Գլխավոր տեղեկություն
Համար
N 537-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.06.2008-18.03.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.04.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2008 թվականի N 537-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մարտի 15-ի ՆԿ-53-Ա կարգադրության 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության միգրացիայի համակարգի և Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնացման քարտերի համակարգի ներդրման հայեցակարգով նախատեսված միջոցառումների ծրագրից բխող գործողությունների իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հունիսի 3
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
ապրիլի 25-ի N 537-Ա որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

NN ը/կ Միջոցառման անվանումը Միջոցառման հիմնական բովանդակությունը Պատասխանատու մարմինը Իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու կամ միջոցառումն ավարտելու ժամկետը Ֆինանսական աղբյուրը
1 2 3 4 5 6
1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի և նույնացման քարտի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը քաղաքացու էլեկտրոնային անձնագրի և նույնացման քարտի հիմնադրում, դրանք տրամադրելու, փոխարինելու, անվավեր ճանաչելու, վերցնելու ընթացակարգերի սահմանում ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն 2009 թ. մարտի 1 Ֆինանսավորում չի պահանջվում:
2. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը օրենքի 14-րդ հոդվածը լրացնել պետական տուրքի գանձման նոր օբյեկտներով` սովորական ժամկետներում նույնացման քարտի տրամադրում, կրճատ ժամկետով նույնացման քարտի տրամադրում, կրճատ ժամկետում անձնագրի տրամադրում, հանել 4-րդ և 7-րդ կետերը, փոփոխել 1-ին և 8-րդ կետերի «գ» և «ը» ենթակետերով անձնագիրը տալու, փոխարինելու համար նախատեսված տուրքերի դրույքաչափերը ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
2009 թ. մարտի 1 Ֆինանսավորում չի պահանջվում:
3. «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը օրենքի կիրառման նկատմամբ գերատեսչական հսկողության մեխանիզմների հիմնադրում, անհատական տվյալների սուբյեկտների կողմից սեփական տվյալների վերահսկման երաշխավորված հնարավորությունների ամրագրում ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն 2009 թ. մարտի 1 Ֆինանսավորում չի պահանջվում:
4. «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը անհատական տվյալների բազաներում անձի նույնացման համար նոր իդենտիֆիկատորի հիմնադրում, դրա կիրառելիության երաշխավորում հանրային-իրավական բոլոր հարաբերություններում ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն 2009 թ. մարտի 1 Ֆինանսավորում չի պահանջվում:
5. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը բնակչության պետական ռեգիստրի տվյալների օգտագործումը հանրային ծառայություններ մատուցելիս, դրանով պայմանավորված` ռեգիստրի կազմակերպման խնդիրների նորացում, նոր անհատական տվյալների, մասնավորապես, անձանց դատվածության, սնանկ ճանաչված ֆիզիկական անձանց տվյալների ամրագրում   ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն 2009 թ. մարտի 1 Ֆինանսավորում չի պահանջվում:
6. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը անհատական տվյալների անձեռնմխելիությունը պաշտպանող նորմերի ամրագրում, բնակության վայրի հասցեն բնակչության պետական ռեգիստրին հայտնելու պարտականության չկատարման, առանց նույնացման քարտի բնակվելու, պաշտոնատար անձանց կողմից` սահմանված ժամկետում ռեգիստրին տվյալներ չտրամադրելու, ոչ լրիվ ծավալով տրամադրելու, աղավաղված տեսքով տրամադրելու համար իրավական հետևանքներ սահմանող նորմերի ամրագրում, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով սահմանային անցման կետերում տեղաբաշխված ոստիկանության ծառայողներին վարչական տույժեր կիրառելու իրավասության վերապահում, առանց անձնագրի կամ առանց գրանցման բնակվելու համար նախատեսված վարչական պատասխանատվության վերացում   ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն 2009 թ. մարտի 1 Ֆինանսավորում չի պահանջվում:
7. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը   միգրացիայի բնագավառում ոստիկանության իրավասության ամրագրում ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն 2009 թ. մարտի 1 Ֆինանսավորում չի պահանջվում:
8. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը   ոստիկանության համակարգում ձևավորվող քաղաքացիության և միգրացիայի դեպարտամենտի ծառայողների վրա «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի գործողության տարածում ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն 2009 թ. մարտի 1 Ֆինանսավորում չի պահանջվում:
9. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքացիության և միգրացիայի դեպարտամենտ հիմնադրելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը   դեպարտամենտի խնդիրների ամրագրում, կառուցվածքի, կառավարման հետ կապված հարաբերությունների ամրագրում ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն 2009 թ. մարտի 1 Ֆինանսավորում չի պահանջվում:
10. «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը Հայաստանի Հանրապետություն մուտք գործող և Հայաստանի Հանրապետությունից դուրս եկող անձանց անձնագրերի ստուգման գործառույթը սահմանապահ զորքերի իրավասությունից ՀՀ ոստիկանության քաղաքացիության և միգրացիայի դեպարտամենտի իրավասությանը փոխանցելը ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն 2009 թ. մարտի 1 Ֆինանսավորում չի պահանջվում:
11. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը վարչական ակտերի ծանուցումներն ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա հասցեների ուղարկելու մասին նորմերի ամրագրում, վարչական ակտի հրապարակում և այդ հիմքով վարչական ակտը պատշաճ ծանուցված համարելը այն դեպքերում, երբ պարզվել է, որ անձի` ռեգիստրում առկա հասցեն և փաստացի բնակության վայրի հասցեն չեն համընկնում ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն 2009 թ. մարտի 1 Ֆինանսավորում չի պահանջվում:
12. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ծանուցումներն ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա հասցեների ուղարկելու մասին նորմերի ամրագրում, դրանց հրապարակում և այդ հիմքով պատշաճ ծանուցումների ճանաչում այն դեպքերի համար, երբ պարզվել է, որ անձի` ռեգիստրում առկա հասցեն և փաստացի բնակության վայրի հասցեն չեն համընկնում ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն 2009 թ. մարտի 1 Ֆինանսավորում չի պահանջվում:
13. Անհատական տվյալների անձեռնմխելիությունը երաշխավորող տեղեկատվական պաշտպանության միջոցների մշակման կազմակերպում   ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն 2009 թ. մարտի 1 Ֆինանսավորում չի պահանջվում:
14. ԻԿԱՕ-ի հետ բանակցությունների վարում` էլեկտրոնային անձնագրերի ներդրման կապակցությամբ   ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
2009 թ. մարտի 1 Ֆինանսավորում չի պահանջվում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.06.2009, N 614-Ա 09.06.2009, N 537-Ա
12.03.2009, N 251-Ա 18.03.2009, N 537-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան