ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2012 թվականի N 1102-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» և «Անի» թաղամասերի նորակառույց շենքերի 1756 բնակարանների գազաֆիկացման և ջեռուցման ծխատարների շինմոնտաժային աշխատանքներում արձանագրված խախտումներն ուսումնասիրելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին`
1) 2-օրյա ժամկետում կատարել ուսումնասիրություններ և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել մասնագիտական եզրակացություն.
2) 2-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ գազի թողարկման և ջեռուցման ապահովման հնարավորությունների վերաբերյալ:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2012 թ. նոյեմբերի 9 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. նոյեմբերի 9-ի N 1102-Ա որոշման  | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| 
 Ա. Հակոբյան  | 
 - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)  | |
| 
 Հ. Թադևոսյան  | 
 - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության գլխավոր ինժեներ (համաձայնությամբ)  | |
| 
 Ա. Գրիգորյան  | 
 -«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության տեխնիկական տեսչության պետ (համաձայնությամբ)  | |
| 
 Ս. Ամիրբեկյան  | 
 - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ՀՀ Շիրակի մարզի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)  | |
| 
 Ռ. Խաչունց  | 
 - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետի տեղակալ  | |
| 
 Գ. Սարդարյան  | 
 - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետ  | |
| 
 Ա. Հովսեփյան  | 
 - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետի տեղակալ  | |
| 
 Մ. Հովհաննիսյան  | 
 - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետի տեղակալ  | |
| 
 Ժ. Միքայելյան  | 
 - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնի պետ  | |
| 
 Գ. Մարտիկյան  | 
 - ՀՀ քաղաքաշինության նախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ճարտարագետ  | |
| 
 Կ. Հովհաննիսյան  | 
 - «Երևաննախագիծ» ինստիտուտի ինժեներատեխնիկական բաժնի պետ (համաձայնությամբ)  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|