Գլխավոր տեղեկություն
Համար
N 463-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2008-05.06.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.29/52(227) Հոդ.520
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.05.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2008 թվականի N 463-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ, ՆՈՒՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1531-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների սպասարկման տարածքները` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1531-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետից հանել «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով,» և «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով,» բառերը.

2) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի`

ա. կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող վարչությունը կարող է ունենալ առնվազն 11 հաստիքային միավոր, իսկ բաժինը` առնվազն 5 հաստիքային միավոր,

բ. կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող անձնակազմի կառավարման բաժինը, ընդհանուր բաժինը և տնտեսական բաժինը կարող են ունենալ 3 հաստիքային միավոր.

2) նախքան վերակազմակերպումը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողները շարունակում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները` մինչև սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկելը:».

3) որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

Իրավական ապահովման վարչություն

Ֆինանսաբյուջետային վարչություն

Կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչություն

Տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչություն

 

2. Բաժիններ

 

Մոնիթորինգի բաժին

Անհատական (անձնավորված) հաշվառման բաժին

Միջազգային համագործակցության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Ընդհանուր բաժին

Տնտեսական բաժին»:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. մայիսի 21
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

մայիսի 15-ի N 463-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ

 

NN ը/կ Հանձնվող գույքի կազմը Գույքի արժեքը (հազ. դրամ) Գտնվելու վայրը (հասցեն) Ծանոթագրություն
 

Աշխատակազմի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներ` ընդամենը

որից`

277393.70 քաղ. Երևան, Նալբանդյան 13  
1. Հիմնական միջոցներ 215709.90  
 

այդ թվում`

   
  1) համակարգչային և այլ արտադրական տեխնիկա 32565.54  
  2) տրանսպորտային միջոցներ 83110.92  
  3) գրասենյակային կահույք 74645.60  
  4) այլ հիմնական միջոցներ 25387.84  
2. Փոքրարժեք և արագամաշ գույք 61683.80  

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

մայիսի 15-ի N 463-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

 

NN
ը/կ
Մարզի և տարածքային բաժնի անվանումները Սպասարկման տարածքը
1 2 3
  ՀՀ Արագածոտնի մարզ  
1. Աշտարակի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Աշտարակ և Աշտարակի նախկին վարչական շրջանի տարածք
2. Ապարանի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Ապարան և Ապարանի նախկին վարչական շրջանի տարածք
3. Արագածի սոցիալական ապահովության տարածքային բաժին գ. Արագած և Արագածի նախկին վարչական շրջանի տարածք
4. Թալինի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Թալին և Թալինի նախկին վարչական շրջանի տարածք
  ՀՀ Արարատի մարզ  
5. Արարատի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Արարատ և Արարատի նախկին վարչական շրջանի տարածք
6. Արտաշատի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Արտաշատ և Արտաշատի նախկին վարչական շրջանի տարածք
7. Մասիսի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Մասիս և Մասիսի նախկին վարչական շրջանի տարածք
  ՀՀ Արմավիրի մարզ  
8. Արմավիրի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Արմավիր և Արմավիրի նախկին վարչական շրջանի տարածք
9. Բաղրամյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին գ. Բաղրամյան և Բաղրամյանի նախկին վարչական շրջանի տարածք
10. Էջմիածնի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Վաղարշապատ և Էջմիածնի նախկին վարչական շրջանի տարածք
  ՀՀ Գեղարքունիքի մարզ  
11. Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Գավառ և Կամոյի նախկին վարչական շրջանի տարածք
12. Վարդենիսի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Վարդենիս և Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածք
13. Մարտունու սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Մարտունի և Մարտունու նախկին վարչական շրջանի տարածք
14. Սևանի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Սևան և Սևանի նախկին վարչական շրջանի տարածք
15. Ճամբարակի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Ճամբարակ և Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածք
  ՀՀ Լոռու մարզ  
16. Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Վանաձոր և Գուգարքի նախկին վարչական շրջանի տարածք
17. Թումանյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Ալավերդի և Թումանյանի նախկին վարչական շրջանի տարածք
18. Սպիտակի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Սպիտակ և Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածք
19. Ստեփանավանի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Ստեփանավան և Ստեփանավանի նախկին վարչական շրջանի տարածք
20. Տաշիրի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Տաշիր և Տաշիրի նախկին վարչական շրջանի տարածք
  ՀՀ Կոտայքի մարզ  
21. Կոտայքի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Աբովյան և Կոտայքի նախկին վարչական շրջանի տարածք
22. Հրազդանի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Հրազդան և Հրազդանի նախկին վարչական շրջանի տարածք (բացառությամբ Բջնի, Ալափարս, Արզական, Ֆանտան, Կարենիս գյուղերի)
23. Չարենցավանի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Չարենցավան և Հրազդանի նախկին վարչական շրջանի Բջնի, Ալափարս, Արզական, Ֆանտան, Կարենիս գյուղեր
24. Եղվարդի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Եղվարդ և Նաիրիի նախկին վարչական շրջանի տարածք
  ՀՀ Շիրակի մարզ  
25. Գյումրու սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Գյումրի
26. Ախուրյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին գ. Ախուրյան և Ախուրյանի նախկին վարչական շրջանի տարածք
27. Ամասիայի սոցիալական ապահովության տարածքային բաժին գ. Ամասիա և Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածք
28. Աշոցքի սոցիալական ապահովության տարածքային բաժին գ. Աշոցք և Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածք
29. Արթիկի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Արթիկ և Արթիկի նախկին վարչական շրջանի տարածք
30. Մարալիկի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Մարալիկ և Անիի նախկին վարչական շրջանի տարածք
  ՀՀ Սյունիքի մարզ  
31. Կապանի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Կապան և Կապանի նախկին վարչական շրջանի տարածք
32. Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Գորիս և Գորիսի նախկին վարչական շրջանի տարածք
33. Մեղրու սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Մեղրի և Մեղրու նախկին վարչական շրջանի տարածք
34. Սիսիանի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Սիսիան և Սիսիանի նախկին վարչական շրջանի տարածք
  ՀՀ Վայոց ձորի մարզ  
35. Եղեգնաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Եղեգնաձոր և Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածք
36. Ջերմուկի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Ջերմուկ և Վայքի նախկին վարչական շրջանի Գնդեվազ, Ակունք, Կեչուտ գյուղեր
37. Վայքի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Վայք և Վայքի նախկին վարչական շրջանի տարածք (բացառությամբ Գնդեվազ, Ակունք, Կեչուտ գյուղերի)
  ՀՀ Տավուշի մարզ  
38. Իջևանի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Իջևան և Իջևանի նախկին վարչական շրջանի տարածք
39. Դիլիջանի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Դիլիջան և Թեղուտ, Հաղարծին ու Գոշ գյուղեր
40. Նոյեմբերյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Նոյեմբերյան և Նոյեմբերյանի նախկին վարչական շրջանի տարածք
41. Տավուշի սոցիալական ապահովության տարածքային բաժին քաղ. Բերդ և Տավուշի նախկին վարչական շրջանի տարածք
  Քաղ. Երևան  
42. «Կենտրոն-1» սոցիալական ապահովության տարածքային բաժին Մյասնիկյանի նախկին վարչական շրջանի տարածք
43. «Կենտրոն-2» սոցիալական ապահովության տարածքային բաժին Սպանդարյանի նախկին վարչական շրջանի տարածք
44. Էրեբունի-Նուբարաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժին Էրեբունի և Նուբարաշեն թաղային համայնքների տարածք
45. Արաբկիրի սոցիալական ապահովության տարածքային բաժին Արաբկիր թաղային համայնքի տարածք
46. Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ապահովության տարածքային բաժին Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի տարածք
47. Մաշտոցի սոցիալական ապահովության տարածքային բաժին Աջափնյակ թաղային համայնքի տարածք
48. Դավթաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժին Դավթաշեն թաղային համայնքի տարածք
49. Շենգավիթի սոցիալական ապահովության տարածքային բաժին Շենգավիթ թաղային համայնքի տարածք
50. Քանաքեռ-Զեյթունի սոցիալական ապահովության տարածքային բաժին Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի տարածք
51. Ավան և Նոր Նորքի սոցիալական ապահովության տարածքային բաժին Ավան և Նոր Նորք թաղային համայնքների տարածք
52. Վճարումների ծառայություն քաղ. Երևան, քաղ. Գյումրի և քաղ. Վանաձոր

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.05.2017, N 530-Ն 01.06.2017, N 463-Ն
22.05.2014, N 544-Ն 05.06.2014, N 463-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան