Գլխավոր տեղեկություն
Համար
N 430-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.29/52(227) Հոդ.500
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2008 թվականի N 430-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 3 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետությունում 2008 թվականի գարնանային հեղեղումների հետ կապված առաջնահերթ ափապաշտպան միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ դիզելային վառելիք ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային նյութեր» հոդվածով) 2008 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել`

1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 5,250.0 հազ. դրամ (15000 լիտր դիզելային վառելիք ձեռք բերելու համար).

2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին` 10,500.0 հազ. դրամ (30000 լիտր դիզելային վառելիք ձեռք բերելու համար).

3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` 2,625.0 հազ. դրամ (7500 լիտր դիզելային վառելիք ձեռք բերելու համար):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. մայիսի 16

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

մայիսի 8-ի N 430-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)
բաժինը խումբը դասը առաջին
կիսամյակ
ինն ամիս տարի
     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ
այդ թվում`

0.0 0.0 0.0
04    

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

այդ թվում`

 

(18375.0)

 

(18375.0)

 

(18375.0)

  02  

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆ

այդ թվում`

 

(18375.0)

 

(18375.0)

 

(18375.0)

    01

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

այդ թվում`

20. Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում

 

ՀՀ  գյուղատնտեսության նախարարություն

որից`

շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

(18375.0)

 

 

(18375.0)

 

(18375.0)

 

(18375.0)

(18375.0)

 

 

(18375.0)

 

(18375.0)

 

(18375.0)

(18375.0)

 

 

(18375.0)

 

(18375.0)

 

(18375.0)

11    

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ
այդ թվում`

18375.0 18375.0 18375.0
  01  

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ
այդ թվում`

18375.0 18375.0 18375.0
    01

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ
այդ թվում`

 

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

ՀՀ կառավարություն

18375.0

 

18375.0

 

18375.0

18375.0

 

18375.0

 

18375.0

18375.0

 

18375.0

 

18375.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

մայիսի 8-ի N 430-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային
ծախսերի
ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ Ընդամենը ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ընդհանուր
ծավալը
այդ թվում` ըստ ծախսատեսակների
բաժինը խումբը դասը շենքերի և շինություն-ների շինարա-
րություն
շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում նախագծահե-
տազոտական, գեոդեզիա-
քարտեզա-
գրական
աշխատանքներ
այլ կապիտալ ծախսեր
      Ընդամենը (18375.0) 0.0 (18375.0) 0.0 0.0
      ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
այդ թվում՝
(18375.0) 0.0 (18375.0) 0.0 0.0
04 02 01 20. Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում (18375.0) 0.0 (18375.0) 0.0 0.0
      ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի տարածքում Մարտունի գետի հունի մաքրում և ափերի ամրացում (9400.0) 0.0 (9400.0) 0.0 0.0
      ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի հեղեղատարի հունի մաքրում և ափերի ամրացում (1600.0) 0.0 (1600.0) 0.0 0.0
      ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի տարածքում Վանաձոր գետի հունի մաքրում և ափերի ամրացում (7357.0) 0.0 (7357.0) 0.0 0.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

մայիսի 8-ի N 430-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային
ծախսերի

ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ
ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ

Կիսամյակ Ինն ամիս Տարի
բաժինը խումբը դասը
     

ԸՆԴԱՄԵՆԸ
այդ թվում՝

(18375.0) (18375.0) (18375.0)
     

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
այդ թվում՝

(18375.0) (18375.0) (18375.0)
04 02 01 20. Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում (18375.0) (18375.0) (18375.0)
      ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի տարածքում Մարտունի գետի հունի մաքրում և ափերի ամրացում (9400.0) (9400.0) (9400.0)
      ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի
հեղեղատարի հունի մաքրում և ափերի ամրացում
(1600.0) (1600.0) (1600.0)
      ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի տարածքում Վանաձոր գետի հունի մաքրում և ափերի ամրացում (7357.0) (7357.0) (7357.0)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան