«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հունիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 60008184
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2 հունիսի 2008 թ. |
N 297-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՕԳՏԱԿԱՐ ՋԵՐՄԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի «Օգտակար ջերմային պահանջարկի հիման վրա համակցված արտադրության (կոգեներացիա) էլեկտրական և ջերմային էներգիայի սակագների հաշվարկի մեթոդիկան հաստատելու մասին» N 206-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Բարձր արդյունավետության տեղակայանքներում օգտակար ջերմային պահանջարկի հիման վրա համակցված եղանակով արտադրված և առաքված յուրաքանչյուր կՎտժ էլեկտրական էներգիայի սակագնի առավելագույն մեծությունը սահմանել 16.785 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 20.142 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 30-ի «Օգտակար ջերմային պահանջարկի հիման վրա համակցված արտադրության տեղակայանքներից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի առավելագույն մեծության սահմանման մասին» N 608-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և գործում է մինչև 2009 թվականի հունվարի 1-ը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.12.2008, N 675-Ն | 25.12.2008, N 297-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|