ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2008 թվականի N 438-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1200-Ա ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1047-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 1200-Ա որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) 3 տարվա ընթացքում կատարել 25 մլն դրամի չափով ներդրում և մինչև 2009 թվականի հունվարի 1-ը ստեղծել 12 աշխատատեղ` յուրաքանչյուրը 35 հազ. դրամ աշխատավարձով:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1047-Ա որոշման 1-ին կետի 1.5-րդ ենթակետում «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» բառերը փոխարինել «Վեդու քաղաքային համայնքի սեփականությունը համարվող հողի վաճառքից մուտքեր» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|