Basic information
Number
N 1064-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (02.11.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
01.11.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
01.11.2012
Effective date
02.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 նոյեմբերի 2012 թվականի N 1064-Ա

 

ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՉԱԼԻԹ ԴԱՄՌՈՆՍԱԿԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Թաիլանդի Թագավորության գյուղատնտեսության և կոոպերատիվների նախարարության մշտական քարտուղարի տեղակալ Չալիթ Դամռոնգսակի գլխավորած պատվիրակության՝ 2012 թվականի նոյեմբերի 12-16-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման, նիստի անցկացման, սննդի, փոխադրամիջոցների վարձակալության ծախսերը և այլ ծախսեր՝ 844500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 1

Երևան

 

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation