Գլխավոր տեղեկություն
Համար
N 517-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2008-30.06.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.11/54(229) Հոդ.577
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2008 թվականի N 517-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1579-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և 11-րդ հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժինը վերակազմակերպել զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժդ1» և «ժդ2» ենթակետերով.

«ժդ1) պետական ռազմավարական ծրագրերի շրջանակներում կրթության և գիտության ոլորտի ծրագրերի իրականացման կազմակերպում և մոնիթորինգ.

ժդ2) կրթության բնագավառի զարգացման ծրագրերի փորձաքննություն և մոնիթորինգ».

2) որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի`

ա. 1-ին կետը լրացնել «Զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչություն» տողով,

բ. 3-րդ կետից հանել «Զարգացման ծրագրերի բաժին» տողը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. մայիսի 31
Երևան