Գլխավոր տեղեկություն
Համար
N 355-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.03.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.03.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 2008 թվականի N 355-Ա

 

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԱՎԵԼԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության բաժնեմասն ավելացնելու և ակտիվները համալրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կանոնադրությամբ սահմանված կարգով ընկերության կառավարման մարմիններում հանդես գալ առաջարկությամբ ու տալ համաձայնություն լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու վերաբերյալ` լրացուցիչ թողարկված և տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարումը նախատեսելով սույն որոշման 2-րդ կետով սահմանված ձևով:

2. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված` սույն որոշման հավելվածում նշված ջերմամատակարարման օբյեկտները` շինությունները, դրանցով զբաղեցված ու դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը (այսուհետ` գույք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ գնահատողի կողմից գնահատված արժեքով ներդնել ընկերության կանոնադրական կապիտալում, որի դիմաց վճարումը կկատարվի ընկերության կողմից համապատասխան քանակությամբ բաժնետոմսերի թողարկման և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխման եղանակով:

3. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` 5-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածի 2-5-րդ կետերում նշված գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության գույքային իրավունքների պետական գրանցումը` «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի գնահատման` շուկայական արժեքի որոշման հետ կապված ծախսերն ընկերությունը կկատարի իր միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. ապրիլի 16
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 13-ի N 355-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN ը/կ Գույքի անվանումը և հասցեն Օբյեկտի զբաղեցրած հողատարածքը (քառ. մետր) Շինության զբաղեցրած մակերեսը (քառ. մետր)
  ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱՅՆՔ    
1. ԿՋՀ, Աղայան փողոց, 9 152,95 136,85
  ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔ    
2. Կաթսայատուն, Չեխովի փողոց, 56/3 265,0 265,0
  ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔ    
3. Կաթսայատուն, Դավիթ Անհաղթի փողոց, 23/5 343,0 337,7
  ԱՋԱՓՆՅԱԿ ՀԱՄԱՅՆՔ    
4. Կաթսայատուն հ. 9, Աջափնյակ 9-րդ թաղ., Մարգարյան փողոց, 37/4 193,74 185,0
  ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՄԱՅՆՔ    
5. Կենտրոնական կաթսայատուն «Արարատյան», Կուրղինյան փողոց, 7/3 2657,2 992,5
   Ընդամենը 3611,89 1917,05

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան