«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2000 թվականի N 396
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 359 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 29-ի «Երևանում «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդես կազմակերպելու մասին» N 359 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին և 4-րդ կետերում «փոստի և հեռահաղորդակցության» բառերը փոխարինել «տրանսպորտի և կապի» բառերով.
բ) որոշման 2-րդ կետով հաստատված «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպման կոմիտեի կազմը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
«Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպման կոմիտեի
| Է. Մադաթյան | - | ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (կազմկոմիտեի նախագահ) |
| Ռ. Տոնոյան | - | ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (կազմկոմիտեի նախագահի տեղակալ) |
| Ա. Աղաբաբյան | - | ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (կազմկոմիտեի նախագահի տեղակալ) |
| Է. Կուրղինյան | - | Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահի տեղակալ |
| Կ. Արեյան | - | Երևանի քաղաքապետի տեղակալ |
| Մ. Երանոսյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման գլխավոր վարչության պետ |
| Ս. Ղարաբաղցյան | - | ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության սփյուռքի հետ համագործակցության վարչության պետ |
| Ս. Սիմոնյան | - | «Նամականիշ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն |
| Ա. Պետրոսյան | - | «Հայփոստ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն |
| Ա. Քեչյան | - | Հայաստանի ֆիլատելիստների միության պատվավոր անդամ (Արգենտինա) |
| Ս. Մաթևոսյան | - | ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կապի վարչության պետի տեղակալ (պատասխանատու քարտուղար) |