Գլխավոր տեղեկություն
Համար
N 572-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.04.2008-08.06.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.06.11/32(267) Հոդ.523
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մայիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2003 թվականի N 572-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1932-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի վերլուծության նպատակով միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի վերլուծության համար անհրաժեշտ հաշվետվությունների ձևերը՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների:

գ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված կազմակերպությունների կողմից ներկայացվող վիճակագրական հաշվետվության լրացման կարգը` համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 27.03.08 N 298-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մայիսի 23
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 23-ի N 572-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

I. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Ծրագրի նպատակներն են՝

ա) քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ զեկույցի նախապատրաստումը,

բ) քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

գ) քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգը կարգավորող օրենսդրության վերլուծությունը,

դ) քաղաքացիական ծառայությանը վերաբերող աշխատանքի շուկայի վերլուծությունը,

ե) քաղաքացիական ծառայողների աշխատանքի խթանումը և արդյունավետության բարձրացումը:

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

 

Ծրագրի իրականացման փուլերն են՝

ա) քաղաքացիական ծառայողների աշխատավարձի մասին վերաբերյալ տվյալների հավաքագրման միասնական հաշվետվությունների մշակումը.

(«ա» ենթակետը լրաց. 27.03.08 N 298-Ն) 

բ) պետական կառավարման համապատասխան մարմիններից պետական ծառայողների վարձատրության համակարգի մասին տվյալների հավաքագրումը.

(«բ» ենթակետը փոփ. 27.03.08 N 298-Ն)

բ1) քաղաքացիական ծառայության համակարգում աշխատողների շարժի ու հոսունության մասին տվյալների ստացում և վերլուծություն.

(«բ1» ենթակետը լրաց. 27.03.08 N 298-Ն)

գ) քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգը կարգավորող օրենսդրության վերլուծությունը.

դ) կենսաապահովման նվազագույն բյուջեի և տարբեր պաշտոնական մակարդակների քաղաքացիական ծառայողների միջին աշխատավարձերի չափերի միջև տարբերության վերլուծությունը.

(«դ» ենթակետը փոփ. 27.03.08 N 298-Ն)

ե) քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

զ) քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափի վերլուծության համար անհրաժեշտ տեխնիկական աջակցության պահանջներ ներկայացնելը.

է) ստացված տվյալների վերլուծությամբ՝ ներկայացվող հետևյալ ցուցանիշների հաշվարկումը՝

միջին աշխատավարձը քաղաքացիական ծառայության ոլորտում,

միջին աշխատավարձն ըստ պետական կառավարման մարմինների,

միջին աշխատավարձն ըստ վարչատարածքային միավորների,

քաղաքացիական ծառայության ոլորտում գերակշռող մասնագիտությունների ցանկը և միջին աշխատավարձն ըստ մասնագիտությունների,

նվազագույն և առավելագույն աշխատավարձը պետական կառավարման համակարգում,

միջին աշխատավարձն ըստ քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների,

այլ անհրաժեշտ տեղեկատվություն.

ը) ըստ քաղաքացիական ծառայության ոլորտում գերակշռող մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված ոչ պետական հատվածի կազմակերպությունների մոտավորապես 2000 աշխատողի (յուրաքանչյուր մարզից` միջինը 100 աշխատող, և Երևանից` 1000 աշխատող) մասին տեղեկատվություն ստանալը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 572-Ն որոշման N 3 հավելվածին համապատասխան, ինչպես նաև` հարցման միջոցով.

(«ը» ենթակետը խմբ. 27.03.08 N 298-Ն)

թ) աշխատավարձի վերաբերյալ հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների ներդրումը և վարումը.

ժ) քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ զեկույցի պատրաստումը, որը բաղկացած կլինի հետևյալ բաժիններից՝

պետական ծառայության, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության, և ոչ պետական հատվածի վարձատրության համակարգերի առկա վիճակը,

քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի, ինչպես նաև վարձատրության համակարգը կարգավորող օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության առկայության կամ բացակայության մասին եզրակացությունը,

ոչ պետական հատվածի կազմակերպությունների աշխատողների աշխատավարձի չափի վերլուծությունը, քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

կենսաապահովման նվազագույն բյուջեի և տարբեր պաշտոնական մակարդակների քաղաքացիական ծառայողների վարձատրության միջև տարբերությունը ներկայացնելը և վերլուծությունը,

զարգացման միջնաժամկետ միտումները (ամենաշատը՝ 3 տարվա կտրվածքով),

զեկույցի ֆինանսական գնահատումը և հիմնավորումը,

աղյուսակներ, գրաֆիկներ,

այլ տեղեկատվություն:

(«ժ» ենթակետը լրաց. 27.03.08 N 298-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 23-ի N 572-Ն որոշման

 

Ձև N 1

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

 

NN ը/կ Պաշտոնը և ծածկագիրը Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը Սեռը Մասնագիտությունը` ըստ Դասային աստիճանը Աշխատանքային ստաժը
1) արական
2) իգական
 կրթության պաշտոնի անձնագրի տվյալ պաշտոնում (տարի, ամիս, օր) տվյալ պետական ծառայությունում (տարի)
1 2 3 4 5 6 7 8 9
1.             տարի    
ամիս  
օր  
2.             տարի    
ամիս  
օր  

 

NN ը/կ Պաշտոնային դրույքաչափը (հիմնական աշխատավարձը) (դրամ) Պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը Հավելումը (ամսական, դրամ) Հավելավճար (ամսական, դրամ) Նախորդ տարվա ընթացքում վճարված պարգևատրումը (դրամ) Աշխատա-վարձի չափը` ամսական (դրամ) (10+12+13+ 14+15)
բարձր լեռնային վայրերում աշխատելու համար առողջության համար վնասակար կամ առանձնապես ծանր, կամ առանձնապես վնասակար աշխատանքի կատարման համար այլ տարեկան արդյունքների համար հատուկ առաջադրանքի որակյալ կատարման համար այլ դրամական պարգևներ  
1 10 11 12 13 14 15 16 17 18 19
1.                    
2.                    

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՇԱՐԺԻ ԵՎ ՀՈՍՈՒՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

NN ը/կ Ցուցանիշի անվանումը Ընդամենը (մարդ)
1. Աշխատանքի ընդունվածների թիվը` մեկ տարվա կտրվածքով (բացի պայմանագրային աշխատողներից)  
2. Աշխատանքից ազատվածների թիվը` մեկ տարվա կտրվածքով (բացի պայմանագրային աշխատողներից), այդ թվում` ըստ պատճառների  
1)  աշխատողի նախաձեռնությամբ  
2)  գործատուի նախաձեռնությամբ  
3)  այլ  
3. Պետական ծառայության այլ մարմիններ տեղափոխվածների թիվը  

 

(Հավելվածը խմբ. 27.03.08 N 298-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 23-ի N 572-Ն որոշման

 

Ձև N 1


Վ Ի Ճ Ա Կ Ա Գ Ր Ա Կ Ա Ն  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Կազմակերպության անվանումը ___________________________________

ՀՀ իրավաբանական անձանց պետական
ռեգիստրում գրանցման համարը___________________________________

Նույնականացման
(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը __________________________________

Մարզը _________________________________________________

Գտնվելու վայրը ____________________________________________

Կազմակերպության կազմակերպական-իրավական ձևը _____________________

Կազմակերպության փաստացի
գործունեության հիմնական տեսակը ________________________________

Աշխատողների միջին տարեկան թիվը________________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն____________________________________

 

Ձև N 2

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

 

NN ը/կ Պաշտոնը Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը Սեռը Մասնագիտությունը` ըստ Աշխատաժամանակը
(ամսական/ժամ)
Աշխատանքային ստաժը (տարի)
1) արական
2) իգական
կրթության պաշտոնի մասնա-
գիտական
տվյալ պաշտոնում
1 2 3 4 5 6 7 8 9
1.                
2.                
3.                

 

NN ը/կ Հիմնական աշխատավարձը (դրամ) Հավելումը (ամսական, դրամ) Հավելավճարը (ամսական, դրամ) Աշխատավարձի չափը (ամսական, դրամ) (11+12+13+14+15) Պարգևատրումը (մեկ տարվա կտրվածքով, դրամ)
ժամային դրույքա-
չափ
ամսական դրույքա-
չափ
գիշերային կամ արտաժամյա աշխատանքի կատարման համար առողջության համար վնասակար կամ առանձնապես ծանր, կամ առանձնապես վնասակար աշխատանքի կատարման համար այլ
1. 10 11 12 13 14 15 16 17
1.                
2.                
3.                

 

Ձև N 3

 

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇԱՐԺԸ ԵՎ ՀՈՍՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ

 

NN ը/կ Ցուցանիշի անվանումը Ընդամենը (մարդ)
1. Աշխատանքի ընդունվածների թիվը` մեկ տարվա կտրվածքով  
2. Աշխատանքից ազատվածների թիվը` մեկ տարվա կտրվածքով, այդ թվում` ըստ պատճառների  
1)  աշխատողի նախաձեռնությամբ  
2)  գործատուի նախաձեռնությամբ  

 

Կատարող

________________

___________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը, պաշտոնը)

Ղեկավար

________________

___________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

______________________________

(հեռախոսահամարը (հեռախոսահամարները)           

 

(Հավելվածը խմբ. 27.03.08 N 298-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

«Հավելված N 4
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 23-ի N 572-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ընտրանքային կարգով ընտրված կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացվող վիճակագրական հաշվետվությունը (այսուհետ` վիճակագրական հաշվետվություն) լրացնելու կարգը:

2. Վիճակագրական հաշվետվությունը լրացնում և ներկայացնում է այն կազմակերպությունը, որը դրա մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

3. Կազմակերպությունը վիճակագրական հաշվետվության մեջ նշում է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման համարը, նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը, գտնվելու վայրը, մարզը, կազմակերպության կազմակերպական-իրավական ձևը, կազմակերպության փաստացի գործունեության հիմնական տեսակը, աշխատողների միջին տարեկան թիվը, էլեկտրոնային փոստի հասցեն, ընդ որում`

1) «Կազմակերպության փաստացի գործունեության հիմնական տեսակը» և «Աշխատողների միջին տարեկան թվաքանակը» տողերը լրացվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 28-ի «Աշխատանքի վիճակագրության վերաբերյալ մեթոդական ցուցումներ հաստատելու մասին» N 43-Ն որոշմամբ հաստատված հավելվածի.

2) «Աշխատաժամանակը» սյունակը լրացվում է` հիմք ընդունելով աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի տվյալները.

3) «Հավելավճար» սյունակում լրացվում է գիտական աստիճանի կամ այլ կոչման համար գործատուի կողմից աշխատողին վճարվող լրացուցիչ վարձատրության չափը:

 

(Հավելվածը լրաց. 27.03.08 N 298-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.05.2013, N 518-Ն 08.06.2013, N 572-Ն
27.03.2008, N 298-Ն 24.04.2008, N 572-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան