«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հունիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 60608187
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
6 հունիսի 2008 թ. |
N 40-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 30-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրողների ազգային գրանցամատյանի տվյալները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 19-ի «Մեկից ավելի ընտրատարածքների կազմում ընդգրկված կամ ընտրատարածքի` այլ մարզի տարածքում գտնվող համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախապատրաստող, կազմակերպող և անցկացնող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները որոշելու մասին» N 30-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. 4-րդ կետի «թիվ 9» բառերը փոխարինել «թիվ 10» բառերով,
2. 7-րդ կետի «թիվ 11» բառերը փոխարինել «թիվ 12» բառերով:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Գ. Ազարյան |