ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2008 թվականի N 594-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 726-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. հունիսի 21 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականիհունիսի 5-ի N 594-Ն որոշման
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի N 726-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
1. Ազգային ժողովի հետ կապերի վարչություն
2. Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչություն
3. Անձնակազմի կառավարման վարչություն
4. Արտաքին կապերի վարչություն
5. Իրավաբանական վարչություն
6. Պետաիրավական վարչություն
7. Սոցիալական վարչություն
8. Վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչություն
9. Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայություն
10. Տարածքային զարգացման և բնապահպանական վարչություն
11. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
12. Ֆինանսատնտեսագիտական վարչություն
13. Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչություն
14. Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն
15. Գործերի կառավարչություն
16. Արձանագրային բաժին
17. Առաջին բաժին
18. Ընդհանուր բաժին
19. Տեղեկատվայնացման և հատուկ համակարգերի բաժին»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|