արժեքի հարկ, որի միասնական 20 տոկոս դրույքաչափը տարածաշրջանում սահմանված ընդհանուր մակարդակից էապես բարձր չէ: Գործող արտոնությունները շատ սահմանափակ կիրառություն ունեն (հիմնականում ֆինանսական ծառայություններ, բարեգործություն, տեղական գյուղատնտեսական ապրանքներ): Տեղական ապրանքների և ներմուծման հարկման կարգը նույնն է: Բացառություն է կազմում միայն տեղական արտադրության գյուղատնտեսական արտադրանքի իրացումը, որի համար սահմանված հարկազատման արտոնությունը կգործի մինչև 2009 թվականը:
Աղքատության հաղթահարման նպատակը պահանջում է, որ գյուղատնտեսական արտադրության ավելացված արժեքի հարկով հարկման կարգը չվնասի տնտեսությանը, այս ոլորտում գործունեության արդյունքների նկատմամբ պահպանի առավելագույն չեզոքություն: Պետք է լուծվեն մի քանի հիմնական հարցեր: Նախ՝ հարկային պարտավորությունների հաշվարկման և հաշվառման հարցը: Հնարավոր լուծումներից կարող է լինել այն, որ փոքր գյուղացիական տնտեսությունների հարկային հաշվառումը վարվի հարկային մարմինների կողմից: Այս դեպքում, ըստ էության, հաշվարկման կարգը կարող է մոտ լինել գյուղացիական տնտեսությունների կողմից վճարվող հիմնական հարկին` հողի հարկին: Միաժամանակ, կարող է լինել նաև հարկման այլընտրանքային կարգ այն սուբյեկտների համար, որոնք իրենց արտադրանքը արտահանում կամ իրացնում են վերամշակող ձեռնարկություններին` այդպիսով բացառելով փոքր գյուղացիական տնտեսությունների արտադրանքի մրցունակության նվազեցումը:
235. Ակցիզային հարկով հարկվում են միայն ծխախոտը, ալկոհոլային խմիչքները և նավթամթերքները: Հարկը կիրառվում է հիմնականում հաստատագրված դրույքաչափերով: Ակցիզային հարկ վճարվում է միայն արտադրության կամ ներմուծման փուլում: Տեղական և ներմուծվող ապրանքների համար սահմանված են ակցիզային հարկի նույն դրույքաչափերը: Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի հարկման վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով կիրառվում են ակցիզային դրոշմանիշեր:
Ակցիզային հարկը պետք է շարունակի լինել պարզ և ընդգրկման սահմանափակ շրջանակ ունեցող հարկատեսակ:
236. Շահութահարկի միասնական 20 տոկոս դրույքաչափը, ինչպես նաև հարկային և հաշվապահական հաշվառման մեծ տարբերությունների բացակայությունը, ներդրումների որոշումների նկատմամբ հիմնականում չեզոք է: Նյութական և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետները հիմնականում միասնական են ներդրումների բոլոր ոլորտների համար: Հարկից ազատման արտոնությունները շատ սահմանափակ կիրառություն ունեն, նախատեսված են որոշակի և սահմանափակ ժամկետում օտարերկրյա ներդրումների ներգրավման համար: Տնտեսական գործունեության վնասների համար սահմանված է գալիք 5 տարիների եկամուտներից նվազեցնելու իրավունք:
Շահութահարկի կիրառությունը պետք է պարզեցվի, հնարավորին չափով պետք է վերացվեն հարկային և հաշվապահական հաշվառման տարբերությունները: Պետք է կիրառություն գտնեն այնպիսի մոտեցումներ, որոնք կպարզեցնեն հարկային մարմինների և տնտեսավարող սուբյեկտների շփումները: Պետք է առավելագույնս բացառվեն հարկումից խուսափելու հնարավորությունները` անհրաժեշտության դեպքում կիրառելով շահութահարկի գնահատման այլընտրանքային եղանակներ (չբացառելով իրական շահութաբերության գնահատականների վրա հիմնված նվազագույն հարկի կիրառությունը):
237. Եկամտահարկի և սոցիալական պարտադիր ապահովագրության վճարների դրույքաչափերի ցածր մակարդակը (երկուսի դրույքաչափերի հանրագումարը 28 տոկոս է` եկամուտների բոլոր մակարդակներում) ապահովում է զբաղվածության ընդլայնման նկատմամբ այս վճարատեսակների չեզոքությունը: Սպառողական նվազագույն ծախսերի մակարդակը գերազանցող եկամտահարկի չհարկվող շեմի գոյությունը բխում է առավել ցածր եկամուտներով անձանց շահերից: Երկու հարկատեսակներն էլ ունեն ընդամենը երկաստիճան սանդղակ: Երկուսի դեպքում էլ հարկի պահումը և պետությանը վճարումը կատարվում է գերազանցապես հարկային գործակալի միջոցով: Այդ ձևով վճարված հարկը համարվում է վերջնական գումար և չի վերահաշվարկվում:
Եկամտահարկի և սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման կարգը պետք է շարունակի պարզեցվել: Եկամտահարկի պրոգրեսիվ և սոցիալական վճարների ռեգրեսիվ սանդղակները պետք է փոխարինվեն հաստատուն դրույքաչափերով` երկուսի հանրագումարը պահելով այսօր գործող մակարդակի վրա: Բացի պարզեցումից, դրույքաչափերի փոփոխությունը ևս նպաստավոր կլինի աղքատության հաղթահարման համար՝ մեկ այլ տեսակետից: 2004 թվականից սոցիալական ապահովագրավճարների համակարգում կներդրվեն անհատական ծածկագրեր, ինչն ավելի ուշ հնարավորություն կտա կենսաթոշակների հաշվարկման համար, աշխատած տարիներից բացի, հաշվի առնել նաև կատարած ապահովագրավճարների չափը: Սոցիալական ապահովագրական վճարների ռեգրեսիվ սանդղակը գծայինով փոխարինելը (հաստատուն դրույքաչափով) կբարձրացնի համակարգի արդարացիությունը` յուրաքանչյուր քաղաքացու կողմից այլ հավասար պայմաններում ավելի մեծ կենսաթոշակ ստանալու հիմքեր ստեղծելով:
238. Գույքային հարկերը սահմանափակ կիրառություն ունեն: Գույքահարկով հարկվում են միայն շենքերը և տրանսպորտային միջոցները: Սահմանված դրույքաչափերը բարձր չեն (շենքերի հարկման դրույքաչափերը պրոգրեսիվ են` հարկվում են առավելագույն մեկ տոկոս դրույքաչափով), սահմանված է երեք միլիոն դրամ չհարկվող շեմ, ինչը, որպես կանոն, նվազագույն բնակարանային կարիքները ապահովող շինությունների համար իրականում նշանակում է հարկազատում: Հարկվող գույքի շրջանակի սահմանափակումը նվազագույնի է հասցրել ներդրումային որոշումների վրա գույքահարկի ազդեցությունը: Հողի հարկի դրույքաչափերը ցածր են, իսկ գյուղատնտեսությամբ զբաղվողներն ազատված են այդ մասով եկամտային այլ հարկերից:
Աղքատության հաղթահարման տեսակետից կարևոր կլինի գույքահարկի կիրառության արդարացիության բարձրացումը: Հիմնական խնդիրը ներքին հակասության վերացումն է: Ներկայումս կիրառվում է գույքահարկի պրոգրեսիվ սանդղակ, սակայն մեկ քաղաքացու ունեցած հարկվող գույքի տարբեր միավորումների արժեքը հարկման նպատակով չի համախմբվում: Հարկման նպատակով պետք է համախմբել մեկ քաղաքացու գույքի արժեքը կամ հարկման պրոգրեսիվ սանդղակը փոխարինել գծայինով (հաստատուն դրույքաչափով):
239. Ի լրումն հիմնական հարկատեսակների՝ փոքր բիզնեսի համար սահմանված են հարկերի հաշվարկման և վճարման պարզեցված եղանակներ: Տարեկան մինչև 50 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող սուբյեկտներին իրավունք է վերապահված շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի փոխարեն վճարել իրացման շրջանառության նկատմամբ որոշվող հարկ: Կան նաև գործունեության տեսակներ, որոնք հարկվում են հաստատագրված հարկով: Նշված դեպքերում նպատակը հատկապես հարկային հաշվառման պարզեցումն է և, այդպիսով, տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային հաշվառման համար կատարվող ծախսերի նվազեցումը:
Պետք է բարձրացվի պարզեցված հարկման եղանակների նպատակայնությունը, բացառվեն այն դեպքերը, երբ պարզեցված կամ հաստատագրված հարկերի կիրառությունը տնտեսավարող սուբյեկտների կողմից դիտվում է որպես հարկումից խուսափելու հնարավորություն: Անհրաժեշտ է առավել պարզեցնել սահմանափակ տնտեսական հնարավորություններով անձանց հարկային հաշվառման պայմանները, դրանով իսկ նվազեցնելով բիզնեսի այն ռիսկերը, որոնք պայմանավորված են հարկերի գոյությամբ:
240. Ընդհանուր առմամբ, Հայաստանում սահմանված հարկատեսակների բազան լիարժեք հարկման դաշտում ներառելը հարկային եկամուտների ավելացման մեծ չօգտագործված ներուժ ունի, այդ թվում՝ առանց հարկային դրույքաչափերի բարձրացման կամ նոր հարկեր սահմանելու: Աղքատության հաղթահարման ծրագրի շրջանակում հատկապես պետք է լուծվեն հետևյալ խնդիրները`
(i) ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերության բարձրացումը.
(ii) ներդրումային ակտիվության և զբաղվածության խթանմանը նպաստող հարկային համակարգի զարգացումը և կայուն բարձր տնտեսական աճի նկատմամբ առավելագույն չեզոքության պահպանումը.
(iii) հարկման դրույքաչափերի բարձրացումից հնարավորինս խուսափումը.
(iv) հարկային վարչարարության կատարելագործումը, հարկային ու մաքսային մարմինների և տնտեսավարող սուբյեկտների փոխհարաբերությունների որակական բարելավումը.
(v) հարկային համակարգի հետագա պարզեցումը, գործող հարկային օրենքների համախմբումը միասնական սկզբունքներով հարկային օրենսգրքում:
241. Ելնելով նշված նպատակադրումներից՝ միջնաժամկետ հատվածում հարկային քաղաքականության գերակայություններ կլինեն`
(i) հարկային (մաքսային) օրենսդրության պարզեցումը և օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության գործուն մեխանիզմների զարգացումը.
(ii) հարկային վարչարարության արդյունավետության բարձրացումը, հարկային հսկողության համակարգի կառավարման բարելավումը.
(iii) հարկերի վճարման հարցում համահավասարության արմատավորումը.
(iv) մինչև հարկման հորիզոնական արդարության սկզբունքի լիարժեք արմատավորումը հարկերի վերաբաշխողական դերի նվազագույն կիրառությունը (հարկման ուղղահայաց արդարության սկզբունքը կարող է ավելի լայն կիրառություն ունենալ այն բանից հետո, եթե հիմնավորապես հաստատված լինի հարկման հորիզոնական արդարությունը).
(v) հարկային քաղաքականության սահմանված սկզբունքների կայունությունը և հարկերի վճարման մեխանիզմների բարելավման շարունակականությունը:
88 Investment Climate Around The World, WB 2003:
89 Համաձայն Growth Challenges and Government Policies in Armenia, WB 2002, էջ 141, ոչ գյուղատնտեսական միկրոձեռնարկությունները արտադրում են Հայաստանի ՀՆԱ-ի 1.1 տոկոսը:
90 Տե´ս The Microfinance Handbook, vv. 1-3, WB, 2001:
91 F. Shneider, Size and Measurement of the Informal Economy in 110 Countries Around the World. 2002, էջ 3:
92 F. Shneider. Size and Measurement of the Informal Economy in 110 Countries Around the World. 2002, էջ 11, 13:
93 PRSP Sourcebook. Overview, WB, 2001:
Գ Լ ՈՒ Խ 7
ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
7.1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
7.1.1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
242. Սոցիալական պաշտպանության քաղաքականությունը կոչված է մարդու իրավունքների և ազատությունների տնտեսական, սոցիալական, իրավական երաշխիքների պաշպանությանն ու իրացմանը: Սոցիալական պաշտպանության քաղաքականության էությունը պետության կողմից սոցիալական ռիսկերի կառավարումն է՝ դրանց նվազեցման նպատակով: Սոցիալական ռիսկերի կառավարման գաղափարախոսությունը ելնում է նրանից, որ անհատների, ընտանիքների, համայնքների բարեկեցությունը ենթակա է բազմաթիվ ռիսկերի, որոնք կարող են ծագել տարբեր աղբյուրներից, ինչպես բնածին՝ երկրաշարժ, ջրհեղեղ, հիվանդություններ և այլն, այնպես էլ մարդածին՝ գործազրկություն, շրջակա միջավայրի աղտոտում, պատերազմ և այլն94: Աղքատները, չունենալով սոցիալական ռիսկերին դիմակայելու համար անհրաժեշտ քանակությամբ ռեսուրսներ, ավելի մեծ չափով են ենթակա սոցիալական ռիսկերին, քան ոչ աղքատները: Այդ հանգամանքը ստիպում է մարդկանց մշակել և կիրառել «ինքնապաշտպանության» մեխանիզմներ, ինչպիսիք են՝ ռեսուրսների կուտակում «սև» օրվա ակնկալիքով, եկամուտների աղբյուրների բազմազանեցումը (դիվերսիֆիկացում), ծախսերի կրճատումը, ընտանեկան և համայնքային օժանդակության ոչ ֆորմալ ցանցերի ստեղծումը և այլն: Հաճախ, հատկապես աղքատների համար, այդ մեխանիզմները արդյունավետ չեն, դրանց հնարավորությունները չափազանց սահմանափակ են և թույլ չեն տալիս երկար ժամանակ դիմակայել ռիսկերին: Այդ հանգամանքները սոցիալական ռիսկի կառավարման ոլորտում պետության ներգրավման հիմք են հանդիսանում:
243. Սոցիալական ռիսկի կառավարման պետական քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի ռիսկերի կանխարգելմանը, կրճատմանը և կարգավորմանը: Այդ առումով առանձնացվում է սոցիալական ռիսկի պետական կառավարման երեք հիմնական ոլորտ95՝
(i) սոցիալական օժանդակության, որը պետությանը հնարավորություն է ընձեռում բնակչության խոցելի խմբերի համար կրճատել եկամուտների նվազման կամ կայուն ցածր եկամուտների սոցիալական ռիսկերը և նրանց համար ապահովել նվազագույն բարեկեցության մակարդակ.
(ii) կենսաթոշակների և այլ սոցիալական ապահովագրության, որոնք հնարավորություն են տալիս կանխարգելել որոշակի սոցիալական ռիսկերը, օրինակ, ծերության կամ հիվանդության հետ կապված ռիսկերը՝ տեղաբաշխելով անհրաժեշտ ռեսուրսները անհատների ամբողջ աշխատանքային ժամանակաշրջանի վրա.
(iii) զբաղվածության և աշխատավարձի կարգավորման, որը կառավարում է զբաղվածության և աշխատանքային եկամուտների հետ կապված սոցիալական ռիսկերը:
244. Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության համակարգը ներկայումս ներառում է՝
(i) պետական սոցիալական օժանդակության ծրագրեր, ինչպիսիք են՝ ընտանեկան նպաստները, հաշմանդամության, տարիքային և այլ սոցիալական կենսաթոշակները, երեխայի ծնվելու հետ կապված միանգամյա նպաստները, երեխային խնամելու նպաստները (մինչև երեխայի երկու տարին լրանալը).
(ii) սոցիալական ապահովության ծրագրեր հաշմանդամների, վետերանների և երեխաների համար, մասնավորապես՝ բժշկասոցիալական վերականգնման ծրագրեր, տարեցներին և հաշմանդամներին տնային պայմաններում սպասարկելու սոցիալական ծրագրեր, տուն-ինտերնատների, մանկատների և գիշերօթիկ դպրոցների պահպանումը.
(iii) պետական սոցիալական ապահովագրության ծրագրեր, որոնք ներառում են տարիքային և հաշմանդամության կենսաթոշակային ապահովագրության, գործազրկության դեպքում պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերը, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության և հղիության դեպքերում` նպաստների վճարման ծրագրերը.
((iii) ենթակետը խմբ. 05.08.04 N 1225-Ն)
(iv) զբաղվածության պետական ծրագրեր, որոնք ներառում են գործազրկության դեպքում ապահովագրության (աշխատաշուկայում գործազուրկների մրցունակության բարձրացմանն ուղղված մասնագիտական ուսուցման կազմակերպում (ներառյալ գործազուրկներին գործարարության հիմունքների ուսուցումը), գործազուրկներին աջակցության տրամադրում գործարարությամբ զբաղվելու նպատակով, գործազրկության նպաստի վճարում, այլ վայր աշխատանքի գործուղում և այլն) և գործազուրկների սոցիալական աջակցության (աշխատանք փնտրող չզբաղված անձանց (ներառյալ գործազուրկները) տրվող դրամական օգնություն, հասարակական աշխատանքներում ընդգրկում) ծրագրերը.
((iv) ենթակետը խմբ. 05.08.04 N 1225-Ն)
(v) բնակչության առանձին նպատակային խմբերի համար արտոնությունների համակարգը, որը 1999 թ. ենթարկվել է էական կրճատման և ներկայումս բաղկացած է մի քանի արտոնություններից՝ հիմնականում Հայրենական պատերազմի վետերանների (և նրանց հավասարեցված անձանց) համար, որոնք պայմանավորված են ԱՊՀ շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով: Նշված արտոնությունները մեծամասամբ ֆինանսավորվում են ծառայություններ մատուցողների կողմից: 2003-2015 թթ. ընթացքում նոր արտոնություններ չեն նախատեսվելու:
245. Նշված ծրագրերը ներկայումս ֆինանսավորվում են պետական բյուջեի (ընտանեկան և այլ նպաստներ, ՀՀ զինծառայողների կենսաթոշակներ, սոցիալական օժանդակության ծրագրեր և հասարակական աշխատանքներ, իսկ 2003 թ.՝ նաև սոցիալական կենսաթոշակներ) և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցներից (պետական կենսաթոշակներ, զբաղվածության ծրագրեր, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության և հղիության հետ կապված նպաստներ): Առանձին սոցիալական ծրագրերում, մասնավորապես հասարակական աշխատանքներում և սոցիալական ապահովության ծրագրերում էական է դոնորների մասնակցությունը, սակայն շատ դժվար է գնահատել և կանխատեսել այդ մասնակցության ֆինանսական չափերը:
(245-րդ կետը փոփ. 05.08.04 N 1225-Ն)
246. ԱՀՌԾ շրջանակներում, հաշվի առնելով նաև աղքատության կրճատման հարցում տնտեսական աճի կարևորությունը, սոցիալական պաշտպանության քաղաքականությունը՝
(i) չպետք է խաթարի տնտեսական աճի բարձր տեմպերը և կայունությունը, այլ բառերով ասած՝ սոցիալական պաշտպանության քաղաքականության նպատակները և դրանց հասնելու համար հատկացվող պետական ռեսուրսների ծավալը պետք է որոշվեն՝ ելնելով երկրում տնտեսական և ներդրումային ակտիվության բարձր մակարդակ ապահովելու գերակայություններից.
(ii) պետք է ապահովի սահմանափակ պետական և հասարակական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, այն է՝ լինի խիստ նպատակային և ուղղված միայն բնակչության հստակ սահմանված խմբերի սոցիալական ռիսկերի կանխարգելմանը, նվազեցմանը և կարգավորմանը, այսինքն՝ չի կարող ունենալ համատարած բնույթ և ապահովել սոցիալական պաշտպանություն ու զբաղվածության և եկամուտների երաշխիքներ բոլորի համար՝ ծնվելուց մինչև մահ, ինչպես եղել է նախկին Խորհրդային Միության օրոք:
247. Սոցիալական պաշտպանության ոլորտային քաղաքականության հիմնական գերակայություններն են.
(i) սոցիալական օժանդակության ոլորտում՝ ընտանեկան նպաստների համակարգի օգտագործումը բնակչության ամենաանապահով խավերի աղքատության մակարդակի կրճատման նպատակով` էականորեն բարձրացնելով դրա նպատակաուղղվածությունը դեպի ծայրաստիճան աղքատ տնային տնտեսությունները և ապահովելով վերջիններիս՝ պարենային աղքատության գծից ոչ պակաս սպառման մակարդակ: Հետագայում ընտանեկան նպաստների համար հատկացվող ռեսուրսների ավելացման և ընդհանուր աղքատության կրճատման պարագայում՝ ամենաաղքատ բնակչության սպառման մակարդակը բարձրացնել պարենային աղքատության գծից վերև.
(ii) սոցիալական օժանդակության ոլորտի մյուս կարևոր գերակայությունը սոցիալական նպատակային որակյալ ծառայությունների մատուցումն է բնակչության առանձին, հատուկ պաշտպանություն պահանջող խմբերին՝ հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, փախստականներին և տեղահանված անձանց, այն հաշվարկով, որ հիմնականում բավարարվի այդ ծառայությունների պահանջարկը.
(iii) սոցիալական ապահովագրության ոլորտում՝ աղքատ կենսաթոշակառուների քանակի կրճատումը, կենսաթոշակների չափերի աճը այն հաշվարկով, որ դրանք գերազանցեն ընդհանուր աղքատության գիծը, կենսաթոշակների չափերի տարբերակումը՝ ելնելով կենսաթոշակային ներդրման չափերից և աշխատանքային ստաժից.
(iv) պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգի համալիր վերափոխումը, որը ներառում է համակարգի արդյունավետության բարձրացումը, կենսաթոշակների նշանակման սկզբունքների էական փոփոխությունը և համակարգի ֆինանսական կայունության ապահովումը.
(v) զբաղվածության քաղաքականության ոլորտում ռազմավարական ուղղությունների հստակեցումը, ըստ նպատակների` կառավարման կատարելագործումը, այն է` զբաղվածության հանրապետական ծրագրի հաստատումը Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ տարածքային ծրագրերի հաստատումը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից, գործազրկության դեպքում ապահովագրման ներկայիս քաղաքականության բարեփոխումը և ակտիվ քաղաքականության շարունակական իրականացման միջոցով ըստ զբաղվածության ցուցանիշների` տարածքային (համայնքային) բևեռացման հաղթահարումը.
((v) ենթակետը խմբ. 05.08.04 N 1225-Ն)
(vi) եկամտային քաղաքականության ոլորտում՝ բյուջետային և սոցիալական ենթակառուցվածքի ոլորտների ցածր վճարվող աշխատողների աշխատավարձերի առաջանցիկ աճի ապահովումը այն հաշվարկով, որ դրանք առնվազն երկու անգամ գերազանցեն աղքատության ընդհանուր գիծը, ինչպես նաև օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի համապատասխանեցումը աղքատության ընդհանուր գծին:
248. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության համակարգի 2004-2015 թթ նախատեսվող ֆինանսավորման հիմնական ցուցանիշները ներկայացված են Աղյուսակ 7.1-ում:
__________
94 Social Protection sector strategy. From Safety Net To Springboard. WB. 2001:
95 Balancing protection and opportunity. A strategy for social protection in transition economies. WB.2000:
Աղյուսակ 7.1. ՀՀ սոցիալական ապահովության համակարգի ֆինանսավորման հիմնական ցուցանիշները 2001-2015 թթ.
Ցուցանիշներ |
2001 |
2002 |
2003 |
2004 |
2005 |
2006 |
2009 |
2012 |
2015 |
Ընդամենը սոցիալական պաշտպանություն, մլրդ դրամ | 57.4 | 60.3 | 69.6 | 79.5 | 90.7 | 103.3 | 141.9 | 173.2 | 215.5 |
ՀՆԱ նկատմամբ, % |
4.9 | 4.4 | 4.7 | 4.9 | 5.2 | 5.4 | 5.7 | 5.5 | 5.4 |
Ֆինանսավորումը պետական բյուջեից, մլրդ դրամ |
17.7 | 23.5 | 28.8 | 33.0 | 38.1 | 43.8 | 57.0 | 65.5 | 78.8 |
պետական բյուջեի ծախսերի նկատմամբ, % |
7.1 | 8.7 | 9.0 | 10.0 | 10.6 | 11.3 | 11.0 | 9.7 | 9.3 |
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ, մլրդ դրամ |
39.7 | 36.7 | 40.8 | 46.5 | 52.6 | 59.5 | 84.9 | 107.8 | 136.7 |
Սոցիալական պաշտպանության ընդհանուր ծախսերի նկատմամբ, % |
69.2 | 60.9 | 58.7 | 58.5 | 58.0 | 57.6 | 59.8 | 62.2 | 63.4 |
Աղբյուրը` ՀՀ ԱՎԾ, ԱՀՌԾ կանխատեսումներ:
7.1.2. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
7.1.2.1. Ընտանեկան նպաստներ
249. Պետական նպաստների համակարգի հիմքերը դրվել են դեռևս խորհրդային ժամանակ՝ «Սակավ ապահովված ընտանիքների երեխաների» նպաստներով: Անկախության տարիներին նպաստների համակարգը բազմազան փոփոխությունների ենթարկվեց՝ մինչև 17 տարեկան յուրաքանչյուր երեխայի տրվող ամենամսյա նպաստ, առանձին խմբի անձանց արտոնության դիմաց տրվող փոխհատուցում և այլն, որոնք 1999 թ. հունվարից փոխարինվեցին ընտանեկան նպաստի միասնական համակարգով:
250. Համաձայն 2001 թ. տնային տնտեսությունների հետազոտության արդյունքների՝ սոցիալական տրանսֆերտները (հիմնականում կենսաթոշակները և ընտանեկան նպաստները) կազմել են աղքատ բնակչության եկամուտների ամենամեծ աղբյուրը՝ բնակչության ամենաաղքատ 10 տոկոսի համար՝ ընդհանուր եկամուտների 57.8 տոկոսը, հաջորդ 10 տոկոսի համար՝ 45.5 տոկոսը, իսկ երրորդ դեցիլի համար՝ 52.9 տոկոսը:
251. Ընտանեկան նպաստները և կենսաթոշակները աղքատության և անհավասարության կրճատման բավական արդյունավետ գործիք են: Այսպես, 1999-2001 թթ. շատ աղքատ ընտանիքների տեսակարար կշռի կրճատման (22.9 տոկոսից` 16 տոկոսի) մոտ 45 տոկոսը պայմանավորված էր սոցիալական տրանսֆերտների ծավալի աճով:
252. Մյուս կողմից, ընտանեկան նպաստները եկամուտների անհավասարությունը մեղմելու ամենաարդյունավետ գործիքն են: Այսպես, 2001 թ. տվյալներով՝ ընտանեկան նպաստների մեկ տոկոսով աճը հանրապետության մակարդակով պակասեցնում է եկամուտների անհավասարությունը (եկամուտների համակենտրոնացման Ջինիի գործակիցը) 0.67 տոկոսային կետով, որից գյուղում՝ 0.4, Երևանում՝ 0.25, իսկ այլ քաղաքներում՝ 1.14 տոկոսային կետով:
253. ԱՀՌԾ շրջանակներում ընտանեկան նպաստների նախատեսվող ծավալները և դրանք ստացող տնային տնտեսությունների քանակը (Աղյուսակ 7.2) պայմանավորված են շատ աղքատ բնակչության քանակի կրճատման հրամայականով, որը և ընտանեկան նպաստների ներդրման հիմնական պատճառն էր: Մյուս կողմից, շատ աղքատ տնային տնտեսությունների կրճատման հետևանքով կրճատվում է նաև նպաստառու տնտեսությունների քանակը, որը, իր հերթին, հնարավորություն է տալիս այդ կրճատումների հաշվին էականորեն բարձրացնել նպաստների չափերը:
Աղյուսակ 7.2. Ընտանեկան նպաստները 2001-2015 թթ. (ընթացիկ գներով)
Ցուցանիշներ | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2009 | 2012 | 2015 |
Ընդհանուր ծախսերը, միլիարդ դրամ |
17.66 |
12.08 |
12.75 |
16.09 |
20.21 |
24.94 |
29.82 |
33.01 |
39.76 |
ՀՆԱ նկատմամբ, % |
1.5 | 0.9 | 0.9 | 1.0 | 1.2 | 1.3 | 1.2 | 1.1 | 1.0 |
Նպաստառու ընտանիքների քանակը, հազար ընտանիք | 173.3 | 149.0 | 139.0 | 139.0 | 139.0 | 132.4 | 112.5 | 87.0 | 87.0 |
Նպաստի միջին ամսական չափը, դրամ | 8 500 | 6 760 | 7 640 | 9 649 | 12 115 | 15 697 | 22 096 | 31 597 | 38 066 |
Աղբյուրը` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ԱՀՌԾ կանխատեսումներ:
254. Չնայած ընտանեկան նպաստների ներդրումը 1999 թ. էականորեն, մոտ երկու անգամ, բարելավեց սոցիալական ապահովության հասցեականությունը դեպի բնակչության առավել անապահով խավերը, այնուամենայնիվ 1999-2001 թթ. ընթացքում ընտանեկան նպաստների հասցեականության աստիճանը նվազել է (տե´ս Աղյուսակ 2.3): 2000-2002 թթ. նպաստներ ստանալու պայմանների խստացման արդյունքում 1999 թ. համեմատությամբ (նպաստների հատկացման բանաձևում ներառվեցին լրացուցիչ սահմանափակող պայմաններ, օրինակ, էլեկտրաէներգիայի սպառման և միջքաղաքային հեռախոսային խոսակցությունների սահմանաչափերը, արտահանման և ներմուծման մաքսային հայտարարագրերը, բնակվելու պայմանները բարելավող անշարժ գույքի ձեռքբերումը և այլն) զգալիորեն կրճատվեց նպաստների վրա ծախսվող միջոցների և նպաստառու ընտանիքների քանակը: Նպաստների հասցեականության բարձրացման նպատակով 2002 թ. հունվարից ընտանեկան նպաստների հաշվարկման բանաձևում կատարվեց ևս մեկ փոփոխություն` հավելում նախատեսելով նպաստառու ընտանիքների միայն մինչև 18 տարեկան անդամների համար: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ բազմազավակ ընտանիքները հանդիսանում են ամենախոցելի խմբերից մեկը: Այդուհանդերձ, վերոհիշյալ փոփոխությունները հնարավորություն չտվեցին բարձրացնելու ընտանեկան նպաստների հասցեականության աստիճանը 1999 թ. համեմատ:
255. Հաշվի առնելով այն, որ ընտանեկան նպաստները շատ աղքատ ընտանիքների (որոնք, բացառությամբ սոցիալական տրանսֆերտների, ունեն այլ մշտական եկամտի շատ սահմանափակ աղբյուրներ) բարեկեցության բարձրացման արդյունավետ միջոց են, իսկ աղքատ96 ընտանիքների բարեկեցությունը պետք է ավելի շատ հիմնված լինի «առաջնային» եկամուտների (աշխատավարձ, կենսաթոշակներ, եկամուտ ինքնազբաղվածությունից) առաջանցիկ աճի քաղաքականության վրա, 2003-2015 թթ. ընտանեկան նպաստների պետական քաղաքականությունը նախատեսում է՝
(i) Նպաստառու ընտանիքների քանակի պարբերաբար համապատասխանեցում շատ աղքատ տնային տնտեսությունների քանակին: Որպես այդ համապատասխանեցման միջոց՝ ընտրված է նպաստառու տնային տնտեսությունների քանակի հարաբերակցությունը շատ աղքատ տնային տնտեսությունների քանակին: Կանխատեսումներում այդ հարաբերակցությունը, սկսած 2006 թ., պահպանվում է 1.15 մակարդակով97: Ելնելով շատ աղքատ բնակչության ԱՀՌԾ շրջանակներում նախատեսվող քանակից, նպաստառու ընտանիքների քանակը պարբերաբար կրճատվում է՝ 2010 թ. հասնելով 108.5, իսկ 2015 թ.՝ 42.3 հազարի` 2003 թ. 139 հազար նպաստառու տնային տնտեսությունների փոխարեն:
(ii) 2004 թ. սկսած՝ կդադարեցվի միանգամյա նպաստների հատկացումը, իսկ դրանց համար նախատեսված միջոցները կավելացվեն ընտանեկան նպաստների գումարներին: Միանգամյա նպաստների վերացումը պայմանավորված է նրանով, որ վերջիններս եկամտի մշտական աղբյուր չեն (վճարման ժամկետը մինչև 3 ամիս և նպաստի չափը ամսական 4000 դրամ՝ բազային նպաստին հավասար):
(iii) Նպաստառու ընտանիքների քանակի նմանօրինակ պարբերական կրճատումը98 պետք է հիմնված լինի համակարգի հասցեականության աստիճանի էական ավելացման վրա: Ծրագիրը նախատեսում է ընտանեկան նպաստների հասցեականությունը 2001 թ. 55.3 տոկոսից99 հասցնել 80 տոկոսի, իսկ բնակչության ամենաաղքատ 10 տոկոսի համար՝ 2007 թ. 40 տոկոսի100 և պահպանել այդ մակարդակը մինչև 2015 թ.:
(iv) Ընտանեկան նպաստների հասցեականության աստիճանի բարձրացման նպատակով 2005 թ. կսկսվի փուլային անցումը նպաստառու ընտանիքների անապահովության գնահատման ներկայումս կիրառվող անուղղակի (բալային) մեթոդից ուղղակի մեթոդի (ընտանիքի անապահովության գնահատման չափանիշ է ընդունվում միայն ընտանիքի անդամների եկամուտը),101 որը նպատակահարմար կլինի սկզբում ներդնել Գյումրիի սոցիալական օժանդակության տարածքային կենտրոններից մեկում102: Եթե ընտրանքային հետազոտությունները կապացուցեն եկամուտների հաշվարկի վրա հիմնված ռեգրեսիոն բանաձևի ավելի բարձր հասցեականությունը, ապա 2005-2007 թթ., ամբողջ Հայաստանում կներդրվի այդ մեթոդը:
(v) Անհանգստացնող է ամենաաղքատ բնակչության ցածր ներգրավվածությունը ընտանեկան նպաստի համակարգում: Դա մասամբ պայմանավորված է նաև բնակչության ամենաաղքատ խավերի շրջանում ընտանեկան նպաստների համակարգի մասին տեղեկատվական բացակայությամբ: Այդ հանգամանքը պահանջում է, որ սոցիալական ծառայությունները նաև իրենք բացահայտեն ամենաաղքատներին, այլ ոչ թե ընտրությունը կատարեն միայն նպաստառու դառնալ ցանկացող տնտեսությունների դիմումների հիման վրա:
(vi) Նպաստի միջին չափի ավելացում՝ պայմանավորված նպաստառուների քանակի նախատեսվող կրճատումներից ակնկալվող ֆինանսավորման ծավալի աճով (տե´ս Աղյուսակ 7.3):
(vii) Ընտանեկան նպաստների արդյունավետության գնահատումը տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտությունների հիման վրա, որոնք պետք է իրականացվեն ամեն տարի, սկսած՝ 2004 թ: Նշված հետազոտությունները հնարավորություն կընձեռեն գնահատել ընտանեկան նպաստների հասցեականության աստիճանը, աղքատների և շատ աղքատների քանակի փոփոխությունները տարածքային, սոցիալական և այլ խմբերի կտրվածքով, այդ թվում` նաև ընտանեկան նպաստների ազդեցությունը աղքատության վրա: Հետազոտությունների արդյունքները կդառնան ընտանեկան նպաստների քաղաքականության, այդ թվում` նպաստառուների քանակի և չափերի, ինչպես նաև միջոցների տարածքային տեղաբաշխման ճշգրտման հիմնական միջոցը: Սկսած 2005 թ.՝ ընտանեկան նպաստների ծրագրերը կվերանայվեն ամենամյա ընտրանքային հետազոտությունների արդյունքների հիման վրա:
(viii) Մինչև ընտանեկան նպաստների նշանակման ռեգրեսիոն բանաձևի ներդնումը, կշարունակվի կիրառվել ներկայիս բանաձևը, որը բաժանվում է բազային նպաստի և ամեն մի անչափահաս երեխային տրվող հավելման: Նպաստի հավելաճը համամասնորեն կբաժանվի բազային մասի և հավելման միջև:
__________
96 Այստեղ աղքատ ընտանիքներն այն տնային տնտեսություններն են, որոնց սեփական եկամուտները գերազանցում են պարենային աղքատության գիծը, բայց պակաս են աղքատության ընդհանուր գծից:
97 Նշված հարաբերակցությունը համապատասխանում է 1999-2003 թթ. միջինին: Դրա պահպանումը անհրաժեշտ է անխուսափելի ներգրավման (այսինքն՝ համակարգում շատ աղքատ տնտեսությունների թվին չդասվող ընտանիքներ ներգրավելու) սխալները հաշվի առնելու և չներգրավման (այսինքն՝ համակարգից շատ աղքատ տնտեսությունների թվին դասվող ընտանիքների դուրս մնալու) սխալները նվազագույնի հասցնելու համար:
98 Տեխնիկապես կրճատումները կարելի է իրականացնել ոչ ամեն տարի, այլ, ենթադրենք, երկու տարին մեկ՝ ամեն մի կրճատման ժամանակ պահպանելով նշված համապատասխանության գործակիցը:
99 Համաձայն 2001 թ. ընտրանքային հետազոտության՝ բնակչության ամենաաղքատ 40 տոկոսը ստացել է ընտանեկան նպաստների 55.3 տոկոսը` 1999 թ. 65.6 տոկոսի փոխարեն: 2001 թ. բնակչության ամենաաղքատ 10 տոկոսը ստացել է ընտանեկան նպաստների միայն 6.5 տոկոսը:
100 Նախատեսվում է հասցեականության հետևյալ աճ. 2003 թ.՝ 20 և 60 տոկոս, 2004 թ.՝ 25 և 65 տոկոս, 2005 թ.՝ 30 և 70 տոկոս, 2006 թ.՝ 35 և 75 տոկոս:
101 Եկամուտների գնահատման վրա հիմնված նպաստների նշանակման ռեգրեսիոն բանաձևը 2001 թ. հաջողությամբ փորձարկվել է Արագածոտնի մարզում. ընդգրկվել են 2000 տնային տնտեսություններ և գրանցվել է հասցեականության ավելի բարձր աստիճան:
102 Գյումրիի ընտրությունը պայմանավորված է շատ աղքատ և աղքատ ընտանիքների ամենամեծ տեսակարար կշռով, ինչպես նաև այն հանգամանքով, որ համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների՝ 2001 թ. Գյումրիի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում ընտանիքների բաշխումը ըստ գնահատման միավորների, Հայաստանում ամենաանհավասարաչափն էր: 36 - 37 միավոր հավաքած տնտեսությունների քանակը համապատասխանաբար 9 և 16.5 անգամ ավելի էր, քան 35-36 միավոր հավաքած ընտանիքների քանակը: 36 միավորը ներկայումս այն նվազագույն գնահատականն է, որն անհրաժեշտ է ընտանեկան նպաստ ստանալու համար:
Աղյուսակ 7.3. Ընտանեկան նպաստները և աղքատությունը 2001-2015 թթ. (ընթացիկ գներով)
Ցուցանիշներ | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2009 | 2012 | 2015 |
Միջին ամսական նպաստի չափը 1 շնչի հաշվով, դրամ | 2 458 | 1 893 | 2 140 | 2 702 | 3 393 | 4 396 | 6 188 | 8 849 |
10 661 |
Աղքատության պարենային գիծը 1 շնչի հաշվով, դրամ | 7 368 | 7 576 | 7 632 | 7 827 | 8 002 | 8 207 | 8 836 | 9 469 | 10169 |
Ընտանեկան նպաստը աղքատության պարենային գծի նկատմամբ, % |
33.4 | 25.0 | 28.0 | 34.5 | 42.4 | 53.6 | 70.0 | 93.5 | 104.8 |
Միջին ամսական աշխատավարձը, դրամ | 24483 | 26488 | 29462 | 32078 | 35048 | 38235 | 48927 | 59609 | 71607 |
Միջին ամսական նպաստը միջին աշխատավարձի նկատմամբ, % |
10.0 | 7.1 | 7.3 | 8.4 | 9.7 | 11.5 | 12.6 | 14.8 | 14.9 |
Նվազագույն աշխատավարձը, դրամ | 5 000 | 5 000 | 5 000 |
12767 |
13053 | 13387 | 14414 | 15446 | 16588 |
Միջին ամսական նպաստը նվազագույն աշխատավարձի նկատմամբ, % |
49.2 | 37.9 | 42.8 | 21.2 | 26.0 | 32.8 | 42.9 | 57.3 | 64.3 |
Աղբյուրը` ՀՀ ԱՎԾ, ԱՀՌԾ կանխատեսումներ:
256. Մեկ շնչին բաժին ընկնող ընտանեկան նպաստը հասնում է պարենային աղքատության գծին 2013 թ. և գերազանցում այն հետագա տարիներին: Ընտանեկան նպաստի համեմատությունը նվազագույն և միջին աշխատավարձերի նախատեսվող չափերի հետ ցույց է տալիս, որ նպաստների չափերի զգալի ավելացումը 2004-2015 թթ., այնուամենայնիվ, չի հանգեցնի աշխատանքի առաջարկի նվազեցման, քանի որ նպաստի չափը չի գերազանցում միջին աշխատավարձի 15 տոկոսը, իսկ նվազագույն աշխատավարձի, որը 2004 թ. սկսած նախատեսվում է համապատասխանեցնել աղքատության ընդհանուր գծին՝ 65 տոկոսը103:
257. Ընտանեկան նպաստների քաղաքականության բնագավառում նախատեսվում են նաև հետևյալ միջոցառումները՝
(i) «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որն ուղղված է լինելու պետական նպաստների համակարգի կատարելագործմանը և կարգավորելու է պետական նպաստների հետ կապված բոլոր այն հարցերը, որոնք ներկայումս կարգավորվում են ՀՀ կառավարության որոշումներով.
(ii) տեղեկատվության ստացման օպերատիվության բարձրացում՝ սոցիալական ծառայությունների տեղեկատվական բազաների հանրապետական ցանցի ստեղծում.
(iii) նպաստների հարցերով բողոքարկման գործող համակարգի բարեփոխում՝ ստեղծելով բողոքարկման պարզ, մատչելի, թափանցիկ և արդարացի համակարգ.
(iv) ընտանեկան նպաստների նշանակման և վճարման վերահսկման (մոնիտորինգի) գործուն մեխանիզմների մշակում, կոռուպցիայի և հնարավոր սուբյեկտիվիզմի կանխարգելում:
(v) ընտանեկան նպաստների համակարգի շրջանակներում աշխատաշուկայում անմրցունակ լինելու առումով խոցելի խմբերին ֆինանսական աջակցության տրամադրման ընթացակարգերի մշակում, օրինակ` սոցիալական նպաստի տրամադրման և այլ ծրագրերի իրականացում:
((v) ենթակետը լրաց. 05.08.04 N 1225-Ն)
7.1.2.2. Սոցիալական օժանդակության այլ ծրագրեր
7.1.2.2.1. Երեխաների ծնվելու հետ կապված նպաստներ
258. Ներկայումս Հայաստանում կիրառվում է երեխաների ծննդի հետ կապված երեք տեսակի նպաստ: Առաջինը՝ միանգամյա նպաստն է104, որի նպատակն է մասամբ փոխհատուցել երեխայի ծնվելու հետ կապված լրացուցիչ ծախսերը, և որը ներկայումս վճարվում է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցներից: Մյուսը՝ մինչև 2 տարեկան երեխա խնամող և մասնակի վճարովի արձակուրդում գտնվող անձանց տրվող ամենամսյա նպաստն է, որը վճարվում է պետական բյուջեի միջոցներից105: Բացի դրանից, գործող օրենսդրությունը նախատեսում է նաև երկու տարվա մասամբ վճարովի արձակուրդը լրանալուց հետո մեկ տարվա անվճար արձակուրդ: Նշված երեք տարին լրանալուց հետո գործատուն պարտավոր է տրամադրել արձակուրդից վերադարձած անձին նույն կամ հավասարազոր աշխատանքային տեղը: Երրորդը՝ հղիության և ծննդաբերության նպաստն է, որը տրվում է աշխատող կանանց և կազմում է 70 օրացուցային օր` մինչև ծննդաբերությունը և 70 օր ծննդաբերությունից հետո: Նպաստը հավասար է արձակուրդին նախորդող երեք ամսվա միջին աշխատավարձին (վերահաշվարկված օրերի)106:
259. Նշված նպաստները շատ կարևոր են բնակչության ընդլայնված վերարտադրության, նորածին երեխաներ ունեցող ընտանիքների նյութական օժանդակության և ընտանիքի պլանավորման նպատակներով: Հաշվի առնելով այն, որ աղքատության ռիսկը 0-7 տարեկան երեխաների և բազմազավակ ընտանիքների համար միջինից նկատելիորեն ավելի բարձր է (տե´ս աղյուսակներ 2.10 և 2.12), երեխաների ծնվելու հետ կապված նպաստները կարող են նաև գործել աղքատության և անհավասարության կրճատման ուղղությամբ: Սակայն ժառանգված լինելով նախկին Խորհրդային Միության սոցիալական օժանդակության համակարգից, դրանց ո՜չ չափերը, ո՜չ նշանակման մեխանիզմները չեն համապատասխանում ներկայիս պայմաններին և պահանջներին:
260. Բնակչության ընդլայնված վերարտադրության ապահովման և երեխաների ծնվելու հետ կապված նպաստների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում է՝
(i) Էականորեն բարձրացնել երեխայի ծննդյան միանգամյա նպաստի չափը, այն հաշվարկով, որ այն կարողանա ծածկել ծննդաբերության հետ կապված լրացուցիչ ծախսերի ավելի մեծ մասը և 2005 թ. սկսած` վճարել այն պետական բյուջեի միջոցներից107:
(ii) Սկսած 2004 թ.` կրճատել երեխային խնամելու համար տրվող մասնակի վճարովի արձակուրդի տևողությունը մինչև 1 տարի108:
(iii) Հղիության և ծննդաբերության նպաստներ տրամադրում են համարյա բոլոր երկրները: Սակայն նպաստի տևողությունը Հայաստանի ներկայիս իրավիճակի համար բավականին երկար է109: Սկսած 2004 թ.` նպաստի տևողությունը կկրճատվի մինչև 112 օր (126 օր՝ բարդություններով ծննդաբերությունների համար և 156 օր, եթե մեկից ավելի երեխա է ծնվել): Սկսած 2005 թ.` հղիության և ծննդաբերության նպաստը կֆինանսավորվի պետական բյուջեի միջոցներից, քանի որ այն ապահովագրական բնույթ չի կրում:
7.1.2.2.2. Այլ նպաստներ
261. Ժամանակավոր անաշխատունակության նպաստ: Պարտադիր սոցիալական վճարներ կատարող վարձու աշխատողները իրավունք ունեն ժամանակավոր անաշխատունակության նպաստ ստանալ ընդհանուր կամ մասնագիտական հիվանդության կամ վնասվածքի դեպքում: Նպաստի չափը պայմանավորված է աշխատանքային ստաժով և կազմում է աշխատավարձի 80-ից 100 տոկոսը: Ի տարբերություն շատ այլ երկրների, որտեղ ժամանակավոր անաշխատունակության նպաստը մասնակիորեն վճարվում է գործատուի կողմից (որպես կանոն, հիվանդության առաջին երկու շաբաթը, Հայաստանում այն ամբողջությամբ վճարվում է սոցիալական ապահովագրության հիմնադրամի կողմից: Գործատուի կողմից ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասնակի վճարումը թույլ կտա ավելի արդյունավետ վերահսկելու նշված նպաստների օգտագործումը: Այդ պատճառով, 2004 թ. սկսած, ժամանակավոր անաշխատունակության նպաստը առաջին երկու շաբաթը կվճարվի գործատուի կողմից: Համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն 2003 թ.:
262. Առողջարանային բուժման ուղեգրերի ձեռքբերումը իրականացվում է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցներից՝ համաձայն մի շարք օրենքների, մասնավորապես՝ «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի: Հանրապետությունում առողջարանային բուժման անվճար ուղեգիր ստանալու իրավունք ունեն մոտ 150 հազար քաղաքացի, որից 110 հազար հաշմանդամ: 2002 թ. այդ նպատակների վրա ծախսվել է 480 միլիոն դրամ (սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի սեփական եկամուտների 1.2, կամ հաշմանդամների աշխատանքային կենսաթոշակների վրա ծախսվող միջոցների 14 տոկոսը), 2003 թ. համար նախատեսված է 550 միլիոն դրամ: Նշված ծախսերի իրականացումը շարունակելը հակասում է սոցիալական պաշտպանության քաղաքականության «առաջնային» եկամուտների, մասնավորապես՝ կենսաթոշակների ավելացման գերակայության ռազմավարությանը, և այդ պատճառով անվճար առողջարանային ուղեգրերի ձեռքբերման համար նախատեսված ծախսերը կդադարեցվեն 2004 թվականից: Համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն 2003 թ. ընթացքում:
263. ԱՀՌԾ շրջանակում նշված նպաստների նախատեսվող չափերը և դրանց համար անհրաժեշտ ֆինանսավորման ծավալները ներկայացված են Աղյուսակ 7.4-ում:
__________
103 Ընտանեկան նպաստների կտրուկ աճ տեղի կունենա 2014-2015 թթ.` կապված շատ աղքատների քանակի համապատասխան կրճատման հետ, որը 2015 թ. համար կանխատեսված է ընդամենը 4.11 տոկոս:
104 2001 թ. այդ նպաստի չափը կազմել է 5900 դրամ:
105 Նպաստի միջին ամսական չափը 2002 թ. կազմել է մոտ 4050 դրամ: 2002 թ. միանգամյա նպաստ ստացողների թիվը մոտ 5400 էր:
106 2001 թ. հղիության և ծննդաբերության նպաստ են ստացել մոտ 6000 կին, որի համար վճարվել է 435.2 միլիոն դրամ:
107 Նշված նպաստը չի պայմանավորվում ապահովագրական վճարներով, պատկանում է սոցիալական օժանդակության ծրագրերի դասին և, հետևաբար, պետք է վճարվի պետական բյուջեի միջոցներից:
108 Այդ նպաստի տևողությունը Հայաստանում ներկայումս նկատելիորեն ավելի երկար է, քան ԱՊՀ այլ երկրներում (միջին տևողությունը՝ 18 ամիս):
109 Նախկին Խորհրդային Միությունում հղիության և ծննդաբերության նպաստը 56 օր էր՝ մինչև ծննդաբերությունը և 56 օր՝ ծննդաբերությունից հետո:
Աղյուսակ 7.4. Երեխաների ծնվելու հետ կապված և այլ նպաստները 2002-2015 թթ. (ընթացիկ գներով)
Ցուցանիշներ |
2002 |
2003 |
2004 |
2005 |
2006 |
2009 |
2012 |
2015 |
Երեխայի ծննդյան հետ կապված մասնակի վճարովի արձակուրդում գտնվող անձանց տրվող ամենամսյա նպաստ, դրամ | 4 050 | 4 340 | 4 520 | 4 700 | 9 820* | 11 200 | 12 350 | 13 960 |
Նպաստառուների քանակը, հազար |
5.4 | 5.4 | 5.7 | 6.0 | 3.1* | 3.6 | 4.1 | 4.6 |
Ֆինանսավորման ծավալը, մլն դրամ |
260.8 | 283.2 | 309.2 | 337.6 | 368.6 | 477.5 | 604.0 | 764.0 |
Հղիության և ծննդաբերության նպաստ, դրամ | 57 620 | 61 820 | 51 420** | 53 530 | 55 860 | 63 700 | 70 290 | 79 430 |
Նպաստառուների քանակը, հազար |
6.0 | 6.1 | 6.4 | 6.7 | 7.0 | 7.9 | 9.1 | 10.2 |
Ֆինանսավորման ծավալը, մլն դրամ |
345.7 | 375.4 | 327.9 | 358.0 | 390.9 | 506.3 | 640.5 | 810.2 |
Ժամանակավոր անաշխատունակության նպաստ, մլն դրամ | 335.8 | 364.7 | 199.1*** | 217.4 | 237.3 | 307.4 | 388.9 | 491.9 |
Առողջարանային բուժման նպաստ, մլն դրամ | 480.0 | 550.0 | 0.0**** | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 |
* Կրճատումը պայմանավորված է նպաստի հատկացման տևողության կրճատմամբ` երկուսից՝ մեկ տարի:
** Պայմանավորված է նպաստի տևողության կրճատմամբ` 140-ից՝ 112 օր:
*** Պայմանավորված է նրանով, որ անաշխատունակության նպաստի առաջին երկու շաբաթը կվճարվի գործատուի հաշվին:
**** Առողջարանային նպաստների հատկացումը կդադարեցվի՝ սկսած 2004 թ.:
Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ԱՀՌԾ կանխատեսումներ:
7.1.2.2.3. Սոցիալական ապահովության ծրագրեր
264. Սոցիալական օժանդակությունը ծերերին և հաշմանդամներին: Հաշմանդամներին վերաբերող սոցիալական օժանդակության ծրագրերի բովանդակությունը բխում է «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի պահանջներից: Դրանք են` հաշմանդամության կանխարգելման, բժշկասոցիալական վերականգնման և պրոթեզավորման հետ կապված հարցերը, մասնավորապես՝ հաշմանդամների պրոթեզաօրթոպեդիկ օգնությունը, վերականգնողական պարագաներով ապահովումը, բժշկասոցիալական փորձաքննական համակարգի կատարելագործումը, միայնակ հաշմանդամների և տարեցների սոցիալական սպասարկումը: ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին 2004-2015 թթ. կֆինանսավորվեն՝
(i) Հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ վերականգնողական անվճար պարագաներով ապահովման և դրանց վերանորոգման ծրագիրը: Ելնելով նշված ծառայության կարիք ունեցող հաշմանդամների համեմատաբար հաստատուն քանակից՝ այդ ծրագրի 2003-2015 թթ. բյուջետային ֆինանսավորումը կկազմի 395.5 մլն դրամ (2002 թ. մակարդակով և 2002 թ. գներով):
(ii) Տուն-ինտերնատների պահպանումը և միայնակ տարեցներին և հաշմանդամներին տնային պայմաններում սոցիալական սպասարկման ծառայությունների մատուցման ծրագիրը: Միայնակ տարեցների և հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկումը իրականացնում է «Միայնակ տարեցների և հաշմանդամների՝ տնային պայմաններում սոցիալական սպասարկման հանրապետական կենտրոնը», որը ներկայումս սպասարկում է 1200 կենսաթոշակառու միայն Երևանում: Հանրապետությունում գործող 6 պետական և ոչ պետական տուն-ինտերնատներում խնամվում է շուրջ 900 կենսաթոշակառու, այդ թվում` 450 կենսաթոշակառու` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող 2 տուն-ինտերնատներում: Ծրագրի ֆինանսավորումը 2003-2015 թթ. համար տարեկան կկազմի 762 մլն դրամ (2002 թ. գներով)` պահպանելով 2002 թ. ֆինանսավորման մակարդակը:
265. Դոնորները ապահովում են զգալի ներդրումներ հաշմանդամների և տարեցների սոցիալական օժանդակության ծրագրերում: Հաշվի առնելով այս ոլորտների էական թերֆինանսավորումը և առկա կարիքները (օրինակ, այսօրվա դրությամբ ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունում հաշմանդամի սայլակ ստանալու համար հաշվառված է մոտ 600 մարդ, այդ թվում՝ 100 երեխա, իսկ լսողական ապարատ ստանալու համար հաշվառված է շուրջ 2000 մարդ, որից մոտ 150-ը՝ երեխա)՝ կառավարությունը, 2003 թ. սկսած, քայլեր կիրականացնի կառավարության և դոնորների գործունեության կոորդինացումը ապահովելու նպատակով:
(265-րդ կետը փոփ. 05.08.04 N 1225-Ն)
266. Երեխաների սոցիալական օժանդակության ծրագրեր: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործում են 8 մանկատներ (շուրջ 900 երեխա), որից երկուսը՝ սահմանափակ կարողություններով երեխաների համար (300 երեխա): Բացի այդ, հանրապետությունում գործում են նաև ոչ պետական 3 մանկատներ, որտեղ խնամվում է 150 երեխա: Կանանց գլխավորությամբ ընտանիքները, որոնց թիվն այսօր հանրապետությունում կազմում է շուրջ 55 հազար, և որոնք իրենց խնամքի տակ ունեն ավելի քան 63.7 հազար երեխաներ, դասվում են սոցիալապես առավել խոցելի սոցիալական խմբերի շարքը: Այդ երեխաներից 23.8 հազարը (37.4%)` միայնակ մոր, 11.1 հազարը (17.4%)` ամուսնալուծվածների, 28.8 հազարը (45.2%)` տղամարդ կերակրողին կորցրած ընտանիքների երեխաներ են: Այդ պատճառով հանրապետության մանկատներում խնամվող երեխաների ճնշող մեծամասնությունը ոչ լրիվ կազմով ընտանիքների երեխաներ են, սակայն վերջին տարիներին մանկատների երեխաների ընդհանուր թվում նկատվում է սոցիալապես անապահով ընտանիքներից երկու ծնող ունեցող երեխաների քանակի աճ: Մանկատանը մեկ երեխայի խնամքի համար ծախսվում է ամսական մոտ 50000 դրամ: 2004 թ. սկսած` նոր Ընտանեկան օրենսգրքի և համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունումից հետո երեխաները մանկատներից աստիճանաբար կսկսեն տեղափոխվել «խնամատար» ընտանիքներ, որոնց կհատկացվի տարեկան մոտ 600000 դրամ ֆինանսավորում: Բացի նշված ընտանիքների բարոյական արդյունավետությունից, որը բազմիցս ապացուցված է միջազգային փորձով, դրանք նաև տնտեսապես ավելի արդյունավետ են, քան մանկատները, ինչպես նաև որոշակի հնարավորություններ են ընձեռում լուծելու մանկատան չափահաս դարձած անձանց բնակարանային հարցերը: Մանկատների պահպանման ընդհանուր ծախսերը 2003-2015 թթ. նախատեսվում են 366 մլն դրամ` 2002 թ. մակարդակով և 2002 թ. գներով: Բացի մի քանի մասնագիտական գիշերօթիկ դպրոցներից՝ մտավոր ու ֆիզիկական արատ ունեցող, մանր հանցագործություններ կատարած երեխաների համար, և մասնագիտական թեքում ունեցող հաստատություններից, գիշերօթիկ դպրոցներ են հաճախում հիմնականում չքավոր ընտանիքների երեխաները: Անհրաժեշտ է այդ երեխաներին, իրենց հասանելիք գումարով, տեղափոխել հանրակրթական դպրոցներ և նշված գումարների հաշվին լուծել նրանց սննդի, հագուստի և ուսումնական պարագաներով ապահովելու խնդիրները: Կարևորվում են նաև մանկատների շրջանավարտների սոցիալական պաշտպանության և հասարակության մեջ նրանց ինտեգրման խնդիրները, որոնց լուծման նպատակով, 2003 թ. սկսած, ՀՀ կառավարության կողմից իրականացվում է «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը:
(266-րդ կետը փոփ. 05.08.04 N 1225-Ն)
267. Փախստականների սոցիալական օժանդակության ծրագրեր: Փախստականների, որպես սոցիալապես անապահով խմբի հիմնական առանձնահատկությունները հետևյալն են՝ ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքների մեծ տոկոսը, գոյատևման համար անհրաժեշտ տնային գույքի անբավարարությունը կամ բացակայությունը, աղքատության և ծայրահեղ աղքատության միջինից շատ ավելի բարձր մակարդակը, փախստական կանանց առանձնահատուկ ծանր սոցիալական վիճակը, հանրապետական, մարզային և, հատկապես, տեղական իշխանություններում քիչ կամ համարյա ներկայացված չլինելը, գյուղական բնակավայրերում անասունների և հողատարածքների խիստ պակասը, սոցիալ-մշակութային ինտեգրացիայի բարդությունները և այլն:
268. Ելնելով ասվածից՝ փախստականների սոցիալական պաշտպանության քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի վերջիններիս համար տեղաբնակների հետ հավասար հնարավորությունների ստեղծմանը և փախստականների և տեղացիների միջև ակնհայտ տարբերությունների վերացմանը: Այդ առումով, բնակարանային հիմնախնդիրը փախստականների ինտեգրացիայի ամենահիմնական խոչընդոտն է: 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթված անձանց բնակարանային ապահովության ծրագիրը, որը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից 2000 թ. դեկտեմբերի 14-ին, ուղղված է այդ հարցի լուծմանը: Այն մասնավորապես նախատեսում է բազմաբնակարան կիսակառույց շենքերի և տնամերձ հողամասերում առկա կիսակառույց տների շինարարություն, փախստականներով բնակեցված հանրակացարանների վերափոխում բնակարանների, վթարային շենքերում ապրող փախստականների համար բնակության վայրում բնակարանների գնում և միայնակ տարեցների համար կացարանների (ծերանոցների) կառուցում, որոնց շնորհիվ բնակարանով կապահովվեն ավելի քան 11 հազար ընտանիք, իսկ ավելի քան 1500 ծերունիներ կապահովվեն կացարաններով: 2003-2004 թթ. կառավարությունը միջոցներ կձեռնարկի նաև ժամանակավոր կացարաններում ապրող փախստականների բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ: Որպես այլընտրանքային մոտեցում է դիտվում դոնոր կազմակերպությունների ներգրավմամբ բնակարանային սերտիֆիկատների ծրագրի իրականացումը:
269. Հաջորդ գերակայությունը գյուղական փախստականության ծայրահեղ աղքատ խավի համար անասնապահական-երկրագործական տնտեսությամբ զբաղվելու հնարավորության ստեղծումն է: Այս ծրագիրը նախատեսում է հավասար հնարավորություններ ստեղծել փախստականի և ծայրահեղ աղքատ տեղաբնակի համար: Հաշվի առնելով գյուղաբնակ փախստականության մի զգալի մասի քաղաքաբնակ լինելը՝ ծրագիրը պիտի ներառի նաև ուսուցման ենթաբաժին:
270. Ներքին տեղահանվածների սոցիալական օժանդակության ծրագիր: ՀՀ սահմանամերձ տարածաշրջաններից առավել ծանր կացության մեջ են գտնվում ռազմական գործողություններից տուժած, այսպես կոչված՝ «հետբախումային» բնակավայրերը: Սահմանին առավել մոտ գտնվող 170 բնակավայրերից 132-ը ավերվել են, շարքից դուրս են եկել բնակարանային ֆոնդը, ճանապարհները, խմելու ջրագծերը, կոյուղագծերը, առողջապահական, մշակութային և կենցաղային օջախները: 72000 մարդ ստիպված է եղել հեռանալ իր բնակավայրից: Նրանց շուրջ 40 տոկոսը հետագայում ինքնուրույն հետ է վերադարձել: Մնացածները կազմում են, այսպես կոչված, «ներքին տեղահանված անձանց խումբը»: Ականապատված է վարելահողերի զգալի մասը: Այդ տարածքների վերականգնման, բնակչության վերադարձին օժանդակելու և բնակչության կենսամակարդակը բարելավելու նպատակով կառավարության կողմից մշակվել են երեք ծրագրեր.
(i) «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքների հետբախումային վերականգնման ծրագիրը», որը վերաբերում է միայն ներքին տեղահանվածներին:
(ii) «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ռմբակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների բնակիչների բնակարանային պայմանների բարելավման առաջին փուլի ծրագիրը»:
(iii) «ՀՀ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրն հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատված «ՀՀ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը»:
Ծրագրերի իրականացման նպատակով, սակայն, անհրաժեշտ է նոր տվյալների հավաքման հետազոտություն անցկացնել, որը, ըստ նախնական պայմանավորվածության, արդեն իրականացվում է նորվեգական կառավարության աջակցությամբ:
271. Հետբախումային վերականգնման ծրագրի կարևորագույն հիմնախնդիրներից է ներքին տեղահանվածների վերադարձի (39000 մարդ, 9300 ընտանիք) և կենսագործունեության ապահովումը, այդ թվում՝ բնակարանային ապահովումը, սկզբնական շրջանում անհրաժեշտ գոյամիջոցների նվազագույն փաթեթի հատկացումը, եկամտաբեր գործունեության (գյուղատնտեսական հողատեսքերի մշակման պայմանների ապահովում) և անհրաժեշտ սոցիալական ենթակառուցվածքների ապահովումը: Ծրագրի կարևոր մասերից է սեփական նախաձեռնությամբ արդեն վերադարձածների (28000 մարդ) և բնակավայրերը չլքած մարդկանց խնդիրների լուծումը: Առանձնակի կարևորության խնդիր է տարածքների ականազերծումը, որի իրականացման դեպքում սպասվում է, որ մշակովի հողատարածությունները կավելանան 25 տոկոսով, կնվազի տագնապը: Ականազերծում չիրականացնելու դեպքում կշարունակվի արտագաղթը:
272. Անհրաժեշտ է հետբախումային վերականգնման ծրագրում ավելացնել նաև մշակութային վերականգնման ենթածրագրեր, որոնք կներառեն մշակութային կենտրոնների վերականգնումը` գրադարանային-տեղեկատվական միջոցների պարտադիր ընդգրկման և համայնքային կյանքի վերահաստատմանն ուղղված ծրագրերը:
7.1.3. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
7.1.3.1. Ներկայիս կենսաթոշակային համակարգը
273. ՀՀ պետական կենսաթոշակային համակարգը ներառում է պետական կենսաթոշակային ապահովագրության համակարգը և պետական կենսաթոշակային ապահովության համակարգը:
274. Պետական կենսաթոշակային ապահովագրության համակարգը ներառում է՝
(i) Տարիքային կենսաթոշակներ (2001 թ. տարիքային կենսաթոշակ ստացողները` 392 հազար մարդ, կազմել են թոշակառուների ընդհանուր թվի 71 տոկոսը): 2003 թ. ապրիլի 10-ից ուժի մեջ մտած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կանանց և տղամարդկանց համար սահմանվել է միասնական կենսաթոշակային տարիք` 63 տարեկան, իսկ պահանջվող ապահովագրական ստաժը` առնվազն 5 տարի: Ընդ որում, նոր օրենքով պահպանվել է մինչ այդ գործող օրենքով սահմանված կանանց կենսաթոշակային տարիքի փուլային ավելացման սանդղակը, համաձայն որի կենսաթոշակային տարիքը յուրաքանչյուր տարի ավելանում է վեց ամսով` 63-ի հասնելով 2011 թ.110: Ներկայումս տղամարդկանց համար կենսաթոշակային տարիքը կազմում է 63 տարի, իսկ կանանց համար՝ 59 տարի111 :
(ii) Երկարամյա ծառայության կենսաթոշակներ (երկարամյա ծառայության կենսաթոշակ ստացողները՝ 19.1 հազար մարդ, 2001 թ. կազմել են թոշակառուների ընդհանուր թվի 3.4 տոկոսը): Ներկայումս երկարամյա ծառայության կենսաթոշակներ նշանակելու պայմանները կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով112:
(iii) Հաշմանդամության ապահովագրական կենսաթոշակներ (2001 թ. այս խմբի կենսաթոշակառուների թիվը կազմել է 66.7 հազար մարդ կամ թոշակառուների 12 տոկոսը): Հաշմանդամության ապահովագրական կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ ապահովագրական ստաժը` ըստ տարիքային խմբերի սահմանվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես 30 և ավելի տարիքային խմբի համար այն կազմում է 5 տարի:
(iv) Կերակրողին կորցրած ընտանիքներին տրվող ապահովագրական կենսաթոշակներ: Նշված կենսաթոշակներ ստացող անձանց թիվը 2001 թ. կազմել է 14.4 հազար մարդ կամ թոշակառուների 2.6 տոկոսը:
Վերը նշված կենսաթոշակները հիմնված են պարտադիր սոցիալական վճարների վրա և կազմում են աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակների համակարգը:
275. Պետական կենսաթոշակային ապահովության համակարգը ներառում է սոցիալական կենսաթոշակները և ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի և արտակարգ իրավիճակների ծառայությունների հրամանատարական և շարքային անձնակազմին վճարվող կենսաթոշակները: Զինծառայողների կենսաթոշակները հաշվարկվում են վերջիններիս դրամական բավարարման 70 տոկոսի չափով և ներառում մի շարք հավելումներ: Հայրենական պատերազմի հաշմանդամներին և նրանց հավասարեցված անձանց, զինծառայության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներին, զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող կենսաթոշակները ևս վճարվում են պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում: Այս կատեգորիայում ընդգրկված կենսաթոշակ ստացողների թիվը 2001 թ. կազմել է 22.3 հազար մարդ: 2001 թ. սոցիալական կենսաթոշակ է ստացել 47 հազար մարդ:
276. Սոցիալական կենսաթոշակների համակարգը ներառում է՝
(i) ծերության սոցիալական կենսաթոշակներ (նշանակվում են տարիքային ապահովագրական կենսաթոշակի իրավունք չունեցող անձանց` 65 տարին լրանալու դեպքում).
(ii) հաշմանդամության սոցիալական կենսաթոշակներ (տրվում են հաշմանդամության ապահովագրական կենսաթոշակի իրավունք չունեցող հաշմանդամներին, ինչպես նաև հաշմանդամ երեխաներին).
(iii) ոչ բավարար աշխատանքային ստաժ ունեցող, կերակրողին կորցրած ընտանիքներին տրվող կենսաթոշակներ:
277. Ներկայումս կենսաթոշակային համակարգը հիմնականում ֆինանսավորվում է պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվին: Պետական բյուջեից ֆինանսավորվում են ՀՀ պաշտպանության նախարարության, ներքին զորքերի, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների ծառայությունների հրամանատարական անձնակազմի և շարքային զինծառայողների կենսաթոշակները, որոնց միջին չափը 2000 թ. մոտ 6 անգամ բարձր էր միջին տարիքային կենսաթոշակից, և որոնց համար 2002 թ. պետական բյուջեից հատկացվել է
7.9 մլրդ դրամ, իսկ 2003 թ. սկսած՝ նաև սոցիալական կենսաթոշակները, որոնց համար 2003 թ. պետական բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամ:
278. Պարտադիր սոցիալական վճարները նաև մի շարք այլ սոցիալական ծրագրերի (պետական զբաղվածության ծրագրեր, ներառյալ գործազրկության նպաստներ, կենսաթոշակառուների թաղման ծախսերի մասնակի փոխհատուցում, հիվանդության և մայրության նպաստներ) ֆինանսավորման աղբյուր են: 2001 թվականից գործում է պարտադիր սոցիալական վճարների եռաստիճան պրոգրեսիվ-ռեգրեսիվ համակարգը, համաձայն որի՝ գործատուն վճարում է «5000+ 15% (20000-ից 100000) + 5% (100000>)» դրամ, իսկ վարձու աշխատողը՝ աշխատավարձի 3 տոկոսը: Պարտադիր սոցիալական ապահովագրության՝ անհատ ձեռնարկատերերից և սեփական հողատարածքներ ունեցող գյուղացիական տնտեսություններից գանձվող վճարները 2000 թ. կազմել են 429.2 մլն դրամ կամ սոցիալական վճարների 1.4 տոկոսը, 2001 թ.՝ համապատասխանաբար 537.6 մլն դրամ կամ 1.5 տոկոսը:
279. Անցած տասնամյակում կտրուկ փոխվել է ինչպես տնտեսության ճյուղային կառուցվածքը, այնպես էլ տնտեսության ֆորմալ և ոչ ֆորմալ հատվածների հարաբերակցությունը: Արդյունքում, զգալիորեն նվազել են ինչպես պարտադիր վճարներ կատարողների թվաքանակը, այնպես էլ վճարումների ծավալները, վերջինս՝ նաև ի հաշիվ աշխատավարձի զգալի թերհայտարարագրման: Այսպես, եթե խորհրդային վերջին տարիներին տնտեսության մեջ շուրջ 1.6 մլն զբաղվածներից գործնականում բոլորը պարտադիր սոցիալական վճարներ մուծողներ էին, ապա 1997 թ. 1.37 մլն զբաղվածներից միայն 570 հազարն են մուծել ապահովագրական վճարներ (2000 թ. այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 1.27 մլն և 490 հազար):
280. Այդ, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցների մի զգալի մասը օգտագործվում է սոցիալական ապահովագրության հետ առնչություն չունեցող նպաստների վճարման համար113, հիմնական պատճառ են հանդիսացել, որ Հայաստանի կենսաթոշակային համակարգի զարգացումը 1999-2002 թթ. էականորեն հետ է ընկել ՀՆԱ-ի և միջին աշխատավարձի աճից: Եթե 1999-2001 թթ. ՀՆԱ-ն աճել է 18.8 տոկոսով (ընթացիկ գներով), միջին աշխատավարձը՝ 18.7 տոկոսով, ապա միջին կենսաթոշակը՝ ընդամենը 3.4 տոկոսով, իսկ միջին տարիքային կենսաթոշակը՝ 2.9 տոկոսով:
281. Թոշակները Հայաստանում շատ ցածր են, և ներկայումս ԱՊՀ երկրների շարքում ՀՀ այս ցուցանիշը ամենացածրերից է: Այլ եկամուտների բացակայության դեպքում առանց բացառության բոլոր թոշակառուները 1999-2001 թթ. պետք է աղքատ համարվեին, իսկ նրանց 94 տոկոսը՝ շատ աղքատ, քանի որ միջին կենսաթոշակը չի ապահովել սպառումը նույնիսկ նվազագույն պարենային զամբյուղի մակարդակով:
282. Հայաստանի ներկայիս կենսաթոշակային համակարգի կարևոր հատկանիշներից մեկը տարիքային կենսաթոշակառուների թվաքանակի տարեցտարի շարունակվող նվազումն է. այսպես, կենսաթոշակառուների թիվը 1999-2001 թթ. կրճատվել է 16.4 հազարով կամ 2.9 տոկոսով, իսկ տարիքային կենսաթոշակառուների թիվը՝ 21.7 հազարով, կամ 5.2 տոկոսով: Տարիքային կենսաթոշակառուների ընդհանուր թվաքանակի կրճատումը, որը կշարունակվի նաև 2003-2015 թթ. պայմանավորված է՝
(i) կենսաթոշակային տարիքի փուլ առ փուլ բարձրացմամբ՝ տարին 6 ամսով, որի ազդեցությունը կզգացվի մինչև 2011 թ., երբ կանայք կհասնեն 63 տարվա կենսաթոշակային տարիքի, սակայն մոտ մեկ երրորդով կմեղմվի 2003 թ., երբ 63 տարվա կենսաթոշակային տարիքին կհասնեն տղամարդիկ:
(ii) ներկայումս և մոտ ապագայում տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերողները ծնվել են 1941- 1945 թթ., երբ պատերազմի հետևանքով բնակչության աճը կտրուկ նվազել էր:
(iii) արտագաղթով` մեր գնահատականներով, որոնք հիմնված են արտագաղթի պաշտոնական և ընտրանքային տվյալների վրա114, կենսաթոշակառուների թվաքանակի կրճատման մոտ 25 տոկոսը 1991-2001 թթ. պայմանավորված է եղել արտագաղթով:
Նշված գործոններն ազդում են նաև այլ կենսաթոշակների՝ մասնավորապես զինծառայողների կենսաթոշակների վրա: Հաշմանդամության աշխատանքային և սոցիալական կենսաթոշակառուների քանակը համեմատաբար կայուն է և պայմանավորված են հաշմանդամների թվով, որը միջին հաշվով 1996-2001 թթ. կազմել է Հայաստանի առկա բնակչության 3.2 տոկոսը:
_________
110 Մինչև նոր օրենքի ընդունումը գործում էր «ՀՀ քաղաքացիների կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքը, որը ուժի մեջ էր մտել 1996 թ. հունվարի 1-ից: Ըստ այդ օրենքի, նախատեսվում էր կենսաթոշակի անցնելու տարիքի փուլային բարձրացում` տղամարդկանց համար 60-ից՝ 65, իսկ կանանց համար՝ 55-ից՝ 63 տարեկանի:
111 «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը սահմանում է նաև արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները:
112 «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեն միայն քաղաքացիական ավիացիայի աշխատողները, իսկ կրթության և մշակույթի բնագավառների որոշ կատեգորիաների աշխատողներին վերապահվել է մասնակի կենսաթոշակի իրավունք:
113 2001 թ. ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը ծախսել է աշխատանքային կենսաթոշակների վճարման համար իր եկամուտների ընդամենը 63.8 տոկոսը:
114 Հայաստանի վիճակագրական տարեգիրք (1997, 1998), էջ 37 (1999, 2000), էջ 39, Երևան, 2001, (2002), էջ 43-47, Երևան, 2002:
7.1.3.2. Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նպատակները, ուղղությունները և հիմնական միջոցառումները 2003-2015 թթ.
283. ԱՀՌԾ շրջանակներում կենսաթոշակային համակարգի նախատեսվող զարգացումները ներկայացված են Աղյուսակ 7.5-ում:
Աղյուսակ 7.5. ՀՀ կենսաթոշակային համակարգը 2003-2015 թթ.*
Ցուցանիշներ |
2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2009 | 2012 | 2015 |
Կենսաթոշակառուների ընդհանուր քանակը, հազար մարդ | 553.1 | 531.7 | 528.2 | 496.0 | 494.8 | 457.1 | 438.2 | 439.5 |
Աշխատանքային կենսաթոշակառուները, հազար մարդ | 483.7 | 462.0 | 458.4 | 426.0 | 424.5 | 386.0 | 365.9 | 365.6 |
որից` տարիքային, հազար մարդ | 392.6 | 370.7 | 367.0 | 334.3 | 332.5 | 292.9 | 271.3 | 268.8 |
հաշմանդամության, հազար մարդ | 66.8 | 66.9 | 67.1 | 67.3 | 67.5 | 68.3 | 69.4 | 71.0 |
Սոցիալական թոշակառուներ, հազար մարդ | 47.1 | 47.3 | 47.4 | 47.5 | 47.7 | 48.3 | 49.1 | 50.2 |
Զինծառայության թոշակառուները, հազար մարդ | 22.3 | 22.4 | 22.4 | 22.5 | 22.6 | 22.8 | 23.2 | 23.7 |
Միջին ամսական կենսաթոշակը, դրամ | 5 148 | 6 365 | 7 407 | 8 939 | 10 138 | 15 755 | 20 994 | 26 714 |
Աշխատանքային կենսաթոշակը, դրամ | 4 979 | 6 382 | 7 397 | 9 082 | 10 374 | 16 564 | 22 260 | 28 338 |
Տարիքային կենսաթոշակը, դրամ | 5 118 | 6 588 | 7 645 | 9 432 | 10 786 | 17 377 | 23 482 | 29 945 |
Հաշմանդամության կենսաթոշակը, դրամ | 3 989 | 5 049 | 5 825 | 7 103 | 8 087 | 12 747 | 17 072 | 21 728 |
Սոցիալական կենսաթոշակը, դրամ | 4 079 | 3 523 | 4 800 | 5 115 | 5 437 | 7 151 | 9 361 | 12 186 |
Զինծառայության կենսաթոշակը, դրամ | 11 062 | 12 013 | 13 116 | 14 320 | 15 635 | 20 252 | 25 618 | 32 406 |
Միջին ամսական աշխատավարձը, դրամ | 26 488 | 29 462 | 32 078 | 35 048 | 38 235 | 48 927 | 59 609 | 71 607 |
Միջին կենսաթոշակը՝ միջին աշխատավարձի նկատմամբ, % | 19.4 | 21.6 | 23.1 | 25.5 | 26.5 | 32.2 | 35.2 | 37.3 |
Կենսաթոշակների վճարման համար ծախսերը, միլիարդ դրամ | 34.2 | 40.6 | 47.0 | 53.2 | 60.2 | 86.4 | 110.4 | 140.9 |
Կենսաթոշակների վճարման համար ծախսերը՝ ՀՆԱ նկատմամբ, % | 2.5 | 2.8 | 2.9 | 3.0 | 3.1 | 3.5 | 3.5 | 3.5 |
Միջին կենսաթոշակը՝ աղքատության գծի նկատմամբ, % | 41.7 | 51.1 | 58.0 | 68.5 | 75.7 | 109.3 | 135.9 | 161.0 |
Սոցիալական կենսաթոշակը՝ աղքատության պարենային գծի նկատմամբ, % | 53.8 | 46.2 | 61.3 | 63.9 | 66.2 | 80.9 | 98.9 | 119.8 |
Հայաստանի առկա բնակչությունը, հազար մարդ ** | 3 008.6 | 3 013.8 | 3 020.5 | 3 028.4 | 3 038.1 | 3 074.2 | 3 125.7 | 3 196.0 |
Կենսաթոշակառուները՝ առկա բնակչության նկատմամբ, % | 18.4 | 17.6 | 17.5 | 16.4 | 16.3 | 14.9 | 14.0 | 13.8 |
Տարիքային կենսաթոշակառուները՝ առկա բնակչության նկատմամբ, % | 13.1 | 12.3 | 12.1 | 11.0 | 10.9 | 9.5 | 8.7 | 8.4 |
* Ծանուցում. Աղյուսակում ներառված չեն ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի և արտակարգ իրավիճակների ծառայությունների հրամանատարական և շարքային անձնակազմին վճարվող կենսաթոշակները, որոնք ամբողջությամբ վճարվում են ՀՀ պետական բյուջեից, ինչպես նաև հաշվառված չէ նշված կենսաթոշակներ ստացող անձանց քանակը:
** Ծանուցում. ՀՀ բնակչության թվաքանակի կանխատեսումները հիմնված են 2001 թ. մարդահամարի նախնական արդյունքների վրա և հաշվի չեն առնում միգրացիան:
Աղբյուրը՝ ՀՀ ԱՎԾ տվյալներ, 2002-2005՝ ՀՀ 2002 թ. հաստատված պետական բյուջեի տվյալներ և միջնաժամկետ ծախսային ծրագրի կանխատեսումներ, ԱՀՌԾ կանխատեսումներ:
284. Կենսաթոշակառուների քանակի կրճատման միտումը հնարավորություն կտա մինչև 2015 թ. պահպանել կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունությունը, եթե պահպանվեն պարտադիր սոցիալական վճարների ներկայիս դրույքները և էականորեն չպակասի ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին արդյունավետ մուծումներ կատարողների թիվը, որը 2000 թ. կազմել է 490 հազար մարդ:
285. Միևնույն ժամանակ, կենսաթոշակառուների թվաքանակի կրճատման ներկայիս և ապագա միտումները և դրանցով պայմանավորված՝ համակարգի ֆինանսական կայունությունը եզակի հնարավորություն են ընձեռում 2003-2005 թթ. իրականացնել ՀՀ կենսաթոշակային համակարգի հիմնարար բարեփոխումներ: Այդ բարեփոխումները նպատակաուղղված են՝
(i) կենսաթոշակների բարձրացմանը, այն հաշվարկով, որ 2005-2006 թթ. աշխատանքային միջին կենսաթոշակը 1 շնչի հաշվով գերազանցի աղքատության պարենային գիծը, իսկ մինչև 2008 թ. 1 շնչի հաշվով գերազանցի ընդհանուր աղքատության գիծը.
(ii) 2003-2005 թթ. սոցիալական և այլ կենսաթոշակների, որոնք հիմնված չեն պարտադիր սոցիալական վճարների վրա, աշխատանքային կենսաթոշակներից ֆինանսական առանձնացմանը.
(iii) պարտադիր սոցիալական վճարների հավաքագրման մեխանիզմների հստակեցմանը.
(iv) աշխատանքային ստաժից կախված տարիքային կենսաթոշակների տարբերակման աստիճանի կտրուկ ավելացմանը.
(v) կենսաթոշակներ ստանալու պայմանների որոշակի խստացմանը.
(vi) եռամակարդակ կենսաթոշակային համակարգին (պարտադիր սոցիալական ապահովագրման համակարգ, սոցիալական կենսաթոշակների համակարգ և կամավոր կենսաթոշակային ապահովագրման համակարգ) 2006 թ. սկսած անցնելու համար՝ օրենսդրական և կազմակերպական հիմքերի նախապատրաստմանը:
286. Ըստ Աղյուսակ 7.5-ի՝ 2003-2015 թթ. տեղի կունենա կենսաթոշակառուների բարեկեցության էական բարելավում. տարիքային կենսաթոշակները 2005 թ. սկսած կգերազանցեն աղքատության պարենային գիծը, իսկ հաշմանդամության կենսաթոշակները կմոտենան դրան: Աղքատության գիծը կհաղթահարվի 2008 թ. սկսած: Սոցիալական թոշակները աղքատության պարենային գիծը կգերազանցեն 2013 թ: Նշված զարգացումները տեղի կունենան կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության պայմաններում, որն, իր հերթին, կպայմանավորվի տնտեսական աճով և կենսաթոշակառուների, հատկապես տարիքային կենսաթոշակառուների թվաքանակի աննախադեպ կրճատմամբ, որը կտևի մինչև 2015 թ: Կբարելավվի նաև միջին կենսաթոշակի և միջին աշխատավարձի հարաբերակցությունը` 2002 թ. 19.4 տոկոսից մինչև 37 տոկոս` 2014-2015 թթ.:
287. Չնայած ներկայիս կենսաթոշակային համակարգի ֆինանսավորման հիմքը տարեցտարի կրճատվել է (այսպես. եթե 1997 թ. սոցիալական վճարներ կատարող մեկ աշխատողը ֆինանսավորում էր 1.03 կենսաթոշակառուի, կամ 0.92 աշխատանքային կենսաթոշակ, կամ 0.75 տարիքային կենսաթոշակ, ապա 2000 թ. այդ հարաբերակցությունները համապատասխանաբար կազմել են՝ 1.14, 1.02 և 0.81, իսկ 2002 թ.՝ 1.15, 1.01 և 0.82), 2003-2015 թթ. այն, կենսաթոշակառուների տեսակարար կշռի նվազման և աշխատանքային տարիքի բնակչության տեսակարար կշռի նկատելի աճի պայմաններում, էականորեն կընդլայնվի, որը նույնպես համակարգի ապագա ֆինանսական կայունության գրավականներից մեկն է:
288. Բացի կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության համար բարենպաստ ժողովրդագրական զարգացումներից, ֆինանսական կայունության բարձրացում կարելի է ապահովել հետևյալ երեք ուղղություններով իրականացվելիք քաղաքականությունների արդյունքում՝ (i) պարտադիր սոցիալական վճարներ մուծողների քանակի ավելացում, (ii) վճարների չափերի բարձրացում և (iii) ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցներից կենսաթոշակներ ստացողների շրջանակի ճշգրտում ու հստակեցում: 2003-2015 թթ., նշված առաջին ուղղությամբ իրականացվելիք միջոցառումներին զուգահեռ, առանձնակի կկարևորվի երրորդ ուղղությամբ իրականացվելիք քաղաքականությունը, որն ուղղված կլինի ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից վճարվող կենսաթոշակների ընդգրկունության շրջանակի նեղացմանը (հնարավորին չափ սահմանափակվելով աշխատանքային (ապահովագրական) բնույթի կենսաթոշակներով` ոչ ապահովագրական բնույթի կենսաթոշակների ֆինանսավորման բեռը տեղափոխելով պետական բյուջե) և ապահովագրական բնույթի կենսաթոշակների նշանակման պայմանների խստացմանը: Մասնավորապես, 2003 թ. սոցիալական կենսաթոշակները բյուջետային ֆինանսավորմանը փոխադրելու արդյունքում 1 աշխատողը ֆինանսավորում է 1.03 կենսաթոշակ, իսկ 2005 թ. զինծառայության թոշակները բյուջետային ֆինանսավորմանը փոխադրելու արդյունքում 1 աշխատողը կֆինանսավորի 0.96 կենսաթոշակ:
289. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դրույքների բարձրացումը չի կարող համարվել արդյունավետ մի շարք պատճառներով: Նախ, լինելով ամենացածրերից մեկը ԱՊՀ երկրների ցուցանիշներից, պարտադիր սոցիալական վճարները, այնուամենայնիվ, բավական բարձր են (օրինակ, ԱՄՆ-ում նշված վճարները 1997 թ. կազմել են միջին աշխատավարձի 12.4 տոկոսը): Մյուս կողմից, պարտադիր վճարների դրույքաչափերի բարձրացումը էապես կդժվարացնի կամավոր կենսաթոշակային ապահովագրության, ինչպես նաև այլ ապահովագրական (օրինակ, բժշկական ապահովագրության) համակարգերի ներդնումը, ինչպես նաև չի նպաստի տնտեսության ստվերայնության կրճատմանը: Այդուհանդերձ, նախատեսվում է մուծանքների գործող մեխանիզմի պարզեցում և անցում միասնական հարկման սանդղակի:
290. Սոցիալական վճարներ մուծողների թվի և տեսակարար կշռի բարձրացումը կենսաթոշակային համակարգի զարգացման գերակայություններից մեկն է, սակայն այն երկարաժամկետ խնդիր է, և ԱՀՌԾ գործողության ժամկետում շոշափելի արդյունքներ կարող են ակնկալվել միայն 2012-2015 թթ:
291. Խնդրի երկարաժամկետության հիմնական պատճառը ներկայումս գործող կենսաթոշակային համակարգն է, որը բնութագրվում է կենսաթոշակների շատ թույլ տարբերակմամբ, ինչպես նաև մուտքի շատ թույլ պայմաններով: Հինգ տարի աշխատանքային ստաժը բավարար է տարիքային կենսաթոշակ ստանալու համար: Մյուս կողմից, ըստ էության, բացակայում է կապը աշխատավարձի և կատարված սոցիալական ապահովագրման վճարի ու հետագայում ստացվող կենսաթոշակի միջև, որը չի խրախուսում մասնակցությունը պարտադիր կենսաթոշակային ապահովագրման համակարգում, և ընդհակառակը, խրախուսում է ստվերայնությունը: Ներկայիս կենսաթոշակային համակարգը կառուցված է ներքին «խաչաձև» սուբսիդավորման վրա՝ երկարատև աշխատանքային ստաժ ունեցող անձինք սուբսիդավորում են կարճատև ստաժ ունեցողներին, իսկ բարձր աշխատավարձ ստացողները՝ ցածր աշխատավարձ ստացողներին: Դրանով, ինչպես նաև տնտեսության ստվերայնության բարձր աստիճանով է բացատրվում այն, որ պաշտոնապես զբաղված ճանաչված անձանցից 40 տոկոսից պակասն են սոցիալական մուծումներ կատարում, մինչդեռ այդ ցուցանիշը, օրինակ Սլովենիայում 1997 թ. հավասար է եղել 84%-ի, իսկ Միացյալ Նահանգներում՝ 91%-ի:
292. Այսպիսով, մուծանքներ կատարողների ավելացման խնդրի լուծումը անհատականացված կենսաթոշակային համակարգին անցնելն է, որի դեպքում կենսաթոշակի չափը ուղղակի կախվածության մեջ կդրվի ստացված աշխատավարձից և կատարված սոցիալական վճարներից: Այդ համակարգը 2006 թվականից գործարկելու ակնկալիքով՝ 2003-2005 թթ. կիրականացվեն համակարգի ստեղծման հետևյալ միջոցառումները.
(i) Կընդունվի նոր Աշխատանքային օրենսգիրքը, որը շուկայական տնտեսությանը հարիր աշխատանքային հարաբերությունների կարգավորման հիմք կհանդիսանա:
(ii) Կներդրվի անհատական (անձնավորված) հաշվառման համակարգը: Այն հնարավորություն կտա իրականացնել ապահովադիրների մուծումների և պարտավորությունների հստակ հաշվառում (յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձի չափը, գործատուի և վարձու աշխատողի կողմից կատարված սոցիալական վճարների չափը, ապահովագրական ստաժի տևողությունը և այլն) և կենսաթոշակ նշանակել՝ անհատական հաշվում պահպանվող անհատական հաշվառման տվյալների հիման վրա՝ համաձայն կենսաթոշակային օրենսդրության:
(iii) Նշված համակարգի ներդրումից հետո, 2005 թ. կբարձրացվի աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար անհրաժեշտ նվազագույն աշխատանքային ստաժը` 5-ից մինչև 10 տարի:
(iv) 2003 թ. կսահմանվեն անհատական հաշվառման համակարգի ներդրման մեխանիզմներն ու այդ ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները: Քայլեր կձեռնարկվեն նաև կամավոր կենսաթոշակային ապահովագրական համակարգի ներդրման օրենսդրական հիմքերը բարելավելու ուղղությամբ:
(v) 2004 թ. կընդունվի կենսաթոշակային հիմնադրամների մասին օրենքը` օրենսդրական հիմքեր ստեղծելով կամավոր կենսաթոշակային ապահովման համակարգերի ներդրման և դրանց գործունեությունը պետության կողմից կարգավորելու համար:
(vi) Նվազագույն աշխատավարձի նոր չափի սահմանումը այն հաշվով, որ համապատասխանի աղքատության ընդհանուր գծին: Այդ խնդիրը նախատեսվում է լուծել արդեն 2004 թ.: Նշված միջոցառումը կնվազեցնի ստվերային աշխատավարձերի չափը՝ ավելացնելով նաև գանձվող անուղղակի հարկերի ծավալը, ինչպես նաև կպակասեցնի աշխատավարձերի անհավասարության աստիճանը և կնպաստի աղքատության նվազմանը:
293. 2003 թ. հունվարից գյուղացիական տնտեսություններում զբաղվածները ազատվել են պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ կատարելու պարտականությունից: Այդ քայլի արդյունքում ֆինանսական կորուստներն աննշան են: Այսպես, 1999 թ. գյուղացիական տնտեսությունների մուծանքները կազմել են 289 մլն դրամ կամ սոցիալական ապահովագրության հիմնադրամի սեփական եկամուտների (առանց բյուջետային տրանսֆերտների) 0.8 տոկոսը, 2001 թ.՝ 207 մլն դրամ կամ 0.5 տոկոսը: Այսպիսով, 2003 թ. սկսած՝ գյուղացիական տնտեսություններում զբաղվածների համար լրացուցիչ աշխատանքային ստաժ չի հաշվարկվելու: Նշված միջոցառման դրական հետևանքները կենսաթոշակային համակարգի վրա կսկսեն արտահայտվել երկարաժամկետ հեռանկարում: Մյուս կողմից, կարևորվում է գյուղացիական տնտեսություններում զբաղվածների` պետական (պարտադիր) կենսաթոշակային ապահովագրության համակարգին կամավոր մասնակցության հարցերի օրենսդրական կարգավորումը` ներդնելով պայմանագրի վրա հիմնված կամավոր սոցիալական ապահովագրության սկզբունք:
294. 2004 թ. սկսած՝ կփոխվի հաշմանդամության կենսաթոշակներ նշանակելու կարգը՝
(i) հաշմանդամության երեք խմբերի սահմանման ներկայիս մոտեցումը կփոխարինվի ֆունկցիոնալ անաշխատունակության մոտեցմամբ` սահմանելով երկու այդպիսի խումբ՝ անաշխատունակ և սահմանափակ աշխատունակություն ունեցող.
(ii) ((ii) ենթակետն ուժը կորցրել է 05.08.04 N 1225-Ն)
(iii) ((iii) ենթակետն ուժը կորցրել է 05.08.04 N 1225-Ն)
(iv) նշված խնդիրների օրենսդրական հիմքերն ապահովելու նպատակով 2004 թվականին կատարել համապատասխան փոփոխություններ «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
Նշված միջոցառումների իրականացումը կարող է հանգեցնել նոր նշանակվող կենսաթոշակների քանակի նվազեցման:
((iv) ենթակետը խմբ. 05.08.04 N 1225-Ն)
295. Մինչև անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի ներդնումը, աշխատանքային կենսաթոշակների տարբերակումը կիրականացվի աշխատանքային կենսաթոշակի՝ աշխատանքային ստաժի համար վճարվող գումարների ավելացման հաշվին` անփոփոխ թողնելով բազային կենսաթոշակի չափը: Այսպես, 2003 թ. ամեն մի աշխատած տարվա համար միասնական հավելավճարը կկազմի 100 դրամ, 2004 թ.՝ 150 դրամ, 2005 թ.՝ 190 դրամ, որը թույլ կտա էապես ավելացնել կենսաթոշակների տարբերակման աստիճանը՝ կախված աշխատանքային ստաժից:
7.1.4. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
296. Զբաղվածության ծրագրերը ներառում են աշխատանք փնտրող անձանց խորհրդատվության, աշխատանքի տեղավորման միջնորդության (ներառյալ այլ վայր աշխատանքի գործուղումը), գործազուրկների վերամասնագիտացման և որակավորման բարձրացման, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և գործատուների մոտ լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու հարցերում գործազուրկներին աջակցելու, հաշմանդամների մասնագիտական ուսուցման, աշխատանքի վերականգնման և աշխատանքի տեղավորման, վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման (այդ թվում` «Նպաստներ աշխատանքի դիմաց») ծրագրով, գործազրկության նպաստի նշանակման, աշխատանք փնտրող չզբաղված անձանց դրամական օգնության տրամադրման ծրագրերը:
Զբաղվածության պետական ծրագրերն իրականացնող մարմնի` «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության պահպանման ծախսերը (որոնց հաշվին իրականացվում են նաև աշխատանք փնտրող անձանց խորհրդատվությունը) և «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագիրը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, իսկ զբաղվածության պետական մյուս ծրագրերը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցներից:
(296-րդ կետը խմբ. 05.08.04 N 1225-Ն)
297. Ներկայումս գործազրկության նպաստ ստանալու իրավունք ունեն այն անձինք, ովքեր առնվազն 12 ամիս մուծել են պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ: Նպաստ ստանալու ժամկետը կախված է նպաստի համար դիմողի աշխատանքային ստաժից և տևում է 5-ից մինչև 12 ամիս: Նպաստի չափը, որն առավելագույնը կարող է կազմել 3900 դրամ, կախված է աշխատանքից ազատման պատճառից: Նպաստները վճարվում են ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից պարտադիր սոցիալական վճարների, ինչպես նաև այն միջոցների հաշվին, որոնք գործատուն պարտավոր է փոխանցել սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին՝ աշխատողին ազատելու դեպքում: Գործազրկության նպաստի ժամկետը լրանալուց հետո գործազուրկը իրավունք ունի հինգ ամիս ժամկետով ստանալ դրամական օգնություն` ամսական միջին հաշվով 1365 դրամի չափով:
(297-րդ կետը խմբ., փոփ. 05.08.04 N 1225-Ն)
298. «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալությունում 2002 թ. դրությամբ հաշվառված են եղել 133.7 հազար չզբաղված քաղաքացիներ (տնտեսապես ակտիվ բնակչության 9.58 տոկոսը)115, որոնք ստացել են գործազուրկի կարգավիճակ: Նպաստառու գործազուրկների թվաքանակը 2002 թ. դեկտեմբերին կազմել է 6 հազար մարդ, գործազրկության նպաստի միջին չափը՝ 3214 դրամ: 2001 թ. դեկտեմբերին գործազրկության նպաստ էր ստանում 5.8 հազար մարդ, գործազրկության նպաստի միջին չափը կազմել է 3187 դրամ:
(298-րդ կետը փոփ. 05.08.04 N 1225-Ն)
299. Զբաղվածության ոլորտի բարեփոխման հիմքում պետք է դրվի գործազրկության դեպքում պարտադիր սոցիալական ապահովագրության սկզբունքն այն հիմնավորմամբ, որ յուրաքանչյուր աշխատող, աշխատատեղը կորցնելու դեպքում, մինչև նոր աշխատանք գտնելն ունենա որոշակի եկամուտ` կատարած վճարումներին համապատասխան, ինչպես նաև` մասնագիտական կողմնորոշման և մասնագիտական ուսուցման հնարավորություն:
(299-րդ կետը խմբ. 05.08.04 N 1225-Ն)
300. Զբաղվածության կենտրոնում գրանցված գործազուրկը իրավունք ունի անվճար մասնակցել զբաղվածության կենտրոնների կողմից կազմակերպված մասնագիտական ուսուցման դասընթացներին, որոնք ֆինանսավորվում են սոցիալական ապահովագրության հիմնադրամի միջոցներից: 1998-2003 թվականներին 2569 գործազուրկ մասնակցել է նշված դասընթացներին, որոնց 85 տոկոսն ստացել է նոր մասնագիտություն: Դասընթացներն ավարտածների շուրջ 80 տոկոսը տեղավորվել է աշխատանքի: 2002 թ. ընթացքում աշխատանքի է տեղավորվել 8.5 հազար մարդ: Բերված տվյալներից երևում է, որ գործազուրկների մասնագիտական ուսուցման, ինչպես նաև աշխատանքի տեղավորման համակարգը բարեփոխման կարիք ունի: Մասնագիտական ուսուցման պետական համակարգի ֆինանսավորման ներկայիս փոքր ծավալները թույլ չեն տալիս հուսալ, որ վերապատրաստվող կադրերի որակը կհամապատասխանի ներկայիս շուկայի պահանջներին:
(300-րդ կետը փոփ., խմբ. 05.08.04 N 1225-Ն)
301. Ելնելով շարադրվածից` 2004 թվականից սկսած զբաղվածության ոլորտում կիրականացվեն հետևյալ միջոցառումները`
(I) «աշխատողին ազատելու դեպքում գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ կատարվող վճարումների դադարեցում,
(II) 2005 թվականից սկսած` զբաղվածության պետական ծրագրերի ֆինանսավորման իրականացում` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցների հաշվին` գործազրկության դեպքում սոցիալական ապահովագրության ծրագրերի մասով, և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` գործազուրկների սոցիալական աջակցության ծրագրերի մասով,
(III) գործազուրկների մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպում` զբաղվածության ոլորտը կարգավորող պետական լիազոր մարմնի կողմից` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան: Դասընթացները կլինեն աշխատանքի շուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով գործազուրկների առանձին խմբերի` փախստականների, հաշմանդամ և սահմանափակ կարողություններ ունեցող, ինչպես նաև այլ անձանց համար, ինչը նաև կնպաստի մեծահասակների մասնագիտական ուսուցման համակարգի զարգացմանը,
(IV) որոշակի ժամանակահատվածում սոցիալական ապահովագրության վճարներ կատարված լինելու դեպքում գործազրկության նպաստի վճարում մեկ անգամ` տրամադրման ընթացակարգերը հստակեցնելով աշխատաշուկայի վիճակի վերաբերյալ կատարված հետազոտությունների և վերլուծությունների հիման վրա` հաշվի առնելով զբաղվածության տարածքային ցուցանիշները: Նպաստի չափը կսահմանվի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ, իսկ տևողությունը պայմանավորված կլինի սոցիալական ապահովագրության վճարների կատարման տևողությամբ,
(V) 2005 թվականից սկսած` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և աշխատատեղեր ստեղծելու համար գործազուրկներին տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրերի իրականացում` զբաղվածության ոլորտը կարգավորող պետական լիազոր մարմնի կողմից` Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հետ համատեղ:
Զբաղվածության ոլորտը կարգավորող պետական լիազոր մարմնի կողմից կիրականացվի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն և հնարավորություն ունեցող անձանց խորհրդատվություն, գործարարության հիմունքների ուսուցում (գործազուրկների մասնագիտական ուսուցման ծրագրերի շրջանակում), նրանց ունակությունների բացահայտում և, նշված կենտրոնի պայմաններով, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պատրաստակամություն ունեցող անձանց պետական գրանցման համար կտրամադրվի ֆինանսական աջակցություն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Հետագա գործընթացը կկարգավորվի Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի կողմից,
(vi) 2005 թվականից սկսած` ներկայումս գործող աշխատանք փնտրողներին տրվող դրամական օգնության ծրագրերի դադարեցում: Փոխարենը գործազուրկների սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում կիրականացվեն աշխատաշուկայում մրցունակության առումով խոցելի խմբերին պատկանող անձանց սոցիալական նպաստի վճարման, աշխատավարձի փոխհատուցման և այլ ծրագրեր` այդ ծրագրերի արդյունավետության ու հասցեականության հավանական աստիճանի գնահատումից հետո, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
(301-րդ կետը խմբ. 05.08.04 N 1225-Ն)
302. Հասարակական աշխատանքներ: 2001 թվականից Հայաստանի Հանրապետությունում պետական բյուջեով ֆինանսավորվում է «նպաստներ՝ աշխատանքի դիմաց» ծրագիրը (500 մլն դրամ՝ 2001, 2002, 2003, 2004 թթ): Ծրագրի նպատակն է գործազուրկ կամ աշխատանք փնտրող չզբաղված անձանց ժամանակավոր զբաղվածության ապահովումը՝ սոցիալական ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև տարածքների, պատմաճարտարապետական հուշարձանների բարեկարգման և սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման միջոցով: 2001 թ. սկզբից հասարակական աշխատանքներին մասնակցել է 8781 մարդ, 2002 թ.՝ 11.7 հազար մարդ, 2003 թվականին` 8874 մարդ իսկ յուրաքանչյուր աշխատած օրվա համար վճարվել է առաջին երկու տարում` 800, երրորդ տարում` 1000 դրամ: Նշված ծրագիրը զարգացնելու համար՝
(i) 2004 թ. սկսած՝ կպարզեցվի «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրով կազմակերպված աշխատանքներին մարդկանց ներգրավելու կարգը: Այս նպատակով կօգտագործվի նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցների այն մասը, որն ուղղված կլինի մասնագիտական կարողություններ չպահանջող աշխատանքների կատարմանը, ընդ որում, այդ աշխատանքները կկատարվեն աշխատանք փնտրող այն անձանց կողմից, որոնք զբաղվածության ոլորտը կարգավորող պետական լիազոր մարմնում գրանցված կլինեն որպես հասարակական աշխատանքներին մասնակցել ցանկացողներ:
(ii) Հասարակական աշխատանքների մեծ ծավալներ ներկայումս ֆինանսավորվում են միջազգային և օտարերկրյա դոնոր և ոչ կառավարական կազմակերպությունների միջոցներով («սնունդ՝ աշխատանքի դիմաց» և այլն): Մինչև 2005 թ. կմշակվի այդ կազմակերպությունների հետ աշխատանքների կոորդինացման ձևը, մասնավորապես՝ «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրով կազմակերպված աշխատանքներին մասնակցել ցանկացողների ներգրավման ձևը:
(302-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 05.08.04 N 1225-Ն)
_________
115 Գործազրկության նշված թվերը իրական ցուցանիշներից զգալիորեն ավելի պակաս են: Համաձայն 2001 թ.. տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտությունների՝ գործազրկության իրական մակարդակը Հայաստանում մոտ 25 տոկոս էր:
7.2. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ
7.2.1. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
7.2.1.1. Ընդհանուր ակնարկ
303. Առողջապահության ոլորտում Ծրագիրը նպատակ ունի շրջադարձ կատարել համակարգի զարգացման վերջին տարիներին նկատված անբարենպաստ միտումներից և առավելագույնս իրականացնել քաղաքացիների առողջության պահպանման սահմանադրական իրավունքը` կտրուկ բարձրացնելով պետության կողմից երաշխավորվող բուժօգնության մատչելիությունը և որակը (առաջին հերթին՝ բնակչության աղքատ խմբերի համար): Առողջապահության ոլորտում առաջարկվող միջոցառումները մասնավորապես նպատակ են հետապնդելու ապահովել մանկական մահացության և մայրական մահացության նվազեցմանը վերաբերող՝ ՄԱԿ-ի կողմից սահմանված հազարամյակի զարգացման նպատակային ցուցանիշները:
304. Վերջին տարիների սոցիալ-տնտեսական ձևափոխությունների արդյունքում Հայաստանի բնակչության առողջական վիճակը բնութագրող ցուցանիշները հիմնականում ունեցել են բացասական միտումներ: Միևնույն ժամանակ, զգալիորեն նվազել է բնակչության կողմից առողջապահական ռեսուրսների սպառումը: Վերլուծությունները ցույց են տալիս, որ բնակչության առանձին խմբերի համար առողջապահական ծառայությունների մատչելիությունը՝ ըստ ծառայությունների տեսակների, զգալիորեն տարբերվում է: Աղյուսակ 7.6-ում ներկայացված են 1999 թ. առողջապահության բնագավառում պետական ծախսերի բաշխման կառուցվածքը` ըստ ծառայությունների տեսակների և բնակչության սպառման խմբերի:
Աղյուսակ 7.6. Առողջապահության պետական ծախսերի բաշխումը` ըստ սպառման խմբերի (%)
Բուժհիմնարկներ | Սպառման խմբեր | Ընդամենը |
Կենտրոնացման գործակից | (5-րդ խումբ) / (1-ին խումբ) | ||||
1 | 2 | 3 | 4 | 5 | ||||
Հիվանդանոց | 13.4 | 12.2 | 13.4 | 18.4 | 42.7 | 100 | 0.276 | 3.20 |
Պոլիկլինիկա | 15.6 | 18.0 | 17.9 | 20.0 | 28.5 | 100 | 0.114 | 1.83 |
Ախտորոշիչ կենտրոններ և այլն | 8.2 | 22.4 | 14.3 | 12.3 | 42.8 | 100 | 0.276 | 5.22 |
Ընդամենը | 13.3 | 14.8 | 14.6 | 18.1 | 39.2 | 100 | 0.180 | 2.95 |
Աղբյուրը` 1998/99 թթ. տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտություն, ՀՀ 2003-2005 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիր:
1998/99 թթ. տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտության արդյունքները վկայում են, որ 1999 թ. պետական առողջապահական ծառայությունների սպառումը բնակչության ամենահարուստ 20%-ի կողմից շուրջ 3 անգամ գերազանցել է բնակչության ամենաաղքատ 20%-ի համապատասխան ցուցանիշը, ընդ որում, հիվանդանոցային բուժօգնության պարագայում խզումն ավելի մեծ է եղել (3.2 անգամ), իսկ ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններն անհամեմատ հավասարաչափ են բաշխված եղել (համապատասխան ցուցանիշը կազմել է 1.8 անգամ) և ավելի մատչելի՝ աղքատների համար:
305. Պետական բյուջեից առողջապահության բնագավառ ուղղվող ծախսերի մակարդակը բավականին ցածր է (տե´ս Աղյուսակ 7.7): 1998-2002 թթ. ընթացքում առավելագույն ցուցանիշը կազմել է ՀՆԱ նկատմամբ 1.4% (համեմատության համար նշենք, որ միջին եկամուտ ունեցող երկրներում այն կազմում է, միջինը՝ 3%): Իրավիճակի սրությունը չի մեղմվում, եթե նույնիսկ հաշվի առնվի այն հանգամանքը, որ վերջին տարիներին առողջապահության ֆինանսավորման կառուցվածքում նշանակալի է եղել մարդասիրական օգնության դերը: Տարբերությունն ավելի ակնհայտ է դառնում, եթե համեմատության հիմքում դրվում են առողջապահության բնագավառում մեկ շնչին բաժին ընկնող պետական ծախսերի ցուցանիշը. Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում 1997 թ. մեկ շնչի հաշվով կատարված ծախսերը կազմել են 123 ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանում համապատասխան ցուցանիշը կազմել է 7 ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, առողջապահության բյուջետային հատկացումների գերակշիռ մասն ուղղվում է հիվանդանոցային բուժօգնությանը՝ առավել արդյունավետ և բնակչության աղքատ խավերի համար ավելի մատչելի՝ առողջության առաջնային պահպանման օղակի օգտին վերաբաշխելու փոխարեն:
Աղյուսակ 7.7. Պետական բյուջեի ծախսերը առողջապահության բնագավառում
1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | |
Ընդամենը, մլրդ դրամ | 13.7 | 13.6 | 9.8 | 15.7 | 16.0 |
ՀՆԱ նկատմամբ, % |
1.43 | 1.38 | 0.95 | 1.34 | 1.18 |
Պետական բյուջեի ծախսերի նկատմամբ, % |
6.7 | 5.6 | 4.4 | 6.4 | 6.0 |
Բնակչության մեկ շնչի հաշվով, ԱՄՆ դոլար | 8.9 | 8.4 | 6.1 | 9.4 | 9.3 |
Աղբյուրը` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ ԱՎԾ և փորձագիտական գնահատականներ:
7.2.1.2. Գերակայությունները և նպատակադրումը
306. Բնակչության անապահով խավի համար պետական նպատակային ծրագրերի հասցեականության բարձրացման և աղքատության հաղթահարման համատեքստում որպես գերակա ուղղություն է դիտվում առողջապահական ծառայությունների մատչելիության բարձրացումը` հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով բուժօգնության առաջնային օղակի վրա:
307. Բնակչության առողջության պահպանման և բարելավման խնդիրների հաջող լուծման, այդ թվում՝ աղքատների համար բուժօգնության մատչելիությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է ապահովել քաղաքացիական հասարակության բոլոր ինստիտուտների մասնակցությունը և համակարգված գործողությունները: Դա ենթադրում է ինչպես պետական մարմինների, այնպես էլ մասնավոր հատվածի, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների անմիջական ու ակտիվ ներգրավում նախատեսվող ծրագրերի իրականացման և մոնիտորինգի գործում:
308. Մատչելիության բարձրացումն ապահովվելու է առողջապահության ոլորտում պետական ծախսերի ավելացման, պետական ֆինանսական միջոցների ներոլորտային համապատասխան վերաբաշխման և օպտիմալացման, ինչպես նաև կառավարման բարեփոխումների արդյունքում արդյունավետության բարձրացման հաշվին:
7.2.1.3. Պետական ծախսերը առողջապահության ոլորտում և ծառայությունների մատչելիության աճը
309. Առողջապահության ոլորտում պետական ծախսերի աճը հանդիսանում է ոլորտում իրավիճակի բարելավման առաջնահերթ ուղղություններից մեկը: Ծրագրային ամբողջ ժամանակահատվածում առողջապահության ոլորտի պետական ծախսերն ունենալու են աճի միտում (2004-2015 թթ., միջինը՝ տարեկան 14%): 2004 - 2006 թթ. ժամանակահատվածում աճի տեմպերը լինելու են ավելի բարձր (միջինը՝ տարեկան 19%), 2010-2015 թթ. կայունանալով, միջինը՝ տարեկան կազմելու են մոտ 11%:
310. Առողջապահության ոլորտում պետական ծախսերի նման փոփոխության հիմնական աղբյուրներն են՝ ներքին աղբյուրներից եկամուտների հավաքագրումը և արտաքին աղբյուրներից ստացվող ծրագրային աջակցությունը: Ընդ որում, միջազգային համագործակցության շրջանակներում առաջնային նշանակություն ունեցող ծրագրերի (օրինակ, պատվաստումներ) մասով ֆինանսական հիմնական բեռը պետությունը վերցնելու է իր վրա, իսկ դոնոր (մասնագիտացված) կազմակերպությունների ուշադրության կենտրոնում ավելի շատ լինելու են ծրագրերի իրականացման տեխնիկական աջակցության հարցերը:
Աղյուսակ 7.8. Պետական բյուջեի ծախսերի ծրագրային ցուցանիշները առողջապահության բնագավառում
Ցուցանիշներ | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2009 | 2012 | 2015 |
Ընդամենը, մլրդ դրամ | 21.0 | 24.9 | 30.8 | 35.5 | 52.7 | 73.3 | 101.1 |
այդ թվում` ընթացիկ ծախսեր՝ ընդամենի նկատմամբ, % |
95.3 | 93.9 | 92.0 | 92.0 | 94.0 | 94.0 | 94.0 |
կապիտալ ծախսեր՝ ընդամենի նկատմամբ, % |
4.7 | 6.1 | 8.0 | 8.0 | 6.0 | 6.0 | 6.0 |
ՀՆԱ նկատմամբ, % |
1.4 | 1.5 | 1.8 | 1.9 | 2.1 | 2.3 | 2.5 |
Պետական բյուջեի ծախսերի նկատմամբ, % |
6.5 | 7.6 | 8.6 | 9.2 | 10.2 | 10.9 | 11.9 |
Փոփոխությունը նախորդ տարվա նկատմամբ, % |
31.2 | 18.6 | 23.5 | 15.4 | 12.4 | 11.5 | 11.2 |
311. Ծրագրային ողջ ժամանակահատվածում առողջապահության ոլորտում պետական ծախսերի աճը գերազանցելու է ընդհանուր բյուջետային ծախսերի աճը` հանգեցնելով պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում առողջապահության բաժնի ավելացմանը: Նախատեսվում է պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում առողջապահության տեսակարար կշիռը 2006 թ. հասցնել 9%-ի, 2008 թ.` 10%-ի, 2012 թ.` 11%-ի, իսկ ծրագրային ժամանակահատվածի վերջում` մոտ 12%-ի: Անվանական ցուցանիշներին համահունչ դինամիկա է ծրագրվում նաև առողջապահության ոլորտում պետական ծախսերի` ՀՆԱ նկատմամբ հարաբերակցության վարքագծում: 2015 թ., 2003 թ. համեմատ, առողջապահության ոլորտում պետական ծախսերը ՀՆԱ նկատմամբ ավելանալու են 1.1 տոկոսային կետով` 2015 թ. ապահովելով ՀՆԱ նկատմամբ 2.5% նպատակային ցուցանիշը: Ընդ որում, ծրագրվում է նախատեսվող փոփոխության գերակշիռ մասն ապահովել ծրագրային ժամանակահատվածի առաջին հինգ տարիների ընթացքում (2008 թ., 2003 թ. համեմատ, ՀՆԱ նկատմամբ 0.6 տոկոսային կետի ավելացում)` 2007 թ. արդեն ապահովելով առողջապահության ոլորտում պետական ծախսերի` ՀՆԱ նկատմամբ 2% մակարդակ:
312. Բյուջետային հատկացումների աճը մասնավորապես ուղղվելու է բժիշկների և միջին բժշկական անձնակազմի աշխատավարձի բարձրացմանը, համակարգի՝ դեղորայքով և համապատասխան նյութերով ապահովմանը, շենքային հզորությունների բարելավմանը և արդիական սարքավորումներով ապահովմանը: Ինչպես աշխատավարձի, այնպես էլ կապիտալ ծախսերի առումով, նախ և առաջ, կարևորվում է առաջնային բուժօգնության հիմնարկներում (հատկապես գյուղական բնակավայրերի) իրավիճակի բարելավումը: Այս խնդրի լուծման նպատակով պետությունը վերահսկելու է առաջնային բուժօգնության ոլորտում աշխատողների աշխատավարձի չափերը և կապիտալ ծախսերի գծով հատկացումները, իսկ մնացած ծախսերի գծով մասհանումներն իրականացվելու են մեկ շնչի հաշվով նորմատիվների սահմանմամբ:
313. Պետք է շեշտել, որ միջոցների՝ ակնկալվող մակարդակից ցածր հասանելիության պարագայում իշխանությունները պատրաստակամ են բյուջեի կառուցվածքում իրականացնել նույնիսկ ավելի մեծ չափերի միջոլորտային վերաբաշխումներ` նկատի ունենալով առողջապահության ոլորտի գերակայությունը:
314. Առողջապահության բնագավառի պետական ծախսերի ներոլորտային վերաբաշխումներն ուղղորդվելու են հետևյալ գերակայություններով:
(i) Հաշվի առնելով առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության մատչելիության ավելի բարձր մակարդակը և ազգաբնակչությանը (տարածքային առումով) հասանելիության ավելի մեծ աստիճանը` պետական բյուջեի կառուցվածքում ավելացվելու է առաջնային բուժօգնության բաժինը` ի հաշիվ հիվանդանոցային բուժօգնությանը տրամադրվող միջոցների տեսակարար կշռի կրճատման:
(ii) Ինչպես հիվանդանոցային, այնպես էլ առաջնային բուժօգնության կառուցվածքում (այդ թվում` ընտանեկան բժշկության) գերակա են համարվելու մոր և մանկան առողջության պահպանումը և սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարը:
7.2.1.4. Առողջապահության ոլորտի ծրագրային գերակայությունները
7.2.1.4.1. Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն
315. Ծրագրվում է առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության բաժինը առողջապահության բնագավառի ծախսերի կառուցվածքում 2006 թ. հասցնել 40%-ի, 2008 թ.` 45%-ի, իսկ 2015 թ. այդ ոլորտ ուղղել առողջապահության բնագավառին հատկացվելիք միջոցների 50%-ը:
316. Պետք է շարունակվի և ընդլայնվի ընտանեկան բժշկության համակարգի ներդնումը հանրապետության ողջ տարածքում: ԸԲՀ-ները և ԱԲՀ-ները աստիճանաբար պետք է ստանան ինքնուրույն կարգավիճակ՝ հիմնված ըստ սպասարկվող (գրանցված) բնակչության թվի ֆինանսավորման, ռեսուրսների անկախ տնօրինման և բուժօգնության կազմակերպման գործում ինքնուրույն որոշումներ ընդունելու սկզբունքների վրա: Աղքատների համար առողջության առաջնային պահպանման ծառայությունների բարելավման գործում անհրաժեշտ է ապահովել նաև ախտորոշիչ ծառայությունների մատչելիությունը` այդ նպատակով ինչպես Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում ախտորոշիչ սարքավորումներով հագեցված տարածաշրջանային պոլիկլինիկաների հնարավորություններն առավել նպատակային օգտագործելու, այնպես էլ դժվար ախտորոշվող հետազոտությունների գծով պետական պատվերը մասնագիտացված արտահիվանդանոցային ախտորոշիչ կենտրոններում տեղադրելու միջոցով: Կարևորվում է նաև անհետաձգելի բուժօգնության շարժական ծառայության ուժեղացումը` հատուկ կահավորված ռեանոմոբիլների պարկի ստեղծման ճանապարհով:
317. Աղքատության հաղթահարման և անհավասարության մեղմման տեսանկյունից իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնելու գյուղական բնակավայրերում առաջնային բուժօգնության մատչելիության խնդիրներին:
7.2.1.4.2. Մոր և մանկան առողջության պահպանում
318. Կանանց և երեխաների առողջության պահպանմանը, այդ թվում` վերարտադրողական առողջության խնդիրներին համարժեք ուշադրության ցուցաբերումը սկզբունքային նշանակություն ունի առողջ սերունդ ունենալու, հետևաբար՝ բնակչության առողջական վիճակի բարելավման և աղքատության հաղթահարման տեսանկյունից: Այդ նպատակով անհրաժեշտ է վերահաստատել կանանց և երեխաների առողջության հարցերի գերակայությունը ազգային մակարդակով՝ ապահովելով հղիների, կերակրող մայրերի և 0-5 տարեկան երեխաների սնուցման շարունակական բարելավումը, կրծքով սնուցման խրախուսումը, հղիների նախածննդյան խնամքի և շուրջծննդյան որակյալ բուժօգնության տրամադրումը:
319. Նշված խնդիրների իրագործման, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից հռչակված՝ մանկական մահացությանն ու մայրական մահացությանը վերաբերող հազարամյակի նպատակների ապահովման առումով խիստ կարևորվում է մանկաբարձագինեկոլոգիական օգնության որակի կատարելագործումը և ծննդօգնության հիմնարկների նյութատեխնիկական բազայի ամրապնդումը (տե´ս Ներդիր 7.1):
320. Երեխաների բուժօգնության հարցում հատուկ ուշադրություն է դարձվելու որակի բարելավման և հիվանդությունների կանխարգելման միջոցառումներին` ներառյալ պատվաստումների և երեխայի առողջ աճի ու զարգացման ծրագրերի իրականացումը: Կարևորվում է նաև մանկական հիվանդությունների վարման ԱՀԿ ռազմավարության ներդրումը:
ՆԵՐԴԻՐ 7.1. Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության ֆինանսական ապահովումը
Մոր և մանկան առողջության պահպանման ծրագրի շրջանակներում նախատեսվում է զգալիորեն ավելացնել ինչպես հիվանդանոցային, այնպես էլ առաջնային բուժօգնության շրջանակներում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության պետական ծախսերը: Մասնավորապես, ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության շրջանակներում մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության՝ մեկ հիվանդի համար ծախսերը 2004-2006 թթ. նախատեսվում է ավելացնել, միջինը՝ տարեկան 40%-ով` ապահովելով 55 ԱՄՆ դոլարին համարժեք ցուցանիշ (2003 թ. գներով): 2007-2008 թթ. և 2009 – 2015 թթ. համար համապատասխան ցուցանիշները համապատասխանաբար կազմում են 20% և 80 ԱՄՆ դոլար և 9% և 150 ԱՄՆ դոլար: Հիվանդանոցային բուժօգնության շրջանակներում ևս նախատեսվում է ավելացնել մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության՝ մեկ ծննդաբերության համար ծախսերը` 2004-2006 թթ. միջինը՝ տարեկան 8%` 2006 թ. հասցնելով 100 ԱՄՆ դոլարի (2003 թ. գներով): 2007-2008 թթ. միջին տարեկան աճը կկազմի 10%, իսկ 2009-2015 թթ.` 3%, որի արդյունքում հիվանդանոցային բուժօգնության օղակում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության՝ մեկ ծննդաբերության համար ծախսերը 2008 և 2015 թվականներին համարժեք կլինեն համապատասխանաբար 120 և 150 ԱՄՆ դոլարի: Ըստ նախնական գնահատականների, միջոցների նման ներոլորտային վերաբաշխման արդյունքում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությանն ուղղվող ընդհանուր ծախսերի տեսակարար կշիռը առողջապահության ոլորտի պետական ծախսերի կառուցվածքում 2006 թ. կկազմի 11%, 2008 թ.` 13%, իսկ 2015 թ.` 15.5%` 2003 թ. ծրագրված 7.6%-ի փոխարեն:
|
7.2.1.4.3. Տարափոխիկ հիվանդությունների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում
321. Աղքատությունը սերտորեն առնչվում է նաև այնպիսի տարափոխիկ հիվանդությունների հետ, ինչպիսիք են՝ տուբերկուլոզը (պալարախտ), սեռավարակները և ՁԻԱՀ-ը: Վերջին տասնամյակում այդ հիվանդություններով հիվանդացության կտրուկ աճի պայմաններում (այդ թվում` տուբերկուլոզով՝ ավելի քան երկու անգամ, սիֆիլիսով՝ շուրջ երեք անգամ և այլն) անհրաժեշտ է ընդլայնել դրանց կանխարգելման, վաղ հայտնաբերման և լիարժեք բուժման աշխատանքները: Դրան, մասնավորապես նպաստելու են բյուջետային միջոցների համապատասխան վերաբաշխումները:
7.2.1.5. Առողջապահության համակարգի արդյունավետության և վերահսկելիության բարձրացումը
322. Ներկայումս առողջապահական համակարգի ծառայությունների առաջարկի և պահանջարկի միջև առկա է զգալի խզում: Թեև վերջին տարիներին որոշակի կրճատում է արձանագրվել ինչպես 1000 բնակչի հաշվով բժիշկների թվաքանակի (1997 թ. համեմատ 10%` 2001 թ. կազմելով 3.8), այնպես էլ հիվանդանոցային մահճակալների թվի (համապատասխանաբար՝ 36% և 5.4) ցուցանիշներում, այդուհանդերձ, միջազգային համադրումները վկայում են, որ Հայաստանի այս ցուցանիշները մոտ են (շատ դեպքերում՝ գերազանցում են) բարձր և միջին եկամուտ ունեցող երկրների ցուցանիշներին: Արդյունքում, առողջապահությանը հատկացված ոչ բավարար բյուջետային միջոցները հաճախ ուղղվում են զգալիորեն ուռճացած և Հայաստանի բնակչության կարիքները գերազանցող բուժհիմնարկների ցանցի պահպանմանը` հասանելի ռեսուրսների սղության պայմաններում հանգեցնելով առողջապահական ծառայությունների անհարկի կրկնօրինակման:
323. Արդյունավետության բարձրացման առաջնային ուղղություններ են համակարգի օպտիմալացումն ու կառավարման բարեփոխումները: Համակարգի օպտիմալացման արդյունքում ծառայությունների մատուցման բեռը պետք համեմատաբար թանկ հիվանդանոցային բուժօգնությունից տեղաշարժվի դեպի ավելի մատչելի և համեմատաբար էժան առաջնային բուժօգնության օղակ:
324. Հիվանդանոցային բուժօգնության մակարդակում արդյունավետության բարձրացման առանցքային ուղղություն է հանդիսանալու առկա սահմանափակ պետական միջոցների կենտրոնացումը հնարավորին չափ փոքր թվով բուժհիմնարկներում: Այդ ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների շարքում, հատկապես Երևան քաղաքում կարևորվում է բուժհիմնարկների խոշորացումը` միավորման ճանապարհով:
325. Հատուկ միջոցառումներ են իրականացվելու նաև բուժհիմնարկների մակարդակով պլանավորման, բյուջետավորման և վերահսկման գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
326. Օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների շրջանակներում պետք է մեծացվի առողջապահության համակարգի կառավարման գործում պետության կարգավորիչ և վերահսկիչ դերը: Մասնավորապես, անհրաժեշտ է մշակել և սկսել բուժօգնության որակի վերահսկման չափանիշների, ինչպես նաև վերանայված սանիտարական նորմերի ու կանոնների ներդրման գործընթացը:
7.2.2. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
7.2.2.1. Ընդհանուր ակնարկ
327. Որակյալ կրթության ապահովումը և դրա մատչելիության բարձրացումը միջին և երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի, աղքատության ու անհավասարության մեղմման կարևորագույն գործոններից մեկն է: Բնագավառի հետագա զարգացումը դիտվում է որպես տնտեսության առաջընթացի առաջնային գերակայություն:
328. Անցումային շրջանը իր բացասական ազդեցությունը թողեց նաև ՀՀ կրթության համակարգի վրա: Մասնավորապես, կրթության ոլորտում պետական ծախսերի կրճատման հետևանքով զգալիորեն վատացել է կրթության որակը: Թեև վերջին տարիներին կրթությանն ուղղվող պետական ծախսերի դինամիկայում արձանագրվել են որոշակի դրական միտումներ, այդուհանդերձ դրանց մակարդակը գրեթե կրկնակի զիջում է ՏՀԶԿ (OECD) երկրների միջին ցուցանիշը (2002 թ. կրթության ոլորտում համախմբված բյուջեի ծախսերը կազմել են ՀՆԱ 2.2%-ը, իսկ ՏՀԶԿ երկրներում կրթությանն ուղղված պետական ծախսերը 1999 թ. միջինը կազմել են ՀՆԱ 4.7%-ը) (տե´ս Աղյուսակ 7.9): Միևնույն ժամանակ, ըստ կրթության տարբեր մակարդակների պետական միջոցների բաշխման կառուցվածքը համեմատելի է ՏՀԶԿ երկրների ցուցանիշների հետ. վերջին երեք տարիներին պետական միջոցների հատկացումների շուրջ 65%-ն ուղղվել է տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր և հատուկ ընդհանուր կրթության ոլորտ, իսկ 16%-ը` մասնագիտական կրթական ծրագրերի ֆինանսավորմանը: ՏՀԶԿ երկրների համապատասխան միջին ցուցանիշները 1999 թ. կազմել են, համապատասխանաբար՝ 72% և 20%:
Աղյուսակ 7.9. Կրթության բնագավառում պետական ծախսերը (%՝ ՀՆԱ նկատմամբ)
Ցուցանիշներ |
1997 |
1998 |
1999 |
2000 |
2001 |
2002 |
ՏՀԶԿ երկրների միջին (1999) |
Ընդամենը | 2.0 | 2.1 | 2.3 | 2.9 | 2.5 | 2.2 | 4.7 |
այդ թվում` | |||||||
Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն և հատուկ ընդհանուր կրթություն | 1.4 | 1.3 | 1.5 | 2.1 | 1.8 | 1.5 | 3.3 |
Մասնագիտական կրթական ծրագրեր 1 | 0.3 | 0.4 | 0.4 | 0.5 | 0.4 | 0.4 | 0.9 |
1Ներառված են նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն և
հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի ծախսերը:
Աղբյուրը` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Education at a Glance: OECD Indicators (2002): Tables B2.1a and B2.1b:
329. Կրթական տարբեր մակարդակներում ընդգրկվածության ցուցանիշների վերլուծությունը ուրվագծում է հետևյալ պատկերը (կրթական տարբեր մակարդակներում ընդգրկվածության առանձնահատկությունները` ըստ սեռի ներկայացվում են առանձին ` տե´ս Ներդիր 7.2):
(i) Թեև վերջին տարիներին դրսևորված անկման միտումներին, հիմնական ընդհանուր կրթական մակարդակում ընդգրկվածությունը բավականին բարձր է և, ըստ էության, լուրջ խնդիրներ չի հարուցում: Նման եզրահանգման տեղիք են տալիս ընդգրկվածության ինչպես համախառն, այնպես էլ զուտ ցուցանիշների վերլուծությունը: Մասնավորապես, 2001 թ. տնային տնտեսությունների հետազոտության արդյունքները վկայում են, որ թեև 7 տարեկանների ընդգրկվածությունը ցածր է (շուրջ 47%, ինչը կարելի է մեկնաբանել երեխաների՝ ավելի բարձր տարիքից (օրինակ՝ 8 տարեկանից) դպրոց հաճախելու հանգամանքով), այդուհանդերձ, 8-15 տարիքային խմբում (որը կարելի է ընդունել որպես հիմնական ընդհանուր կրթության ժամանակահատվածի մոտարկում) զուտ ընդգրկվածության աստիճանը կազմում է 98.7% (տե´ս Գծանկար 7.1):
(ii) Ավագ դպրոցում (ներառյալ` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունը) ընդգրկվածությունը չի կրել զգալի փոփոխություններ և վերջին տարիներին տատանվել է 70-75%-ի շրջակայքում: Ինչ վերաբերում է մասնագիտական կրթությանը, ապա այստեղ ևս ընդգրկվածության աստիճանը եղել է համեմատաբար կայուն` 1997 - 2001 թթ. ընթացքում մասնագիտական կրթական ծրագրերում ընդգրկված են եղել 17-24 տարեկանների շուրջ 22%-ը: Հարկ է շեշտել, որ ծրագրային ժամանակահատվածում իշխանությունների կողմից ձեռնարկվելու են միջոցներ, որոնք նպաստելու են ինչպես ավագ դպրոցում, այնպես էլ մասնագիտական կրթության ոլորտում ընդգրկվածության աստիճանների բարձրացմանը` հատուկ ուշադրություն դարձնելով հավասարության խնդիրներին:
ՆԵՐԴԻՐ 7.2. Կրթական հաստատություններում ընդգրկվածությունը` ըստ սեռի
Ինչպես պաշտոնական վիճակագրության, այնպես էլ ընտրանքային հետազոտությունների տվյալների վերլուծությունը վկայում է, որ Հայաստանում կրթական տարբեր մակարդակներում գենդերային առումով ընդգրկվածության հիմնախնդիրներն, ըստ էության, բացակայում են: Այս համատեքստում անհրաժեշտ է նշել, որ ՄԱԿ-ի կողմից հռչակված Հազարամյակի զարգացման 3-րդ նպատակի (Օժանդակություն սեռերի հավասարությանը և կանանց իրավունքների ընդլայնում) շրջանակներում բարձրացվող խնդիրներից մեկը, այն է` կրթության տարբեր մակարդակներում սեռերի միջև խտրականության վերացում (տարրական և միջնակարգ կրթության ոլորտում` նախընտրելի է մինչև 2005 թ., իսկ մասնագիտական կրթության ոլորտում` մինչև 2015 թ.), Հայաստանում վաղուց հաղթահարված է: Խորհրդային տարիներից սահմանված կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարությունը պաշտպանվել և իրականացվել է կենսագործունեության տարբեր ոլորտներում: Հատկանշական է նաև, որ տարրական կրթության ոլորտում աղջիկների և տղաների հավասար ընդգրկվածության ավանդույթները Հայաստանում գալիս են դեռևս 19-րդ դարից: Եթե անդրադարձ կատարվի վիճակագրական տվյալներին, ապա կրթական տարբեր մակարդակներում` ըստ սեռի ընդգրկվածության ցուցանիշների առումով կարելի է անել հետևյալ դիտարկումները: 1. Միջնակարգ կրթություն: Կարելի է փաստել, որ հիմնական կրթության ոլորտում (1-8-րդ դասարաններ) տղաների և աղջիկների ընդգրկվածությունը գրեթե հավասար է, իսկ չնչին տարբերությունները հիմնականում պայմանավորված են ժողովրդագրական գործոններով: Սակայն, այս հաշվեկշիռը, հատկապես վերջին տարիներին, որպես կանոն, ավագ դպրոցում խախտվել է ի օգուտ աղջիկների: Օրինակ, 2001-2002 ուսումնական տարում հանրապետության կտրվածքով աղջիկները կազմում էին 9-րդ դասարանցիների շուրջ 54 տոկոսը և 10-րդ դասարանցիների` 56 տոկոսը (տե´ս աղյուսակը): Եթե նույն տվյալները դիտարկելու լինենք մարզային կտրվածքով, ապա միջին հանրապետական ցուցանիշներից շեղումներն այնքան էլ մեծ չեն (աղջիկների գերակշռությունը ավագ դպրոցում ավելի վառ է արտահայտված, թերևս, Սյունիքի և Տավուշի մարզերում): Նման դրսևորումները պայմանավորված են մի շարք գործոններով, այդ թվում` նաև սովորութային: Թեև աղքատության գործոնը ևս ունի որոշակի դերակատարում (օրինակ, տղաները ավելի վաղ են թողնում ուսումը, որպեսզի իրենց մասնակցությունն ունենան ընտանիքի եկամտի ձևավորմանը), այդուհանդերձ, դրա ավանդը, ամենայն հավանականությամբ, գերակշռողը չէ: 2. Մասնագիտական կրթություն: Կրթական այս մակարդակի ընդգրկվածության կառուցվածքում ևս կանայք գերակշռում են: 2001-2002 ուսումնական տարվա տվյալները վկայում են, որ տարբերությունները հատկապես ակնհայտ են եղել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, որտեղ կանայք կազմել են ընդգրկվածների 66 տոկոսը: Բարձրագույն ուսումնական հաստատություններում կանանց ավելի բարձր տեսակարար կշիռը պայմանավորված է եղել մասնավոր ԲՈՒՀ-երում ընդգրկվածության ավելի բարձր աստիճանով: Ինչ վերաբերում է հետբուհական կրթական համակարգում ընդգրկվածության կառուցվածքում կանանց ավելի փոքր տեսակարար կշռին, ապա դրան հիմնականում նպաստել է ասպիրանտուրայի ընդգրկվածության կառուցվածքը, որտեղ տղամարդիկ կազմել են ընդգրկվածների շուրջ 63 տոկոսը, մինչդեռ մագիստրատուրայում ավելի բարձր է եղել կանանց տեսակարար կշիռը (շուրջ 53 տոկոս):
Աղյուսակ Ն 7.1 Կրթական տարբեր մակարդակներում ընդգրկվածության կառուցվածքը` ըստ սեռի 2001-2002 ուսումնական տարում
1Մագիստրատուրա, ասպիրանտուրա, դոկտորանտուրա: Աղբյուրը` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն: |
Գծանկար 7.1. Կրթության ոլորտում ընդգրկվածությունը՝ ըստ տարիքի
Աղբյուրը` 2001 թ. տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտություն:
330. Կրթության համակարգի գործունեության արդյունավետությունը հեռու է բավարար լինելուց: Դա վերաբերում է ինչպես աշխատուժի, այնպես էլ ֆիզիկական կապիտալի օգտագործմանը: Այդուհանդերձ, արդյունավետության խնդիրներն առավել սուր են աշխատուժի օգտագործման առումով: Մասնավորապես, միջնակարգ կրթության ոլորտում աշակերտ/ուսուցիչ և աշակերտ/ոչ ուսուցիչ հարաբերակցությունները 2002 թ. համապատասխանաբար կազմել են՝ 11 և 18: Համեմատության համար նշենք, որ ՏՀԶԿ երկրների աշակերտ/ուսուցիչ հարաբերակցության միջին ցուցանիշը 2000 թ. կազմել է 14.3, որն իր հերթին գնահատվում է ոչ արդյունավետ: Ուսուցիչների ծանրաբեռնվածության ցուցանիշները ևս զիջում են ՏՀԶԿ երկրների միջին ցուցանիշներին: Մտահոգիչ է ուսուցիչների վարձատրության դեռևս ցածր մակարդակը. ուսուցչի միջին աշխատավարձ/շնչային ՀՆԱ հարաբերակցությունը 2002 թ. կազմել է 0.41, իսկ ՏՀԶԿ երկրներում նույն ցուցանիշը 2000 թ. կազմել է 0.96 - 1.45 (կախված` աշխատանքային փորձից):
7.2.2.2. Գերակայությունները և նպատակադրումը
331. Ծրագրի շրջանակներում առաջնահերթ է դիտվում հանրակրթության ոլորտի հետագա զարգացումը` ոլորտում մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացման տեսանկյունից: Հավասարապես մատչելի և որակյալ հիմնական ընդհանուր կրթությունը հանդիսանում է` (i) հասարակության կրթվածության և գրագիտության մակարդակի բարելավման, (ii) աշխատանքի շուկա մտնելու համար անհրաժեշտ առաջնային գիտելիքների ապահովման, և (iii) կրթությունը հետագայում շարունակելու կարևոր նախապայման:
332. Լուծելով հիմնական ընդհանուր կրթության որակի բարձրացման խնդիրները` պետությունը բավարար հիմքեր է ստեղծում ավագ դպրոցում և մասնագիտական կրթության ոլորտում ընդգրկվածության մակարդակների բարձրացման համար` հատկապես ի հաշիվ անապահով ընտանիքների երեխաների:
333. Տվյալ ծրագրի շրջանակներում միջին մասնագիտական և բարձրագույն կրթության բնագավառները ներառվում են նպատակների երկրորդ մակարդակում: Այդուհանդերձ, այս ոլորտներում քաղաքականության հիմնական նպատակներն են` (i) շուկայական տնտեսությանը համապատասխանության ապահովումը, (ii) որակի բարձրացումը և միջազգային չափանիշներին համադրելիությունը, (iii) մատչելիության և հավասարության բարձրացումը:
334. Բարձրագույն կրթության ոլորտում կառավարությունը հատկապես կարևորելու է հավասարության և հասցեականության խնդիրները` պայմաններ ստեղծելով բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող և ընդունակ երիտասարդների ընդգրկվածության աստիճանի բարձրացման համար: Որպես խնդրի լուծման այլընտրանքային մոտեցում է դիտվում ուսանողական վարկերի համակարգի մշակումն ու ներդրումը` վարկերի հատկացման չափանիշներում առաջնային դիտելով առաջադիմության և բարեկեցության մակարդակի ցուցանիշները: Թեև ծրագրային ժամանակահատվածի առաջին տարիներին բարձրագույն կրթության օգտին միջոլորտային վերաբաշխման հնարավորությունները խիստ սահմանափակ են, վարկերի համակարգի գործառնման համար միջոցներ կարող են հատկացվել ոլորտի ներսում համապատասխան վերաբաշխումներ կատարելով, օրինակ, ի հաշիվ ներկա տեսքով գործող կրթաթոշակների համակարգից հրաժարման, որն անարդյունավետ է և, ըստ էության, ոչ հասցեական:
ՆԵՐԴԻՐ 7.3. Գերակայությունների ընտրությունը
Կրթության ոլորտում գերակայությունների ընտրությունը, մասնավորապես, պայմանավորվում է հետևյալ գործոններով (տե´ս գծանկարը): (i) Հանրակրթության ոլորտն իր ընդգրկունությամբ ունի ամենամեծ շահառուների խումբը և, ըստ էության, կրթական այս մակարդակում ծառայությունները գրեթե հավասարաչափ մատչելի են սպառման բոլոր խմբերի ներկայացուցիչների համար: (ii) Այդուհանդերձ, հանրակրթության և մասնագիտական ծրագրերի (հատկապես՝ բարձրագույն կրթության) ոլորտում մեկ սովորողի հաշվով ծախսերի միջև առկա է զգալի խզում. մասնագիտական կրթության ոլորտում մեկ ուսանողի հաշվով պետական ծախսերը 4-5 անգամ գերազանցում են հանրակրթական դպրոցների մեկ աշակերտի հաշվով ծախսերի մակարդակը (ՏՀԶԿ երկրներում այդ գործակիցը վերջին տարիներին տատանվել է 2-ի շրջակայքում): (iii) Միևնույն ժամանակ, միջին մասնագիտական կրթության հաստատությունների գծով անհավասարությունը համեմատաբար փոքր է, սակայն մեկ սովորողի հաշվով ծախսերը զգալիորեն հետ են մնում բարձրագույն կրթական հաստատություններում մեկ սովորողի հաշվով ծախսերից: Հաշվի առնելով այս գործոնները, առաջիկա տարիներին կրթության բնագավառում պետության հիմնական գերակայությունն է հանդիսանալու հանրակրթության ոլորտը: Պետական ծախսային քաղաքականությունը ուղղված է լինելու կրթական տարբեր մակարդակներում մեկ սովորողի հաշվով ծախսերի միջև առկա ճեղքվածքի մեղմմանը` ի հաշվիվ հանրակրթության ոլորտում մեկ սովորողի հաշվով ծախսերի (մասնագիտական կրթության ոլորտի համեմատ) առաջանցիկ աճի: Մյուս կողմից, մեծ կարևորություն է տրվելու միջին մասնագիտական և լրացուցիչ կրթության ոլորտներին:
Գծանկար Ն 7.1. Մեկ սովորողի հաշվով ծախսերը և մատչելիությունը` ըստ կրթական մակարդակների
Աղբյուրը` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, 1998/99 թթ. տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտություն: |
335. Պետությունը հատուկ ուշադրություն է դարձնելու լրացուցիչ կրթությանն ու վերապատրաստման ծրագրերին` նպատակ ունենալով մեղմել աշխատուժի հնարավորությունների (առաջարկ) և աշխատանքի շուկայի պահանջների միջև առկա ճեղքվածքը:
336. Դրված նպատակներն ապահովվելու են պետական բյուջեից կրթության ոլորտ ուղղվող հատկացումների ավելացման և համակարգի արդյունավետության բարձրացման հաշվին:
7.2.2.3. Պետական ծախսերը կրթության բնագավառում
337. Կրթության բնագավառի պետական ֆինանսավորման ծավալների աճը և վիճակի բարելավումը ծրագրային ողջ ժամանակահատվածում դիտվելու է որպես առաջնահերթ խնդիր: 2004-2015 թթ. ընթացքում համախմբված բյուջեից կրթության ոլորտ ուղղվող ծախսերը անվանական արտահայտությամբ միջին հաշվով տարեկան աճելու են 13.5%-ով: Ընդ որում, ծրագրային ժամանակահատվածի առաջին հինգ տարիներին (2004 - 2008 թթ.) աճի տեմպերը շուրջ 4.5 տոկոսային կետով գերազանցելու են ծրագրվող միջին ցուցանիշը, իսկ 2009-2015 թթ. կայունանալու են միջինը տարեկան 10%-ի շրջակայքում (տե´ս Աղյուսակ 7.10):
Աղյուսակ 7.10. Համախմբված բյուջեի ծախսերի ծրագրային ցուցանիշները կրթության բնագավառում
Ցուցանիշներ | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2009 | 2012 | 2015 |
Ընդամենը, մլրդ դրամ | 35.2 | 42.8 | 52.0 | 59.0 | 88.7 | 118.8 | 158.7 |
այդ թվում` ընթացիկ ծախսեր, %՝ ընդամենի նկատմամբ, | 92.5 | 92.2 | 91.8 | 92.2 | 92.0 | 92.0 | 92.0 |
կապիտալ ծախսեր, %՝ ընդամենի նկատմամբ, | 7.5 | 7.8 | 8.2 | 7.8 | 8.0 | 8.0 | 8.0 |
ՀՆԱ նկատմամբ, % | 2.4 | 2.7 | 3.0 | 3.1 | 3.6 | 3.8 | 4.0 |
Համախմբված բյուջեի ծախսերի նկատմամբ, % | 9.4 | 11.0 | 12.3 | 12.8 | 14.4 | 14.9 | 15.7 |
Տոկոսային փոփոխությունը նախորդ տարվա նկատմամբ | 21.5 | 21.6 | 21.4 | 13.6 | 10.8 | 10.2 | 10.1 |
Հուշագրային հոդվածներ | |||||||
Պետական բյուջեի ծախսերը կրթության բնագավառում, մլրդ դրամ | 32.0 | 39.4 | 47.9 | 54.8 | 83.5 | 112.1 | 150.1 |
ՀՆԱ նկատմամբ, % | 2.2 | 2.4 | 2.7 | 2.9 | 3.4 | 3.6 | 3.8 |
Պետական բյուջեի ծախսերի նկատմամբ, % | 10.0 | 12.0 | 13.4 | 14.1 | 16.2 | 16.7 | 17.6 |
338. Կրթության բնագավառում պետական ծախսերը համախմբված բյուջեի ընդհանուր ծախսերի համեմատ աճելու են առաջանցիկ տեմպերով: Դա հանգեցնելու է բյուջեի ծախսերի կառուցվածքում միջոլորտային վերաբաշխումների` ի օգուտ կրթության ոլորտի: Ծրագրվում է համախմբված բյուջեի ծախսերի կառուցվածքում կրթության ոլորտ ուղղվող ծախսերը 2006 թ. հասցնել շուրջ 13%-ի, 2009 թ.` 14.5%-ի, իսկ ծրագրային ժամանակահատվածի վերջում` մոտ 16%-ի: Միևնույն ժամանակ, պետական բյուջեի շրջանակներում, ի օգուտ կրթության ոլորտի միջոլորտային վերաբաշխումները լինելու են ավելի նշանակալի:
339. Զարգացումների նման սցենարը զգալի տեղաշարժեր է նախատեսում նաև կրթության ոլորտի պետական ծախսեր/ՀՆԱ հարաբերակցության շարժընթացում: 2015 թ., 2003 թ. համեմատ, կրթության բնագավառում պետական ծախսերն ավելանալու են ՀՆԱ նկատմամբ 1.6 տոկոսային կետով` 2015 թ. ապահովելով ՀՆԱ նկատմամբ 4% նպատակային ցուցանիշը: Միևնույն ժամանակ ծրագրվում է, որ կրթության ոլորտի ծախսերը 2006 թ. կկազմեն ՀՆԱ 3.1%-ը, իսկ 2009 թ.` ՀՆԱ 3.6%-ը:
340. Ծրագրային ժամանակահատվածի առաջին տարիներին կրթության ոլորտի պետական ծախսերի ավելացումները գրեթե ամբողջությամբ ուղղվելու են հանրակրթության ոլորտ: 2006 թ. հանրակրթության ոլորտի ծախսերի բաժինը կրթության բնագավառի պետական ծախսերի կառուցվածքում, 2003 թ. համեմատ, ավելանալու է շուրջ 8 տոկոսային կետով` կազմելով 73.5% տոկոս: 2009 թ. սկսած, մասնագիտական կրթության ոլորտ ուղղվող ծախսերի աճը շուրջ 2 տոկոսային կետով գերազանցելու է հանրակրթության ծախսերի համապատասխան ցուցանիշը: Արդյունքում, հանրակրթության ոլորտի ծախսերի տեսակարար կշիռը կրթության բնագավառի պետական ծախսերի կառուցվածքում կայունանալու է 72%-ի շրջակայքում, իսկ մասնագիտական կրթական ծրագրերին ուղղվող ծախսերի բաժինը, աստիճանաբար աճելով, 2015 թ. կազմելու է շուրջ 15%:
Աղյուսակ 7.11. Պետական ծախսերի ներոլորտային կառուցվածքը կրթության բնագավառում (%)
Ցուցանիշներ | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2009 | 2012 | 2015 |
Ընդամենը | 100.0 | 100.0 | 100.0 | 100.0 | 100.0 | 100.0 | 100.0 |
որից` | |||||||
Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն | 65.4 | 70.5 | 72.2 | 73.5 | 72.8 | 72.2 | 71.5 |
Մասնագիտական կրթական ծրագրեր | 17.4 | 13.8 | 12.0 | 11.1 | 12.4 | 13.6 | 14.5 |
Ծանուցում. մասնագիտական կրթական ծրագրերը ներառում են նախնական մասնագիտական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ծրագրերը, ինչպես նաև լրացուցիչ կրթության ոլորտը:
341. Հանրակրթության ոլորտում պետական ծախսերի ծրագրվող աճը հանգեցնելու է մեկ աշակերտի հաշվով կատարվող ծախսերի զգալի ավելացման: Զարգացումների ներկայացվող սցենարի պարագայում 2006 թ. մեկ աշակերտի հաշվով ծախսերը 2003 թ. համապատասխան ցուցանիշի համեմատ կրկնապատկվելու են, իսկ 2009 թ.` գերազանցելու են այն շուրջ 4 անգամ (տե´ս Աղյուսակ 7.12): Սակայն անհրաժեշտ է նշել, որ մեկ աշակերտի հաշվով ծախսերի նման վարքագիծը մասամբ պայմանավորված է նաև բնակչության ժողովրդագրական կառուցվածքում կանխատեսվող փոփոխություններով. ըստ գնահատականների՝ այդ փոփոխությունների արդյունքում, չնայած ընդգրկվածության աստիճանը բնութագրող ցուցանիշների բարելավմանը, 2015 թ. հանրակրթության ոլորտում ընդգրկված աշակերտների թիվը 2003 թ. համապատասխան ցուցանիշի համեմատ կրճատվելու է շուրջ 25%-ով:
Աղյուսակ 7.12. Մեկ աշակերտի հաշվով պետական ծախսերը հանրակրթության ոլորտում
Ցուցանիշներ | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2009 | 2012 | 2015 |
Ինդեքս (2003 թ. = 100 ) | 100 | 136 | 176 | 214 | 379 | 505 | 662 |
Հուշագրային հոդվածներ | |||||||
Աշակերտների թվաքանակը (2003 թ. = 100) | 100 | 97 | 93 | 88 | 74 | 74 | 74 |
Պետական ծախսերը հանրակրթության ոլորտում (2003 թ. = 100) | 100 | 131 | 163 | 188 | 281 | 373 | 493 |
342. Ըստ տնտեսագիտական դասակարգման՝ կրթության ոլորտի ծախսերի կառուցվածքում ընթացիկ ծախսերին բաժին է ընկնելու ընդհանուր մասհանումների 92%-ը, իսկ 8%-ն ուղղվելու է կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը: Ընդ որում, արտաքին աղբյուրներից ստացվող ծրագրային օժանդակությունը հանդիսանալու է կապիտալ ծախսերի ֆինանսավորման կարևոր աղբյուր:
7.2.2.4. Պետական ծախսերի առաջնահերթ ուղղությունները
343. Հանրակրթության ոլորտում առաջնահերթ խնդիրներից են ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը և վերապատրաստումը: Այս ուղղությամբ իրականացվող միջոցառումները դիտվում են որպես կրթության որակի բարձրացման գրավական: Պետությունը շարունակելու է աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունը: Նախատեսվում է 2005 թ. ուսուցիչների միջին աշխատավարձը հասցնել 80 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի` հաջորդ տարիներին այն բարձրացնելով միջինում տարեկան 12%-ով (մանրամասները տե´ս Ներդիր 7.4-ում): Թեև հաշվարկները տվյալ պարագայում հիմնավորվում են բարձրագույն կրթության վրա կատարված ծախսերի հետգնման տրամաբանությամբ, այդուհանդերձ, աշխատավարձի նման մակարդակի սահմանումը ընդունելի է նաև տարեկան շնչային ՀՆԱ նկատմամբ հարաբերակցության տեսանկյունից: Մասնավորապես, առաջարկվող սցենարի պայմաններում 2005 թ. ուսուցչի միջին աշխատավարձը հավասարվելու է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ մակարդակին, իսկ 2015 թ.` այդ մակարդակը գերազանցելու է 43%-ով: Միջին ժամկետ հեռանկարում նաև նախատեսվում է ներդնել աշխատավարձերի տարբերակման գործուն մեխանիզմներ` կախված աշխատանքային փորձից: Վարձատրության բնագավառում նման մոտեցումները իրական խթան կհանդիսանան աշխատող ուսուցիչների համար, ինչպես նաև կնպաստեն հետագայում հանրակրթական դպրոցները որակյալ մասնագետներով համալրման գործընթացին` հանգեցնելով ուսուցչական անձնակազմի երիտասարդացմանը, ինչպես նաև ուսուցչական անձնակազմի կառուցվածքում (ըստ սեռի) առկա խիստ անհամամասնությունների որոշ չափով մեղմմանը116: Որակյալ մասնագետներով դպրոցների համալրելու տեսանկյունից խնդիրներն ավելի սուր են դրված գյուղական բնակավայրերում և սահմանամերձ շրջաններում, որոնք լինելու են իշխանությունների ուշադրության կենտրոնում:
344. Զգալի բարձրացվելու են նաև հանրակրթական հաստատությունների վարչական և տնտեսական անձնակազմի միջին աշխատավարձի մակարդակները: Մասնավորապես, վարչական անձնակազմի միջին աշխատավարձը, 2008 թ. սկսած, շուրջ 2.5 անգամ գերազանցելու է ուսուցիչների միջին աշխատավարձի մակարդակը (2003 թ. այդ ցուցանիշը կազմել է 1.3 անգամ):
345. Թեև ծրագրային ժամանակահատվածի առաջին տարիներին (2004 -2006 թթ.) աշխատավարձերի նման քաղաքականության արդյունքում աշխատավարձին ուղղվող միջոցները կազմելու են հանրակրթության ոլորտում ընթացիկ ծախսերի մոտ 80-85%, այնուհետև դրանք կայունանալու են ընթացիկ ծախսերի 70-75%-ի շրջակայքում` հնարավորություն տալով իշխանություններին բավարար մակարդակով ապահովել այլ ուղղություններով ընթացիկ ծախսերի կարիքները117:
__________
116 2001-2002 ուս. տարում պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների ուսուցիչների միջին տարիքը մոտ է եղել 55-ի (կենսաթոշակային տարիքի է եղել ուսուցիչների 6.2%-ը), իսկ կանայք կազմել են ուսուցչական անձնակազմի 84%-ը:
117 Համեմատության համար նշենք, որ ՏՀԶԿ երկրներում հանրակրթության ոլորտում աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսերը 1999 թ. կազմել են, միջինը, հանրակրթության ոլորտի ընթացիկ ծախսերի 80%-ը:
ՆԵՐԴԻՐ 7.4. Ուսուցիչների աշխատավարձի գնահատական
Հանրակրթական դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ, ուսումնառությունը ավարտելուց հետո, կատարում է ընտրություն. զբաղվել հանրօգուտ աշխատանքով (օգտագործելով դպրոցում ստացած գիտելիքները) և դրա դիմաց ստանալ որոշակի վարձատրություն, կամ ուսումը շարունակել որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունում (ԲՈՒՀ): Նման ընտրություն կատարելիս կարևորվում է նաև ԲՈՒՀ-ական կրթության ֆինանսական նպատակահարմարությունը, քանի որ ուսումը ՀՀ ցանկացած ԲՈՒՀ-ում պահանջում է կատարել լրացուցիչ դրամական ծախսեր (ներդրումներ): Այդ ծախսերը ներառում են ինչպես ԲՈՒՀ-ական ընդունելության քննությունների նախապատրաստման ծախսերը, այնպես էլ ուսումնառության տարիների ծախսերը (ուսման վարձ, ուսման հետ կապված այլ ծախսեր): Այսպիսով ԲՈՒՀ-ի յուրաքանչյուր շրջանավարտ, իր կրթության համար կատարում է լրացուցիչ ներդրումներ, որոնք կարող են կատարվել ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին: Այս տեսակետից կարևորվում է աշխատանքային գործունեության սկզբում նվազագույն աշխատավարձի չափի կանխատեսումը, որը հնարավորություն կտա ԲՈՒՀ-ի շրջանավարտին որոշակի ժամանակահատվածում եկամտի տեսքով հետ ստանալ իր կատարած ներդրումները (զեղչված): Կատարված հաշվարկների հիմքում դրվում են հետևյալ ենթադրությունները. (i) ԲՈՒՀ-ական քննությունների նախապատրաստման և ԲՈՒՀ-ում հետագա ուսումնառության հետ կապված այլ ծախսերը համարվում են ներդրումներ և կազմում են համապատասխանաբար 600 ԱՄՆ դոլար և տարեկան 80 հազար դրամ (յուրաքանչյուր հաջորդ տարի 3% հավելումով), (ii) ԲՈՒՀ-ում ուսումնառության բոլոր տարիներին վարձի տարեկան չափը անփոփոխ է և հավասար 2002-2003 թթ. ուսումնական տարվա ուսման վարձին, (iii) միջնակարգ կրթությամբ անձը ԲՈՒՀ-ում իր ուսումնառության տարիների փոխարեն կարող էր զբաղվել այլ աշխատանքով և դրա դիմաց ստանալ վարձատրություն, որը ևս դիտարկվում է որպես ԲՈՒՀ-ական շրջանավարտի կողմից «կորցրած» գումար կամ կատարած ներդրում, (iv) միջնակարգ կրթությամբ շրջանավարտի աշխատանքի սկզբնական ամսական վարձատրությունը հավասար է 23 հազար ՀՀ դրամ` տարեկան աճելով 10%-ի չափով: (v) շրջանավարտը ԲՈՒՀ-ն ավարտելու տարում ընդունվում է աշխատանքի և շարունակում է աշխատել անընդմեջ, (vi) աշխատավարձն աճում է տարեկան 10%-ով: Հաշվարկները կատարված են ներդրումների զեղչման տոկոսադրույքների երկու տարբերակներով (15%, 20%): Հաշվարկները ցույց են տալիս, որ կախված ԲՈՒՀ-ում ուսումնառության տարիների թվից և զեղչատոկոսի դրույքաչափի մեծությունից, աշխատանքային գործունեությունը սկսելիս մանկավարժական ԲՈՒՀ-երի շրջանավարտների անհրաժեշտ նվազագույն ամսական աշխատավարձերը տատանվում են 73.2-133.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի սահմաններում: |
346. Պետությունը շարունակելու է տարրական դպրոցի աշակերտներին դասագրքերով ապահովման քաղաքականությունը:
347. Դպրոցների շենքերի վերակառուցումը և ջեռուցման հետ կապված խնդիրները ևս գտնվելու են առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում: Մասնավորապես, ջեռուցման համակարգերի ոչ ադեկվատությունը և շենքային ոչ բարենպաստ պայմանները խաթարում են կրթական գործընթացի անընդհատությունը` հանգեցնելով որակի զգալի կորուստների: Դա է պատճառը, որ կապիտալ ծախսերի հիմնական բաժինը կլանվելու է այդ խնդիրների լուծման նպատակով:
348. Հանրակրթության որակի բարձրացման առումով պետությունը հատուկ ուշադրություն է դարձնելու հանրակրթական դպրոցների նյութատեխնիկական և ուսումնամեթոդական հիմքի բարելավմանը: Մասնավորապես, կարևորվում են ուսումնածրագրային և ուսումնամեթոդական նյութերի արդիականացման, դպրոցների գրադարանային ֆոնդերի թարմացման, ինչպես նաև դպրոցների ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաներով համալրման խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ նշանակալի է լինելու արտաքին աղբյուրներից ակնկալվող ծրագրային օժանդակությունը:
349. Թեև ծրագրային ժամանակահատվածում կրթության ոլորտի ծախսերի գերակշիռ մասն ուղղվելու է հանրակրթության ոլորտ, այդուհանդերձ տնտեսությունում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների պայմաններում հատուկ կարևորություն են ստանում մասնագիտական և վերապատրաստման ծրագրերի որակի բարձրացումը և համապատասխանեցումը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին: Մասնավորապես, ծրագրի շրջանակներում կարևորվում են միջին մասնագիտական և լրացուցիչ կրթության ծրագրերի բարեփոխումների խնդիրները, որոնք հնարավորություն կտան իրականացնել աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխան վերապատրաստում` հատուկ մեխանիզմներ նախատեսելով երկարաժամկետ գործազրկության մեջ գտնվողների ներգրավման և վերապատրաստման համար:
7.2.2.5. Կրթության համակարգի արդյունավետության բարձրացումը
350. Կրթության համակարգի բարեփոխումների կարևոր ուղղություններից է համակարգի արդյունավետության բարձրացումը: Իշխանությունները շարունակելու և խորացնելու են երկրի կրթական համակարգի ռացիոնալացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները: Ռացիոնալացման անհրաժեշտությունը առավել ակնհայտ է դառնում հանրակրթության ոլորտում, եթե հաշվի առնվեն նաև բնակչության ժողովրդագրական կառուցվածքում կանխատեսվող փոփոխությունները: Ձեռնարկվող միջոցառումներն ուղղված են լինելու կրթության ոլորտում մարդկային և ֆիզիկական կապիտալի ավելի արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև համակարգի կառավարման արդյունավետության բարձրացմանը:
351. Արդյունավետության բարձրացման ուղղությամբ հանրակրթության ոլորտում մասնավորապես նախատեսվում են հետևյալ միջոցառումները`
(i) աշակերտ/ուսուցիչ հարաբերակցության բարձրացում` 2008 թ. այն հասցնելով 16-ի,
(ii) ուսուցիչների ծանրաբեռնվածության բարձրացում` 2005 թ. այն հասցնելով շաբաթական 22 ժամի (ըստ գնահատականների, այս ցուցանիշը կարելի է հասցնել մինչև 27 ժամի),
(iii) աշակերտ/ոչ ուսուցիչ հարաբերակցության բարձրացում` 2005 թ. այն հասցնելով 24-ի,
(iv) դասարանների խտության մեծացում,
(v) դպրոցներում աշակերտների օպտիմալ թվաքանակի սահմանում, անհրաժեշտության դեպքում՝ դպրոցների միավորում:
7.2.3. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՅԵՑԱԿԵՏԸ
352. Սույն ծրագրում մշակույթը դիտվում է որպես սոցիալական խմբերի և կառույցների, աշխարհընկալման, վարքի, հմտությունների, մշակութային ժառանգության մի ամբողջություն, որի այս կամ այն համալիրները կարող են նպաստել կամ խոչընդոտել աղքատության հաղթահարմանը:
353. Հայաստանում աղքատության մշակույթի դրսևորման բնորոշ կողմերից են նրա հայտնի ինքնուրույնությունը, ավանդական-ժողովրդական և խորհրդային ժամանակների առանձին ընկալումներից կազմված դիմագիծը: Հիմնարար է այն պատկերացումը, թե նոր հասարակարգը, որը թևակոխել է երկիրը, շահագործման վրա հիմնված, մարդկային արժանիքները ոտնահարող, մի բուռ հարուստների և սոցիալական անարդարության հասարակություն է: Բարությունը, ազնվությունը, հանդուրժողականությունը վեր են ածվել պահանջարկ չունեցող արժեքների: Նոր հասարակարգի նման ընդհանրական ընկալումը մարդկանց մոտ ամրապնդում է աղքատության անխուսափելիության և հեռանկարի բացակայության համոզմունքը, ինչը հասարակական առաջընթացի և աղքատության հաղթահարման ամենամեծ խոչընդոտներից մեկն է:
354. Հասարակության կոշտ վերաբերմունքը դեպի աղքատները հանգեցնում է նրանց մեկուսացմանը և ինքնամեկուսացմանը: Աղքատությունը քողարկելը դիտվում է որպես արժանապատիվ կեցվածք: Անհատի ինքնահաստատման ռազմավարությունը շատ ավելի է կողմնորոշվել դեպի ազգակցական, «ընկերական», հարևանական, իսկ համահայկական մակարդակով, նաև՝ հայրենակցական ոլորտ: Հասարակությունը ապրում է ընտանեկան-ազգակցական համակարգերով և գոյատևման մեխանիզմներն էլ ընտրվում են այդ համակարգի ներսում: Եթե մասնավոր դեպքերում ազգակցական պատկանելությունը աղքատներին աջակցելու մեջ վճռական դեր է խաղում, ապա երկրի մակարդակով այս համակարգի ամրապնդումը խիստ սահմանափակում է քաղաքացիական հասարակության զարգացման հնարավորությունները: Հայտնի չափով համայնքային կյանքը կազմակերպվում է նախ և առաջ հենց ազգակցական և ընկերական խմբերի կողմից, քաղաքացիական հասարակության սաղմերն՝ ի դեմս զանազան հասարակական կազմակերպությունների, ընկերությունների ու միությունների, շատ թույլ են արտահայտված, իսկ համայնքային մակարդակով, կարելի է ասել՝ գրեթե գոյություն չունեն: Ակումբները և մշակույթի տները տեղական համայնքներին հանձնելով` փաստորեն դրանք լիկվիդացվեցին և դրանով իսկ համարյա ի չիք դարձվեց այն ընդհանուր սոցիալ-մշակութային տարածքը, որը կարող էր աղքատների մասնակցությամբ համատեղ քննարկումների, ընդհանրական կարծիքի մշակման ու որոշումների կայացման նախապատրաստման, աղքատների ձայները հանրայնորեն լսելու տեղ լինել:
355. Հայերն առանձնահատուկ վերաբերմունք ունեն պատմության նկատմամբ: Հայաստանը համարվում է հին քաղաքակրթության երկիր, և դարեր ու տասնամյակներ շարունակ դա դիտվում էր մեր երկրի իմիջի անկապտելի մասը: Խորհրդային իշխանության վերջին 3-4 տասնամյակները նշանավորվել են հնագիտական գյուտերով, պատմամշակութային հուշարձանների վերականգնումներով, որոնք մարդկանց մեջ ամրապնդում էին ազգային հպարտությունն իրենց երկրի համար: Մարդիկ ցանկանում են զգալ, որ մի մասն են համաշխարհային քաղաքակրթության: Հայաստանի՝ որպես քաղաքակրթության օրրանի, իմիջի պահպանությունը նախ և առաջ պետք է նրա քաղաքացիներին, և ուշագրավ է, որ մի շարք վայրերում բնակիչներն իրենք են ձեռնարկում շրջակա հուշարձանների բարեկարգումն ու նորոգումը:
356. Հայաստանում աղքատ խավը, ինքնամեկուսանալով, ոչ թե վերադառնում է հայ եկեղեցու գիրկը, այլ միանում է զանազան «աղանդների», որոնց քարոզչության ու գործունեության մեջ աղքատների համար կարևոր են ոչ թե դավանական ձևակերպումները, այլ կարեկցանքը, անկեղծությունը, ազնվությունը, արդարությունը և փոխօգնությունը: «Աղքատությունը արատ չէ» ընկալումը որոշակի կայուն արտահայտություն ունի շատ ավելի նորամուտ կրոնական համայնքներում, քան Հայ առաքելական եկեղեցու գրկում: Բայց դրա փոխարեն շատ ավելի ընդգծված կարելի է համարել «աղքատությունը արատ է» ընկալումը: Նրա վերակենդանացումը և տարածումը ակնհայտորեն ցուցում է, որ հայ հասարակությունը վերջին տարիներին ընթանում է «սոցիալական» հասարակությանը հակադիր ուղղությամբ:
357. Մշակութային հայեցակետի շրջանակներում աղքատության հաղթահարման ուղղությունները
(i) Աղքատների ինքնամեկուսացման կանխման, համայնքային կյանքին նրանց մասնակցության բարձրացման, ընդհանուր և մշակութային տեղեկատվության մատչելի դարձնելու առումով կարևորվում է համայնքային մշակութային օջախների ստեղծումը (վերականգնումը)` հատուկ ուշադրություն դարձնելով նաև փախստականական և փախստականներով ու տեղաբնակներով բնակեցված համայնքներին: Մասնավորապես, աշխատանքներ կտարվեն մշակույթի տների և գրադարանների վերանորոգման ու կահավորման, ինչպես նաև տեղեկատվական ծառայությունների ստեղծման ուղղությամբ:
(ii) Խնայողության, նախաձեռնության ու գործարարության, հանդուրժողականության ազգային արժեքներին ուղղված քարոզչությունը կնպաստի մարդկանց մոտ արմատավորել այն գաղափարաբանությունը, որ այդ արժեքները եղել ու մնալու են ցանկացած արդար ու հարուստ հասարակության կառուցման հիմնաքարերը: Նպատակին հասնելու եղանակներից են համապատասխան ռադիո և հեռուստահաղորդումների, դասախոսությունների ու ուսուցման կազմակերպումը, ինչպես նաև համապատասխան կենտրոնների ստեղծմանն աջակցությունը:
(iii) Ազգային ինքնության ամրապնդման, Հայաստանի քաղաքակրթական իմիջի բարձրացման, շրջապատի հանդեպ մարդկանց (մասնավորապես՝ աղքատների) հետաքրքրությունների բարձրացման, ինչպես նաև մշակութային զբոսաշրջության հեռանկարայնության քարոզչության առումով կարևոր ավանդ կունենան քաղաքակրթական նշանակություն ունեցող պատմամշակութային մի քանի հուշարձանների մասնակցային պեղումները, վերականգնումն ու ցուցադրությունը:
(iv) Սոցիալական հավասարության ամրագրման, քաղաքացիական մասնակցության և սոցիալական ակտիվության բարձրացման հարցում կարևոր է համաժողովրդական տոնակատարություններին նպաստումը: Այս ուղղությամբ իրականացվելիք միջոցառումներից են` պետական-պաշտոնական տոնացույցի տոների և ժողովրդական տոների սցենարների շարադրումն ու ներդրումը, տոնակատարություններում ժողովրդական, տեղական կամ առանձնահատուկ արտադրությունների, տոնավաճառային տարրերի ներդրմանն աջակցությունը, ինչպես նաև ժողովրդական բանավոր ստեղծագործության մրցույթ-փառատոների կազմակերպումը:
7.2.4. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
358. Գյուղական և քաղաքային բնակչության աղքատության վրա ազդեցության տեսանկյունից բնապահպանական խնդիրները տարբեր կերպ են արտահայտվում: Գյուղական բնակչության վրա այդ ազդեցությունը առավելապես պայմանավորված է այն հանգամանքով, որ գյուղական բնակչությունը խիստ կախվածության մեջ է գտնվում բնական ռեսուրսներից: Այս առումով հողերի և անտառների դեգրադացիայի խնդիրը ուղղակի ազդեցություն է գործում գյուղական բնակչության եկամուտների մակարդակի վրա: Քաղաքային բնակչության կենսապայմանների վրա միջնորդավորված ազդում է նաև մթնոլորտի աղտոտվածությունը, ինչպես նաև պուրակների անկանոն կառուցապատումը և կանաչ տարածքների վերացումը: Քաղաքային աղքատ բնակչությունը, որպես կանոն, հիմնականում բնակվում է շրջակա միջավայրի տեսանկյունից քաղաքների ամենաանբարենպաստ գոտիներում` արդյունաբերական ձեռնարկությունների, աղբակուտակման գոտիների հարևանությամբ:
359. Շուկայական տնտեսության անցման ժամանակաշրջանում Հայաստանում էականորեն խաթարվեց բնական ռեսուրսների սպառման կառուցվածքը, որը սպառնում է վերածվել էկոլոգիական և սոցիալական աղետի: Մի կողմից, առկա է բնական ռեսուրսների չկարգավորվող գերշահագործում, որն անխուսափելիորեն տանում է բնական հարստության վատնմանը և բնական հավասարակշռության խախտմանը: Մյուս կողմից, դա նվազեցնում է ինչպես տնտեսական արդյունավետությունը, այնպես էլ Հայաստանի բնական ռեսուրսներից օգտվելու հետագա սերունդների հնարավորությունները:
360. Աղքատության հաղթահարման ռազմավարության տեսանկյունից բնապահպանական և շրջակա միջավայրի խնդիրները կարելի է դասակարգել հետևյալ խմբերի`
(i) անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարում.
(ii) հողերի դեգրադացիայի կանխում, անապատացմանը նպաստող անտրոպոգեն գործոնների նվազեցում.
(iii) ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում, օգտագործում և Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնում.
(iv) կենցաղային աղբի հեռացման և արդյունաբերական վնասակար թափոնների խնդիրներ:
361. Անտառային ռեսուրսների դեգրադացիա: Ջեռուցման և արդյունաբերական նպատակներով օրինական և անօրինական անտառահատման ծավալները էականորեն աճել են: Այդուհանդերձ, անտառային ռեսուրսների ներկայիս ծավալների վերաբերյալ իրատեսական գնահատականները բացակայում են (1989 թ. դրությամբ այն կազմել է հանրապետության ողջ տարածքի 11.2 տոկոսը), որը հիմնականում պայմանավորված է անտառների հաշվառման և մոնիտորինգի համակարգի անկատարությամբ: Անտառների դեգրադացիայի վրա ազդում է նաև որոշ բնակավայրերում անտառային տարածքները որպես արոտավայր օգտագործելու հանգամանքը, ինչի հետևանքով խաթարվում է անտառների բնական վերարտադրության պրոցեսը: Անտառային տարածքների կրճատման ազդեցությունը ջրային ռեսուրսների, էկոհամակարգի և կենսաապահովման միջոցների վրա կարող է արտահայտվել հետևյալ բացասական երևույթներով`
(i) ոռոգման և խմելու ջրի սակավություն, որն ուղղակի դժվարացնում է երկրագործությունը և կեցությունն առհասարակ,
(ii) հեղեղների հաճախացում, աղակալում և ցածր բերքատվություն, որը բերում է հողերի որակազրկմանը,
(iii) անտառային բարիքներից (անտառային մրգեր, դեղաբույսեր) աղքատ բնակչության օգտվելու դժվարություններ,
(iv) անտառի «հեռացում» բնակավայրերից, որը բերում է մի շարք այլ լուրջ դժվարությունների` կանայք ու տարեց մարդիկ ավելի մեծ դժվարությամբ են կազմակերպում իրենց ջեռուցումը անտառների սանիտարական հատումների միջոցով և ստիպված են կա՜մ թանկ գնել, կա՜մ ընդհանրապես զրկվել բնակարանի ջեռուցման հնարավորությունից:
362. Հողերի դեգրադացիա: Շատ գյուղերում աղքատ բնակչության կողմից վարելահողերի նկատելի մասը չի օգտագործվում` ինչպես ներդրումների, այնպես էլ մեխանիզացիայի, պարարտանյութերի և այլ պարագաների բացակայության պատճառով: Արդյունքում վարելահողերը աստիճանաբար վեր են ածվում արոտավայրերի, ենթարկվում են էռոզիայի և աստիճանաբար որակազրկվում են: Ոչ ճիշտ գյուղատնտեսական գործունեության իրականացումը ևս ազդում է վարելահողերի դեգրադացիայի վրա: 2000 թ. տվյալներով միայն Գեղարքունիքի մարզում այդ կարգի հողերի ընդհանուր ծավալն անցնում էր 1000 հեկտարից: Սակավահող Հայաստանում սա աստիճանաբար դառնում է լուրջ սպառնալիք, որի վերականգնումը հետագայում շատ ավելի մեծ ներդրումներ է պահանջելու,
363. Գյուղերում աղքատ բնակչության նկատելի մասը ամռանը կարողանում է օգտվել միայն մերձակա տարածքներում գտնվող արոտավայրերից, ինչի արդյունքում գերշահագործվում են թե´ առկա արոտավայրերը, թե´ արոտավայրերի վեր ածված վարելահողերը: Աղքատները գերշահագործում են վարելահողերը աղքատության պատճառով, իսկ գերշահագործված վարելահողերի ցածր բերքատվությունը, իր հերթին, խորացնում է աղքատությունը:
364. Սևանա լճի հիմնախնդիր: Սևանա լճի հիմնախնդիրը Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունի: Վերջինիս կարևորությունը պայմանավորված է հետևյալ հիմնական երեք գործոններով`
(i) նախ և առաջ, Սևանա լիճը համարվում է Հայաստանի ջրային ռեսուրսների ամենամեծ շտեմարանը, որը ապահովում է ջրի ինչպես կենցաղային (խմելու ջուր), այնպես էլ արդյունաբերական (ոռոգում, հիդրոէներգետիկա) կարիքների զգալի մասը,
(ii) Սևանա լիճը համարվում է ափամերձ բնակավայրերի բնակչության եկամուտների (ձկան արդյունահանում) կարևորագույն աղբյուրներից մեկը, և
(iii) Սևանա լիճը համարվում է Հայաստանի հիմնական հանգստյան գոտիներից մեկը և այս առումով նաև մեծ նշանակություն ունի զբոսաշրջության զարգացման համար:
365. Արդյունաբերական վնասակար թափոնների խնդիր: Թեև վերջին տարիների ընթացքում լուրջ հետազոտություն չի իրականացվել արդյունաբերական վնասակար թափոնների ծավալները և ազդեցությունը գնահատելու համար, ակնհայտ է, որ բնակչության համար այն լուրջ առողջապահական, սոցիալական և տնտեսական հետևանքներ կարող է ունենալ: Բնակչության առողջության համար պոտենցիալ վտանգ է ներկայացնում աղտոտումից մարդկանց պաշտպանելու համար անհրաժեշտ օրենսդրական լծակների անկատարությունը: Հայաստանի հյուսիսում գտնվող լեռնաարդյունաբերական համալիրները շրջապատող հողերը աղտոտված են ցիանիտով և ծանր մետաղներով, որոնք վտանգ են ներկայացնում հատկապես այն առումով, որ կարող են ելք ունենալ դեպի խմելու ջրի աղբյուրներ:
366. Աղքատության հաղթահարման ռազմավարության տեսանկյունից բնապահպանության և բնօգտագործման ոլորտներում իրականացվելիք քաղաքականության ուղղություններն են`
(i) հանրապետության հանքահումքային հենքի զարգացումը,
(ii) գիտական հետազոտությունների աջակցումը, բնական պաշարների պահպանության, վերարտադրության և ռացիոնալ օգտագործման բնագավառներում նոր մեթոդների և տեխնոլոգիաների զարգացումը, պաշարաէներգախնայողական տեխնոլոգիաների ներդրման խթանումը, ինչպես նաև երկրորդային հումքի վերամշակման ծրագրերի իրականացումը,
(iii) բնապահպանության և բնօգտագործման ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործումը, ոլորտի զարգացման ծրագրային հիմքերի մշակումը, ընդունված օրենքների և որոշումների կատարման վերահսկողական մեխանիզմների կատարելագործումը,
(iv) բնօգտագործման և դրա դիմաց գանձվող վճարների համարժեքության ապահովումը և այդ միջոցների ծառայեցումը բնապահպանական նպատակներին,
(v) բնապահպանական ստանդարտների և նորմատիվների համակարգի ձևավորումը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգի զարգացումը և վերահսկողության մեխանիզմների կատարելագործումը,
(vi) Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումը, պահպանությունը և ռացիոնալ օգտագործումը,
(vii) անտառային ռեսուրսների կառավարման համակարգի ամրապնդումը` հատուկ կարևորելով հաշվառման և վերահսկման արդիական մեխանիզմների ներդրման խնդիրները,
(viii) արդյունաբերական վնասաբեր թափոնների հաշվառման համակարգի կատարելագործումը, վարչական և ֆինանսական պատժամիջոցների կիրառումը, շրջակա միջավայրի պաշտպանության տնտեսական լծակների կատարելագործումը,
(ix) արդյունաբերական թափոնների ծավալների և վնասաբերության գնահատման հետազոտության իրականացումը` հատկապես հիմնական լեռնաարդյունաբերական և քիմիական ձեռնարկությունների տարածաշրջաններում,
(x) կենցաղային աղբի հավաքման և վերամշակման տեխնոլոգիաների ներդրումը:
7.3. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
7.3.1. ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
367. Բնակչությանը մատուցվող հիմնական հանրային ծառայությունների, այդ թվում՝ խմելու և ոռոգման ջրի, որակը, մատչելիությունը և հասանելիությունը բնակչության կենսամակարդակի վրա ուղղակիորեն ազդող հիմնական գործոններից են: Վերջին տարիներին կատարված ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ ջրամատակարարման որակի անկման արդյունքում մեծապես տուժել են հենց աղքատ ընտանիքները: Նույնը կարելի է ասել նաև ոռոգման համակարգի համար, որտեղ ոռոգելի տարածքների կրճատումը ուղղակիորեն ազդել է աղքատության մակարդակի վրա:
368. Ներկայումս կենտրոնացված ջրամատակարարման համակարգում ընդգրկված են բոլոր քաղաքները և գյուղական բնակավայրերի 36.5 տոկոսը: Կենտրոնացված ջրամատակարարումը հասանելի է տնային տնտեսությունների 71 տոկոսին. քաղաքային բնակավայրերում՝ 87 տոկոսին, գյուղական բնակավայրերում` 45 տոկոսին: 2001 թ. ոռոգման համակարգի ցանցում ընդգրկված է եղել 161 000 հեկտար հողատարածք՝ ոռոգելի հողերի 58.8 տոկոսը:
369. Պետական ներդրումային ծրագրերի շրջանակներում ոլորտում իրականացված ներդրումները հիմնականում ուղղված են եղել համակարգերի ֆիզիկական կառուցվածքների վերականգնմանը և պահպանմանը: Չնայած դրան, համակարգերում դեռևս շարունակում է բարձր մնալ կորուստների մակարդակը, մասնավորապես, խմելու ջրի համակարգում կորուստները 2001 թ. կազմել են շուրջ 65 տոկոս, իսկ ոռոգման համակարգում՝ 30 տոկոս:
370. Համակարգի ընկերությունների սուբսիդավորումը ուղղված է եղել ընկերությունների ընթացիկ գործունեությունից առաջացող ճեղքվածքի ֆինանսավորմանը: Ճեղքվածքի չսուբսիդավորվող մասը ֆինանսավորվել է կրեդիտորական պարտքերի (հատկապես՝ էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց) կուտակման հաշվին: Սակայն, ըստ էության, այն ևս ֆինանսավորվել է պետական բյուջեի հաշվին, քանի որ էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց կուտակված պարտքերի մարման նպատակով ընկերություններին պարբերաբար բյուջետային վարկեր են տրամադրվել: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ համակարգի ընկերությունների ֆինանսական ճեղքվածքն ամբողջությամբ ֆինանսավորվել է պետական բյուջեի հաշվին: Խմելու ջուր մատակարարող ընկերությունների համար այդ ֆինանսավորումը 1999-2001 թթ. տարեկան կազմել է մոտ 6 մլրդ դրամ, իսկ ոռոգման համակարգում՝ 5.5-6.5 մլրդ դրամ:
371. Համակարգի ընկերությունների ֆինանսական ճեղքվածքի ֆինանսավորմանն ուղղված սուբսիդիաները աչքի են ընկել հասցեականության ցածր աստիճանով: 1999-2001 թթ. համար կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ աղքատներին է ուղղվել խմելու ջրի համակարգի ֆինանսական ճեղքվածքի ծածկման նպատակով օգտագործված բյուջետային միջոցների միայն 56 տոկոսը, այսինքն՝ բաշխումը գրեթե հավասարաչափ է եղել աղքատների և ոչ աղքատների միջև:
372. Ոռոգման համակարգում սուբսիդիաների հասցեականությունն էլ ավելի ցածր է եղել՝ աղքատներին է ուղղվել սուբսիդիաների միայն 45 տոկոսը: Իրականում այս ցուցանիշներն ավելի ցածր են եղել, քանի որ աղքատ ընտանիքներին մատակարարված ջրի ծավալը թե´ խմելու ջրի համակարգում, թե´ ոռոգման համակարգում ակնհայտորեն ավելի ցածր է եղել, քան ոչ աղքատ ընտանիքներին, իսկ հասցեականության աստիճանի գնահատման հիմքում ընկած է եղել այն ենթադրությունը, որ աղքատներին և ոչ աղքատներին հավասար ծավալով ջուր է մատակարարվել:
373. Ելնելով վերը նշվածից՝ հանրային ծառայությունների ոլորտում կարևորվում են հետևյալ հիմնական խնդիրները.
(i) ծառայությունների հասանելիության, մատչելիության և որակի բարձրացում,
(ii) սուբսիդավորման քաղաքականության հասցեականության բարձրացում,
(iii) համակարգի ընկերությունների կառավարման արդյունավետության բարձրացում,
(iv) հաշվառելիության համակարգի բարելավում:
374. Աղքատության հաղթահարման ռազմավարության տեսանկյունից՝ հանրային ծառայությունների ոլորտում իրականացվելիք քաղաքականության հիմնական նպատակը պետք է հանդիսանա բնակչությանը հասանելի, մատչելի և որակյալ ծառայությունների մատուցման ապահովումը:
375. ՄԱԿ-ի կողմից հռչակված՝ Հազարամյակի զարգացման նպատակների համաձայն, մինչև 2015 թվականը պետք է անվտանգ ջրամատակարարմանը անհասանելի բնակչության տեսակարար կշիռը կիսով չափ կրճատված լինի: Հայաստանի պարագայում դա նշանակում է, որ մինչև 2015 թվականը կենտրոնացված ջրամատակարարումը պետք է հասանելի լինի բնակչության առնվազն 86 տոկոսին, ինչը ենթադրում է կենտրոնացված ջրամատակարարումը հասանելի դարձնել ևս 120-130 հազար տնային տնտեսությունների: Վերջինս կպահանջի կատարել շուրջ 200-220 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, ինչը կկազմի համակարգում կատարվելիք ներդրումների 55-60 տոկոսը:
376. Բնակչությանը հասանելի և որակյալ ծառայությունների մատուցման ապահովման նպատակով պետությունը պետք է շարունակի ներդրումներ կատարել հանրային ծառայությունների ոլորտում: Ներդրումային քաղաքականությունը պետք է ուղղված լինի համակարգերի ֆիզիկական կառուցվածքների պահպանմանը և վերականգնմանը, ծառայությունների մատուցման էներգատար կառուցվածքի փոփոխմանը, համակարգերում հաշվառելիության համակարգի բարելավմանը և արդիականացմանը:
377. Ինչպես արդեն նշվել է, կենտրոնացված ջրամատակարարման ցանցն ընդգրկում է տնային տնտեսությունների շուրջ 71 տոկոսը, ինչը այդքան էլ ցածր ցուցանիշ չէ: Սակայն ջրամատակարարման առկա ցանցը չի բնութագրվում հուսալիության բարձր աստիճանով: Այսպես, ջրամատակարարման միջին օրական տևողությունը քաղաքային բնակավայրերում կազմել է ընդամենը 8 ժամ, իսկ գյուղական բնակավայրերում՝ 14 ժամ: Այս առումով, համակարգում կատարվելիք ներդրումները ուղղված կլինեն ինչպես կենտրոնացված ջրամատակարարման ցանցի ընդլայնմանը, այնպես էլ առկա ցանցի հուսալիության աստիճանի բարձրացմանը:
378. Որպես ներդրումների ֆինանսավորման հիմնական աղբյուրներ են դիտվում արտաքին ֆինանսական ռեսուրսները: Ներկայումս միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային միջոցներով և կառավարության համաֆինանսավորմամբ արդեն իսկ իրականացվում են մի շարք ներդրումային ծրագրեր, մասնավորապես՝ Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացվում են Համայնքային զարգացման, ՀՀ բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման, Ոռոգման համակարգերի զարգացման, Պատվարների անվտանգության և այլ ծրագրեր, իսկ Գերմանական վերականգնման բանկի (KfW) վարկային միջոցներով ծրագիր է իրականացվում Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և կոյուղու համակարգի վերականգնման ուղղությամբ:
Աղյուսակ 7.13. Ջրային տնտեսության ֆինանսավորումը 2004-2015 թթ. (մլրդ դրամ)
Ցուցանիշներ | 2004 | 2005 | 2006 | 2009 | 2012 | 2015 | 2004-2015 |
Ընթացիկ ծախսեր (սուբսիդիա) | 4.4 | 4.0 | 2.6 | 0.0 | 0.0 | 0.0 | 11.8 |
այդ թվում` ոռոգում | 3.6 | 3.4 | 2.6 | 0.0 | 0.0 | 0.0 | 10.5 |
խմելու ջուր | 0.8 | 0.6 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 1.3 |
Ներդրումներ118 | 17.2 | 22.8 | 28.7 | 37.3 | 47.2 | 59.6 | 468.6 |
այդ թվում` ոռոգում | 10.2 | 12.3 | 15.3 | 19.9 | 25.1 | 31.8 | 251.1 |
խմելու ջուր | 7.0 | 10.5 | 13.4 | 17.4 | 22.0 | 27.8 | 217.5 |
Ընդամենը | 21.6 | 26.8 | 31.3 | 37.3 | 47.2 | 59.6 | 480.4 |
Ներդրումները՝ ՀՆԱ նկատմամբ, % | 1.1 | 1.3 | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 |
այդ թվում` ոռոգում | 0.6 | 0.7 | 0.8 | 0.8 | 0.8 | 0.8 | 0.8 |
խմելու ջուր | 0.4 | 0.6 | 0.7 | 0.7 | 0.7 | 0.7 | 0.7 |
Ներդրումները՝ բյուջեի կապիտալ ծախսերի նկատմամբ, % | 19.8 | 29.1 | 34.3 | 35.2 | 36.2 | 37.2 | 34.6 |
այդ թվում` ոռոգում | 11.7 | 15.7 | 18.3 | 18.8 | 19.3 | 19.9 | 18.5 |
խմելու ջուր | 8.1 | 13.4 | 16.0 | 16.4 | 16.9 | 17.4 | 16.1 |
379. Սակագների ծախսածածկման աստիճանի և վճարի հավաքագրման մակարդակի բարձրացման ճանապարհով անհրաժեշտ է աստիճանաբար հրաժարվել խմելու ջրի և ոռոգման համակարգի ընկերությունների սուբսիդավորման քաղաքականությունից, որը, ըստ էության, սուբսիդիայի երկու տեսակ է իր մեջ պարունակում. ընդհանուր սակագնային սուբսիդիա և «պարտքեր կուտակելու» սուբսիդիա:
380. Սակագնային քաղաքականությամբ պետք է սահմանվի, որ ծառայությունների մատուցման համար կատարվող ընթացիկ շահագործման ծախսերը փոխհատուցվում են սպառողների կողմից: Ինչ վերաբերում է կապիտալ ծախսերին, ապա վերջիններս կշարունակվեն իրականացվել պետության կողմից` պետական ներդրումային ծրագրերի միջոցով, թեև երկարաժամկետ հեռանկարում կարող է դիտարկվել նաև սակագների միջոցով վերջիններիս փոխհատուցման խնդիրը:
381. Ոռոգման համակարգում անհրաժեշտ է անցում կատարել գոտիական սակագների սահմանման քաղաքականությանը՝ ելնելով առանձին գոտիներում ոռոգման ջրի մատակարարման համար կատարվող ընթացիկ շահագործման ծախսերի մակարդակից: Ոռոգման համակարգում գոտիական սակագների սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ոռոգման ջուրը արտադրական ռեսուրս է և ազդում է գնագոյացման վրա, իսկ միասնական՝ առանձին գոտիներում ընթացիկ շահագործման ծախսերին չհամապատասխանող սակագների կիրառությունը խաթարում է գյուղատնտեսական մթերքների իրական գների ձևավորումը և չի նպաստում ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը:
382. Գոտիական սակագների կիրառության դեպքում առանձին տարածաշրջաններում սոցիալական հնարավոր բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով՝ ոռոգման համակարգի ուղղակի սուբսիդավորման դադարեցումից տնտեսված բյուջետային միջոցները կառավարության կողմից իրականացվող ֆինանսական համահարթեցման քաղաքականության կամ այլ եղանակով (որի ընտրության հիմնավորումը լրացուցիչ հետազոտության կարիք ունի) կարող են ուղղել այդ տարածաշրջաններ:
383. Խմելու ջրի համակարգի սուբսիդավորման դադարեցումից տնտեսված բյուջետային միջոցները կարող են ուղղվել տարբեր սոցիալական ծրագրերի իրականացմանը՝ ապահովելով վերջիններիս առավել հասցեական բաշխումը:
384. Ոլորտի ընկերությունների կառավարման համակարգի բարեփոխումները իրականացվող քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը պետք է հանդիսանան: Քաղաքականությունը, հատկապես ոռոգման և խմելու ջրի համակարգի ընկերությունների համար, պետք է ուղղված լինի վերջիններիս ֆինանսական կենսունակության բարձրացմանը` ի հաշիվ շահագործման ծախսերի արդյունավետության բարձրացման և մատուցված ծառայությունների դիմաց վճարի հավաքագրման մակարդակի բարելավման: Ընդհանրապես, վճարի հավաքագրման մակարդակի բարելավումը և շահագործման ծախսերի արդյունավետության բարձրացումը ոռոգման և խմելու ջրի համակարգի ընկերությունների ֆինանսական առողջացման հիմնական աղբյուրներից են: Վերջին տարիների ընթացքում ոլորտում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը զգալի չափով պայմանավորված է եղել ոչ օբյեկտիվ բնույթի գործոններով, որը ընկերությունների ոչ արդյունավետ կառավարման և թույլ վարչարարության հետևանք է եղել: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ոլորտի ընկերությունների կառավարման չափազանց կոշտ քաղաքականություն իրականացնել՝ անցում կատարելով ընկերությունների կառավարման պայմանագրային համակարգին: Կառավարման պայմանագրերով պետք է հստակորեն սահմանվեն ընկերությունների կառավարիչների խրախուսման մեխանիզմները և պատասխանատվության շրջանակները: Որպես ընկերությունների կառավարիչների աշխատանքի գնահատման հիմնական չափանիշներ կարող են լինել մատուցված ջրի դիմաց վճարի հավաքագրման ցուցանիշը և շահագործման՝ հատկապես էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսի մակարդակը:
385. Խմելու ջրի ոլորտի ընկերությունների կառավարման համակարգի բարելավման առումով մեծ նշանակություն ունի համակարգում ջրի հաշվառման խնդիրը: Ոլորտում ջրի հաշվառման անկատար համակարգի առկայությունը հնարավորություն չի տալիս հստակ պատկերացում կազմել սպառողներին մատակարարված ջրի ծավալի վերաբերյալ և, դրանով իսկ, խոչընդոտում է վճարի հավաքագրման գործընթացը: Ինչպես արդեն նշվել է, համակարգում ներդրումային քաղաքականության ուղղություններից մեկը ջրի հաշվառման համակարգի բարելավումն ու արդիականացումն է, որը, ի թիվս այլ միջոցառումների, ենթադրում է նաև սպառողների համար առանձին ջրաչափերի տեղադրում: Ընդ որում՝ աղքատ ընտանիքների համար ջրաչափերի տեղադրումը պետք է իրականացվի կառավարության կողմից: Սպառողների համար ջրի առանձնացված չափիչների տեղադրումը հնարավորություն կտա նվազեցնել ջրի ոչ արդյունավետ օգտագործումը, և դրանով իսկ կնպաստի ջրամատակարարման տևողության երկարաձգմանը:
7.3.2. ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
386. Ինչպես արդեն նշվել է (տե´ս գլուխ 1), այս ծրագրում աղքատությունը բնորոշում է կենսաբանական, սոցիալական, հոգևոր-մշակութային նվազագույն պահանջմունքները բավարարելու անհնարինությունը: Աղքատության սահմանմամբ՝ նշված պահանջմունքների բոլոր երեք խմբերի բավարարման հնարավորությունների վրա, ի թիվս այլ գործոնների, անմիջականորեն ազդում է նաև մարդկանց ֆիզիկական մեկուսացվածության գործոնը:
387. Այդ մասին են վկայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից 2002 թվականին իրականացված առավել աղքատ համայնքների համալիր հետազոտության119 արդյունքները: Մասնավորապես, վերջինիս համաձայն, որքան համայնքները հեռու են մարզկենտրոնից և մայրաքաղաքից, այնքան այդ համայնքները և, հետևաբար, համայնքի բնակչությունը ավելի են հակված աղքատության (տե´ս Աղյուսակ 7.14):
Աղյուսակ 7.14. Համայնքների աղքատության հակվածության աստիճանը և մարզկենտրոնից ու մայրաքաղաքից համայնքների հեռավորությունը
Համայնքների միջին հեռավորությունը | Համայնքների աղքատության հակվածության աստիճանը | |||||
մինչև 20 | 20-30 | 30-40 | 40-50 | 50-60 | 60 և ավելի | |
Մարզկենտրոնից (կմ) | 11.9 | 20.9 | 33.7 | 47.2 | 76.6 | 85.4 |
Մայրաքաղաքից (կմ) | 33.8 | 46.2 | 109.2 | 162.9 | 226.9 | 237.6 |
Աղբյուրը` ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի կողմից 2002 թվականին իրականացված առավել աղքատ համայնքների համալիր հետազոտություն
__________
118 Ներառված են նաև ներկայումս իրականացվող ներդրումային ծրագրերը:
119 «Հայաստանի սոցիալական միտումները» տեղեկատվական-վերլուծական պարբերական, դեկտեմբեր 2002:
388. Համայնքների ֆիզիկական մեկուսացվածությունը պայմանավորված է ոչ միայն և ոչ այնքան մարզկենտրոնից և մայրաքաղաքից ունեցած հեռավորությամբ, այլ առավելապես այդ հեռավորությունները կապող ճանապարհների անմխիթար վիճակով, իսկ առանձին դեպքերում՝ նաև որոշ հատվածների իսպառ բացակայությամբ: Այս առումով, աղքատության և ճանապարհային ցանցի վիճակի միջև առկա կապը ուղղակի է: Առանց բարվոք ճանապարհային ցանցի առկայության հնարավոր չէ ապահովել հուսալի և բոլորի համար հասանելի տրանսպորտային ծառայություններ:
389. Ճանապարհային ցանցի ազդեցությունը աղքատության վրա արտահայտվում է հետևյալ հիմնական գործոններով:
(i) Որպես տնտեսական աճի վրա ազդող գործոն. Ճանապարհային ցանցի որակը մի քանի եղանակներով է ազդեցություն ունենում տնտեսական աճի վրա: Լավ ճանապարհները ուղղակիորեն ազդում են տրանսպորտային ծախսերի վրա120, նպաստում են տնտեսության առանձին հատվածների և տարածքների մասնագիտացմանը, որն իր հերթին հանգեցնում է ներքին արտադրողների արտադրանքի գների իջեցմանը, խթանում ներքին առևտուրը, շուկաների ինտեգրումը, ուժեղացնում մրցակցությունը:
(ii) Որպես եկամուտների բաշխման վրա ազդող գործոն. Ճանապարհային ցանցի որակը ազդեցություն է գործում նաև եկամուտների բաշխման վրա` հատկապես գյուղատնտեսությունում: Ինչպես նշված է սույն ծրագրի «Աղքատության էվոլյուցիան և աղքատությունը պայմանավորող գործոնները» բաժնում, եկամուտների անհավասարության աստիճանը գյուղական բնակավայրերում շատ ավելի բարձր է, քան քաղաքներում: Դրա հիմնական պատճառը գյուղական բնակչության եկամտի հիմնական աղբյուր հանդիսացող գյուղմթերքի վաճառքից գոյացող եկամտի ծայրաստիճան անհավասար բաշխումն է, որն էլ, իր հերթին, մեծապես պայմանավորված է գյուղացիական տնտեսությունների մեծ մասի համար գյուղմթերքների իրացման շուկաների անհասանելիությամբ: Ճանապարհային ցանցի բարելավումը, հատկապես՝ համայնքային նշանակության ճանապարհների, կբարձրացնի գյուղացիական տնտեսությունների կողմից գյուղմթերքների իրացման հնարավորությունները և կարող է էականորեն կրճատել եկամուտների անհավասարության աստիճանը այս բնագավառում: Այս, ինչպես նաև հաջորդ գործոնով պայմանավորված, համայնքային (տեղական) նշանակության ճանապարհների վերականգնումը, աղքատության հաղթահարման տեսանկյունից, գերակա նշանակություն ունի:
(iii) Որպես հիմնական սոցիալական ծառայությունների հասանելիության վրա ազդող գործոն. Լավ ճանապարհները նպաստում են նաև հիմնական սոցիալական ծառայությունների հասանելիության և մատչելիության բարձրացմանը: Նշված խնդիրը հատկապես արդիական է գյուղական բնակավայրերի և փոքր քաղաքների բնակչության համար, որոնց կրթական, առողջապահական և այլ սոցիալական ծառայություններից օգտվելու հնարավորությունները խիստ սահմանափակ են:
390. Աղքատության հաղթահարման տեսանկյունից, ճանապարհաշինության ոլորտում իրականացվելիք քաղաքականությունը պետք է ուղղված լինի առկա ճանապարհային ցանցի121 վերականգնմանը և պահպանմանը:
391. 2002 թվականին իրականացված՝ Ճանապարհային ֆինանսավորման համար ուսումնասիրության արդյունքներով, ամբողջ ճանապարհային ցանցի տարեկան պահպանման և վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսավորման պահանջը գնահատվել է 22.2 մլրդ դրամի122 (38.6 մլն ԱՄՆ դոլար) չափով, որը կազմում է ՀՆԱ-ի 1.6 տոկոսը (տե´ս Աղյուսակ 7.15):
Աղյուսակ 7.15. Ճանապարհային ցանցի տարեկան ֆինանսավորման պահանջը, մլրդ դրամ
Ցուցանիշներ |
Պահպանում |
Վարչական ծախսեր |
ԸՆԴԱՄԵՆԸ | |
տարեկան |
պարբերական | |||
Հիմնական ճանապարհներ |
2.0 |
6.7 |
0.2 |
8.9 |
Տեղական ճանապարհներ |
1.8 |
2.8 |
0.1 |
4.6 |
Քաղաքային փողոցներ |
1.5 |
6.9 |
0.2 |
8.7 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
5.2 |
16.4 |
0.6 |
22.2 |
392. Ճանապարհաշինության ոլորտում վերջին տարիների ընթացքում պետական բյուջեի ծախսերի դինամիկան ներկայացված է ստորև (տե´ս Աղյուսակ 7.16): Ինչպես երևում է աղյուսակում բերված տվյալներից, վերջին տարիների ընթացքում ճանապարհաշինության ոլորտում կատարված բյուջետային ծախսերը զգալիորեն ցածր են եղել պահանջվող մակարդակից:
__________
120 Ճանապարհային ցանցի ներկայիս վիճակի պայմաններում տրանսպորտային միջոցների տարեկան վնասը, ըստ Համաշխարհային բանկի աջակցությամբ 2002 թվականին իրականացված՝ Ճանապարհային ֆինանսավորման համար ուսումնասիրության արդյունքների (վառելիքի հավելյալ ծախսի, ժամանակից շուտ մեքենայի շարքից դուրս գալու, ժամանակի հավելյալ կորստի տեսքով), գնահատվում է շուրջ 110 մլն ԱՄՆ դոլար:
121 Հայաստանի ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 10405 կմ, որից հիմնական ճանապարհները` 3360 կմ, տեղական ճանապարհները` 4341 կմ, քաղաքային փողոցները` 2704 կմ:
122 2002 թվականի գներով:
Աղյուսակ 7.16. Բյուջետային ծախսերը ճանապարհաշինության ոլորտում
Ցուցանիշներ | 2000 | 2001 | 2002 |
Ճանապարհային տնտեսություն, մլրդ դրամ | 1.71 | 4.99 | 6.82 |
ՀՆԱ-ի նկատմամբ, % | 0.16 | 0.42 | 0.50 |
393. Այս առումով, քաղաքականությունը պետք է ուղղված լինի ֆինանսավորման ծավալի աստիճանական բարձրացման ճանապարհով ֆինանսավորման պահանջվող մակարդակի ապահովմանը (տե´ս Աղյուսակ 7.17):
Աղյուսակ 7.17. Ճանապարհաշինության ֆինանսավորումը 2004-2015 թվականներին
Ցուցանիշներ | 2004 | 2005 | 2006 | 2009 | 2012 | 2015 | 2004-2015 |
Ընթացիկ պահպանում, մլրդ դրամ | 4.3 | 4.9 | 5.5 | 7.8 | 9.1 | 10.5 | 93.3 |
Կապիտալ նորոգում, մլրդ դրամ | 13.4 | 15.3 | 17.5 | 24.5 | 28.6 | 33.2 | 294.4 |
Ընդամենը ծախսեր, մլրդ դրամ | 17.7 | 20.2 | 23.0 | 32.3 | 37.7 | 43.7 | 387.8 |
1 կմ ճանապարհին ընկնող տարեկան ծախսը, հազ. ԱՄՆ դոլար | 2.9 | 3.3 | 3.7 | 5.1 | 5.9 | 6.8 | 61.3 |
այդ թվում` ընթացիկ պահպանման համար | 0.7 | 0.8 | 0.9 | 1.2 | 1.4 | 1.6 | 14.7 |
կապիտալ նորոգման համար | 2.2 | 2.5 | 2.8 | 3.9 | 4.5 | 5.1 | 46.5 |
Ընդամենը ծախսեր/ՀՆԱ, % | 1.1 | 1.2 | 1.2 | 1.3 | 1.2 | 1.1 | 1.2 |
Ընդամենը ծախսեր/բյուջեի ծախսեր, % | 4.6 | 4.9 | 5.0 | 5.2 | 4.7 | 4.3 | 4.9 |
Կապիտալ նորոգումներ/ՀՆԱ, % | 0.8 | 0.9 | 0.9 | 1.0 | 0.9 | 0.8 | 0.9 |
Կապիտալ նորոգումներ/բյուջեի կապիտալ ծախսեր, % | 15.5 | 19.5 | 20.9 | 23.2 | 22.0 | 20.7 | 21.7 |
394. Ֆինանսավորման բեռը, հատկապես ընթացիկ պահպանման համար, պետք է գլխավորապես ընկած լինի ճանապարհներից օգտվողների վրա (գնահատելով այս ոլորտում կատարվող փոփոխությունների՝ աղքատության և սոցիալական ազդեցությունը): Ճանապարհներից օգտվողների կողմից վճարումները կիրականացվեն ինչպես ուղղակի եղանակով` ճանապարհային ցանց մուտք գործելու տարեկան վճարի, միջազգային տարանցման համար գանձումների տեսքով, այնպես էլ անուղղակի եղանակով` վառելիքի համար գանձվող հարկերի և վճարների տեսքով:
395. «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին համաձայն՝ յուրաքանչյուր տարի, նախորդ բյուջետային տարում վառելիքի (բենզին, դիզվառելիք և հեղուկ գազ) համար ստացված բյուջետային մուտքերի առնվազն 10 տոկոսի չափով ֆինանսավորում պետք է նախատեսվի պետական նշանակության ճանապարհների պահպանման և շահագործման համար: 2004-2015 թվականների համար կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ ընթացիկ պահպանման համար նախատեսված ծախսերը միջինում կկազմեն վառելիքի հարկումից ակնկալվող բյուջետային մուտքերի մոտ 20 տոկոսը123, իսկ ճանապարհների պահպանման և վերականգնման համար նախատեսված ամբողջ ծախսերը (այդ թվում կապիտալ նորոգումները)` մոտ 80 տոկոսը:
396. Ինչպես երևում է, ճանապարհների պահպանման և վերականգնման համար նախատեսված ծախսերի ամբողջ ծավալը գրեթե հավասարազոր կլինի վառելիքի հարկումից ակնկալվող մուտքերի ծավալին: Սակայն, ճանապարհների պահպանումը և վերականգնումը վառելիքի հարկումից ստացվող մուտքերի ծախսման միակ ուղղությունը չեն: Վառելիքի հարկման միջոցով հիմնականում եկամուտների վերաբաշխման ֆունկցիա է իրականացվում: Այս առումով, վառելիքի հարկումից բյուջետային մուտքերի մինչև 20 տոկոսը այն ընդունելի սահմանն է, որի շրջանակներում ներքին ռեսուրսների հաշվին կարող է ֆինանսավորվել ճանապարհաշինության ոլորտը, ինչը բավարար կլինի ճանապարհների ընթացիկ պահպանման համար:
397. Կապիտալ նորոգումների ֆինանսավորումը ակնկալվում է, որ կիրականացվի արտաքին աղբյուրների հաշվին և հավասարապես բաշխված կլինի դրամաշնորհային (այդ թվում նաև ԼԻՆՍԻ հիմնադրամի) և վարկային ծրագրերի միջև: 2004-2015 թվականներին նախատեսվում է, որ ճանապարհների կապիտալ նորոգումների համար ծախսերը տարեկան կկազմեն ՀՆԱ-ի մոտ 0.9 տոկոսը, ինչը բավականին հավակնոտ և լավատեսական կանխատեսում է: Նախատեսվածից ավելի պակաս արտաքին ֆինանսավորման դեպքում անհրաժեշտ կլինի ռեսուրսները առավելապես ուղղել համայնքային (տեղական) նշանակության ճանապարհների վերականգնմանը՝ հաշվի առնելով աղքատության վրա վերջիններիս առավել մեծ ազդեցության աստիճանը:
___________
123 Ճանապարհաշինության ֆինանսավորման ծավալի համար որպես համեմատական ցուցանիշ՝ վառելիքի հարկումից բյուջետային մուտքերի ցուցանիշի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս կազմում է ճանապարհաշինության հետ առնչվող բյուջետային մուտքերի գերակշիռ մասը` մոտ 90 տոկոսը:
7.3.3. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳ
398. Էներգետիկ համակարգի ազդեցությունը աղքատության վրա արտահայտվում է հետևյալ հիմնական ճանապարհներով.
(i) Էներգետիկ ծառայությունները` էլեկտրաէներգիայի մատակարարում, ջեռուցում և այլն, համարվում են մարդու հիմնարար պահանջմունքների բավարարման միջոց (կերակրի պատրաստում, բնակարանի ջեռուցում և այլ կենցաղային կարիքների բավարարում, տեղեկատվական ծառայությունների հասանելիության ապահովում և այլն) և էապես ազդում են մարդկանց կենսամակարդակի վրա:
(ii) Էներգետիկ համակարգը դիտվում է նաև որպես տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքի հիմնական մասերից մեկը: Այս առումով, աղքատության վրա էներգետիկ համակարգի ազդեցությունը արտահայտվում է ընդհանուր տնտեսական զարգացման միջոցով:
399. Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման հասանելիությունը մոտ է 100 տոկոսին` գրեթե բոլոր տնային տնտեսությունները միացված են էլ. էներգիայի մատակարարման ցանցին: Ջերմամատակարարման ծառայության առումով՝ հասանելիության աստիճանը խիստ ցածր է: Վերջին տարիների ընթացքում կենտրոնացված ջեռուցումը հասանելի է եղել միայն Երևան, Գյումրի, Հրազդան, Չարենցավան և Ջերմուկ քաղաքների մի քանի թաղամասերի բնակիչներին:
400. Ջերմամատակարարման ոլորտում իրականացվելիք ներդրումային քաղաքականությունը պետք է ուղղված լինի ջերմամատակարարման հասանելիության աստիճանի բարձրացմանը` հիմնական շեշտը դնելով ջերմամատակարարման լոկալ համակարգերի ներդրման վրա: Ջերմամատակարարման առկայությունը ոչ միայն էականորեն ազդում է տնային տնտեսությունների ծախսերի վրա, այլ նաև բնապահպանական խնդիր է լուծում: Շատ բնակավայրերում տնային տնտեսությունների կողմից որպես կացարանի ջեռուցման հիմնական միջոց է դիտարկվում վառելափայտը, որը, որպես կանոն, հատվում է այդ բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառներից և, դրանով իսկ, զգալի վնաս է հասցվում այդ տարածաշրջանների շրջակա միջավայրին:
401. Էլեկտրաէներգետիկ ոլորտում պետության կողմից կատարվելիք ներդրումների հիմնական ուղղությունները պետք է լինեն.
(i) էլեկտրաէներգիայի փոխանցման և կարգավորման համակարգի (Հայէներգո, Բարձրավոլտ էլեկտրացանցեր) վերականգնումը և զարգացումը: Էլեկտրաէներգիայի բաշխման համակարգը արդեն իսկ մասնավորեցված է, իսկ արտադրող կայանների մասնավորեցման գործընթացը ընթացքի մեջ է: Այս առումով, էլեկտրաէներգիայի փոխանցման և կարգավարման համակարգը էներգետիկ ոլորտի այն հատվածն է, որը դեռ կշարունակի մնալ որպես պետական սեփականություն:
(ii) էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացումը: Վերջին տարիների ընթացքում ֆինանսական ճեղքվածքով գործելու արդյունքում էներգետիկ համակարգը կուտակել է բավականին մեծ չափերի հասնող կրեդիտորական պարտքեր (2003 թվականի սկզբի դրությամբ՝ մոտ 110 մլրդ դրամ), ինչը ներկայումս լուրջ խոչընդոտ է էներգետիկ համակարգի բնականոն գործունեության համար:
(iii) էներգետիկ անկախության ապահովման և ամրապնդման նպատակով էներգետիկ համակարգի արդյունավետության բարձրացման խթանումը, ինչպես նաև սեփական և այլընտրանքային ռեսուրսների հենքի վրա էներգետիկայի զարգացումը: Սեփական ռեսուրսների հիման վրա էներգետիկայի զարգացման առումով գերակայությունը տրվելու է վերականգնվող ռեսուրսներին: Ի լրումն էներգետիկ անկախության ամրապնդմանը, վերականգնվող ռեսուրսների հենքի վրա էներգետիկայի զարգացումը կհանգեցնի տեղական և գլոբալ նշանակության էական արդյունքների բնապահպանության բնագավառում, ինչպես նաև կնպաստի մասնավոր հատվածի զարգացմանը:
402. Սակագնային քաղաքականության տեսանկյունից՝ անհրաժեշտ է սահմանել, որ թե´ էլեկտրամատակարարման և թե´ ջերմամատակարարման համար կատարվող բոլոր շահագործման և պահպանման ծախսերը պետք է փոխհատուցվեն սպառողների կողմից:
403. Ջերմամատակարարման ծառայությունների և, ընդհանրապես, մնացած բոլոր կոմունալ ծառայությունների հասանելիության և արդյունավետության բարձրացման առումով մեծ նշանակություն ունի բազմաբնակարան շենքերում կառավարման արդյունավետ համակարգի ներդրման հարցը: Այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են որոշակի քայլեր, մասնավորապես 2002 թվականին ընդունվել է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որում ամրագրվել են բազմաբնակարան շենքերի կառավարման հիմնական սկզբունքները:
404. Որպես բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգի ներդրմանն ուղղված քաղաքականության հիմնական նպատակ է սահմանվել շուկայական հարաբերությունների պայմաններում պետական աջակցության միջոցով բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների (համատիրություններ և սեփականատերերի միություններ) հզորացումը: Այս առումով քաղաքականությունը ուղղված է լինելու բազմաբնակարան շենքի կառավարման մարմիններին ինչպես տեխնիկական, այնպես էլ ֆինանսական օժանդակության տրամադրմանը:
405. Տեխնիկական օժանդակության հիմնական ուղղություններն են` կառավարման մարմինների ստեղծմանն աջակցությունը, կառավարման մարմինների անձնակազմերի վերապատրաստումը, կառավարման մարմինների կողմից բնակիչներին մատուցվող ծառայությունների կազմակերպմանն աջակցությունը (մրցույթների կազմակերպում, վարձավճարների հավաքագրման արդյունավետ մեխանիզմների մշակում և այլն): Ֆինանսական օժանդակության ուղղություններն են` ընդհանուր օգտագործման գույքի վերանորոգումը, վարկային և շնորհային միջոցներից օգտվելու հնարավորությունների ընձեռումը, շենքերի ջերմամեկուսիչ միջոցառումների իրականացումը և այլն:
Գ Լ ՈՒ Խ 8
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
8.1. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԿԵՐԸ
406. Աղքատության հաղթահարման սոցիալապես առավել ընդունելի և տնտեսապես արդյունավետ եղանակը, անկասկած, զբաղվածության ընդլայնումն է: Անցումային տարիներին բնակչության աղքատացման և անհավասարության խորացման հիմնական պատճառների թվում ամենանշանակալիցը եղել է զբաղվածության և դրանից ձևավորվող եկամուտների մակարդակի խորը, անհավասարաչափ և արագ անկումը: Այսպես, անցումային տարիներին զբաղվածների թվաքանակի և աշխատավարձերի անկման հետևանքով բնակչության եկամուտների կազմում ֆոզբաղվածությունից եկամուտները, կրճատվելով շուրջ 2.5 անգամ, 2001 թ. կազմում էին ընդհանուր եկամուտների միայն րմալ 29 տոկոսը, իսկ ինքնազբաղվածության հետ միասին` միայն 38 տոկոսը: Անհավասարության առումով նույնպես, խորհրդային տարիների համեմատ, զբաղվածությունից եկամուտների համակենտրոնացման ցուցանիշը` Ջինիի գործակիցը, գրեթե երկու անգամ ավելանալով, 2001 թ. կազմել է 0.44:
(406-րդ կետը փոփ. 05.08.04 N 1225-Ն)
407. Տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը, ըստ պաշտոնական վիճակագրության, 2002 թ. կազմել է 1416 հազար մարդ, որի 90.6 տոկոսը կամ 1282 հազար մարդ զբաղված են եղել տնտեսության մեջ, իսկ 9.4 տոկոսը կամ 134 հազար մարդ ունեցել են պաշտոնապես գրանցված գործազուրկի կարգավիճակ: Իրականում, ինչպես վկայում են ընտրանքային հետազոտությունները, պաշտոնական վիճակագրությունը թերևս գերագնահատում է թե´ տնտեսապես ակտիվ բնակչության և թե´ զբաղվածության մակարդակը (տե՜ս Ներդիր 8.1) անցած ամբողջ ժամանակաշրջանի համար:
(407-րդ կետը փոփ. 05.08.04 N 1225-Ն)
408. Անցումային տարիներին զբաղվածության մակարդակի և կառուցվածքի փոփոխություններն ունեցել են մի շարք արտահայտված միտումներ, որոնք ուղղակի և անուղղակի ազդեցություն են թողել բնակչության եկամուտների մակարդակի կրճատման և դրանց անհավասարության աճի վրա.
(i) տնտեսության առաջատար ճյուղերում (բացառությամբ գյուղատնտեսության) զբաղվածության ընդհանուր մակարդակը նվազել է կրկնակի անգամ՝ պայմանավորված տնտեսական ակտիվության կրճատմամբ և արտադրողականության աճով,
((i) ենթակետը փոփ. 05.08.04 N 1225-Ն)
(ii) զբաղվածության մակարդակի փոփոխությունները անցումային տարիներին, ժամանակային առումով, թույլ կամ ընդհանրապես չեն թղթակցել տնտեսական ակտիվության հետ,
(iii) ընդհանուր զբաղվածության մակարդակի կրճատման պայմաններում, ֆորմալ զբաղվածությունը կրճատվել է առավել մեծ չափերով՝ ի հաշիվ ոչ ֆորմալ հատվածում զբաղվածության և ֆորմալ հատվածում չգրանցված զբաղվածության ընդլայնման,
(iv) ըստ պաշտոնական վիճակագրության, գյուղատնտեսությունում զբաղվածության աճը մեղմել է ընդհանուր զբաղվածության մակարդակի անկումը,
(v) ընդհանուր առմամբ, ճյուղային կառուցվածքը ենթարկվել է զգալի փոփոխությունների, հիմնականում` ի վնաս առավել բարձր արտադրողականությամբ և բարձր աշխատանքի վարձատրությամբ բնութագրվող ճյուղերի` արդյունաբերության և շինարարության:
409. Գործազրկության երևույթը, 1992 թ. պաշտոնական ճանաչում ստանալուց հետո, ավելացման միտում է ունեցել մինչև 1999 թ.` ընդգրկելով ակտիվ բնակչության 11.5 տոկոսը: Այնուհետև այն տարեցտարի ունեցել է նվազման միտում124:
(409-րդ կետը փոփ. 05.08.04 N 1225-Ն)
____________
124 Ըստ պաշտոնական վիճակագրության՝ գրանցված գործազուրկները 2002 թ. կազմել են ակտիվ բնակչության 9.4 տոկոսը: Միաժամանակ, ըստ ընտրանքային հետազոտությունների, դեռևս 1996 թ. զգալիորեն գերազանցել և շարունակում է գերազանցել գրանցված գործազրկության ցուցանիշը: Համաձայն ընտրանքային հետազոտությունների՝ գործազրկության մակարդակը 2002 թ. կազմել է տնտեսապես ակտիվ բնակչության 26.2 տոկոսը: Ինչպես և զբաղվածների թվաքանակի դեպքում, նման տարբերությունը հիմնականում պայմանավորված է գործազրկության սահմանման և գնահատման եղանակների տարբերությամբ:
(Ծանոթագրությունը փոփ. 05.08.04 N 1225-Ն)
ՆԵՐԴԻՐ 8.1. Բնակչության տնտեսական ակտիվության և զբաղվածության մակարդակների գնահատման խնդիրները Հայաստանում Անցումային տարիներին զբաղվածության և գործազրկության մակարդակների և դրա փոփոխությունների գնահատումը երկրների մեծ մասում հանդիպում է մի շարք համանման դժվարությունների: Դրանցից առավել հատկանշական են. (i) մասնավոր հատվածի գերակշռումը, (ii) ոչ ֆորմալ հատվածի ընդլայնումը, (iii) գործազրկության երևույթի պաշտոնական ճանաչումը, (iv) չգրանցվող արտագաղթը, այդ թվում՝ աշխատանքային արտագաղթը: Նման պայմաններում զբաղվածության իրական մակարդակի գնահատումը անհրաժեշտաբար պահանջում է հաշվառման նախկինում օգտագործվող վիճակագրական եղանակները լրացնել շուկայամետ տնտեսություններին հատկանշական վիճակագրական եղանակներով: Հայաստանում, ինչպես և այլ անցումային շրջանի երկրներում, ներկայումս զբաղվածության և գործազրկության ցուցանիշների գնահատման նպատակներով կիրառում են երկու հիմնական եղանակներ: Առաջինը հիմնված է ձեռնարկություններից, կազմակերպություններից և վարչական ռեգիստրներից հավաքագրվող տեղեկատվության վրա, իսկ երկրորդը՝ տնային տնտեսությունների ընտրանքային հարցման, այդ թվում՝ աշխատուժի ընտրանքային հատուկ հետազոտությունների (ԱԸՀ) միջոցով հավաքագրվող տեղեկատվության վրա: Ինչպես ցույց է տալիս անցումային շրջանում գտնվող երկրների փորձը, այս երկու եղանակներով գնահատվող զբաղվածության և գործազրկության մակարդակները, որպես կանոն, էապես տարբերվում են: Հայաստանի դեպքում, նկատի ունենալով չգրանցված արտագաղթի ծավալները, ինչպես նաև ԱԸՀ-ի ոչ պարբերական բնույթը, այս երկու եղանակների հիման վրա ստացած ցուցանիշների համադրումը անցումային տարիների համար՝ ինքնին բարդ կամ գրեթե անհնարին խնդիր է: Այնուհանդերձ, օգտագործելով 2001 թ. իրականացված մարդահամարի նախնական արդյունքները և դրանց հիման վրա՝ փորձագիտական գնահատման միջոցով հաշվարկված 16 և բարձր տարիքի բնակչության թվաքանակը (2.2 մլն մարդ), նման համադրումը, օրինակ՝ 2002 թ. համար, վկայում է երկու եղանակներով ստացված ցուցանիշների զգալի տարբերությունների մասին: Այսպես, համաձայն պաշտոնական վիճակագրության, 2002 թ. տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը կազմել է 1416,0 հազար մարդ, նրանցից 90.6 տոկոսը կազմել են զբաղվածները, մյուս կողմից, համաձայն ՀՀ ԱՎԾ-ի կողմից 2002 թ. 2-րդ եռամսյակում իրականացված ԱԸՀ-ի, զբաղված բնակչությունը կազմել է ակտիվ բնակչության 61.9 տոկոսը՝ 28.7 տոկոսային կետով պակաս: Նկատի ունենալով, որ համաձայն նույն ուսումնասիրության, տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմել է 16 և բարձր տարիքի բնակչության 56.1 տոկոսը, ապա զբաղվածների գնահատվող թվաքանակը, ըստ ԱԸՀ-ի, կկազմի շուրջ 710 հազար մարդ կամ զբաղվածների պաշտոնական գնահատականների միայն 55 տոկոսը: Պետք է նշել, որ նման պատկեր է ստացվում, եթե նույնատիպ հաշվարկներ կատարվեն նախորդ բոլոր այն տարիների համար, երբ իրականցվել են ԱԸՀ-եր կամ տնային տնտեսությունների համանման այլ հետազոտություններ: Ինչ վերաբերում է տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակի գնահատականներին, ապա այս դեպքում թերևս առավելությունը պետք տալ ԱԸՀ-ի համաձայն ստացված տվյալներին, ըստ որի՝ վերջին տարիներին այդ թիվը կազմել է աշխատանքային տարիքի բնակչության շուրջ 60 տոկոսը, այն դեպքում, երբ ըստ պաշտոնական գնահատականների, նույն ցուցանիշը կազմել է շուրջ 70 տոկոս: Այսպես, միջազգային փորձը ցույց է տալիս, որ տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը երկրներից մեծ մասում տատանվում է աշխատանքային տարիքի բնակչության ընդհանուր թվաքանակի 50 - 65 տոկոսի շրջակայքում: Ընդ որում, այս ցուցանիշը բավականին ուժեղ կախվածության մեջ է երկրի զարգացման մակարդակից` ակտիվությունը ավելի բարձր է զարգացած երկրներում, հիմնականում՝ ի հաշիվ կանանց ակտիվության ավելի բարձր մակարդակի: (8.1 ներդիրը փոփ. 05.08.04 N 1225-Ն)
|
(Աղյուսակը փոփ. 05.08.04 N 1225-Ն)
410. Անցումային տարիներին` 1991 թ. ի վեր, զբաղվածության մակարդակը անընդհատ նվազման միտում է ունեցել և միայն 2002 թ. գրանցվել է զբաղվածների թվաքանակի աճ, նախորդ տարվա նկատմամբ` 1.3 տոկոս: Այդպիսով, 1994 թ.-ից մինչև 2001 թ. տնտեսական աճը զուգակցվել է զբաղվածության նվազման հետ: Զբաղվածության մակարդակը նույնիսկ գերազանցում էր նույն տարիների համար գնահատվող ՀՆԱ-ի մակարդակը` 74 տոկոս125: Զբաղվածության և տնտեսական ակտիվության մակարդակների համադրումը 1990-2002 թթ. համար ներկայացված է Գծանկար 8.1-ում:
Գծանկար 8.1. Զբաղվածության և ՀՆԱ-ի ինդեքսները 1990-2002 թթ. (1990=100)
411. Զբաղվածության ընդհանուր մակարդակը նվազել է, բացառությամբ գյուղատնտեսության և առևտրի ճյուղերում՝ արձագանքելով տնտեսական ակտիվության կրճատմանը և արտադրողականության աճին: Այսպես, արդյունաբերությունում և շինարարությունում զբաղվածության մակարդակի կրճատումների հետևանքով 2001 թ. այս ճյուղերում զբաղվածությունը կազմում էր 1990 թ. մակարդակի, համապատասխանաբար` 34 և 22 տոկոսը: Ընդ որում, արդյունաբերությունում կրճատումների շուրջ 60 տոկոսը պայմանավորված է եղել արտադրության ծավալների կրճատմամբ, իսկ մնացած 40 տոկոսը՝ արտադրողականության աճով:
412. Անցումային ժամանակաշրջանի առաջին տարիներին զբաղվածության կրճատումը զգալիորեն հետ է մնացել արտադրության ծավալների կրճատման մակարդակից: Ճյուղերի մեծ մասում արտադրողականության առանց այդ էլ ժառանգված ցածր մակարդակը հիշատակված տարիներին էլ ավելի է նվազել: Պետք է նշել, որ նման միտումը հատկանշական է եղել նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետություններին, ի տարբերություն Արևելյան Եվրոպայի երկրների, որտեղ զբաղվածության մակարդակը առավել արագ է արձագանքել տնտեսության անկմանը: Վարչական արձակուրդների ձևակերպման126 և աշխատավարձի նվազեցման127 ճանապարհով զբաղվածության կտրուկ նվազումը զսպելու քաղաքականությունը արդյունքում հանգեցնելու էր և հանգեցրել է այն իրավիճակին, որ 1994 թ.-ից մինչև 2001 թ. տնտեսական աճը փաստորեն զուգամիտել է զբաղվածության կրճատման շարունակվող միտումներին:
413. Անցած տասնամյակում Հայաստանում, ինչպես և այլ անցումային երկրներում, արագորեն ընդլայնվել և ամրապնդվել է ոչ ֆորմալ զբաղվածությունը` ինքնազբաղվածությունը և չգրանցված զբաղվածությունը: Ըստ տարբեր գնահատականների՝ ոչ ֆորմալ զբաղվածության մակարդակը հանրապետության քաղաքային բնակավայրերում տատանվում է զբաղվածների ընդհանուր թվի 30-ից 38 տոկոսի սահմաններում: Ֆորմալ եկամուտների անկման պատճառներից մեկը հանդիսանալով` ոչ ֆորմալ զբաղվածության աճը միաժամանակ նպաստել է եկամուտների անհավասարության աճին` համակենտրոնացման ավելի բարձր աստիճանի պատճառով:
____________
125 Պետք է նշել, որ արդեն 2002 թ. ՀՆԱ-ի ինդեքսը` 84 (1990 թ.=100) արդեն գերազանցում էր նույն բազայով հաշվարկված զբաղվածության ինդեքսը` 79:
126 Վարչական արձակուրդների ինստիտուտը համատարած բնույթ ստացավ դեռևս 1994 թ., երբ արդյունաբերությունում զբաղվածների 16 տոկոսը գտնվում էին վարչական արձակուրդում: Այս ցուցանիշը տարեց տարի ավելանալով՝ արդեն 1996 թ. կազմում էր 40 տոկոս, որից հետո նվազելով, 2001 թ. գրեթե հավասարվեց 1994 թ. մակարդակին՝ կազմելով 17.6 տոկոս: Հատկանշական է, որ վարչական արձակուրդի գործոնը հաշվի առնելու դեպքում, արդյունաբերությունում զբաղվածների թվաքանակը 1998 - 2001 թթ. աճել է շուրջ 11 հազարով՝ ի հակադրություն պաշտոնական վիճակագրությամբ արձանագրված շոշափելի նվազմանը` շուրջ 40 հազար:
127 Արդյունքում, աշխատավարձերի մակարդակը այս տարիներին աննախադեպ անկում է ապրել. ըստ որոշ գնահատականների՝ 15-ից ավելի անգամ: Այսպես, արդյունաբերությունում միջին ամսական աշխատավարձը 1994 թ. չէր գերազանցում 10 ԱՄՆ դոլարը, գյուղատնտեսությունում՝ 5 ԱՄՆ դոլարը, իսկ կրթության և առողջապահության ոլորտներում՝ 3 ԱՄՆ դոլարը:
Գծանկար 8.2. Զբաղվածների թվաքանակի (առանց գյուղատնտեսության) կրճատման ճյուղային միտումները 1990-2001 թթ. (1990 = 100)
414. Ճյուղային միտումների առումով՝ առաջին հերթին առանձնանում է գյուղատնտեսությունը: Ճյուղում զբաղվածության միտումները առանձնանում են մնացած բոլոր ճյուղերից երկու հիմնական ուղղություններով: Նախ, դա վերաբերում է զբաղվածության մակարդակին, որը, ի տարբերություն մնացած ճյուղերի, անցումային տարիներին զգալիորեն աճել է: Գյուղատնտեսությունում զբաղվածների թվաքանակը 1990 թ. համեմատությամբ 1995 թ. կրկնապատկվել է` դրանից հետո մնալով գրեթե անփոփոխ: Այդպիսով, գյուղատնտեսությունում զբաղվածների թվաքանակը ավելանալով շուրջ 260 հազարով, «վիճակագրորեն» մեղմել է 1990-1995 թթ. արդյունաբերությունում և շինարարությունում զբաղվածների թվաքանակի 300 հազարով կրճատումը: Երկրորդ, գյուղատնտեսության ճյուղում զբաղվածության միտումները, զբաղվածության վիճակագրական գնահատման առանձնահատկության պատճառով, առավել թույլ են թղթակցվում ճյուղի զարգացման այլ հիմնական ցուցանիշների հետ: Մասնավորապես, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների փոփոխությունը վերջին 7-8 տարիներին փաստացիորեն չի անդրադարձել ճյուղում զբաղվածության մակարդակի վրա:
415. Ներկայումս ձևավորված զբաղվածության ճյուղային կառուցվածքը, որում գերակշռում են արտադրողականության և արդյունավետության ցածր մակարդակով աչքի ընկնող ճյուղերը` գյուղատնտեսություն, կրթություն, առողջապահություն, մշակույթ, գիտություն և արտադրական ենթակառուցվածքներ, ապագայում զբաղվածության ընդլայնման հիմնական սահմանափակումներից են լինելու: Այս ճյուղերում ձևավորված աշխատավարձի մակարդակը, չնայած վերջին տարիներին դրսևորված աճի միտումներին, շարունակում է մնալ աղքատության գծից ներքև կամ դրա շրջակայքում:
416. Փաստորեն, այս ճյուղերում զբաղվածները, որոնք կազմում են զբաղվածների ընդհանուր թվի 68 տոկոսը` շուրջ 856 հազար մարդ և դրանց ընտանիքի անդամները, այլ եկամուտների բացակայության դեպքում համալրում են աղքատ բնակչության շարքերը: Եթե ասվածին ավելացնելու լինենք նաև առևտրի ոլորտը, որտեղ հայտարարվող աշխատավարձերի մեծությունը նույնպես խիստ ցածր է, ապա հանրապետության զբաղված բնակչության երեք քառորդի համար զբաղվածությունը չի հանդիսանում բարեկեցության բավարար պայման: Նման իրավիճակում զբաղվածության ընդլայնումը այս ճյուղերում կամ դրա կրճատման զսպումը ի հաշիվ աշխատավարձերի ցածր մակարդակի, հեռանկարային չի կարող համարվել, ոչ աղքատության կամ անհավասարության կրճատման և ոչ էլ՝ տվյալ ճյուղի հեռանկարային զարգացման տեսանկյունից:
417. Ինչպես ցույց են տալիս վերջին ուսումնասիրությունները, զբաղվածները և ինքնազբաղվածները ավելի մեծ հավանականություն ունեն խուսափելու աղքատությունից, և այս կախվածությունը վերջին տարիներին ավելացման միտումներ է ցուցաբերում: Միաժամանակ, նվազում է նաև զբաղվածությունից կախված եկամուտների անհավասարության աստիճանը: Այս միտումները, առաջին հերթին, պայմանավորված են եղել հանրապետությունում աշխատավարձերի կտրուկ աճով: Այսպես, 2002 թ. միջին անվանական աշխատավարձը գերազանցում էր 1997 թ. աշխատավարձի մակարդակը գրեթե երկու անգամ: Պետք է նշել, որ այս աճի մի մասը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է եղել եկամուտների ֆորմալիզացիայով: Առնվազն դրա մասին են վկայում նույն տարիներին արձանագրված տնտեսական աճի և սղաճի ցուցանիշները (1997=100), որոնք համապատասխանաբար կազմել են` 144 և 113:
418. Այնուհանդերձ, հանրապետությունում միջին ամսական աշխատավարձը, որը 2002 թ., ըստ պաշտոնական վիճակագրության, կազմում էր 26 444 դրամ, բոլոր տեսանկյուններից շարունակում է մնալ շատ ցածր: Այսպես, չորս հոգուց կազմված ընտանիքը միջին աշխատավարձով մեկ աշխատող ունենալու դեպքում կհայտնվի ծայրահեղ աղքատների շարքում, իսկ երկու աշխատողների պայմաններում` աղքատների: Մյուս կողմից, ներկայիս պաշտոնապես արձանագրվող աշխատանքի վարձատրության ընդհանուր մակարդակը զգալիորեն զիջում է ազգային հաշիվների համակարգի շրջանակներում անուղղակի հաշվարկվող աշխատանքի վարձատրությանը ուղղվող միջոցների մակարդակին: Այսպես, 2000 թ. համար այս երկու ցուցանիշների միջև եղած տարբերությունը կազմում էր շուրջ 35 տոկոս:
419. Զբաղվածության մակարդակի վրա ազդող գործոններից առավել կարևոր նշանակություն ունի նաև զբաղվածության կառուցվածքը՝ ըստ տնտեսավարող կազմակերպությունների չափի: Գերփոքր և փոքր ձեռնարկությունները, ինչպես նաև ինքնազբաղվածները, սովորաբար առավել էքստենսիվ օգտագործելով աշխատանքային ռեսուրսները, համարվում են զբաղվածության ընդլայնման հիմնական աղբյուրներից մեկը: Ցածր արտադրողականության պատճառով՝ երկրների մեծ մասում այս հատվածում զբաղվածության առաձգականությունը տնտեսական ակտիվությունից համեմատաբար բարձր մակարդակի վրա է: Այդպիսով, փոքր ձեռնարկություններում զբաղվածության բարձր տեսակարար կշիռ ունեցող երկրներում տնտեսական աճը հանգեցնում է զբաղվածության ավելի բարձր մակարդակի: Մյուս կողմից, փոքր ձեռնարկությունների հատվածի ընդլայնումը, գործատուների և վարձու աշխատողների միջև եկամուտների բաշխման համեմատաբար ավելի մեղմ անհավասարության պատճառով, դրական ազդեցություն է թողնում ընդհանուր անհավասարության կրճատման առումով: Վերջապես, փոքր ձեռնարկությունների և ինքնազբաղվածության համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելը կարևոր է նաև ձեռնարկատիրական գործունեություն սկսելու հավասար հնարավորությունների ստեղծման առումով:
420. Հայաստանում իրավիճակը այս տեսանկյունից բավականին բարդ է գնահատել՝ պայմանավորված գյուղատնտեսությունում զբաղվածների թվաքանակի և ոչ ֆորմալ տնտեսության չափերի գնահատման դժվարություններով: Այնուհանդերձ, ըստ փորձագիտական գնահատումների, հանրապետության զբաղվածների ընդհանուր թվի ոչ պակաս՝ քան 70 տոկոսը, զբաղված է փոքր ձեռնարկություններում, գյուղացիական տնտեսություններում կամ ինքնազբաղված է: Ինչպես և այլ երկրներում, փոքր ձեռնարկություններում զբաղվածության մակարդակի առումով, առավել բարձր են ցուցանիշները գյուղատնտեսության (95%), առևտրի (90%), շինարարության (60%) ճյուղերում, իսկ առավել ցածր` արդյունաբերության ճյուղում (26 տոկոս)128 :
421. Անցումային տարիներին ոչ միայն զգալի փոփոխվել են աշխատուժի պահանջարկը և ճյուղային կառուցվածքը, այլ նաև էականորեն փոխվել են աշխատուժին ներկայացվող մասնագիտական պահանջները: Արդյունքում՝ աշխատուժի պահանջարկի և առաջարկի անհամապատասխանությունները հանգեցրել են կառուցվածքային գործազրկության առաջացմանը և խորացմանը: Այս երևույթը հատկանշական է անցումային փուլում գտնվող բոլոր երկրներին: Այսպես, մեկ տարուց ավելի գործազուրկները 2000 թ. կազմել են ընդհանուր գործազուրկների թվի՝ Սլովակիայում` 62.4, Բուլղարիայում` 58.2, Լատվիայում` 56, Չեխիայում 48.3 և Հունգարիայում` 44 տոկոսը129: Հայաստանում այս ցուցանիշը պաշտոնապես գրանցված գործազուրկների համար 2002 թ. կազմում էր 78 տոկոս130 : Նման մակարդակի կառուցվածքային (երկարատև) գործազրկությունը, բացի իր ուղղակի ազդեցությունից ունեցվածքային աղքատության վրա, ինչպես վկայում է միջազգային փորձը131 , էական խոչընդոտ է զբաղվածության ընդլայնման համար:
(421-րդ կետը փոփ. 05.08.04 N 1225-Ն)
422. Զարգացած շուկայական տնտեսություն ունեցող երկրներում աշխատանքային շուկայի կարգավորման խնդիրներին, որպես կանոն, առաջնային տեղ է հատկացվում զբաղվածության հիմնախնդիրների վերլուծություններում: Անկասկած, աշխատանքային շուկայի կարգավորման աստիճանը և եղանակները կարող են զգալի ազդեցություն թողնել երկրում զբաղվածության մակարդակի վրա: Այնուհանդերձ, Հայաստանում անցումային ժամանակաշրջանում զբաղվածության վրա դրանց ազդեցությունը այլ գործոնների համեմատությամբ մեծ չի եղել: Ապագայում, այնուամենայնիվ, աշխատաշուկայի կարգավորման համակարգը կարող է նշանակալից ազդեցություն ունենալ բնակչության տնտեսական ակտիվության` զբաղվածության և գործազրկության վրա:
___________
128 Արդյունաբերությունում գերփոքր և փոքր ձեռնարկություններում աշխատողների թվաքանակի տեսակարար կշիռը հաշվարկված է առանց ինքնազբաղվածների և ոչ ֆորմալ հատվածի (տե´ս ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը 2002 թ. հունվար-դեկտեմբերին):
129 Տե´ս Labor, Employment, and Social Policies in the EU Enlargement Process, The World Bank, 2002:
130 Նույն ցուցանիշը՝ հաշվարկված 2001 թ. իրականացված աշխատուժի ընտրանքային հետազոտության հիման վրա, կազմում էր 73 տոկոս:
131 Տե´ս Economic Survey of Europe, Economic Commission for Europe, 1999 No.1, Geneva, 1999:
8.2. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ
423. Հեռանկարում, զբաղվածության մակարդակի աճը, անկասկած, առաջին հերթին պայմանավորված է լինելու տնտեսության ընդլայնման տեմպերով: Այնուհանդերձ, ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, առաջիկա տարիներին զբաղվածության ընդլայնման վրա էական ազդեցություն են թողնելու աշխատանքի արտադրողականության և տնտեսական աճի կառուցվածքի գործոնները: Միաժամանակ, աղքատության և անհավասարության համատեքստում, զբաղվածության ընդլայնմանը հավասար, եթե ոչ ավելի կարևոր, նշանակություն են ստանալու աշխատանքի վարձատրության մակարդակի ավելացման, զբաղվածության եկամուտների ֆորմալիզացման, գործազրկության, հատկապես՝ կառուցվածքային գործազրկության կրճատման խնդիրները:
424. Առաջիկա 10 տարիներին կանխատեսվում է, որ տնտեսական աճի յուրաքանչյուր 1 տոկոսը միջինում կհանգեցնի զբաղվածության 0.21 տոկոսով ընդլայնման: Ընդ որում, առաջին տարիներին այս ցուցանիշը է՜լ ավելի ցածր կլինի` 0.17 տոկոս, իսկ այնուհետև ավելանալով, կհասնի 0.27 տոկոս մակարդակին: Նման կոնսերվատիվ կանխատեսումների համար հիմք են ծառայում տնտեսության հիմնական ճյուղերում, հատկապես՝ գյուղատնտեսությունում, աշխատանքի արտադրողականության աճի կանխատեսումները, ինչպես նաև սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների արդյունավետության բարձրացման կառավարության ծրագրերը: Աշխատանքի արտադրողականության ընդհանուր ինդեքսը 2015 թ. կկազմի 2002 թ. 165 տոկոսը, այն դեպքում, երբ զբաղվածության ինդեքսը նույն ժամանակահատվածի համար կկազմի 120 տոկոս (տե´ս Գծանկար 8.3):
Գծանկար 8.3. ՀՆԱ-ի, զբաղվածության և աշխատանքի արտադրողականության ինդեքսների կանխատեսումը 2003-2015 թթ. (2002 = 100)
425. Նկատի ունենալով տնտեսական աճի և աշխատանքի արտադրողականության աճի ճյուղային միտումները` զբաղվածության ճյուղային կառուցվածքը ապագայում կենթարկվի որոշակի փոփոխությունների: Ընդհանուր գծերով, զբաղվածության ճյուղային կառուցվածքի փոփոխությունները հիմնականում պայմանավորված կլինեն գյուղատնտեսության և սոցիալական ոլորտների տեսակարար կշռի նվազմամբ` ի օգուտ շինարարության, առևտրի և բիզնես ծառայությունների: Զբաղվածության ճյուղային կառուցվածքի քանակական կանխատեսումները կարող են բավականին սպեկուլյատիվ բնույթ կրել, նկատի ունենալով, որ ներկայումս զբաղվածության գնահատման տարբեր աղբյուրների հիման վրա կատարվող հաշվարկները զգալի անհամապատասխանություններ են պարունակում: Այնուհանդերձ պետք է նշել, որ, ըստ կանխատեսումների, 2003-2015 թթ. սպասվող 248 հազար նոր աշխատատեղերի գերակշիռ մասը բաժին է ընկնելու ոչ գյուղատնտեսական հատվածին:
426. Աղքատության և անհավասարության կրճատման տեսանկյունից՝ առաջնահերթ նշանակություն են ունենալու բնակչության եկամուտներում զբաղվածությունից և ինքնազբաղվածությունից ստացվող եկամուտների մակարդակի փոփոխությունները: Նման փոփոխությունները, նկատի ունենալով, որ զբաղվածության ընդլայնման հնարավորությունները ապագայում համեմատաբար սահմանափակ են լինելու, առաջին հերթին պայմանավորված են լինելու աշխատավարձերի մակարդակի փոփոխություններով: Աշխատավարձերի ներկայիս մակարդակը և նախորդ տարիների միտումները թույլ են տալիս ենթադրել, որ աշխատավարձերի պաշտոնապես արձանագրվող մակարդակը աճելու է ավելի արագ, քան կարող է բացատրվել աշխատանքի արտադրողականության աճով պայմանավորված աշխատավարձերի բարձրացումը: Անցած տարիների միտումները պահպանվելու դեպքում, առաջիկա տարիներին կարելի է սպասել, որ բնակչության եկամուտների կազմում զբաղվածությունից և ինքնազբաղվածությունից եկամուտների տեսակարար կշիռը զգալիորեն կաճի՝ 2015 թ. կազմելով բնակչության դրամական եկամուտների 61 տոկոսը, 1999 թ.` 29 և 2001 թ.` 39 տոկոսի փոխարեն:
427. Զբաղվածության ընդլայնման և զբաղվածությունից եկամուտների մակարդակի ավելացման հետ մեկտեղ, կառավարության հիմնական խնդիրներից մեկը լինելու է գործազրկության մակարդակի և դրանում կառուցվածքային գործազրկության աստիճանի նվազեցման ապահովումը: Զբաղվածության ընդլայնումը ինքնին կարող է չհանգեցնել գործազրկության մակարդակի իջեցման, եթե միաժամանակ ավելի արագ տեմպերով ավելանա բնակչության տնտեսական ակտիվության աստիճանը կամ համապատասխան տարիքի բնակչության թվաքանակը: Ըստ կանխատեսումների՝ Հայաստանում առաջիկա 5-6 տարիներին նման իրավիճակը առավել քան հավանական է: Այդ տարիներին աշխատանքային տարիքի բնակչության թվաքանակն ավելի արագ տեմպերով է աճելու, քան զբաղվածների թվաքանակի կանխատեսվող աճը, որից հետո այս միտումը հակադարձ ուղղվածություն է ունենալու: Այդպիսով, տնտեսական ակտիվության աստիճանի անփոփոխ մակարդակի պայմաններում, միջին ժամկետ հեռանկարում գործազրկության մակարդակի նվազում դժվար է ակնկալել, որից հետո, սակայն, գործազրկության մակարդակը կնվազի միջինում տարեկան շուրջ 1 տոկոսային կետով:
Աղյուսակ 8.1. Բնակչության դրամական եկամուտներում զբաղվածությունից եկամուտների տեսակարար կշռի փոփոխությունների կանխատեսումը, 2003-2015 թթ. (տոկոսներով՝ մեկ շնչին բաժին ընկնող դրամական եկամուտների նկատմամբ)
Ցուցանիշներ | 1999 | 2001 | 2003 | 2006 | 2009 | 2012 | 2015 |
Փաստ | Կանխատեսում | ||||||
Եկամուտ զբաղվածությունից | 28.7 | 38.9 | 40.9 | 46.1 | 52.4 | 56.5 | 60.7 |
Վարձու աշխատանքից | 20.0 | 29.1 | 31.1 | 35.4 | 40.4 | 43.9 | 47.5 |
Ինքնազբաղվածությունից | 8.6 | 9.8 | 9.8 | 10.7 | 12.0 | 12.6 | 13.2 |
Եկամուտ գյուղմթերքների վաճառքից | 26.2 | 15.0 | 15.0 | 12.5 | 10.8 | 9.8 | 8.9 |
Սոցիալական տրանսֆերտներ | 7.4 | 12.2 | 12.4 | 12.8 | 12.3 | 11.7 | 11.1 |
Թոշակներ | 5.4 | 9.1 | 10.5 | 10.3 | 10.2 | 9.8 | 9.4 |
Ընտանեկան նպաստ | 0.0 | 2.8 | 1.5 | 2.1 | 1.8 | 1.5 | 1.4 |
Այլ նպաստներ | 2.1 | 0.4 | 0.4 | 0.4 | 0.3 | 0.3 | 0.3 |
Փոխանցումներ Հայաստանում բնակվողներից | 4.9 | 3.6 | 3.4 | 3.1 | 2.9 | 2.8 | 2.8 |
Փոխանցումներ և եկամուտներ արտասահմանից | 10.4 | 17.4 | 19.2 | 17.0 | 16.0 | 13.3 | 11.0 |
Այլ եկամուտներ | 22.4 | 12.9 | 9.1 | 8.5 | 5.6 | 5.9 | 5.5 |
Ընդամենը դրամական եկամուտներ | 100.0 | 100.0 | 100.0 | 100.0 | 100.0 | 100.0 | 100.0 |
428. Կառուցվածքային գործազրկության ներկայիս առավել քան անհանգստացնող մակարդակի նվազեցման հիմնական ճանապարհը միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսուցման համակարգի բարեփոխումներն են: Այս տեսանկյունից առավել կարևորվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայիս գրեթե անգործունակ համակարգի վերակենդանացման և ամրապնդման համալիր ծրագրի մշակումը և իրագործումը:
Բ Ա Ժ Ի Ն 4
ԱՀՌԾ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿ
Գ Լ ՈՒ Խ 9
ՀՀ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԲՅՈՒՋԵԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՈՒՄԸ
429. ԱՀՌԾ միջոցառումները գերազանցապես ֆինանսավորվում են ՀՀ համախմբված բյուջեի միջոցների հաշվին, որը ներառում է պետական բյուջեն, համայնքային բյուջեները և պարտադիր սոցիալական ապահովագրության հիմնադրամի բյուջեն: Աղյուսակ 9.1-ում ներկայացված են ԱՀՌԾ-ում ընդունված մակրոտնտեսական ծրագրի հիմնական բնութագրիչներից բխող՝ ՀՀ համախմբված բյուջեի ցուցանիշների կանխատեսումները:
Աղյուսակ 9.1. ՀՀ 2002-2015 թթ. համախմբված բյուջեի հիմնական ցուցանիշներն ըստ տնտեսագիտական դասակարգման (%՝ ՀՆԱ-ի նկատմամբ)
Ցուցանիշներ | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2009 | 2012 | 2015 |
ԸՆԴԱՄԵՆԸ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ | 22.6 | 23.0 | 21.5 | 21.8 | 22.0 | 22.8 | 23.5 | 23.9 |
Ընդամենը ընթացիկ եկամուտներ | 18.9 | 18.7 | 19.4 | 19.9 | 20.3 | 21.8 | 22.6 | 23.2 |
Հարկային եկամուտներ և պետական տուրք | 17.8 | 18.2 | 18.8 | 19.3 | 19.8 | 21.2 | 22.0 | 22.6 |
որից` սոցիալական հարկ | 2.8 | 2.9 | 3.0 | 3.1 | 3.2 | 3.5 | 3.5 | 3.5 |
Ոչ հարկային եկամուտներ | 1.1 | 0.5 | 0.6 | 0.6 | 0.5 | 0.6 | 0.7 | 0.6 |
Կապիտալի գործառնություններից եկամուտներ | 0.19 | 0.07 | 0.06 | 0.04 | 0.03 | 0.01 | 0.01 | 0.01 |
Պաշտոնական տրանսֆերտներ | 3.5 | 4.1 | 2.1 | 1.9 | 1.7 | 1.0 | 0.8 | 0.7 |
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ | 25.0 | 26.2 | 24.1 | 24.0 | 24.1 | 24.8 | 25.4 | 25.5 |
Ընթացիկ ծախսեր | 19.0 | 18.7 | 18.3 | 19.1 | 19.1 | 20.1 | 20.9 | 21.1 |
աշխատավարձ | 0.9 | 1.1 | 1.4 | 1.6 | 1.7 | 2.0 | 2.4 | 2.5 |
տոկոսավճարներ | 1.2 | 0.9 | 0.8 | 0.7 | 0.7 | 0.6 | 0.6 | 0.7 |
սուբսիդավորում | 0.6 | 1.0 | 0.7 | 0.7 | 0.6 | 0.4 | 0.4 | 0.4 |
տրանսֆերտներ | 5.0 | 5.0 | 5.1 | 5.2 | 5.3 | 5.5 | 5.3 | 5.2 |
ապրանքներ և ծառայություններ | 11.4 | 10.6 | 10.3 | 10.9 | 10.9 | 11.6 | 12.1 | 12.2 |
Կապիտալ ծախսեր | 5.0 | 7.7 | 5.4 | 4.5 | 4.4 | 4.3 | 4.1 | 4.0 |
Վարկավորում՝ հանած մարում | 1.0 | -0.2 | 0.5 | 0.5 | 0.6 | 0.5 | 0.4 | 0.3 |
ՊԱԿԱՍՈՒՐԴ | 2.4 | 3.2 | 2.6 | 2.2 | 2.0 | 2.0 | 1.9 | 1.6 |
Ինչպես երևում է աղյուսակից, ԱՀՌԾ շրջանակներում 2002-2015 թթ. կանխատեսվող ՀՆԱ-ի մեծության անվանական 2.9 անգամ աճի պայմաններում, հարկային եկամուտների աճը կանխատեսվում է 3.7 անգամ: Ընդ որում, եկամուտների անվանական մեծության աճը զուգակցվելու է նաև ՀՆԱ-ի նկատմամբ դրանց հարաբերակցության աճով՝ 2002 թ. փաստացի ձևավորված 22.6%-ից մինչև 2015 թ. կանխատեսվող 23.9%-ը (կամ 1.3 տոկոսային կետով): Էական փոփոխությունների կենթարկվի եկամուտների կառուցվածքը՝ ըստ ստացման աղբյուրների: Մասնավորապես, արտաքին աղբյուրներից ստացվող եկամուտների (պաշտոնական տրանսֆերտների) նվազման միտումը կզուգակցվի հարկային և ոչ հարկային եկամուտների աճով: Ներքին աղբյուրներից եկամուտների նման ավելացումը պայմանավորված է լինելու ինչպես տնտեսության կայուն աճի կանխատեսվող բարձր տեմպերով, այնպես էլ՝ հարկային և մաքսային վարչարարության բարելավմանն ուղղված համապատասխան միջոցառումների իրագործմամբ:
430. Բյուջետային եկամուտների աճին զուգահեռ, աճելու են նաև բյուջետային ծախսերը, որոնց մեծությունը անվանական արտահայտությամբ 2002-2015 թթ. կաճի 2.9 անգամ: Դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով պետական պարտքի կառավարման և բյուջեի պակասուրդի կարգավորման անհրաժեշտությունը, ծախսերը եկամուտների համեմատ աճելու են ավելի դանդաղ տեմպերով (ՀՆԱ-ի նկատմամբ բյուջետային ծախսերի հարաբերակցության ցուցանիշը 2015 թ. կկազմի 25.5%` 2004 թ. ծրագրվող 24.1% համեմատ): Բյուջետային ծախսերին բնորոշ կլինի դրանց սոցիալական ուղղվածության մեծացումը: Այդ մասին է վկայում, մասնավորապես, աշխատավարձի և սոցիալական բնույթ ունեցող տրանսֆերտային վճարների առաջանցիկ աճը բյուջետային այլ ծախսերի համեմատ:
431. Պետական պարտքի բեռի թեթևացմանը զուգընթաց, կնվազի պարտքի սպասարկման հետ կապված տոկոսավճարների մարման տեսակարար կշիռը բյուջեի ընդհանուր ծախսերում (2002 թ. 4.6%-ից մինչև 2.7%՝ 2015 թ.):
432. Հայաստանի Հանրապետության պետական կապիտալ ծախսերի մակարդակը, անցումային շրջանի մի շարք ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների համեմատությամբ, բավականին բարձր է (տե´ս Գծանկար 9.1): Վերջին տարիներին նկատվել է դրանց մակարդակի էական աճ` հիմնականում պայմանավորված արտաքին աղբյուրներից (Լինսի հիմնադրամ) ստացված կապիտալ տրանսֆերտներով:
433. Կապիտալի ծախսերի նկատմամբ պահանջը առավել ընդգծված կլինի առաջիկա տարիներին` դրանց միջին մակարդակը 2004-2015 թթ. կպահպանվի ՀՆԱ-ի նկատմամբ շուրջ 4%-ի սահմաններում: Նախատեսվող կապիտալ ծախսերը իրենց ուղղվածությամբ և կառուցվածքով չեն փոխարինի համապատասխան մասնավոր ներդրումներին, այլ կլինեն փոխլրացնող: Դրանք հիմնականում կուղղվեն սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների վերականգնմանը և վերակառուցմանը:
Գծանկար 9.1. Կապիտալ ծախսերի բաժինը ընդամենը ծախսերում (տոկոս)*
* Հայաստան` 2002 թ., այլ երկրներ` 1999 թ. տվյալներ:
Աղբյուրը` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, World Development Indicators, WB, 2001.
434. 2004-2015 թթ. ևս բյուջեի ձևավորումն ու կատարումն ընթանալու է բյուջետային եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցմամբ, ընդ որում, պակասուրդի ֆինանսավորման համար միջոցների ներգրավումն իրականացվելու է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից: Բյուջեի պակասուրդը աստիճանաբար կնվազի՝ ՀՆԱ նկատմամբ 2004 թվականի ծրագրային 2.6% մակարդակից մինչև 1.6%՝ 2015 թվականին:
9.1. ՊԵՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
435. ՀՀ համախմբված բյուջեի ծախսերի կառուցվածքում, որպես կանոն, ամենամեծ տեսակարար կշիռ են ունեցել սոցիալ-մշակութային ճյուղերը, որոնց հաջորդել են տնտեսության ճյուղերին (տնտեսական ենթակառուցվածքներին) ուղղվող հատկացումները: ԱՊՀ այլ երկրների համեմատությամբ (տե´ս Աղյուսակ 9.2), Հայաստանի բյուջեում ավելի փոքր տեսակարար կշիռ են կազմում ընդհանուր պետական ծառայություններին տրվող մասհանումները և, ընդհակառակը, համեմատաբար ավելի մեծ բաժին են կազմում տնտեսության ճյուղերին ուղղված հատկացումները: Դա հիմնականում բացատրվում է վերջին տարիներին այդ ոլորտներում իրականացվող բազմաթիվ միջազգային ծրագրերով:
Աղյուսակ 9.2. Բյուջեի ծախսերի կառուցվածքի համեմատականը ըստ ոլորտների (գործառական դասակարգմամբ), 2002 թ.
Ցուցանիշներ | Հայաս-տան | Ադրբե-ջան | Վրաս-տան | Ղրղզս-տան | Մոլդո-վա | Տաջիկստան | Ուզբեկստան |
Ընդհանուր նշանակության ծառայություններ | 24.0% | 30.4% | 40.5% | 29.9% | 14.4% | 34.3% | 1.8% |
Ընդհանուր բնույթի պետական ծառայություններ | 8.4% | 8.5% | 24.1% | 15.9% | 6.6% | 17.3% | … |
Պաշտպանություն | 10.8% | 11.7% | 5.7% | 8.2% | 1.6% | 8.5% | … |
Հասարակական կարգի պաշտպանություն և ազգային անվտանգություն | 4.8% | 10.2% | 10.6% | 5.8% | 6.1% | 8.6% | … |
Սոցիալական և կոմունալ ծառայություններ | 42.2% | 48.7% | 23.6% | 51.1% | 44.6% | 44.8% | 48.3% |
Կրթություն | 9.4% | 22.0% | 5.8% | 19.0% | 19.3% | 6.1% | … |
Առողջապահություն | 4.7% | 5.8% | 4.2% | 11.2% | 12.1% | 6.5% | … |
Սոցիալական ապահովություն և սոցիալական ապահովագրություն | 18.1% | 16.0% | 10.6% | 14.7% | 11.2% | 15.6% | … |
Բնակարանային-կոմունալ տնտեսություն | 6.9% | 2.1% | 0.5% | 4.1% | 0.0% | 6.7% | … |
Մշակույթ, տեղեկատվություն, սպորտ և կրոն | 3.2% | 2.7% | 2.5% | 2.2% | 2.1% | 0.0% | … |
Տնտեսական ծառայություններ | 14.1% | 12.4% | 4.9% | 9.8% | 5% | 14.2% | 8.7% |
Վառելիքային և էներգետիկ համակարգ | 2.4% | -0.1% | 2.0% | 0.0% | 0.0% | 1.6% | … |
Գյուղատնտեսություն, անտառային և ջրային տնտեսություն, ձկնաբուծություն | 4.2% | 4.4% | 2.3% | 5.2% | 2.2% | 3.3% | … |
Հանքահումքային արդյունաբերություն | 0.2% | 3.8% | 0.1% | 0.5% | 0.2% | 1.6% | … |
Տրանսպորտ և կապ | 7.1% | 2.9% | 0.1% | 3.6% | 2.1% | 7.1% | … |
Տնտեսական այլ ծառայություններ | 0.2% | 1.4% | 0.3% | 0.5% | 0.5% | 0.6% | … |
Այլ ծառայություններ | 19.7% | 8.5% | 30.9% | 9.1% | 36.1% | 6.7% | 41.2% |
Ընդամենը բյուջեի ծախսեր | 100.0% | 100.0% | 100.0% | 100.0% | 100.0% | 100.0% | 100.0% |
Աղբյուրը` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, M. Betley Pսblic Expenditսre in the CIS-7, 2003:
436. Համախմբված բյուջեի ծախսերի զգալի մասը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղվելու է աղքատության կրճատմանը՝ բնակչության կենսամակարդակի աճը ապահովելու հետ կապված տնտեսության տարբեր ոլորտներում ԱՀՌԾ շրջանակներում նախատեսված միջոցառումների ֆինանսավորման միջոցով: Անմիջականորեն բնակչության կենսամակարդակի հետ առնչվող ծախսերը կապված են սոցիալական ոլորտների հետ: Դրանց մի մասում (կրթություն, առողջապահություն) պետությունը ֆինանսավորելու է կենսամակարդակի աճի և մարդկային աղքատության նվազման հետ ուղղակիորեն կապված բազային սոցիալական ծառայությունները բնակչության լայն խավերի համար: Մյուս սոցիալական ոլորտները (սոցիալական ապահովություն և սոցիալական ապահովագրություն) առնչվում են բնակչության անապահով կամ անաշխատունակ խավերին պետության կողմից ուղղակիորեն տրվող օժանդակությանը:
437. Ինչպես երևում է Աղյուսակ 9.3-ից, սոցիալական ոլորտի ծախսերը առաջիկա տարիներին բյուջետային հիմնական այլ ծախսերի համեմատ ունենալու են աճի առաջանցիկ տեմպեր:
Աղյուսակ 9.3. ՀՀ 2002-2015 թթ. համախմբված բյուջեի հիմնական ցուցանիշներն ըստ գործառական դասակարգման (%՝ ՀՆԱ-ի նկատմամբ)
2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2009 | 2012 | 2015 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 25.0 | 26.2 | 24.1 | 24.0 | 24.1 | 24.8 | 25.4 | 25.5 |
ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՃՅՈՒՂԵՐ | 9.1 | 10.0 | 10.2 | 11.0 | 11.5 | 12.3 | 12.5 | 12.8 |
Կրթություն | 2.3 | 2.3 | 2.7 | 3.0 | 3.1 | 3.6 | 3.8 | 4.0 |
Առողջապահություն | 1.2 | 1.4 | 1.5 | 1.8 | 1.9 | 2.1 | 2.3 | 2.5 |
Սոցիալական ապահովություն և սոցիալական ապահովագրություն | 4.5 | 5.0 | 5.2 | 5.5 | 5.7 | 5.8 | 5.6 | 5.5 |
Մշակույթ, տեղեկատվություն, սպորտ և կրոն | 0.8 | 1.1 | 0.6 | 0.6 | 0.7 | 0.5 | 0.5 | 0.5 |
Գիտություն | 0.2 | 0.2 | 0.2 | 0.2 | 0.2 | 0.2 | 0.3 | 0.3 |
ՈՒԺԱՅԻՆ ՈԼՈՐՏ | 3.7 | 4.2 | 4.1 | 4.2 | 4.0 | 3.9 | 3.9 | 3.8 |
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐ | 5.2 | 7.4 | 5.4 | 4.4 | 4.2 | 4.2 | 4.0 | 4.0 |
Վառելիքային և էներգետիկ համակարգ | 0.6 | 0.8 | 0.8 | 0.5 | 0.4 | 0.0 | 0.0 | 0.0 |
Գյուղատնտեսություն, անտառային և ջրային տնտեսություն, ձկնաբուծություն | 1.1 | 1.3 | 1.1 | 0.8 | 0.7 | 0.8 | 0.8 | 0.8 |
Տրանսպորտ, ճանապարհային տնտեսություն և կապ | 1.8 | 2.5 | 1.6 | 1.5 | 1.4 | 1.3 | 1.2 | 1.1 |
Բնակարանային-կոմունալ տնտեսություն | 1.7 | 2.5 | 1.5 | 1.4 | 1.4 | 2.0 | 1.9 | 2.0 |
Տնտեսության այլ ճյուղեր | 0.1 | 0.3 | 0.4 | 0.3 | 0.3 | 0.2 | 0.1 | 0.1 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ | 1.7 | 1.9 | 2.2 | 2.4 | 2.3 | 2.6 | 3.0 | 3.1 |
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 0.9 | 0.9 | 0.8 | 0.7 | 0.7 | 0.6 | 0.6 | 0.7 |
ԱՅԼ ՈԼՈՐՏՆԵՐ | 4.5 | 1.7 | 1.4 | 1.4 | 1.4 | 1.0 | 1.0 | 0.7 |
ՉԲԱՇԽՎԱԾ ԾԱԽՍԵՐ | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.3 | 0.4 | 0.4 |
438. Տնտեսական աճին զուգընթաց, հարաբերականորեն կրճատվելու է ուղղակի ֆինանսական աջակցության կարիք ունեցող անապահով ընտանիքների թիվը: Այդ պարագաներում առաջնայնությունը տրվելու է բնակչությանը տրամադրվող կարևորագույն սոցիալական ծառայությունների` կրթության և առողջապահության որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացմանը, որը հիմնավորում է նշված ոլորտների պետական ֆինանսավորման ծավալների հարաբերական աճը: Այսպես, եթե 2002 թ. սոցիալական ոլորտի ընդհանուր ծախսերում կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության և ապահովագրության ծախսերը կազմում էին համապատասխանաբար 26%, 13% և 50%, ապա 2015 թ. այդ ցուցանիշները կկազմեն, համապատասխանաբար՝ 31%, 20% և 43%:
439. Բացի վերոնշյալ սոցիալական բնույթի ծախսերից, առավել արագ տեմպերով են աճում պետական կառավարմանն ուղղված հատկացումները (2002 թ. ՀՆԱ-ի նկատմամբ 1.7%-ից մինչև 3.1%՝ 2015 թ.): Այդ աճը հիմնականում պայմանավորված է պետական կառավարման կառուցվածքում, քաղաքացիական ծառայություններում և դատաիրավական համակարգում նախատեսվող բարեփոխումներով, մասնավորապես՝ աշխատավարձերի ծրագրված բարձրացումներով, որոնք ուղղակիորեն և անուղղակիորեն թղթակցում են աղքատության հաղթահարման գործընթացին` ավելացնելով պետական ծառայողների աշխատանքային եկամուտները:
9.1.1. 2003-2015 թթ. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՓԱԹԵԹՈՒՄ ԾՐԱԳՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՎԵԼԱՃԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ
440. ԱՀՌԾ միջոցառումների իրականացումը մեծապես կախված է դրանց ֆինանսավորման համար անհրաժեշտ ռեսուրսների առկայությունից: Ծրագրային ժամանակահատվածում բյուջետային ռեսուրսների ընդհանուր պատկերը և վերջինիս փոփոխությունների միտումները ներկայացված են Աղյուսակ 9.4–ում:
441. Ինչպես երևում է աղյուսակից, 2004-2015 թթ. կանխատեսվում է բյուջետային ռեսուրսների շարունակական աճ, որի արդյունքում 2015 թվականին բյուջետային մուտքերի ծավալը ավելի քան երեք անգամ կգերազանցի 2002 թվականի բյուջետային մուտքերը, ընդ որում, ինչպես անվանական, այնպես էլ ՀՆԱ-ի հանդեպ հարաբերակցությամբ: Բացի այդ, առանձին ոլորտներում որոշ ծրագրերի գծով բյուջետային ծախսերի կրճատման (կամ չնախատեսման) արդյունքում կազատվեն բյուջետային միջոցներ, որոնք նույնպես կվերաբաշխվեն մյուս ոլորտների միջև:
442. Բյուջետային ռեսուրսների կանխատեսվող լրացուցիչ գումարների զգալի մասը կուղղվի սոցիալական ոլորտի, պետական կառավարման մարմինների պահպանման, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացմանը: Կանխատեսվում է բյուջետային մուտքերի միջին տարեկան շուրջ 8.6 %՝ հավելյալ (նախորդ տարվա համեմատ) գումարների ստացում: 2002 թ. համեմատությամբ, 2003-2015 թվականներին ստացվելիք մուտքերի հավելաճի կանխատեսվող ընդհանուր գումարը կկազմի շուրջ 777 մլրդ դրամ, որի 51%-ը բաժին կընկնի սոցիալ-մշակութային ոլորտների ծախսերին, ռազմական, ազգային անվտանգության և հասարակական կարգի պահպանության ոլորտների ծախսերին կուղղվի հավելաճի 13%-ը, տնտեսության ճյուղերի ծախսերին՝ 17%-ը, պետական կառավարման ծախսերին՝ 13%-ը և այլ ոլորտներին՝ 6%-ը:
Աղյուսակ 9.4. Բյուջետային ռեսուրսների փաթեթում 2003 - 2015 թթ. կանխատեսվող փոփոխությունները
Ցուցանիշներ | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2009 | 2012 | 2015 |
1. Եկամուտներ և պաշտոնական տրանսֆերտներ (մլրդ դրամ) |
306.7 | 338.4 | 346.2 | 383.0 | 422.9 | 566.9 | 737.9 | 950.5 |
Տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) | 22.6 | 23.0 | 21.5 | 21.8 | 22.0 | 22.8 | 23.5 | 23.9 |
2. Պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներ (մլրդ դրամ) | 33 1 | 47.4 | 41.9 | 39.2 | 38.6 | 50.4 | 61.1 | 61.7 |
Տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) | 2.4 | 3.2 | 2.6 | 2.2 | 2.0 | 2.0 | 1.9 | 1.6 |
ԸՆԴԱՄԵՆԸ ՄՈՒՏՔԵՐ (մլրդ դրամ) | 339.8 | 385.7 | 388.1 | 422.2 | 461.5 | 617.2 | 799.0 | 1012.2 |
Տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) | 25.0 | 26.2 | 24.1 | 24.0 | 24.1 | 24.8 | 25.4 | 25.5 |
Մուտքերի հավելաճ՝ նախորդ տարվա մուտքերի մակարդակի նկատմամբ (մլրդ դրամ) | x | 45.9 | 2.4 | 34.1 | 39.3 | 54.1 | 65.2 | 74.5 |
Մուտքերի հավելաճը %-ով՝ նախորդ տարվա մուտքերի մակարդակի նկատմամբ | x | 13.5 | 0.6 | 8.8 | 9.3 | 9.6 | 8.9 | 7.9 |
Մուտքերի հավելաճի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%) | x | 3.1 | 0.2 | 1.9 | 2.0 | 2.2 | 2.1 | 1.9 |
3. Բացի այդ, ոլորտային կտրվածքով ազատված զուտ միջոցները (մլրդ դրամ) | x | 35.0 | 37.4 | 9.6 | 0.5 | 1.6 | 0.1 | 3.3 |
ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՎԵԼՅԱԼ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ (մլրդ դրամ) | x | 80.9 | 39.8 | 43.7 | 39.8 | 55.7 | 65.3 | 77.8 |
ՀԱՎԵԼՅԱԼ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ (մլրդ դրամ), այդ թվում՝ | x | 80.9 | 39.8 | 43.7 | 39.8 | 55.7 | 65.3 | 77.8 |
Սոցիալ-մշակութային ճյուղեր | x | 25.0 | 24.0 | 27.9 | 27.5 | 26.0 | 31.7 | 42.8 |
Պաշտպանության, ազգային անվտանգության և հասարակական կարգի պահպանության համակարգեր | x | 10.5 | 5.5 | 6.6 | 4.0 | 7.8 | 8.7 | 11.3 |
Տնտեսության ճյուղեր | x | 38.2 | 3.1 | 1.0 | 3.5 | 10.4 | 6.6 | 8.8 |
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պահպանում | x | 5.4 | 7.2 | 6.3 | 2.2 | 7.9 | 7.4 | 10.0 |
Պետական պարտքային պարտավորությունների սպասարկում | x | 1.6 | - | 0.0 | 0.1 | 1.3 | 1.7 | 3.9 |
Այլ ոլորտներ | x | - | - | 1.9 | 2.4 | 2.3 | 2.7 | 0.0 |
Չբաշխված ծախսեր | x | 6.4 | 0.4 |
443. Այսպես, 2015 թ. աղքատության նվազեցման հետ առնչվող ծախսերը կկազմեն 760 մլրդ դրամ կամ ընդհանուր ծախսերի մոտ 75%-ը (2003 թ.` 60%-ի փոխարեն), այդ թվում` աղքատության նվազեցման վրա ուղղակի ազդեցություն ունեցող միջոցառումների ֆինանսավորման ծավալը կկազմի 471 մլրդ դրամ կամ ընդհանուր ծախսերի մոտ 47%-ը, կամ շուրջ 4.3 անգամ ավելի, քան 2002 թ.:
444. Մասնավորապես, լրացուցիչ հատկացումներ են կատարվելու սոցիալական բնագավառում (394 մլրդ դրամ կամ աղքատության նվազեցմանը նպատակաուղղվող հավելյալ ռեսուրսների 63%-ը), որոնց շուրջ 32%-ը (կամ 127 մլրդ դրամ) նախատեսվում է ուղղել կրթության բնագավառում համապատասխան միջոցառումների ֆինանսավորմանը:
445. Էական են լինելու բյուջետային հավելյալ միջոցների հատկացումները նաև առողջապահության, սոցիալական ապահովության և ապահովագրության բնագավառներում: Այսպես, առողջապահության բնագավառում դրանք կկազմեն սոցիալական ոլորտի լրացուցիչ ֆինանսավորման ընդհանուր ծավալի 22%-ը (կամ 85 մլրդ դրամ): Ընդ որում, շեշտը դրվելու է առաջնային բուժօգնության զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:
446. Սոցիալական ապահովության և ապահովագրության ոլորտում կանխատեսվում է լրացուցիչ հատկացնել 156 մլրդ դրամ կամ սոցիալական բնագավառին հատկացվող հավելյալ ռեսուրսների 40%-ը: Հավելյալ միջոցների գերակշռող մասը բաժին կընկնի կենսաթոշակային ապահովմանը՝ 111 մլրդ դրամ (73%): Լրացուցիչ հատկացումներ նախատեսվում են նաև աղքատության ընտանեկան և այլ նպաստների, ծնողազուրկ երեխաների պահպանման և զբաղվածության ծրագրերի, ինչպես նաև բնակչության առանձին խավերին մատուցվող սոցիալական ծառայությունների համակարգի զարգացմանը:
447. Աղքատության նվազեցման վրա անուղղակի ազդեցություն ունեցող միջոցառումների ֆինանսավորման նպատակով հատկացվելու են 238 մլրդ դրամ հավելյալ միջոցներ (աղքատության նվազեցմանն ուղղվելիք հավելյալ միջոցների շուրջ 30%-ը): Մշակույթի և սպորտի բնագավառում կատարվելիք լրացուցիչ ներդրումները կկազմեն 17 մլրդ դրամ և կուղղվեն մշակութային և սպորտային կազմակերպությունների գործունեության աջակցմանը:
448. Շուրջ 113 մլրդ դրամ հավելյալ հատկացումներն ուղղվելու են ճանապարհաշինության, բնակարանային շինարարության, ջրային տնտեսության, բնապահպանության և գյուղատնտեսության ոլորտներին: Մասնավորապես, ավտոճանապարհների պահպանման և նորոգման համար նախատեսվում է ուղղել 22 մլրդ դրամ հավելյալ ռեսուրսներ, իսկ բնակարանային շինարարության, բնապահպանության, ջրային տնտեսության և գյուղատնտեսության ոլորտներում միջոցառումների իրականացմանը՝ 91 մլրդ դրամ:
449. Պետական ծախսերի հնարավորությունները 2004-2015 թվականներին էապես կախված են ինչպես պետական եկամուտների հավաքագրման մակարդակից, այնպես էլ բյուջեի պակասուրդի մեծությունից և նրա ֆինանսավորման աղբյուրների առկայությունից132 :
9.2. ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԵՎ ԴՐԱ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
450. Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի պակասուրդը 1990-ականների կեսերից ուներ ընդհանուր առմամբ անկման միտում: Հիմնականում ֆինանսավորված լինելով արտաքին աղբյուրների հաշվին՝ նրա մակարդակի տատանումները հիմնականում պայմանավորված են եղել արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի ավելացմամբ: Հայաստանի Հանրապետության բյուջեի պակասուրդի մեծությունը և կառուցվածքը այդ տարիներին հիմնականում համադրելի էր անցումային երկրների համապատասխան ցուցանիշների հետ (տե´ս Աղյուսակ 9.5):
Աղյուսակ 9.5. Բյուջեի պակասուրդը ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի անցումային շրջանի երկրներում 1997-2001 թթ. (%՝ ՀՆԱ-ի նկատմամբ)
Երկրներ | 1997 | 1998 | 1999 | 2000 | 2001 |
Չեխիա | 1.7 | 2.0 | 3.3 | 4.9 | 9.2 |
Սլովակիա | 5.2 | 5.0 | 3.6 | 3.6 | 4.1 |
Լեհաստան | 3.1 | 3.2 | 3.7 | 3.2 | 4.0 |
Խորվաթիա | 1.9 | 1.0 | 6.5 | 6.9 | 5.3 |
Ռումինիա | 4.6 | 5.0 | 3.5 | 3.7 | 3.7 |
Մոլդովա | 6.6 | 5.7 | 5.4 | 4.0 | 3.8 |
Ուկրաինա | 5.4 | 2.8 | 2.4 | 1.3 | 1.7 |
Հայաստան | 4.7 | 3.6 | 5.2 | 4.8 | 4.2 |
Վրաստան | 6.7 | 5.4 | 6.7 | 4.6 | 3.5 |
Ղազախստան | 7.0 | 7.7 | 5.0 | 0.8 | 2.5 |
Ղրղզստան | 8.8 | 11.2 | 12.8 | 9.6 | 5.9 |
Ուզբեկստան | 2.4 | 3.0 | 2.8 | 1.2 | 1.0 |
Աղբյուրը` TransMONEE 2002 Database, UNICEF IRC, Florence:
451. Առաջիկա տարիներին բյուջեի ձևավորումն ընթանալու է բյուջետային եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցմամբ, ընդ որում՝ պակասուրդի ֆինանսավորման համար միջոցների ներգրավումն իրականացվելու են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից: Պակասուրդի ֆինանսավորման համար ներգրավվող միջոցների գերակշիռ մասը կազմելու են փոխառու միջոցները, ընդ որում՝ արտաքին աղբյուրներից ներգրավվող փոխառու միջոցների հիմնական մասը կունենա նպատակային բնույթ և կուղղվի սոցիալական ոլորտներում և հասարակական ենթակառուցվածքներում ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը: Բյուջեի պակասուրդը աստիճանաբար կնվազի՝ 2003 թ. ՀՆԱ-ի 3.2%-ից մինչև 1.56%-ը՝ 2015 թ. (տե´ս Աղյուսակ 9.6):
Աղյուսակ 9.6. ՀՀ 2002-2015 թթ. համախմբված բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները (%՝ ՀՆԱ-ի նկատմամբ)
Ցուցանիշներ | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2009 | 2012 | 2015 |
Պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներ | 2.4 | 3.2 | 2.6 | 2.2 | 2.0 | 2.0 | 1.9 | 1.6 |
Ներքին աղբյուրներ | -0.3 | 0.1 | 0.2 | 0.2 | 0.2 | 0.3 | 0.3 | 0.7 |
գանձապետական պարտատոմսեր | 0.3 | 0.1 | 0.2 | 0.2 | 0.2 | 0.3 | 0.3 | 0.7 |
այլ աղբյուրներ | -0.6 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 |
Արտաքին աղբյուրներ | 2.7 | 3.1 | 2.4 | 2.0 | 1.8 | 1.7 | 1.6 | 0.9 |
վարկերի ստացում | 3.6 | 4.7 | 2.9 | 2.5 | 2.3 | 2.1 | 2.1 | 1.4 |
վարկերի մարում | -0.9 | -1.6 | -0.5 | -0.5 | -0.5 | -0.4 | -0.5 | -0.5 |
452. Կանխատեսումները վկայում են, որ աստիճանաբար ավելանալու է բյուջետային պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրների կշիռը՝ 2003 թ. 0.1%-ից մինչև 0.7%-ը՝ 2015 թ. (գերազանցապես պետական արժեթղթերի թողարկումից ստացվելիք մուտքերի հաշվին):
453. Ինչպես Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների մեծ մասի, այնպես էլ Հայաստանի համախմբված բյուջեի բնորոշ առանձնահատկություններից մեկը դրա որոշակի կախվածությունն է արտաքին ֆինանսավորման աղբյուրներից (արտասահմանյան վարկերից և պաշտոնական տրանսֆերտներից): Եվ չնայած այն հանգամանքին, որ այդ կախվածությունը դեռևս կշարունակվի, այն կունենա հստակ ձևավորված անկման միտում (տե´ս Գծանկար 9.2): Քանի որ բյուջեի պակասուրդը գերազանցապես ֆինանսավորվում է փոխառու միջոցների հաշվին, ապա դրա մեծությունը և կառուցվածքը էապես առնչվում են պետական ներքին և արտաքին պարտքը բնութագրող ցուցանիշներին:
_________
132 Ծրագրվող սցենարից հնարավոր շեղումներն ու դրանց ազդեցության ամփոփ վերլուծությունը ներկայացվում է ստորև բերվող ներդիրում:
Գծանկար 9.2. Համախմբված բյուջեի ֆինանսավորումը արտաքին աղբյուրների հաշվին (%՝ ՀՆԱ նկատմամբ)
ՆԵՐԴԻՐ 9.1. Ծրագրվող սցենարից հնարավոր շեղումները և դրանց հետևանքները
ԱՀՌԾ-ի արդյունավետ իրագործումը մեծ չափով կախված է համախմբված բյուջեի կատարման աստիճանից: Այլ խոսքով, համախմբված բյուջեի պլանավորված և փաստացի կատարված համապատասխան ցուցանիշների միջև շեղումները կարող են էական ազդեցություն ունենալ ԱՀՌԾ նպատակների իրականացման վրա: Այդ շեղումները կարող են պայմանավորված լինել ինչպես ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշների չնախատեսված փոփոխություններով, այնպես էլ զուտ հարկաբյուջետային գործոններով: ԱՀՌԾ կառավարման տեսանկյունից կարևոր է ճիշտ գնահատել այդ փոփոխությունների ռիսկերը. մի կողմից, դրանց իրականացման հնարավորությունը նվազագույնի հասցնելու, մյուս կողմից, համապատասխան հակազդող միջոցառումներով ԱՀՌԾ բոլոր նպատակների առավելագույն իրագործումն ապահովելու նպատակով: Հնարավոր է, որ ծրագրավորվող ժամանակահատվածի որոշ տարիներին ՀՆԱ-ի աճի տեմպերը ավելի ցածր լինեն ծրագրով նախատեսված տեմպերից: Դրա հետևանքով, այլ հավասար պայմաններում, կնվազեն նաև բյուջեի հարկային եկամուտների աճի տեմպերը: Այս պարագայում ԱՀՌԾ-ով նախատեսված ծախսերի ամբողջական ֆինանսավորումն ապահովելու համար հնարավոր է այդ տարիներին համապատասխան չափով ավելացնել բյուջեի դեֆիցիտը` գերազանցապես արտաքին արտոնյալ աղբյուրների հաշվին: Ինչպես արդեն ցույց է տրվել, որոշ տարիներին բյուջեի պակասուրդի նույնիսկ 30% մեծացումը բացասաբար չի անդրադառնում պետական պարտքը բնութագրող ցուցանիշների վրա: Սակայն, մյուս կողմից հնարավոր է ՀՆԱ-ի աճի տեմպերը ավելի բարձր լինեն ծրագրվածից: Դրա հետևանքով ստացված բյուջետային լրացուցիչ եկամուտները ամբողջովին կուղղվեն մարդկային կապիտալի զարգացմանը, այսինքն` առողջապահության և կրթության ոլորտներին, որոնք առավել ամբողջապես են ներառում ԱՀՌԾ հիմնական գերակայությունները: Համախմբված բյուջեի կատարման զուտ հարկաբյուջետային ռիսկերից անհրաժեշտ է առանձնացնել դրամաշնորհների ճիշտ պլանավորման և ժամանակին ստացման գործընթացը: Այստեղ կարևորվում է բոլոր տիպի դրամաշնորհները համախմբված բյուջեում ներառելը, որը կմեծացնի նրանց ստացման և օգտագործման նկատմամբ վերահսկողությունը, դոնորների հետ ավելի համակարգված աշխատանքը, դրամաշնորհների ստացման նախապայմանների ժամանակին կատարումը: Քանի որ դրամաշնորհները հիմնականում ուղղված են որոշակի ծրագրերի ֆինանսավորմանը, դրանց ուշացումը կամ դադարեցումը ուղղակիորեն նվազեցնում է այդ ծրագրերի իրագործման հնարավորությունը: Այսպես, ամերիկյան Լինսի հիմնադրամից դրամաշնորհների դադարեցման դեպքում անմիջապես կկրճատվեն համապատասխան կապիտալ ծախսերը հիմնականում հասարակական ենթակառուցվածքների ոլորտում, որը բացասաբար կանդրադառնա ԱՀՌԾ-ով նախատեսված ծրագրի իրականացման վրա: Արտասահմանյան վարկերով ֆինանսավորվող ծրագրերում շեղումներ թույլ չտալու համար անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը ժամանակին իրագործի համապատասխան վարկային պայմանագրերով նախատեսված միջոցառումները: |
Գ Լ ՈՒ Խ 10
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ
454. Հայաստանի Հանրապետության պետական պարտքի ձևավորումը սկսել է 1992-93 թթ., երբ ստացվեցին առաջին օտարերկրյա վարկերը (Եվրոմիություն, Ռուսաստան): 1993 թ.` ներքին շահող փոխառության պարտատոմսերի առաջին թողարկմամբ և 1995 թ. պետական կարճաժամկետ պարտատոմսերի թողարկումներով, սկսեց ձևավորվել նաև ներքին պետական պարտքի շուկան: Պետք է ընդգծել, որ պետական պարտքի ծավալը աճում էր արագ տեմպերով և արդեն 1999 թ. գերազանցում էր 900 մլն ԱՄՆ դոլարի սահմանը: Պետական պարտքի աճը 90-ականների վերջին բավական լուրջ խնդիրներ առաջադրեց ինչպես կառավարման, այնպես էլ սպասարկման տեսանկյունից: Մասնավորապես, արտաքին պարտքի առումով՝ այդ խնդիրները հիմնականում կապված էին 1992-96 թթ. վերցված ոչ արտոնյալ վարկերի մեծածավալ մարումների և տոկոսավճարների վճարման անհրաժեշտության հետ:
Աղյուսակ 10.1 ՀՀ պետական պարտքը 2002-2015 թթ. (մլն ԱՄՆ դոլար)
Ցուցանիշներ | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2009 | 2012 | 2015 |
Պետական պարտք | 1 088.8 | 1 072.8 | 1 175.0 | 1 206.6 | 1 241.4 | 1 381.8 | 1 579.4 | 1 871.8 |
ՀՆԱ-ի նկատմամբ, % | 46.0 | 42.7 | 43.0 | 40.7 | 38.5 | 33.6 | 30.8 | 29.3 |
Արտաքին պարտք | 1 025.2 | 1 007.2 | 1 104.3 | 1 129.5 | 1 157.0 | 1 275.5 | 1 430.0 | 1 611.7 |
որից` ԿԲ պարտք | 194.8 | 202.1 | 201.0 | 165.9 | 135.9 | 68.2 | 13.6 | 0.0 |
Ներքին պարտք | 63.6 | 65.6 | 70.7 | 77.1 | 84.4 | 106.3 | 149.4 | 260.1 |
455. Ներքին պետական պարտք: Պետական արժեթղթերի շուկայի ձևավորման և կայացման շրջանի խնդիրները հիմնականում պայմանավորված էին մասնակիցների սահմանափակ թվով (որը հաճախ հնարավոր էր դարձնում մասնակիցների միջև պայմանավորվածությունների միջոցով եկամտաբերության տատանումների վրա իրենց համար ցանկալի ազդեցություն ունենալ), պետական կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման, շրջանառության և մարման սպասարկման կարգի թերություններով, ներդրողների ոչ օպտիմալ կառուցվածքով:
456. 1999 թ. մշակվեց ու ներդրվեց պարտատոմսերի թողարկման նոր պայմաններ, տեղաբաշխման, շրջանառության և մարման նոր կարգ, ստեղծվեց Գանձապետական պահառու համակարգը, 2000 թ. պետական արժեթղթերի շուկայում թողարկվեցին և տեղաբաշխվեցին միջին ժամկետայնությամբ պարտատոմսեր, որը հնարավորություն տվեց մեծացնել ներքին պարտքը` առանց վտանգելու կառավարության վճարունակությունը, քանի որ միջին օրական ներքին պարտք/միջին օրական հարկային եկամուտ հարաբերությունը 36-37%-ից իջեցվեց մինչև 20-21%:
457. Ներքին պետական պարտքի բեռի զգալի նվազման մասին է խոսում նաև տոկոսավճարների կտրուկ անկումը, որը պայմանավորված է պետական պարտատոմսերի եկամտաբերության անկմամբ: Այն առավել ցայտուն է երևում ՀՆԱ-ի և հարկային եկամուտների աճի ֆոնին: Ներքին պարտքի կառավարման հեռանկարային ուղղություններից է պարտքի էժանացումը, պետական պարտատոմսերի ժամկետայնության ավելացումը, մասնավորապես՝ պարտատոմսերի շուկայի հրապարակայնության և կանխատեսումների ճշտության մեծացման միջոցով:
458. Արտաքին պետական պարտք: 1999-2002 թթ. կառավարությանը հաջողվեց բանակցությունների միջոցով ոչ արտոնյալ վարկերի մի քանի վերաձևակերպումներ կատարել, որոնք հնարավոր դարձրին դրանք մարել ՀՀ համար առավել ընդունելի պայմաններով` առանց վտանգելու երկրի վճարունակությունը (երկարացվեց թուրքմենական վարկի մարման ժամկետը` շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում` մարման մի մասը պետք է կատարվի ապրանքներով, իսկ ռուսական վարկերը (93.76 մլն ԱՄՆ դոլար) մարվել են պարտքի դիմաց որոշակի ձեռնարկություններ տրամադրելով):
459. 2002 թ. արտաքին պարտքի շուրջ 4/5-ը կազմել են միջազգային ֆինանսական կազմակերպություններից արտոնյալ պայմաններով ստացված վարկերը (տե´ս Աղյուսակ 10.2): Դրանք հիմնականում նպատակաուղղվել են կառուցվածքային բարեփոխումների աջակցմանը, ինչպես նաև որոշակի ոլորտներում (էներգետիկա, բնակարանային-կոմունալ տնտեսություն, գյուղատնտեսություն, տրանսպորտ և այլն) ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը:
Աղյուսակ 10.2. Արտաքին պետական պարտքի հիմնական բնութագրիչները 2002-2015 թթ. (մլն ԱՄՆ դոլար)
Ցուցանիշներ | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2009 | 2012 | 2015 |
Կառավարության արտաքին պարտք | 830.4 | 805.1 | 903.3 | 963.6 | 1021.1 | 1207.3 | 1416.4 | 1611.7 |
ՀՆԱ-ի նկատմամբ, % | 35.1 | 32.0 | 33.1 | 32.5 | 31.7 | 29.4 | 27.6 | 25.2 |
Կառավարության արտաքին պարտքի գծով ներկա արժեք | 489.0 | 434.5 | 452.9 | 459.1 | 458.7 | 500.1 | 544.3 | 595.5 |
ՀՆԱ-ի նկատմամբ, % | 20.7 | 17.3 | 16.6 | 15.5 | 14.2 | 12.2 | 10.6 | 9.3 |
Միջին արդյունավետ տոկոսադրույք | 2.0 | 1.3 | 1.0 | 0.9 | 0.9 | 0.8 | 0.8 | 0.8 |
Արտոնյալ վարկերի կշիռը (%) | 82.5 | 95.0 | 96.9 | 98.2 | 99.0 | 99.7 | 100.0 | 100.0 |
Սպասարկում | 48.3 | 158.4 | 22.6 | 22.6 | 26.1 | 27.8 | 36.8 | 41.8 |
Մարում | 29.6 | 147.1 | 13.4 | 13.3 | 16.7 | 17.9 | 25.7 | 29.4 |
Տոկոսավճար | 18.7 | 11.3 | 9.2 | 9.3 | 9.4 | 9.9 | 11.1 | 12.4 |
Սպասարկում/արտահանում (%) | 6.9 | 20.6 | 2.7 | 2.5 | 2.6 | 2.1 | 2.2 | 1.9 |
Տոկոսավճար/արտահանում (%) | 2.7 | 1.5 | 1.1 | 1.0 | 0.9 | 0.8 | 0.6 | 0.6 |
Սպասարկում/ՀՆԱ (%) | 2.0 | 6.3 | 0.8 | 0.8 | 0.8 | 0.7 | 0.7 | 0.7 |
Տոկոսավճար/հարկային եկամուտներ (%) | 5.4 | 3.0 | 2.2 | 2.0 | 1.8 | 1.4 | 1.2 | 1.0 |
Տոկոսավճար/պետական բյուջեի ծախսեր (%) | 3.9 | 2.1 | 1.6 | 1.5 | 1.4 | 1.2 | 1.0 | 0.9 |
* 2003 թ. սպասարկման բարձր ցուցանիշները պայմանավորված են ՌԴ պարտքի մարմամբ:
460. Արտաքին պետական պարտքի կառավարման տեսանկյունից ոչ պակաս կարևորություն ունի նաև պարտքային զամբյուղի կառուցվածքը՝ ըստ վարկերի տրամադրման արժույթի: Հատկապես վերջին տարիներին ծագած պարտքային ճգնաժամերը (Հարավարևելյան Ասիայում 1997-98 թթ.), ինչպես նաև եվրո/դոլար փոխարժեքի տատանումները հարկադրում են առավել ուշադիր լինել այս հարցում:
461. Ելնելով վերը շարադրվածից՝ անհրաժեշտ է առավել ուշադիր հետևել միջազգային արժութային շուկաներում տեղի ունեցող գործընթացներին (ռիսկերն առավել արդյունավետ կառավարելու նկատառումով), իսկ ապագայում՝ ՀՀ արտահանման մեջ Եվրոմիության և փոխադարձ առևտրում եվրոյի դերի մեծացմանը զուգընթաց, պարտքի բեռի գնահատման համար օգտագործել նաև արտաքին պարտքի սպասարկում/արտահանում եվրոյով հարաբերությունը:
462. Ինչպես երևում է աղյուսակից, ոչ արտոնյալ վարկերի վերաձևակերպման պայմաններում արտաքին պարտքի աճը էական ազդեցություն չի ունենա երկրի վճարունակության վրա, որովհետև մի շարք որակական ցուցանիշներ հիմնականում չեն փոփոխվի կամ կփոխվեն դրական ուղղությամբ: Մասնավորապես, կնվազեն արտաքին պարտք/ՀՆԱ և արտաքին պարտքի ներկա արժեք/ՀՆԱ հարաբերությունները, կկրճատվեն արտաքին պարտքի տոկոսավճարները (հիմնականում արտաքին որոշ ոչ արտոնյալ վարկերի վերաձևակերպման արդյունքում), որը հարկային եկամուտների զգալի աճի հետ միաժամանակ կնպաստի բյուջեի արտաքին պարտքի սպասարկման բեռի կրճատմանը: Արտահանման կայուն աճը, արտաքին պարտքի սպասարկմանն ու մարմանն ուղղվող միջոցների համեմատաբար կայուն մեծության պայմաններում, կհանգեցնի արտաքին պարտքի տոկոսավճար/արտահանում և արտաքին պարտքի սպասարկում/արտահանում ցուցանիշների էական բարելավման: Այս դրական միտումները պայմանավորված են նաև Կառավարության քաղաքականությամբ, ըստ որի՝ նպատակահարմար չէ վերցնել այն վարկերը, որոնց գրանտ էլեմենտը133 փոքր է 35%-ից:
__________
133 Գրանտ էլեմենտը փոխառության արտոնյալության ցուցանիշ է, որը հաշվարկվում է փոխառության անվանական արժեքի նկատմամբ անվանական արժեքի և փոխառուի կողմից պարտքի ապագա սպասարկման ներկա արժեքի տարբերության հարաբերությամբ՝ արտահայտված տոկոսներով:
463. Առաջիկա տարիներին հարկաբյուջետային քաղաքականությունը Հայաստանում պետք է ուղղված լինի բյուջետային ոչ տոկոսային ծախսերի առավելագույն մեծացմանը` պետական պարտքի անփոփոխ բեռի պայմաններում: Սա նշանակում է, որ 2003-2015 թթ. պետական պարտքի ներկա արժեքով աճը չի կարող գերազանցել տնտեսական աճը, ավելին` պետական պարտքի աճը պետք է ուղեկցվի պետական բյուջեի հարկային եկամուտների առաջանցիկ աճով:
464. 2003-2008 թթ. նպատակահարմար է բյուջեի պակասուրդը ֆինանսավորել բացառապես ի հաշիվ արտաքին աղբյուրներից արտոնյալ պայմաններով ներգրավվող միջոցների (նախատեսվում է, որ 2003-08 թթ. վարկային զամբյուղում արտոնյալ վարկերի տեսակարար կշիռը կմեծանա), հետագայում՝ արտաքին արտոնյալ աղբյուրներից օգտվելու հնարավորության կրճատմանը և ներքին շուկայում տոկոսադրույքների նվազմանը զուգընթաց, կարևորել նաև ֆինանսավորման ներքին աղբյուրները: Արտաքին պարտքի աճը պետք է ուղեկցվի արտաքին պարտքի բեռը գնահատող ցուցանիշների հարաբերական կայունությամբ կամ, նվազագույնը, արտաքին պարտքի բեռի աճը պետք է համահունչ լինի ներքին պարտքի բեռի նվազմանը:
465. Արտաքին պարտքի բեռի առումով կարևոր է նաև արտաքին պարտքի զգայունության վերլուծությունը: Պարտքի բեռի գնահատման այս վերլուծությունում անհրաժեշտ է հաշվի առնել նաև 2003-2015 թթ. համար մակրոտնտեսական գնահատված սցենարի հնարավոր շեղումներով պայմանավորված պարտքի բեռի փոփոխության ռիսկը: Այս առումով կարելի է պարտքի բեռը գնահատել մակրոտնտեսական զարգացումների վատատեսական սցենարի պայմաններում, երբ տնտեսական աճը միջին տարեկան ծրագրային 6%-ի փոխարեն կկազմի 3%, արտահանման աճը՝ 9-10%-ի փոխարեն՝ 5%: Արժեզրկման ցուցանիշի ծրագրային մակարդակից շեղման ազդեցությունը այստեղ կարելի է չդիտարկել, որովհետև առաջիկա տարիներին սպասվում է արտաքին փոխառու աղբյուրներից միջոցների ավելի մեծ ներհոսք, քան արտահոսք: Այս պարագայում պարտքի բեռը բնութագրող ցուցանիշները կլինեն հետևյալը.
Աղյուսակ 10.3. Արտաքին պետական պարտքի հիմնական բնութագրիչները 2002-2015 թթ.` վատատեսական սցենար (մլն ԱՄՆ դոլար)
Ցուցանիշներ | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2009 | 2012 | 2015 |
Կառավարության արտաքին պարտք | 830.4 | 805.1 | 903.3 | 963.6 | 1 021.1 | 1 207.3 | 1 416.4 | 1 611.7 |
ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 35.1 | 33.2 | 43.2 | 41.8 | 40.5 | 37.9 | 36.0 | 34.5 |
Կառավարության արտաքին պարտքի գծով ներկա արժեք |
489.0 | 434.5 | 452.9 | 459.1 | 458.7 | 500.1 | 544.3 | 595.5 |
ՀՆԱ-ի նկատմամբ (%) | 20.7 | 17.9 | 24.4 | 23.4 | 22.1 | 20.4 | 18.9 | 17.5 |
Միջին արդյունավետ տոկոսադրույք | 2.0 | 1.3 | 1.0 | 0.9 | 0.9 | 0.8 | 0.8 | 0.8 |
Արտոնյալ վարկերի կշիռը (%) | 82.5 | 95.0 | 96.9 | 98.2 | 99.0 | 99.7 | 100.0 | 100.0 |
Սպասարկում | 48.3 | 158.4 | 22.6 | 22.6 | 26.1 | 27.8 | 36.8 | 41.8 |
Մարում | 29.6 | 147.1 | 13.4 | 13.3 | 16.7 | 17.9 | 25.7 | 29.4 |
Տոկոսավճար | 18.7 | 11.3 | 9.2 | 9.3 | 9.4 | 9.9 | 11.1 | 12.4 |
Սպասարկում/արտահանում (%) | 6.9 | 21.6 | 7.4 | 7.3 | 6.7 | 5.1 | 4.7 | 3.2 |
Տոկոսավճար/արտահանում (%) | 2.7 | 1.5 | 1.4 | 1.3 | 1.2 | 1.1 | 1.0 | 0.9 |
Սպասարկում/ՀՆԱ (%) | 2.0 | 6.5 | 2.2 | 2.2 | 2.0 | 1.5 | 1.4 | 0.9 |
Տոկոսավճար/հարկային եկամուտներ (%) | 5.4 | 3.0 | 2.2 | 2.0 | 1.8 | 1.4 | 1.2 | 1.0 |
Տոկոսավճար/պետական բյուջեի ծախսեր (%) | 3.9 | 2.1 | 1.6 | 1.5 | 1.4 | 1.2 | 1.0 | 0.9 |
466. Ինչպես երևում է աղյուսակներ 10.2-ի և 10.3-ի ցուցանիշների վերլուծությունից, պարտքի բեռը զգալիորեն աճում է: Այսպես, 2015 թ. պարտքի սպասարկման ցուցանիշների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կաճի 28-36%-ով, իսկ պարտքի սպասարկման ցուցանիշների ու արտահանման հարաբերությունները՝ 50-65%-ով: Սակայն, հաշվի առնելով վերոհիշյալ ցուցանիշների բավականին փոքր մակարդակները, այս աճը էական ազդեցություն չի ունենա երկրի հարկաբյուջետային կայունության ու վճարունակության վրա, իսկ կառավարության արտաքին պարտքը կգտնվի պարտքի թեթև բեռը բնութագրող ցուցանիշների թույլատրելի միջակայքում:
467. Այս վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ բարենպաստ մակրոտնտեսական իրավիճակի, արտաքին արտոնյալ վարկային ռեսուրսների առկայության պայմաններում կառավարությունը կարող է առանց պարտքի սպասարկման որևէ լուրջ խնդիր ունենալու մոտ 30%-ով մեծացնել պետական բյուջեի պակասուրդը՝ առավել լիարժեքորեն իրականացնելով պետական ներդրումային ծրագրերը, մասնավորապես՝ սոցիալական ոլորտներում և հանրային ենթակառուցվածքներում:
Գ Լ ՈՒ Խ 11
ԱՀՌԾ -Ն ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏ ԾՐԱԳՐՈՒՄԸ
468. ԱՀՌԾ իրատեսականությունը և իրագործման արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքանով է այն ներառված պետական քաղաքականության գործընթացում և որքանով է այն համահունչ կառավարության սոցիալական և տնտեսական ծրագրին, մասնավորապես միջին ժամկետ ծախսերի ծրագրին և պետական բյուջեին:
469. Միջանկյալ ԱՀՌԾ-ի հիմնական սկզբունքները արտացոլվել են ՀՀ կառավարության 2002 թ. ծրագրերում: Ամփոփ ԱՀՌԾ որոշ կարևոր միջոցառումներ, արդեն իսկ քննարկված և համաձայնեցված 2003-2005 թթ. միջին ժամկետ ծախսային ծրագրի հետ, իրենց արտացոլումն են գտել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին օրենքում: Մասնավորապես, 2003 թվականի ՀՀ պետական բյուջեում տեղ են գտել ամփոփ ԱՀՌԾ-ով նախատեսված հետևյալ հիմնական միջոցառումները:
(i) Որպես քաղաքացիական ծառայության բարեփոխումների և հակակոռուպցիոն ծրագրի իրականացման կարևոր միջոց՝ 2003 թվականին կբարձրացվեն քաղաքացիական ծառայողների, հարկային և մաքսային համակարգերի աշխատակիցների աշխատավարձերը 78%-ով:
(ii) Կրթության ոլորտի բարեփոխումների շրջանակներում, աշակերտ-ուսուցիչ հարաբերակցության բարձրացմանը զուգահեռ, կավելացվեն ուսուցիչների և դպրոցների վարչական աշխատողների աշխատավարձերը 34%-ով:
(iii) Առողջապահության ոլորտում առաջնայնությունը տրվում է բնակչության սոցիալապես անապահով խմբերի բժշկական օգնությանը և առաջնային բուժօգնության համակարգին: Առողջապահության ֆինանսավորումը, ընդհանուր առմամբ, նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 31%-ով, ընդ որում` այդ աճի 73.5%-ը առնչվում է վերոնշյալ երկու ոլորտներին:
(iv) Կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին համապատասխան՝ այսուհետև սոցիալական կենսաթոշակները կվճարվեն պետական բյուջեից:
470. ԱՀՌԾ միջոցառումների մեծ մասը առնչվում է պետական ֆինանսների ծավալին և կառուցվածքին: Այս առումով, կառավարության միջին ժամկետ ռազմավարության կարևորագույն փաստաթուղթը միջին ժամկետ ծախսերի ծրագիրն է, որտեղ արտացոլվում են մակրոտնտեսական, դրամավարկային, հարկաբյուջետային և պետական ներդրումային քաղաքականության հիմնական ուղղությունները: Հետևաբար, ԱՀՌԾ քաղաքականության և միջոցառումների առավելագույն հնարավոր ընդգրկումը միջին ժամկետ ծախսերի ծրագրում, առավել իրատեսական կդարձնի նրա իրագործումը: Դրա անհրաժեշտության մասին է նշվում նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ԱՀՌԾ գործընթացին տրված գնահատականներում134: Ավելին, այս ծրագրերը պետք է նախապատրաստվեն և քննարկվեն զուգահեռաբար՝ խուսափելու համար հետագայում առաջացող հնարավոր անհամամասնություններից և անհամապատասխանություններից135: Այսօր արդեն կարող ենք վստահորեն պնդել, որ ամփոփ ԱՀՌԾ-ով նախատեսված պետական ծախսերի ծրագիրը և 2004-2006 թթ. ՄԺԾԾ բյուջետային շրջանակները լիովին համահունչ են: Մյուս կողմից, այս գործընթացի շարունակականությունը և հարատևությունը ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի ՄԺԾԾ-ն մշտապես ընդգրկված լինի բյուջետային գործընթացում:
471. Սկսած 2003 թ.՝ ՀՀ ՄԺԾԾ պաշտոնապես ընդգրկված է բյուջետային գործընթացում: Դա նշանակում է, որ նախքան հաջորդ տարվա պետական բյուջեի կազմման աշխատանքների սկիզբը (ընթացիկ տարվա I կիսամյակի վերջը), առաջիկա երեք տարվա ՄԺԾԾ-ն պետք է արդեն հաստատված լինի կառավարության կողմից: Մասնավորապես, նախքան 2004 թ. բյուջեի կազմումը 2004-2006 թթ. ՄԺԾԾ պետք է հաստատվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից (մինչև հուլիսի 1-ը): Այս փաստը ամրագրվել է օրենսդրորեն` 2003 թ. ապրիլի 11-ին ԱԺ կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ:
__________
134 Poverty reduction strategy papers (PRSP)- progress in implementation, IMF, WB, 2002:
135 Կարևորելով այս հարցը, ԱՀՌԾ համակարգող խորհրդի որոշմամբ, միջին ժամկետ ծախսերի ծրագիրը նախապատրաստող փորձագետներն ընդգրկվել են ԱՀՌԾ նախնական քննարկումներում՝ այս երկու ծրագրերի ներդաշնակությունը ապահովելու նպատակով:
Բ Ա Ժ Ի Ն 5
ԱՀՌԾ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
472. Հանրության բոլոր կողմերի մասնակցությամբ ծրագրի իրականացման, մոնիտորինգի և գնահատման համակարգի կայացումը հանդիսանում է ԱՀՌԾ արդյունավետ իրականացման կարևորագույն նախապայման: Ծրագրի մշակման փուլում մասնակցային գործընթացի ապահովման համար իրենց աջակցությունն են ցուցաբերել ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը և Համաշխարհային բանկը: Նախատեսվում է, որ ԱՀՌԾ իրականացման, մոնիտորինգի և գնահատման համակարգի կայացման գործում ևս կառավարությանն աջակցության հարցում իրենց ներդրումը կցուցաբերեն Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարությունը, Եվրոպական Միությունը և Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերությունը:
473. ԱՀՌԾ-ի իրականացման կառավարման և մոնիտորինգի ռազմավարության վերաբերյալ միասնական մոտեցումներ ձևավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ, կազմակերպեց սեմինար, որին մասնակցում էին ԱՀՌԾ աշխատանքային խմբի անդամները, պետական կառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և դոնոր հանրության ներկայացուցիչները: Իրականացված քննարկումների արդյունքում որոշում ընդունվեց ԱՀՌԾ-ի իրականացման կառավարման և մոնիտորինգի ռազմավարության մշակման աշխատանքները կազմակերպել ԱՀՌԾ աշխատանքային խմբի ներքո հետևյալ հիմնական ուղղություններով.
(i) Ինստիտուցիոնալ և կազմակերպչական կառուցվածքի ձևավորում: ԱՀՌԾ-ի իրականացման համար նախ և առաջ պետք է սահմանվեն գործընթացում ընդգրկված բոլոր կողմերի պարտականությունները և կանոնակարգվեն հիմնական տեղեկատվական հոսքերի ուղղությունները: ԱՀՌԾ-ի իրականացման կառավարման և մոնիտորինգի անմիջական աշխատանքները կիրականացվեն կառավարության կողմից: Միաժամանակ, բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կձևավորվեն առանձին կառույցներ, որոնց կողմից կիրականացվի Ծրագրի իրականացման արդյունքների գնահատումը և Ծրագրի հետագա զարգացման վերաբերյալ առաջարկությունների քննարկումը:
(ii) ԱՀՌԾ մոնիտորինգի ռազմավարության մշակում: Մոնիտորինգի ռազմավարությունը պետք է սահմանի ինչպես մոնիտորինգի ենթակա ցուցանիշների ամբողջական համակարգը, այնպես էլ այն իրականացնողների հիմնական գործառույթները: Պետք է ուսումնասիրվեն մոնիտորինգի մասնակիցների առկա կարողությունները և սահմանվեն վերջիններիս ընդլայնմանն ուղղված գործողությունների ծրագիր: Միաժամանակ պետք է հստակորեն սահմանվեն մոնիտորինգի գործընթացում ընդգրկվելիք քաղաքացիական հասարակության կառույցների ընտրության մեխանիզմները և չափանիշները:
(iii) ԱՀՌԾ իրականացումն ապահովող գործողությունների ծրագրի մշակում: Գործողությունների ծրագրի մշակումը պետք է իրականացվի գերատեսչական և միջգերատեսչական աշխատանքային խմբերի կողմից: ԱՀՌԾ առանձին հատվածների գործողությունների ծրագրի մշակման նպատակով կձևավորվեն ոլորտային գերատեսչական և միջգերատեսչական աշխատանքային խմբեր, որոնց աշխատանքների ընդհանուր համակարգումը կիրականացվի ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից: Ոլորտային աշխատանքային խմբերում ներկայացված կլինեն նաև այդ ոլորտում հասարակական գործունեություն ծավալած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Գ Լ ՈՒ Խ 12
ԱՀՌԾ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
474. ԱՀՌԾ-ի իրականացման անմիջական աշխատանքները կապահովեն կառավարման հանրապետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինները, այդ աշխատանքներում իրենց ակտիվ մասնակցությունը և աջակցությունը կցուցաբերեն քաղաքացիական հասարակության կառույցները և կազմակերպությունները, դոնոր հանրությունը, Հայ առաքելական և քույր եկեղեցիները, սփյուռքը ներկայացնող կազմակերպությունները:
475. Ինչպես ԱՀՌԾ-ի մշակման աշխատանքները, այնպես էլ` դրա իրականացումը ենթադրում են որոշակի կառույցների համակարգված գործունեություն՝ ամենատարբեր մակարդակներում: ԱՀՌԾ-ի մշակումը համակարգող և ղեկավարող կազմակերպակառուցվածքային սխեման հիմնականում պահպանվում է նաև ԱՀՌԾ-ի իրականացման սկզբնական փուլում: Դա է պատճառը, որ վերոնշյալ աշխատանքային խումբը դիտվում է որպես միջանկյալ: Վերջնական կառուցվածքային և կազմակերպչական շրջանակը կմշակվի հատուկ աշխատանքային ենթախմբում:
476. ՀՀ կառավարությունը ստանձնում է բոլոր միջոցառումների իրականացման պատասխանատվությունը և ի դեմս ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ղեկավարում և համակարգում է ԱՀՌԾ իրականացման գործընթացը (իրականացման միջոցառումների ցանկի հաստատումը պետք է հետևի ԱՀՌԾ հաստատմանը՝ ծրագրով հաստատվող քաղաքականություններին համահունչ): Համակարգող խորհուրդն իր նախկին ձևով և գործառույթներով կդադարի գործել և կվերակազմավորվի ԱՀՌԾ համակարգող մասնակցային խորհրդի (այսուհետ՝ ՀՄԽ): Վերջինիս համար կսահմանվեն նոր խնդիրներ և կձևավորվի նոր կազմ: ՀՄԽ կազմում կընդգրկվեն ԱՀՌԾ իրականացման հետ առավել առնչվող նախարարությունների ղեկավարները, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի նախագահը, ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարները, Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ու խմբակցությունների ղեկավարները, քաղաքացիական հասարակությունը ներկայացնող հասարակական կազմակերպությունների և դոնոր հանրության ներկայացուցիչները: ՀՄԽ անհատական կազմը և կանոնադրությունը կհաստատվի ՀՀ կառավարության կողմից: ԱՀՌԾ համակարգող մասնակցային խորհրդի հիմնական խնդիրը կլինի ԱՀՌԾ իրականացման, հետագա ճշգրտման և վերանայման աշխատանքներում հանրության բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցության ապահովումը, ինչպես նաև առկա մոտեցումների քննարկումը և ՀՀ կառավարությանը համապատասխան առաջարկությունների ներկայացումը:
477. ԱՀՌԾ համակարգող մասնակցային խորհրդի լիազորությունների շրջանակներում ամենօրյա ընթացիկ աշխատանքները կիրականացվեն ԱՀՌԾ Աշխատանքային խմբի (այսուհետ՝ ԱԽ) կողմից, որի անհատական կազմը և կանոնադրությունը կհաստատի ՀՀ կառավարությունը` Համակարգող մասնակցային խորհրդի առաջարկությամբ: Վերջինիս հիմնական խնդիրները կլինեն` (i) նպատակների, միջանկյալ և թիրախային ցուցանիշների, ինչպես նաև ծրագրային միջոցառումների իրականացման մոնիտորինգը, (ii) ԱՀՌԾ-ի քաղաքականությունների ազդեցության գնահատումը, (iii) տարեկան զեկույցի մշակումը և հրատարակումը, (iv) ԱՀՌԾ-ի վերանայումը և ամփոփումը, (v) ԱՀՌԾ-ի իրականացման գործընթացում միջազգային համագործակցության ապահովումը: Մինչև միջանկյալ փուլի ավարտը` առաջիկա 6-12 ամիսների ընթացքում ԱԽ կշարունակի գործել նախկին կազմով:
478. ԱՀՌԾ Համակարգող մասնակցային խորհրդին և աշխատանքային խմբին վերապահված լիազորությունների շրջանակներում կատարման ենթակա աշխատանքների կազմակերպումը կիրականացվի ԱՀՌԾ Քարտուղարության կողմից, որը ձևավորվել է ՀՀ կառավարության կողմից՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Համաշխարհային բանկի, Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության և Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարության աջակցությամբ: Քարտուղարությունը ԱՀՌԾ մոնիտորինգի, քաղաքականությունների ազդեցության գնահատման, ԱՀՌԾ իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվությունների կազմման և հրապարակման, ԱՀՌԾ ճշգրտման ու վերանայման աշխատանքները կիրականացնի ԱՀՌԾ իրականացման գործընթացում ներգրավված կառույցների, այդ թվում` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ԱՀՌԾ համակարգման և մոնիտորինգի համար պատասխանատու ստորաբաժանման հետ սերտ համագործակցության միջոցով: Անհրաժեշտության դեպքում կներգրավվեն փորձագետներ և մասնագիտացված կառույցներ, ինչպես նաև կկազմակերպվեն առանձին ուսումնասիրություններ:
479. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը իր կանոնադրությանը համաձայն կիրականացնի ԱՀՌԾ իրականացման համակարգման և մոնիտորինգի գործառույթները, որը մի կողմից ենթադրում է (i) ԱՀՌԾ միջոցառումների իրականացման աշխատանքային ծրագրի136 (ՄԻԱԾ) մոնիտորինգի իրականացում, (ii) ԱՀՌԾ-ով նախանշված ծրագրերի համաձայնեցում պետական միջին ժամկետ ծախսերի ծրագրի ու տարեկան պետական բյուջեի հետ, իսկ մյուս կողմից` (iii) ԱՀՌԾ իրականացման մոնիտորինգի տեղեկատվական հոսքերի, դրանց վերլուծության ու գնահատման աշխատանքների համակարգում: Նշված աշխատանքները կկատարվեն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում այդ նպատակով ստեղծված կառուցվածքային միավորի միջոցով:
___________
136 ՄԻԱԾ-ը ՀՀ կառավարության կողմից կհաստատվի ԱՀՌԾ հաստատումից հետո երկու ամսվա ընթացքում:
Գ Լ ՈՒ Խ 13
ԱՀՌԾ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ
480. ԱՀՌԾ-ի մոնիտորինգի և գնահատման ձևավորվելիք համակարգը մի կողմից պետք է սահմանի մասնակից բոլոր կողմերի դերը և գործառույթները, իսկ մյուս կողմից` ցուցանիշների հավաքագրման մակարդակները և պատասխանատվությունը: ԱՀՌԾ մոնիտորինգի ցուցանիշների ձևավորվելիք համակարգը պետք է առավելագույնս համադրելի լինի ՄԱԿ-ի կողմից հռչակած Հազարամյակի զարգացման նպատակներին:
481. ԱՀՌԾ-ի մոնիտորինգի և գնահատման համակարգի ձևավորման տեսանկյունից մեծ նշանակություն ունի ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական հատվածներում համապատասխան մասնագիտական կարողությունների ստեղծման և զարգացման խնդիրը: Այս առումով, արդեն իսկ տարբեր դոնոր կազմակերպություններ պատրաստակամություն են հայտնել կազմակերպել անհրաժեշտ վերապատրաստման դասընթացներ:
482. ԱՀՌԾ կառավարման համակարգի տարբեր մակարդակներում կառանձնացվեն հատուկ օղակներ, որոնք կապահովեն ԱՀՌԾ մոնիտորինգի համակարգի գործունեությունը (համապատասխան տեղեկատվության հավաքագրումը, նախնական վերլուծությունն ու հոսքը) ներքևից` վերև:
(i) ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը պարբերաբար իրականացնում է երկրում և նրա առանձին տարածաշրջաններում աղքատության մոնիտորինգ, որը հնարավորություն է տալիս պարզել, թե ինչպիսի՞ն է աղքատության մակարդակը երկրում և ի՞նչ սրություն ու խորություն այն ունի, որո՞նք են աղքատության ռիսկային խմբերը և ի՞նչ հիմնական բնութագրիչներ ունեն նրանք, ի՞նչ առանձնահատուկ դրսևորումներ ունի աղքատությունը երկրում և նրա առանձին տարածաշրջաններում: Ազգային վիճակագրական ծառայությունը անհրաժեշտ աջակցություն պետք է ստանա տնային տնտեսությունների հետազոտությունների մեթոդաբանության բարելավման և այդ հետազոտությունների տարեկան անցկացումը ապահովելու գործում: Այս ուղղությամբ արդեն իսկ Համաշխարհային բանկի կողմից տրամադրվել է որոշակի օժանդակություն:
(ii) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երկրում և նրա առանձին տարածաշրջաններում պարբերաբար իրականացնում է աղքատների մոնիտորինգ, և հատկապես՝ իդենտիֆիկացնում է աղքատներին և ընդգրկում նրանց ընտանեկան նպաստների և աջակցության տարբեր այլ համակարգերում՝ այդպիսով նպաստելով աղքատների կենսամակարդակի բարելավմանը: Նախարարությունը վերը նշված շահառուների, ինչպես նաև նրանց վիճակի բարելավմանն ուղղված պետական ու ոչ պետական ծրագրերի մասին ունի մոնիտորինգի ենթարկվող և անընդհատ թարմացվող տեղեկատվական մեծ բազա:
(iii) ԱՀՌԾ իրականացմանը առնչվող նախարարությունները ապահովում են իրենց վերաբերող ցուցանիշների մոնիտորինգն ու գնահատումը: Մի քանի նախարարություններում արդեն իսկ առկա են որոշակի փորձառություններ այդ ոլորտում, սակայն մնացածները պետք է ստանան անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական օգնություն:
(iv) ԱՀՌԾ ծրագրային միջոցառումների, նպատակային և միջանկյալ ցուցանիշների մարզային մակարդակով մոնիտորինգը և գնահատումը կիրականացվի մարզպետարանների կողմից, որոնցում ՄԱԶԾ-ի օժանդակությամբ իրականացվում է մասնագիտական հմտությունների բարձրացման և տեխնիկական աջակցության աշխատանքներ:
(482-րդ կետը փոփ. 05.08.04 N 1225-Ն)
483. ՀՀ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու զարգացմանն աջակցող գործընկերների կողմից իրականացվող և ԱՀՌԾ-ից բխող ծրագրերի իրականացման մոնիտորինգին և գնահատմանը: Կարևորվում է նաև մոնիտորինգի և գնահատման գործընթացին քաղաքացիական հասարակության մասնակցությունը, որը պետք է ապահովվի ՀՄԽ-ի մակարդակով ընդգրկուն մասնակցային մարմնի ստեղծման միջոցով: Յուրաքանչյուր տարվա համար պետք է իրականացվի ԱՀՌԾ-ի իրականացման գործընթացի վերաբերյալ քաղաքացիական հասարակության գնահատականի ուսումնասիրություն և դրա արդյունքները ներառվեն ԱՀՌԾ իրականացման տարեկան հաշվետվությունների մեջ:
ՆԵՐԴԻՐ 13.1. ԱՀՌԾ իրականացմանը քաղաքացիական հասարակության մասնակցությունը
ԱՀՌԾ իրականացմանը քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը ծրագրի հաջող ընթացքի երաշխիքներից մեկն է: ԱՀՌԾ-ի իրականացման փուլում քաղաքացիական հասարակության ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ միջոցառումներն իրագործվելու են երկու մակարդակներով՝ տեղական ինքնակառավարման և պետական կառավարման: Տեղական ինքնակառավարման մակարդակով մասնակցությանը նպաստող միջոցառումներից են` ● համայնքային և միջհամայնքային միությունների ու միավորումների կառավարմանը, ինչպես նաև համայնքի ավագանու կողմից ստեղծվող առանձին հանձնաժողովների աշխատանքներին (մասնավորապես, երբ դրանք վերաբերում են սոցիալական ծրագրերի իրականացմանը, բյուջեի կատարողականների վերահսկմանը և այլն) համայնքի ակտիվ քաղաքացիների, աղքատ և խոցելի խմբերի ներկայացուցիչների ներգրավումը. ● համայնքի բյուջեի մշակման աշխատանքներում համայնքի տարածքում գործող հասարակական կազմակերպությունների, գործարարների, անհատ ձեռնարկատերերի, կրոնական կառույցների և այլ շահագրգիռ խմբերի ներգրավումը. ● բնակչության համար համայնքի բյուջեն մեկնաբանող ձեռնարկի պատրաստումը, ● տեղական ինքնակառավարման մարմիններում տեղեկատվական-վերլուծական միավորների ստեղծումը. ● ծրագրի կատարման ընթացքի մասին տեղական հեռուստատեսությամբ և համայնքային տեղեկագրերով պարբերաբար հաղորդումների ներկայացումը. ● որոշումների նախապատրաստման մասնակցության ձևերի և մեխանիզմների, մոնիտորինգի և գնահատման, ինչպես նաև թիմային աշխատանքի, մարդու իրավունքների և այլ թեմաներով համայնքի բնակիչների ուսուցումը: Պետական կառավարման մակարդակով մասնակցությունն օժանդակող միջոցառումներից են` ● պետական մարմինների կողմից ներկայացվող հաշվետվական ձևերի ներդնումը, պարբերական հաշվետվությունների պատրաստումը և պաշտոնական մամուլում (ինչպես նաև համապատասխան էլեկտրոնային էջում) հրապարակումը. ● կարևոր օրենքների (ծրագրերի) նախագծերի հրապարակումը և քաղաքացիական հասարակության կողմից փորձաքննության իրականացման կազմակերպումը. ● պետական բյուջեն մատչելի ձևով մեկնաբանող ձեռնարկի հրատարակումը, ● պետական կառավարման մարմիններում քաղաքացիական հասարակության հետ կապերի ստորաբաժանումների աշխատանքի և գործառույթների հստակեցումը, քաղաքացիական հասարակության սուբյեկտների հետ համագործակցության պատասխանատվության վերապահումը: Որոշումների կայացմանը քաղաքացիական հասարակության ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները կնպաստեն մասնակցության մշակույթի ձևավորմանը և հանրային կառավարման թափանցիկ համակարգի ձևավորմանը: |
484. Կառավարությունը, դոնոր հանրության օժանդակությամբ, ԱՀՌԾ իրականացման մոնիտորինգի և ազդեցության գնահատման կազմակերպման և կանոնակարգման նպատակով, կմշակի և կհաստատի ԱՀՌԾ կառավարման և մոնիտորինգի ռազմավարություն, որը կսահմանի`
(i) ԱՀՌԾ մոնիտորինգի ցուցանիշների համակարգը.
(ii) ցուցանիշների մոնիտորինգն իրականացնելու համար համապատասխան մեթոդաբանությունը.
(iii) ցուցանիշների հավաքման մեթոդները և պարբերականությունը, դրանց ամփոփման և մշակման, վերլուծության մեթոդաբանությունը.
(iv) ԱՀՌԾ մոնիտորինգի և գնահատման ազգային համակարգում ներգրավված անձնակազմերի ուսուցման և կարողությունների բարձրացմանն ուղղված միջոցառումները.
(v) ԱՀՌԾ իրականացման և մոնիտորինգի գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության և արդյունքների մասին հասարակության իրազեկման մեխանիզմները:
485. ԱՀՌԾ-ում սահմանված նպատակային և միջանկյալ ցուցանիշները, քաղաքականությունների գերակայությունները և առաջնահերթությունները չեն հավակնում լինել անփոփոխ, բայց դրանք հանդիսանում են երկարաժամկետ նպատակների իրականացման հիմք և հնարավորություն են ընձեռում անհրաժեշտ գնահատականներ տալ ԱՀՌԾ իրականացման ընթացքին` վերջինիս արդյունքում անհրաժեշտ ճշգրտումներ և փոփոխություններ կատարելով ԱՀՌԾ նպատակային ցուցանիշների և գերակա քաղաքականությունների մեջ: ԱՀՌԾ-ն կվերանայվի երկու տարին մեկ անգամ` այդ աշխատանքներում հաշվի առնելով նաև բոլոր շահագրգիռ կողմերից ներկայացված առաջարկությունները և մոնիտորինգի արդյունքները: Ընթացիկ զարգացումների վերաբերյալ տեղեկատվությամբ հակիրճ զեկույցները կհրապարակվեն յուրաքանչյուր տարի:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված 1. Աղքատության հաղթահարման ռազմավարություն. ամփոփ ցուցանիշներ
Ցուցանիշներ |
2002 |
2003 |
2004 |
2005 |
2006 |
2009 |
2012 |
2015 |
Փաստ |
Ծրագիր |
Կանխատեսումներ | ||||||
(i) ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ |
||||||||
Աղքատների թվաքանակը, %` բնակչության թվաքանակի նկատմամբ |
50.91 |
46.2 |
43.7 |
41.0 |
37.9 |
30.8 |
26.3 |
19.7 |
այդ թվում` շատ աղքատներ, %` բնակչության թվաքանակի նկատմամբ |
16.01 |
15.2 |
14.7 |
14.2 |
13.5 |
11.4 |
8.6 |
4.1 |
Եկամուտների համակենտրոնացման Ջինիի գործակիցը |
0.5351 |
0.510 |
0.498 |
0.491 |
0.483 |
0.469 |
0.458 |
0.446 |
Ամենաաղքատ բնակչության եկամուտները, %՝ ամենահարուստների եկամուտների նկատմամբ |
5.91 |
6.9 |
7.4 |
7.9 |
8.4 |
8.7 |
8.8 |
9.1 |
(ii) ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ |
||||||||
Ուսումնառության սպասվելիք տարիների թիվը2 |
… |
11.6 |
… |
… |
11.8 |
12.0 |
12.1 |
12.3 |
Միջնակարգ (ընդհանուր) դպրոցն ավարտողների թիվը, %՝ թղթակցող տարում առաջին դասարան ընդունվածների նկատմամբ |
63 |
67 |
… |
… |
69 |
77 |
80 |
85 |
Մանկական մահացության մակարդակը 1 000 կենդանածինների հաշվով3 |
15.9 |
15.6 |
… |
… |
14.4 |
13.0 |
11.5 |
10.0 |
Մայրական մահացության մակարդակը 100 000 կենդանածինների հաշվով3,4 |
34.4 |
27.0 |
… |
… |
22.0 |
15.5 |
13.0 |
10.0 |
Ջրամատակարարման հասանելիության մակարդակը, % |
||||||||
քաղաքային բնակչության համար |
871 |
90 |
… |
… |
93 |
95 |
98 |
98 |
գյուղական բնակչության համար |
451 |
47 |
… |
… |
49 |
51 |
70 |
70 |
(iii) ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ |
դրամ, եթե այլ նշում չկա | |||||||
ՀՆԱ՝ 1 շնչի հաշվով, հազար դրամ |
451 |
489 |
533 |
580 |
631 |
808 |
1 006 |
1 244 |
ՀՆԱ՝ 1 շնչի հաշվով, ԱՄՆ դոլար |
786 |
834 |
904 |
980 |
1 061 |
1 338 |
1 640 |
1 999 |
Միջին ամսական աշխատավարձը |
26 488 |
29 462 |
32 078 |
35 048 |
38 235 |
48 927 |
59 609 |
71 607 |
Նվազագույն աշխատավարձը |
5 000 |
5 000 |
12 767 |
13 053 |
13 387 |
14 414 |
15 446 |
16 588 |
Միջին ամսական նպաստի չափը 1 շնչի հաշվով |
1 893 |
2 140 |
2 702 |
3 393 |
4 396 |
6 188 |
8 849 |
10 661 |
Միջին ամսական կենսաթոշակը |
5 148 |
6 365 |
7 407 |
8 939 |
10 138 |
15 755 |
20 994 |
26 714 |
Աղքատության պարենային գիծը 1 շնչի հաշվով |
7 576 |
7 632 |
7 827 |
8 002 |
8 207 |
8 836 |
9 469 |
10 169 |
Աղքատության ընդհանուր գիծը 1 շնչի հաշվով |
12 358 |
12 450 |
12 767 |
13 053 |
13 387 |
14 414 |
15 446 |
16 588 |
(iv) ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ |
||||||||
Անվանական ՀՆԱ, մլրդ դրամ |
1 357 |
1 474 |
1 609 |
1 757 |
1 918 |
2 485 |
3 143 |
3 976 |
Իրական ՀՆԱ, % փոփ. նախորդ տարվա նկատմամբ |
12.9 |
7.0 |
6.0 |
6.0 |
6.0 |
5.5 |
5.0 |
5.0 |
Ներդրումներ, %` ՀՆԱ նկատմամբ |
19.5 |
22.6 |
20.6 |
20.4 |
20.8 |
21.9 |
22.7 |
24.3 |
Ազգային խնայողություններ, %` ՀՆԱ նկատմամբ |
13.4 |
16.1 |
14.8 |
14.9 |
15.5 |
17.3 |
18.5 |
20.0 |
ՍԳԻ (միջին), % փոփ. նախորդ տարվա նկատմամբ |
1.1 |
3.0 |
3.0 |
3.0 |
3.0 |
3.0 |
3.0 |
3.0 |
Փոխարժեք (միջին), դրամ/ԱՄՆ դոլար |
573.9 |
586.3 |
589.3 |
592.2 |
595.2 |
604.2 |
613.3 |
622.5 |
Ապրանքների և ծառայությունների արտահանում, մլն ԱՄՆ դոլար |
699 |
768 |
840 |
920 |
1 007 |
1 313 |
1 704 |
2 210 |
Ապրանքների և ծառայությունների ներմուծում, մլն ԱՄՆ դոլար |
-1 082 |
-1 170 |
-1 256 |
-1 354 |
-1 460 |
-1 814 |
-2 216 |
-2 751 |
Ընթացիկ հաշվի հաշվեկշիռ, %` ՀՆԱ նկատմամբ |
-6.2 |
-6.5 |
-5.8 |
-5.5 |
-5.2 |
-4.6 |
-4.3 |
-4.3 |
(v) ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ 5 |
տոկոս` ՀՆԱ նկատմամբ | |||||||
Ընդամենը եկամուտներ և շնորհներ |
22.6 |
23.1 |
21.5 |
21.8 |
22.0 |
22.8 |
23.5 |
23.9 |
այդ թվում` հարկային եկամուտներ |
17.9 |
18.3 |
18.8 |
19.3 |
19.8 |
21.2 |
22.0 |
22.6 |
Ընդամենը ծախսեր և զուտ վարկավորում |
23.4 |
25.5 |
24.1 |
24.0 |
24.1 |
24.8 |
25.4 |
25.5 |
այդ թվում` կապիտալ ծախսեր |
4.8 |
6.8 |
5.4 |
4.5 |
4.4 |
4.3 |
4.1 |
4.0 |
Ընդամենը հաշվեկշիռ |
-0.8 |
-2.5 |
-2.6 |
-2.2 |
-2.0 |
-2.0 |
-1.9 |
-1.6 |
(vi) ԱՌԱՋՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ |
տոկոս` ՀՆԱ նկատմամբ | |||||||
Ընդհանուր բնույթի պետական ծառայություններ |
1.7 |
1.9 |
2.2 |
2.4 |
2.3 |
2.6 |
3.0 |
3.1 |
Սոցիալական ծախսեր |
7.8 |
8.7 |
9.3 |
10.1 |
10.5 |
11.4 |
11.6 |
12.0 |
այդ թվում` կրթություն |
2.2 |
2.4 |
2.7 |
3.0 |
3.1 |
3.6 |
3.8 |
4.0 |
առողջապահություն |
1.2 |
1.4 |
1.5 |
1.8 |
1.9 |
2.1 |
2.3 |
2.5 |
սոցիալական պաշտպանություն |
4.4 |
4.8 |
5.1 |
5.4 |
5.6 |
5.7 |
5.5 |
5.4 |
Խմելու ջրի և ոռոգման համակարգեր |
1.5 |
1.7 |
1.3 |
1.5 |
1.6 |
1.5 |
1.5 |
1.5 |
Ճանապարհաշինություն |
0.5 |
2.3 |
1.1 |
1.2 |
1.2 |
1.3 |
1.2 |
1.1 |
Հուշագրային հոդված |
||||||||
Առկա բնակչության թվաքանակը, հազ. մարդ |
3 008.6 |
3 013.8 |
3 020.5 |
3 028.4 |
3 038.1 |
3 074.2 |
3 125.7 |
3 196.0 |
1 2001 թ. տվյալներ: 2 Կյանքի 6-ից 21 տարեկան ժամանակահատվածում: 3 Կանխատեսումների հիմքում դրված է ՀՀ ԱՎԾ պաշտոնական տեղեկատվությունը: 4 Եռամյա միջին: 5 Համախմբված բյուջեի ցուցանիշներ:
Աղբյուրը` ՀՀ ԱՎԾ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և ԱՀՌԾ կանխատեսումներ:
Հավելված 2. Համախառն ներքին արդյունքը` ըստ հիմնական ճյուղերի
Ցուցանիշներ |
2002 |
2003 |
2004 |
2005 |
2006 |
2009 |
2012 |
2015 |
Փաստ |
Ծրագիր |
Կանխատեսումներ | ||||||
մլրդ դրամ` ընթացիկ գներով | ||||||||
Համախառն ներքին արդյունք |
1 357.3 |
1 474.1 |
1 609.4 |
1 757.1 |
1 918.4 |
2 485.0 |
3 143.4 |
3 976.3 |
Արդյունաբերություն |
278.2 |
303.7 |
337.9 |
372.4 |
406.5 |
529.1 |
682.1 |
875.3 |
Գյուղատնտեսություն |
312.0 |
329.6 |
348.9 |
365.1 |
385.4 |
453.6 |
525.9 |
609.9 |
Շինարարություն |
179.8 |
231.8 |
237.9 |
262.4 |
294.4 |
406.8 |
549.4 |
739.0 |
Տրանսպորտ և կապ |
91.1 |
95.1 |
103.8 |
113.7 |
124.1 |
161.5 |
210.2 |
265.9 |
Առևտուր |
124.9 |
129.9 |
148.3 |
163.2 |
180.4 |
239.1 |
307.3 |
398.3 |
Այլ ճյուղեր |
239.4 |
244.0 |
270.2 |
298.1 |
321.1 |
405.4 |
489.1 |
580.3 |
Զուտ անուղղակի հարկեր |
131.9 |
139.9 |
162.4 |
182.3 |
206.5 |
289.7 |
379.4 |
507.7 |
տոկոսային փոփոխությունը նախորդ տարվա նկատմամբ | ||||||||
Համախառն ներքին արդյունք |
12.9 |
7.0 |
6.0 |
6.0 |
6.0 |
5.5 |
5.0 |
5.0 |
Արդյունաբերություն |
14.2 |
6.0 |
8.0 |
7.0 |
6.0 |
6.0 |
5.5 |
5.5 |
Գյուղատնտեսություն |
4.4 |
2.6 |
2.8 |
1.6 |
2.5 |
2.5 |
2.0 |
2.0 |
Շինարարություն |
43.0 |
25.7 |
-0.4 |
7.1 |
9.0 |
8.0 |
7.4 |
7.0 |
Տրանսպորտ և կապ |
5.3 |
2.8 |
6.0 |
6.3 |
6.0 |
6.0 |
6.0 |
5.0 |
Առևտուր |
15.6 |
3.3 |
11.4 |
7.6 |
7.8 |
5.8 |
5.9 |
6.7 |
Այլ ճյուղեր |
5.6 |
4.2 |
6.8 |
6.1 |
3.7 |
3.6 |
2.7 |
0.8 |
Զուտ անուղղակի հարկեր |
13.6 |
4.5 |
12.6 |
9.0 |
10.0 |
7.5 |
5.9 |
7.6 |
տոկոս` ՀՆԱ նկատմամբ | ||||||||
Համախառն ներքին արդյունք |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
Արդյունաբերություն |
20.5 |
20.6 |
21.0 |
21.2 |
21.2 |
21.3 |
21.7 |
22.0 |
Գյուղատնտեսություն |
23.0 |
22.4 |
21.7 |
20.8 |
20.1 |
18.3 |
16.7 |
15.3 |
Շինարարություն |
13.2 |
15.7 |
14.8 |
14.9 |
15.3 |
16.4 |
17.5 |
18.6 |
Տրանսպորտ և կապ |
6.7 |
6.4 |
6.4 |
6.5 |
6.5 |
6.5 |
6.7 |
6.7 |
Առևտուր |
9.2 |
8.8 |
9.2 |
9.3 |
9.4 |
9.6 |
9.8 |
10.0 |
Այլ ճյուղեր |
17.6 |
16.6 |
16.8 |
17.0 |
16.7 |
16.3 |
15.6 |
14.6 |
Զուտ անուղղակի հարկեր |
9.7 |
9.5 |
10.1 |
10.4 |
10.8 |
11.7 |
12.1 |
12.8 |
մասնակցությունը ՀՆԱ աճին, տոկոսային կետ | ||||||||
Համախառն ներքին արդյունք |
12.9 |
7.0 |
6.0 |
6.0 |
6.0 |
5.5 |
5.0 |
5.0 |
Արդյունաբերություն |
2.9 |
1.3 |
1.7 |
1.5 |
1.3 |
1.3 |
1.2 |
1.2 |
Գյուղատնտեսություն |
1.0 |
0.6 |
0.6 |
0.3 |
0.5 |
0.4 |
0.3 |
0.3 |
Շինարարություն |
4.6 |
3.5 |
-0.1 |
1.1 |
1.4 |
1.3 |
1.3 |
1.3 |
Տրանսպորտ և կապ |
0.4 |
0.2 |
0.4 |
0.4 |
0.4 |
0.4 |
0.4 |
0.4 |
Առևտուր |
1.5 |
0.3 |
1.1 |
0.8 |
0.8 |
0.6 |
0.7 |
0.8 |
Այլ ճյուղեր |
1.0 |
0.7 |
1.1 |
1.0 |
0.6 |
0.6 |
0.4 |
0.1 |
Զուտ անուղղակի հարկեր |
1.3 |
0.4 |
1.2 |
0.9 |
1.0 |
0.9 |
0.7 |
0.9 |
Աղբյուրը` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն և ԱՀՌԾ կանխատեսումներ:
Հավելված 3. Համախառն ներքին արդյունքի օգտագործումը
Ցուցանիշներ |
2002 |
2003 |
2004 |
2005 |
2006 |
2009 |
2012 |
2015 |
Փաստ |
Ծրագիր |
Կանխատեսումներ | ||||||
մլրդ դրամ` ընթացիկ գներով | ||||||||
Համախառն ներքին արդյունք |
1 357.3 |
1 474.1 |
1 609.4 |
1 757.1 |
1 918.4 |
2 485.0 |
3 143.4 |
3 976.3 |
Վերջնական սպառում |
1 312.0 |
1 376.3 |
1 522.8 |
1 656.2 |
1 789.5 |
2 242.6 |
2 742.8 |
3 346.2 |
Մասնավոր |
1 160.8 |
1 198.8 |
1 334.9 |
1 436.4 |
1 548.0 |
1 905.5 |
2 285.9 |
2 758.6 |
Պետական |
151.2 |
177.6 |
187.9 |
219.8 |
241.5 |
337.1 |
456.9 |
587.6 |
Կապիտալի համախառն կուտակում |
265.2 |
333.3 |
331.9 |
358.2 |
398.5 |
545.1 |
715.0 |
967.0 |
Մասնավոր |
200.6 |
232.3 |
245.0 |
279.7 |
314.7 |
439.2 |
584.9 |
806.8 |
Պետական |
64.5 |
101.0 |
86.9 |
78.5 |
83.7 |
105.9 |
130.2 |
160.2 |
Ապրանքների և ծառայությունների |
-219.9 |
-235.5 |
-245.3 |
-257.3 |
-269.5 |
-302.7 |
-314.4 |
-336.9 |
տոկոսային փոփոխությունը նախորդ տարվա նկատմամբ | ||||||||
Համախառն ներքին արդյունք |
12.9 |
7.0 |
6.0 |
6.0 |
6.0 |
5.5 |
5.0 |
5.0 |
Վերջնական սպառում |
6.9 |
4.1 |
7.9 |
6.4 |
5.4 |
4.5 |
4.3 |
4.3 |
Մասնավոր |
7.1 |
2.5 |
8.6 |
5.2 |
5.1 |
3.7 |
3.7 |
4.1 |
Պետական |
5.3 |
16.5 |
3.2 |
14.4 |
7.1 |
9.2 |
7.8 |
5.3 |
Կապիտալի համախառն կուտակում |
15.1 |
22.6 |
-3.4 |
4.8 |
8.1 |
9.1 |
7.4 |
7.6 |
Մասնավոր |
7.2 |
12.9 |
2.3 |
10.9 |
9.3 |
10.2 |
7.9 |
8.2 |
Պետական |
49.2 |
52.6 |
-16.5 |
-12.3 |
3.7 |
4.9 |
5.3 |
4.6 |
Ապրանքների և ծառայությունների |
14.3 |
-8.5 |
-4.2 |
-6.7 |
-4.7 |
-4.5 |
-4.4 |
-5.1 |
տոկոս` ՀՆԱ նկատմամբ | ||||||||
Համախառն ներքին արդյունք |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
Վերջնական սպառում |
96.7 |
93.4 |
94.6 |
94.3 |
93.3 |
90.2 |
87.3 |
84.2 |
Մասնավոր |
85.5 |
81.3 |
82.9 |
81.7 |
80.7 |
76.7 |
72.7 |
69.4 |
Պետական |
11.1 |
12.0 |
11.7 |
12.5 |
12.6 |
13.6 |
14.5 |
14.8 |
Կապիտալի համախառն կուտակում |
19.5 |
22.6 |
20.6 |
20.4 |
20.8 |
21.9 |
22.7 |
24.3 |
Մասնավոր |
14.8 |
15.8 |
15.2 |
15.9 |
16.4 |
17.7 |
18.6 |
20.3 |
Պետական |
4.8 |
6.8 |
5.4 |
4.5 |
4.4 |
4.3 |
4.1 |
4.0 |
Ապրանքների և ծառայությունների |
-16.2 |
-16.0 |
-15.2 |
-14.6 |
-14.0 |
-12.2 |
-10.0 |
-8.5 |
Աղբյուրը` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն և ԱՀՌԾ կանխատեսումներ:
Հավելված 4. Համախմբված բյուջեի գործառնությունները (հաշվեգրման սկզբունքով)
Ցուցանիշներ |
2002 |
2003 |
2004 |
2005 |
2006 |
2009 |
2012 |
2015 |
Փաստ |
Բյուջե |
Կանխատեսումներ | ||||||
մլրդ դրամ | ||||||||
Ընդամենը եկամուտներ և շնորհներ |
307.1 |
339.9 |
346.2 |
383.0 |
422.9 |
566.8 |
737.9 |
950.5 |
Ընդամենը եկամուտներ |
259.8 |
279.0 |
312.9 |
349.6 |
390.7 |
541.1 |
711.8 |
924.0 |
Հարկային եկամուտներ |
242.4 |
269.4 |
302.2 |
338.8 |
379.8 |
526.2 |
690.8 |
899.1 |
Ոչ հարկային եկամուտներ |
14.8 |
7.6 |
9.8 |
10.1 |
10.3 |
14.7 |
20.8 |
24.7 |
Կապիտալի գործառնություններից եկամուտներ |
2.6 |
1.9 |
0.9 |
0.8 |
0.6 |
0.2 |
0.2 |
0.2 |
Շնորհներ |
47.3 |
61.0 |
33.3 |
33.4 |
32.2 |
25.7 |
26.1 |
26.5 |
Ընթացիկ |
17.0 |
14.1 |
9.7 |
9.0 |
8.5 |
10.3 |
10.5 |
10.6 |
Կապիտալ |
30.3 |
46.9 |
23.7 |
24.4 |
23.7 |
15.4 |
15.6 |
15.9 |
Ընդամենը ծախսեր և զուտ վարկավորում |
317.4 |
376.5 |
388.1 |
422.2 |
461.5 |
617.2 |
799.0 |
1 012.2 |
Ընթացիկ ծախսեր |
239.2 |
279.0 |
294.0 |
335.6 |
366.7 |
498.4 |
655.8 |
838.9 |
որից` տոկոսավճարներ |
15.9 |
13.9 |
12.6 |
12.5 |
12.6 |
13.8 |
18.7 |
27.2 |
Կապիտալ ծախսեր |
64.5 |
101.0 |
86.9 |
78.5 |
83.7 |
105.9 |
130.2 |
160.2 |
որից` կապիտալ շնորհների հաշվին |
30.3 |
46.9 |
23.7 |
24.4 |
23.7 |
15.4 |
15.6 |
15.9 |
Զուտ վարկավորում |
13.6 |
-3.5 |
7.2 |
8.2 |
11.1 |
13.0 |
13.0 |
13.0 |
Ընդհանուր հաշվեկշիռ |
-10.2 |
-36.5 |
-41.9 |
-39.2 |
-38.6 |
-50.4 |
-61.1 |
-61.7 |
Ֆինանսավորում |
10.2 |
36.5 |
41.9 |
39.2 |
38.6 |
50.4 |
61.1 |
61.7 |
Նախատեսվող |
10.2 |
36.5 |
41.9 |
39.2 |
30.0 |
-0.3 |
-4.1 |
6.1 |
Ներքին աղբյուրներ |
-26.8 |
46.4 |
2.7 |
3.6 |
4.3 |
7.9 |
10.7 |
25.8 |
Արտաքին աղբյուրներ |
37.0 |
-9.9 |
39.2 |
35.6 |
25.7 |
-8.2 |
-14.8 |
-19.6 |
Ճեղքվածք1 |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 |
8.6 |
50.7 |
65.2 |
55.6 |
տոկոս` ՀՆԱ նկատմամբ | ||||||||
Ընդամենը եկամուտներ և շնորհներ |
22.6 |
23.1 |
21.5 |
21.8 |
22.0 |
22.8 |
23.5 |
23.9 |
Ընդամենը եկամուտներ |
19.1 |
18.9 |
19.4 |
19.9 |
20.4 |
21.8 |
22.6 |
23.2 |
Հարկային եկամուտներ |
17.9 |
18.3 |
18.8 |
19.3 |
19.8 |
21.2 |
22.0 |
22.6 |
Ոչ հարկային եկամուտներ |
1.1 |
0.5 |
0.6 |
0.6 |
0.5 |
0.6 |
0.7 |
0.6 |
Կապիտալի գործառնություններից եկամուտներ |
0.2 |
0.1 |
0.1 |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 |
Շնորհներ |
3.5 |
4.1 |
2.1 |
1.9 |
1.7 |
1.0 |
0.8 |
0.7 |
Ընթացիկ |
1.3 |
1.0 |
0.6 |
0.5 |
0.4 |
0.4 |
0.3 |
0.3 |
Կապիտալ |
2.2 |
3.2 |
1.5 |
1.4 |
1.2 |
0.6 |
0.5 |
0.4 |
Ընդամենը ծախսեր և զուտ վարկավորում |
23.4 |
25.5 |
24.1 |
24.0 |
24.1 |
24.8 |
25.4 |
25.5 |
Ընթացիկ ծախսեր |
17.6 |
18.9 |
18.3 |
19.1 |
19.1 |
20.1 |
20.9 |
21.1 |
որից` տոկոսավճարներ |
1.2 |
0.9 |
0.8 |
0.7 |
0.7 |
0.6 |
0.6 |
0.7 |
Կապիտալ ծախսեր |
4.8 |
6.8 |
5.4 |
4.5 |
4.4 |
4.3 |
4.1 |
4.0 |
որից` կապիտալ շնորհների հաշվին |
2.2 |
3.2 |
1.5 |
1.4 |
1.2 |
0.6 |
0.5 |
0.4 |
Զուտ վարկավորում |
1.0 |
-0.2 |
0.4 |
0.5 |
0.6 |
0.5 |
0.4 |
0.3 |
Ընդհանուր հաշվեկշիռ |
-0.8 |
-2.5 |
-2.6 |
-2.2 |
-2.0 |
-2.0 |
-1.9 |
-1.6 |
Ֆինանսավորում |
0.8 |
2.5 |
2.6 |
2.2 |
2.0 |
2.0 |
1.9 |
1.6 |
Նախատեսվող |
0.8 |
2.5 |
2.6 |
2.2 |
1.6 |
0.0 |
-0.1 |
0.2 |
Ներքին աղբյուրներ |
-2.0 |
3.2 |
0.2 |
0.2 |
0.2 |
0.3 |
0.3 |
0.6 |
Արտաքին աղբյուրներ |
2.7 |
-0.7 |
2.4 |
2.0 |
1.3 |
-0.3 |
-0.5 |
-0.5 |
Ճեղքվածք1 |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 |
0.4 |
2.0 |
2.1 |
1.4 |
Հուշագրային հոդվածներ |
||||||||
Սոցիալական ծախսեր2, %` ՀՆԱ նկատմամբ |
7.8 |
8.7 |
9.3 |
10.1 |
10.5 |
11.4 |
11.6 |
12.0 |
Առաջնային հաշվեկշիռ3, %` ՀՆԱ նկատմամբ |
0.4 |
-1.5 |
-1.8 |
-1.5 |
-1.4 |
-1.5 |
-1.3 |
-0.9 |
1Կանխատեսվում է, որ ճեղքվածքը ծածկվելու է արտաքին աղբյուրներից արտոնյալ պայմաններով միջոցների ներգրավման հաշվին: 2Ներառված են կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության գծով ծախսերը: 3Սահմանվում է որպես ընդհանուր հաշվեկշիռ` առանց տոկոսավճարների:
Աղբյուրը` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և ԱՀՌԾ կանխատեսումներ:
Հավելված 5. Համախմբված բյուջեի գործառնություններ. արտաքին ֆինանսավորման պահանջը
Ցուցանիշներ |
2002 |
2003 |
2004 |
2005 |
2006 |
2009 |
2012 |
2015 |
Փաստ |
Բյուջե |
Կանխատեսումներ | ||||||
մլրդ դրամ | ||||||||
1. Ընդամենը ներքին եկամուտներ |
259.8 |
279.0 |
312.9 |
349.6 |
390.7 |
541.1 |
711.8 |
924.0 |
Հարկային եկամուտներ |
242.4 |
269.4 |
302.2 |
338.8 |
379.8 |
526.2 |
690.8 |
899.1 |
Ոչ հարկային և կապիտալ եկամուտներ |
17.4 |
9.6 |
10.7 |
10.8 |
11.0 |
14.9 |
21.0 |
24.9 |
2. Ներքին ֆինանսավորում |
-26.8 |
46.4 |
2.7 |
3.6 |
4.3 |
7.9 |
10.7 |
25.8 |
3. Ընդամենը հասանելի ներքին ռեսուրսներ (1+2) |
233.0 |
325.4 |
315.6 |
353.2 |
395.0 |
549.0 |
722.5 |
949.7 |
4. Ընդամենը ծախսեր և զուտ վարկավորում |
317.4 |
376.5 |
388.1 |
422.2 |
461.5 |
617.2 |
799.0 |
1 012.2 |
Ընթացիկ ծախսեր |
239.2 |
279.0 |
294.0 |
335.6 |
366.7 |
498.4 |
655.8 |
838.9 |
որից` տոկոսավճարներ |
15.9 |
13.9 |
12.6 |
12.5 |
12.6 |
13.8 |
18.7 |
27.2 |
Կապիտալ ծախսեր |
64.5 |
101.0 |
86.9 |
78.5 |
83.7 |
105.9 |
130.2 |
160.2 |
Զուտ վարկավորում |
13.6 |
-3.5 |
7.2 |
8.2 |
11.1 |
13.0 |
13.0 |
13.0 |
5. Արտաքին ֆինանսավորման պահանջը (4-3) |
84.3 |
51.0 |
72.5 |
69.0 |
66.5 |
68.3 |
76.5 |
62.4 |
5.1. Նախատեսվող |
84.3 |
51.0 |
72.5 |
69.0 |
57.9 |
17.5 |
11.3 |
6.9 |
Շնորհներ |
47.3 |
61.0 |
33.3 |
33.4 |
32.2 |
25.7 |
26.1 |
26.5 |
Ընթացիկ |
17.0 |
14.1 |
9.7 |
9.0 |
8.5 |
10.3 |
10.5 |
10.6 |
Կապիտալ |
30.3 |
46.9 |
23.7 |
24.4 |
23.7 |
15.4 |
15.6 |
15.9 |
Վարկեր/Փոխառություններ |
37.0 |
-9.9 |
39.2 |
35.6 |
25.7 |
-8.2 |
-14.8 |
-19.6 |
5.2. Ճեղքվածք |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 |
8.6 |
50.7 |
65.2 |
55.6 |
մլն ԱՄՆ դոլար | ||||||||
1. Ընդամենը ներքին եկամուտներ |
452.7 |
475.8 |
531.0 |
590.3 |
656.5 |
895.6 |
1 160.7 |
1 484.3 |
Հարկային եկամուտներ |
422.4 |
459.4 |
512.8 |
572.0 |
638.1 |
871.0 |
1 126.5 |
1 444.3 |
Ոչ հարկային և կապիտալ եկամուտներ |
30.3 |
16.3 |
18.2 |
18.3 |
18.4 |
24.6 |
34.2 |
39.9 |
2. Ներքին ֆինանսավորում |
-46.6 |
79.2 |
4.6 |
6.1 |
7.2 |
13.0 |
17.4 |
41.4 |
3. Ընդամենը հասանելի ներքին ռեսուրսներ (1+2) |
406.1 |
555.0 |
535.6 |
596.5 |
663.7 |
908.6 |
1 178.1 |
1 525.6 |
4. Ընդամենը ծախսեր և զուտ վարկավորում |
553.0 |
642.0 |
658.6 |
713.0 |
775.4 |
1 021.6 |
1 302.8 |
1 625.9 |
Ընթացիկ ծախսեր |
416.9 |
475.8 |
499.0 |
566.7 |
616.1 |
824.9 |
1 069.3 |
1 347.7 |
որից` տոկոսավճարներ |
27.6 |
23.7 |
21.4 |
21.0 |
21.2 |
22.9 |
30.4 |
43.6 |
Կապիտալ ծախսեր |
112.4 |
172.2 |
147.4 |
132.5 |
140.7 |
175.2 |
212.3 |
257.4 |
Զուտ վարկավորում |
23.7 |
-6.0 |
12.2 |
13.8 |
18.6 |
21.5 |
21.2 |
20.9 |
5. Արտաքին ֆինանսավորման պահանջը (4-3) |
146.9 |
87.1 |
123.1 |
116.5 |
111.7 |
113.0 |
124.8 |
100.3 |
5.1. Նախատեսվող |
146.9 |
87.1 |
123.1 |
116.5 |
97.3 |
29.0 |
18.5 |
11.0 |
Շնորհներ |
82.5 |
104.0 |
56.5 |
56.4 |
54.0 |
42.6 |
42.6 |
42.6 |
Ընթացիկ |
29.6 |
24.0 |
16.4 |
15.2 |
14.2 |
17.1 |
17.1 |
17.1 |
Կապիտալ |
52.8 |
80.0 |
40.2 |
41.3 |
39.8 |
25.5 |
25.5 |
25.5 |
Վարկեր/Փոխառություններ |
64.4 |
-16.9 |
66.5 |
60.1 |
43.3 |
-13.6 |
-24.1 |
-31.5 |
5.2. Ճեղքվածք |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 |
14.4 |
84.0 |
106.3 |
89.3 |
տոկոս` ՀՆԱ նկատմամբ | ||||||||
1. Ընդամենը ներքին եկամուտներ |
19.1 |
18.9 |
19.4 |
19.9 |
20.4 |
21.8 |
22.6 |
23.2 |
Հարկային եկամուտներ |
17.9 |
18.3 |
18.8 |
19.3 |
19.8 |
21.2 |
22.0 |
22.6 |
Ոչ հարկային և կապիտալ եկամուտներ |
1.3 |
0.7 |
0.7 |
0.6 |
0.6 |
0.6 |
0.7 |
0.6 |
2. Ներքին ֆինանսավորում |
-2.0 |
3.2 |
0.2 |
0.2 |
0.2 |
0.3 |
0.3 |
0.6 |
3. Ընդամենը հասանելի ներքին ռեսուրսներ (1+2) |
17.2 |
22.1 |
19.6 |
20.1 |
20.6 |
22.1 |
23.0 |
23.9 |
4. Ընդամենը ծախսեր և զուտ վարկավորում |
23.4 |
25.5 |
24.1 |
24.0 |
24.1 |
24.8 |
25.4 |
25.5 |
Ընթացիկ ծախսեր |
17.6 |
18.9 |
18.3 |
19.1 |
19.1 |
20.1 |
20.9 |
21.1 |
որից` տոկոսավճարներ |
1.2 |
0.9 |
0.8 |
0.7 |
0.7 |
0.6 |
0.6 |
0.7 |
Կապիտալ ծախսեր |
4.8 |
6.8 |
5.4 |
4.5 |
4.4 |
4.3 |
4.1 |
4.0 |
Զուտ վարկավորում |
1.0 |
-0.2 |
0.4 |
0.5 |
0.6 |
0.5 |
0.4 |
0.3 |
5. Արտաքին ֆինանսավորման պահանջը (4-3) |
6.2 |
3.5 |
4.5 |
3.9 |
3.5 |
2.7 |
2.4 |
1.6 |
5.1. Նախատեսվող |
6.2 |
3.5 |
4.5 |
3.9 |
3.0 |
0.7 |
0.4 |
0.2 |
Շնորհներ |
3.5 |
4.1 |
2.1 |
1.9 |
1.7 |
1.0 |
0.8 |
0.7 |
Ընթացիկ |
1.3 |
1.0 |
0.6 |
0.5 |
0.4 |
0.4 |
0.3 |
0.3 |
Կապիտալ |
2.2 |
3.2 |
1.5 |
1.4 |
1.2 |
0.6 |
0.5 |
0.4 |
Վարկեր/Փոխառություններ |
2.7 |
-0.7 |
2.4 |
2.0 |
1.3 |
-0.3 |
-0.5 |
-0.5 |
5.2. Ճեղքվածք |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 |
0.4 |
2.0 |
2.1 |
1.4 |
Աղբյուրը` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և ԱՀՌԾ կանխատեսումներ:
Հավելված 6. Համախմբված բյուջեի ծախսերի կանխատեսումը` ըստ գործառական դասակարգման հիմնական խմբերի (հաշվեգրման սկզբունքով)
Բյուջե |
Կանխատեսումներ | ||||||
մլրդ դրամ | |||||||
Ընդամենը ծախսեր |
376.5 |
388.1 |
422.2 |
461.5 |
617.2 |
799.0 |
1012.2 |
Ընդհանուր բնույթի պետական ծառայություններ |
28.3 |
35.5 |
41.8 |
43.9 |
65.3 |
93.8 |
122.0 |
Պաշտպանություն, հասարակական կարգի |
61.3 |
66.8 |
73.4 |
77.3 |
97.0 |
123.3 |
150.9 |
Կրթություն և գիտություն |
38.2 |
46.1 |
55.5 |
63.0 |
94.6 |
128.3 |
170.6 |
Առողջապահություն |
21.0 |
24.9 |
30.8 |
35.5 |
52.7 |
73.3 |
101.1 |
Սոցիալական ապահովություն և սոց. ապահովագրություն |
73.1 |
84.4 |
95.9 |
109.0 |
144.0 |
175.5 |
218.0 |
Մշակույթ, տեղեկատվություն, սպորտ և կրոն |
16.5 |
9.4 |
10.5 |
12.7 |
13.6 |
16.1 |
20.0 |
Բնակարանային-կոմունալ տնտեսություն |
36.1 |
24.0 |
24.4 |
27.7 |
49.8 |
59.5 |
80.4 |
Վառելիքային և էներգետիկ համակարգ |
12.2 |
13.5 |
8.4 |
8.2 |
0.0 |
0.0 |
0.0 |
Գյուղատնտեսություն, անտառային և ջրային |
19.2 |
17.0 |
13.8 |
13.6 |
18.8 |
23.8 |
30.3 |
Արդյունաբերություն, հանքային հանածոներ, շինարարություն և բնապահպանություն |
4.6 |
6.5 |
5.4 |
5.2 |
4.0 |
3.6 |
3.7 |
Տրանսպորտ, ճանապարհային տնտեսություն և կապ |
36.6 |
25.3 |
25.9 |
26.1 |
33.0 |
38.4 |
44.4 |
Այլ ծախսեր |
29.4 |
34.8 |
36.6 |
39.2 |
38.0 |
49.5 |
55.5 |
որից` պետական պարտքային գործառնություններ |
13.9 |
12.6 |
12.5 |
12.6 |
13.8 |
18.7 |
27.2 |
Չբաշխված ծախսեր |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 |
6.5 |
13.9 |
15.1 |
տոկոս` ՀՆԱ նկատմամբ | |||||||
Ընդամենը ծախսեր |
25.5 |
24.1 |
24.0 |
24.1 |
24.8 |
25.4 |
25.5 |
Ընդհանուր բնույթի պետական ծառայություններ |
1.9 |
2.2 |
2.4 |
2.3 |
2.6 |
3.0 |
3.1 |
Պաշտպանություն, հասարակական կարգի |
4.2 |
4.1 |
4.2 |
4.0 |
3.9 |
3.9 |
3.8 |
Կրթություն և գիտություն |
2.6 |
2.9 |
3.2 |
3.3 |
3.8 |
4.1 |
4.3 |
Առողջապահություն |
1.4 |
1.5 |
1.8 |
1.9 |
2.1 |
2.3 |
2.5 |
Սոցիալական ապահովություն և սոց. ապահովագրություն |
5.0 |
5.2 |
5.5 |
5.7 |
5.8 |
5.6 |
5.5 |
Մշակույթ, տեղեկատվություն, սպորտ և կրոն |
1.1 |
0.6 |
0.6 |
0.7 |
0.5 |
0.5 |
0.5 |
Բնակարանային-կոմունալ տնտեսություն |
2.5 |
1.5 |
1.4 |
1.4 |
2.0 |
1.9 |
2.0 |
Վառելիքային և էներգետիկ համակարգ |
0.8 |
0.8 |
0.5 |
0.4 |
0.0 |
0.0 |
0.0 |
Գյուղատնտեսություն, անտառային և ջրային |
1.3 |
1.1 |
0.8 |
0.7 |
0.8 |
0.8 |
0.8 |
Արդյունաբերություն, հանքային հանածոներ, շինարարություն և բնապահպանություն |
0.3 |
0.4 |
0.3 |
0.3 |
0.2 |
0.1 |
0.1 |
Տրանսպորտ, ճանապարհային տնտեսություն և կապ |
2.5 |
1.6 |
1.5 |
1.4 |
1.3 |
1.2 |
1.1 |
Այլ ծախսեր |
2.0 |
2.2 |
2.1 |
2.0 |
1.5 |
1.6 |
1.4 |
որից` պետական պարտքային գործառնություններ |
0.9 |
0.8 |
0.7 |
0.7 |
0.6 |
0.6 |
0.7 |
Չբաշխված ծախսեր |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 |
0.3 |
0.4 |
0.4 |
տոկոս` ընդամենը ծախսերի նկատմամբ | |||||||
Ընդամենը ծախսեր |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
Ցուցանիշներ |
2003 |
2004 |
2005 |
2006 |
2009 |
2012 |
2015 |
Ընդհանուր բնույթի պետական ծառայություններ |
7.5 |
9.1 |
9.9 |
9.5 |
10.6 |
11.7 |
12.1 |
Պաշտպանություն, հասարակական կարգի |
16.3 |
17.2 |
17.4 |
16.8 |
15.7 |
15.4 |
14.9 |
Կրթություն և գիտություն |
10.1 |
11.9 |
13.1 |
13.6 |
15.3 |
16.1 |
16.9 |
Առողջապահություն |
5.6 |
6.4 |
7.3 |
7.7 |
8.5 |
9.2 |
10.0 |
Սոցիալական ապահովություն և սոց. ապահովագրություն |
19.4 |
21.7 |
22.7 |
23.6 |
23.3 |
22.0 |
21.5 |
Մշակույթ, տեղեկատվություն, սպորտ և կրոն |
4.4 |
2.4 |
2.5 |
2.7 |
2.2 |
2.0 |
2.0 |
Բնակարանային-կոմունալ տնտեսություն |
9.6 |
6.2 |
5.8 |
6.0 |
8.1 |
7.4 |
7.9 |
Վառելիքային և էներգետիկ համակարգ |
3.2 |
3.5 |
2.0 |
1.8 |
0.0 |
0.0 |
0.0 |
Գյուղատնտեսություն, անտառային և ջրային |
5.1 |
4.4 |
3.3 |
2.9 |
3.0 |
3.0 |
3.0 |
Արդյունաբերություն, հանքային հանածոներ, շինարարություն և բնապահպանություն |
1.2 |
1.7 |
1.3 |
1.1 |
0.6 |
0.5 |
0.4 |
Տրանսպորտ, ճանապարհային տնտեսություն և կապ |
9.7 |
6.5 |
6.1 |
5.7 |
5.3 |
4.8 |
4.4 |
Այլ ծախսեր |
7.8 |
9.0 |
8.7 |
8.5 |
6.2 |
6.2 |
5.5 |
որից` պետական պարտքային գործառնություններ |
3.7 |
3.2 |
3.0 |
2.7 |
2.2 |
2.3 |
2.7 |
Չբաշխված ծախսեր |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 |
1.0 |
1.7 |
1.5 |
Աղբյուրը` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և ԱՀՌԾ կանխատեսումներ:
Հավելված 7. Համախմբված բյուջեի սոցիալական ծախսեր (հաշվեգրման սկզբունքով)
Ցուցանիշներ |
2002 |
2003 |
2004 |
2005 |
2006 |
2009 |
2012 |
2015 |
Փաստ |
Բյուջե |
Կանխատեսումներ | ||||||
մլրդ դրամ | ||||||||
Ընդամենը սոցիալական ծախսեր |
106.1 |
127.6 |
150.3 |
176.8 |
201.7 |
283.3 |
365.4 |
475.3 |
Կրթություն |
29.7 |
35.2 |
42.8 |
52.0 |
59.0 |
88.7 |
118.8 |
158.7 |
Առողջապահություն |
16.0 |
21.0 |
24.9 |
30.8 |
35.5 |
52.7 |
73.3 |
101.1 |
Սոցիալական ապահովություն և սոցիալական ապահովագրություն1 |
60.3 |
71.4 |
82.6 |
94.0 |
107.1 |
141.9 |
173.2 |
215.5 |
որից` ընտանեկան նպաստներ |
12.1 |
12.7 |
16.1 |
20.2 |
24.9 |
29.8 |
33.0 |
39.8 |
տոկոսային փոփոխությունը նախորդ տարվա նկատմամբ | ||||||||
Ընդամենը սոցիալական ծախսեր |
-0.1 |
20.3 |
17.8 |
17.6 |
14.1 |
40.5 |
28.9 |
30.1 |
Կրթություն |
-0.7 |
18.3 |
21.6 |
21.4 |
13.6 |
10.8 |
10.2 |
10.1 |
Առողջապահություն |
-18.6 |
31.2 |
18.6 |
23.5 |
15.4 |
12.4 |
11.5 |
11.2 |
Սոցիալական ապահովություն և սոցիալական ապահովագրություն1 |
6.6 |
18.4 |
15.8 |
13.8 |
13.9 |
8.2 |
6.8 |
7.8 |
որից` ընտանեկան նպաստներ |
-31.6 |
5.5 |
26.3 |
25.6 |
23.4 |
0.3 |
3.2 |
8.1 |
տոկոս` ՀՆԱ նկատմամբ | ||||||||
Ընդամենը սոցիալական ծախսեր |
7.8 |
8.7 |
9.3 |
10.1 |
10.5 |
11.4 |
11.6 |
12.0 |
Կրթություն |
2.2 |
2.4 |
2.7 |
3.0 |
3.1 |
3.6 |
3.8 |
4.0 |
Առողջապահություն |
1.2 |
1.4 |
1.5 |
1.8 |
1.9 |
2.1 |
2.3 |
2.5 |
Սոցիալական ապահովություն և սոցիալական ապահովագրություն1 |
4.4 |
4.8 |
5.1 |
5.4 |
5.6 |
5.7 |
5.5 |
5.4 |
որից` ընտանեկան նպաստներ |
0.9 |
0.9 |
1.0 |
1.2 |
1.3 |
1.2 |
1.1 |
1.0 |
տոկոս` համախմբված բյուջեի ծախսերի նկատմամբ | ||||||||
Ընդամենը սոցիալական ծախսեր |
33.4 |
33.9 |
38.7 |
41.9 |
43.7 |
45.9 |
45.7 |
47.0 |
Կրթություն |
9.4 |
9.4 |
11.0 |
12.3 |
12.8 |
14.4 |
14.9 |
15.7 |
Առողջապահություն |
5.0 |
5.6 |
6.4 |
7.3 |
7.7 |
8.5 |
9.2 |
10.0 |
Սոցիալական ապահովություն և սոցիալական ապահովագրություն |
19.0 |
19.0 |
21.3 |
22.3 |
23.2 |
23.0 |
21.7 |
21.3 |
որից` ընտանեկան նպաստներ |
3.8 |
3.4 |
4.1 |
4.8 |
5.4 |
4.8 |
4.1 |
3.9 |
Աղբյուրը` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն և ԱՀՌԾ կանխատեսումներ:
Հավելված 8. Վճարային հաշվեկշիռ. միջին և երկարաժամկետ կանխատեսումներ
Ցուցանիշներ |
2002 |
2003 |
2004 |
2005 |
2006 |
2009 |
2012 |
2015 |
Փաստ |
Ծրագիր |
Կանխատեսումներ | ||||||
մլն ԱՄՆ դոլար, եթե այլ նշում չկա | ||||||||
Ընթացիկ հաշիվ |
-146 |
-163 |
-159 |
-163 |
-169 |
-191 |
-220 |
-275 |
Առևտրի հաշվեկշիռ |
-353 |
-362 |
-373 |
-390 |
-408 |
-447 |
-489 |
-563 |
Արտահանում (ֆ.o.բ.) |
519 |
583 |
639 |
701 |
767 |
1 005 |
1 293 |
1 662 |
Ներմուծում (ֆ.o.բ.) |
-872 |
-945 |
-1 012 |
-1 091 |
-1 176 |
-1 452 |
-1 781 |
-2 225 |
Ծառայություններ (զուտ) |
-30 |
-40 |
-43 |
-44 |
-45 |
-54 |
-24 |
22 |
Կրեդիտ |
180 |
185 |
201 |
219 |
240 |
308 |
411 |
548 |
Դեբետ |
-210 |
-225 |
-244 |
-263 |
-284 |
-362 |
-435 |
-526 |
Եկամուտներ և մասնավոր տրանսֆերտներ (զուտ) |
183 |
184 |
202 |
216 |
229 |
256 |
238 |
211 |
Պաշտոնական տրանսֆերտներ (զուտ) |
55 |
55 |
55 |
55 |
55 |
55 |
55 |
55 |
Կապիտալի և ֆինանսական հաշիվ |
214 |
132 |
202 |
191 |
184 |
146 |
186 |
248 |
Կապիտալ տրանսֆերտներ (զուտ) |
60 |
80 |
55 |
57 |
56 |
30 |
30 |
30 |
Օտարերկրյա ուղղակի ներդրումներ (զուտ) |
110 |
135 |
80 |
94 |
105 |
130 |
180 |
250 |
Պորտֆելային ներդրումներ (զուտ) |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
Պետական հատված (զուտ) |
29 |
-57 |
67 |
40 |
23 |
-14 |
-24 |
-32 |
Ստացում |
51 |
78 |
80 |
54 |
40 |
5 |
0 |
0 |
Մարում |
-21 |
-135 |
-13 |
-13 |
-17 |
-18 |
-24 |
-32 |
Այլ կապիտալ (զուտ) |
15 |
-26 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
Ընդհանուր հաշվեկշիռ |
68 |
-31 |
42 |
28 |
15 |
-44 |
-34 |
-27 |
Ֆինանսավորում |
||||||||
Համախառն պահուստների փոփոխություն |
-111 |
-13 |
-36 |
-14 |
-21 |
-19 |
-56 |
-60 |
ԱՄՀ (զուտ) |
8 |
4 |
-6 |
-34 |
-29 |
-21 |
-16 |
-2 |
Ֆինանսավորման ճեղքվածք |
35 |
40 |
0 |
20 |
34 |
84 |
106 |
89 |
Համաշխարհային բանկ |
35 |
40 |
0 |
20 |
20 |
0 |
0 |
0 |
Այլ աղբյուրներ |
0 |
0 |
0 |
0 |
14 |
84 |
106 |
89 |
Հուշագրային հոդվածներ |
||||||||
Ընթացիկ հաշիվ, %` ՀՆԱ նկատմամբ |
-6.2 |
-6.5 |
-5.8 |
-5.5 |
-5.2 |
-4.6 |
-4.3 |
-4.3 |
առանց պաշտոնական տրանսֆերտների |
-8.5 |
-8.7 |
-7.9 |
-7.3 |
-7.0 |
-6.0 |
-5.4 |
-5.2 |
Համախառն պահուստներ (տարեվերջին) |
431 |
444 |
480 |
494 |
515 |
604 |
732 |
906 |
ներմուծման ծածկույթ` ամիսներով |
4.8 |
4.6 |
4.6 |
4.4 |
4.2 |
4.0 |
4.0 |
4.0 |
Անվանական արտաքին պարտք |
1 025 |
1 007 |
1 104 |
1 129 |
1 157 |
1 275 |
1 430 |
1 612 |
Արտաքին պարտքը` ՀՆԱ նկատմամբ, % |
43.3 |
40.1 |
40.4 |
38.1 |
35.9 |
31.0 |
27.9 |
25.2 |
Արտաքին պարտքի զուտ ներկա արժեք (ԶՆԱ) |
673 |
598 |
623 |
632 |
631 |
688 |
749 |
820 |
Պարտքի ԶՆԱ` ՀՆԱ նկատմամբ, % |
28.5 |
23.8 |
22.8 |
21.3 |
19.6 |
16.7 |
14.6 |
12.8 |
Պարտքի ԶՆԱ` ապրանքների և ոչ գործոնային ծառայությունների արտահանման նկատմամբ, % |
96.3 |
77.9 |
74.2 |
68.7 |
62.7 |
52.4 |
44.0 |
37.1 |
1 Համակարգի պահպանման և զարգացման գծով ծախսերը ներառված չեն: Աղբյուրը` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և ԱՀՌԾ կանխատեսումներ:
Հավելված 9. 2003-2006 թվականներին ԱՀՌԾ իրականացման քաղաքականությունների հիմնական ուղղությունները
Քաղաքականություն |
Նպատակ |
Պատասխանատու |
Ժամկետը | |
1. |
ԱՀՌԾ լուսաբանում |
ԱՀՌԾ հիմնական ուղղությունների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2003 թ. |
2. |
Միջինժամկետ հատվածում տարեկան առնվազն 6 տոկոս տնտեսական աճի ապահովում |
Բնակչության եկամուտների ավելացում և կենսամակարդակի բարձրացում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2004 – 2006 թթ. |
3. |
ՀՆԱ-ի նկատմամբ ներդրումների առաջանցիկ աճի ապահովում |
Կայուն բարձր տեմպերով տնտեսական աճի համար անհրաժեշտ ներդրումային բազայի ապահովում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2004-2006 թթ. |
4. |
Սոցիալական համագործակցության և դրանց ներդրման մեխանիզմների մշակում |
ԱՀՌԾ շրջանակներում պետության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և խմբերի միջև համագործակցության ինստիտուցիոնալ ձևերի հաստատում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2003 թ. |
5. |
Աղքատության գնահատման ցուցանիշների համակարգի և դրա ներդրման մեխանիզմների (հետայսու՝ ԱԳՑՀ) մշակում |
Տարբեր տարածաշրջանների, ինչպես նաև բնակչության խոցելի խմբերի կտրվածքներով աղքատության տարաբնույթ դրսևորումների գնահատում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2003 թ. |
6. |
ԱՀՌԾ մոնիտորինգի, վերլուծության և ազդեցության գնահատման համալիր ծրագրի մշակում |
ԱՀՌԾ իրականացման կառավարում, մոնիտորինգ և համակարգում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2003 թ. |
7. |
Արտահանման առաջանցիկ աճի ապահովման պայմանների զարգացում |
Երկարաժամկետ հեռանկարում բարձր աճի տեմպերի պահպանում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2004-2006 թթ. |
8. |
Գիտելիքի արտադրության վրա հիմնված տնտեսության հիմնական կառույցների ներդրում և դրանց զարգացում |
Երկարաժամկետ հեռանկարում բարձր աճի տեմպերի պահպանում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2004 – 2006թթ. |
9. |
Գյուղատնտեսության ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործում, վարկավորման ավելացման պայմանների զարգացում |
Գյուղատնտեսության կայուն աճ, գյուղական բնակչության աղքատության և անհավասարության էական կրճատում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2004 – 2006թթ. |
10. |
Ոռոգման և ջրօգտագործման, հողօգտագործման, բերքատվության, արտադրության ապրանքայնության և ծավալների աճի պայմանների զարգացում |
Գյուղատնտեսության կայուն աճ, գյուղական բնակչության աղքատության և անհավասարության էական կրճատում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2004 թ. |
11 |
Ապրանքների իրացման շուկաների և կառույցների ստեղծման պայմանների զարգացում |
Գյուղատնտեսության կայուն աճ, գյուղական բնակչության աղքատության և անհավասարության էական կրճատում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2004-2005 թթ. |
12. |
Գյուղատնտեսական գործունեության ֆինանսավորման և ապահովագրման կառույցների զարգացում |
Գյուղատնտեսության կայուն աճ, գյուղական բնակչության աղքատության և անհավասարության էական կրճատում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2004-2005 թթ. |
13. |
Գյուղական բնակավայրերում ոչ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնում |
Գյուղատնտեսության կայուն աճ, գյուղական բնակչության աղքատության և անհավասարության էական կրճատում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2004 թ. |
14. |
Հողի շուկայի կայացման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալների զարգացում (հողի շուկայական արժեքի որոշման և օտարման կամ հողի գրավադրման մեխանիզմներ) |
Գյուղատնտեսության արդյունավետության աճ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2004 թ. |
15. |
Ըստ մարզերի տարբերակման՝ գյուղացիական տնտեսության սահմանային մեծությունների որոշման հայեցակարգի մշակում |
Գյուղատնտեսության արդյունավետության աճ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2004 թ. |
16. |
Հողի չօգտագործումը կամ ոչ նպատակային օգտագործումը կանխարգելող օրենսդրական և |
Չօգտագործվող հողակտորները տնտեսական շրջանառության մեջ ներգրավում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2004 թ. |
17. |
Ոռոգման նորմատիվների և գյուղատնտեսության համար ոռոգման նպատակով օգտագործվող ջրի ծավալների ճշգրտում |
Ոռոգման համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե |
2004 թ. |
18. |
Ոռոգման համակարգի կառավարման կառուցվածքի կատարելագործում |
Ոռոգման համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե |
2003-2004 թթ. |
19. |
Ոռոգման ցանցերի տեխնիկական վիճակի բարելավում |
Ոռոգման համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե |
2004 թ. |
20. |
Մեխանիկական ոռոգման համակարգերի` ինքնահոս համակարգերով աստիճանաբար փոխարինում |
Ոռոգման համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե |
2004 թ. |
21. |
Համայնքային ճանապարհների վիճակի բարելավում |
Գյուղական բնակչության շարժունության աստիճանի ավելացում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2004-2006 թթ. |
22. |
Ֆերմերային կոոպերատիվների կամ միությունների տեսքով կառույցների ստեղծման և գործունեության խրախուսում |
Գյուղմթերքների իրացման և վերամշակման կառույցների ստեղծման խրախուսում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2004 թ. |
23. |
Հողի շուկայի և հողի գրավի գործունեության արդյունավետ մեխանիզմների գործարկում |
Ագրոտեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների ցանցի զարգացման համար պայմանների զարգացում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2004 թ. |
24. |
Գյուղացիական տնտեսությունների և վարկային կազմակերպությունների միջև կապի զարգացման պայմանների ստեղծում |
Գյուղմթերքների իրացման և վերամշակման կառույցների ստեղծման խրախուսում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2004 թ. |
25. |
Արտոնյալ պայմաններով գյուղացիական տնտեսություններին խորհրդատվական ծառայությունների ընդլայնում |
Գյուղատնտեսության արտադրողականության և ապրանքայնության աճ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2004 թ. |
26. |
Համաֆինանսավորման սկզբունքով՝ պետական և գյուղացիական տնտեսությունների միջոցների հաշվին ապահովագրման գործուն համակարգի ստեղծման մեխանիզմների զարգացում |
Գյուղատնտեսության արտադրողականության և ապրանքայնության աճ |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2004-2005թթ. |
27. |
Գյուղական վայրերում ոչ գյուղատնտեսության միկրոձեռնարկությունների ստեղծման պայմանների զարգացում՝ այդ թվում միկրովարկավորման մեխանիզմների զարգացման միջոցով |
Ոչ գյուղատնտեսական զբաղվածության հնարավորությունների ընդլայնում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2005 թ. |
28. |
Գյուղատնտեսական ապրանքների վերամշակման նպատակային վարկավորման մեխանիզմների զարգացում |
Ոչ գյուղատնտեսական զբաղվածության հնարավորությունների ընդլայնում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2004 թ. |
29. |
Պետական կառավարման համակարգի կառուցվածքային և գործառութային բարեփոխումների խորացում |
Հանրային կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
2003-2004 թթ. |
30. |
Քաղաքացիական ծառայության ներդրման աշխատանքների զարգացում |
Հանրային կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ |
2003-2004 թթ. |
31. |
Ֆինանսական կառավարման համակարգի բարեփոխումների խորացում |
Հանրային կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2004 թ. |
32. |
Տարածքային կառավարման մարմինների գործառույթների բարելավում |
Տարածքային կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար |
2004 թ. |
33. |
Կառավարման մարմինների վերազինում ժամանակակից տեխնիկայի և կապի միջոցներով |
Պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2004-2006 թթ. |
34. |
Կառավարման ապարատում և դատական համակարգում պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացում |
Պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում և կոռուպցիայի դեմ պայքար |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2004-2006 թթ. |
35. |
Կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման ավելացում (e-Governance) |
Հանրության շրջանում օրենսդրական ակտերի և ծրագրերի մատչելիության բարձրացում, հետադարձ կապի ապահովում |
Նախարարություններ և գերատեսչություններ |
2004 թ. |
36. |
ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված (e-Government) բնակչության և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության ավելացում |
Պետական մարմինների գործունեության վերահսկողության ավելացում |
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ |
2004 թ. |
37. |
Լոբբիզմի մասին օրենքի ընդունում |
Քաղաքացիական հասարակության կառույցների, այդ թվում՝ մասնագիտացված ոչ պետական կազմակերպությունների և գործարար միավորումների շահերի պաշտպանության ավելացում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2004 թ. |
38. |
«Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում փոփոխություններ |
Այդ կառույցների ուժեղացում` դրանք դարձնելով գործարար միավորումների համագործակցությունն ապահովող կենտրոնական օղակ |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2004 թ. |
39. |
Պետական որոշումների կայացման գործընթացում մասնագիտացված ոչ պետական կազմակերպությունների մասնակցության հնարավորությունների ընդլայնում |
Ներդրումային միջավայրի բարելավում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2003-2004 թթ.. |
40. |
Պետական կառավարման համակարգում կանանց մասնակցության բարձրացում |
Պետական կառավարման բոլոր մակարդակներում կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովում |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
2004-2006 թթ. |
41. |
Բյուջեի շաղկապում կառավարության միջին ժամկետ ռազմավարության հետ |
Բյուջետային կառավարման արդյունավետության բարձրացում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2004 թ. |
42. |
Բյուջետային ողջ գործընթացի հրապարակայնության բարձրացում |
Բյուջետային կառավարման արդյունավետության բարձրացում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, |
2004 թ. |
43. |
Բյուջեի ընդգրկվածության մեծացում` բոլոր կանխիկ և անկանխիկ պետական ֆինանսական հոսքերի ներառում բյուջեում |
Բյուջետային կառավարման արդյունավետության բարձրացում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2004 թ. |
44. |
Բյուջեի կատարման ընթացքում վերահսկողության ուժեղացում, այս առումով՝ ԱԺ վերահսկիչ պալատի դերի և նշանակության բարձրացում |
Բյուջետային կառավարման արդյունավետության բարձրացում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2004 թ. |
45. |
Բյուջեի կանխատեսելիության բարձրացում |
Բյուջետային կառավարման արդյունավետության բարձրացում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2004 թ. |
46. |
Բյուջեի պարզեցում և ընթեռնելիության բարձրացում բոլոր օգտվողների համար |
Բյուջետային կառավարման արդյունավետության բարձրացում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2004-2006 թթ. |
47. |
Համակողմանիորեն հիմնավորված սկզբունքների հիման վրա հանրապետության վարչատարածքային բաժանման օպտիմալացում |
Տարածքային կառավարման արդյունավետության բարձրացում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարություն |
2004-2006 թթ. |
48. |
Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական ներդաշնակ զարգացում |
Տարածքային կառավարման արդյունավետության բարձրացում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարություն |
2004-2006 թթ. |
49. |
Աղքատության բարձր մակարդակ ունեցող փոքր և միջին քաղաքների առաջանցիկ զարգացում |
Տարածքային կառավարման արդյունավետության բարձրացում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարություն |
2004-2006 թթ. |
50. |
Հանրապետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող իրավական դաշտի կատարելագործում |
Տարածքային կառավարման արդյունավետության բարձրացում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարություն |
2004 թ. |
51. |
Համայնքային բյուջեների ձևավորման գործընթացում հրապարակայնության, թափանցիկության բարձրացում |
Տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2004-2006 թթ. |
52. |
Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների դիմաց սահմանվող վարձավճարների, տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի մատչելիության բարձրացում |
Տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2004 թ. |
53. |
Գյուղական, քաղաքային և թաղային համայնքների լիազորությունների շրջանակների տարբերակում և հստակեցում |
Տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարություն |
2004-2005 թթ. |
54. |
Տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորությունների իրականացման կարգի օրենսդրորեն սահմանում |
Տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարություն |
2004 թ. |
55. |
Տեղական ինքնակառավարման ոլորտում կառավարման հմտությունների ու ունակությունների բարձրացում |
Համայնքի կառավարման բարելավում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարություն |
2004-2006 թթ. |
56. |
«Տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում |
Տեղական ինքնակառավարման մարմինների կադրային ներուժի շարժի օրենսդրական կարգավորում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարություն |
2004 թ. |
57. |
Միջհամայնքային միավորումներին, դրանց ենթակառուցվածքների ցանցերի զարգացման ֆինանսական աջակցություն |
Տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2004-2006 թթ. |
58. |
Միջնակարգ կրթության, առողջապահության, սոցիալական ծառայությունների համակարգերի կառավարման տեղական նշանակության գործառույթների աստիճանական փոխանցում տեղական ինքնակառավարման մարմիններին |
Հանրային ծառայությունների մատչելիության բարձրացում և որակի բարելավում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2004-2006 թթ. |
59. |
Աղետի գոտու, սահմանամերձ, լեռնային ու բարձր լեռնային, փոքր համայնքներում արտոնությունների, զեղչերի ու հավելումների նպատակային և հասցեական համակարգի զարգացում |
Համայնքների նկատմամբ տարբերակված պետական քաղաքականության իրականացում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարություն |
2004-2006 թթ. |
60. |
Փորձագիտական կենտրոնների նյութատեխնիկական և կադրային պատշաճ մակարդակի ու նրանց ծառայությունների մատչելիության ապահովում |
Արդյունավետ և մատչելի դատական համակարգի ձևավորում, իրավակիրառական պրակտիկայի արդյունավետության ապահովում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2004-2005 թթ. |
61. |
Արդարադատության խորհրդի և սահմանադրական դատարանի հետ կապված սահմանադրական դրույթների վերանայում |
Այդ մարմինների լիազորությունների հստակեցում, այդ մարմինների և պաշտոնատար անձանց առավել հնարավոր անկախության ապահովում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2004-2006 թթ. |
62. |
Արդարադատության իրականացման սկզբունքների հստակեցում |
Արդարադատության արդյունավետության բարձրացում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2004 թ. |
63. |
Դատական գործերով կայացված վճիռների և որոշումների հրապարակման պահանջների սահմանում (ինտերնետ էջի, տեղեկագրերի և այլ միջոցներով) |
Արդարադատության իրականացման ընթացքին հասարակության գնահատականների ընձեռում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2005 թ. |
64. |
Արդարադատություն իրականացնող աշխատողների վարձատրության չափերի բարձրացում |
Արդարադատության արդյունավետության բարձրացում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2004-2006 թթ. |
65. |
Դատական տուրքերի չափերի վերանայում, վճարումը հետաձգելու և տարաժամկետելու մեխանիզմների զարգացում |
Անապահով խմբերի համար դատական ծառայությունների մատչելիության բարձրացում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2005 թ. |
66. |
Մշտապես գործող անկախ իրավական փորձաքննության գործընթացներին (անկախ կառավարության լիազորված մարմնից) աջակցություն |
Օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի հստակեցում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2005 թ. |
67. |
Հակակոռուպցիոն ռազմավարության և համապատասխան միջոցառումների ծրագրի հաստատում |
Կոռուպցիայի կանխարգելում |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
2003 թ. |
68. |
Անօրինական տնտեսական գործունեության եկամուտների բացահայտում և կանխարգելում |
Կոռուպցիայի կանխարգելում |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2003 թ. |
69. |
Հարկային արտոնությունների սահմանափակում, հարկային և մաքսային վարչարարության ուժեղացում |
Հարկային և մաքսային կոռուպցիայի կանխարգելում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2003 թ. |
70. |
Մաքսային օրենսդրության հստակեցում և պարզեցում |
Հարկային և մաքսային կոռուպցիայի կանխարգելում |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե |
2003 թ. |
71. |
Սնանկացման մասին օրենսդրության պարզեցում և կատարելագործում |
Սնանկության գործընթացների արագացում և պարզեցում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2004 թ. |
72. |
Մենաշնորհների գործունեության կանոնակարգում |
Մրցակցային միջավայրի խթանում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2005 թ. |
73. |
Քաղաքական լոբբինգի հարաբերությունների օրենքով կարգավորում |
Քաղաքական դաշտի բոլոր մասնակիցների շահերի պաշտպանության իրավական կարգավորում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2005 թ. |
74. |
Ընտրական համակարգի կատարելագործում |
Քաղաքական կոռուպցիայի կանխարգելում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2004 թ. |
75. |
Կոռուպցիայի կանխարգելման գործում ակտիվ համագործակցություն քաղաքացիական հասարակության հետ |
Հակակոռուպցիոն ռազմավարության իրագործման և մոնիտորինգի արդյունավետության ապահովում |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
2003 թ. |
76. |
Լիցենզավորվող գործունեության տեսակների կրճատում |
Գործարար միջավայրի |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2004 թ. |
77. |
Լիցենզավորման գործառույթների պարզեցում |
Գործարար միջավայրի |
Լիցենզավորվող տեսակների իրավասու մարմիններ |
2004 թ. |
78. |
Պետական գրանցման և լիցենզավորման էլեկտրոնային համակարգերի ներդրում (e-Government) |
Գործարար միջավայրի |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2005 թ. |
79. |
Մասնագիտական որակավորման որոշակի գործառույթների փոխանցում գործարար միավորումներին |
Գործարար միջավայրի |
Մասնագիտական որակավորման իրավասու մարմիններ |
2004-2006 թթ. |
80. |
Անմրցունակ պետական ձեռնարկությունների սնանկացման գործընթացների արագացում |
Գործարար միջավայրի |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2004 թ. |
81. |
Նոր արտադրանքի վենչուրային ֆինանսավորման մեխանիզմների զարգացման խրախուսում |
Արտադրական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում նոր ընկերությունների մուտքի խրախուսում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2004 թ. |
82. |
Աշխատանքային հարաբերությունների օրենսդրության զարգացում |
Աշխատանքային հարաբերությունները ժամանակակից պայմանների համապատասխանեցում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2003 թ. |
83. |
Ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության կատարելագործում |
Փոքր բաժնետերերի և ներդրողների շահերի պաշտպանության բարելավում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2004 թ. |
84. |
ՓՄՁ խորհրդատվական ծառայությունների ծավալում |
Ֆինանսավորման և ներդրումային հնարավորությունների ընդլայնում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2003 թ. |
85. |
Տնտեսության ապամենաշնորհացման և մրցակցության զարգացման ծրագրային մոտեցումների սահմանում |
Մրցակցային միջավայրի բարելավում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2004 թ. |
86. |
Հայաստանի կայուն տնտեսական զարգացման ռազմավարության հաստատում |
Ներդրումային դաշտի բարելավում, արտահանման խրախուսում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2003 թ. |
87. |
Ոչ գյուղատնտեսական զբաղվածությունը խրախուսող միկրովարկավորման համակարգերի ներդրման խրախուսում |
Գյուղական վայրերում և փոքր քաղաքներում ոչ գյուղատնտեսական զբաղվածության ավելացում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2004 թ. |
88. |
Մասնագիտական որակավորում չպահանջող գործունեության տեսակների համար անհատ ձեռնարկատերերի պարտադիր պետական գրանցման պահանջի վերացում |
Ստվերային գործունեության ծավալների կրճատում և կանխարգելում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2004 թ. |
89. |
Աշխատուժի շուկայի կարգավորման կատարելագործումը և աշխատուժի հաշվառման մեխանիզմների ներդրումը |
Ստվերային գործունեության ծավալների կրճատում և կանխարգելում |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2003 թ. |
90. |
Դրամաշրջանառության ոլորտի կարգավորման կատարելագործումը և վերահսկելիության մակարդակի բարձրացում |
Ստվերային գործունեության ծավալների կրճատում և կանխարգելում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2004 թ. |
91. |
Հարկադիր կատարման ոլորտում գործող «խաղի կանոնների» հստակեցում, հարկադիր կատարման ժամկետների կրճատում |
Վարկավորման ծավալների ընդլայնման խոչընդոտների նվազեցում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2004 թ. |
92. |
Անշարժ գույքի գրանցման մեխանիզմների ծախսատարության նվազեցում |
Վարկավորման ծավալների ընդլայնման խոչընդոտների նվազեցում |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
2004 թ. |
93. |
Գրավի տնօրինման արդյունքում բանկի սեփականությանը անցած գույքի տնօրինման խոչընդոտների նվազեցում |
Վարկավորման ծավալների ընդլայնման խոչընդոտների նվազեցում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2004 թ. |
94. |
Բնակարանային վարկավորման մեխանիզմների զարգացում |
Բնակարանային բավարար պայմաններով չապահոված բնակչությանը բնակարաններ ձեռքբերելու հնարավորության ընձեռում |
ՀՀ կենտրոնական բանկ |
2004 թ. |
95. |
ԱՀԿ անդամակցության կապակցությամբ գյուղատնտեսության ԱԱՀ-ով հարկման այնպիսի մեխանիզմների մշակում, որոնք կբացառեն գյուղատնտեսության ոլորտի զարգացման խոչընդոտները (հարկման հետևանքները) |
Հարկման մեխանիզմների պարզեցում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2006 թ. |
96. |
Շահութահարկի մասով հարկային և հաշվապահական հաշվառման տարբերությունների կրճատում |
Հարկման մեխանիզմների պարզեցում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2004 թ. |
97. |
Շահութահարկից խուսափելու հնարավորությունների նվազեցում |
Հարկման արդարության սկզբունքի հաստատում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2004 թ. |
98. |
Եկամտահարկի պրոգրեսիվ և սոցիալական վճարների ռեգրեսիվ սանդղակների փոխարինում հաստատուն դրույքաչափերով |
Հարկման մեխանիզմների պարզեցում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2006 թ. |
99. |
Գույքահարկի կիրառության արդարացիության բարձրացումը |
Հարկման արդարության սկզբունքի հաստատում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2005 թ. |
100. |
ՓՄՁ հարկային հաշվառման պարզեցում |
Հարկման մեխանիզմների պարզեցում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2004 թ., |
101. |
Հարկային օրենքների համախմբումը միասնական սկզբունքներով հարկային օրենսգրքում |
Հարկման մեխանիզմների պարզեցում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2005 թ. |
102. |
Ընտանեկան նպաստների համակարգի նպատակաուղղվածության բարձրացում |
Սոցիալական ծառայությունների արդյունավետության բարձրացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2004 թ. |
103. |
Հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, փախստականներին և տեղահանված անձանց մատուցվող ծառայությունների հասցեականության և մատչելիության բարձրացում |
Սոցիալական ծառայությունների արդյունավետության բարձրացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2004 թ. |
104. |
Կենսաթոշակների չափերի շարունակական աճ |
Կենսաթոշակառուների պաշտպանվածության բարձրացում |
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
2004 թ. |
105. |
Կենսաթոշակների նշանակման սկզբունքների բարեփոխումներ |
Պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
2005 թ. |
106. |
Բարեփոխումներ զբաղվածության ոլորտում, զբաղվածության ակտիվ քաղաքականության շարունակական իրականացում` աշխատաշուկայում անմրցունակ լինելու առումով խոցելի խմբերի զբաղվածությանն ուղղված նոր ծրագրերի ներդրմամբ |
Զբաղվածության քաղաքականության արդյունավետության բարձրացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2004 թ. |
107. |
Բյուջետային և սոցիալական ենթակառուցվածքի ոլորտների ցածր վճարվող աշխատողների աշխատավարձերի առաջանցիկ աճի ապահովում |
Պետական կառավարման արդյունավետության բարձրացում, սոցիալական ծառայությունների որակի բարելավում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2004 թ. |
108. |
Նպաստառու ընտանիքների քանակի համապատասխանեցում շատ աղքատ տնային տնտեսությունների քանակին |
Սոցիալական ծառայությունների արդյունավետության բարձրացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2004 թ. |
109. |
Միանգամյա նպաստների հատկացումների դադարեցում և դրանց համար նախատեսված միջոցների ավելացում ընտանեկան նպաստների գումարներին |
Նպաստների համակարգի հասցեականության բարձրացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2004 թ. |
110. |
Փուլային անցումը նպաստառու ընտանիքների անապահովության գնահատման անուղղակի (բալային) մեթոդից ուղղակի մեթոդի |
Նպաստների համակարգի հասցեականության բարձրացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2004-2005 թթ. |
111. |
Տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտությունների հիման վրա ընտանեկան նպաստների արդյունավետության գնահատման համակարգի ներդրում |
Ընտանեկան նպաստների հասցեականության աստիճանի գնահատման արդյունավետության բարձրացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2004-2005 թթ. |
112. |
Պետական նպաստների հարաբերությունների օրենքով կարգավորում |
Պետական նպաստների համակարգի կատարելագործում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2004 թ. |
113. |
Նպաստների հարցերով բողոքարկման գործող համակարգի բարեփոխում |
Բողոքարկման համակարգի պարզեցում, մատչելիության, թափանցիկության և արդարացիության բարձրացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2004 թ. |
114. |
Ընտանեկան նպաստների նշանակման և վճարման վերահսկման (մոնիտորինգի) մեխանիզմների զարգացում |
Կոռուպցիայի և հնարավոր սուբյեկտիվիզմի կանխարգելում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2004 թ. |
115. |
Երեխայի ծննդյան միանգամյա նպաստի չափի շարունակական բարձրացում |
Երեխաների ծնվելու հետ կապված նպաստների արդյունավետության բարձրացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2004-2006 թթ. |
116. |
Երեխային խնամելու համար |
Երեխաների ծնվելու հետ կապված նպաստների արդյունավետության բարձրացում |
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
2004 թ. |
117. |
Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մի մասը գործատուի կողմից վճարելու օրենսդրական հիմքի ստեղծում |
Գործատուի կողմից ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասնակի վճարումը թույլ կտա ավելի արդյունավետ վերահսկելու նշված նպաստների օգտագործումը |
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
2004 թ. |
118. |
Անվճար առողջարանային ուղեգրերի ձեռքբերման համար նախատեսված ծախսերի վերացում |
Սոցիալական ապահովագրության համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
2003 թ. |
119. |
Մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին պետական աջակցության ծրագրի զարգացում |
Երեխաների սոցիալական օժանդակության բարելավում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2004 թ. |
120. |
ժամանակավոր կացարաններում ապրող փախստականների բնակարանային պայմանների բարելավում |
Փախստականների սոցիալական պաշտպանվածության բարելավում |
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն |
2004 թ. |
121. |
Գյուղական փախստականության ծայրահեղ աղքատ խավի համար անասնապահական-երկրագործական տնտեսությամբ զբաղվելու հնարավորությունների ավելացում |
Հավասար հնարավորություններ ստեղծել փախստականի և ծայրահեղ աղքատ տեղաբնակի համար |
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն |
2005 թ. |
122. |
Հետբախումային վերականգնման ծրագրերի զարգացում (մշակութային կենտրոնների վերականգնումը) |
Բնակչության վերադարձի պայմանների ապահովում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար |
2004 թ. |
123. |
Պարտադիր սոցիալական վճարների հավաքագրման մեխանիզմների պարզեցում և հստակեցում |
Պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
2004 թ. |
124. |
Սոցիալական կենսաթոշակների՝ աշխատանքային կենսաթոշակներից ֆինանսական առանձնացում |
Աշխատանքային կենսաթոշակային համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2004 թ. |
125. |
Աշխատանքային ստաժից կախված տարիքային կենսաթոշակների տարբերակման աստիճանի ավելացում |
Կենսաթոշակային համակարգի արդարացիության բարձրացում |
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
2004-2006 թթ. |
126. |
Կենսաթոշակներ ստանալու պայմանների որոշակի խստացում |
Կենսաթոշակային համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
2004 թ. |
127. |
Անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի ներդրման ավարտ |
Ապահովադիրների մուծումների և պարտավորությունների հստակ հաշվառում |
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
2005 թ. |
128. |
Անհատական հաշվառման տվյալների հիման վրա կենսաթոշակների նշանակման մեխանիզմների զարգացում |
Կենսաթոշակային համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
2005 թ. |
129. |
Նվազագույն աշխատավարձի բարձրացում այն հաշվով, որ համապատասխանի աղքատության ընդհանուր գծին |
Աշխատավարձերի անհավասարության աստիճանի և աղքատության նվազեցում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2004 թ. |
130. |
Հաշմանդամության խմբերի սահմանման մոտեցումների վերանայում՝ ֆունկցիոնալ անաշխատունակության տարբերակման միջոցով |
Սոցիալական ապահովության համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2004 թ. |
131. |
2004 թ-ից երրորդ խմբի հաշմանդամության նոր կենսաթոշակների դադարեցում |
Սոցիալական ապահովության համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2004 թ. |
132. |
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության օրենսդրական կարգավորում |
Հաշմանդամների սոցիալական պաշտպանվածության բարձրացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2004 թ. |
133. |
Գործազրկության |
Պարտադիր |
ՀՀ աշխատանքի և |
2004 թ. |
134. |
Այն վճարումների վերացում, որոնք գործատուն պետք է կատարի ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին՝ աշխատողին ազատելու դեպքում |
Սոցիալական ապահովագրության համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2004 թ. |
135. |
Հաշմանդամության ապահովագրման ֆինանսավորման աղբյուրների ընդլայնում |
Սոցիալական ապահովագրության համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2004 թ. |
136. |
Զբաղվածության ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխում |
Սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2004 թ. |
137. |
Գործազուրկների |
Սոցիալական |
ՀՀ աշխատանքի և |
2004 թ. |
138. |
Գործազրկության նպաստի |
Սոցիալական |
ՀՀ աշխատանքի և |
2004 թ. |
139. |
Գործազուրկներին` |
Զբաղվածության |
ՀՀ աշխատանքի և |
2004 թ. |
140. |
Հասարակական աշխատանքներին մարդկանց ներգրավելու կարգի պարզեցում |
Զբաղվածության ծրագրերի արդյունավետության բարձրացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2004 թ. |
141. |
Միջազգային և օտարերկրյա |
Զբաղվածության |
ՀՀ աշխատանքի և |
2004 թ. |
142. |
Առողջապահության ոլորտում պետական ծախսերի ավելացում |
Առողջապահական ծառայությունների որակի և մատչելիության բարձրացում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2004 թ. |
143. |
Առաջնային բուժօգնության ոլորտում աշխատողների աշխատավարձի չափերի և կապիտալ ծախսերի գծով պետական վերահսկողության մեխանիզմների ներդրում |
Առողջապահական ծառայությունների որակի բարձրացում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2004 թ. |
144. |
Պետական բյուջեի կառուցվածքում առաջնային բուժօգնության ֆինանսավորման բաժնի ավելացում |
Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության մատչելիության բարձրացում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2004 թ. |
145. |
Ընտանեկան բժշկության համակարգի ներդրման զարգացում |
Առողջապահական ծառայությունների որակի և մատչելիության բարձրացում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2004 թ. |
146. |
Անհետաձգելի բուժօգնության շարժական ծառայության ուժեղացում |
Առողջապահական ծառայությունների որակի և մատչելիության բարձրացում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2004-2006 թթ. |
147. |
Հղիների, կերակրող մայրերի և 0-5 տարեկան երեխաների սնուցման շարունակական բարելավում |
Բնակչության առողջական վիճակի բարելավում և աղքատության հաղթահարում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2004-2006 թթ. |
148. |
Մանկաբարձագինեկոլոգիական օգնության որակի կատարելագործում և ծննդօգնության հիմնարկների նյութատեխնիկական բազայի ամրապնդում |
Բնակչության առողջական վիճակի բարելավում և աղքատության հաղթահարում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2004-2006 թթ. |
149. |
Պատվաստումների և երեխայի առողջ աճի ու զարգացման ծրագրերի ընդլայնում |
Երեխաների բուժօգնության արդյունավետության բարձրացում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2004-2006 թթ. |
150. |
Հիվանդանոցային բուժօգնության մասով առկա պետական միջոցների կենտրոնացում փոքր թվով բուժհիմնարկներում |
Հիվանդանոցային բուժօգնության մակարդակում արդյունավետության բարձրացում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2004-2005 թթ. |
151. |
Բուժհիմնարկների մակարդակով պլանավորման, բյուջետավորման |
Կառավարման մակարդակում արդյունավետության բարձրացում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2004-2005 թթ. |
152. |
Բուժօգնության որակի վերահսկման չափանիշների, ինչպես |
Առողջապահության համակարգի կառավարման գործում պետության կարգավորիչ և վերահսկիչ դերի արդյունավետության բարձրացում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2004-2005 թթ. |
153. |
Հանրակրթության ոլորտի առաջանցիկ զարգացում |
Կրթության ոլորտում ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2004-2006 թթ. |
154. |
Կրթության բնագավառի պետական ֆինանսավորման ծավալների աճ |
Կրթության ոլորտում ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2004-2006 թթ. |
155. |
Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում և վերապատրաստում |
Կրթության որակի բարձրացում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2004 թ. |
156. |
Տարրական դպրոցի աշակերտներին դասագրքերով ապահովում |
Կրթության մատչելիության բարձրացում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
շարունակական |
157. |
Դպրոցների շենքերի վերակառուցում և ջեռուցման համակարգերի արդիականացում |
Կրթության որակի բարձրացման |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2004 թ. |
158. |
Ուսումնածրագրային և ուսումնամեթոդական նյութերի արդիականացում |
Հանրակրթության որակի բարձրացման |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2004 թ. |
159. |
Մասնագիտական և վերապատրաստման ծրագրերի որակի բարձրացում |
Վերապատրաստման ծրագրերի՝ ժամանակակից կրթության պահանջներին համապատասխանեցում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2004 թ. |
160. |
Աշակերտ/ուսուցիչ հարաբերակցության և ուսուցիչների ծանրաբեռնվածության օպտիմալացում |
Կրթության ոլորտում ծառայությունների արդյունավետության բարձրացման |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2004 թ. |
161. |
Համայնքային մշակութային օջախների ստեղծումը (վերականգնումը) |
Աղքատների ինքնամեկուսացման կանխում, համայնքային կյանքին նրանց մասնակցության բարձրացում |
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2004-2005 թթ. |
162. |
Քաղաքակրթական նշանակություն ունեցող պատմամշակութային մի քանի հուշարձանների մասնակցային պեղումներ, վերականգնում ու ցուցադրություն |
Ազգային ինքնության ամրապնդում, Հայաստանի քաղաքակրթական իմիջի բարձրացում |
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2004-2005 թթ. |
163. |
Համաժողովրդական տոնակատարություններին նպաստում |
Սոցիալական հավասարության ամրագրում, քաղաքացիական մասնակցության և սոցիալական ակտիվության բարձրացում |
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2004 թ. |
164. |
Բնապահպանության և բնօգտագործման ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործում |
Զարգացման բնապահպանական խոչընդոտների կանխարգելում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2004 թ. |
165. |
Բնօգտագործման և դրա դիմաց գանձվող վճարների համարժեքության ապահովում |
Զարգացման բնապահպանական խոչընդոտների կանխարգելում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2004 թ. |
166. |
Բնապահպանական ստանդարտների և նորմատիվների համակարգի ձևավորումը |
Զարգացման բնապահպանական խոչընդոտների կանխարգելում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005 թ. |
167. |
Սևանա լճի էկոհամակարգի վերականգնում, պահպանություն և ռացիոնալ օգտագործում |
Զարգացման բնապահպանական խոչընդոտների կանխարգելում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2004-2006 թթ. |
168. |
Անտառային ռեսուրսների կառավարման համակարգի ամրապնդում |
Զարգացման բնապահպանական խոչընդոտների կանխարգելում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2004-2006 թթ. |
169. |
Արդյունաբերական վնասաբեր թափոնների հաշվառման համակարգի կատարելագործում |
Զարգացման բնապահպանական խոչընդոտների կանխարգելում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2004-2006 թթ. |
170. |
Խմելու ջրի և ոռոգման համակարգի ընկերությունների սուբսիդավորման աստիճանական նվազեցում |
Ջրամատակարարման համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե |
2004-2006 թթ. |
171. |
Անցում ոռոգման համակարգում գոտիական սակագների սահմանման քաղաքականությանը |
Ջրամատակարարման համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե |
2004-2005 թթ. |
172. |
Ոռոգման համակարգում ընկերությունների կառավարման պայմանագրային համակարգի ներդրում |
Ջրամատակարարման համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե |
2004-2005 թթ. |
173. |
Ջրի հաշվառման համակարգի զարգացում |
Ջրամատակարարման համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե |
2004 թ. |
174. |
Համայնքային (տեղական) նշանակության ճանապարհների վերականգնում |
Գյուղացիական տնտեսությունների կողմից գյուղմթերքների իրացման հնարավորությունների ավելացում և սոցիալական ծառայությունների մատչելիության բարձրացում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2004-2006 թթ. |
175. |
Ճանապարհաշինության ֆինանսավորման ծավալը վառելիքի հարկումից բյուջետային մուտքերի մինչև 20 տոկոս մակարդակի ապահովում |
Ճանապարհաշինության ֆինանսական ապահովում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2006 թ. |
176. |
Ջերմամատակարարման լոկալ համակարգերի ներդրում |
Ջերմամատակարարման հասանելիության աստիճանի բարձրացմանը |
ՀՀ էներգետիկայի նախարարություն |
2004-2006 թթ. |
177. |
Էլեկտրաէներգիայի փոխանցման և կարգավորման համակարգի (Հայէներգո, Բարձրավոլտ էլեկտրացանցեր) զարգացում |
Էներգետիկ համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ էներգետիկայի նախարարություն |
2004 թ. |
178. |
էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացումը |
Էներգետիկ համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ էներգետիկայի նախարարություն |
2004 թ. |
179. |
Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին տեխնիկական և ֆինանսական օժանդակություն |
Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների (համատիրություններ և սեփականատերերի միություններ) հզորացումը |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2004 թ. |
180. |
Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համակարգի ամրապնդման համալիր ծրագրի իրագործում |
Մասնագիտական ուսուցման համակարգի՝ աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին համապատասխանեցում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2004 թ. |
181. |
ԱՀՌԾ-ի իրականացման կողմերի պարտականությունների հստակեցում և հիմնական տեղեկատվական հոսքերի ուղղությունների կանոնակարգում |
Ինստիտուցիոնալ և կազմակերպչական կառուցվածքի ձևավորում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2003-2004 թթ. |
182. |
ԱՀՌԾ իրականացման արդյունքների գնահատման և Ծրագրի հետագա զարգացման ուղղությունների կանոնակարգման կառույցների ձևավորում |
Ինստիտուցիոնալ և կազմակերպչական կառուցվածքի ձևավորում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2003-2004 թթ. |
183. |
Մոնիտորինգի ենթակա ցուցանիշների ամբողջական համակարգի և իրականացնողների հիմնական գործառույթների հստակեցում |
ԱՀՌԾ մոնիտորինգի արդյունավետ համակարգի ներդրում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2003-2004 թթ. |
184. |
ԱՀՌԾ իրականացման գործողությունների մանրամասնեցված ծրագրի և ժամանակացույցի մշակում |
ԱՀՌԾ մոնիտորինգի արդյունավետ համակարգի ներդրում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2003 թ. |
185. |
ԱՀՌԾ համակարգող մասնակցային խորհրդի (այսուհետ՝ ՀՄԽ) ձևավորում |
ԱՀՌԾ իրականացման կառավարում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2003 թ. |
186. |
ԱՀՌԾ Աշխատանքային խմբի անհատական կազմի ձևավորում |
ԱՀՌԾ իրականացման կառավարում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2003 թ. |
(հավելված 9-ը լրաց., խմբ., փոփ. 05.08.04 N 1225-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.04.2009, N 395-Ն | 30.04.2009, N 994-Ն | |
05.08.2004, N 1225-Ն | 23.09.2004, N 994-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|