Գլխավոր տեղեկություն
Համար
N 287-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2008-25.12.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.01.17/2(179) Հոդ.188
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.05.2008
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.12.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 հունիսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 60008183

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 մայիսի 2008 թ.
ք. Երևան

N 287-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 339-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իբ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը և 41-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության համարագրման պլանը հաստատելու մասին» N 339-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության համարագրման պլանում «Հանրային շարժական կապի ցանցեր» տողից հետո լրացնել նոր տող` հետևյալ բովանդակությամբ.

 

«Հանրային էլեկտրոնային ամրակցված ցանց»

2(0-9)

xxxxxx

:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ

Ռ. Նազարյան