Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 166-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.07.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.07.15/23(297) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.07.2008
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
05.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

3 հունիսի 2008 թ.

թիվ 166-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 638

ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 14-ի և մայիսի 27-ի՝ «ք. Երևան, Մաշտոցի պող. 23 շ.» հասցեում գործող արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին դիմումները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 638 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հասցե՝ Մաշտոցի պող. 23 շ.) հանձնելու պահից։

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահի տեղակալ

Ա. Ջավադյան

 

2008 թ. հունիսի 5

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան