ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2008 թվականի N 355-Ա
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԱՎԵԼԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության բաժնեմասն ավելացնելու և ակտիվները համալրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կանոնադրությամբ սահմանված կարգով ընկերության կառավարման մարմիններում հանդես գալ առաջարկությամբ ու տալ համաձայնություն լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու վերաբերյալ` լրացուցիչ թողարկված և տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարումը նախատեսելով սույն որոշման 2-րդ կետով սահմանված ձևով:
2. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված` սույն որոշման հավելվածում նշված ջերմամատակարարման օբյեկտները` շինությունները, դրանցով զբաղեցված ու դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը (այսուհետ` գույք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ գնահատողի կողմից գնահատված արժեքով ներդնել ընկերության կանոնադրական կապիտալում, որի դիմաց վճարումը կկատարվի ընկերության կողմից համապատասխան քանակությամբ բաժնետոմսերի թողարկման և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխման եղանակով:
3. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` 5-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածի 2-5-րդ կետերում նշված գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության գույքային իրավունքների պետական գրանցումը` «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի գնահատման` շուկայական արժեքի որոշման հետ կապված ծախսերն ընկերությունը կկատարի իր միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ | Գույքի անվանումը և հասցեն | Օբյեկտի զբաղեցրած հողատարածքը (քառ. մետր) | Շինության զբաղեցրած մակերեսը (քառ. մետր) |
ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱՅՆՔ | |||
1. | ԿՋՀ, Աղայան փողոց, 9 | 152,95 | 136,85 |
ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔ | |||
2. | Կաթսայատուն, Չեխովի փողոց, 56/3 | 265,0 | 265,0 |
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔ | |||
3. | Կաթսայատուն, Դավիթ Անհաղթի փողոց, 23/5 | 343,0 | 337,7 |
ԱՋԱՓՆՅԱԿ ՀԱՄԱՅՆՔ | |||
4. | Կաթսայատուն հ. 9, Աջափնյակ 9-րդ թաղ., Մարգարյան փողոց, 37/4 | 193,74 | 185,0 |
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՄԱՅՆՔ | |||
5. | Կենտրոնական կաթսայատուն «Արարատյան», Կուրղինյան փողոց, 7/3 | 2657,2 | 992,5 |
Ընդամենը | 3611,89 | 1917,05 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|