Գլխավոր տեղեկություն
Համար
N 437-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.05.29/32(622) Հոդ.502
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.05.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2008 թվականի N 437-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 938-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12‑ի «Պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման ներդրումն ապահովող միջոցառումների մասին» N 938-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 5-րդ կետի`

ա. առաջին պարբերությունից հանել «և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին» բառերը,

բ. «ա» ենթակետից հանել «մեկամսյա ժամկետում մշակել, համատեղ» բառերը,

գ. «բ» ենթակետից հանել «մինչև 2005 թվականի սեպտեմբերի 1-ը համատեղ» բառերը,

դ. «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) հաստատել գործազուրկ քաղաքացիների` գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածների մասին տվյալները, ինչպես նաև հաշմանդամների մասին տվյալները տվյալների բազայի հետ համադրելու կարգը:».

2) որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` համատեղ հաստատել անհատական հաշվետվության ձևով ու «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվետվության համաձայն ներկայացված տվյալները համադրելու, անհամապատասխանությունները ճշտելու և դրանք վերացնելու նպատակով տեղեկատվության փոխանակման կարգը, ինչպես նաև տվյալների բազան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրելու կարգը:».

3) որոշման տեքստում և հավելվածներում`

ա. «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

բ. «հիմնադրամ» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ծառայություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,

գ. «նախագահին» բառը փոխարինել «պետին» բառով,

դ. «Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «ապահովագրական բյուջե» բառերը` «պետական բյուջե» բառերով.

4) որոշման N 1 հավելվածի`

ա. 1-ին կետի «բ» և «ե» ենթակետերում «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովության վճարներ» բառերով,

բ. 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«41. Անհատական հաշվառման փաստաթղթերը պահելու և ոչնչացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:»,

գ. ամբողջ տեքստում «տարածքային կենտրոն» ու «տարածքային կենտրոններ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տարածքային բաժին» ու «տարածքային բաժիններ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. մայիսի 19

Երևան