ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
23 ապրիլի 2008 թ. |
|
թիվ 39-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2008 թվականի ապրիլի 23-ի դռնբաց նիստում «Կորպորատիվ կառավարման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) 2008 թվականի ապրիլի 15-ի թիվ ՊՄ/2008-03 դիմումի (այսուհետ՝ Դիմում) հիման վրա քննարկեց Հանձնաժողովի 2008 թվականի հունվարի 21-ի «Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի ձևի մասին» թիվ 01-Ն որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում) հաստատված տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգի (այսուհետ նաև՝ Կարգ)՝ մինչև դրա ուժի մեջ մտնելը տնտեսվարող սուբյեկտների կողմից կնքված գործարքների վրա գործողության տարածման վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին հարցը։
Դիմումով Հիմնադրամը հայցել է Հանձնաժողովի պաշտոնական պարզաբանումն այն մասին, թե Դիմումը ներկայացնելու պահին կիրառվո՞ւմ է արդյոք Որոշումը մինչև դրա ուժի մեջ մտնելը կնքված փայաբաժնի ձեռքբերման գործարքների վրա, եթե տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի 20 և ավելի տոկոս փայաբաժնի փաստացի ձեռքբերումը պետք է տեղի ունենա Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։ Արդյո՞ք այն հանգամանքը, որ մինչև Որոշման ուժի մեջ մտնելը կնքված փայաբաժնի ձեռքբերման գործարքներով փայաբաժնի փաստացի ձեռքբերումը պետք է տեղի ունենա Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, ենթադրում է, որ Որոշումը կիրառվում է նաև այդ իրավահարաբերության նկատմամբ։
Քննարկելով Դիմումը, Հանձնաժողովն ամրագրում է, որ Կարգի 5-րդ կետի համաձայն (Որոշումն ուժի մեջ է մտել 2008 թվականի փետրվարի 25-ին)՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում համակենտրոնացման մասնակիցները, մինչև համակենտրոնացումը գործողության մեջ դնելը կամ դրան մասնակցելը, պետք է Հանձնաժողով ներկայացնեն համակենտրոնացման հայտարարագիր, որը ներառում է համակենտրոնացման ձևը և յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունը։ Իսկ Կարգի 3-րդ կետի համաձայն՝ Օրենքի 8-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերման գործարքի կնքման, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման պահից։ Փայաբաժնի ձեռքբերման գործարքի պետական գրանցում, Դիմումի մեջ նշված դեպքում, օրենսդրությամբ նախատեսված չէ։ Այսպիսով, տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնել մինչև համակենտրոնացումը գործողության մեջ դնելը, այն է՝ ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերման գործարքներ կնքելը՝ անկախ կողմերի իրավունքների և պարտականությունների հետագայում ծագման հանգամանքից (պայմանով գործարք)՝ համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը սահմանող Հանձնաժողովի որոշման առկայության պարագայում։
Ելնելով վերոնշյալից և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը և Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ը» և «թ» կետերը, Հանձնաժողովը որոշում է.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Նախագահ |
Ա. Շահնազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.03.2022, N 121-Ն | 01.04.2022, թիվ 39-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|