«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003128
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 մարտի 2003 թ. |
N 126-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ, 55-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մայիսի 31-ի թիվ 146 որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը՝ բացառությամբ կանոնակարգ 3-ի 6-րդ բաժնի 6.1-ից 6.7 կանոնների:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշմամբ հաստատված իրավական ակտի անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանությունն ու հրատարակումը՝ 20 օրինակ տպաքանակով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1 | |
|
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 3
ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
(կանոնակարգն ուժը կորցրել է 26.02.08 թիվ 50-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|