Basic information
Number
N 531-Ա
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (21.08.2012-02.08.2014)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
13.06.2011
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
13.06.2011
Effective date
14.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 2011 թվականի N 531-Ա

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ` ԸՍՏ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 341-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի ՆՀ- 896 հրամանագրի 3-րդ կետը`

1. Հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմը` ըստ ռոտացիոն կարգով ընդգրկվող ներկայացուցիչների` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 14-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի ապրիլի 4-ի N 141-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 341-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունիսի 13
Երևան

 

 

  Հավելված
 ՀՀ վարչապետի 2011 թ.
 հունիսի 13-ի N 531-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ` ԸՍՏ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

 

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ (համաձայնությամբ)

 

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 

«ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

«Սորսիո» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

 

«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

 

«Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

«Եռաչափ մոդելավորողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

«Վիասֆեր Տեխնոպարկ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 

«Յունիքոմփ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 

«ԷՓիՋի Լեբս ԱՄԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)

 

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

 

«Մայքրոսոֆթ ԱրԷյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

 

«Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

(հավելվածը խմբ. 20.08.12 N 794-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Changed acts
Changing Act Corresponding incorporation