Գլխավոր տեղեկություն
Համար
N 458-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2008-23.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.05.29/32(622) Հոդ.516
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.04.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 ապրիլի 2008 թվականի N 458-Ն

 

ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՃՇԳՐՏՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՊՐԱՆՔԻ ՄԻԱՎՈՐԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել որոշ ապրանքատեսակների ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառության որոշման նպատակով ճշգրտվող տվյալները, այդ տվյալների ճշգրտման առավելագույն սահմանները և ապրանքի միավորի հաշվարկային գնի որոշման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. մայիսի 19

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

ապրիլի 17-ի N 458-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՃՇԳՐՏՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՊՐԱՆՔԻ ՄԻԱՎՈՐԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ

 

1. Սույն կարգը կիրառվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ կետով նախատեսված դեպքերում և սահմանում է սույն կարգի 2-րդ կետում նշված ապրանքատեսակների (այսուհետ` ապրանքատեսակներ) հաշվարկային գնի որոշման նպատակով հիմք ընդունվող աղբյուրը (օտարերկրյա բորսա, հանդես, կայք կամ այլ աղբյուր), հաշվարկային գնի որոշման պարբերականությունը, ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառությունը որոշելու նպատակով ճշգրտվող տվյալները (ապրանքի վերջնական քանակ, որակական հատկանիշներ), ապրանքի դիմաց հատուցման ենթակա գումարը վերջնահաշվարկի արդյունքներով որոշված քանակից մատակարարման պահին որոշված քանակի շեղման առավելագույն սահմանները և ճշգրտման առավելագույն սահմանները խախտելու դեպքում ավելացված արժեքի հարկով (այսուհետ` ԱԱՀ) հարկվող շրջանառության վերահաշվարկման ընթացակարգը:

2. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ կետով նախատեսված դեպքերում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է հետևյալ ապրանքատեսակների նկատմամբ.

 

Ապրանքատեսակի անվանումը Ապրանքատեսակի ծածկագիրը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի

1

2
Երկաթային հանքաքար, խտանյութ 2601
Պղնձային հանքաքար, խտանյութ 2603
Չ'ռաֆինացված պղինձ, պղնձի անոդներ էլեկտրոլիտիկ ռաֆինացման համար 7402
Կապարային հանքաքար, խտանյութ 2607
Ցինկային հանքաքար, խտանյութ 2608
Քրոմային հանքաքար, խտանյութ 2610
Վոլֆրամային հանքաքար, խտանյութ 2611
Մոլիբդենային հանքաքար, խտանյութ 2613
Տանտալի, նիոբիումի, վանադիումի կամ ցիրկոնիումի հանքաքար և խտանյութ 2615
Թանկարժեք մետաղների հանքաքար, խտանյութ 2616
Երկաթի համաձուլվածքներ (ֆերոհամաձուլվածքներ) 7202
Մետաղների օքսիդներ  
Ամոնիումի պերրենատ 2841 90 850
Ռենիում 8112 99 300

 

Սույն կարգը կիրառվում է սույն կետում նշված ապրանքատեսակների նկատմամբ, եթե տվյալ ապրանքատեսակը պայմանագրի առարկա է, և դրա մատակարարման պայմանագրով նախատեսված գնատեսակի մեծությունների մասին տվյալներ են հրապարակվում օտարերկրյա բորսայի, հանդեսի, կայքի կամ այլ աղբյուրի կողմից:

3. Սույն կարգի իմաստով`

1) մատակարարված հանքաքարի, մետաղի (մետաղի օքսիդի) խտանյութի, ձուլվածքի (այսուհետ` ապրանք) վերջնական քանակ է համարվում մատակարարի և գնորդի միջև կնքված` ապրանքի մատակարարման պայմանագրին (այսուհետ` պայմանագիր) համապատասխան կատարվող վերջնահաշվարկի (այսուհետ` վերջնահաշվարկ) արդյունքով որոշված` ապրանքի վերջնական կշիռը.

2) ապրանքի որակական հատկանիշ է համարվում մատակարարված ապրանքում տվյալ մետաղի կամ մետաղի օքսիդի (այսուհետ` մետաղ) պարունակությունը` արտահայտված տոկոսով կամ մեկ տոննայում (հանքաքարի կամ խտանյութի դեպքում` վերահաշվարկված չոր կշռով) դրա կշռով:

4. ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշելու նպատակով մատակարարված ապրանքում որպես տվյալ մետաղի կշռի միավորի բազային գին ընդունվում է Մետաղների լոնդոնյան բորսայում (Լոնդոն Մեթալ Էքսչենջ («London Metal Exchange» (LME), կայքի հասցեն` http://www.lme.co.uk/), Նյու Յորքի առևտրային բորսայում (Նյու Յորք Մերքենթայլ Էքսչենջ («New York Mercantile Exchange» (Nymex), կայքի հասցեն` http://www.nymex.com/) կամ Տոկիոյի ապրանքային բորսայում (Տոկիո Քըմոդիթի Էքսչենջ «Tokyo Commodity Exchange» (Tocom), կայքի հասցեն` http://www.tocom.or.jp/) արձանագրված` սույն կարգի 5-րդ կետին համապատասխան որոշվող գինը: Բացի նշված կայքերում արտացոլվող տվյալներից` որպես նշված բորսաների պաշտոնական գների աղբյուր կարող են ծառայել «Լոնդոն Մեթալ Բյուլեթին» («London Metal Bulletin») և «Փլեթս Մեթալս Վիկ» («Platts Metals Week» (կայքի հասցեն` http://www.platts.com/Metals/) հանդեսներում հրապարակված գները: Բազային գնի որոշման նպատակով հիմք է ընդունվում նշված բորսաներից այն բորսայի գինը, որը նշված է ապրանքի պայմանագրում, իսկ պայմանագրով այլ բորսայի գնի կիրառում նախատեսված լինելու դեպքում`

1) ապրանքը եվրոպական (այդ թվում` Ռուսաստանի Դաշնություն) և աֆրիկյան երկրներ մատակարարվելու դեպքում` Մետաղների լոնդոնյան բորսայի գինը.

2) ապրանքն ասիական երկրներ և Ավստրալիա մատակարարվելու դեպքում` Տոկիոյի ապրանքային բորսայի գինը.

3) Հյուսիսային կամ Հարավային Ամերիկայի երկրներ մատակարարվելու դեպքում` Նյու Յորքի բորսայի գինը:

5. ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշելու համար մատակարարված ապրանքում որպես տվյալ մետաղի կշռի միավորի բազային գին հիմք է ընդունվում համապատասխան բորսայում արձանագրված այն գնատեսակը, որը նախատեսված է պայմանագրով: Ընդ որում, որպես այդպիսի գին ընդունվում է այն գինը, որը սույն կարգի 4-րդ կետում նշված համապատասխան աղբյուրի կողմից հրապարակվել է որպես տվյալ բորսայում բորսայական շաբաթվա ընթացքում արձանագրված միջին գին: Նշված գինը կիրառվում է հրապարակման օրվան հաջորդող օրվանից` մինչև համապատասխան աղբյուրի կողմից նոր գների հրապարակման օրը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում իրականացված մատակարարումների նկատմամբ:

6. Եթե կնքված պայմանագրի համաձայն ապրանքում առկա մետաղի գինը որոշվում է` կիրառելով պայմանագրով արձանագրված գինը, ապա ԱԱՀ-ով հարկվող շրջանառության որոշման նպատակով որպես մետաղի բազային գին ընդունվում է պայմանագրով սահմանված գինը: Այն դեպքերում, երբ ապրանքում առկա մետաղի գինը, ըստ պայմանագրի, որոշվում է պայմանագրով սահմանվող ժամանակաշրջանի համար որոշված գինը պայմանագրով նախատեսված կարգով վերահաշվարկելու միջոցով, ԱԱՀ-ով հարկվող շրջանառության որոշման նպատակով որպես պայմանագրով սահմանվող ժամանակաշրջանի գին ընդունվում է սույն կարգի 5-րդ և 8-րդ կետերին համապատասխան որոշված գինը:

7. ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է ապրանքում առկա յուրաքանչյուր մետաղի համար առանձին, եթե ապրանքում առանձին մետաղի առկայության համար պայմանագրով նախատեսված է առանձին վճարում: Ապրանքի մատակարարման պահին որոշված` որևէ մետաղի որակական հատկանիշից վերջնահաշվարկով համապատասխան ցուցանիշի` սույն կարգի 12-րդ կետին համապատասխան որոշվող շեղում արձանագրվելու դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը վերահաշվարկվում է միայն տվյալ մետաղի մասով:

8. Ապրանքի մատակարարման պահին ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշելու նպատակով`

1) մատակարարվող ապրանքում տվյալ մետաղի ֆիզիկական ծավալը (կշիռը) ճշգրտվում է դրա զտման հետ կապված` պայմանագրով նախատեսված նվազեցման (տեխնոլոգիական կորստի) չափով.

2) որոշվում են մատակարարված ապարանքում մետաղների կշռի միավորի հաշվարկային գները: Վերջիններս հաշվարկվում են սույն կարգի 5-րդ կետում նշված բազային գներից պայմանագրով նախատեսված նվազեցումներ (այդ թվում` տոկոսով կամ բացարձակ մեծություններով արտահայտված զեղչեր, մշակման և (կամ) վերամշակման համար վճարներ) կատարելով: Մատակարարված ապրանքի հիմնական (առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող) բաղադրիչի գինը պայմանագրով սահմանված չափով նվազեցվում է նաև մատակարարված ապրանքում առկա` դրա վերամշակման ընթացքում տեխնոլոգիական բարդություններ առաջացնող քիմիական տարրերի (այսուհետ` տուգանային տարրեր) համար` ելնելով դրանց մատակարարման պահին հայտնի քանակություններից:

Հանքաքարի կամ մետաղի խտանյութի խոնավության առավելագույն չափի գերազանցման համար մատակարարված ապրանքի գների պայմանագրով նախատեսված ճշգրտումներ չեն կատարվում:

9. ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշելու նպատակով ապրանքի մատակարարման պահին որոշված քանակին և որակական հատկանիշներին վերաբերող տվյալները վերջնական են` բացառությամբ սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերում նշված չափերի գերազանցման դեպքերի, և վերջնահաշվարկի արդյունքներին համապատասխան ենթակա չեն փոփոխման: ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը ենթակա չէ փոփոխման նաև ապրանքի մատակարարման պահին արձանագրված չափից ավելի խոնավություն կամ տուգանային տարրեր արձանագրված լինելու պատճառով վերջնահաշվարկի արդյունքով մատակարարին վճարման ենթակա գումարը նվազելու դեպքերում:

10. Վերջնահաշվարկի արդյունքներով որոշված քանակից մատակարարման պահին որոշված քանակի շեղման (վերջնահաշվարկի արդյունք` հանած մատակարարման պահին որոշված քանակ) առավելագույն չափ է համարվում մատակարարման պահին որոշված քանակի (կշռի) երկու տոկոսը:

11. Մատակարարված ապրանքի վերջնահաշվարկի արդյունքներով որոշված որակական հատկանիշից, ինչպես նաև տուգանային տարրի չափից ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան մեծության շեղման (վերջնահաշվարկի արդյունք` հանած մատակարարման պահին որոշված մեծություն) առավելագույն չափերն են.

 

Ապրանքատեսակի անվանումը

Ապրանքի մեկ տոննայում մատակարարման պահին որոշված որակական հատկանիշից վերջնահաշվարկով համապատասխան հատկանիշի շեղման առավելագույն չափը` արտահայտված`

տոկոսային կետով

կշռով

1

2 3
Երկաթ 4 X
Պղինձ 4 X
Ցինկ 4 X
Կապար 4 X
Քրոմ 4 X
Վոլֆրամ 4 X
Մոլիբդեն 4 X
Տանտալ, նիոբիում, վանադիում կամ ցիրկոնիում 4 X
Մետաղի օքսիդ 4 X
Ոսկի X 4 գրամ
Արծաթ X 30 գրամ
Մատակարարման պայմա-նագրով նախատեսված տուգանային տարրեր ապրանքի մեջ տուգանային տարրերի առկայության պայմանագրով նախատեսված  առավելագույն չափեր

 

12. Սույն կարգի կիրառման առումով համարվում է, որ տեղի է ունեցել վերջնահաշվարկի արդյունքներով որոշված քանակից և (կամ) որակական հատկանիշներից ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան ցուցանիշի առավելագույն չափը գերազանցող չափով շեղում, եթե բացարձակ թվով այն գերազանցում է սույն կարգի 11-րդ կետում նշված առավելագույն չափը:

13. Սույն կարգի 12-րդ կետին համապատասխան շեղում արձանագրվելու դեպքերում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է` հիմք ընդունելով սույն կարգի 8-րդ կետին համապատասխան որոշված գինը, ապրանքի վերջնահաշվարկի արդյունքում որոշված քանակն ու որակական հատկանիշները:

14. Սույն կարգին համապատասխան ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշելիս, բացառությամբ սույն կարգի 13-րդ կետում նշված դեպքի, հիմք են հանդիսանում`

1) ապրանքի մատակարարման պահին դուրս գրված և գնորդին տրամադրված հաշվարկային փաստաթղթում (Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքի մատակարարման գործարք իրականացնելու դեպքում` հարկային հաշվում) արտացոլված քանակական և որակական հատկանիշները` հաշվի առած որակական հատկանիշների` սույն կարգի 8-րդ կետին համապատասխան կատարվող նվազեցումները.

2) սույն կարգի 8-րդ կետին համապատասխան որոշված` ապրանքի միավորում առկա մետաղների հաշվարկային գները:

15. Սույն կարգի 13-րդ կետին համապատասխան ԱԱՀ-ով հարկվող շրջանառության որոշման համար հիմք են ընդունվում վերջնահաշվարկի փաստաթղթում (գնորդի և մատակարարի կողմից հաստատված ակտ կամ այլ փաստաթուղթ) արտացոլված քանակն ու որակական հատկանիշները` հաշվի առած սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում նշված նվազեցումները և սույն կարգի 8-րդ կետին համապատասխան որոշված գինը:

16. Սույն կարգին համապատասխան կատարվող հաշվարկները և վերահաշվարկները կատարվում են միայն ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշելու համար: Բացի ԱԱՀ-ով հարկվող շրջանառության որոշման համար սույն կարգին համապատասխան հիմք ընդունվող ցուցանիշներից` պայմանագրով նախատեսված կարգով մատակարարների կողմից դուրս գրված այլ հաշվարկային փաստաթղթերում արտացոլված տվյալները հիմք չեն համարվում ԱԱՀ-ով հարկվող շրջանառության հաշվարկման կամ վերահաշվարկման համար:

17. Սույն կարգի 13-րդ կետին համապատասխան ԱԱՀ-ով հարկվող շրջանառության որոշման դեպքերում հարկ վճարողը կատարում է ապրանքի մատակարարման հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկի ճշգրտում: Եթե սույն կետում նշված ճշգրտման արդյունքներով փոխվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ հարկային պարտավորության կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հաշվանցվող գումարները կամ ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցված և (կամ) վերադարձված ԱԱՀ-ի գումարները, ապա ԱԱՀ-ով հարկվող շրջանառության ճշգրտում կատարում է հարկային մարմինը`

1) հարկ վճարողի ներկայացրած դիմումի հիման վրա իրականացված հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձների կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգման արդյունքներով, եթե ապրանքի մատակարարման հաշվետու ժամանակաշրջանն ընդգրկված է եղել հարկային մարմնի կողմից իրականացված ստուգման ժամանակաշրջանում: Ստուգման արդյունքներով ճշտվում են միայն ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունները և (կամ) հաշվանցվող գումարները.

2) հարկ վճարողի կողմից ներկայացված դիմումի և ԱԱՀ-ի հաշվարկի հիման վրա` հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձների ուսումնասիրության արդյունքներով, եթե նախորդ ուսումնասիրությամբ ԱԱՀ-ի դեբետային մնացորդի հաշվին կատարվել է հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ:

Եթե սույն կետում նշված ճշգրտման հաշվետու ժամանակաշրջանն ընդգրկված է եղել հարկային մարմնի կողմից իրականացված ստուգման ժամանակաշրջանում, սակայն ճշգրտման արդյունքներով չեն փոխվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ հարկային պարտավորության կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հաշվանցվող գումարները կամ ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցված և (կամ) վերադարձված ԱԱՀ-ի գումարները, ապա ԱԱՀ-ի հաշվարկների ճշգրտում չի կատարվում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.06.2018, N 613-Ն 23.06.2018, N 458-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան