Գլխավոր տեղեկություն
Համար
N 595-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.07.2008-18.02.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.02/41(631) Հոդ.694
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.05.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2008 թվականի N 595-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանների ներքին կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հունիսի 23
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
մայիսի 22-ի N 595-Ն որոշման

 

Ն Ե Ր Ք Ի Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանների (այսուհետ` կարգապահական մեկուսարան) ներքին կանոնակարգով (այսուհետ՝ ներքին կանոնակարգ) սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում ձերբակալված, ինչպես նաև կալանքի դատապարտված զինծառայողներին (այսուհետ՝ ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձ) կարգապահական մեկուսարաններ ընդունելու կարգը, նրանց վարքագծի կանոնները, այն առարկաների և իրերի ցանկը, որոնք ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձինք չեն կարող ունենալ իրենց մոտ, արգելված առարկաներն առգրավելու, ստուգումներ կատարելու, տեսակցությունների, նամակագրության, հանձնուքների և փաթեթների` նրանց հանձնման կարգը, օրվա կարգացուցակը և այլ հարաբերություններ:

2. Ներքին կանոնակարգի պահանջները պարտադիր են կարգապահական մեկուսարանի վարչակազմի, այնտեղ պահվող` ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց, ինչպես նաև կարգապահական մեկուսարան այցելող այլ անձանց համար:

3. Ներքին կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու պարտականությունները դրվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության բաժինների պետերի կամ նրանց պարտականությունները կատարող անձանց վրա:

 

II. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

4. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց կարգապահական մեկուսարան ընդունելու հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կազմված համապատասխան փաստաթղթերը` քրեական հետապնդման մարմնի որոշումը կամ ձերբակալման մասին արձանագրությունը, դատապարտման մասին դատավճիռը: Կարգապահական մեկուսարան ընդունելու մասին կազմվում է արձանագրություն` համաձայն N 1 ձևի, որում պարտադիր նշվում են, թե անձն ինչ հիմքով է ձերբակալվել կամ դատապարտվել, որն է եղել արարքի շարժառիթները, դրա կազմման ժամը, օրը, ամիսը, տարեթիվը և վայրը: Միաժամանակ արձանագրություն է կազմվում նաև կարգապահական մեկուսարան ընդունված անձի հագուստի մասին` համաձայն N 2 ձևի:

5. Կարգապահական մեկուսարան չեն ընդունվում այն անձինք, որոնց վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի որոշումը, ձերբակալման մասին արձանագրությունը, կալանքի դատապարտելու մասին դատավճիռը լրացված են խախտումներով, ինչպես նաև թվարկված որևէ փաստաթղթի բացակայության դեպքում:

6. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձինք ընդունվում են շուրջօրյա: Ռազմական ոստիկանության հերթապահն ստուգում է ընդունելու հիմքերը, հարցման միջոցով պարզում փաստաթղթային տվյալների իսկությունը, այնուհետև համապատասխան գրանցում է կատարում հաշվառման գրանցամատյանում և անհատական քարտում: Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց խումբ ընդունելու դեպքում նրանց 2 ժամից ոչ ավելի տևողությամբ տեղավորում են անձնական խուզարկության սենյակի հատուկ խցերում:

7. Յուրաքանչյուր ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի վերաբերյալ կարգապահական մեկուսարանում կազմվում և վարվում է անձնական գործ, որում ներառվում են ձերբակալման և ազատման ամսաթվերը, անհատական քարտը, անձնական խուզարկության մասին արձանագրությունը, մատնադրոշմման տվյալները, հանձնուքի, տեսակցության մասին դիմումները, ինչպես նաև նրանց վերաբերող այլ փաստաթղթեր:

8. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց կարգապահական մեկուսարան ընդունելիս` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթարկում են անձնական խուզարկության, իսկ նրանց մոտ գտնվող իրերը` զննության: Անձնական խուզարկության ժամանակ ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձինք ենթարկվում են բուժզննության: Անհայտ հիվանդության նշաններ կամ մարմնական վնասվածքներ հայտնաբերելիս` կարգապահական մեկուսարան է հրավիրվում մասնագետ բուժաշխատող կամ շտապ բուժօգնություն: Ցուցաբերված բուժզննության և բուժօգնության մասին գրառում է կատարվում կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված համապատասխան բուժմատյանում, կազմվում է բուժզննության մասին արձանագրություն` համաձայն N 3 ձևի, իսկ անձնական խուզարկության արդյունքների վերաբերյալ՝ անձնական խուզարկության մասին արձանագրություն` համաձայն N 4 ձևի:

9. Կարգապահական մեկուսարան ընդունված` ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց մոտ թողնվում են այն առարկաները, իրերը և սննդամթերքը, որոնք թույլատրվում են պահել նրանց մոտ` խցերում` ներքին կանոնակարգով սահմանված քանակությամբ ու տեսականիով: Ստացված ծանրոցները, հանձնուքները, սննդամթերքը, իրերը կարգապահական մեկուսարանի ծառայողի կողմից ենթարկվում են զննության և ստուգման: Առգրավված արգելված առարկաները, իրերը և սննդամթերքն ընդունվում են պահպանության կամ ոչնչացվում են, իսկ անհրաժեշտության դեպքում ուղարկվում են փորձաքննության, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն: Առգրավված դրամը, արժեթղթերը, թանկարժեք իրերը, անձնական իրերն ի պահ են հանձնվում կարգապահական մեկուսարանի հերթապահ մասի պահասենյակ: Անձնական փաստաթղթերը, նամակները, ծոցատետրերը, լուսանկարները, առգրավված առարկաները և իրերը, շքանշաններն ու մեդալները, որոնց պատկանելությունը պարզված չէ, փոխանցվում են վարույթն իրականացնող մարմնին:

10. Հայտնաբերված ալկոհոլային խմիչքները, սպիրտային հիմքեր ունեցող այլ նյութեր, խաղաթղթերը, խմորիչը, տնային պայմաններում պատրաստված պահածոները, պոռնոգրաֆիկ նյութերը և իրերը ոչնչացվում են, որի մասին կազմվում է արձանագրություն:

11. Կարգապահական մեկուսարան բերված անձինք ենթարկվում են սանիտարական մշակման, մատնադրոշմման և լուսանկարման:

12. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի անձնական խուզարկությունից, հարցումից և սանիտարական մշակումից հետո հերթապահը գրավոր կարգով ծանոթացնում է ներքին կանոնակարգի պահանջներին, օրվա կարգացուցակին և ձերբակալված անձին տեղաբաշխում է մենախցում, իսկ կալանքի դատապարտված անձին` մեկուսացված խցերում:

13. Կարգապահական մեկուսարան ընդունելուց անմիջապես հետո կարգապահական մեկուսարանի վարչակազմը ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձին տեղեկացնում է նրա իրավունքների և պարտականությունների, ներքին կանոնակարգի, ձերբակալման կամ պատիժը կրելու կարգի ու պայմանների, ինչպես նաև ձերբակալման կամ պատիժը կրելու սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության, նրա նկատմամբ հսկողություն իրականացնելու համար առկա տեխնիկական միջոցների, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու դեպքերի մասին, որի փաստը հաստատվում է տվյալ անձի ստորագրությամբ, իսկ դրա մասին տեղեկանքը` համաձայն N 5 ձևի, կցվում է նրա անձնական գործին:

14. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց կարգապահական մեկուսարան ընդունելուց հետո կարգապահական մեկուսարանի վարչակազմը պարտավոր է դրա մասին անհապաղ տեղյակ պահել նրանց մերձավոր ազգականներին կամ նրանց կողմից նշված անձանց:

 

III. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՅՈՒԹԱԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ԲՈՒԺՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

15. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց նյութակենցաղային և բուժսանիտարական ապահովումն իրականացվում է զինվորական կանոնագրքերով սահմանված չափանիշներով:

16. Անհատական օգտագործման նպատակով նրանց տրամադրվում են`

1) քնելու տեղ.

2) անկողնային պարագաներ և սպիտակեղեն.

3) ճաշարանային սպասք (սնունդ ընդունելու ժամանակ):

17. Համաձայն սահմանված նորմերի` ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց տրվում են նաև`

1) օճառ.

2) հիգիենիկ թուղթ.

3) գրենական պիտույքներ (թուղթ, գրիչ).

4) լրագրեր.

5) մենախուցը մաքրելու առարկաներ և կենցաղում օգտագործվող այլ առարկաներ ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց տրվում են կարգապահական մեկուսարանի հերթապահի հսկողությամբ:

18. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձինք անձնական հիգիենայի համար ապահովվում են տաք ջրով: Մենախցում օդի ջերմաստիճանը +180 C-ից ցածր չպետք է լինի:

19. Հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեցող ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձինք փոխադրվում են զինծառայողների համար նախատեսված առողջապահական հիմնարկներ և պահվում հատուկ հիվանդասենյակներում:

 

IV. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՆՈՒՆԴԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՍՆՆԴԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

20. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձն ապահովվում է զինվորական նորմերին համապատասխան սննդով: Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձն իր միջոցներով կարող է ձեռք բերել սնունդ: Ձերբակալված անձը սնունդ ձեռք բերելու համար դիմում է ներկայացնում կարգապահական մեկուսարանի պետին:

21. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի կողմից սննդի ընդունումից հրաժարվելու դեպքում կարգապահական մեկուսարանի պետը կամ նրան փոխարինող անձը պարտավոր է պարզել դրա պատճառները և դրա մասին հայտնել քրեական վարույթն իրականացնող մարմնին, ինչպես նաև կարգապահական մեկուսարանի գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին և գերատեսչական վերահսկողություն իրականացնող վերադաս մարմնին:

22. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի` սննդից հրաժարվելու պատճառները պարզելուց հետո կարգապահական մեկուսարանի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում նրանց օրինական պահանջները բավարարելու համար:

23. Սննդի ընդունումից հրաժարված անձը հսկողության է վերցվում բուժաշխատողի կողմից: Սննդի ընդունումից հրաժարվելու հետևանքով ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի կյանքին և առողջությանն սպառնացող անմիջական վտանգ ծագելու դեպքում` բժշկի գրավոր եզրակացությամբ և նրա մասնակցությամբ բժշկական բնույթի համապատասխան միջոցներ են կիրառվում:

24. Սննդի ընդունումից հրաժարվելու փաստը չի կասեցնում ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձին այլ վայրեր տեղափոխելը: Անհրաժեշտության դեպքում փոխադրումն իրականացվում է բուժաշխատողի ուղեկցությամբ:

 

V. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

25. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց վարքագծի կանոնները բխում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նրա հիմնական իրավունքներից ու պարտականություններից:

26. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձը, բացի օրենքով սահմանված իրավունքներից, իրավունք ունի տնօրինելու օրակարգով իրեն հատկացված ժամանակը: Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի իրավունքների իրականացման ժամանակ չպետք է խախտվեն կարգապահական մեկուսարանում գտնվելու և պատիժը կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

27. Կարգապահական մեկուսարանի վարչակազմը ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձին դիմում է «Դուք»-ով և կոչում «քաղաքացի» կամ «քաղաքացուհի» կամ` համապատասխանաբար «ձերբակալված», «կալանավորված» կամ «դատապարտյալ»՝ ավելացնելով անունը, ազգանունը, հայրանունը, կամ կոչում զինվորական կոչումով: Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձինք կարգապահական մեկուսարանի վարչակազմի ներկայացուցիչներին դիմում են «Դուք»-ով և կոչում «պարոն» կամ «տիկին»` ավելացնելով զինվորական կոչումը կամ անունը, ազգանունը և հայրանունը:

28. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձին արգելվում է`

1) իր մոտ ունենալ կամ խցում պահել ներքին կանոնակարգի N 6 ձևում նշված առարկաներ, իրեր և սննդամթերք.

2) խցի կամ զբոսանքի վայրի սահմաններից դուրս նետել որևէ իր կամ վերցնել այդ տարածքում հայտնաբերված իրը,

3) կիպ մոտենալ խցի կամ կացարանի դռան դիտանցքին և փակել այն, կատարել խցում գտնվող անձանց վարքագծի նկատմամբ հսկողություն իրականացնելուն խոչընդոտող այլ գործողություններ.

4) փչացնել կարգապահական մեկուսարանի օգտագործման համար տրված իրերը, պատերի վրա նշումներ կամ գրառումներ անել, նկարել, թղթեր փակցնել, վնասել իրավական ակտերից կատարված և փակցված քաղվածքները, տեղեկատվության նպատակով փակցված ցուցանակները.

5) օգտվել ինքնաշեն էլեկտրասարքերից, սարքավորումներից.

6) առանց կարգապահական մեկուսարանի վարչակազմի թույլտվության` կարգապահական մեկուսարանի տարածքում պահել կենդանիներ, զբաղվել բանջարաբուծությամբ և սենյակային բուսաբուծությամբ, ստեղծել կենդանի բնության անկյուններ.

7) օգտագործել ալկոհոլային խմիչքներ և թմրանյութեր, զբաղվել մոլեխաղերով.

8) առանց կարգապահական մեկուսարանի վարչակազմի թույլտվության` փոխել անհատական քնելու տեղը, վարագուրել այն.

9) առանց կարգապահական մեկուսարանի վարչակազմի թույլտվության` կատարել սանհանգույցի կամ խցի, կամ կացարանի լուսավորության վերանորոգման աշխատանքներ.

10) հակաճառել կարգապահական մեկուսարանում պահպանություն և հսկողություն իրականացնող վարչակազմի ներկայացուցչին, հրաժարվել կամ խուսափել նրանց օրինական կարգադրությունների կատարումից.

11) կազմակերպել և անցկացնել հրապարակային միջոցառումներ.

12) խախտել տեղաշարժման համար նախատեսված վայրերի սահմանները.

13) առանց վարչակազմի թույլտվության` գտնվել այլ խցերում.

14) նյութական կամ այլ շահ ստանալու նպատակով զբաղվել թույլատրելի խաղերով.

15) սնունդ պատրաստել և օգտագործել դրա համար չնախատեսված վայրերում.

16) անհարկի բղավել, աղմկել, խանգարել անդորրը.

17) աշխատավայրում պահել սննդամթերք.

18) կալանքի դատապարտված անձին առանց վարչակազմի թույլտվության ճաշարանից դուրս բերել սննդամթերք:

29. Կալանքի դատապարտված անձին առանց պահախմբի կամ ուղեկցորդման կարգապահական մեկուսարանի սահմաններից դուրս տեղաշարժվելու մասին կարգապահական մեկուսարանի պետի կողմից կայացված որոշման մեջ նշվում են կալանքի դատապարտված անձի անվանական տվյալները, ծննդյան տարեթիվը, պատժաչափը, հոդվածը, որով նա դատապարտվել է, պատժի փաստացի կրած ժամանակը, կատարվող աշխատանքների բնույթը, տեղաշարժման ուղին և ժամանակը: Որոշումը կցվում է կալանքի դատապարտված անձի անձնական գործին:

30. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած` կալանքի դատապարտված անձին տրվում է սահմանված նմուշի անցագիր` համաձայն N 7 ձևի:

31. Կարգապահական մեկուսարանի վարչակազմն իրականացնում է անցագրերի հաշվառում` վարելով համապատասխան հսկողական մատյան, որում նշվում են անցագիր ստացած` կալանքի դատապարտված անձի անվանական տվյալները, ծննդյան տարեթիվը, պատժաչափը, պատժի սկիզբը և վերջը, տեղաշարժման ուղին ու ժամանակը, անցագիրը տալու օրը, գործողության ժամկետը և ծանոթագրություններ գործողության ժամկետի երկարաձգման մասին:

32. Դատապարտյալին առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվել թույլատրվում է միայն անցագրում դրա համար նշված ժամերին և ուղիով: Դատապարտյալի կարգապահական մեկուսարանի սահմաններից դուրս գալու և վերադարձի ժամանակը կարգավորվում է ըստ աշխատանքի բնույթի և տևողության:

33. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած` կալանքի դատապարտված անձը բնակվում է կարգապահական մեկուսարանի վարչական սահմաններում` սահմանված կարգով հսկողության տակ գտնվող իրեն հատկացված վայրում: Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած` կալանքի դատապարտված անձանց կարգապահական մեկուսարանի սահմաններից դուրս բնակվելն արգելվում է:

34. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած` կալանքի դատապարտված անձը ոչ աշխատանքային ժամերին գտնվում է կարգապահական մեկուսարանի տարածքում, որի նկատմամբ տարածվում են ներքին կանոնակարգով սահմանված վարքագծի կանոնները:

35. Կարգապահական մեկուսարանի պետի որոշման հիման վրա` կալանքի դատապարտված անձը զրկվում է առանց պահախմբի կամ ուղեկցորդման կարգապահական մեկուսարանի սահմաններից դուրս գտնվելու թույլտվությունից` այդպիսի թույլտվություն ստացած` կալանքի դատապարտված անձի կողմից վարքագծի կանոնների խախտման դեպքերում: Համապատասխան որոշման մեջ նշվում են կալանքի դատապարտված անձի անվանական տվյալները և առանց պահախմբի կամ ուղեկցորդման կարգապահական մեկուսարանի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն տալու մասին որոշման վերացման հիմքերի համառոտ բովանդակությունը: Նշված դեպքում կալանքի դատապարտված անձի անցագիրը վերցվում է և կցվում կալանքի դատապարտված անձի անձնական գործին:

36. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման գտնվելու թույլտվություն ստացած` կալանքի դատապարտված անձը կարգապահական մեկուսարանի սահմաններից դուրս տեղաշարժվելու ընթացքում պարտավոր է`

1) պահպանել տեղաշարժման ուղին և ժամանակը.

2) ժամանակին վերադառնալ և դրա մասին տեղյակ պահել կարգապահական մեկուսարանի վարչակազմին.

3) կարգապահական մեկուսարանի վարչակազմի, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների առաջին իսկ պահանջով ներկայացնել անցագիրը, իսկ կարգապահական մեկուսարան վերադառնալուց հետո այն հանձնել կարգապահական մեկուսարանի վարչակազմի համապատասխան ներկայացուցչին.

4) անցագիրը չտրամադրել այլ անձանց:

37. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման գտնվելու թույլտվություն ստացած` կալանքի դատապարտված անձը կարգապահական մեկուսարանի սահմաններից դուրս տեղաշարժվելու ընթացքում կարող է կրել տարվա եղանակին համապատասխան` սահմանված միասնական նմուշի կամ քաղաքացիական հագուստ:

 

VI. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ ՕՐՎԱ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԸ

 

38. Կարգապահական մեկուսարանում սահմանվում է օրվա կարգացուցակ` հաշվի առնելով տարվա եղանակը, տեղի կլիմայական պայմանները և այլ կոնկրետ հանգամանքներ: Օրվա կարգացուցակը ներառում է վերկացի, հարդարանքի, մարմնամարզության, սնվելու, զբոսանքի, ավարտակոչի համար տրամադրված ժամանակը: Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց համար օրվա կարգացուցակով նախատեսվում է ութժամյա անընդմեջ քուն: Նմուշային օրինակին` համաձայն N 8 ձևի, համապատասխան մշակված օրվա կարգացուցակը հաստատվում է ռազմական ոստիկանության վարչության պետի կողմից, հայտարարվում է կարգապահական մեկուսարանի անձնակազմին և փակցվում մենախցերում:

39. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց զբոսանքի ժամերը սահմանվում են օրվա կարգացուցակով` ըստ կարգապահական մեկուսարանի պետի կողմից հաստատված ժամանակացույցի:

40. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձն իր ցանկությամբ կարող է դուրս չգալ զբոսանքի: Նրա` զբոսանքից հրաժարվելու փաստն արձանագրվում է:

41. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձն իրավունք ունի զբոսանքի ժամանակահատվածում զբաղվելու չարգելված ցանկացած գործողությամբ:

42. Զբոսանքն անցկացվում է կարգապահական մեկուսարանի վարչակազմի հսկողությամբ:

43. Կարգապահական մեկուսարանի անձնակազմի աշխատանքը կազմակերպվում է շուրջօրյա` ռազմական ոստիկանության վարչության պետի կողմից հաստատված հերթապահության ժամանակացույցին համապատասխան:

 

VII. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՄՈՒՄՆԵՐ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

44. Կարգապահական մեկուսարանի աշխատողներն ամենօրյա շրջագայության ընթացքում պարտավոր են ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձից ընդունել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր առաջարկություններ, դիմումներ և բողոքներ: Կարգապահական մեկուսարանի վարչակազմին հասցեագրված առաջարկությունները, դիմումները և բողոքները գրանցվում են համապատասխան հաշվառման մատյանում` համաձայն N 9 ձևի, և զեկուցվում կարգապահական մեկուսարանի պետին: Վերջինս միջոցներ է ձեռնարկում դրանք լուծելու համար:

45. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին և հասարակական միավորումներին հասցեագրված առաջարկությունները, դիմումները և բողոքներն ուղարկվում են կարգապահական մեկուսարանի վարչակազմի, պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով:

46. Քրեական հետապնդման մարմնի որոշումների և գործողությունների դեմ ուղղված բողոքները, ինչպես նաև կարգապահական մեկուսարանի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններին հասցեագրված առաջարկությունները, դիմումներն ու բողոքներն ուղարկվում են հասցեատիրոջը` երեք օրվա ընթացքում:

47. Կարգապահական մեկուսարանի վարչակազմի որոշումների ու գործողությունների վերաբերյալ ներկայացված առաջարկությունները, դիմումները և բողոքները չեն կասեցնում այդ որոշումների ու գործողությունների կատարումը: Առաջարկությունների, դիմումների և բողոքների պատասխանների մասին ստորագրությամբ անմիջապես հայտնվում է ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց և կցվում նրանց անձնական գործին:

48. Առաջարկությունների, դիմումների և բողոքների ուղարկման ծախսերը կատարվում են պետության հաշվին: Արգելվում է դիմումների, բողոքների և առաջարկությունների ընդունման ժամանակավոր դադարեցումը կամ սահմանափակումը:

49. Արգելվում է իրենց օրինական շահերի և իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներ, բողոքներ և առաջարկություններ ներկայացնող ձերբակալվածների նկատմամբ հետապնդումը: Հետապնդում իրականացնող պաշտոնատար անձինք կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

VIII. ՊԱՇՏՊԱՆԻ, ՄԵՐՁԱՎՈՐ ԱԶԳԱԿԱՆԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՏԵՍԱԿՑԵԼԸ

 

50. Կարգապահական մեկուսարանի վարչակազմը ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց` պաշտպանի, մերձավոր ազգականի և այլ անձանց հետ տեսակցելն ապահովելու նպատակով ստեղծում է համապատասխան պայմաններ:

51. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձին կարգապահական մեկուսարանում թույլատրվում է առանձին, անարգել տեսակցել իր պաշտպանի հետ` առանց թվի և տևողության սահմանափակման: Պաշտպանի տեսակցության անվտանգությունն ապահովելու նպատակով կարգապահական մեկուսարանի աշխատողների կողմից իրականացվում է տեսողական հսկողություն, որը թույլ է տալիս տեսնել, բայց չլսել նրանց:

52. Պաշտպանի հետ տեսակցություն թույլատրում է կարգապահական մեկուսարանի պետը, այն դեպքում, երբ վերջինս ներկայացնում է անձը հաստատող և ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի շահերի պաշտպանը հանդիսացող փաստաթղթեր:

53. Ձերբակալված անձանց` մերձավոր ազգականների հետ տեսակցությունը տրամադրվում է կարգապահական մեկուսարանի պետի որոշմամբ, եթե այն արգելված չէ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ: Ձերբակալված անձանց չի տրամադրվում տեսակցություն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կամ նրա ներկայացուցչի հետ` օրենքով նախատեսված դեպքերում:

54. Կալանքի դատապարտված անձանց տեսակցություն չի տրամադրվում` բացառությամբ պաշտպանի հետ տեսակցության, և անձնական բացառիկ հանգամանքների դեպքում կարգապահական մեկուսարանի պետի որոշմամբ կարող է տրամադրվել մինչև չորս ժամ տևողությամբ տեսակցություն: Ձերբակալված անձին տրամադրվում է մերձավոր ազգականի հետ առնվազն մեկ տեսակցություն` մինչև մեկ ժամ տևողությամբ:

55. Մերձավոր ազգականների կամ այլ անձանց (բացի պաշտպանից) հետ տեսակցություններն անցկացվում են կարգապահական մեկուսարանի աշխատողների հսկողությամբ: Տեսակցող անձանց կողմից ներքին կանոնակարգի N 6 ձևում թվարկված առարկաներ, քրեական գործի քննությանը խոչընդոտող կամ նոր հանցագործության կատարմանը նպաստող նյութեր, տեղեկություններ փոխանցելը կամ փոխանցելու փորձը կարող է հանգեցնել տեսակցության վաղաժամկետ դադարեցման:

56. Տեսակցելու համար կարգապահական մեկուսարանի պետին ներկայացվում է դիմում և անձը հաստատող փաստաթուղթ:

57. Տեսակցության եկած անձանց, ինչպես նաև ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց բացատրվում են նրանց վարքագծի կանոնները տեսակցության ընթացքում: Նրանք զգուշացվում են նաև ներքին կանոնակարգի պահանջները խախտելու դեպքում տեսակցությունը դադարեցնելու մասին: Հսկիչի պահանջները չկատարելու դեպքում դրա մասին զեկուցվում է կարգապահական մեկուսարանի հերթապահին:

58. Կարգապահական մեկուսարանում տեսակցությունների համար կահավորվում են հատուկ սենյակներ: Տեսակցությունը կազմակերպվում է այնպես, որպեսզի բացառվի այլ անձանց հետ շփումը:

59. Հերթափոխի ընդունում-հանձնում կատարելու ժամանակ, օրվա կարգացուցակով սննդի ընդունման համար նախատեսված և գիշերային ժամերին արգելվում է ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց տեսակցության համար խցերից դուրս բերելը:

60. Սանիտարահամաճարակային միջոցառումներ իրականացնելիս կամ արտակարգ իրավիճակների ժամանակ բոլոր տեսակի տեսակցությունները ժամանակավորապես դադարեցվում են:

61. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձինք տեսակցությունից առաջ և հետո ենթարկվում են անձնական խուզարկության, իսկ նրանց իրերը` զննության: Կարգապահական մեկուսարանի հերթապահը ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձին տեսակցություն տալու մասին նշում է կատարում կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված մատյանում:

62. Տեսակցությունից հրաժարվելու մասին ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի գրավոր դիմումի համաձայն տեսակցությունը կարող է փոխարինվել մեկ հեռախոսազրույցով` մինչև հինգ րոպե տևողությամբ:

 

IX. ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

63. Ձերբակալված անձը կարող է իր հաշվին օգտվել կարգապահական մեկուսարանի տարածքում տեղակայված հեռախոսակապից: Ձերբակալված անձին հեռախոսակապից օգտվելու հնարավորություն տրամադրվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելքի բացակայության դեպքում:

64. Կալանքի դատապարտված անձին չի թույլատրվում օգտվել հեռախոսային խոսակցություններից` բացառությամբ կարգապահական մեկուսարանի պետի թույլտվությամբ` անձնական բացառիկ հանգամանքների դեպքերի (մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, տարերային աղետ, որն զգալի նյութական վնաս է պատճառել նրան կամ նրա ընտանիքին):

65. Հեռախոսակապը կազմակերպվում է տեղադրված քարտային հեռախոսակապի հանգույցների միջոցով, որոնց համար նախատեսված քարտերը ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձը կարող է ձեռք բերել իր հաշվին կամ ստանալ հանձնուքով կամ ծանրոցով:

66. Հեռախոսակապից օգտվելու հնարավորություն տրամադրվում է կարգապահական մեկուսարանի պետի սահմանած ժամանակացույցով: Հեռախոսակապից օգտվելու տևողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 15 րոպեն: Չի թույլատրվում գիշերային ժամերին հեռախոսակապից օգտվել: Արգելվում են ձերբակալված անձանց և դատապարտյալների միջև հեռախոսազրույցները:

67. Կարգապահական մեկուսարանի պետը, հաշվի առնելով ներկայացված հիմնավոր պատճառաբանությունը, կարող է երկարաձգել հեռախոսակապից օգտվելու տևողությունը` ևս 10 րոպեով:

68. Հեռախոսակապից օգտվելու գործընթացը հաշվառվում է կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված համապատասխան մատյանում, որում նշվում են հեռախոսակապից օգտվողի անվանական տվյալները, հեռախոսակապից օգտվելու հաճախականությունն ու տևողությունը:

 

X. ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՄԵԿՆՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

69. Կարճաժամկետ մեկնում տրամադրելու համար համապատասխան որոշումն ընդունվում է կալանքի դատապարտված անձի գրավոր դիմումի հիման վրա: Որոշման մեջ նշվում են անվանական տվյալները, ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը, մեկնում տրամադրելու հիմքերի և դրանք փաստող փաստաթղթերի համառոտ բովանդակությունը, մեկնման ժամանակը, տևողությունը և վայրը, ինչպես նաև մեկնումը կարգապահական մեկուսարանի վարչակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ իրականացվելու անհրաժեշտությունը:

70. Կարճաժամկետ մեկնումներ կարող են տրամադրվել մինչև 7 օր տևողությամբ` չհաշված մեկնման և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը:

 

XI. ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

71. Կալանքի դատապարտված անձն իր ներկայացուցչի միջոցով իրավունք ունի մասնակցելու քաղաքացիաիրավական գործարքների` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

72. Անձը գործարքը կնքելու համար գրավոր դիմում է ներկայացնում կարգապահական մեկուսարանի վարչակազմին:

73. Եթե կալանքի դատապարտված անձը ցանկություն է հայտնել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցել իր ներկայացուցչի միջոցով, ապա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համապատասխան լիազորագիր տալ իր ներկայացուցչին, որը հաստատվում է կարգապահական մեկուսարանի պետի կողմից` ստորագրությամբ և զինանշանի պատկերով կնիքով:

74. Քաղաքացիաիրավական գործարքի կնքման համար կարգապահական մեկուսարանում կարող է տրամադրվել տեսակցությունների համար նախատեսված սենյակը:

75. Եթե գործարքի կնքման համար նոտարական ձևակերպումը պարտադիր է, ապա կարգապահական մեկուսարանի վարչակազմն ապահովում է նաև նոտարի մասնակցությունը:

76. Քաղաքացիաիրավական գործարքին մասնակցելու և դրա կնքման հետ կապված ծախսերն իրականացնելու համար կարգապահական մեկուսարանի վարչակազմը պատասխանատվություն չի կրում:

77. Կալանքի դատապարտված անձի ամուսնության գրանցման կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

 

XII. ԾԱՆՐՈՑՆԵՐ, ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ, ՓԱԹԵԹՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼԸ ԵՎ ՀԱՆՁՆԵԼԸ

 

78. Ձերբակալվածն արգելանքի տակ գտնվելու ընթացքում կարող է ստանալ մինչև 20 կգ հանձնուք: Նա սահմանված չափի հանձնուքները կարող է ստանալ միանվագ կամ մաս-մաս:

79. Կալանքի դատապարտված անձին չի թույլատրվում ստանալ ծանրոց, հանձնուք և փաթեթ` բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաների:

80. Բժշկի եզրակացությամբ դեղորայքի կարիք ունեցող ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի անունով ստացվող դեղորայքի քանակը չի սահմանափակվում:

81. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի կողմից արգելված իրեր և առարկաներ թաքցնելը, ինչպես նաև նրանց այդպիսիք հանձնելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

82. Ծանրոց, հանձնուք կամ փաթեթ բերող անձը սահմանված կարգով լրացնում և ստորագրում է դիմում` համաձայն N 10 ձևի` մեկ օրինակից: Դիմումը, ինչպես նաև ծանրոց, հանձնուք կամ փաթեթ բերողի անձը հաստատող փաստաթուղթը հանձնվում են կարգապահական մեկուսարանի աշխատողին: Զննությունը կատարվում է այն բերող անձի ներկայությամբ, որի ընթացքում հացամթերքը կտրվում է 2-3 մասի, հեղուկները լցվում են կարգապահական մեկուսարանի ապրանքաամանների մեջ, պահածոները բացվում և լցվում են կարգապահական մեկուսարանի ափսեների մեջ, ձկնեղենը, երշիկեղենը կտրվում են մի քանի մասի, սորուն սննդամթերքը լցվում է այլ ապրանքաամանների մեջ, կոնֆետները, թխվածքաբլիթները և նմանօրինակ այլ սննդամթերք ընդունվում են միայն բաց վիճակում` առանց փաթեթավորման: Ընդունելով ծանրոցը, հանձնուքը կամ փաթեթը, կարգապահական մեկուսարանի աշխատողն այցելուին վերադարձնում է անձը հաստատող փաստաթուղթը` ընդունման մասին նշում կատարելով դիմումի վրա և գրանցամատյանում:

83. Ծանրոցները, հանձնուքները կամ փաթեթները չեն ընդունվում և վերադարձվում են բերողին հետևյալ դեպքերում`

1) ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի ազատ արձակման.

2) ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի մահվան.

3) օրենքով սահմանված նորմերին հանձնուքի քաշի անհամապատասխանության.

4) ծանրոցը, հանձնուքը և փաթեթը բերող անձի կողմից համապատասխան փաստաթղթեր չներակայացվելու.

5) ծանրոցի, հանձնուքի և փաթեթի ընդունման մասին դիմումի սխալ ձևակերպման.

6) ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի կողմից ծանրոցը, հանձնուքը և փաթեթը ստանալուց հրաժարվելու.

7) կալանքի դատապարտված անձի` պատժախցում գտնվելու ընթացքում, եթե հանձնուքը, փաթեթը կամ ծանրոցը պարունակում են շուտ փչացող ապրանքներ:

84. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի կողմից ծանրոցը, հանձնուքը կամ փաթեթն ստանալուց հրաժարվելու դեպքում դիմումի վրա կատարվում է համապատասխան նշում, և այն վերադարձվում է բերողին, իսկ դիմումը կցվում է ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի անձնական գործին:

85. Հանձնուքները պետք է փոխանցվեն հասցեատիրոջը` այն ստանալուց մեկ ժամից ոչ ուշ:

86. Եթե կալանքի դատապարտված անձը գտնվում է պատժախցում, ապա նրա անունով ստացված հանձնուքները, փաթեթները և ծանրոցները վերցվում են պահպանության և նրանց են հանձնվում տույժը կրելուց հետո: Այդ ընթացքում կարգապահական մեկուսարանի վարչակազմն ապահովում է ծանրոցների, հանձնուքների և փաթեթների պահպանությունը, սակայն դրանց բնական փչացման համար պատասխանատվություն չի կրում:

87. Հանձնուքում առկա այն իրերը, առարկաները և սննդամթերքը, որոնք հասցեատիրոջը հանձնելու ենթակա չեն, վերադարձվում են բերողին:

88. Հանձնուքներն ընդունվում են ժամը 10:00-18:00-ն, և ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց դրանք հանձնվում են մենախցի դռան օդանցքից` ինչպես ամենօրյա սնունդը:

 

XIII. ԿԱԼԱՆՔԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՒՅԺԻ ՈՒ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

89. Կալանքի դատապարտված անձանց նկատմամբ տույժի միջոցները կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, անթույլատրելի գործողությունների և չարամիտ խախտումների կատարման դեպքերում:

90. Կարգապահական մեկուսարանում օրինապահ վարքագծի համար կալանքի դատապարտված անձանց նկատմամբ կարող են կիրառվել խրախոուսանքի միջոցներ:

91. Կալանքի դատապարտված անձանց նկատմամբ կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները`

1) նկատողության հայտարարում.

2) պատժախուց տեղափոխելը` մինչև 10 օր ժամկետով:

92. Տույժի միջոցը կիրառվում է բացառապես խախտումը կատարած անձի նկատմամբ, խախտումը հայտնաբերելուց հետո` անհապաղ, կամ ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում:

93. Կալանքի դատապարտված անձանց նկատմամբ կիրառվող տույժը պետք է համապատասխանի թույլ տրված խախտման և զանցանքի ծանրության աստիճանին: Տույժը պետք է լինի արդար, անաչառ և պետք է կիրառվի միայն համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում ընդունված որոշման հիման վրա:

94. Կալանքի դատապարտված անձանց նկատմամբ տույժ կիրառելու մասին որոշման մեջ նշվում են նրա անվանական տվյալները, խախտման բնույթն ու հետևանքները, կատարված ուսումնասիրությունների արդյունքները և տույժի տեսակը:

95. Կատարված խախտման կապակցությամբ տույժ ստացողից պահանջվում է գրավոր բացատրություն, իսկ այն տալուց հրաժարվելու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն:

96. Կալանքի դատապարտված անձանց կողմից կատարված խախտման կապակցությամբ կազմված բոլոր փաստաթղթերը կցվում են նրա անձնական գործին:

97. Առավել խիստ տույժի միջոց կիրառվում է առավել ծանր կամ կրկնակի կատարված, խմբակային բնույթ կրող և անկարգություններ սադրող խախտումների համար:

98. Տույժը չի կարող կիրառվել, եթե խախտում կատարելու օրվանից անցել է երկու ամսվանից ավելի ժամանակ:

99. Տույժի կիրառման մասին որոշումը ծանոթացվում է կալանքի դատապարտված անձանց` երեք օրվա ընթացքում վերցնելով ստորագրություն:

100. Կալանքի դատապարտված անձի կողմից տույժի միջոցի բողոքարկումը չի կասեցնում տույժի կիրառումը:

101. Կալանքի դատապարտված անձինք պատժախուց կարող են տեղափոխվել հետևյալ դեպքերում`

1) կալանքի դատապարտված այլ անձանց նկատմամբ ճնշում գործադրելու. նրանց վիրավորելու, կարգապահական մեկուսարանի վարչակազմի ներկայացուցչի կամ այլ անձանց վրա հարձակում գործելու.

2) կարգապահական մեկուսարանի վարչակազմի ներկայացուցչի օրինական պահանջներին չենթարկվելու.

3) արգելված առարկաներ, իրեր և սննդամթերք պահելու, օգտագործելու և պատրաստելու.

4) կարգապահական մեկուսարանի գույքը փչացնելու համար:

102. Պատժախուց տեղափոխելը` որպես տույժի միջոց, կիրառվում է նաև այն կալանքի դատապարտված անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ նախկինում կիրառվել է երկուսից ավելի կարգապահական տույժ:

103. Կալանքի դատապարտված անձը պատժախուց տեղափոխվելիս` ենթարկվում է անձնական խուզարկության: Պատժախուց տեղափոխված` կալանքի դատապարտված անձանց վերաբերյալ կարգապահական մեկուսարանի վարչակազմում վարվում է հաշվառման մատյան` համաձայն N 11 ձևի:

104. Մինչև պատժախուց տեղափոխվելը` կալանքի դատապարտված անձի մոտ եղած սնունդը հանձնվում է պահպանության և վերադարձվում է տույժը կրելուց հետո: Կարգապահական մեկուսարանի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում սնունդը պահպանելու համար, սակայն դրանց բնական փչացման համար պատասխանատվություն չի կրում: Սննդամթերքի փչացման դեպքում այն ոչնչացվում է, ինչի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն և կցվում կալանքի դատապարտված անձի անձնական գործին:

105. Կալանքի դատապարտված անձին արգելվում է պատժախցում իր մոտ պահել անձնական իրեր` բացառությամբ անձնական հիգիենայի պարագաների, ինչպես նաև կրոնական գրականության և նկարների:

106. Պատժախցում պահվող` կալանքի դատապարտված անձի սնունդն ընդունվում է պատժախցում:

107. Պատժախուցը մաքրվում է այնտեղ գտնվող` կալանքի դատապարտված անձի կողմից:

108. Բժշկական սպասարկման համապատասխան ծառայողը և պատասխանատու հերթապահն ամեն օր այցելում են պատժախցում պահվող` կալանքի դատապարտված անձանց` դրա մասին գրառում կատարելով համապատասխան մատյանում:

109. Կարգապահական մեկուսարանի պետն իրավունք ունի հետաձգելու պատժախուց տեղափոխելու ձևով տույժի կիրառումը, կրճատելու պատժախցում գտնվելու ժամանակահատվածը կամ ժամկետից շուտ կալանքի դատապարտված անձին ազատելու տույժը կրելուց` հաշվի առնելով հիվանդության հետ կապված պատժախցում գտնվելու անթույլատրելիության մասին բժշկի եզրակացությունը:

110. Պատժախցից զինծառայողների համար նախատեսված առողջապահական հիմնարկ տեղափոխված` կալանքի դատապարտված անձանց նշված հիմնարկում պահելու ժամանակը հաշվվում է տույժը կրելու ժամանակի մեջ:

111. Պատժախցում գտնվելու ընթացքում կալանքի դատապարտված անձն անհատական քնելու տեղով և անկողնային պարագաներով ապահովվում է միայն քնի համար սահմանված ժամերին:

112. Պատժախցում գտնվելու ժամանակահատվածում կալանքի դատապարտված անձին արգելվում է նամակագրությունը, տեսակցությունները (բացառությամբ պաշտպանի հետ տեսակցությունների), հեռախոսազրույցները, լրացուցիչ սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության և այլ առարկաների ձեռքբերումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, հանձնուքների և ծանրոցների ստացումը, թերթերից, գրքերից, ամսագրերից և այլ գրականությունից օգտվելը:

113. Պատժախցում պահվող` կալանքի դատապարտված անձինք օգտվում են ամենօրյա` մեկ ժամ տևողությամբ զբոսանքի իրավունքից:

114. Կալանքի դատապարտված անձանց նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները`

1) զբոսանքի ժամանակի` մեկ ժամով ավելացում` մինչև մեկ ամիս ժամկետով.

2) հեռախոսակապից մեկանգամյա կամ մինչև մեկ ամիս ժամկետով օգտվելու թույլտվություն.

3) ծանրոց, հանձնուք կամ փաթեթ ստանալու թույլտվություն:

115. Կալանքի դատապարտված անձանց խրախուսանքի միջոցները տրվում են կարգապահական մեկուսարանի պետի որոշմամբ` օրինապահ վարքագծի, աշխատանքի և ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի, միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու, ինչպես նաև դրական վարքագծի դրսևորման համար:

116. Տույժի և խրախուսանքի միջոցների բոլոր տեսակները հաշվառվում են կարգապահական մեկուսարանի վարչակազմի կողմից և գրանցվում անձնական գործերում:

 

XIV. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ ՌԵԺԻՄԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

117. Կարգապահական մեկուսարանում սահմանվում է ռեժիմ, որն ապահովում է ձերբակալվածների և կալանքի դատապարտված անձանց իրավունքների, պարտականությունների պահպանումն ու նրանց հուսալի մեկուսացումը: Ռեժիմի պահանջները խախտողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

118. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց հսկողությունն ապահովելու նպատակով խցերը լուսավորվում են ժամը 18:00-20:00-ն և գիշերային ժամերին:

119. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց առավոտյան ստուգումն ու զուգարան դուրս բերելը (խցերում սանհանգույցների բացակայության դեպքում) կատարվում է հանձնող և ընդունող երկու վերակարգերի մասնակցությամբ, կարգապահական մեկուսարանի վարչակազմի անմիջական հսկողությամբ:

120. Խցերի առավոտյան և երեկոյան շրջագայության ընթացքում պարզվում է ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց առկայությունը, կատարվում են անձնական խուզարկություն և իրերի զննություն, խցերի տեխնիկական վիճակի ստուգում, ինչպես նաև ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց դիմումների կամ բողոքների մասին հարցում:

121. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց կողմից խցերը, զբոսաբակը մաքրվում, ամանեղենը լվացվում է կարգապահական մեկուսարանի հերթապահի (օգնականի) և արտատարի հսկողությամբ: Արգելվում է ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց ինքնասպասարկման հետ չկապված տնտեսական այլ աշխատանքներում ներգրավելը:

122. Կարգապահական մեկուսարանի խցերի դռները բացվում են կարգապահական մեկուսարանի պետի, հերթապահի (օգնականի) կողմից, խցի մոտ արտատարի ներկայության դեպքում: Մեծ տարողությամբ (20 և ավելի մենախուց) կարգապահական մեկուսարանի խցերի բանալիները կարող են հանձնվել կարգապահական մեկուսարանի հերթապահի օգնականին:

123. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձինք խցերից դուրս են բերվում`

1) արտակարգ իրավիճակների դեպքում.

2) կարգապահական մեկուսարանի քննչական առանձնասենյակ.

3) տեսակցության սենյակ.

4) զբոսաբակ.

5) սանիտարական մշակման նպատակով` կարգապահական մեկուսարանի սանթողարկարան.

6) բուժաշխատաողի մոտ.

7 ) խցերում սանհանգույցների բացակայության դեպքում` զուգարան.

8) պահակախմբին հանձնելու նպատակով.

9) կարգապահական մեկուսարանի տարածքը կարգի բերելու համար.

10) խցերի ամբողջական խուզարկություն կատարելու նպատակով:

124. Խցերից դուրս բերելու և վերադառնալու յուրաքանչյուր դեպքում ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձինք ենթարկվում են անձնական խուզարկության:

125. Գիշերային ժամերին խցերը բացվում են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, իսկ ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձինք դուրս են բերվում միայն արտակարգ իրավիճակների դեպքում, երբ նրանց կյանքին և առողջությանն անմիջական վտանգ է սպառնում, ինչպես նաև` անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Գիշերային ժամերին խցերի բացման և ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց դուրսբերման ժամանակ պետք է կիրառվեն նախազգուշական հատուկ միջոցներ` բացառելու համար կարգապահական մեկուսարանից փախուստի կամ ծառայողի վրա հարձակվելու հնարավորությունը:

126. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձինք նախապես տեղեկացվում են զբոսաբակ, զուգարան, սանիտարական մշակման նպատակով խցից դուրս բերելու մասին: Մնացած բոլոր դեպքերում խցից դուրս բերելու նպատակը չի հայտնվում, միայն նշվում է ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի հագնվելու պահանջը և անձնական իրերը վերցնելու անհրաժեշտությունը:

127. Համաձայն սահմանված երթուղու` ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի տեղաշարժը կարգապահական մեկուսարանի ներսում կատարվում է միայն արտատարի ուղեկցությամբ:

128. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձինք խցից դուրս գալուց հետո շարվում են մեկ կամ երկու շարքով: Շարժման երթուղու ամբողջ երկարությամբ արտատարները հսկում են, որպեսզի ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձինք ձեռքերը պահեն հետևում, չաղմկեն, չանցնեն շարքից շարք, չծխեն, իրեր չգցեն և չփոխանցեն միմյանց, կանգ չառնեն, խցերի մոտով անցնելիս` չմոտենան դռներին և դիտանցքներին, նշումներ չանեն միջանցքների և աստիճանավանդակների պատերին:

129. Մեկ արտատարի կողմից մեկ ձերբակալված կամ մեկ կալանքի դատապարտված անձի ուղեկցման դեպքում արտատարը պետք է գտնվի նրա հետևում` երկու քայլ հեռավորության վրա: Չհսկվող դռանը մոտենալիս` արտատարը կանգնեցնում է ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձին` 5 քայլ հեռավորության վրա, բացում է այն և համոզվելով, որ անցումն ազատ է, թողնում է նրան իր կողքով, փակում է դուռը և հետևից շարունակում ընթացքը: Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց երկու և ավելի արտատարով ուղեկցելիս` նրանցից մեկը գնում է առջևից, մյուսները` հետևից:

 

XV. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ՊԱՀԱԿԱԿԵՏԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՊԱՀԱԿԱԿԵՏԱՅԻՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

130. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելու համար նշանակվում է կարգախումբ: Կարգախմբի կազմը սահմանվում է կարգապահական մեկուսարանի պետի հրամանով:

131. Պահակակետերի թիվն ու տեսակը, դրանց տեղադրումն ու արտատարների թիվը հաստատվում են պահակակետի ցուցակով, որը հաստատվում է կարգապահական մեկուսարանի պետի կողմից: Յուրաքանչյուր պահակակետի շնորհվում է համապատասխան համար:

132. Պահակակետի ցուցակում նշվում են հսկողության տակ գտնվող մենախցերի ցանկը և կարգախմբի անձնակազմի պարտականությունները: Բացի նախատեսվածից` սահմանվում են ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց հսկողությունն ուժեղացնելու համար լրացուցիչ պահակակետեր:

133. Ներքին պահակակետերը տեղադրվում են մենախցերի մոտ, զբոսաբակում, իսկ կարգապահական մեկուսարանի հսկողության համար նախատեսված արտաքին պահակակետերը` արտաքին կողմից:

134. Արտատարները նշանակվում են խցերից ձերբակալվածների դուրսբերման և կարգապահական մեկուսարանի սահմաններում նրանց տեղաշարժի համար: Ժամանակավոր պահակակետերում արտատարների և պահակակետայինների պարտականությունները կարող են դրվել կարգապահական մեկուսարանի հերթապահի օգնականի վրա:

135. Ներքին պահակակետերի պահակակետայիններն ու արտատարները ծառայությունն իրականացնում են առանց զենքի: Կարգապահական մեկուսարանի հսկողության արտաքին պահակակետի պահակակետայինը ծառայությունը կատարում է զինված:

136. Կարգապահական մեկուսարանի հերթապահը (հերթապահի օգնականը) իրականացնում է ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց հսկող կարգախմբի օպերատիվ ղեկավարումը և ենթարկվում է կարգապահական մեկուսարանի պետին:

137. Կարգապահական մեկուսարանի հերթապահությունն ընդունող հերթապահը պարտավոր է`

1) ստուգել ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց փաստաթղթերի առկայությունն ու ճշտությունը, որոնց հիման վրա ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձինք պահվում են կարգապահական մեկուսարանում և հերթապահության ընդունման-հանձնման գրքում համապատասխան գրանցում կատարելով, ընդունել խցերի բանալիները, ձեռնաշղթաները, այլ հատուկ ու տեխնիկական միջոցներ, ծառայողական փաստաթղթերը, ինչպես նաև ձերբակալվածներից վերցված իրերը, առարկաները և արժեքները.

2) հերթափոխը հանձնող հերթապահի հետ մանրամասն ստուգել կարգապահական մեկուսարանի տարածքները, համոզվել սարքավորումների, ազդանշանային համակարգի սարքին լինելու մեջ, խցերում անցկացնել խուզարկություն, ըստ հաշվի և եղած փաստաթղթերի` ստուգել ձերբակալվածների առկայությունը, անցկացնել նրանց հարցում, անձնական խուզարկություն ու իրերի զննություն.

3) հանձնող և ընդունող կարգախմբի մասնակցությամբ` ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց խցերից դուրս բերել դեպի զուգարան (խցերում սանհանգույցների բացակայության դեպքում): Չի թույլատրվում ձերբակալված և կալանքի դատապարտված անձանց որևէ այլ տեղաշարժ` կարգապահական մեկուսարանի հերթապահության ընդունման-հանձնման ժամանակ.

4) հերթափոխը հանձնող հերթապահի հետ համատեղ կարգապահական մեկուսարանի պետին (նրա տեղակալին կամ այլ համապատասխան վերադասին) զեկուցել հերթապահության ընդունման-հանձնման մասին` այդ ընթացքում հայտնաբերված թերությունների և դրանք վերացնելու համար ձեռնարկված միջոցների մասին, նշելով հերթապահությունների ընդունման-հանձնման գրքում:

138. Հերթապահությունն ընդունելուց հետո կարգապահական մեկուսարանի հերթապահը (հերթապահի օգնականը) պարտավոր է `

1) անձամբ փոխել պահակակետայիններին, ցերեկային ժամերին նվազագույնը 3-4, իսկ գիշերային ժամերին` ոչ պակաս, քան 5-6 անգամ ստուգել հերթապահ կարգախմբի ծառայությունը, պահակակետայինների, արտատարների անձնական պարտականությունների իմացությունը, նրանց հանդերձանքը, կարգախմբին տեղեկացնել այն անձանց մասին, որոնց նկատմամբ անհրաժեշտ է սահմանել ուժեղացված հսկողություն, հետևել կարգապահական մեկուսարանի սարքավորումների վիճակին, կապի միջոցներին, ազդանշանային և լուսավորության համակարգերի սարքինությանն ու աշխատանքին.

2) ընդունել որոշումներ խցերից ձերբակալվածների դուրսբերման համար, մասնակցել յուրաքանչյուր դուրսբերմանը, անձամբ բացել խցերի դռները, բանալիները մշտապես պահել իր մոտ.

3) ապահովել ներքին կանոնակարգի պահպանումը ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց կողմից: Արտակարգ իրավիճակների և ներքին կանոնակարգով նախատեսված այլ դեպքերում կազմակերպել ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց անձնական խուզարկություն, նրանց պատկանող իրերի զննություն և խցերի խուզարկություն, ստուգել փախուստի նախապատրաստման մասին յուրաքանչյուր տեղեկատվություն և ձեռնարկել դրան նպաստող պատճառների և պայմանների վերացմանն ուղղված միջոցներ` ուժեղացնելով ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց հսկողությունը.

4) պատերի, առաստաղի փորվածքի և ջարդվածքի, պատուհանների շրջանակներն ու կողպեքները փչանալու դեպքում անհապաղ զեկուցել կարգապահական մեկուսարանի պետին, իսկ ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց տեղափոխել այլ խցեր կամ շինություններ.

5) փախուստի, արտակարգ իրավիճակի և հատուկ պայմանների դեպքում ձեռնարկել ներքին կանոնոկարգով նախատեսված միջոցներ.

6) ընդունել ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց, նրանց տեղավորել խցերում, ինչպես նաև ազատել կամ կարգապահական մեկուսարանից տեղափոխել: Կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված հաշվառման գրանցամատյանում նշել կարգապահական մեկուսարանում պահվող անձանց, նրանց ընդունման ու տեղափոխման օրը, ժամը, ձևակերպել ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց անձնական գործերը (անձնական գործի կազմը և մատնահետքերի զննման քարտը) և կարգապահական մեկուսարանում նրանց պահման հետ կապված այլ փաստաթղթեր, կարգապահական մեկուսարանի պետին նախօրոք տեղեկացնել ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց պահման ժամկետը լրանալու մասին.

7) ապահովել կարգապահական մեկուսարանի` ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց համար հաստատված ռեժիմը և նրանց պահման պայմանները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրականացումը.

8) հետևել կարգապահական մեկուսարանի տարածքի և զբոսաբակի մաքրությանն ու կարգուկանոնին, բացառել դրանցում կողմնակի անձանց ներկայությունը, ինչպես նաև այն առարկանների առկայությունը, որոնք կարող են կիրառվել պահակախմբի վրա հարձակվելու նպատակով կամ փախուստի ժամանակ.

9) ապահովել ծառայողական փաստաթղթերի, ձևաթղթերի, ձեռնաշղթաների, այլ հատուկ և տեխնիկական միջոցների, գույքի, ինչպես նաև ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանցից առգրավված իրերի, առարկաների, սննդի ու արժեքների ամբողջությունը.

10) կարգապահական մեկուսարանի պետին զեկուցել հերթապահության ընթացքում և դրա ավարտից հետո տեղի ունեցած բոլոր իրադարձությունների մասին:

139. Անցագրային ռեժիմի իրականացման համար կարգապահական մեկուսարանի հերթապահը (օգնականը) պարտավոր է`

1) ստուգել կարգապահական մեկուսարան մտնող անձանց փաստաթղթերը.

2) ապահովել փոխանցվող հանձնուքների ընդունումն ու մանրամասն զննությունը` թույլ չտալով արգելված առարկաների մուտքը կարգապահական մեկուսարան.

3) հաշվառել ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց խցերից դեպի քննչական առանձնասենյակներ դուրս բերելու պահանջները, հանձնուքների ընդունման մասին դիմումները:

140. Հերթապահին (հերթապահի օգնականին) արգելվում է`

1) կրճատել պահակախմբի հաստատված քանակը կամ փոփոխել դրանց տեղը` բացառությամբ փախուստն արգելելու, արտակարգ իրավիճակների կամ այլ հատուկ պայմանների հետ կապված անհետաձգելի գործողությունների իրականացման դեպքերի.

2) բացակայել կարգապահական մեկուսարանից կամ ծառայությունից ազատել կարգախմբի որևէ անդամի` բացառությամբ հիվանդության կամ պարտականությունների կատարման անհնարինության դեպքերի:

141. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց խցերի մոտ ներքին պահակակետի պահակակետայինն անմիջապես ենթարկվում է կարգապահական մեկուսարանի հերթապահին (օգնականին): Նա պարտավոր է`

1) պահակակետ մտնելիս` կարգապահական մեկուսարանի հերթապահի (օգնականի) կամ կարգապահական մեկուսարանի պետի հետ միասին ստուգել խցերի, մահճակալների, պատուհանների, վանդակաճաղերի, հատակների, առաստաղների, պատերի, ջեռուցման, ազդանշանային և լուսավորող համակարգերի, սարքավորումների վիճակն ու սարքին լինելը.

2) ընդունել ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց, դեմքով ճանաչել նրանց, փախուստի, հարձակման, ինքնասպանության հակում ունեցող անձանց նկատմամբ սահմանել խիստ հսկողություն.

3) ոչ մի դեպքում չթողնել պահակակետը, քանի դեռ այն չի հերթափոխվել.

4) աչալրջորեն կատարել ծառայողական պարտականությունները, խցերում ձերբակալվածների նկատմամբ իրականացնել մշտական հսկողություն` դռան դիտանցքի միջոցով, անաղմուկ շարժվելով միջանցքում.

5) ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց կողմից ներքին կանոնակարգի պահանջների խախտման դեպքում պահանջել (դռան օդանցքից) խախտման դադարեցում, չենթարկվելու դեպքում պահակակետ կանչել հերթապահին (օգնականին) կամ վարչակազմին.

6) փախուստ կամ փախուստի փորձ հայտնաբերելու դեպքում տագնապի ազդանշան տալ, պահակակետ կանչել հերթապահին (օգնականին)` ձեռնարկելով պահակակետը թողնելու հետ չկապված անհրաժեշտ միջոցներ.

7) ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի ինքնասպանության փորձի դեպքում, մինչև հերթապահի (օգնականի) պահակակետ հասնելը, տալ տագնապի ազդանշան, կազմակերպել այն կասեցնելու գործողություն, ցույց տալ առաջին բուժօգնություն.

8) խցից կանչի դեպքում դռան օդանցքից պարզել պատճառները և պատասխանել ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց հետաքրքրող հարցերին՝ չշեղվելով պարտականությունների կատարումից, եթե այն կապված է այլ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հետ, ապա դրա մասին զեկուցել հերթապահին (օգնականին).

9) գիշերային ժամերին հետևել ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց խցերի լուսավորության անխափանությանը.

10) անհրաժեշտության դեպքում զեկուցել հերթապահին (օգնականին) ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց վարքի հսկողության արդյունքների մասին.

11) պատրաստ լինել գործելու արտակարգ իրավիճակների դեպքում, կարողանալ օգտվել կապի, ազդանշանային և հրդեհաշիջման միջոցներից:

142. Զբոսաբակում` ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց հսկող պահակակետայինը պարտավոր է`

1) պահակակետն ընդունելուց առաջ ստուգել ցանկապատային կառույցների (սարքավորումների) սարքինությունը, համոզվել այդ տարածքում այն առարկաների բացակայության մեջ, որոնք կարող են կիրառվել հարձակման համար կամ փախուստի դեպքում.

2) զբոսանքի ժամանակ ուշադիր հետևել ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց վարքին, թույլ չտալ նրանց կողմից զբոսաբակի ցանկապատներից դուրս նետել առարկաներ, սննդամթերք, գրություններ, նամակներ, ինչպես նաև կողմնակի անձանց հետ խոսակցություններ վարել, նման խախտման դեպքեր նկատելիս, զբոսանքը վաղաժամկետ դադարեցնել:

143. Արտաքին պահակակետի պահակակետայինը պարտավոր է`

1) մշտապես հսկել պատուհանները, տանիքները, կարգապահական մեկուսարանի շենքի պատերը և ցանկապատային սարքավորումները.

2) թույլ չտալ հսկման սահմանից դուրս ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց անցումը և կարգապահական մեկուսարանի տարածք կամ շենք կողմնակի անձանց մուտքը.

3) հսկման հաստատված սահմանից այն կողմ ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց կարգապահական մեկուսարանի տարածք կամ շենք կողմնակի անձանց ներթափանցման փորձի դեպքում տալ տագնապի ազդանշան ու ձեռնարկել միջոցներ` այդ գործողությունները կասեցնելու համար.

4) ցանկապատային սարքերի, հսկող ազդանշանային համակարգի, պատուհանավանդակների և շրջանակների, պատերի, տանիքի վնասվածքներ հայտնաբերելու, իրեր կամ գրություններ շպրտելու և աղմուկ լսելու դեպքերում անհապաղ զեկուցել հերթապահին (օգնականին).

5) կարգապահական մեկուսարանի տեղակայման շրջանում հասարակական կարգը խախտելու դեպքում ձեռնարկել դրանք կանխելու միջոցներ և միաժամանակ դրա մասին զեկուցել հերթապահին.

6) արգելել բոլորի մուտքը պահակակետ` բացի վերադաս անձանցից.

7) պահակակետում ունենալ լիցքավորված և գործադրմանը պատրաստ զենք, այն ձեռքից վայր չդնել և ոչ ոքի չտալ, այդ թվում` այն անձանց, որոնց ենթակա է:

144. Կարգապահական մեկուսարանի պահակակետայիններին արգելվում է`

1) ծառայությունն իրականացնելիս` ինքնակամ թողնել պահակակետը, քնել, նստել, կարդալ, սնվել, ծառայողական անհրաժեշտություն չունեցող խոսակցությունների մեջ մտնել ձերբակալվածների հետ.

2) ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց հանձնել կամ նրանցից ընդունել որևէ առարկա, իր, գրություն, ինչպես նաև դրանք օգտագործել ծառայական նպատակով:

145. Արտատարն անմիջականորեն ենթարկվում է հերթապահին (օգնականին): Նա պարտավոր է`

1) հերթապահի (օգնականի) կարգադրությամբ` ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց ուղեկցել քննչական առանձնասենյակներ, տեսակցության սենյակներ, բուժաշխատողի մոտ և կարգապահական մեկուսարանի այլ տարածքներ: Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց կարգապահական մեկուսարանի խցերից դուրս բերել միայն կարգախմբի այլ ծառայողների հետ համատեղ.

2) անցկացնել ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց անձնական խուզարկություն` խցերից յուրաքանչյուր դուրսբերման կամ նրանց խցերում տեղավորելու ժամանակ.

3) առգրավել նրանց մոտ հայտնաբերված առարկաները և իրերը, որոնք կարող են օգտագործվել հարձակման կամ փախուստի ժամանակ, ինչպես նաև որևէ այլ անձի հետ տեղեկատվության փոխանակման համար: Հերթապահին (օգնականին) զեկուցել կարգապահական մեկուսարանի տարածքների սարքավորումների թերությունների և պահնորդաազդանշանային համակարգի, հակահրդեհային ահազանգման, լուսավորության և կապի միջոցների անսարքության մասին.

4) հսկողություն իրականացնել ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց վարքի նկատմամբ` զբոսանքի, սանիտարական մշակման կամ բժշկական զննության ժամանակ.

5) մշտապես գտնվել քննչական առանձնասենյակի մոտ` այնտեղ քննչական գործողություններ կատարելու ընթացքում.

6) մասնակցել մերձավոր ազգականների հետ ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց տեսակցությանը.

7) տեսակցության սենյակի դիտանցքից տեսողական հսկողություն սահմանել ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի և պաշտպանի տեսակցության ընթացքում:

 

XVI. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

146. Տարերային կամ տեխնածին աղետների, կարգապահական մեկուսարանի տեղակայման շրջանում արտակարգ իրավիճակի, զանգվածային անկարգության, ինչպես նաև կարգապահական մեկուսարանում պահվողների կողմից զանգվածային անհնազանդության կամ կարգապահական մեկուսարանի վրա հարձակման իրական վտանգի դեպքում կարգապահական մեկուսարանի պետը դրա մասին անհապաղ հայտնում է ռազմական ոստիկանության վարչության պետին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցներ:

147. Կարգապահական մեկուսարանում արտակարգ իրավիճակ հայտարարվելու բոլոր դեպքերում և ցանկացած իրավիճակներում կարգապահական մեկուսարանի վարչակազմի հիմնական խնդիրը փախուստի և խմբակային անկարգությունների կանխումն է` կարգապահական մեկուսարանում պահվող անձանց կյանքի ու առողջության հնարավոր պահպանմամբ:

148. Կարգապահական մեկուսարանում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դրա մասին անհապաղ հաղորդվում է կարգապահական մեկուսարանում պահվող անձանց` ներքին ռադիոցանցի կամ բարձրախոսի միջոցով:

149. Կարգապահական մեկուսարանում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դադարեցվում է ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց տեղաշարժը, նրանք մնում են այնտեղ, որտեղ գտնվել են արտակարգ իրավիճակ հայտարարվելու պահին` մինչև կարգապահական մեկուսարանի վարչակազմի ներկայացուցչի նոր հրահանգը:

 

XVII. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

150. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված կանայք պահվում են մյուսներից առանձին: Նրանց համար նախատեսվում են առանձնացված մասնաբաժիններ:

151. Կանանց համար ստեղծվում են բարելավված նյութակենցաղային պայմաններ, հատկացվում է լրացուցիչ անվճար սնունդ, տրամադրվում է 2 ժամից ոչ պակաս զբոսանք: Ընդ որում, զբոսաբակերում պայմաններ են ստեղծվում մարմնամարզությամբ զբաղվելու համար:

 

XVIII. ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼԸ

 

152. Կարգապահական մեկուսարանի վարչակազմը պարտավոր է քննիչի, հետաքննություն կատարող անձի, դատախազի, դատարանի (դատավորի) կողմից ներկայացված համապատասխան փաստաթղթի հիման վրա ապահովել`

1) հարցաքննության կամ այլ քննչական գործողություններին մասնակցելու համար` ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի դուրսբերումը մենախցից ժամը 10:00 - 18:00-ն, օրենքով սահմանված բացառիկ դեպքերում` նաև այլ ժամերի,

2) քննչական գործողություններ, դատահոգեբուժական և այլ փորձաքննություններ անցկացնելու համար կարգապահական մեկուսարանում համապատասխան տարածքներ կամ սենյակներ տրամադրելը:

153. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի յուրաքանչյուր դուրսբերումը մենախցից կատարվում է կարգապահական մեկուսարանի հերթապահի կամ կարգապահական մեկուսարանի պետի գիտությամբ: Դրա մասին կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված համապատասխան գրանցամատյանում նշվում են ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի տվյալները, երբ է մենախցից դուրս բերվել և երբ վերադարձվել:

 

XIX. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ` ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՈՒԺՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

154. Կարգապահական մեկուսարանում պահվող` ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց առաջին բուժօգնությունը ցույց է տրվում ռազմական ոստիկանության բուժաշխատողի կամ համապատասխան շտապ օգնության մասնագիտացված ծառայության կողմից:

155. Կարգապահական մեկուսարանում հակահամաճարակային հսկողությունը պայմանագրային հիմունքներով իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի կամ պետական հակահամաճարակային մարմինների կողմից:

156. Չի թույլատրվում կարգապահական մեկուսարանում պահել հոգեկան, սուր վարակիչ և մասնագիտական բուժօգնության կարիք ունեցող` ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց: Նշված անձինք ռազմական ոստիկանության բուժաշխատողի կամ շտապ բուժօգնության բժշկի գլխավոր եզրակացությամբ և դրա հիման վրա, կարգապահական մեկուսարանի պետի որոշմամբ փոխադրվում են հատուկ մասնագիտացված բուժհիմնարկներ կամ զինվորական հոսպիտալներ:

157. Ձերբակալված անձին բժշկի կողմից նշանակված դեղորայքը պահվում է հերթապահի մոտ և ընդունվում է հիվանդների կողմից` միայն նրա ներկայությամբ: Յուրաքանչյուր կարգապահական մեկուսարանում պետք է լինի բազմատեսականի դեղորայքով դեղարկղ: Դեղորայքի կազմը դեղարկղում որոշվում է ռազմական ոստիկանության բուժծառայության կողմից և համալրվում է օգտագործման չափով:

158. Կարգապահական մեկուսարանում ամեն օր անցկացվում է մենախցերի և այլ սենյակների խոնավ մաքրում` օգտագործելով ախտահանող միջոցներ, իսկ սննդի տաքացման սենյակում` սննդի յուրաքանչյուր բաժանումից հետո: Կարգապահական մեկուսարանի բոլոր սենյակներում և մենախցերում անցկացվում է հիմնական մաքրում` ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

159. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց սնունդը բաժանվում է կարգապահական մեկուսարանի հերթապահ վերակարգի կողմից: Ձերբակալվածները սնունդն ընդունում են մենախցերում: Սպասքը լվացվում և մշակվում է լվացող ու ախտահանող միջոցների պարտադիր օգտագործմամբ` սննդի տաքացման համար նախատեսված սենյակում:

160. Կարգապահական մեկուսարանում սննդի տաքացման համար նախատեսված սենյակում պետք է լինի փակվող կափարիչով, եռացած ջրով բաք, որն ըստ պահանջարկի բաշխվում է մենախցերին մետաղյա գավաթներով` անհատական` ամեն ձերբակալված անձին և դատապարտյալին առանձին:

161. Կարգապահական մեկուսարանի սանիտարական վիճակի նկատմամբ հսկողությունն իրականացվում է ռազմական ոստիկանության վարչության բուժծառայության և պետական սանիտարահամաճարակային հսկողության մարմինների կողմից:

 

XX. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

162. Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձը կալանքից ազատվում է կարգապահական մեկուսարանի պետի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

163. Կարգապահական մեկուսարանից ազատված անձանց հանձնվում են անձնական փաստաթղթերը, իրերը, անձնական հաշվում առկա դրամը, ինչպես նաև նրանց անազատության մեջ պահելու ժամկետի և ազատման հիմքերի մասին տեղեկանք` համաձայն N 12 օրինակելի ձևի` կատարելով գրանցում կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված համապատասխան մատյանում:

 

XXI. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ ԳՏՆՎԵԼԸ

 

164. Կալանավորված, ինչպես նաև կարգապահական գումարտակում պահելու կամ ազատազրկման դատապարտված անձինք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի N 14 հավելվածով նախատեսված ժամկետներում կայազորային կարգապահական մեկուսարանում գտնվելու ընթացքում պահվում են համապատասխանաբար «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի պահանջներին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

_____ __________________ 200 թ.

քաղ. ___________________

 

Ես` ______________________________________________________

(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)

________________________________________________________,

Մասնակցությամբ _____________________________________________

________________________________________________________

________________________________________________________:

 

Կարգապահական մեկուսարան ընդունեցի

______________________
(անունը, ազգանունը, հայրանունը)

_______________________
(ծննդյան տարեթիվը, ծննդավայրը)

________________________
(կոչումը, բնակության վայրը, հեռախոսահամարը)

______________________
(կրթությունը)

______________________
(դատվածությունը)

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

 

Արձանագրությունը կազմեց _______________________________________

Մասնակցությամբ

1. _____________________________________________________

2. _____________________________________________________

Բերման ենթարկված ____________________________________________

 

Ձև N 2

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԻ ՀԱԳՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ

 

_____ __________________ 200 թ.

քաղ. ___________________

 

Ես` ______________________________________________________,

(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

կազմեցի սույն արձանագրությունը ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության կարգապահական մեկուսարան բերման ենթարկված հագուստի մասին:

 

Հագին կա`

1. _______________________________________________________

2. _______________________________________________________

3. _______________________________________________________

4. _______________________________________________________

5. _______________________________________________________

6. _______________________________________________________

7. _______________________________________________________

 

Համաձայն եմ ________________________________________________

(բերման ենթարկվածի անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը)

 

Ձև N 3

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԻ ԲՈՒԺԶՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

_____ __________________ 200 թ.

քաղ. ___________________

 

Ես` ______________________________________________________,

(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)

_________________________________________________________,

Մասնակցությամբ ______________________________________________

(կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)

_________________________________________________________

_________________________________________________________:

հերթապահ բժիշկ (բուժակ)________________________________________

(կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

կազմեցի սույն արձանագրությունն այն մասին, որ ձերբակալված կամ կալանքի

դատապարտված_______________________________________________

_________________________________________________________

մոտից բուժզննության ժամանակ հայտնաբերվել է հետևյալը`

 

1. ___________________________________________________________

2. ___________________________________________________________

3. ___________________________________________________________

4. ___________________________________________________________

5. ___________________________________________________________

6. ___________________________________________________________

7. ___________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

Արձանագրությունը կազմեց ____________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը)

Մասնակիցներ

1. __________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը)

2. __________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը)

 

Հերթապահ բժիշկ (բուժակ) ____________________________________________

Ուղեկցող _______________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը)

Համաձայն եմ______________________________________________________

(ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի անունը, ազգանունը, հայրանունը,

ստորագրությունը)

 

Ձև N 4

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

_____ __________________ 200 թ. ժամը ________    վայրը ________

 

______________________________________________________________

(կարգապահական մեկուսարանի անվանումը)

 

Հրավիրված ընթերակաների ներկայությամբ (որոնց բացատրվել է ՀՀ քրեական դատավարության

օրենսգրքի 81-րդ հոդվածով նախատեսված նրանց իրավունքներն ու պարտականությունները):

 

1. _____________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը)

2. _____________________________________________________________

կատարեցինք անձնական խուզարկություն

_______________________________________________________________

(ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի անունը, ազգանունը, հայրանունը)

 

Ձերբակալվել է հանցագործություն կատարելու կասկածանքով _______________

Խուզարկվողը հագնված է _____________________________________________

(թվարկել հագուստը և կոշիկները)

______________________________________________________________

______________________________________________________________

 

Արդյունքները

 

Խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է _______________

______________________________________________________________

(նշել առգրավված իրերի ցանկը, առարկաները, փաստաթղթերը և

______________________________________________________________

արժեքավոր իրերը՝ նկարագրելով դրանց անհատական հատկանիշները)

______________________________________________________________

______________________________________________________________

Խուզարկության ընթացքում արված հայտարարությունները և դիտողությունները ____

______________________________________________________________

______________________________________________________________

Արձանագրությունը ընթերցված է, գրված է ճիշտ:

____________________
(ստորագրությունը)

 

Ընթերականեր

1.________________________________________________________

2.________________________________________________________

 

Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձը _______________________

___________________________________________________________

 

Արձանագրությունը կազմող անձինք ____________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

Խուզարկության ընթացքում առգրավված առարկաները, իրերը, փաստաթղթերը և արժեքները

_________________________________________________________

(նշել որոնք են)

_________________________________________________________

հանձնվել են վարույթն իրականացնող մարմնին, ոչնչացվել են ձերբակալված կամ կալանքի

դատապարտված անձի խնդրանքով

_________________________________________________________

(փոխանցվել են ազգականներին, հանձնվել են պահպանության, կտրոնի համարը)

_______________________________

(արձանագրությունը կազմողի ստորագրությունը)

 

Պահպանության ընդունված դրամի և այլ արժեքների կտրոնի պատճենը, ինչպես նաև
խուզարկության և զննության ընթացքում հայտնաբերված, թույլատրված առարկանները,
իրերը, փաստաթղթերն ստացա____________________________________

________________________________________________________

(նշել որոնք են)

________________________________________________________

________________________________________________________

___ _____________ 200 թ. ___________________________________

(ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի ստորագրությունը)

 

Արձանագրությունը կազմվում է 2 օրինակից` մեկ օրինակը կցվում է ձերբակալված կամ
կալանքի դատապարտված անձի անձնական գործին, իսկ երկրորդ օրինակը` պահվում
առգրավված առարկաների, փաստաթղթերի և արժեքների հետ:

 

Ձև N 5

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ինձ`____________________________________________________ -իս,

(ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի անունը, ազգանունը)

 

տեղեկացվել է իմ իրավունքների և պարտականությունների, ՀՀ պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանի ներքին կանոնակարգի, ձերբակալման կամ պատիժը կրելու կարգի և պայմանների, ինչպես նաև ձերբակալման կամ պատիժը կրելու սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության, իմ նկատմամբ հսկողություն իրականացնելու համար առկա տեխնիկական միջոցների, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու հնարավոր դեպքերի մասին, որի փաստը հաստատում եմ ստորագրությամբ:

 

_____________________

__________________

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

 

_____ ________________ 200 թ.

 

Ձև N 6

 

Ց Ա Ն Կ

 

ԻՐԵՐԻ, ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՈՐՈՆՔ ԱՐԳԵԼՎՈՒՄ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆՔԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՈՒՆԵՆԱԼ ԻՐԵՆՑ ՄՈՏ, ՍՏԱՆԱԼ ԿԱՄ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐՈՎ, ԾԱՆՐՈՑՆԵՐՈՎ ՈՒ ՓԱԹԵԹՆԵՐՈՎ

 

1. քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և արտադրատեսակներ,

2. ցանկացած տեսակի հրազեն և սառը զենք,

3. ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, ռացիա և այլն),

4. դրամ, արժեթղթեր, թանկարժեք իրեր,

5. ապակյա կամ մետաղյա տարաներ, ինչպես նաև այդ տարաներով հեղուկներ կամ սննդամթերք,

6. օպտիկական սարքեր (բացառությամբ ակնոցների),

7. ցանկացած տեսակի ալկոհոլային խմիչքներ,

8. սպիրտային հիմքեր ունեցող այլ նյութեր,

9. առանց բժշկական համապատասխան թույլտվության դեղամիջոցներ և բժշկական նշանակության իրեր,

10. կացին, մուրճ և այլ գործիքներ,

11. դանակ, ածելու շեղբ կամ կտրող-ծակող այլ առարկաներ, որոնք իրենց կառուցվածքով նման են սառը զենքի,

12. խաղաթղթեր,

13. ֆոտոխցիկ, տեսախցիկ, վիդեո-աուդիո ձայնագրող սարքեր և նկարահանող այլ տեխնիկա,

14. պայթյունավտանգ, թունավոր, հրդեհավտանգ և ռադիոակտիվ նյութեր,

15. տոպոգրաֆիկ քարտեզներ, կողմնացույցներ,

16. զինվորական կամ ծառայողական համազգեստ և դրանց պատկանելիքներ,

17. ներկեր, ցանկացած տեսակի շինանյութ,

18. երաժշտական գործիքներ,

19. ցանկացած տեսակի փաստաթուղթ (բացառությամբ քրեական գործին վերաբերող կամ իրենց իրավունքներին և օրինական շահերին առնչվող փաստաթղթերի և գրառումների, եթե դրանք չեն պարունակում պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք),

20. խմորիչ, տնային պայմաններում պատրաստված պահածոներ,

21. սննդամթերք (բացառությամբ թեյի, սուրճի, կաթի փոշու, արագ պատրաստվող խտածո սննդամթերքների), որի օգտագործման համար անհրաժեշտ է ջերմային մշակում,

22. պոռնոգրաֆիկ նյութեր և իրեր,

23. էլեկտրակենցաղային իրեր (բացառությամբ էլեկտրական ածելիների),

24. անկողնային ծրարներ:

Կարգապահական մեկուսարանի պետի պատճառաբանված որոշմամբ կարող են արգելվել նաև այլ առարկաներ, որոնց պահելն իրենց ծավալով, ինչպես նաև սանիտարահիգիենիկ կամ անվտանգության նկատառումներով նպատակահարմար չէ:

 

Ձև N 7

 

Ա Ն Ց Ա Գ Ի Ր  N____

 

ԱՌԱՆՑ ՊԱՀԱԽՄԲԻ ԿԱՄ ՈՒՂԵԿՑՈՐԴՄԱՆ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ` ԿԱԼԱՆՔԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԻ

 

 

 

 

 

 

 

դատապարտյալի լուսանկարի

տեղը (3X4 սմ)

 

Ազգանունը_________________________________________________

Անունը____________________________________________________

Հայրանունը _________________________________________________

Աշխատանքի վայրը, բնույթը _______________________________________

Տեղաշարժման ուղին ___________________________________________

Տեղաշարժման ժամանակը ______ ժամից ______ ժամը:

Տրված է մինչև` _____ __________________ 200 թ.

 

ՀՀ պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանի պետ`

 

_____________________

__________________

(անունը, ազգանունը, կոչումը)

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Ուժի մեջ է մինչև` _____ __________________ 200 թ.

____________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Երկարացված է մինչև` _____ _______________ 200 թ.

____________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Ձև N 8

 

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

 

ՀՀ պաշտպանության նախարարության

ռազմական ոստիկանության պետ

 

________________________

(կոչումը, անունը, ազգանունը)

 

_____ _______________ 200 թ.

 

Օ Ր Վ Ա  Կ Ա Ր Գ Ա Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ (ՕՐԻՆԱԿԵԼԻ ՏԱՐԲԵՐԱԿ)

 

1. Վերկաց` ոչ ուշ, քան առավոտյան ժամը 7.00-8.00-ն:

2. Մարմնամարզություն` տևողությունը` 15 րոպե:

3. Հարդարում` տևողությունը` 10 րոպե:

4. Առավոտյան ստուգում, առավոտյան և երեկոյան հաշվառում` տևողությունը` 1 ժամ:

5. Նախաճաշ` տևողությունը` մեկ ժամ:

6. Ճաշ` տևողությունը` մեկ ժամ:

7. Երեկոյան հարդարանք` տևողությունը` 25 րոպե:

8. Ընթրիք` տևողությունը` մեկ ժամ:

9. Հանգստի ժամ` տևողությունը` մեկ ժամ:

10. Քնելու նախապատրաստություն` տևողությունը` 10 րոպե:

11. Քուն` անընդմեջ` տևողությունը` 8 ժամ:

12. Ուսուցման ծրագրեր` իրականացվում են առանձին ժամանակացույցով:

 

Ձև N 9

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՐՎԱԾ (ՈՒՂԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ) ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

NN ը/կ

Վարչակազմի ներկայացուցչին առաջարկություն (դիմում, բողոք) հանձնող ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի անունը, ազգանունը, հայրանունը

Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձից առաջարկություն (դիմում, բողոք) վերցնող վարչակազմի ներկայացուցչի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը

Առաջարկությունը (դիմումի, բողոքի) տալու ամսաթիվը

Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի ստորագրությունը

Վարչակազմի ներկայացուցչի ստորագրությունը

           
           
           
           
           

 

Ձև N 10

 

ԴԻՄՈՒՄ

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԻՆ ԾԱՆՐՈՑՆԵՐ, ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ, ՓԱԹԵԹՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ)

 

Քաղաքացի _______________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

բնակվող _________________________________________

 

Խնդրում եմ ընդունել ծանրոցը, հանձնուքը, փաթեթը ձերբակալված, կալանքի
դատապարտված անձ (ընդգծել) __________________________________ -ին

(անունը, ազգանունը, հայրանունը)

հանձնելու համար:

 

Ծանրոցի, հանձնուքի, փաթեթի պարունակությունը

 

NN
ը/կ
Առարկաների (սննդամթերքի)
անվանումները
Քաշը Քանակը Նշումներ
կգ գ
           

 

Դիմումատուի ստորագրությունը _____ __________________ 200 թ.

 

Թույլատրել ծանրոցի, հանձնուքի կամ փաթեթի ընդունումը _____________________

(կարգապահական

________________________________________________________

մեկուսարանի պետի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ծանրոցը, հանձնուքը, փաթեթն ընդունեց ________________________________

(ծառայողի անունը, ազգանունը, ստորագրությունը)

Ծանրոցը, հանձնուքը, փաթեթն ստուգեց ________________________________

(ծառայողի անունը, ազգանունը, ստորագրությունը)

Ծանրոցը, հանձնուքը, փաթեթն ստացավ ________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

_____ __________________ 200 թ.

 

Ձև N 11

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՊԱՏԺԱԽՈՒՑ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ` ԿԱԼԱՆՔԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Սկսված է ____ ______________ 200 թ.

 

Ավարտված է ____ _____________ 200 թ.

 

NN ը/կ

Կալանքի դատապարտված անձի անունը, ազգանունը, հայրանունը

Պատժախուց տեղափոխելու սկիզբը (օրը և ժամը)

Պատժախցից տեղափոխելու ավարտը (օրը և ժամը)

Զբոսանքի դուրս բերելու օրը և տևողությունը

Զբոսանքի դուրս բերող անձի ստորագրությունը

Նշումներ

1

2

3

4

5

6

7

             
             
             
             
             
             
             

 

Ձև N 12

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

(ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ, ԿԱԼԱՆՔԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԻ ԱԶԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ)

(ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ)

 

___________________________________________________________

(ձերբակալված, կալանքի դատապարտված անձի անունը, ազգանունը, հայրանունը)

 

200 թ. ________________-ի ____ -ից մինչև 200 թ. _______________-ի ___ -ը

 

պահվել է ՀՀ պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանում:

 

Ազատման հիմքերը ___________________________________________

 

Պետ ____________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

_____ _______________ 200 թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.08.2023, N 1366-Ն 24.08.2023, N 595-Ն
04.02.2016, N 102-Ն 18.02.2016, N 595-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան