«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 սեպտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 05008269
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 օգոստոսի 2008 թ. | թիվ 239-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ գլուխը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347 որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 14) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգ 14-ի 2-րդ կետի «ա» ենթակետը, 4-րդ կետի «ա» ենթակետը, 5-րդ կետի «ա» ենթակետը, 6-րդ կետի վերջին նախադասությունը «իրենց մասնակիցներից,» բառերից հետո լրացնել «անհատ ձեռնարկատերերից,» բառերով:
2) Կանոնակարգ 14-ի 2-րդ և 3-րդ կետերը լրացնել նոր «ժբ» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«ժբ) իրականացնել ապահովագրական գործակալի գործունեություն՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
3) Կանոնակարգ 14-ի 4-րդ կետը լրացնել նոր «ժգ» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«ժգ) իրականացնել ապահովագրական գործակալի գործունեություն՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
4) Կանոնակարգ 14-ի 5-րդ կետը լրացնել նոր «ժդ» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«ժդ) իրականացնել ապահովագրական գործակալի գործունեություն՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
5) Կանոնակարգ 14-ի 6-րդ կետի առաջին նախադասությունը «գործառնությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև իրականացնել ապահովագրական գործակալի գործունեություն՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերով:
6) Կանոնակարգ 14-ը լրացնել նոր 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.7 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«6.1. Վարկային կազմակերպությունները կարող են մատուցել ներդրումային ծառայություններ՝ առանց ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիայի՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:
6.2. Վարկային միությունները և խնայողական միությունները կարող են մատուցել սույն կանոնակարգի 6.4-րդ կետի 2-ից 6-րդ ենթակետերում նշված ծառայությունները և 6.5-րդ կետի 1-ին ենթակետում նշված ոչ հիմնական ծառայությունը միայն այն դեպքում, եթե նրանց ընդհանուր կապիտալը կազմում է առնվազն 100 միլիոն դրամ:
6.3. Վարկային կազմակերպությունները ներդրումային ծառայությունների մատուցման դեպքում պարտավոր են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով այդ մասին նախապես տեղեկացնել Կենտրոնական բանկին՝ այդ ծառայությունների մատուցումը սկսելուց առնվազն 15 աշխատանքային օր առաջ:
6.4. Սույն կանոնակարգի իմաստով ներդրումային ծառայություններ են համարվում վարկային կազմակերպության կողմից՝
1) հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը և հաղորդումը,
2) իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարումը,
3) արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրումը հաճախորդներին,
4) իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարումը,
5) արժեթղթերի փաթեթի կառավարումը,
6) արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացումը:
6.5. Սույն կանոնակարգի իմաստով ոչ հիմնական ծառայություններ են համարվում՝
1) արժեթղթերի պահառությունը,
2) փոխառության տրամադրումը հաճախորդներին՝ արժեթղթերով գործարքների իրականացման համար, պայմանով, որ փոխառուն հանդիսանում է նման գործարքի կողմ,
3) արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման կազմակերպման հետ կապված ծառայությունների մատուցումը,
4) խորհրդատվության տրամադրումն ընկերություններին կապիտալի կառուցվածքի, կորպորատիվ ռազմավարության հարցերի վերաբերյալ, ընկերությունների վերակազմակերպման հետ կապված խորհրդատվական և այլ ծառայությունների մատուցումը,
5) արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնությունների իրականացումը,
6) արժեթղթերով գործարքների հետ կապված հետազոտությունների, ֆինանսական վերլուծությունների և այլ ընդհանուր ներդրումային առաջարկությունների կազմումը և տարածումը:
6.6. Վարկային կազմակերպության կողմից 6.4. կետի 4-րդ ենթակետով սահմանված գործունեության իրականացումը չի համարվում ներդրումային ծառայությունների մատուցում, եթե դա կրում է ոչ պարբերական բնույթ և տվյալ վարկային կազմակերպության հիմնական գործունեության մաս չի կազմում:
6.7. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է վարկային կազմակերպությունների նկատմամբ սահմանել լրացուցիչ պահանջներ՝ վերջիններիս կառուցվածքում ներդրումային ծառայությունների մատուցման կազմակերպական և ֆինանսական առանձնացվածությունն ապահովելու նպատակով:»:
7) Կանոնակարգ 14-ի 7.1. կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«7.1. Վարկային կազմակերպության պարտատոմսերը կարող են շրջանառվել իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և վարկային կազմակերպության մասնակիցների միջև՝ ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայում:
Օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով նախատեսված դեպքերում և կարգով վարկային կազմակերպությունը կարող է պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով փոխառություններ ներգրավել նաև ֆիզիկական անձանցից:
Վարկային կազմակերպությանն արգելվում է սույն կետին հակասող պայմաններով պարտատոմս թողարկել:»:
8) Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգ 14-ի 11.4-րդ կետը:
9) Կանոնակարգ 14-ի 12-րդ կետի աղյուսակից հանել վերջին «Արտարժութային համախառն դիրքի և վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը» տողը:
10) Կանոնակարգ 14-ի 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«14. Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալը համալրվում, այդ թվում բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) դիմաց վճարումները կատարվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ վարկային կազմակերպությունների վերակազմակերպման դեպքերի, երբ կանոնադրական կապիտալի վճարումը և ավելացումը կարող է կատարվել բաժնետոմսերի և (կամ) բաժնեմասերի փոխարկման միջոցով:»:
11) Կանոնակարգ 14-ի 15-րդ կետից հանել «, իսկ արտարժույթի տնօրինման նորմատիվը՝ օրական կտրվածքով» բառերը:
12) Կանոնակարգ 14-ի 16-րդ կետի առաջին նախադասությունը «հանրագումարն է» բառից հետո լրացնել «՝համապատասխան պակասեցումները կատարելուց հետո» բառերով:
13) Կանոնակարգ 14-ի 16.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«16.1 Հիմնական կապիտալը հետևյալ տարրերի հանրագումարի և հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող տարրերի տարբերությունն է:»:
14) Կանոնակարգ 14-ի 16.2.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«16.2.1 վարկային կազմակերպության կողմից տրված երկարաժամկետ ստորադաս փոխառությունների զուտ հաշվեկշռային արժեքի (ֆինանսական ակտիվների արժեք՝ հանած կորուստների ծածկման պահուստները, եթե այդպիսիք կան) չափով,»:
15) Կանոնակարգ 14-ի 16.2.2-րդ կետը «բաժնետոմսերի» բառերից հետո լրացնել «,փայամասնակցության կամ մասնակցության» բառերով:
16) Կանոնակարգ 14-ի 16.2.3-րդ կետը «ոչ նյութական ակտիվների» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ շահագործումից դուրս)» բառերով:
17) Կանոնակարգ 14-ի 16.2.4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«16.2.4. այլ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ֆինանսական գործառնություններ (բացառությամբ՝ ի պահ ընդունման, հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի ստեղծման և սպասարկման գործառնությունների) իրականացնող անձանց կանոնադրական հիմնադրամներում իրականացված ներդրումների զուտ հաշվեկշռային արժեքի (ֆինանսական ակտիվների արժեք՝ հանած կորուստների ծածկման պահուստները, եթե այդպիսիք կան) չափով, եթե.
16.2.4.1. ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսը կամ ավելին, կամ
16.2.4.2. ներդրումը փոքր է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսից, սակայն գերազանցում է վարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 15 տոկոսը, կամ
16.2.4.3. բոլոր անձանց կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են վարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 60 տոկոսը:»:
18) Կանոնակարգ 14-ի 16.2.5-րդ կետը «և այլ հիմնական միջոցների» բառերից հետո լրացնել «,ինչպես նաև վարկային կազմակերպության գործունեության համար չօգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների» բառերով:
19) Կանոնակարգ 14-ի 16.2.6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«16.2.6. վարկային կազմակերպության սեփականությունը հանդիսացող և վարկային կազմակերպության գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների, այդ թվում՝ անշարժ գույքի (շենքերի և շինությունների) այլ հիմնական միջոցների, ինչպես նաև վարկային կազմակերպության գործունեության համար օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների), հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով: Սույն ենթակետի իմաստով՝ նյութական ակտիվի արժեքը հավասար է նյութական ակտիվի սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների հանրագումարին՝ նվազեցված դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների, արժեզրկումից և վերագնահատումից կորուստների չափով:»:
20) Կանոնակարգ 14-ը 16.2.8. կետից հետո լրացնել նոր 16.2.8.1. կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«16.2.8.1. Սույն կանոնակարգի իմաստով՝ վարկային կազմակերպության կողմից տրված փոխառությունը համարվում է երկարաժամկետ ստորադաս փոխառություն, եթե տվյալ փոխառության գծով առկա են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.
1. փոխառությունը տրամադրվել է այլ բանկերի, վարկային կազմակերպությունների, ինչպես նաև «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված գործունեություն և գործառնություններ իրականացնելու լիցենզիա (արտոնագիր) ունեցող անձանց, և
2. փոխառությունը տրամադրվել է հինգ տարի կամ ավելի ժամկետով, և
3. փոխառությունը ժամկետից շուտ մարման ենթակա չէ, և
4. փոխառուի լուծարման կամ վերակազմավորման դեպքում տրամադրված փոխառությունը ստորադաս է փոխառուի բոլոր այլ պարտավորությունների նկատմամբ, բացառությամբ՝ մասնակիցների նկատմամբ ունեցած պարտավորությունների, և
5. փոխառությունը տրամադրվել է բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի դիմաց:»:
21) Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգ 14-ի 16.3.4-րդ, 16.4-րդ, 16.5-րդ կետերը:
22) Կանոնակարգ 14-ի 18-րդ և 22-րդ կետերում «ԱՌ» բառը փոխարինել «ՌԿԱ» բառով:
23) Կանոնակարգ 14-ի 20-րդ կետի բանաձևը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
« ՌԿԱ = |
n i=1 |
[(Աi - Պi)*Ռi]+Գ*ԱՌ |
որտեղ՝
Աi - հաշվարկում ներառվող վարկային կազմակերպության բոլոր ակտիվներն (բացառությամբ այն ակտիվների, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալի հաշվարկից) ու հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններն են՝ ըստ ռիսկի կշիռների,
Պi - համապատասխան ակտիվների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հնարավոր կորուստների պահուստներն են,
Ռi - համապատասխան ակտիվների ռիսկի կշիռներն են,
Գ - ճշգրտման գործակից է, որը հավասար է.
ա. խնայողական միությունների համար՝ 50,
բ. վարկային միությունների համար՝ 50/3,
գ. լիզինգային կազմակերպությունների համար՝ 12.5,
դ. ֆակտորինգային կազմակերպությունների համար՝ 10,
ե. ունիվերսալ վարկային կազմակերպությունների համար՝ 10:
ԱՌ - արտարժութային ռիսկն է՝ հաշվարկված սույն կանոնակարգի հավելված 2-ով սահմանված կարգի համաձայն»:
24) Կանոնակարգ 14-ի 23-րդ կետի աղյուսակի 7-րդ կետում 10 թիվը փոխարինել 0 թվով:
25) Կանոնակարգ 14-ի 23-րդ կետի աղյուսակի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«8. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ, որոնք, համաձայն Կենտրոնական բանկի նախագահի 2006 թվականի մարտի 28-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու և կատարելու կարգը» հաստատելու մասին» թիվ 1/202Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու և կատարելու կարգի»՝ համարվում են անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություններ:»:
26) Կանոնակարգ 14-ի 23-րդ կետի աղյուսակը լրացնել նոր 16.1. և 16.2. կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
16.1. Հիփոթեքային վարկեր, դրանց գծով հաշվարկված տոկոսներ, որոնք բավարարում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված 50 տոկոս ռիսկի կշռին բավարարող հիփոթեքային վարկերի տրամադրման նվազագույն պայմաններին |
50 |
16.2. Ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ (բացառությամբ՝ բոլոր տեսակի հիփոթեքային վարկերի, թանկարժեք մետաղների և քարերի գրավով ապահովված վարկերի), որոնց գծով բավարարված են ներքոհիշյալ պայմանները միաժամանակ. ա. փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը (բացառությամբ՝ բոլոր տեսակի հիփոթեքային վարկերի, թանկարժեք մետաղների և քարերի գրավով ապահովված վարկերի) չի գերազանցում 5 մլն ՀՀ դրամը, բ. փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ սույն կետի «ա» ենթակետին բավարարող պահանջների, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը (բացառությամբ՝ բոլոր տեսակի հիփոթեքային վարկերի, թանկարժեք մետաղների և քարերի գրավով ապահովված պահանջների) չի գերազանցում «ա» ենթակետով սահմանված պահանջների ընդհանուր պորտֆելի 0.2%-ը:»: |
75 |
27) Կանոնակարգ 14-ի 23-րդ կետի աղյուսակի 17-րդ կետում 100 թիվը փոխարինել 50 թվով:
28) Կանոնակարգ 14-ի 23-րդ կետի աղյուսակի 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«19. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ, որոնք, համաձայն Կենտրոնական բանկի նախագահի 2006 թվականի մարտի 28-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու և կատարելու կարգը» հաստատելու մասին» թիվ 1/202Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու և կատարելու կարգի»՝ չեն համարվում անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություններ:»:
29) Կանոնակարգ 14-ի 25-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ընդ որում, այդ գործառնությունների կշռման համար հիմք է ընդունվում ակտիվում դրանց հաշվեկշռային ամբողջ արժեքը:»:
30) Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգ 14-ի 36-42-րդ և 44-րդ կետերը:
31) Կանոնակարգի 14-ի ողջ տեքստում «Ն11» բառը փոխարինել «Ն1» բառով:
32) Կանոնակարգ 14-ի ողջ տեքստում «փոխատվություն» բառը իր բոլոր հոլովումներով համապատասխանաբար փոխարինել «փոխառություն» բառով՝ իր բոլոր հոլովումներով:
33) Կանոնակարգ 14-ը լրացնել հավելված 2-ով՝ համաձայն հավելված 1-ի:
34) Կանոնակարգ 14-ը լրացնել հավելված 3-ով՝ համաձայն հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է 2009 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն որոշման առաջին կետի 17-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ՀՀ կենտրոնական բանկի |
Վ. Գաբրիելյան |
|
Հավելված 1
«Վարկային կազմակերպությունների |
ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿ
1. Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման նպատակով արտարժութային ռիսկը հաշվարկվում է արտարժութային ռիսկի հաշվարկման Ստանդարտ կամ ՎաՌ մեթոդաբանության համաձայն:
2. Վարկային կազմակերպությունները տարին մեկ անգամ ընտրում են այն մեթոդաբանությունը (Ստանդարտ կամ ՎաՌ մեթոդաբանություն), որով պետք է հաշվարկվեն արտարժութային ռիսկը՝ այդ մասին տեղեկացնելով Կենտրոնական բանկին մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:
3. Ստանդարտ մեթոդաբանության համաձայն արտարժութային ռիսկի հաշվարկ.
1) Ակտիվները կամ պարտավորությունները պարունակում են արտարժութային ռիսկ, երբ դրանց մեծությունները, դրանց գծող ստացվելիք կամ վճարվելիք գումարները դրամային արտահայտությամբ ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված: Ընդ որում, սույն կանոնակարգի իմաստով՝ արտարժութային ռիսկ են պարունակում նաև թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված ակտիվները և պարտավորությունները:
2) Արտարժութային դիրքերի հաշվարկում ակտիվների և պարտավորությունների մեջ ընդգրկվում են նաև արտարժութային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները՝ հետհաշվեկշռում արտացոլված արժեքի չափով:
3) Արտարժութային դիրքը վարկային կազմակերպության արտարժութային ռիսկ պարունակող ակտիվների և արտարժութային ռիսկ պարունակող պարտավորությունների միջև եղած տարբերությունն է: Արտարժութային դիրքերը սահմանվում են՝
ա. երկար, եթե տարբերությունը մեծ է զրոյից,
բ. կարճ, եթե տարբերությունը փոքր է զրոյից,
գ. փակ, եթե տարբերությունը հավասար է զրոյի,
դ. բաց, եթե տարբերությունը մեծ կամ փոքր է զրոյից:
4) Արտարժութային առավելագույն դիրքը ներքոհիշյալ մեծությունների հանրագումարն է՝
ա. արտարժութային երկար դիրքերի հանրագումարի և արտարժութային կարճ դիրքերի հանրագումարի բացարձակ մեծություններից առավելագույն մեծություն,
բ. թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների բաց դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:
5) Արտարժութային դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժութային առանձին տեսակներով: Ընդ որում, արտարժութային դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում արտարժութային ռիսկ պարունակող այն միջոցները, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալի հաշվարկից:
6) Արտարժութային դիրքերը հաշվարկվում են յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում են Հայաստանի Հանրապետության դրամով:
7) Ստանդարտ մեթոդաբանության համաձայն, կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում ընգդրկվելու նպատակով արտարժութային ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ԱՌ = առավելագույն (ԱԱԴ1, ԱԱԴ2, …, ԱԱԴՆ)
որտեղ՝
ԱՌ - ստանդարտ մեթոդաբանության համաձայն հաշվարկված արտարժութային ռիսկն է,
ԱԱԴ1, ԱԱԴ2, …, ԱԱԴՆ - արտարժութային առավելագույն դիրքի 12 տոկոսն է՝ ըստ հաշվետու ժամանաշրջանի օրերի,
«Ն» - հաշվետու ամսվա օրերի թիվն է:
8) Այն օրերին, երբ վարկային կազմակերպության հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը), օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:
4. ՎաՌ մեթոդաբանության համաձայն՝ արտարժութային ռիսկը հաշվարկելու նպատակով վարկային կազմակերպությունները պետք է հաշվարկեն 4.1-ից 4.8-րդ կետերով սահմանված մեծությունները օրական պարբերականությամբ.
1) Հաշվարկել վարկային կազմակերպության արտարժութային դիրքերը՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով՝ համաձայն սույն հավելվածի 3.1, 3.2 և 3.3-րդ կետերով սահմանված կարգի: Հիմք ընդունելով հաշվարկված դիրքերը՝ պետք է կառուցել արտարժութային դիրքերի միաչափ «1xԱ» մատրիցան.
Դ = (Դ1, Դ2, … ,ԴԱ),
որտեղ՝
«Դ» - արտարժույթների դիրքերի բացարձակ մեծություններն են՝ ըստ արտարժույթների տեսակների,
«Ա» - արտարժույթի տեսակներն են:
2) Ձևավորել այն արտարժույթների՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի հայտարարած օրական փոխարժեքների ժամանակային շարքերը, որոնց գծով հաշվետու ժամանակաշրջանում եղել է բաց դիրք: Ժամանակային շարքերը պետք է կազմված լինեն տվյալ օրվա և արտարժութային ռիսկի հաշվարկմանը նախորդող 250 աշխատանքային օրերի տվյալներից: Փոխարժեքների հաշվարկման համար հիմք պետք է ընդունել Կենտրոնական բանկի հայտարարած՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ արտարժույթների փոխարժեքները, իսկ թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների համար` Կենտրոնական բանկի հայտարարած թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների հաշվարկային գները:
3) Արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկել տվյալ արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի հայտարարած փոխարժեքի տատանումների բնական լոգարիթմական մեծությունները՝ ըստ օրերի.
Ln (ՓՕ/ ՓՕ-1);
որտեղ՝
«ՓՕ» - տվյալ արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված փոխարժեքն է՝ տվյալ օրվանից «Օ» օր առաջ,
«Օ» - արտարժութային ռիսկի հաշվարկման օրն է կամ դրան նախորդող 250 աշխատանքային օրերից մեկն է:
4) Արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկել տվյալ արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի հայտարարած փոխարժեքի տատանումների բնական լոգարիթմական մեծությունների (շարքի երկարությունը՝ 250 աշխատանքային օր) մաթեմատիկական սպասումը: Վերջինս հաշվարկվում է ստորև ներկայացված բանաձևով՝
ԵԻ = | 1 250 |
250 Օ=1 |
Ln (ՓԻՕ/ՓԻՕ-1) |
որտեղ՝
«ԵԻ» - «Ի»-րդ արտարժույթի տատանման բնական լոգարիթմական մեծությունների մաթեմատիկական սպասումն է,
Ln (ՓԻՕ/ՓԻՕ-1) - «Ի»-րդ արտարժույթի տատանման բնական լոգարիթմական մեծությունն է՝ ըստ օրերի:
5) Հաշվարկել արտարժույթների միջև բոլոր հնարավոր կովարիացիաների գործակիցները: Կովարիացիաների գործակիցների հիման վրա պետք է կառուցել արտարժութային «ԱXԱ» չափանի կովարիացիոն մատրիցան, որտեղ «Ա»-ն արտարժույթների տեսակների քանակն է: Կովարիացիայի գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ԿովԻԺ = | 1 250 |
250 Օ=1 |
(Ln (ՓԻՕ/ՓԻՕ-1)-ԵԻ)(Ln (ՓԺՕ/ՓԺՕ-1)-ԵԺ) , |
որտեղ՝
ԿովԻԺ - «Ի»-րդ և «Ժ»-րդ արտարժույթների միջև կովարիացիայի գործակիցն է,
«ԵԻ»,«ԵԺ», համապատասխանաբար, «Ի»-րդ և «Ժ»-րդ արտարժույթների մաթեմատիկական սպասումներն են` հաշվարկված սույն հավելվածի 4.4-րդ կետի համաձայն:
6) ՎաՌ մեթոդաբանությամբ արտարժութային ռիսկի հաշվարկման համար հիմք պետք է ընդունել 99% վստահության միջակայքը:
7) Տվյալ օրվա համար վարկային կազմակերպության արտարժութային ՎաՌ-ը (այսուհետև՝ արտարժութային օրական ՎաՌ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
|
, |
որտեղ՝
«Դ» - վարկային կազմակերպության արտարժութային դիրքերի մատրիցան է,
«Կով» - վարկային կազմակերպության արտարժութային կովարիացիոն մատրիցան է,
«ԴՏ» - վարկային կազմակերպության արտարժութային դիրքերի տրանսպոնացված մատրիցան է:
8) Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման նպատակով ՎաՌ մեթոդաբանության համաձայն՝ արտարժութային ռիսկը հաշվարկում է հետևյալ բանաձևով՝
Արտարժութային ռիսկը = 3*(առավելագույն (Վառ-10; Գ | 1 Ն |
Ն Ի=1 |
ՎաՌԻ)) |
որտեղ՝
«Վառ-10»-ը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա տասնօրյա ՎաՌ-ն է՝
հաշվարկված հետևյալ բանաձևով` Վառ-10 = √10 * ՎաՌՆ , |
«Ն» - հաշվետու ժամանակաշրջանի օրերի թիվն է,
«Ի» - հաշվետու ժամանակաշրջանի օրերն են,
«Գ» ընդունում է ներքոհիշյալ արժեքները՝ կախված այն բանից, թե հաշվետու ամսվա վերջին օրվան նախորդող 250 աշխատանքային օրերի ընթացքում քանի օր է փոխարժեքի փոփոխության պատճառով վարկային կազմակերպության օրական կորուստների մեծությունը գերազանցել տվյալ օրվա արտարժութային ՎաՌ-ը:
Աղյուսակ 1
|
»։ |
Հավելված 2 «Հավելված 3 «Վարկային կազմակերպությունների |
50 ՏՈԿՈՍ ՌԻՍԿԻ ԿՇՌԻՆ ԲԱՎԱՐԱՐՈՂ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Վարկային կազմակերպության կողմից տրամադրված հիփոթեքային վարկը (այսուհետ՝ վարկ) համարվում է «50 տոկոս ռիսկի կշռին բավարարող հիփոթեքային վարկերի տրամադրման նվազագույն պայմաններին» համապատասխանող, եթե բավարարում է հետևյալ պայմաններին միաժամանակ՝
1. Վարկը տրամադրվել է ֆիզիկական անձին (այսուհետ՝ վարկառու) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնակելի տան կամ բնակարանի (այսուհետ՝ գույք) ձեռքբերման կամ վերանորոգման նպատակով և ապահովված է այդ նույն գույքի առաջնային գրավով:
2. Վարկը տրամադրվել է առնվազն տասը տարի ժամկետով՝ բացառությամբ վերանորոգման նպատակով տրամադրված վարկերի:
3. Վարկի տրամադրման պահից մինչև վարկային պայմանագրի գործողության ավարտը վարկառուն (համավարկառուն) գույքի նկատմամբ ունի սեփականության իրավունք:
4. Վարկի տրամադրման պահից առավելագույնը երկու ամիս առաջ գույքը գնահատվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջներին և «Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտին» համապատասխան:
5. Վարկի գումարը տրամադրման պահին չի գերազանցում գույքի՝ գնահատված շուկայական արժեքից կամ ձեռքբերման գնից նվազագույնի յոթանասուն տոկոսը:
6. Վարկի գծով մարումների (մայր գումար, տոկոսագումար, ապահովագրության վճարներ) ամսական մեծությունը չի գերազանցում վարկառուի ամսական եկամտի (համախառն եկամուտ՝ հանած բոլոր հարկերը և սոցիալական ապահովագրության պարտադիր վճարները) քառասուն տոկոսը:
7. Վարկի գծով մարումների (մայր գումար, տոկոսագումար, ապահովագրության վճարներ) և վարկառուի այլ պարտքերի գծով կանոնավոր մարումների ամսական մեծությունների հանրագումարը չի գերազանցում վարկառուի ամսական եկամտի (համախառն եկամուտ՝ հանած բոլոր հարկերը և սոցիալական ապահովագրության պարտադիր վճարները) հիսուն տոկոսը:
8. Վարկային պայմանագրի համաձայն վարկի տրամադրման պահից մինչև վարկային պայմանագրից բխող պարտավորությունների լրիվ կատարումն ընկած ժամկետի յուրաքանչյուր ժամանակահատվածում/պահի դրությամբ գույքն ապահովագրված է նվազագույնը վարկի մնացորդային արժեքի չափով:»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|