ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
16 սեպտեմբերի 2004 թ. |
N 114-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՈՐՈՏԱՆԻ ՀԷԿՀ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՓՈԽՀՈՍՔԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն, որ.
ա) Իրանի Իսլամական Հանրապետության հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի իրականացման գործառույթը վերապահվում է «Որոտանի ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերությանը.
բ) Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի (փոխհոսքերի) իրականացումը ապահովում է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությունը:
2. Սահմանել, որ.
ա) Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգերի միջև փոխհոսքերը իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության ռեժիմների բարելավման և ծախսերի նվազեցման նպատակով և չեն կրում առևտրային բնույթ.
բ) Իրանի Իսլամական Հանրապետություն կարող է ուղղվել միայն «Որոտանի ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերության արտադրված էլեկտրաէներգիան.
գ) «Որոտանի ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերությունը չի կարող ստանալ իր արտադրած էլեկտրաէներգիայի (հզորության) արտահանման լիցենզիա:
3. Յուրաքանչյուր հաշվարկային ժամանակահատվածի համար «Որոտանի ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրաէներգիայի ներքին շուկա առաքված և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից վճարման ենթակա էլեկտրաէներգիան որոշվում է համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգը հաստատելու մասին» N 110 Ն որոշմամբ հաստատված կարգի:
Որևէ հաշվարկային ժամանակահատվածում Իրանի Իսլամական Հանրապետության էլեկտրաէներգիայի արտահոսքը «Որոտանի ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաքվածը գերազանցելու դեպքում տարբերությունը համարվում է «Որոտանի ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից գնված: Այդ էլեկտրաէներգիայի համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը վճարվում է «Որոտանի ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերության համար հաստատված էլեկտրաէներգիայի (կՎտժ) սակագնային դրույքով:
(3-րդ կետը խմբ. 15.03.05 N 24-Ա)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հոկտեմբերի 1-ից:
(4-րդ կետը փոփ. 30.11.04 N 155-Ա)
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.03.2005, N 24-Ա | 15.03.2005, N 114-Ա | |
30.11.2004, N 155-Ա | 30.11.2004, N 114-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|