Basic information
Number
N 1119-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.11.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
15.11.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
15.11.2012
Effective date
16.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2012 թվականի N 1119-Ա

 

Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանին 2012 թվականի նոյեմբերի 19-21-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային ժողովրդավարության հարցերով եվրոպական կոմիտեի հերթական նիստին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Տերտերյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Տերտերյանի` Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 15

Երևան